ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ  

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊ
25/01.2008թ.
 
  
  Euronews, 24-01-2008
  
Pays de Galles : mystérieuse série de suicides dans le sud du pays
La police galloise enquête sur une mystérieuse série de pendaisons d'adolescents et de jeunes adultes. Sept suicides en un an, six garçons et une fille. Natasha Randall, 17 ans, est la dernière victime en date. Elle habitait près de Bridgend dans le sud du Pays de Galles une communauté rurale d'une centaine de millier d'habitants. Certains...
 
  
         Այս օրերին Scotland Yard գործակալությունը հետաքննում է Մեծ Բրիտանիայի հարավում, յոթ պարման-պարմանուհիների ինքնասպանության դրդապատճառները: Հաստատված է, որ նրանցից ոմանք ճանաչել են միմյանց, կապված են եղել համացանցային Bebo սոցիալիզացման կայքով ու տարբեր ժամանակ թողել այնտեղ դժվարըմբռնելի գրություններ: Ըստ վարկածներից մեկի, միօրինակ գտնելով տեղական առօրյան և ինչ-որ կերպ իմաստավորելու համար իրենց գոյությունը, նրանք որոշել են «անմահանալ» համացանցում, ինչը փաստորեն մասամբ նրանց, ավա~ղ, հաջողվել է…
       Այս միջադեպը գալիս է փաստելու, որ ինչպես «փարավոնների » հավերժացման մոլուցքը, այստեղ ևս դրսևորվել է ըստ էիզմի նյութ-էներգիա-ինֆորմացիա-էացում էվոլյուցիոն վերաճի տիեզերական հակումը ( տե'ս` «Հայտնություն» հատորը ), ինչը ոմանց մոտ արտահայտվում է «ձեռքս մնա հիշատակող…», «գործն է անմահ», հուշարձանների, ու գոյության որևէ կերպ իմաստավորման արարչությամբ, բայց նաև նման ավերչություններով ու ինքնաոչնչացմամբ, որպես էացման ճանապարհին մոլորություն կամ կենսաէներգետիկ և հոգեէնեգետիկ «կարճ միացումներ»:
       Թողնում ենք այցելուներին կռահել, թե ողբերգության նման մեկնությունը որքա~ն օգտակար կարող էր լինել ոչ միայն հետաքննիչներին, այլև առավելաբար հասարակագետներին, հոգեբաններին, փիլիսոփաներին, անշուշտ նաև «պիտանի» քաղաքագետներին, իսկ առաջին հերթին` բոլոր ծնողներին ու ինքներս մեզ, ինչպես նաև հատկապես հայաստանաբնակներին, որտեղ ինքնասպանությունների թիվը` հոգեպես, վիճակագրորեն և բուն ազգային առումներով, սահմռկելի է, թեև «հոգեծնություն» բարբաջումներով ու հենց նման պատճառներով…
       Մենք վաղուց ենք մտել գաղափարական իրականություն, ավելի ու ավելի սնվում ենք ու խեղդվում ինֆորացիոն հեղեղում, շաղկապվել ենք համացանցին (ինչը « ԷԱԿԱՆՔ»-հազարամյակային նախածրագրում ներկայացված էր որպես «ինտերնետային ազգ »…տե'ս` "Էականք" հատորը )` աննկատ քվանտայնանալով, ինֆորմատիզացվելով ու թվայնանալով, բայց վրավորվում ենք, երբ թե’ «когда они нас считают…» և թե’ «кодга не считают» (թարգ. «երբ, թե’ հաշվառում են, և թե’, երբ հաշվի չեն առնում…):
ԼԻՆԵ՞Լ ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ, ԱՅԼԵՎՍ ԱՅԴ ՉԷ ԽՆԴԻՐԸ, ԱՅԼ` ԻՆՉՊԵ՞Ս ԼԻՆԵԼ…