ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 


  ՆԱԽԱԲԱՆ

Մաս 1.  ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մաս 2.   ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաս 3.   ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ

Մաս 4.  ԱՄՓՈՓԻՉ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

Հավելված 1.  ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ը» ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
Հավելված 2.  ԿԱՆԱՉ ՎԻՇԱՊ
Հավելված 3. «ԻԶԻՍԻ ՔՈՂԸ»...
Հավելված 4.  ԻՆՉՈ՞Ւ ԼՌԵՑ ԱՇԽԱՐՀԸ
Հավելված 5. ՄԻԱՅՆ ՄԵԿ «ՄԱՆՐՈՒՔ» ...
Հավելված 6.  ԼՈՒՍՆԻ 27-ՐԴ ԴԵՄՔԸ...
Հավելված 7. Մաս I-ՄԵՆՔ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ 
                       Մաս II- ՎԵՐՋԻՆ «ՄԵԽԸ»
 
Հավելված 8. ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՉ ՈՒ ԽԱՉՔԱՐ 


ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
 
                               Հավելված  3.
                              «ԻԶԻՍԻ ՔՈՂԸ» 
 
     
 2009-11-24 15:00:00

      
Անդրանիկ Մարգարյանը դեռեւս 2004 թվականի գարնանից է մտավախություն ունեցել, որ իրեն կսպանեն. քաղբանտարկյալ ընկերոջ հուշերի արխիվն է բացվում :
http://www.om.am/new/new/archiv/25.om?date=2010-02-04   OM.amԻ

    Սույն հոդվածը պատահաբար հայտնաբերվեց նորաստեղծ OM.am կայքի էջերում: Այն չափազան կարևոր է: Ուստի, վերահրապարակում ենք առանց չնչին իսկ փոփոխության, իսկ ծանոթանալուց հետո կտանք մեր լրացումներն ու մեկնությունները:
  ԼՐԱՑՈՒՄ: Զարմանալիորեն թե ոչ, երեկվանից OM.am կայքը անհասանելի է: Հուսանք գոնե միայն մեզ կամ որոշ երկրների համար (12.02.2010 թ.):

       60-ականների անկախական, ՀԱՐԹԱԿ շաբաթաթերի գլխավոր խմբագիր Մերուժան Հովհաննիսյանը առաջին անգամ պատմում է հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի քաղաքական կյանքից ուշագրավ մանրամասներ:

     «2004 թվականի մարտի… եթե չեմ սխալվում` 24-ին, օրը ուրբաթ, ինձ Անդրանիկը հրավիրեց իր մոտ, զրուցեցինք, եւ բավականաչափ տխուր էր, տրտնջում էր իր նկատմամբ նախագահի վերաբերմունքից: Եվ ասում էր` Մերուժան, հավանաբար ինձ հանեն, գործից ազատեն: Ես լսելով այս` բավականին զարմանքով ասացի. ինչու պիտի քեզ ազատեն, ամեն ինչ կատարում ես իրենց թելադրանքով, իրերի դրության տերը իրենք են, նրանց կամքն ի կատար ածողը` դու: Ինչ պիտի ունենային քո նկատմամբ, որ էսօր տրամադրվեին քեզ ազատելու աշխատանքից: Չգիտեմ, ասաց նա, բայց էսպիսի մի բան է կատարվում, ես զգում եմ, ավելի վատ բաներ էլ պիտի ինձ հետ կատարվեն: Ես զարմացած նայեցի իրեն, ասացի` եթե այդպես է, ուզում ես` ես անդրադառնամ մի հոդվածով, քո նկատմամբ եղած դրսեւորումները առանց քո անձը նկատվելու արտահայտեմ իմ թերթի միջոցով:
  Եվ թերթի հաջորդ շաբաթվա համարում, որը մարտի 31-ին էր, լույս տեսավ իմ խմբագրականը, որը վերնագրվեց «Խոսք ըստ էության»: Խմբագրականն իր մեջ պարունակում էր բավականին կշռադատված, սակայն ներքին ըմբոստություն պարունակող բովանդակություն: Շարադրելուց հետո ես նրան հայտնել էի, որ պատրաստ է հոդվածը եւ հանձնել տպագրության: Տպագրվելուց օրեր անց` երկուշաբթի, նա ինձ զանգեց, հրավիրեց իր մոտ` առանձնազրույցի: Ասաց` ես կարդացի թերթի առաջնորդողը, դու ինձ հանել ես նախագահի դեմ, նախագահն ինձ կանչել է իր մոտ: Զարմացած հարցրեցի` երբ, ասաց` շաբաթ օրը»:
    
     Մերուժանը պատմում է, որ Ռոբերտ Քոչարյան-Անդրանիկ Մարգարյան հանդիպմանը ՀՀ 2-րդ նախագահը հանգուցյալ վարչապետին զայրացած ասել է նաեւ, թե ինքը միջոցառումներ կձեռնարկի թերթի խմբագրականի հեղինակի դեմ: Իսկ խմբագրականում ուշագրավ մտքեր կան, Մերուժանը Քոչարյանին ու նրա կլանին անվանել է ՆԵՐՔԻՆ ԹՈՒՐՔԵՐ, նրանց խորհուրդ տվել` վերադառնալ ծննդավայր: Մեջբերում` «Արցախի հիմնահարցը առայժմ գտնվում է փակուղում: Հարաբերական զինադադարը կարծես թե հնարավորություն է ստեղծել, որ ազատամարտի զոհերի ու հաշմանդամների դեռահաս զավակները չափահաս դառնան եւ, հավատարիմ մնալով իրենց ծնողների պատգամին, զորացնեն մեր հայրենիքն ու պետությունը: Մինչդեռ պատերազմի վերսկսկման հիստերիա տարածողներին թվում է, թե երեկվա զոհերի ժառանգներին այսօր պիտի զորակոչեն բանակ` պատերազմի զոհասեղանին մատուցելու իբրեւ մատաղացու գառներ: Իհարկե, սա նրանց չի հաջողվելու:
     Այսու, եթե գոյություն ունի պատերազմի վերսկսման վերահաս վտանգը, նախեւառաջ պետք է Արցախ վերադառնան նրանք, ովքեր ապահով կյանք եւ ճոխ ապրուստ ստեղծելու նպատակով լքել են իրենց հայրենի օրրանը, իրենց ծննդավայրը: Արցախի նորանկախ պետության սահմանները պիտի պաշտպանեն արցախցիները, իսկ նրանց զորավիգ պիտի լինի Հայաստան պետությունը, որի բլուրները, ի ողբերգություն բոլորիս, արդեն դարձել են հանիրավի նահատակաց գերեզմանոց:
     Վերջին ներքաղաքական զարգացումները առճակատման են տանում իշխանամետ եւ իշխանատյաց գործիչներին: Այս թշնամանքը հրահրվում է նրանց կողմից, ովքեր միտված են ուրիշների արյան շոգիով ջերմանալ` նույնիսկ արհամարհելով ժողովրդի գոյությունը: Նրանք հայ ազգի ծոցում մեծացած ներքին թուրքերն են, որոնք ջանում են Հայաստանի տնտեսության քայքայման միջոցով քաղաքացիներին պարտադրել լքելու սեփական հողը: Եվ հենց այս վտանգի զգացումն է մղում հայաստանաբնակ հայությանը ունենալ Մայր Հայրենիքում ծնված, զտարյուն հայ, հայեցի դաստիարակություն ու կրթություն ունեցող նախագահ, ով արյան բնազդով հարազատ կլինի հայ ազգի արմատական էությանը»: Ինչով են սույն ձեւակերպումներն արտառոց: ՀԱՐԹԱԿ թերթը, որի գլխավոր խմբագիրն էր Մերուժանը, իշխանական ողջ էլիտան ընկալում էր որպես Անդրանիկ Մարգարյանից հովանավորվող թերթ: Եվ նման բովանդակությամբ առաջնորդողի կողքին էլ գլխավոր խմբագիրը տեղադրել է Մարգարյանի մեծադիր նկարը, ներքեւում` Գարեգին Նժդեհի մտքերը ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ մասին:
     «Քոչարյանը կարդացել էր հոդվածը, նրան բացատրվել էր հոդվածի էությունը, եւ նա ինձ զայրացած նայելով` ասաց. ԵՍ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԵՄ ՄԵՐՈՒԺԱՆԻ ԴԵՄ,- շարունակում է պատմությունը Մերուժան Հովհաննիսյանը: -Ես ասացի` Անդրանիկ, իսկ դու ինչ պատասխանեցիր: Ասեցի` ձեռնարկի, լսեցի նրանից: Ես զարմանքով իրեն նայեցի, թեթեւակի ժպտացի եւ ասացի` ըտենց էլ ասեցիր: Հա, բա ինչ անեի, պատասխանեց: Շրջվեցի, բարձրացա տեղիցս ու ասացի` լսիր, գոնե իրեն ասեիր, որ միջոցառումը մշակութային երեւույթ է, գուցե միջոցներ ձեռնարկի իմ դեմ: Նա քարացած նայում էր ինձ: Աչքերը դուրս էին ընկել, զարմացել էր, որ ես չվախեցա: Իսկ հետո իրեն ասացի` ոչինչ, դու լավ լինես, քեզ ամուր պահի: Նա նայեց ինձ եւ ասաց` ԻՆՉ ԱՄՈՒՐ ՊԱՀԵՄ, ԵՍ ԳԻՏԵՄ, ԻՆՁ ՄԻ ՕՐ ԿՍՊԱՆԵՆ:

    Առաջին անգամ էի նրանից այդ արտահայտությունը լսում: Զարմացած նայեցի իրեն եւ ասացի` բայց քեզ ինչու պիտի սպանեն, երբ դու ամենա-ամենա ծառայող տղան ես: Բոլորից շատ դու ես ծառայում էդ մարդկանց, ինչու քեզ պիտի սպանեն, ով պիտի սպանի, ինչ նպատակով: Լռեց, երկար նայեց ինձ: Աչքերը արյունով էին լցված, ներքուստ ապրում էր զայրույթ եւ միաժամանակ` երկյուղի զգացում: Այնպես որ, մի քանի անգամ ես լսել եմ նրանից ԻՆՁ ՄԻ ՕՐ ԿՍՊԱՆԵՆ արտահայտությունը: Վերջին անգամ լսեցի իր մահվանից մեկ ամիս առաջ: Մի անգամ դարձյալ զրուցում էինք երկրի ներքաղաքական իրադրությունից: Ես հարցեր տվեցի, թե այս ինչ տեղի ունեցավ. մի քանի ամիս առաջ միանգամից հանրապետական կուսակցություն ներխուժեցին ղարաբաղցիներ եւ գարդմանցիներ: Ինչպես եղավ, որ այդ մարդիկ միանգամից մտափոխվում են եւ նպատակահարմար են գտնում այս կամ այն կուսակցություն մտնելը: Մարդիկ, որոնց հասակը գերազանցում է 50-ը, մարդիկ, որոնք անցել են կոմունիստական դպրոց, այնուհետեւ հարել են Հայոց համազգային շարժմանը, անդամակցել են ՀՀՇ-ին, եւ ահա այսօր մտադրվեցին մտնել ՀՀԿ: Պատասխանեց` չգիտեմ, դու ինձնից լավ ես հասկանում: Եվ մենք վերջին անգամ բաժանվեցինք, այնուհետեւ օրեր անց նա ինձ հուշեց , որ ինքս էլ ընդունվեմ հանրապետական կուսակցության շարքերը: Ես հիշեցրեցի, որ Անդրանիկը հենց ինքն էր մի ժամանակ դեմ, որ անդամագրվեմ ՀՀԿ-ին: Վերջին համդիպման ժամանակ էլ ասաց` ԻՆՁ ՄԻ ՕՐ ԿՍՊԱՆԵՆ, եւ ապա նորից կրկնվեց. «Ինձ մի օր կսպանեն, այ` ասում եմ»: Ես նայեցի նրան, ինձ մինչեւ օրս առեղծված է մնացել, թե ինչից մղված նա այդ արտահայտությունը մի քանի անգամ կրկնեց:
     Մեր զրույցներից երկուսը տեղի են ունեցել ֆինանսների նախարարության դիմաց գտնվող սրճարանում, իսկ միանգամ էլ զրուցել ենք ՀՀԿ գրասենյակի իր առանձնասենյակում, որը գտնվում էր վերին հարկում:  
      Հաճախ ինձ ասում են, թե ինչով է պատճառաբանված իմ լռությունը, ինչու ես Անդրանիկ Մարգարյանի մասին հուշեր չեմ գրում: Հռոմեական ասացվածք կա` մեռածների մասին կամ լավը, կամ ոչինչ: Բայց այսքանը ինձ ցանկալի էր պատմել ժողովրդին, որպեսզի իմանան, թե ով էր ըստ էության մեր հանգուցյալ վարչապետը: Ես ասացի ճշմարտությունը, միայն ճշմարտությունը եւ ոչինչ ճշմարտությունից բացի»:
     
    OM. Անդրանիկ Մարգարյանը վարչապետ նշանակվեց Վազգեն Սարգսյանի սպանությունից կարճ ժամանակ անց` 2000թ. մայիսի 12-ին, փոխարինեց սպարապետի եղբորը` Արամ Սարգսյանին: ՍՐՏԻ ԿԱԹՎԱԾ պաշտոնական վարկածով նա մահացել է 2007թ. մարտի 25-ի կեսօրին, իր բնակարանում: Մինչեւ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ նախագահ դառնալը, այդ կուսակցության նախորդ բոլոր լիդերները մահացել են անժամանակ:

                                                                               ¡  ¡  ¡

   ՀԱՐԹԱԿ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մերուժան Հովհաննիսյանին չենք ճանաչում: Նրա անունը ( ներողություն եթե տեղը չեն բերում ), թերթի և հոդվածի մասին լսում ենք առաջին անգամ, այն էլ որոշ ուշացումով: Սակայն այստեղ շարադրվածը իր ողջ էությամբ համապատասխանում է մեզ քիչ թե շատ հայտնի իրավիճակին, որի մասին գրել ենք տարբեր առիթներով և այստեղ: Ուստի, նախ համառոտ կներկայացնենք որոշ տվյալներ, իրադարձություններ ու հանգամանքներ` վասն հավաստիության ապահովելով որոշ հղումներ, իսկ պատկերն ամբողջացնելու միտումով կհավելենք որոշ մանրամասները:


   
ՀՀԿ-ի և անձամբ Աշոտ Նավասարդյանի հետը մեր գաղափարական մտերմությունը սկսվել էր 1990-ից, երբ Էություն միաբանությունն ու ՀՀԿ-ը տեղավորվել էին Երևանի Ճարտարապետների տանը: Սակայն, դեռևս 1989թ. դեկտեմբեր 24-ին, Գառնիի տաճարում առաջին անգամ կազմակերպված Միհր աստծո  տոնակատարությանը ներկա էր նաև Անդրանիկ Մարգարյանը, իսկ մինչ այդ հանդիպել էինք Հովիկ Վասիլյանի միջնորդությամբ ԷՈՒԹՅՈՒՆ միաբանության վաղ շրջանակներում: Ա. Նավասարդյանի մահից հետո մեր մտերմությունը շարունակվեց ՀՀԿ-ի և անձամբ Ա. Մարգարյանի հետ, այն աստիճան, որ Էության գաղափարները պաշտոնապես ընդունելու և սերտ համագործակցության քայլեր էին արվում: Մինչդեռ, այդ մասին Մոսկվայում արդեն լուրեր էին տարածված թե իբր ՀՀԿ-ն պատրաստվում է միանալ ԷՈՒԹՅՈՒՆ միաբանությանը (տե’ս այստեղ «Տարեգրություն- Ռուսաստանի ԳԱ Էթնոլոգիայի և Մարդաբանության ինստ-տի գիտ. դոկտ. Վ.Ա.Շնիրելմանի զեկույցը: Հատված»):

  2000 թ., երբ հրապարակվող «Ծննդոց Այա» հատորը հրատարակման խոչընդոտներ ուներ, ՀՀԿ-ն ի դեմս Գալուստ Սահակյանի սատարեց դրանց հաղթահարմանը ու նա նաև ներկա եղավ նույն տարվա սեպտեմբեր 15-ին, ՀՀ Գիտ. Ազգ. Ակադեմիայի լեփ-լեցուն մեծ դահլիճում այդ  գրքի շնորհանդեսին,   (տե’ս կից տեսանյութը http://www.youtube.com/eutyun#p/u/13/MRY79-pPdmo կամ http://www.eutyun.org/S/MM/V/HatvMij.htm )` թեև անձնական հրավերին Ա. Մարգարյանը անհասկանալիորեն բացակայում էր: Իսկ թե ինչո՞ւ երևակվում է այժմ` կապված մինչ այդ տեղի ունեցած բախտորոշ մի շարք իրադարձությունների հետ, որոնք մասամբ հիշատակված են «Ազգային Խաչբառ կամ Հոկտեմբեր 27-ի առեղծվածը»  քննախուզության մեջ (տե’ս «Իրադարձությունների… » ):

   Վստահ, շատերը կհիշեն 2000թ. մայիսի սկզբներին վարչապետ Ա.Զ. Սարգսյանի և ՊՆ Վ. Հարությունյանի պաշտոնանկությունից հետո ընդդիմություն-իշխանություն խիստ լարված իրավիճակը և ՀՀԿ նախկին գրասենյակում (Օպերայի դիմաց ) վճռական հավաքը, որը նախագահում էր Ա. Մարգարյանը: Ներկա էին զինդատախազ Գ. Ջահանգիրյանը, Ա.Զ.Սարգսյանը, ԵԿՄ նախագահ Ա. Բազեյանը և 1999թ. hոկտեմբեր 27-ի ոճրագործության դեմ խիստ մարտականորեն տրամադրված մի շարք այլ անձինք: Կհիշեն, զի այն եթեր հեռարձակվեց Հայաստանի պետ-հասարակական Հ1 հեռուսատալիքով: Կհիշեն նաև Ա. Մարգարյանին հեռուստալրագրուհու տված. «Իսկ ի՞նչ կլինի եթե նախագահ Ռ. Քոչարյանը չընդունի ձեր պահանջը» հարցը ( խոսքը հետաքննությունը չխափանելու մասին էր) և հատկապես Ա.Մարգարյանի զուսպ, սակայն ավելի քան սպառնալի պատասխանը. «Չէինք ուզենա բանն այդտեղ հասներ…», որը կարելի էր բնութագրել միմիայն որպես ուլտիմատում-վերջնագիր:        

 
   «...Առճակատումը հղի էր արյունահեղ հետևանքներով: Ուստի, հաջորդ իսկ առավոտ մենք անհանգստացած մտանք ՀՀԿ գրասենյակ և պատասխանատուներից ոմանց գտանք ուռած ու կարմրած աչքերով: «Ի՞նչ է պատահել»  մեր հարցին ՀՀԿ քարտուղար Ռ. Զոհրաբյանը մտահոգ պատասխանեց. «Ամբողջ գիշերը չենք քնել...» (սպասում էին հարձակման, 1991 թ. ՀԱԲ-ի միջադեպը չէր մոռացվել, երբ ըմբոստ ղեկավարներին կանչել էին իբր բանակցության ու ձեռբակալել...):
    Մի քանի օր անց Անդրանիկ Մարգարյանը նշանակվեց վարչապետ, իսկ վճռական խումբը պառակտվեց: «Մենք այդ որոշումն ընդունեցինք մեծ դժվարությամբ...», այլ առիթով մեզ կցկտուր խոստովանեց նույն Ռազմիկ Զոհրաբյանը: Իսկ այն հանգամանքը, որ Ա. Մարգարյանը եղավ ամենաերկարակյաց վարչապետը և ՀՀԿ-ն դարձավ իշխանության զորեղ հենարաններից մեկը, ավելի ուշ` Սերժ Սարգսյանը դրա Խորհրդի, ապա ողջ կուսակցության նախագահը, այնուհետ վարչապետ և ի վերջո 2008 թ. ՀՀ նախագահ, կարծում ենք մեկնություններ չի պահանջում»
(մեջբերում նշյալ «Ազգային Խաչբառ կամ Հոկտեմբեր 27-ի առեղծվածը»  քննախուզության վերոնշյալ
գլխից ):

  Մեզ համար միանգամայն պարզ էր, որ 2000 թ. մայիսյան այդ միջադեպը անհետևանք չէր անցել և իրականում եղել է շրջադարձային: Վստահաբար Ա. Մարգարյանը նույնպես «կանչվել է» բանակցությունների և ստացել վարչապետի պաշտոնը ստանձնելու խիստ ահաբեկչական «առաջարկ», ինչով էլ բացատրվում են թե' Ռ. Զոհրաբյանի  «Ամբողջ գիշերը հերթապահելու ...» և «Մենք այդ որոշումն ընդունեցինք մեծ դժվարությամբ...» կցկտուր արտահայտությունները, թե’ Ա. Մարգարյանի ԳԱԱ-ում միջոցառման բացակայությունը, թե’ ՀԱՐԹԱԿ-ի գլխ. խմբագիր Մերուժան Հովհաննիսյանի վերոնշյալ խոստովանությունը, և թե’ հետագա իրադարձությունները, մասնավորապես Հայաստանից մեր վտարման և հետապնդումների կապակցությամբ, ինչը շարադրել ենք  «Ա.Ա. Վարպետյանի առեղծվածային ոդիսականը»  և «Էություն ԱԻՏ-ի ոդիսականը» հոդվածաշարում:
   Ստորև որոշ մանրամասներ:
         
   «Ծննդոց Այա» հատորի հրատարակումից հետո Էությունը մշակել էր «Էականք» հազարամյակային նախածրագիր և 2002թ. սկզբին այն դեռևս ձեռագիր ներկայացրել ՀՀ բարձրագույն բոլոր իշխանություններին, այդ թվում ՀՀ նախագահին և վարչապետ Ա. Մարգարյանին, հայցելով միաբանության սեղմ պատվիրակության ընդունելությունը ( կինոռեժիսոր Արման Մանարյան, երաժշտագետ Իրինա Տերտերյան, գեղանկարիչ Ս.Կալենց և մենք ): Ի մեծ զարմանս մեզ, Ա. Մարգարյանի փոխարեն մեզ ընդունեց նրա ներկայացուցիչը, նախածրագրի վերաբերյալ անհեթեթ հակաճառումներով, երբ Ա. Մարգարյանը Էության գաղափարների ջատագովն էր, և երբ նույն պատվիրակությունը արժանացել էր ԱԺ խոսնակ Ա. Խաչատրյանի, ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի և մի քանի պետպաշտոնյա այլոց շատ պատշաճ ընդունելությանը ( ՀՀ նախագահի փոխարեն գրավոր պատասխանել էր այդժամ նրա խորհրդական Ռազմիկ Դավոյանը, այն էլ Էության փոխնախագահ Ա.Մանարյանին...):

    
Եվ հենց այդ ընթացքում էլ պայթեց կացության մեր կարգավիճակի մերժման բոթը, որ հավասարազոր էր վտարման ( մինչ այդ կացության կարգավիճակ տրված էր ՀՀ Գիտության, ապա Մշակությաին նախարարների միջնորդությամբ, վերջին հայցը` նույնպես): Առավել խորհրդավորը այն էր, որ այդ որոշումը օրենսդրորեն կարող էր մեկ ստորագրությամբ բեկանել վարչապետը, ինչը անգամ պաշտոնական հայցից, մտավորական ավագանու միջնորդություններից և անգամ ԶԼՄ-ների հոծ արձագանքից հետո նա այդ չարեց, փոխարենը իր նույն ներկայացուցչի և Ա.Մանարյանի միջոցով մեզ փոխանցելով թե. «Ես այդ գործին խառնվել չեմ կարող…»: Այլ մեկի միջոցով մեզ խորհուրդ էր տվել դիմել ՕՎԻՐ` կացության 10 տարվա հայցով, անձնապես իբր ստանձնելով 300$ վճարի ծախսը, ինչը բորբոքել էր տվյալ հաստատության օտարերկրյա քաղաքացիների բաժնի այդժամյա պետ Տիգրան Ղուլյանի ու այլոց վրդովմունքը ( ներեցեք տղաներ, գոնե մեկ երկու անուն պարտավոր եմ տալ…): Բացի այդ Ա. Մարգարյանի թիկնապահներից մեկի միջոցով տեղեկացանք, որ ինչ-որ տեղ ինտիմ ընթրիքի ընթացքում վարչապետը փորձել է գալ հեռվից և Ռ. Քոչարյանի հետ խոսք բացել հայագիտության կարևորության մասին (այդ հետո թարգմանվեց նույն տարում ՀՀ կառավարության նման մի պաշտոնական որոշմամբ, պատճեն` «Տարեգրություն-» բաժնում), որին վերջինս արձագանքել է «մենք հայերի իստորիա չենք անցել» խուսանավումով…
     
   
Կա այլ մեկ «աննշան» հանգամանք: Բոլորովին այլ ճանապարհով Գ.Սահակյանին միջնորդության համար դիմել էին շատ հարգալից անձինք, և նա պատրաստակամորեն հորդորել էր կապվել իրեն հետ: Հաջորդ իսկ առավոտ զանգահարեցինք ԱԺ գրասենյակ: Ջերմ ողջույնից հետո նա խնդրեց վերազանգել 15 րոպե հետո, ենթադրում ենք այդ հարցով ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու համար` թերևս հենց վարչապետի: 15 րոպե հետո քարտուղարը հայտնեց, որ նա դուրս է եկել: Պարզ էր, խուսափել էր, ինչը հաստատվեց հասարակական մի վայրում պատահական հանդիպմանը նրա փոքր-ինչ շփոթված ու մեղավոր ողջույնով …
   Եվ որքան էլ մեզ համար պարզ էր, որ Ա. Մարգարյանի կարողություններից հիրավի վեր էր մեր պարզագույն թվացյալ խնդրին միջամտելը, սակայն տարիներով անհայտ էր մնացել թե ո՞վ կարող էր լինել նրանից վերև մեր թշնամին և ինչո՞ւ, զի ՀՀ նախագահի պարագան և պատճառները չէինք տեսնում, իսկ Ա. Մարգարյանի բարեկամեցողությանը չէին կասկածում: Այն էլ այն դեպքում, երբ ըստ այլոց իբր ունակ էինք նրա միջոցով անգամ նախարար նշանակելու միջնորդության 1 


   1Նման հայցով մեզ ժամանակին դիմել էր հանգուցյալ Ռ. Մավիսաքալյանը, խնդրելով միջնորդել իրեն նշանակելու համար Մամուլի և ռադիոհեռուստատեսության կոմիտեի պետ: Մեր  կարողությունների վրա զարմանքին նա պատասխանեց նույնքան զարմանքով և պատմեց, թե դեպի Փարիզ գործուղման ընթացում ինչպես էր Ա.Մարգարյանը օդանավում իրեն հորդորում մեզ եթեր տալ. «այդ մեզ պետք է» հիմնավորումով: Նման նպատակներով Ա. Մարգարյանը հարցուփորձ իսկապես արել էր անձամբ մեզ հետ նաև այլ հեռուստաալիքների նկատառմամբ: Սակայն այդ եղել է նրա վարչապետության միայն սկզբում, երևի երբ դեռ նրան ևս հայտնի չէին վերին որոշ հանգամանքներ:

 2Այն, որ ամենայն, ինչպես նաև հենց մեր վտարումն ու ցայսօր հետապնդումները գալիս է անձամբ ՀՀ 2-րդ նախագահից, այդ գիտեն շատերն ու այլևս նաև մենք:
Դրա վերաբերյալ կուտակված են բավականին վկայություններ, մասամբ զետեղված «Ա.Ա.Վարպետյանի առեղծվածը» ենթաբաժնում, որպես ակնառու մեկ օրինակ` «Երևակում»  ակնարկում:
   
    Տարիների ու իրադարձությունների ընթացքում մեզ համար կատարելապես պարզ էր, որ Ա. Մարգարյանը պարզապես պատանդ էր հոկտեմբեր 27-ի ոճրագործների ձեռքերում և նրա տարօրինակ մահը 2008թ. ՀՀ նախագահական ընտրություններից ճիշտ առաջ պատահական չէր, մի շարք պատճառներով: Նախ, ժամանակին ըստ Վ.Պուտինի վարչապետության հեղինակ ու «կնքահայր» Բ. Բերեզովսկու. «վարչապետի պաշտոնը 20-40% ռեսուրս է ապահովում նախագահի թեկնածուին», ինչը իրականացավ նույն 1999-2000թթ Ռուսաստանում և ապա 2008թ. Հայաստանում, իհարկե այլորեն:
  Այդու Ա. Մարգարյանի հանկարծամահը ոմանց համար պարզապես երկնային պարգև էր, թե’ այդ, և թե’  նրանից ի վերջո ազատվելու նպատակով, ինչի մտավախությունը ըստ բերված հոդվածի նա ունեցել է, շատ այլոց պես մենք ևս ենթադրել ենք այդ ու ակնարկել, իսկ մարտի 1-ի հերթական ոճրագործությունը համոզում է, որ նույն մարդասպանները ևս մեկ ոճրի առջև չէին տատանվի: Ինչ վերաբերում է Ա. Մարգարյանի սրտային խնդիրներին, ապա այդ ուրիշ ի՞նչը կարող էր լինել լավագույն պատրվակ, երբ ժամանակակից միջոցներով կամ մեկ հեռախոսազանգով անգամ կատարելապես առողջ մարդուն կարելի է կաթվածահար անել:
   Մնացյալ իրադարձությունները խոսում են իրենք իրենց, ՀԱՐԹԱԿ-ի գլխ. խմբագիր Մերուժան Հովհաննիսյանի խոստովանությանը` նույնպես: Այն գալիս է ճիշտ և ճիշտ լրացնելու մեր «Ազգային խաչբառի» և «Ազգային խաչքարի» որոշ մութ վանդակներ: Ու թեև հասկանալի թերասացություններով, կատարելապես համոզիչ է թե’ իրավիճակային, թե’ Ռ.Քոչարյանի անձի, խառնվածքի ու գործելակերպի և թե’ Ա. Մարգարյանի մտավախության առումներով: Նա քաջ գիտեր թե ովքեր են հոկտեմբեր 27-ի ոճրագործության հեղինակները և ինչի են նրանք ընդունակ: 

     Արդյոք Մերուժան Հովհաննիսյանը կբացահայտի՞ ավելին թե՞ կլռի կամ կլռեցնեն… Եվ արդոյք OM.am կայքի արդ անհասանելիությունը այն խափանելու կամ փակելու հետևա՞նք չէ ( ինչպես այլորեն մեր կայքի eutyun.am տարբերակը «Ազգային Խաչբառ կամ Հոկտեմբեր 27-ի առեղծվածը» հոդվածաշարից  հետո): Եվ եթե այո', ապա միմիայն տվյալ հոդվածի համար, ինչը ավելի քան խոսուն է...     
   Ավելի ու ավելի լուսաբանումներով հանդերձ մեզ համար շարունակում են մնալ մեկ-երկու հարցականներ: Ինչո՞ւ Հայաստանից մեր վտարումը և անգամ սփյուռքում կգբ-ական ողջ մի ցանցի զորագրմամբ այդքան կազմակերպված հետապնդումները, մինչև իսկ հաշվեհարդարի սպառնալիքով: Մի՞թե լոկ մեր ազգամշակութային և սոսկ ոգե-գաղափարական գործունեության համար կամ ասենք հոկտեմբեր 27-ի առչնությամբ անգամ եթեր չհեռարձակված ելույթի ( տե’ս http://www.youtube.com/eutyun#p/a/u/2/QIoF50rDQhM կամ http://www.eutyun.org/S/E/AX/AX_V_00.htm ),  երբ անձամբ Ռ. Քոչարյանի այդքան մեծ «պատվին» արժանանալու այլ պատճառներ վերստին չենք տեսնում  2: Սակայն,  գուցե դրանք դեռ կա՞ն և սպասում են բացահայտմա՞ն: Ինչպես ասում են. կապրենք` կտեսնենք, կամ կտեսնենք հենց չապրելով...
   Մեկ բան կատարելապես հաստատ է, հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը շատերի և ողջ հայության համար եղավ բացառիկորեն ճակատագրական: Եվ դրա «ռադիոակտիվ» հետևանքները դեռ շատ երկար ու քանի սերունդ են փչացնելու, չխոսելով խիստ բախտորոշ քանի-քանի բացթողումների մասին: 
                      
                                                                          ¡  ¡  ¡


     Ըստ եգիպտական մի ավանդության, չէր կարելի բարձրացնել Իզիս դիցուհու քողը, զի համարձակվողը կորցնում էր կենսունակությունը և մի քանի օրից խորհրդավոր մահանում:
     Այլաբանորեն այդ նշանակում էր պատրանքային իրականության տակ սքողված ճշմարտության և ախտերի բացահայտում, որի աղետային հետևանքը ներկայացրել ենք որպես Բհիշմայի բարդույթ (տե’ս «Ինչություն», էջ 117-131, այստեղ «Բհիշմայի բարդույթ» … ): Հայերի պարագայում այդ կավարտվեր նվազագույնը հայությունից հրաժարվելով, եթե միայն հասարակությունը գիտակցեր   ծայրահեղորեն իր հիմարացված վիճակը, իր իսկ խարդավանքներն ու անգամ կույրերին տեսանելի քաղաքական այդքան աճպարարությունները: Հանգամանք, որը բնորոշվել է «Ազգերը մեռնում են… տխմարությունից» ասույթով, ինչը բարոյալքման հետ աննկատ կատարվել է դարեր շարունակ և դարձել ինքնահիասթափության ու ինքնակործանման ամենահիմնական պատճառը: Նույնը և բազմիցս առավել նաև այս դեպքում, ինչն արտաքնապես արտահայտվում է թվացյալ սոսկ անտարբերությամբ, իսկ իրականում արտագաղթով,  համատարած ջղաձգություններով ու հայատյացության հասնող օտարամոլությամբ:   
     Ուստի, գոնե միայն գոյատևման և վսան գալիք սերունդների, անշրջանցելի են վերջին քսանամյակում անհասկանալի թվացյալ իրադարձությունների, ձախողումների, կորուստների և մասնավորապես հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության ու դրանց բուն էությունների լուսաբանումները, որպես առողջաբանական ախտորոշում: Եվ այդ որևէ քաղաքական, հասարակական և անգամ գաղափարական հրամայականներից առաջ կամ գոնե զուգահեռ: Զի այդ, նախ սեփական վախից, թուլություններից ու այլ արատներից ազատագրում է, բայց նաև ինքնախոստովանություն ու ապաշխարանք, քանզի ոճրագործության մասին իմանալն ու լռելը մեղսակցություն է անգամ սահմանված օրենքով` ո՞ւր մնաց բարոյական ու դեռ քրիստոնեական: Եվ այդ յուրաքանչյուր իրեն հարգող ու արժանապատիվ անհատի պարտականությունն է, չխոսելու համար  մտավորականության թե հանրաճանաչ մեծությունների մասին, ինչը հայոց արդ նաև քաղաքական դեսպան Շ. Ազնավուրի պարագան է:
   Հազարապատիկ առավել, որ.

              Ջայլամի քաղաքականությունը հենց  ջայլամին չի փրկում կործանումից… 
                                                        
    Ալեքսանդր Արորդի Վարպետյան                              
                          Մարսել, 12.02.2010 թ.