ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
                                                                                                                                            


ՆԱԽԱԲԱՆ

Մաս 1.  ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մաս 2.   ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաս 3.   ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ

Մաս 4.  ԱՄՓՈՓԻՉ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ


Հավելված 1.  ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ը» ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ

Հավելված 2.  ԿԱՆԱՉ ՎԻՇԱՊ

Հավելված 3.  «ԻԶԻՍԻ ՔՈՂԸ»...
Հավելված 4.  ԻՆՉՈ՞Ւ ԼՌԵՑ ԱՇԽԱՐՀԸ
Հավելված 5. ՄԻԱՅՆ ՄԵԿ «ՄԱՆՐՈՒՔ» ... 

Հավելված 6. ԼՈՒՍՆԻ 27-ՐԴ ԴԵՄՔԸ...
Հավելված 7. Մաս I- ՄԵՆՔ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ 
                      
Մաս II- ՎԵՐՋԻՆ «ՄԵԽԸ» 
 
Հավելված 8. ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՉ ՈՒ ԽԱՉՔԱՐ
            
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

             Հավելված 7.  ՄԵՆՔ  
                                    ԵՎ

  
ՀՈԿՏԵՄԲԵՐ 27
-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
      
               
         Մաս Առաջին

    2002 թ. Հայաստանից մեր վտարումը և ողջ սփյուռքով մեկ տասնամյակ ի վեր հետապնդումները տեղիք են տվել բազում հարցականների և ասեկոսների: Մինչդեռ իշխանական շրջանակները նախ փորձեցին հերքել այդ, ապա շրջառանության մեջ դնել մեր կողմից իբր «ինչ-որ մեկի պոչը տրորելու» անմեղ ու խիստ պարզունակ պատճառաբանությունը, բացահայտորեն ջանալով շեղել բուն դրդապատճառներից: Տարիներ անց «Հետք» թերթի հարցումներին տրվեց «ՀՀ անվտանգության սպառնալիք» անհեթեթ պատճառաբանությունը (www.eutyun.org/S/2/AVG/AVG_070806_Hetq.htm ), իսկ 2012թ. Ֆրանիսայի նախագահ Ն.Սարկոզիի միջնորդության մեր հայցին ի պատասխան` «ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության Տաճարը «Հայաստանին վնասակար լինելու» հաստատման հետ, նաև մեր «երբևէ ՀՀ քաղաքացի լինելու» աներևակայելի ժխտումը ( երբ բերել էինք հենց իշխանությունների կողմից տրված փաստաթղթեր): Եվ այդ անհեթեթությունը, ոՙչ ավել, ոՙչ պակաս ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունների պետ, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի ստորագրությամբ...(www.eutyun.org/S/2/AVG/AVG_120408_Gorik.htm ):   
    Ինքնին հարց է ծագում թե ինչո՞ւ այսքան համառ հետապնդումներ ու դեռ հարկադրված թերհասության  աստիճան կեղծիքեր` այն էլ պետական բարձրագույն և անգամ անվտանգության մարմինների կողմից: Բնականաբար, պիտի որ լինել խիստ նշանակալից մի դրդապատճառ:
  
Ուստի, որքան էլ այդ մասին խոսվել և գրվել է բազմիցս, այդուհանդերձ անհրաժեշտություն առաջացավ մի փոքր ավելի խորացնել և հանրությանը ներկայացնել դրանց վերաբերյալ որոշ «փշոտ» հանգամանքներ ու որոշիչ պարագաներ, ինչը հնարավորինս ամփոփում ենք ստորև, ամրագրելով այդ ամենը հիշատակումներով և տարբեր հղումներով` հիմնականում սույն կայքի «Ա.ՎԱՐՊԵՏՅԱՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ» բաժնին ( www.eutyun.org/S/2/AVG/AVG-2.htm ):   
   Ավելորդ չծավալվելու համար այստեղ միանգամից ազդարարենք, որ նման հալածանքներ չեն եղել մինչև 1999 հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը, համենայն դեպս ո’չ այդքան և ո’չ այդ իշխանությունների կողմից: Բոլորովին ընդհակառակը, ՀՀ առաջին նախագահի 1998թ. հրաժարականից հետո, բոլորն էլ ակնկալում էին «ԷՈՒԹՅՈՒՆ» միաբանության և մեր ավելի նպաստավոր գործունեությունը: Եվ հիրավի բացվեցին այդպիսի հեռանկարներ և սկսեցին սաղմնավորվել համագործակցության նախապայմաններ, հատկապես «Միասնություն» դաշինքի և մասնավորապես Կ. Ս. Դեմիրճյանի հետ, առանց հակադրվելու արցախյան կողմին: Այստեղ ևս ընդհակառակը` չափից ավելի վստահությամբ կարևորել էինք Արցախի պատմական և արդի քաղաքական գործիչների դերը Հայաստանի ընթացիկ իրադարձություններում (տե’ս «Այա-արիական Արցախ» հարցազրույցը չարաբաստիկ նույն 1999թ. հունիսի 1-ին «Ազատ Արցախ» թերթում և «Ինչություն» հատորում, էջ 455):
  Ուստի, վասն հետաքննության պարզության և հանգուցային բուն հանգամանքների երևակման, նախ ներկայացնենք իրադարձությունների ժամանակագրությունը, դրանք ամրագրելով գրավոր փաստերով և տեսանյութերով
: Իսկ մինչ այդ արժե թռուցիկ և նորովի վերհիշել չարաբաստիկ 1999թ. հոկտեմբեր 27-ի անմիջական դեպքերը:

   
   Տեսանյութ N° 1
 

  ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՂԹԱՆ  
                                
 
 - Մեր առաջին հանդիպումը Կ. Դեմիրճյանի հետ կայացել էր 1991 թ. աշնանը, երբեմնի 447 գործարանում, հանճարեղ երաժշտահան Ավետ Տերտերյանի միջնորդությամբ: Հանդիպման հիմնական նյութը ԷՈՒԹՅԱՆ գաղափարներն էին, հատկապես հայագիտությունն ու հայոց արիական ծագումը: Նույն ձմռանը նա ֆինանսապես, ժողովրդական համույթներով և ավտոբուսներով օժանդակեց Գառնու տաճարում Միհր աստծուն նվիրված ազգագրական տոնակատարությանը, ՀՀ հեռուսատեսությանը պատվիրելով նաև միջոցառման նկարահանումն ու ցուցադրումը (մեկ հատվածը տե’ս. http://youtu.be/R2XuUBgwmrs ):         

       -1997թ. «Արիականք»  հատորի  հրապարակման կապակցությամբ (ազգային գաղափարախոսություն) հանդիպում ենք «Երկրապահ» կազմակերպության փոխնախագահ Ա. Բազեյանի հետ: Նրա միջոցով մեկ մակագրված գիրք փոխանցվում է Վ. Սարգսյանին, իսկ ինքը հետաքրքրություն ցուցաբերում գրքի շնորհանդեսին ակտիվ ներկայությամբ ( կա դրա տեսագրությունը, և ընդհանրապես շատ այլ պարագաների ):
       Հենց այդ ընթացքում էլ հրաժարական է տալիս Լ. Տեր-Պետրոսյանը:   

    -1998թ. գարնանը, նախագահական ընտրաշրջանում Վ. Սարգսյանը բացում է «Երկրապահ» թերթը, որի առաջին երեք համարներում հրապարակվում են հոգևոր գերիշխանության և գալիք հազարամյակի վերաբերյալ մեր նյութերը ( 06-13 և 20.03.1998, N°1-2-3, տե’ս նաև հատոր «Ինչություն», Երևան-2004, էջ 162>170): Այնինչ, Վ. Սարգսյանը 29.01.1999թ.,  ՀՀԿ 5-րդ համագումարում որդեգրում է այդ հոդվածներից մեկում «21-րդ դարը մերն է լինելու» «Էության» կարգակոչը (ու դեռ ողջ 3-րդ հազարամյակը, իհարկե հայոց ճակատագրի առումով և  ըստ «Ազգ և նոր հազարամյակ» նախածրագրի... ):
  

  
- 06.01.1999թ., «Էության» համակիր Տիկ. Դ. Մելքոնյանի նախաձեռնությամբ ու նրա տանը, «Միասնություն»  խմբավորման հետ մերձենալու և նրան Էության գաղափարներով զինելու նպատակներով հանդիպում ենք ՀԺԿ-ի քարտուղար Արմեն Խաչատրյանի հետ: Երկար խոսում ենք Էության գաղափարներից և հայագիտության անհրաժեշտությունից: Պայմանավորվում գաղափարական բանավեճը շարունակել տոներից հետո:  Տիկ. Մելքոնյանը մեր գրքերը նվիրում է Ա. Խաչատրյանին, նրանից  փոխանցելով իր մեկ հրատարակությունը Պ. Սևակի վերաբերյալ, «Սիրելի գրչեղբորս» մակագրությամբ (գիրքը մեր արխիվներում է):
  

 
- 1999թ. գարնանը, «Ծնննդոց-Այա» մենագրությունը մոտենում էր ավարտին, որի մասին գրավոր զեկուցել էինք ՀՀ բարձրաստիճան բոլոր իշխանություններին, այդ թվում բնականաբար նաև ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին: Սակայն այդ ամենը մնացել էր անպատասխան, մինչդեռ կար նաև դրա հրատարակման մտահոգությունը: Այդժամ, ի հակակշիռ Հ. Ալիևի, խորհրդարանական ընտրարշավում և մասնավորապես հեռուստատեսային քարոզչություններից մեկում Կ. Դեմիրճյանը խիստ կարևորում է հայագիտությունը: Ուստի, հենց հաջորդ օրը նախ փորձում ենք հանդիպել Կ. Դեմիրճյանի ընտրական շտապի պետ նույն Ա. Խաչատրյանին, ՀՀ ԳԱԱ տեղակայված նրանց ընտրական գրասենյակում: Բուռ խճողումների պատճառով որոշում ենք տեսակցել անմիջականորեն Կ. Դեմիրճյանի հետ`  քիչ ներքև Հայաստանի Գրողների Տան իր նստավայրում: Տեսակցության ընթացքում ներկայացնում ենք «Ծնննդոց-Այա»-ի բովանդակությունն ու նշանակությունը հայոց գալիք ներքին և արտաքին քաղաքականության մեջ: Նրա խնդրանքով այդ ամենը շարադրում ենք երկու էջի վրա, հաջորդ իսկ օրը մեկ օրինակ «Էության» հետ հանձնում նրան և պայմանավորվում հանդիպել ընտրություններից հետո, քննարկելու համար հայագիտության հետ կապված գործունեության ծրագրերը:   

    - Խորհրդարանական ընտրություններում փայլուն հաղթանակ է տանում ՀԺԿ-ՀՀԿ միավորված «Միասնություն» խմբավորումը, Կ. Դեմիճյանը նշանակվում է խորհրդարանի խոսնակ, Վ. Սարգսյանը` վարչապետ, ՀՀ նախագահ դառնալու մեծ հնարավորությամբ: Թողնելով իրավիճակը իր հասունացմանը, անձնական հարցերով և միաժամանակ «Ծննդոց-Այա»-ի հրատարակման միջոցներ հայթայթելու  նպատակով մեկնում ենք Ֆրանսիա, ապա ԱՄՆ: Աշնանը, Հայաստան մեր վերադարձից մեկ-երկու շաբաթը հետո կատարվում է հոկտեմբեր 27-ի խորհրդարանական ոճրագործությունը: Ոմանց պես մենք ևս 10 րոպեանոց ըմբոստ ելույթ ունեցանք «Այգ» հեռուստաալիքով, սակայն պատրաստի հաղորդումը այդպես էլ եթեր չհեռարձակվեց, բայց դիտավել էր ԱԱԾ ինչ-որ գրասենյակներում (կից Տեսանյութը N° 1 կամ http://youtu.be/QIoF50rDQhM ):      
   Այսուհանդերձ, չենք կարծում, որ այդ ելույթը, ո'չ էլ «Միասնություն» դաշինքի հետ մեր հայագիտական ծրագրերը կարող էին պատճառ դառնալ հետագայում Հայաստանից մեր վտարմանը և մեկ տասնամյակ ի վեր համառ հետապնդումներին, իսկ «Էության» գաղափարների լայն ժողովրդականությունը ( հատկապես «Ծննդոց-Այա» տեսությունն ու «Ազգ և նոր հազարամյակ»  նախածրագիրը)` թերևս միայն մասամբ:

   - 1999-2000 թթ «Ծնննդոց-Այա»-ն ավարտված էր,  հրատարակման միջոցները` հայթայթվել նահանգներում:  Ուստի ամբողջովին տրվում ենք դրա հրատարակման աշխատանքներին: Դրանք ընթանում են բացառիկ խորհրդավոր, անհասկանալի բարդությունների պայմաններում: Ենթադրելով խափանման ինչ-որ փորձեր թե չկամություն դիմում ենք քիչ թե շատ բանիմաց համակիրների խորհրդին: Նույնքան խորհրդավոր նրանք հորդորում են դիմել քաղաքական կարող այրերին: Նրանցից մերձավոր գաղափարակիցն ու մատչելին «Հանրապետական» կուսակցությունն էր և դրա այդժամյա նախագահ Ա. Մարգարյանը, միաժամանակ ընդդիմության ակտիվ պարագլուխն ու հոկտեմբեր 27-ի ոճրագործության բացահայտման թունդ ջատագովը: Որոշում է ընդունվում միջամտել և այդ հանձնարարվում է Խորհրդարանում կուսակցության ներկայացուցիչ Գ. Սահակյանին: Նա հիրավի միջամտում է վճռականորեն և հրատարակչական աշխատանքները տեղից շարժվում են:     

   - Հայտնի է, որ հոկտեմբեր 27-ի ոճրագործությանը հետևեցին «մեղմացուցիչ» ամիսներ, մինչև 2000 թ. մայիսը, որը նույնպես «պատահականորեն» համընկավ Վ. Պուտինի նախագահական ընտրության հետ: Քոչարյան-Սարգսյան տանդեմի դիրքերն ամրապնդվեցին, և նրանք ձեռբազատվեցին ոճրագործությունից անմիջապես հետո ձևականորեն վարչապետ նշանակված Վ. Սարգսյանի եղբայր Արամ Զ. Սարգսյանից (1999թ. նոյեմբեր 3-ից մինչև 2000թ. մայիսի 2...) և Պաշտպանության «վազգենական» նախարար Վ. Հարությունյանից: Մնում էր թունդ ընդդիմության ամենաըմբոստ ներկայացուցիչ ու ոճրագործության պահանջատեր Անդրանիկ Մարգարյանը` իր Երկրապահ-Հանրապետական զորակցությամբ:
    2000 թ. մայիսի սկզբին, Արամ Զ. Սարգսյանի և Վ. Հարությունյանի պաշտոնանկությունից անմիջապես հետո, «Հանրապետական» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ընդդիմադիր կողմի ճակատագրական նիստը, ոճրագործության գործով գլխավոր հետաքննիչ, զինդատախազ Գ. Ջահանգիրյանի, Ա. Զ. Սարգսյանի, ԵԿՄ («Երկրապահ») նախագահ Ա. Բազեյանի, պահանջատեր այլոց մասնակցությամբ և խիստ մարտականորեն տրամադրված Ա. Մարգարյանի գլխավորությամբ: Միջոցառումը և հատկապես վերջինիս ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին ուղղված վճռական վերջնագիրը` կապված հետաքննության հետևողական խափանումների հետ, եթեր հեռարձակվեցին գլխավոր Հ1 հեռուստաալիքով (մեկ հատված տե’ս. Տեսանյութը N° 1):   
    Առճակատումը հղի էր արյունահեղ հետևանքներով: Ուստի, հաջորդ իսկ առավոտ մենք անհանգստացած մտանք ՀՀԿ գրասենյակ և պատասխանատուներից ոմանց գտանք ուռած ու կարմրած աչքերով (Ա. Մարգարյանը բացակայում էր…):  «Ի՞նչ է պատահել»-մեր հարցին ՀՀԿ քարտուղար Ռ. Զոհրաբյանը մտահոգ պատասխանեց. «Ամբողջ գիշերը չենք քնել...» : Մի քանի օր անց, 12.05.2000թ.  Անդրանիկ Մարգարյանը նշանակվեց վարչապետ, իսկ վճռական խումբը պառակտվեց: «Մենք այդ որոշումն ընդունեցինք մեծ դժվարությամբ...», այլ առիթով մեզ կցկտուր խոստովանեց նույն Ռազմիկ Զոհրաբյանը (այդժամյա հեռախոսահամարները` 56.50.13, 58.33.82 գրասենյակ): Պարզ էր, գործել էր «գազար և գավազան» սկզբունքը: Այսինքն, Ա. Մարգարյանին հենց այդ գիշեր հավանաբար «հրավիրել» էին  նախագահական «բունկեր», թունդ սպառնացել հաշվեհարդարով և միաժամանակ առաջարկել վարչապետի պաշտոնը, ինչպես հոկտեմբ. 27-ի ոճրագործությունից անմիջապես հետո` նոյեմբեր 3-ին, զոհյալի եղբայր Ա. Զ. Սարգսյանի այլակերպ «առինքնման» պարագայում …    
     Այդպես, Ա. Մարգարյանը եղավ ամենաերկարակյաց վարչապետը և ՀՀԿ-ն դարձավ իշխանության զորեղ հենարաններից մեկը, ավելի ուշ` Սերժ Սարգսյանը դրա Խորհրդի, ապա` հենց Ա. Մարգարյանի խորհրդավոր հանկարծամահ լինելուց1 (25.03.2007թ.) և 2008 թ. ՀՀ նախագահական ընտրություններից առաջ, ողջ կուսակցության նախագահը, այնուհետ վարչապետ և ի վերջո ՀՀ նախագահ` մարտիմեկյան հայտնի իրադարձություններով…     
   Կարո± ղ էր արդյոք այդ միջադեպը պատճառ դառնալ Հայաստանից մեր վտարմանը և այդքան հետևողական հետապնդումներին, երբ թեկուզ շատ խոսուն այդ իրողությունը առանձնապես մի գաղտնիք չէ: Հարց, որը շարունակում ենք ցայսօր տալ ինքներս մեզ և մտմտող այլոց:

   1 ՀԱՐԹԱԿ շաբաթաթերթի գլխ. խմբագիր Մերուժան Հովհաննիսյանը,  2010-02-04թ. OM.am կայքում առաջին անգամ ներկայացնում  է հին մարտընկեր, վարչապետ Ա. Մարգարյանի հետ 2004 թ. մարտին իր առանձնազրույցը,  Ռ. Քոչարյանի հետ նրա լարված փոխահարաբերությունների, իր  հետ  «ավելի վատ բաներ կատարվելու» մտավախության և հրապարակված նյութի վերաբերյալ ( տեՙս վերևում սույն քննախուզության  «Իզիսի քողը...» ենթագլուխը կամ http://www.eutyun.org/S/E/AX/Izisi%20Qox.htm ):   
   Մեր այդ հրապարակումից հետո  OM.am կայքը անհասկանալիորեն դարձավ անհասանելի: Այսուհանդերձ այդ անչափ խոսուն խոստովանությունը եկավ բացատրելու իրերի դրությունը, Ռ. Քոչարյան-Ա. Մարգարյան փոխհարաբերությունների բնույթը, մեր պարագայում  «Ես այդ գործին խառնվել չեմ կարող...»  Ա.Մարգարյանի չքմեղացումը և հաստատելու մեր կռահումները 2000թ.  իրադարձությունների և Հայաստանում Ռ. Քոչարյանի ամենայնի` մինչև երկրորդական թերթերի հրապարակումները աչալրջորեն  հսկելու վերաբերյալ:
  Ուրեմն  դրանք հիրավի կարող էին որոշակի դեր խաղալ նաև մեր հետապնդումների պարագայում...
 

                                              

    - Ընդհանրապես 2000 թ. լի էր արտառոց և խորհրդավոր իրադարձություններով: Դրանցից մեկի մասին հպանցիկ գրել ենք «Ազգային խաչբառ կամ ո± ւմ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյանը» գրքույկում ( Երևան-2003 թ., www.eutyun.org/S/P/AAV/AV_Books.htm ):  Ըստ այդմ, նույն 2000 թ. հունիսին ԱԱԾ ոմն ավագ սպա, «կասկածից վեր» մի մերձակիցի միջոցով մեզ համառորեն հորդորել էր դիմել Գ.Գ. անուն-հայրանվամբ իրենց տեսչության տնօրենի տեղակալին (միմիայն նրան և ոչ մի դեպքում նույն Գ.Գ. մականվամբ իբր չարամիտ մյուս փոխտնօրենին...):  Հորդորանքը պատճառաբանվում էր իբր այդ համակարգում հրամայական դարձած «ազգային ինքնագիտակցության» անհրաժեշտությամբ, ինչն էլ հենց մեր գոյաբանական գերխնդրականներից մեկն էր ( իսկ այդ ինչո՞ ւ հանկարծ և այդքան համառությամբ, ի՞նչ էր տեղի ունենում այդ համակարգում...):  Եվ որքան էլ զգոն նման պարագաներում, այդ դիմումը այդուհանդերձ միամտորեն գրվեց (տես նշյալ գրքույկը, էջ 21 և կից պատճեն): Երևանի Հանրապետական հրապարակի գլխավոր փոստատանը կից «Էրեբունի » հյուրանոցի համարներից մեկում (այժմ «Էրեբունի Պլազա», հասկանալիորեն Ռ. Քոչարյանի նստավայրը...) կայացավ մեկ-երկու հանդիպում միայն ԱԱԾ փոխտնօրենի օգնականի հետ, բացատրվեցին ԷՈՒԹՅԱՆ նպատակները, իսկ ԱԱԾ փոխտնօրենին որոշակի ծրագրով ներկայանալու առաջարկը մեր կողմից մերժվեց: Հայելու այն կողմում անհայտներն անչափ շատ էին, և բանակցությունը դրանով ավարտվեց:

    - Այսուհանդերձ ովքե՞ր էին անանուն այդ անձինք, որոնց այստեղ այլևս հարկ է բացահայտել:       
      Առաջինը Գ.Գ-ն ԱԱԾ-ի արդի պետ, վերոնշյալ նույն գեներալ-գնդապետ Գորիկ Գ. Հակոբյանն էր, հայտնի « 27-ի Գորիկ» մականվամբ, այդժամ «ահաբեկչության դեմ պայքարի պատասխանատուն»: Երկրորդը` Գրիգոր Գ. Գրիգորյանը, այդ օրը Ս. Սարգսյանի փոխարեն նույնպես ներկա Խորհրդարանում: Եվ երկուսն էլ ակտիվ մասնակցություն են ունեցել իրավիճակի հանգուցալուծման մեջ: ԱԱԾ ոմն «ավագ սպան» ոչ այլ ոք էր ` քան… ոճրագործ Նաիրի Հունանյանի «տեր», այդժամ ԱԱԾ մայոր Կարեն Պարունակյանը ( ըստ ընդունված «ժարգոնի», իմա` ղեկավար կամ հրահանգիչ սպան, տե'ս N° 2 տեսանյութում)  և` ըստ  «կասկածից վեր» մեր մերձակցի, հենց Գորիկ Գ. Հակոբյանի վստահելի «մարդը»:   
    Այսինքն, ոճրագործ Նաիրի Հունանյանին թրքական գործակալ պատրաստող ԱԱԾ սպան հենց Գորիկ Գ. Հակոբյանի ենթական էր: Ըստ այդմ բացառվում է նրա անտեղեկությունը ոճրագործի ծրագրերից … ( ավելի հանգամանալից տե’ս «Թուրքիան և հոկտ. 27 »-ը հոդվածը «Ազգային խաչքար» քննախուզությունից.  http://www.eutyun.org/S/E/AX/AX_H_01.htm և «Լուսնի 27-րդ դեմքը» հավելվածը  http://www.eutyun.org/S/E/AX/AX_H_06.htm ):       
    
    Մնաց  առաջին անգամ բացահայտել «կասկածից վեր» մեր մերձակցին:
    Նա… մեր ավագ որդի Արթուր Ալեքսանդրի Վարպետյանն է, այդժամ ԱՄՆ դեսպանատան գլխավոր հաշվապահը (արդ` ավագ մասնագետ): Թերևս անհրաժեշտ է նաև նշել, որ չարաբաստիկ հենց հոկտ. 27-ի գիշերը նա մեզ հայտնեց, որ իրեն ահաբեկված զանգահարել է Կարենը և հայտնել, որ իր ենթական ոճիր է գործել: Պրոֆեսիոնալ գործակալին բնավ անհարիր մի վարքը, ինչը ցայսօր մեզ մնում է հանելուկային: Չենք բացառում, որ որպես արտասահմանյան քաղաքացի և հասարակական անձ, այդու նա որոնել է իր «անմեղության» թե «այլուրեքության» հետագա վկայություն, ինչը շատ հավանական է ( նման գործողությունների մանրամասները բնականաբար բոլորին հայտնի չեն լինում ):   
    Եվ նույն Կարեն Պարունակյանի հորդորանքով էր, որ Արթուրը հենց «թեժ» մայիսին հաջորդած հունիս ամսին հեռաձայնեց «շատ կարևոր գործով» և խնդրեց անպատճառ ու անհետաձգելի հանդիպել: Հանդիպեցինք նույն կեսօրին, ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, արդ նախագահականի դիմացի «սիրահարների» այգում: Արթուրը փոխանցեց Կ. Պարունակյանի հորդորը, որոշ ցուցումներ, տվյալներ և նույնիսկ համակարգիչով տպագրեց Գ. Հակոբյանին ուղղված մեր  վերոնշյալ նամակը: Եվ այդ ամենը ի նպաստ մեզ, ինչը այդժամ և այժմ էլ գտնում եմ շատ բնական, ոչ այդքան «Ծննդոց-Այա» մենագրության պատճառով ( ինչպես նախապես ինձ թվաց)` որքան ինչ-ինչ վտանգների: Ի վերջո Կ. Պարունակյանը որդուս մտերիմ բարեկամն էր, իսկ հանրապետությունում և իրենց համակարգում կատարվում էին մութ ու բախտորոշ իրադարձություններ, որից հավանաբար փորձում էին ինձ փրկել: Ամենայն հավանականությամբ, Վ.Պուտինի նախագահական ընտրությունից հետո «նորմալիզացիայի» հետ անցանկալի անձանց կազմվող «սև ցուցակից» 2...    
   Ուրմեն մեր գլխին արդեն ամպեր էին կուտակվում, ինչը կարող էր միմայն կապված լինել հոկտեմբեր 27-ի ոճրագործության և իրավիճակի «նորմալիզացիայի», իմա` հետքերի ու հնարավոր վկաների սրբագրման հետ: Այս վարկածը հետագայում հաստատվեց բազմաթիվ միջադեպերով և հանգամանքներով:

 
- «Ծննդոց-Այա»-ն ի վերջո հրատարակվեց, իսկ շնորհանդեսը կայացավ 2000թ. սեպտեմբերի 15-ին, ՀՀ ԳԱԱ հեղեղված մեծ դահլիճում: Մեզ համար շատ տարօրինակորեն ներկա չեղավ անձնապես հրավիրված վարչապետ Ա. Մարգարյանը, երբ այդ նրա համար որոշակի և արժանի վաստակ էր ( այժմ կռահելի էր թե ինչո՞ւ, նա այլևս իշխանության մեջ էր…): Մինչդեռ շատ աննկատ այցելեց և նույնքան աննկատ հեռացավ ՀՀԿ-ի ցայսօր կարևոր դեմք Գալուստ Սահակյանը: Ներկա էին անվտանգության մի շարք աշխատակիցներ, և հենց Կ. Պարունակյանը, որի հետ միջոցառման ավարտին Արթուրը դուրս եկավ և միասին խորհրդավոր ուղղվեցին դեպի շենքի բակ ինչ-որ գաղտնի խոսակցության (կից տեսանյութը N° 2, այն փոքր-ինչ տարբեր է նույն միջոցառմանը նվիրված նման մի հատվածից և պարունակում է լրացված, վերոնշյալ հանգամանքին վերաբերող տարրեր)…     
   Ուրեմն, այդ միջոցառմանը ևս ինչ-որ բաներ էին կատարվում, որի մասին Արթուրը մեզ երբեք չհայտնեց, ինչպես ընդհանրապես այլևս խուսափեց խոսել հոկտեմբեր 27-ի ոճրագործության և մասնավորապես դրա հետ մեր հետապնդումների առնչության վերաբերյալ…
       Անկախ այդ ամենից, միջոցառման ավարտին ըստ Հ. Թումանյանի մեր զգուշացումը.  
                                                                                      «Ով քնած է արթուն կացեք
                                                         
                             Ով արթուն է` ելեք, կեցեք
                                                         
                             Հետո չասեք թե մենք քնած
                                                         
                             Դարը եկավ, ԴԱՎԸ եկավ,
                                                        
                              Դարմանն եկավ, գող-գող գնաց...»:
խոսքերը կարող էին ընկալվել որպես որոշակի հասցեով
ակնարկ ու ահազանգ հոկտեմբեր 27-ի ոճրագործությանը, իսկ մենք` «ՀՀ պետական անվտանգությանը» պոտենցիալ սպառնալիք: Մինչդեռ այդժամ մենք որոշակի թիրախ չունեինք, թեև այն բոլորի լեզվի ծայրին էր: Ուստի,  2000 թ. ամառային այդ «նորմալիզացիայի» մեջ հավանաբար գործեց այդ հանգամանքը ու թերևս ժողովրդական «գող` սիրտը դող» հոգեբանական մեխանիզմը, առավել բարդացնելով մեր գլխին գալիքը...


   
  Տեսանյութ  N° 2          
 







 
                                                                               

   - Այնինչ այդ միջոցառմանը կատարվող ինչ-ինչ իրադարձություններ հաստատվեցին ավելի ուշ, դրանից մեկ քանի ամիսներ անց: Այն նույնպես տեսագրվել և դիտվել էր ԱԱԾ-ի ինչ-որ գրասենյակներում ( իսկ, ըստ հայ ոմն հետախույզի, ավելի ուշ «Ծննդոց-Այա» հատորի մեկ օրինակ հայտնվեց Մոսկվայում, ФСБ-ի գրադարանի հայկական բաժնում... ): Բեմահարթակին ներկա որոշ անձանց, որոշակիորեն` Պետական կառավարման դպրոցի գիտքարտուղար, «Էության»  գաղափարների համակիր Վիլեն Էդիգարյանին մոտեցել էր իրեն ծանոթ ԱԱԾ ոմն աշխատակից և հորդորել հեռու մնալ Վարպետյանից, պատճառաբանելով, որ նա «արիականության» քողի տակ այլ ծրագրեր է իրագործում: Այդ մասին Վ. Էդիգարյանը երկու ամիս հետո զգուշորեն խոստովանել էր մեր ընդհանուր բարեկամ և «Էության» փոխնախագահ Սարո Կալենցին, որի հետ նստած էին բեմահարթակում (տե’ս միջոցառման վերոնշյալ N° 2 տեսանյութը), իսկ նա էլ կցկտուր փոխանցել մեզ:   
   Ուրեմն, մեր բախտը հիրավի որոշվում էր հենց այդ չարաբաստիկ 2000թ. ամռանը, 1999 թ. հոկտեմ. 27-ի ոճրագործությունից, դրան  հետևող «մեղմացուցիչ» ամիսներից և Վ. Պուտինի նախագահական ընտրությունից հետո: Հայաստանում վերոնշյալ բոլոր իրադարձությունները այս ամենի անդրադարձերն էին, մեր հետագա ճակատագիրը, հայրենքից վտարումն ու ողջ մեկ տասնամյակ համառ հետապնդումները` նույնպես: Այդուհանդերձ անհայտ է թե այդ որոշակիորեն ո
±ր հանգամանքի կամ ակամա մեր «հանցանքի» համար… 
    Մինչդեռ, այսու է բացատրվում Ա. Մարգարյանի բացակայությունը «Ծննդոց-Այա»-ի շնորհանդեսին և Գ. Սահակյանի աննկատ այցն ու անհետացումը: Գուցե հենց այդ «հանգամանքի» պատճառո
±վ, այսինքն` 2000թ. մայիսին «Հանրապետական» կուսակցության կտրուկ շրջադարձի±, այդուհանդերձ նրանցից ոմանք որոշ ժամանակ շարունակեցին պահպանել որոշ պատվախնդրություն… 

  - 2001թ. Հայաստանի Գրողների Տանը «Ազգ և նոր հազարամյակ» բանախոսությանը, մենք այդ տհաճ միջադեպի և հետապնդումների մասին հայտարարեցինք հասարակությանը: Տեսախցիկները արձանագրել էին կատաղի ջղաձգվող մեկ-երկու «չեկիստներ»: Իսկ ոմանք էլ հայտնվել էին այդ միջոցառմանը հաջորդող Ս. Կալենցի արվեստանոցում մեր փոքրիկ հավաքին (թերևս զուգահեռ շրջանակներից... Տեսանյութ N° 3) :  

             
                                                                                        
   Տեսանյութ N° 3  


 - 
2002թ. գարնանը նույն դահլիճում «Էականք» գրքի շնորհանդեսին իրազեկ անձինք հաշվել էին ԱԱԾ 18 աշխատակիցներ… Այդ միջոցառմանը ակտիվորեն ներկա Ս. Հացպանյանը ավելի ուշ խոստովանեց, որ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա մեկի միջոցով նրան հորդորել է հեռու մնալՎարպետյանից ( տեսանյութ N°4 ): Տարիներ հետո պարզվեց, որ այդ բարձրաստիճան անձը հենց Ռ. Քոչարյանն է, որն հետագայում նրան ևս նախ կարգադրել էր վտարել Հայաստանից, ապա իբր սուտ մատնության համար բանտարկել, իսկ այդ միջնորդ «մեկը» եղել է Ռ. Քոչարյանի անձնակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը
2 www.eutyun.org/S/2/AVG/AVG_081026_Erevakum.htm ):    
     Այսինքն, հոկտեմ. 27-ի ոճրագործության, դրան հետևող բոլոր իրադարձությունների ( ներառյալ 2004թ. ապրիլ 12/13-ի և 2008թ. մարտի 1-ի արյունալի դեպքերը ) և մեր հետապնդումների բոլոր հետքերը տանում են դեպի ՀՀ նախագահական, ավելի ստույգ` ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյան: Այդու ևս շաղկապվում են հոկտեմ. 27-ի և մեր հետապնդումների իրողությունները...

                                                                       
 
2
 2000 թ. ամռանը, երբ «Ծննդոց-Այա» մենագրությունը դժվարին հրատարակության մեջ էր, երբեմնի ՀՍՀ-հանրագիտարանի խմբագրատանը, որտեղ շարվում էր մենագրությունը, իբր պատահաբար հանդիպեցինք մի անձի, որին մեզ ներկայացրեցին որպես Ռ. Քոչարյանի անձնակազմի պետ Արմեն Գևորգյան ( վերևի լուսանկարը Ռ. Քոչարյանի հետ... ): Նախագահական համակարգիչների իբր խափանման պատճառով անձը իբր շարվածքի էր բերել նախագահական նյութերը (???... Մեր զարմանքը հետո հայտնեցինք աշխատակցուհիներին, սակայն այդժամ ավելին չկռահեցինք: Այդ թերևս կազմվող «սև ցուցակի» առնչությամբ): Ունեցանք կարճ, բայց տհաճ խոսակցություն, հիմնականում մենագրության հրատարակման աշխատանքների խափանումների և ՀՀ նախագահին մեր անարձագանք դիմումի կապակցությամբ:
     Հիշեցնենք նաև, որ Արմեն Գևորգյանը այդժամ զբաղեցնում էր նաև ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնը, որը 1999թ. հոկտեմբեր 27-ի շրջանում պաշտոնավարում էր Ալիկ-Ալեքսան Հարությունյանը ( հանգամանալից տեՙս
http://www.eutyun.org/S/E/AX/AX_03.htm ), իսկ ոճրագործությունից և այդ կապակցությամբ նրա բանտարկությունից հետո` ԱԱՆ նախարարի պաշտոնից ազատված Սերժ Սարգսյանը... (ԱԽ-ի ստվերային ու շատ խորհրդավոր գործունեության մասին տեՙս ՉԻ, N°667, 16/06/2007թ, կամ http://www.chi.am/news/070615/07061503.htm, «Քոչարյանին առընթեր Անվտանգության «սխոդկան»):
   

    2002 թ. մեր վտարման հետ կապված որոշ բանիմաց անձինք խորհուրդ տվին դիմել Արմեն Գևորգյանին, տալով նաև նրա այդժամ   աշխատանքային  հեռախոսահամարը (58.87.12 ): Անձի ընդգծված չոր արձագանքը հույսի նշույլ անգամ չթողեց... 2006 թ. ՊՆախարար Ս. Սարգսյանի շրջանակներում փորձ եղավ հանգուցալուծել մեր արտաքսման խնդրականը: Ու թեև կարող անձանց ջանքերին, այդ փորձը ևս անցավ ապարդյուն, այդուհանդերձ մեզ ուղղորդելով դեպի նախագահական ( http://en.wikipedia.org/wiki/Alexander_Varbedian  ):

   Այդ ամբողջ ընթացքում Արմեն Գևորգյանը մնացել է Ռ. Քոչարյանի «մարդը», զբաղեցրել է կարևոր պաշտոններ, այժմ էլ փոխվարչապետ է և տարածքային կառավարման նախարար... և մեր հետապնդումների գործով ամենաիրազեկ անձը...  Հիշեցնենք, որ 1.03.2011թ. հանրահավաքում, Լ. Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի անունից ՀՀ իշխանություններին ներկայացրեց համարյա մի վերջնագիր, որի 13-րդ կետով պահանջվում էր զբաղեցրած պաշտոններից անմիջապես հեռացնել մի խումբ պատասխանատու այրեր, այդ թվում` ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանին և փոխվարչապետ Արմեն Գևորգյանին... ( www.eutyun.org/S/E/AX/AX_H_06.htm
 ):
   
    Այսու, ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում, որ մեր վտարումն ու հետապնդումները գալիս էին նախագահականից, ավելի ստույգ` Ռ. Քոչարյանից, քանզի Ա. Մարգարյանից և Ս. Սարգսյանից վերև կար միայն նա, հոկտեմբեր 27-ի գլխավոր հեղինակը, իսկ հետագայում այդ գործի հետ կապված ամենայնի բարձրագույն հսկիչը... Իսկ նրա հետ որևէ կապ թե անձնական խնդիրներ չենք  ունեցել: Նորից մնում է, հոկտեմբեր 27-ի պարագան...
   
                 
 
    

 

                                                                                        
      
    Տեսանյութ N° 4   
                                                                    

   - Այդպես, 2000-2002 թթ անցնում են ոչ շատ սուր և բացահայտ հետապնդումներով, մինչև 2002թ. հունվար ամիսը, երբ առանց որևէ պատճառաբանության մերժվում է կացության եռամյա նախորդ կարգավիճակի երկարաձգման Մշակութային նախարարության միջնորդությունը (ՀՀ քաղաքացիությունից զրկվել էինք 1994-95թթ երկքաղաքացիության մասին օրենքի համաձայն, բայց նախ Գիտության, ապա Մշակութային նախարարությունների միջնորդությամբ ստացել  կացության անվճար կարգավիճակներ): Եվ այդ ճիշտ այն ընթացքում, երբ աջակցության և համագործակցության ակնկալիքով պաշտոնապես դիմում էինք վերին իշխանություններին:     
     Խորհրդարանի, Սահմանադրական Դատարանի նախագահներից հետո «Էության» երբեմնի համակիր, ապա  վարչապես Ա. Մարգարյանը խուսափեց «Էության» պատվիրակության անձնապես ընդունելությունից, այդ հանձնարարելով ենթականերին, իսկ կացության կարգավիճակի մերժման վերաբերյալ կինոբեմադրիչ Ա. Մանարյանի միջոցով հաղորդեց, որ. «ինքն այդ գործին խառնվել չի կարող»…    
    Ավելի պարզ ու թափանցիկ երևի լինում է թթվածինը։ Նա ինքն էր ենթարկվել հոկտեմբեր 27-ի վերին ոճրագործներին և նրանց որոշման դեմ որևէ կերպ գնալ չէր կարող: Մինչդեռ, ԱԱԾ  ինչ-որ սպաներ որդուս  հայտնում են, որ իր հոր «գլխին գործ է սարքված», բայց իրենք նույնպես ոչինչ անել չեն կարող: Իրենց համակարգում ինչ-որ հատուկ բաժնի աշխատակիցներ «շատ մունտառ մարդիկ են»: Իսկ այդժամ ՀՀ-ում Ֆրանսիայի փոխհյուպատոս Միշել Օրելը մեզ  խորհուրդ էր տվել հեռանալ հնարավորինս շուտ, քանզի. «միմյանց սպանում են, բայց դեռ օտար քաղաքացիներին չեն դիպել»!!!
   Այսինքն, նրանք ևս քաջատեղյակ էին հայաստանյան իրադարձություններից և մեզ սպառնացող վտանգից...

  
- 2002 թ. գարնանը մենք վերադառնում ենք Ֆրանսիա, առանց մտածելու, որ այլևս երբեք Հայաստան ոտք դնել չենք կարողանալու: Դեռ ավելին, նույն 2002 թ. աշնանը լոսանջելեսյան մեր հայագիտական բանախոսություններն ու հեռուստատեսային ելույթները ուղեկցվում են նույն կենտրոնից հրահանգված, ռուսամետ-կգբեականների լրատվական բուռն հարձակումներով և բանսարկումներով (մեկ օրինակ տե’ս.www.eutyun.org/S/MM/1/LA2003_Hrstbnv_SQ.htm  կամ http://youtu.be/vPIivfD70Xw ).
   - 15.09.2003 թվին մերժվում է ՀՀ քաղաքացի որդուս` նույն Արթուր Վարպետյանի եռամսյա հրավերի հայցը: ԱԱԾ ինչ-որ սպաներ այցելում են նրան և հորդորում հորը փոխանցել, որ «այդ լավագույն լուծումն է, հակառակ դեպքում կկանչեն և հարցը կլուծեն այլ կերպ… », միաժամանակ «խորհուրդ» տալով մտածել իր ու իր զավակների մասին3 : 2004 թ. աշնանը այդ սպառնալիքը հրապարակվեց լոսանջելեսյան «Նոր Հայացք» հեռուստաժամով (տեսանյութ N° 5):    
     Այդպես, հետևողականորեն մերժվել են Հայաստան նույնիսկ կարճատև այցելության բոլոր հայցերը, անչափ հետաքրքիր է թե ինչո՞ւ ( բոլոր մանրամասները` www.eutyun.org/S/2/AVG/AVG-2.htm և www.eutyun.org/S/2/AVG/AVG_071110_Yexel.htm հասցեներով ):
   Թերևս ճիշտ այնպես` ինչպես հոկտ. 27-ի հետ քիչ թե շատ առնչվող ոմանց  պարագաներում:

( Չի բացառվում  նաև բոլորովին այլ մեկ ենթաշերտային «խաղ», որը ոչ մեկի մտով չի կարող անցնել։ Բայց այդ իրականության այլ մեկ շերտ է և այլ նյութ։ Այստեղ միայն ասենք, որ Արթուրը կամա-ակամա մեր և ծառայությունների միջև միշտ էլ ծառայել է որպես միջնորդ։ Եվ ոչ միայն նա, այլև քիչ թե շատ մերձակից այլք։ Մի պրակտիկա, որը հաճախ է օգտագործվում համարյա բոլոր հատուկ ծառայությունների կողմից...
                                                                                                          
                                                                                                                                                      Տեսանյութ N° 5   
                                                                                 - 08.09.2005թ. մեր Վրաստանում գտնվելու ընթացքում Երևանից խուճապահար զանգահարում Արթուրը, հորդորելով անմիջապես հեռանալ, զի նրան ռազմական հետախուզությունից ինչ-որ «ծանոթներ» հաղորդել էին, թե հորն այդտեղ արդեն սպանել են… Պարզվեց, որ այդ ևս քողարկված սպառնալիք էր, բայց նաև պետվարչական ինչ-որ անհանգստություն, թերևս կապված հոկտ. 27-ի ոճրագործության սքող հանգամանքների վերաբերյալ Վրաստան և Ուկրաինա հետաքննչական խմբերի գործուղման հետ…( «Նոր Հայաստան» թերթ, նոյեմբ. 10, 2004թ, N° 205): Չենք բացառում նաև, որ այդ եղել է հայ իշխանությունների անհանգստությունը, կապված միջնորդության ակնկալիքով վրացական «Մարդու Իրավունք»–Օմբուդսմենին մեր դիմելու հանգամանքի հետ կամ վրաց. «Свободная Грузия» թերթի N°196 -15.09.2005  թողարկման մեջ մեր մասին լայնածավալ հոդվածը (հաջորդը`N°126-127, 17.05.2006 համարում, տե'ս այստեղ www.eutyun.org/S/E/BANs/Ban-3.htm):
     Հայ իշխանությունները միշտ էլ խուսափել են մեր կամ մեր հետապնդումների վերաբերյալ ցանկացած արծարծումից:

 - 31.07.2007թ. ,«Հետաքննող լրագրողներ» կազմակերպության հարցմանը ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը վերջապես պատասխանում է, որ 2002 թվից Ալ. Վարպետյանի մուտքը Հայաստան շարունակվում է արգելվել համաձայն 04.02.2007 թ. ուժի մեջ մտած ’’Օտարերկրացիների մասին’’ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին գ և զ ենթակետերի, ըստ որոնց. ’’Գոյություն ունեն նրա կողմից ՀՀ պետական անվտանգության կամ հասարական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ’’… (տե'ս` http://archive.hetq.am/arm/politics/0708-varpetyan.html  և www.eutyun.org/S/2/AVG/AVG_070718_OVIR.htm  հոդվածները): 

     Այնուհետև ցայսօր հետապնդումները զարմանալիորեն շարունակվում և ստանում են այլազան բնույթներ ( ևս մեկ օրինակ լոսանջելեսյան խարդավանքներից տեսանյութ N° 6-ում  ), ամենուր մոտիկ-մերձակից հսկողության, մի կողմից բանսարկումներին զուգահեռ՝ «քնեցնելու», մյուս կողմից հասարակայնորեն ամեն կերպ Վարպետյանին մոռացության տալու քաղաքականություն:
   Ռազմավարություն, որը բոլոր միջոցներով, ուղղություններով և տարբեր անձերի դեմ նույնպես տարվում է, մոռացության տալու համար հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործությունը: Իսկ որոշակիորեն մեր պարագայում բացառվում է, որ այդքան հետևողական ու լայնածավալ հետապնդումները կապված լինեին ինչ–որ մեկի, նույնիսկ ՀՀ 2–րդ նախագահ Ռ. Քոչարյանի «պոչը տրորելու» հետ, երբ նա նախ այդ ոճրագործության հետ կապված շատ այլ մտահոգություններ ունի, և հետո այլևս նախագահ չէ, պահելով հանդերձ հսկողության բոլոր լծակները։ Իսկ այդ կարող էր լինել միմիայն մեկ դեպքում՝ պետական «հույժ գաղտնի» մեկ պարագայի...
                                                                                                            
         
   Այս ամենը պատճառ դարձան «Ազգային խաչբառ կամ հոկտեմբեր 27-ի առեղծվածը» քննախուզության: Այստեղ նշված բոլոր իրադարձությունները նույնպես հիմնավորված են փաստաթղթային, լրագրական և տեսագրական նյութերով ( www.eutyun.org/S/E/AX/AX.htm ):   
  Ամբողջական և խորքային վերլուծությունները աներկբա համոզում են, որ հայրենիքից մեր վտարումն ու հետապնդումները ուղղակիորեն առնչվում են 1999 թ. հոկտեմբեր 27-ի հետ և սկսվել են չարաբաստիկ 2000թ., Վ. Պուտինի նախագահական ընտրությունից հետո, Հայաստանում բռնապետության հաստատման հետ, որն իր անկախությունը Ռուսատանին սկուտեղի վրա մատուցելուց հետո նպատակ ուներ ծածկել ոճրագործության բոլոր հետքերը:   

   ԱՅՍՊԵՍ ԹԵ ԱՅՆՊԵՍ 1999 ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ ՉՆՉԻՆ ԻՍԿ ԿԱՍԿԱԾԻ ՏԵՂԻՔ ՏԱԼ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՎ ՄԵՆՔ ԵՎՍ ՉՆՉԻՆ ԻՍԿ ԿԱՍԿԱԾ ՉՈՒՆԵՆՔ, ՈՐ ԱՅԴ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼՈՒ Է ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՐԵՆ ԻՐ ՈՂՋ ՆԵՆԳՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՆՈՂԿԱԼԻՈՒԹՅԱՄԲ, ԱՐԵՎԵՐՍ ՀԱՆԵԼՈՎ ՆԱԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:   
   ԻՍԿ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՐԵՆ, ԶԻ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՇԱՏԵՐԸ ԳԻՏԵՆ ԵՎ ՇԱՏ ԱՎԵԼԻՆ, ՆԵՌԱՅԱԼ ՈՐՈՇ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ...                    

            Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                                   Մարսել, 11 հունիսի 2011թ.                                                
                           
                                                                  Տեսանյութ N° 6


ՎԵՐՋԻՆ «ՄԵԽԸ»
 Մաս Երկրորդ