ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 


  ՆԱԽԱԲԱՆ

Մաս 1.  ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մաս 2.   ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաս 3.   ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ

Մաս 4.  ԱՄՓՈՓԻՉ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

Հավելված 1.  ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ը» ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
Հավելված 2.  ԿԱՆԱՉ ՎԻՇԱՊ
Հավելված 3.  «ԻԶԻՍԻ ՔՈՂԸ»...
Հավելված 4.  ԻՆՉՈ՞Ւ ԼՌԵՑ ԱՇԽԱՐՀԸ
Հավելված 5. ՄԻԱՅՆ ՄԵԿ «ՄԱՆՐՈՒՔ» ...
Հավելված 6. ԼՈՒՍՆԻ 27-ՐԴ ԴԵՄՔԸ...

Հ
ավելված 7. Մաս I-ՄԵՆՔ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ  

                   Մաս II-ՎԵՐՋԻՆ «ՄԵԽԸ»

Հավելված 8.  ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՉ ՈՒ ԽԱՉՔԱՐ 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

3. ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ

        Որքան ընդլայնվում է դիտարկման տեսադաշտը` «ծխամշուշը» փարատման փոխարեն ասես թանձրանում է առավել ու ծնում ոլորապտույտ նորանոր հարցականներ: Բայց չէ՞ որ «Չի լինում ծուխ առանց կրակի», որն հրարձակվել էր 27.10.1999 թվին, որտեղից էլ խորքային այսքան առատ հարցականների թանձր «ծխամշուշը», ինչն ակնկալում է ոճրագործության հմուտ ծրագրավորում և հեռահար հաշվարկներ: Ուստի, վասն այդ խուճուճ շղարշի գոնե մասնակի պարզեցման, հարկ է հարցականները կրճատել հենց առաջացող հարցականներով: Առավել ևս, որ ըստ ասացվածքի «Դիպուկ հարցը ճիշտ պատասխանի կեսն է»:

 
      1. ՀԱՐՑ. – Եղան ելույթներ և հոդվածներ, ըստ որոնց չպետք է «Ծառի հետևում անպատճառ անտառ փնտրտել»: Զի, Հայաստանում կային բավականին զենք և սանձարձակ «ռոմանտիկներ» նման ոճրագործությունը ինքնագլուխ իրագործելու համար: Ճիշտ այնպես, ինչպես վասն ԱՄՆ հեղինակության, ցայսօր ոմանք դեռ ջանում են Ջ. Քենեդու սպանությունը ներկայացնել որպես միայնակ և անհավասարակշիռ ոմն Լի Օսվալդի ինքնագործունեություն:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Ոճրագործության նման մեկնությունները ձախորդ են և ինքնին մատնում են ապակողմնորոշման միտումնավորություն: Զի, նախ ոմանց կողմից Ջ. Քենեդու սպանության կազմակերպումը այլևս հայտնի է անգամ դպրոցականներին, իսկ այդուհանդերձ, եթե մնում են մշուշոտ հանգամանքներ, ապա այդ այն պարզ պատճառով, որ նման քաղաքականորեն խիստ կարևոր ոճրագործությունները հաշվարկվում են մշուշում չբացահայտվելու նպատակով` ինչն էլ ակնկալում է հմուտ փորձագետների առկայություն: Նույնն է նաև հայոց պարագան, առավել ևս, որ հուշում է նախատիպերի շահարկում...

 
      2. ՀԱՐՑ. – Ուրեմն Հունանյան եղբայրների նույն 1998-98 թթ Թուրքիա գործուղումները նույնպիսի նպատակ ունեի՞ն, ինչպիսինն էր Լի Օսվալդի ԽՍՀՄ երբեմնի այցն ու կարճատև բնակությունը:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Ամենայն հավանականությամբ` այո': Զի, նախ Կարեն Հունանյանի գործուղումը որպես օպերատոր հիմնավորված չէր ( նա օպերատոր չի եղել...):  Եվ հետո, ինչպես Ջ. Քենեդու պարագայում` ԽՍՀՄ, հոկտ. 27-ի ոճրագործության հետքերը նույնպես փորձվեցին ուղղել դեպի Թուրքիա և այդ համառում են ցայսօր (ասես փրկելու համար հնարավոր այլ մեկ տերություն ...  տե'ս` «Հոկտ. 27 և Թուրքիան»),  ինչով էլ կարող է բացատրվել Ն. Հունանյանի «երկու տիրոջ ծառա» լինելու հանգամանքը և ոճրագործության օրը մեկի բացակայությունը ( Կարեն Պարունակյանի 23 ),  իսկ Վ.Մանուկյանի` ակտիվ մասնակցությունը: Մեծ հավանականությամբ նրանք ունեցել են տարբեր գործառույթներ, ինչպես նրանց ղեկավարները: Իսկ այն իրողությունը, որ նախապես հաշվարկվել են աշխարհաքաղաքական հանգամանքներ` ինչպես ավելի ուշ «Մեղրիի տարբերակի» առնչությամբ, խոսում է այն մասին, որ ոճրագործությունը ծրագրավորվել է բարձրագույն և նույնիսկ քննարկվել արտաքին ատյաններում...

 
      3. ՀԱՐՑ. – Եթե ԱԱՆ թե այլք հիրավի եղել են ոճրագործության կազմակերպիչներ, ապա ինչո՞ւ զենքերը նրանք չեն մատակարարել, այլ գնվել են ոմն Ն. Եղիազարյանից` այն էլ պարտք վերցրած գումարներով:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Նախ Լ. Օսվալդը զենքը նույնպես գնել էր իր միջոցներով (պարզ է, ոչ ոք իրեղեն ապացույց չէր մատակարարի 24 ),  իսկ տվյալ դեպքում իբր $300 թե $200 պարտքը վերցվել է ոճրագործության հետ առնչվող շատերի պես «նախկին սկաուտ», իրաքահայ ոչ անհայտ գործարար Ս. Տեր-Պողոսյանից: Մինչդեռ զինավաճառ և մասնագիտությամբ էլեկտրիկ Ն. Եղիազարյանը դատավարությունից առաջ, 29.08.2000 թ. գիշերը, ոչ միայնակ բանտախցում «էլեկտրահարվել» էր ցայսօր լրիվ չլուսաբանված պայմաններում: Բուն հանցագործների մեկ «ալիբին» ապահովված էր, հանգույցն` ավելորդ 25:  Այստեղ ևս ուրվագծվում է ինչ-որ «սցենարի» առկայություն:
   23   Ոճրագործության օրը Կ. Պարունակյանը խուճապահար զանգահարել էր մեր բարեկամին և հայտնել, որ իր ենթական ոճիր է գործել ու ինքը «քաշվել» է: Իսկ ինչո՞ւ, չէ՞ որ այդ «պրոֆեսիոնալի» վարքագիծ չէ: Գուցե հիրավի տեղյակ չի եղե՞ լ, ինչը տարբեր գործառույթներով աշխատակիցների միջև ընդունված կարգ է ու թերևս մասամբ բացատրում է ԱԱՆ երկու Գ.Գ. փոխնախարարների ինչ-ինչ հակասությունները: Առավել ևս, որ ըստ ոմանց, ոճրագործության հետ մոտիկ թե հեռու առնչություն ունեցողներից շատերը միմյանցից անտեղյակ են եղել, մյուսները` հետաքննությունը խճողելու միտումով տվել բոլորովին անկապ անուններ: Հանգամանքներ, որոնք խոսում են ոճրագործության խիստ կազմակերպվածության մասին:
  
   24  
«ՀԱՐՑ (քննիչ). - Ըստ Ձեր ցուցմունքի Ս.Բաբայանի հովանավորությամբ եք գնացել նման քայլի, եթե իրոք դա համապատասխանում է իրականությանը, ապա ի՞նչ է Ս. Բաբայանը կամ Մուշեղ (Մովսեսյանը` այլ մեկ մեղսակից: Լ.Մ.) չէին կարող Ձեզ զենքով ապահովել, որ Դուք ստիպված 200 ԱՄՆ դոլար պարտք եք վերցրել, որ ինքնաձիգներ գնեք, ինչ կասեք այս կապակցությամբ:
      Ն. Հունանյան.- Երևի ապահովության տեսակետից, որ իրենք ավելորդ անգամ չերևան, գուց նաև հետին միտք էլ կար դրա համար» ( նշյալ քրգործը, հատոր N°17, գ.թ. 70):
      Իրականում, զենքերը եղել են բավականին բազմազան ու բավարար, իսկ ձեռքբերումը` չափազանց խճճված:
  
   25  
Ինքնասպանության մասին խոսք չկա, նրա հանցանքը այլոց պես ծանր չէր և նույն պատիժը չէր սպասվում: Սակայն, ըստ ոմանց նա որոշ տեղեկություններ է ունեցել ոճրագործության կատարողների և պատվիրատուների փոխառնչության վերաբերյալ: Ավելի ուշ, 13.04.2004 թ. ԱԱԾ մեկուսարանում կախվեց ոճրագործության մասնակից, Ն. Հունանյանի քեռին` Վ. Գալստյանը: Դատաքննության ընթացքում նա մեկ անգամ պահանջել էր դռնփակ նիստ և տուժողների իրավահաջորդների ներկայությունը, որտեղ էլ հայտարարել էր ոճրագործության բուն և ծանրակշիռ կազմակերպիչների գոյության մասին` առանց որոշակի անուններ տալու, միայն հուշելով. «այդ բոլորն էլ գիտեն...» (ՉԻ, ինտերնետային N° 759, 13.10.06):

 
      4. ՀԱՐՑ. – Ուրեմն երբեմնի ԱԱՆ ոճրի մեղսակի՞ցն էր թե՞ նաև կազմակերպիչը:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Մեղսակից` հաստատ, կազմակերպիչ` թերևս մասամբ: Այնքանով`... որքանով նախորդ բարձրաստիճան սպանությունների նույնպես չբացահայտված շղթայում, երբ դրանք գոնե պետք էր զգոնացնեին համապատասխան կառույցներն ու վերին պատասխանատուներին, հսկելու համար հանցածին իրավիճակը: Մինչդեռ եղավ լրիվ ընդհակառակը, ասես այդ սպանությունները միտում էին կազմալուծել Վազգեն Սարգսյանի ուժային-քաղաքական հենարանը` ի վերջո նրան ևս չեզոքացնելու և բուն նպատակին հասնելու գերխնդրականում:

        Անշուշտ, ԱԱՆ համասեռ չէ և կան ոչ միայն ներքին տարբեր շերտեր և կառույցներ` այլև քաղաքական տարբեր հակումների շրջանակներ, այդ թվում պարզապես ռուսամետ և «դաշնային»:

 
      5. ՀԱՐՑ. – Ըստ Վ. Գալստյանի ակնարկի, շատ այլոց և հասարակական զանգվածի համոզմամբ հոկտեմբ. 27-ի հետևում կանգնած է Քոչարյան-Սարգսյան տանդեմը: Բայց մի՞թե արցախյան հերոսամարտի այդքան նվիրյալ մարտիկները կարող էին գնալ կամ թեկուզ թույլ տալ նման ոճրագործություն` այն էլ իրենց երբեմնի զինակցի նկատմամբ:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Իսկ մի՞թե նույնքան նվիրյալ, ազգային հերոս և գեներալ Սամվել Բաբայանը մահափորձ չձեռնարկեց իր իսկ հայրենակից, Արցախի նախագահ Ա.Ղուկասյանի նկատմամբ (վստահ հոկտ. 27-ի ներշնչմամբ),  մի քանի տարի բանտարկությունից հետո ներվեց, բերվեց Հայաստան, և ասես «Նմանը զնմանին գտնանի» սկզբունքով հայտնվեց Ռ. Քոչարյանի հովանավորության տակ:

        Մարդկային ողջ պատմությունը (ոչ պակաս նաև հայոց)  հեղեղված է նման «բրուտոսներով» և քաղաքական դավերով, ինչը խտացված է Շեքսպիրի հատկապես «Ռիչարդ 3-րդ» ողբերգության մեջ` այդքան նման հայկական այս տարբերակին:

        Իհարկե, մեր քննախուզության տվյալ աստիճանում այս բոլորը դեռ չեն ապացուցում «արցախյան զույգի» ոճրագործության անմիջական կազմակերպիչներ լինելու ամբաստանքը, իսկ մեղսակցության` անկասկած, թեկուզ առայժմ միայն թողտվությամբ: Իսկ հետաքննության խափանման, հետագայում դրսևորած բռնատիրության և հատկապես 2008 թ. մարտի 1-ի սպանդի պարագաներում, ամենայն հավանականությամբ` անմիջական: Այդ նույն ձեռքն ու ձեռագիրն է:

 
      6. ՀԱՐՑ. – Այդ ինչպե՞ս այդքան վճռական և հզոր ՀՀԿ-ն անսպասելիորեն կտրուկ շրջվեց, դարձավ իշխանամետ, իսկ Ա. Մարգարյանը` այդքան երկարակյաց վարչապետ, այդուհանդերձ մնալով «անկարող» լուծելու երբեմնի գաղափարակցի չնչնագույն հարցը (իմա` մեր):

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Հարցը հարկ է ուղղել ՀՀԿ-ին` մասնավորապես Ռ. Զոհրաբյանին կամ Գալուստ Սահակյանին..., թեև առանց ստույգ պատասխան ստանալու ակնկալիքի: Սակայն, վստահաբար գործել է «գազար ու գավազանի» ռազմավարությունը: «Գազարը» պարզ է, իսկ «գավազա՞նը»: Ակնհայտորեն այնքան ծանրակշիռ, ճնշելու համար ցանկացած ըմբոստություն, համոզելու և հնազանդեցնելու անգամ ամենահամարձակներին: Իսկ ո՞վ և ի՞նչը կարող էր լինել այդ գերզորությունը: Հայաստանում պարզ է` «միակ տղամարդը», արդեն իր ուժային կառույցներով և ինչ-ինչ զորակցություններով, իսկ դրսո՞ւմ (զի այն չէր կարող չլինել` այն էլ աշխարհաքաղաքական նման խրթին մի իրավիճակում ),  միանշանակ` Ռուսաստանը, ինչն էլ առավել բացահայտորեն դրսևորվեց հետագա տարիներին: Այստեղ մնում է մեկ չլուսաբանված հարց: Այդ ո՞ւմ նկատի ուներ «խոհեմացած» հանգուցյալ վարչապետը հրապարակորեն հայտարարելով. «Հոկտեմբեր 27-ի հետքերը տանում են դեպի հզոր մի տերություն, ուստի անկարող ենք ավելին բացահայտելու...»:

 
      7. ՀԱՐՑ. – Տրամաբանորեն` միմիայն Ռուսաստանին, թեև Թուրքիա երկիմաստությամբ: Ուրեմն հավա՞ստի էր արդյոք 30.04.2005թ. ադրբեջանական «Real Azer» էլեկտրոնային թերթում, ՌԴ ԱԴԾ փոխգնդապետ Ա. Լիտվինենկոյի ցնցող հայտարարությունը, ըստ որի հոկտ. 27-ի գործողությունը կազմակերպել էին ՌԴ ГРУ-ՀԿՎ (Հետախուզական Կենտրոնական Վարչություն) ծառայությունները (նույնը նրանից առաջ և հետո ակնարկել են նաև հայ թե օտար բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ):

        ՊԱՏԱՍԽԱՆ. – 2006 թ. նոյեմբերին նրա սպանությունը նույն ծառայություններից կողմից "polonium 210" ռադիոակտիվ թույնով, այդ և նրա այլ բացահայտումները օժտում են որոշակի հավաստիությամբ: Հակառակ դեպքում ՌԴ դժվար թե գնար միջազգային նման մի ծայրահեղ սկանդալի` իր հայտնի բոլոր հետևանքներով, իսկ մարդասպան Ա.Լուգովոյն էլ վասն անձեռնմխելիության ընտրվեր պետդումայի պատգամավոր: Այսքան պատահականությունների համար դիակները մի քիչ շատ են...

( «Реалный Азербайджан»,29.04.2005, http://www.realazer.com/2005/_3/st4.htm )


 
      8. ՀԱՐՑ. – Բայց մի՞թե Ռուսաստանին ձեռնտու էր Մեղրիի տարբերակն ու ըստ այդմ` ոճիրը դրա հակառակորդների դեմ: Եվ արդյոք բացի ՌԴ-ից այդ ոճրի մեջ չկայի՞ն շահագրգիռ այլ տերություններ:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Եթե դատենք Մեղրիի համաձայնագիրը երաշխավորող երկրների շահերից (ՌԴ, Ֆրանսիա, Թուրքիա, ԱՄՆ, ԵՄ, ԵԱՀԿ ),  ապա տարածաշրջանում կայունության նկատառումներով այն ձեռնտու էր բոլորին, Ռուսաստանին` ըստ հանգամանքների և երևութապես: Զի այդժամ նա ուներ Չեչնիայի դեմ թիկունքի ու Կովկասում իր ազդեցությունը ապահովելու, ինչպես նաև «ֆորպոստի» հրատապ գերխնդրականներ: Առավել ևս, որ այդու լրիվ մեկուսացած Հայաստանը ինքնաբերաբար ընկնում էր Ռուսաստանի գիրկը (դեռևս 1987 թ. ծրագրված արցախյան կոնֆլիտը, սումգաիթյան ջարդերը և հայ-ադրբեջանական հակամարտությունը այլ բան չէին նկատառում... ):  Հյուսիսային` Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքի խնդրականը արդիական պիտի դառնար միայն հոկտ. 27-ից և նրա հզորացումից հետո, ինչպես էլ եղավ:

        Իսկ ինչ վերաբերում է «Մեղրիի տարբերակի» ներքին շահագրգիռներին, ապա դրանք ակնհայտորեն ղարաբաղյան «կլանն» ու դաշնակներն էին, ինչը հերթական մի «պատակահանությամբ» լրիվ ներդաշնակում էր ռուսական շահերի հետ և ինչն էլ անսքող երևակվեց հետագա տարիներին:

 
      9. ՀԱՐՑ. – Իսկ արդյո՞ք ՌԴ-ն և անձամբ Վ.Պուտինը (զի առանց նրա գոնե սոսկ վավերացման նման գործողությունը անհնարին է պատկերացնել) կգնային իրենց դարավոր դաշնակցի նկատմամբ այդպիսի մի ահավոր ոճրագործության, երբ «Միասնություն» դաշինքը նույնպես հակառուսական չէր, ինչը Վ. Սարգսյանը հայտարարել էր նույն 1999 թ. Ա. Գոռի հետ իր բանակցություններում:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Եթե մտաբերենք միջէթնիկական խժդժությունների բորբոքման, պետական այլազան խարդավաքների, ջարդերի և աղետների հրահրման թե կազմակերպման երբեմնի ու նոր կայսրության վերոնշյալ պրակտիկան (Սումգայիթ, Չեչնիա, 1995 թ. ահաբեկչությունը Բաքվի մետրոյում, Վ. Յուշչենկոյի դեմ մահափորձը, Զ. Յանդարբիևի սպանությունը Կատարում, էլ չխոսելով նույն 1999 աշնանը մոսկովյան բնակելի շենքերի պայթեցման մեջ ФСБ մեղսակցության մասին` վասն չեչենական երկրորդ պատերազմի հրահրման և ռուսական կայսրության վերականգնման...),  Վ. Պուտինի «գործակալական» պրոֆիլր, և հատկապես ՌԴ-ի խիստ կենսական շահերը Անդրկովկասում, ապա հոկտ. 27-ի ոճրագործությունը բացառելը կլիներ մանկական միամտություն: Հավանաբար այդ եղել է այնպիսի մի «օգնություն», ինչպիսինը ժամանակին ակնարկել էր Բ.Ելցինը Լ.Տեր-Պետրոսյանին, բայց տվյալ դեպքում ստացվել է շատ բռի և աղմկոտ, ինչպես օրինակ Ա. Լիտվինենկոյի սպանությունը, կամ թերևս Սպիտակի ուժգնությամբ անկանխատեսելի երկրաշարժը 26:  Բոլոր դեպքերում թե' ՌԴ-ի, և թե' հայաստանյան դաշնակիցների համար արդյունքն արդարացվեց, ինչը Դեմիրճյան-Սարգսյան դաշինքի պարագայում անհնար էր անգամ երևակայել: Եվ ի վերջո, նրանք սոսկ ռազմա-քաղաքական գործիչներ էին, մինչդեռ Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանն ըստ ոմանց` համարյա պրոֆեսիոնալ «չեկիստներ» 27 ...
   26   1988 թ. խիստ լարված իրավիճակում Սպիտակի երկրաշարժը կասկածների տեղիք տվեց և ցայսօր մնում է առեղծված: Ավելի ուշ պարզվեց, որ ԽՍՀՄ-ը ուներ նման տեխնոլոգիական սարք, որը հետո վաճառվեց Պենտագոնին, բայց ցուցադրվեց աշխարհի բոլոր հեռուստաալիքներով (նման զենքերի վրա աշխատում են բոլոր հզոր տերությունները...): Խաղաղ նպատակներով սկզբունքը հետևյալն է. արհեստական փոքրիկ ցնցումներ բորբոքելով մարել երկրակեղևում կուտակված լարումները, որն ըստ փորձագետների կարող է անսպասելի հետևանքներ ունենալ` ինչը թվում է լինել Սպիտակի պարագան: Պարզ է, նման տեխնոլոգիան նախատեսված և կարող էր փորձարկվել միայն սեյսմիկ շրջաններում, ինչպիսինն Անդրկովկասն էր և մասնավորապես Հայաստանը: Վերջերս աղմուկ բարձրացավ ԽՍՀՄ նախին ռազմատեխնիկական մասնագետ Յ. Վոլֆսոնի շուրջ, որը 1993 թ. փորձել էր Անդրկովկասյան օկրուգի զինանոցից հայաստանյան տրանզիտով Իրան (նույնպես սեյսմոակտիվ շրջան, և թերևս վաճառքի միտումով...) անցկացնել ինչ-որ խորհրդավոր տեխնիկա, բայց բռնվել է հայոց սահմանագծում, ներվել և ապա տարիներով աշխատել ՀՀ ԱԱՊՎ-ԱԱՆ համակարգում: Դրա նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը խոստացել է երբևէ հրապարակել թե ի՞նչ էր այդ խորհրդավոր «սարքը» և ինչ է եղել դրա հետ («Իրավունք», էլեկտ. #97, 22.12.06), որն առայժմ պահվում է որպես «պետական հույժ գաղտնիք»: Մինչ այդ Յ. Վոլֆսոնը այս թոհուբոհում նույնպես դատապարտվեց ու բանտարկվեց... Այնինչ, բոլորովին վերջերս ԽՍՀՄ ՄԽ նախկին նախագահ և Սպիտակի սպիները բուժելու պատասխանատու Ն. Ռիժկովը ազդարարեց երկրաշարժի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնելու որոշումը, երբ հայերը դրա մասին բնավ չեն էլ մտածում: Հետաքրքիր է, մեծահոգությունի՞ց թե՞ խղճի խայթ է...
Խորհրդային արտադրության «երկրաշարժի մեքենան»: Այն բնավ էլ ծավալուն չէ, կարող է տեղավորվել
բեռնատար ավտոմեքենայի թափքում, բայց բավարար արդյունավետ է: Իսկ եթե հայտնվում է երկրակեղևի տեկտոնիկ
ճեղքերի վրա, ապա կուտակված լարվածությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ:
* * *
  
   27
   Ըստ Ա. Կարապետյանի` «Նարիմանով, Պաուկ թե Յուպիտեր» ծածկանուններով, N°120, 26/04/08: Այս և հոկտ. 27-ի հետ կապված հայտարարությունների համար նա` ինչպես նաև երբեմնի զինդատախազ Գ.Ջահանգիրյանը 2008 թ. հայտնվեցին ճաղերի հետևում... Իսկ մինչ այդ Ս. Սարգսյանը պարգևատրվել էր ФСБ -ԱԴԾ շքանշանով:

 
      10. ՀԱՐՑ. – ՌԴ-ն կամ որևէ այլ շահագրգիռ տերություն ունե՞ին արդյոք անհրաժեշտ միջոցներ կամ ասենք «տեխնիկական» հնարավորություններ նման մի ընդգրկուն ոճիր ծրագրավորելու և Հայաստանում իրագործելու համար:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Ծրագրավորելու համար` անշուշտ բոլորը, իրագործելու համար` պակաս, իսկ իրագործելուց հետո հետքերն այսպես արդյունավետ մաքրելու համար` համարյա ոչ ոք, բացի... Նույն սկզբունքով կարող են կրճատվել հնարավոր թեկնածուները: Թուրքիան բացառվում է, զի հակառակ կողմը` տվյալ դեպքում ՌԴ-ն, իր հակահետախուզական ողջ կարողությունը կներդներ ոճրագործության ողջ մանրամասները բացահայտելու (թեկուզ սոսկ հակառակորդի միջոցները լուսահարելու նպատակով)  և արտաքին միջամտությունը առավելագույնս շահարկելու համար 28:  Քիչ թե շատ նույնը կարելի է ասել հնարավոր մյուս երկրների մասին, բայցի ՌԴ-ից, որն հիրավի կարող էր կատարելապես ապահովել նշյալ երեք պայմանները: Նախ ծրագրավորման` ունենալով բոլոր անհրաժեշտ տեղեկությունները ողջ մանրամասնությամբ:

        Երկրորդ. կադրային ու տեխնիկական հիմքը, առկա դեռևս խորհրդային ժամանակներից 29,  ու դեռ վերևներում նոր զորագրումներից, ինչպիսինները իրացրել է Ա. Լիտվինենկոն Ադրբեջանում (տես «Հարց 7»-ում նշյալ աղբյուրը)  և ինչպես ГРУ-ФСБ կարող էին իրենց գործակալներն ունենալ անգամ Շ. Բասաևի խիստ մերձակից շրջանակում: Իսկ երրորդ պայմանի` հետքերը սրբագրելու խնդրականում, որպես ինքնին ապացույց ունենք փառավոր եղելությունը, այս երեք պայմանների հետ էլ չխոսելով խիստ շահագրգռվածության մասին:

        Եվ ի վերջո, նման մի ծավալուն, աշխարհաքաղաքականորեն գերկարևոր ու բացահայտման դեպքում ներքին ու արտաքին քաղաքական և դեռ պատմական ծանր հետևանքներով հղի մի գործողություն` այն էլ գործող անձերի և առանձին օղակների միմյանցից անտեղյակությամբ, կարող էր ծրագրավորվել ու կոորդինացվել միմայն արտաքին մեկ կենտրոնից, իսկ առնվազն հսկվեր, թեկուզ բուն գործողությունը կազմակերպվեր տեղում: Զի, Հայաստանի պես փոքր` այն էլ երկպառակտված մի երկրում, և տուժող կողմի քաղաքական գերակայությամբ, ոճրագործությունը անպատճառ կբացահայտվեր հենց սկզբնական փուլում, գործողությունից հետո` երիցս առավել: Ինչ խոսք, եղել են նաև շահագրգիռ, բայց ոճրագործությանը անմիջականորեն անմաս ներքին բարձրաստիճան անձեր ու շրջանակներ, որոնց մասին ծրագրավորողները պիտի քաջատեղյակ լինեին` որպես գործողությանն ու դրա նպատակային արդյունավետությանն անհրաժեշտ «ռազմավարական տեղանքի» և «օդերևութաբանական պայմանների» հետախուզություն:
   28   2002 թ. Հայաստանում, իբր թուրքական գործակալ ձեռբակալվեց Մուրադ Բոջոլյանը, զավեշտալի ամբաստանությամբ (տես վերոնշյալ «Դիտորդի վարկածը»): Նրան հետևողն ու բացահայտողը ոչ այլ ոք էր` քան Նաիրի Հունանյանի երկրորդ «տեր»... նույն Կարեն Պարունակյանը, որն ավելի նրան արդարացնելու նկրտում և միաժամանակ «թուրքական հետքի» ամրագրում էր ակնկալում: Ինչ վերաբերում է հայերին Թուրքիայի դեմ լարելու և ոճիրը Թուրքիային վերագրելու շահագրգռվածությանը, ապա դրա նպատակները կարծում ենք հասկանալի են բոլորին, դրսևորվել են հենց արցախյան խնդրականում, իսկ ավելին կդիտարկենք ընթացքում:
  
   29
  
Վերջերս հրապարակվեցին որոշ մանրամասնություններ ԱԱՆ-ԱԱԾ տեսչության վերջին երկտասնամյակում իրավիճակի և գործունեության վերաբերյալ («Հայկ. ժամանակ», 29.04.2008 թ. ): Հայաստանի անկախացումից հետո հայրենի իշխանությունները որքան էլ ջանային, այդ ծառայություննները ամբողջովին «արյունափոխել» չէին կարող, նախ կադրերի և ապա ազգային կենսափորձի բացակայության պատճառով: Իսկ երբեմնի «չեկիստ» էլ համարյա չեն լինում: Ուստի նրանք առատորեն առկա էին հայրենի ծառայություններում, առավել ևս ռուս սահմանապահների պաշտոնական գործունեության, հայ-ռուսական զորամասերի և ռազմա-հետախուզուկան համագործակցության պարագայում ( տե'ս աստղիկ 17-ը  «ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» մասում ): Ավելին, ըստ հավաստի տվյալների, ԱԱԾ գրասենյակներում կախված են ո’չ ավել, ո’չ պակաս Ֆ. Ձերժինսկու լուսանկարները, ինչը մեկնության կարիք չի զգում: Իսկ 2000 թ. Վ. Պուտինի նախագահ ընտրությանից ետ և Հայաստանում կտրուկ փոփոխությունների հետ, ըստ նույն Կ. Պարունակյանի «ազգային ինքնագիտակցության հրատապությունը» ԱԱԾ համակարգում կարող է բացատրվել ФСБ-ականների նոր մի հեղեղով, ինչն ակնարկում էր ՀԱՄ-ի ռուսամետ առաջնորդը ( տե'ս աստղիկ 14-ը  «ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» մասում ):

       11. ՀԱՐՑ. – Այս ամենը արդյո՞ք ենթադրել են տալիս «հոկտեմբեր 27» գործողության վերաբերյալ Ռ. Քոչարյանի և Վ. Պուտինի նախնական փոխհամաձայնությունը, ասենք վերջինս 1999 թ. սեպտեմբերին Երևան այցելության ժամանակ կամ հատուկ անձանց թե մարմինների միջնորդությամբ:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Ուղղակի` ոչ անպատճառ: Նման գերլուրջ խնդիրները կարող էին ակնարկվել կամ ենթադրվել բանակցությունների ընդհանուր ենթատեքստում(ինչպես օրինակ Բ.Ելցինի պարագայում):  Մնացայլը նույն սկզբունքով կարող էր իրագործվել ենթակաների ու հարակից շրջանակների պատասխանատվությամբ: Այսուհանդերձ, ո'չ Վ. Պուտինը, ո'չ Ռ. Քոչարյանը, և ո'չ մնացյալները չէին կարող հաշվի չառնել գործընկերոջ թե վերադասի վերաբերմունքը նման աղմկահարույց գործողության և դրա միջազգային հետևանքների նկատմամբ: Նույնը նաև ստորադասների պարագայում, իհարկե բացի անմիջականորեն գործող անձերից: Սակայն, նկատի առնելով երկու նախագահների կերպարներն ու բռնատիրական երբեմնի գործելաոճը 30,  կարող էր լինել նաև ուղղակի փոխհամաձայնություն, երբ Ջ. Քենեդու պես դեմոկրատը իր համաձայնությունն էր տվել Ֆ. Կաստրոյի դեմ մահափորձի ծրագրում: Տվյալ դեպքում հրահանգը կարող էր լինել հեռատեսորեն անուղղակի, իսկ ծրագրի համաձայնությունը` լռելյայն, ինչն անգամ իրավաբանորեն բոլորովին էլ մեղմացուցիչ հանգամանք չի կարող դիտվել:

 
      12. ՀԱՐՑ. – Եթե ընդունենք, որ ոճրագործության ծրագրավորումը և հեռաղեկավարումը դուրս են գալիս Հայաստանի սահմաններից, ապա դրանում որքա՞ն է Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի մեղսակցությունը առանձին-առանձին:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Նվազագույնը` պաշտոնավարական թերացում, առավելագույնը` գիտակցված մեղսակցություն, բոլոր դեպքերում յուրաքանչյուրի հիերարխիկ պատասխանատվության հարաբերակցությամբ: Այստեղ ևս Ս. Սարգսյանը առանց առնվազը վերադասի համաձայնության չէր կարող ոչինչ ձեռնարկել, իսկ Ռ. Քոչարյանը առանց նրա գոնե իրազեկության դժվար թե համաձայնություն տար ասենք արտաքին նախաձեռնությանը: Առավել ևս, որ բացի ԱԱ նախարարի պաշտոնից Ս. Սարգսյանը ՀՀ Նախագահին առընթեր Անվտանգության Խորհրդի քարտուղարն էր: Եվ երիցս առավել, որ նրանք վաղեմի զինակիցներ էին և երկուսն էլ շահագրգիռ կողմեր` թեկուզ շղթայված վերադաս-ենթակա փոխհարաբերությամբ: Եվ այդ հոկտեմբեր 27-ից հետո բոլոր տարիների ու իրադարձությունների ընթացքում, և մասնավորապես 2008թ. մարտի 1 սպանդի պարագայում, որում հիմնական պատասխանատվությունը կրում է այդժամ ՀՀ նախագահը:
   30   Ռ. Քոչարյանը պարզապես Վ. Պուտինի գավառական տարբերակն է ու նմանակողը: Ուստի, նրանց փոխհասկացողությունը թե փոխհամաձայնությունը հոկտ. 27-ի վերաբերյալ ավելի քան հավանական է: Այդու, ըստ ոմանց, պատահական չէր նաև ոճրագործությունից հետո Պուտինի կայծակնային այցը Հայաստան, ինչը դժվար է պատկերացնել ասենք Ադրբեջանի կամ Վրաստանի պարագաներում...

 
      13. ՀԱՐՑ. – Այս ամենում ի՞նչ դեր է ունենցել նախագահական անձնակազմը և մասնավորապես դրա ղեկավար Ալիկ-Ալեքսան Հարությունյանը:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Ամբողջատիրական հասարակարգերի նախագահական համակարգում այդ անձնակազմը ունենում է մոտավորապես երբեմնի Կենտկոմի գործառույթ (հատկապես հետխորհրդային երկրներում և մասնավորապես ՌԴ-ում),  անձնակազմի ղեկավարը` գլխավոր քարտուղարի, որից զգուշանում են անգամ նախարարները (ինչպես հենց Հայաստանում):  Նախագահական բնորոշվող այդ կառույցը կենտրոնացնում է ողջ իրական իշխանությունը` ներառյալ ուժային կառույցները և բնականաբար ԱԱԾ: Եվ հենց այստեղ են ծրագրավորվում երկրի ղեկավարությունը, ընդունվում գլխավոր որոշումները, հաստատվում այլերը, կազմվում և պահվում առանձնակի «սև ցուցակներն ու գզրոցը» (ինչպես Մեղրիի պայմանագրի իբր ընդամենը մեկ օրինակը...)`  ավելի քան ԱԱԾ-ում կամ հարակից հատուկ գրասենյակներում: Եվ բնական է, որ միջպետական գործառույթները նույնպես խմորվեն այստեղ` ավելի քան ԱրտԳործՆախարարությունում, որը ԱԱԾ-ի և ողջ վարչախմբի պես ՀՀ նախագահից առկախ միայն գործադիր կառույց է:

        Ահա այս բոլոր առումներով, ավելի քան ԱԱԾ, նախագահականը` իր առընթեր Ազգային Անվտանգության Խորհրդով, պատասխանատու է հոկտ. 27-ի ոճրագործության մեջ: Դրանով է բացատրվում այդժամ ՀՀ նախագահի անձնակազմի ղեկավար Ալիկ-Ալեքսան Հարությունյանի բուն գործառույթը միջադեպի առնչությամբ, ավելին` քան որպես ոճրագործ-նախագահ բանակցության կազմակերպիչ: Եվ որքան էլ փաստագրումները անսահման են, ստորև բերվող խիստ հակիրճ տվյալները ընդունակ են որոշակի պատկերացում տալու բուն եղելության վերաբերյալ.

      - Ն. Հունանյանն ու Ալիկ Հարությունյանը միմյանց ճանաչել են 1985 թ. ուսանողական տարիներից: 1998 թ. բազմիցս հանդիպել են ուսանողական ակտիվիստների շարժում ստեղծելու առնչությամբ:

      - Ըստ երկուստեք ցուցմունքների, 1999 թ. առաջին հանդիպումը եղել է մարտին, խորհրդարանական ընտություններից առաջ, Կառավարական շենքի առջև: Ն. Հունանյանը խնդրել է հանդիպում, Ա. Հարությունյանը տվել է բջջային հեռախոսի անձնական համարը: Հանդիպել են ՀՀ նախագահության շենքում, Ա. Հարությունյանի գրասենյակում: Ն. Հունանյանը խնդրել է իրեն տեղավորել պետական որևէ պաշտոնում: Ընտրություններից հետո Ն. Հունանյանը նորից է հեռաձայնել: Ա. Հարությունյանը պատասխանել է, որ դեռ գործ չկա, բայց ըստ Ն. Հունանյանի, նորից խոստացել, որ «ինքն իր բնավորությանը և խառնվածքին ու ընդունակություններին հարմար մի գործ կգտնի ընթացքում» (այդ ի՞նչ «ընդունակությունների» մասին է խոսքը` ստորև կասի Ն. Հունանյանը, քրգործ հ. N°17, գ.թ. 122):

      - Ամռան ամիսներին նրանք կապվում են ևս մեկ քանի անգամ, իսկ սեպտեմբերին` ոմն Մուշեղ Մովսիսյանի խորհրդով (այդ մասին առանձին) ու նրա անունից Ն. Հունանյանը զանգահարում նրան և հանդիպման ժամանակ խնդրում է երաշխիքներ ոճրագործության ծրագրի, Սամվել Բաբայանի ու դեռ այլ ուժերի մասնակցության, և խոստացյալ հատուցումների վերաբերյալ (վարչապետի պաշտոնը: Ուշագրավ է, որ Մ. Մովսիսյանի առնչությամբ Ա. Հարությունյանը ակնարկում է «Հենա գործ գտել ես նրա հետ, էլ ի՞նչ ես ուզում, դրանից լավ գո՞րծ... », նույն տեղում): Խոսակցությունը կարճել է, հրահանգել, իր անունը երբեք չտալ, որ բոլոր մանրամասնությունները կստանա Մ. Մովսիսյանից, ինչը վստահեցրել է ահաբեկչին:

      - Ա. Հարությունյանը Ն.Հունանյանին զանգահարում և հանդիպում է հոկտեմբերի կեսերին (ուշադրություն, իմա`13-ից հետո...), տալիս որոշակի և վերջին ցուցումներ, այն են. գործողությունից հետո պահանջել ուղիղ եթեր (որն ինքը պիտի ապահովեր իր նախնական հրահանգով... ), ԱԺ շենքի մոտ հրավիրել «Իրավունք և Միաբանություն», ՀՅԿ, «Օրինաց երկիր» կուսակցություններին (???) ու նաև ում կգտնի հարմար (իմա իր զորագրյալներին... ), հետևել նախորդ և ընթացիկ ցուցմունքներին, իսկ ամենակարևորը` պնդում է Վ. Սարգսյանի և Կ. Դեմիրճյանի չեզոքացման հրամայականը (ոճրից առաջ ճիշտ վերջին վայրկյաններին, ըստ ոմանց նրա անունից նույնը իբր հիշեցնում է նաև Ն. Բադալյանը. «հակառակ դեպքում ոչ մի օգնություն չի լինի» սպառնալիքով: ՉԻ, N°573/ինտեր. 733, 23.06.2008, քրգործ, հատոր N°17, գ.թ. 122-129):

      - Ն. Հունանյանը կետ առ կետ կատարում է բոլոր ցուցմունքները, իսկ դեպքերի այլ զարգացումներից հետո բնականաբար, համառորեն պահանջում Ա. Հարությունյանի ներկայությունը հանցավայրում: Այն գալիս է ուշացած, հայտնում ծրագրի փոփոխության մասին և վարում զենքերը վայր դնելու և` Ն. Հունանյանի համառությամբ, ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հետ հանդիպման բանակցությունները: Վերջին հանգամանքը ուշագրավ է նրանով, որ խաբված Ն.Հունանյանը այլևս ոչ մեկին չէր հավատում, և երկրորդ, որ որքան էլ Ա. Հարությունյանը հրահանգել էր իրեն «հանգիստ թողնել», այնուամենայնիվ Նաիրին և բոլոր ահաբեկիչները լռելյայն նրան ընդունել են որպես «ակտի գլխավոր հրամանատար»...

      - Այս ցուցմունքների ու այլ հանգամանքների հիման վրա Ա. Հարությունյանը վերցվում է նախնական կալանքի, նույնիսկ Ն. Հունանյանի հետ առերեսման ընթացքում հասկանալիորեն ժխտում բոլոր մեղադրանքները, իսկ 23 .05.2000 թ., երբ իրավիճակը լիովին տնօրինում էին Քոչարյան-Սարգսյան տանդեմը, վերջին առերեսման ծամանակ Ն. Հունանյանը, ապա 1-2 օր հետո նաև եղբայրը Կարեն Հունանյանը լիովին հրաժարվում են իրենց նախորդ բոլոր ցուցմունքներից, ոչ միայն Ալիկ-Ալեքսան Հարությունյանի` այլև մեղսակից բոլոր նախորդ անձերի նկատմամբ: Եվ միայն այդ հիման վրա, առանց ստուգելու հրաժարման մանրամասները, Ա. Հարությունյանը և այլք ազատ են արձակվում...

        26.10.2007 թ. Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի իր ելույթում, ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը որպես հանցավոր այդ ռեժիմի սկզբնավորում նշեց հենց 1999 թ. հոկտեմբ. 27-ի ոճրագործությունը (և ոչ թե մինչ այդ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի «անգլիական թագուհու» կարգավիճակը),  իշխանական կառույցը բնորոշեց որպես «մոնոլիտ բուրգ», որի գագաթում ստորակարգվում էին Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը և ՀՀ նախագահական անձնակազմի նոր ղեկավար Արմեն Գևորգյանը, վերջինս գերակա անգամ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ: Նրան նախորդող Ալիկ-Ալեքսան Հարությունյանին վերագրելով նույն կարգավիճակը, Լ. Տեր-Պետրոսյանը նրան հրապակայնորեն որակեց որպես հոկտեմբ. 27-ի ոճրագործության կազմակերպչական գծով գլխավոր կասկածյալ և «հանգուցային ֆիգուր», իսկ Ն. Հունանյանի մերկապարանոց հայտարարությամբ նրա նկատմամբ գործի կարճումը` առանց այդ վկայության ստուգման` օրենքի կոպիտ խախտում 31:  Հրապարակային նման ամբաստանքը` այն էլ ՀՀ նախկին նախագահ և դեռ 2008 թ. նախագահական ընտրությունների թեկնածու մի համաշխարհային հեղինակության կողմից անհիմն լինել չէր կարող, զի այդ ինքնին կարող էր քրեական պատասխանտվության առիթ դառնալ հենց հայտարարողի նկատմամբ և շահարկվել իշխանավոր հզոր հակառակորդների կողմից, ինչը հասկանալիորեն նույնպես տեղի չունեցավ:

        Եվ ի վերջո, միմիայն նախագահականի գերիշխանությամբ կարող է բացատրվել այդժամ արդեն վարչապետ Ա.Մարգարյանի «ես այդ գործին խառնվել չեմ կարող»  չքմեղացումը 32,  ինչպես նաև 2006 թ. ՊՆախարարության վերին օղակների կողմից նույն հարցով նախագահական դիմելու հորդորանքը` որպես վերջին միջոց: Իսկ այդ ինչ-որ առնչություն է ակնկալում մեր արտաքսման և հոկտեմբ. 27-ի ոճրագործության միջև:

        Մեկ խոսքով, բոլոր ճանապարհները տանում են դեպի նախագահական ...
   31   Նախորդ հարցաքննությունների ընթացքում Կ. Հունանյանը անգամ վախեցել է տալ Ա. Հարությունյանի անունը` վստահ, որ նրա թիկունքում բնականաբար կանգնած է նախագահը (ՉԻ, էլեկտ. N°N° 655-657): Վստահ է նաև, որ նույն պատճառով նա և Ն. Հունանյանը ավելի ուշ հրաժարվել են Ա. Հարությունյանի դեմ ցուցմունքներից, միայն որով էլ կարճվել էր նրա դեմ քրգործը:
  
   32  
Դեռևս 2002 թ., «Իրավունք» թերթը իր 21 մարտի N°598 համարում, Հայաստանից մեր արտաքսումն աղերսել էր հոկտ. 27-ի ինչ-որ դրվագների հետ: Այդ առիթով` ինչպես նաև մեր հարցը լուծելու ակնկալիքով, կարող որոշ համակիրներ միջամտել էին Արմեն Գևորգյանի հոր մոտ, իսկ նա խորհուրդ էր տվել անմիջականորեն դիմել որդուն: Հեռախոսային մեր խոսակցությունը հույսի որևէ տեղ չթողեց...

 
      14. ՀԱՐՑ. – Բացի ցայստեղ հիշատակված անուններից, ովքե՞ր են եղել ոճրագործության մոտիկ թե հեռու մեղսակիցները, մասնավորապես նշյալ Մուշեղ Մովսիսյանն ու հարակիցները, և ինչպի՞սի քիչ թե շատ մեղսակցական կապեր կան նրանց միջև:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – 1997 թ. աշնանը Եվպատորիայից վերադառնալուց հետո, Ն. Հունանյանը փորձել է ուսանողական հին ակտիվիստների հետ ստեղծել Քոչարյանին սատարող վերոնշյալ շարժումը:

        Այդ նպատակով հանդիպել է իր հին ծանոթներին - Ռ. Վասիլյանին, Շանթ Հարությունյանին, Մուշեղ Լալայանին (այս անձերին ու շատ այլոց գիտենք անձամբ, ոմանք էլ մեղադրվել են մեր արտաքսման մասնակցությամբ...),  այդ թվում նաև Ալիկ Հարությունյանին և ոմն Միսակի, որն էլ նրան ծանոթացրել է Այգեկ գյուղի գյուղապետ և Սամվել Բաբայանի խիստ մտերիմ Մուշեղ Մովսիսյանի հետ: Այդ հանդիպումներում արծարծվել է Վ. Սարգսյանին չեզոքացնելու և զենք հայթայթելու խնդրականը, որոնք ավելի են որոշակիացել 1999 թ. խորհրդարանական ընտրություններում Մուշեղի պատգամավորությունից հետո: Նա է Ն. Հունանյանին տալիս դահլիճը գրավելու և նրան ժամանակավոր կառավարության վարչապետ նշանակվելու գաղափարները, հաստատում Վ. Սարգսյանի և Ս. Բաբայանի «տոտալ հակամարտությունը», ահաբեկչությունից հետո Ս. Բաբայանի անմիջական մասնակցությունը, նրան փոխանցում Ն. Հունանյանի գրավոր հարցերն, ապա Հունանյանին` Ս. Բաբայանի վավերացնող պատասխանը (քր. հ.N°17, գ.թ. 74),  նշում ակաբեկչության նախապես սահմանված օրը` հոկտեմբեր 13-ին, և նկատելով Ն. Հունանյանի որոշ տարակուսանքը, վսան վստահության առաջարկում կապվել Ալիկ Հարությունյանի հետ:

        Նույն թվի սեպտեմբերին, ԱԺ-ում Ն. Հունանյանին է մոտենում պատգամավոր, Ս. Բաբայանի կողմից հովանավորվող «Իրավունք և Միաբանություն» կուսակցության փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը և զրույցի հրավիրելով նախ հայտնում Ս. Բաբայանի ծրագրից իր տեղեկությանը մասին և նույնպես տալիս երաշխիքներ: Ըստ Ն. Հունանյանի ցուցմունքի, դրանից նա եզրակացնում է Մուշեղ-Բաբուխանյան կապը և ծրագրի հնարավոր համատեղ մշակումը (քր. հ. N°17, գ.թ. 98):

        Այլ մեկ վստահություն Ն. Հունանյանը ստացել է դաշնակցական կարևոր դեմք Հրանտ Մարգարյանից, որը նրան հոկտեմբերի սկզբներին զանգահարել է ու հրավիրել զրույցի (մինչ այդ եղել են իբր պատահական այլ կապեր, ավելին` 1991-92 թթ):  Հանդիպմանը ընթացքում նա ևս ակնարկել է գործողությունից իր իրազեկության մասին, քաջալերել, և վստահեցրել իրենց աջակցությունն ու օգնությունը տվյալ ձեռնարկում (քր. հ. N°17, գ.թ. 100-101):

        Ահա թե ինչու, Ա. Հարությունյանը հորդորել է ոճրագործությունից հետո այդ կուսակցություններին կանչել խորհրդարան, Ն.Հունանյանը փորձել է կապվել վերոնշայլ անձանց հետ, որոնցից Ռ.Վասիլյանը տանը չի եղել, Հ. Մարգարյանը խոստացել` բայց այդպես էլ չի եկել, Հ. Բաբուխանյանը չի կարողացել կապվել Ս. Բաբայանի հետ, իսկ Ա. Հարությունյանն էլ եկել է դժվարությամբ և մեծ ուշացումով, միայն համոզելու համար հանձնվելու կամ Թուրքիա փախչելու այլընտրանքները ...

        Կա՞ արդյոք անհրաժեշտություն որևէ մեկին համոզելու համար, որ ոճրագործությունը հիրավի ծրագրվել է ամիսներ առաջ (ըստ քննչական եզրահանգման` 1999 թ. գարնանը ),  բարձրագույն շրջանակներում, և որից չէին կարող տեղյակ չլինել ՀՀ նախագահը (այն էլ իր ամենավստահելի ենթակայի գործունեությունից, երբ նա անձամբ որևէ շահ չուներ 33 ...),  անվտանգության մարմինները և այսքանի հետ նաև արտաքին ծառայությունները, երբ ինչպես հիշատակվեց, Վ. Սարգսյանը բազմիցս զգուշացվել է նյութվող դավի վերաբերյալ, բայց միամտաբար չի հավատացել նման նենգության ...
   33   Խիստ ուշագրավ մեկ միջադեպ: 1999 թ. հոկտ. 30-ին, զոհերի հուղարկավորությունից հետո, ԵԿՄ և «Միասնության» վերնախավը հավաքվում է ՊՆախարարությունում: Վ. Սարգսյանի զինակից, գեներալ Մանվել Գրիգորյանը հեռախոսով Ա. Հարությունյանին հրամայում է գալ ՊՆ, հակառակ դեպքում սպառնալով տանկերը քշել ուղիղ նախագահական: Ա. Հարությունյանը գալիս է հարբած, աղերսում խնայել իրեն ու ընտանիքին, հայհոյում Ռ. Քոչարյանին և մեղադրում նրան ոճրի կազմակերպման մեջ: Այս ամենը թաքուն տեսագրվում է, կրկնօրինակվում և որպես անձնական ապահովության գրավական մեկը պահվում է Մ. Գրիգորյանի, մյուսը` զինդատախազ Գ. Ջահանգիրյանի մոտ` թեև նրանք հավաստում են դրանց ոչնչացումը (ՉԻ, N° 372 28.06.2002 թ.):
       15. ՀԱՐՑ. – Հա ՞րկ է արդյոք այս ամենից մակաբերել, որ դավադրությունը եղել է զանգվածային, և անգամ ընդդիմադիր կուսակցությունների ներքին համաձայնությամբ: Այդ դեպքում ո՞րն է եղել դրանցից յուրաքանչյուրի բուն դրդապատճառը և մասնավորապես ՀՅԴ-ի դերը:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Նշյալ բոլոր կուսակցությունները տարաչափորեն, բացահայտ թե սքող ռուսամետ են (տե’ս «Հարց 13»-ի պատասխանը),  իսկ Լ. Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո դրանց մի քանի պարագլուխների (Վ. Հովհաննիսյան-ՀՅԴ, Հ.Խաչատրյան-«Սահմ. Իրավունք» ևն)  «հեղափոխությունը դեռ չի ավարտվել» հայտարարությունը աներկբա խոսում է ոճրագործության աշխարհաքաղաքական կողմնորոշման դրդապատճառների մասին` ավելի քանի անձերի, սոսկ իշխանության և անգամ «Մեղրիի» պարագաներում: Իսկ այդ հակամարտությունը սկսվել էր դեռևս 1994-1996 թթ, կապված վերոնշյալ քաղաքական «ճոճանակի», ՀՅԴ-ի կասեցման, իսկ ավելի ուշ` ՌԴ-ի ներքին զարգացումների հետ, և դարձել անշրջանցելի 1999թ. գարնանը ԱԺ ընտրություններում «Միասնության» կատարյալ հաղթանակի բերումով:

        Այդ առավել շեշտված է ՀՅԴ-ի պարագայում, որի 1994 թ. «Դրո» ահաբեկչական կառույցի դատապարտումը (այն կամ դրա հայաստանյան բաժանմունքը ստեղծվել է 1992 թ., ՊԱԿ-ի կադրային սպա Յուրա Սարգսյանի միջոցով, «Դիտորդի վարկածը-1»),  ՀՅԴ կուսակցության կասեցումը և մի շարք ակտիվիստների ու պարագլուխների դատավարությունը հետևանք էին հենց այդ քաղաքականության: Առավել ևս, որ դրա որոշ շրջանակներ սերտ համագործակցության մեջ էին ռուսական հատուկ ծառայությունների հետ:

        Եվ ոչ պատահականորեն, հոկտ. 27-ին դահլիճ ներխուժած 5 ահաբեկիչներից 4-ը և անմիջական մասնակիցներից շատերը նախկին դաշնակցական-սկաուտներ էին և Ն. Հունանյանի հին մտերիմները: Պատահական չեն նաև Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո դաշնակցական ամբաստյալների ազատ արձակումը լոկ «իրավիճակի փոփոխման բերումով», նոր իշխանություններին ՀՅԴ-ի ցայսօր սատարումը, «Դրո»-ի պարագլուխ և 1994-1998 թթ բանտարկված Հ.Մարգարյանի ահաբեկչության ծրագրից իրազեկությունն ու Նաիրի Հունանյանին կուսակցական քաջալերանքը, իսկ ավելի արտառոցը` որ ըստ Ն. Հունանյանի ցուցմունքի, Ռ. Քոչարյանի հետ բանակցություններում. «Նախագահը ամենասկզբում փորձեց ինձ հիշել, և ես հիշեցրի, որ մենք դեռ 1988 թվ. Ստեփանակերտում ենք ծանոթացել...»  ( ի~նչ խեղկատակություն..., քրգործ հ. N°17, գ.թ. 170 ):

 
      16. ՀԱՐՑ. – Այս բոլորի հետ ի՞ նչ կապ և դեր ուներ Սամվել Բաբայանը, երբ այդքան հոլովվել է նրա անունը և հոկտ. 27-ի ու մասնավորապես Հ. Բաբուխանյանի առնչությամբ նա նույնպես հարցաքննվել է: Նկատի առնելով նաև այդ հանգամանքները կարո՞ղ ենք արդյոք խոսել «արցախյան կլանի» կամ այսպես ասած «արցախտի» մասին, ինչը նույնպես ակնհայտորեն դրսևորվեց հետագա տարիներին:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Արցախտը էթնիկական առանձնահատկություն չէ` այլ դարավոր լծի հետ կապված սոցիոհոգեբանական հետևանք, ինչպես ղարաբաղցիների ավանդական ռուսամետությունը: Այս հանգամանքը նկատի էր առնված ի սկզբանե, ինչպես ցլամարտից առաջ ցլերի ընդոստ սանձազերծումը, իսկ տվյալ դեպքում` որպես Հայաստանի սանձահարում: Այսինքն, հոկտեմբեր 27-ի շրջադարձային «հեղափոխությունը» այս կամ այլ տարբերակով մտնում էր դեռևս օրհասական Կենտրոնի մշակած «կուտուզովյան» ռազմավարության մեջ, ինչը կատարելապես հաջողվեց Ռուսաստանում, Հայաստանում, միջինասիական և մի քանի այլ տեղամասերում:

        Այլ խոսքով, Արցախը եղավ այն խայծը, որով Հայաստանը վերակեռվեց Ռուսաստանի կարթին, իսկ Արցախի ազատագրումից հետո այն նշանակվեց վերահսկիչ հիմարացված հայաստանցիների վրա, ինչպես ռուսամետ մի բուռ չեչեններ` ողջ Չեչնիայի, կամ ինչպես ցայսօր շահարկվում է նաև եղեռնը ու «թուրքական սպառնալիքը», վասն Ռուսաստանի հետ հայոց անշրջանցելի, կենսական ու ցմահ «եղբայրության»: Այս կոնտեքստում ոչ միայն Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան տանդեմը` այլև ղարաբաղյան քանի այլազան գործիչներ` այդ թվում նաև Ս. Բաբայանը, որոշակի դերն են ունեցել և շարունակում են ունենալ նախորդ իշխանափոխության, հոկտեմբեր 27-ի ոճրագործության և հետագա բոլոր գործընթացներում, ինչը ներկայանում է որպես սոսկ «ղարաբաղյան կլան»: Մինչդեռ, իրականությունը շատ ավելի խորքային է: Բացի Հայաստանի ներքաղաքական և տնտեսական կյանքում ունեցած սքող- բացահայտ միջամտություններից և կարևոր պաշտոնների առգրավումից, Արցախում են գտնվում հատուկ նշանակության ջոկատների ու ծառայությունների վարժարանները, որոնք մեկ անգամ չէ, որ ցույց են տվել իրենց «արդյունավետությունը» ներհայաստանյան իրադարձություններում 34:  Մասամբ, դրանով կարող է բացատրվել նաև Ս.Բաբայան-Վ.Սարգսյան իբր «տոտալ հակամարտությունը»:

        Հենց այդ իսկ նկատառումներով, ՌԴ-ի հզորացման հետ արցախյան հիմահարցը պիտի չլուծվեր, Հայաստանում ղարաբաղյան «կլանը» պիտի ավելի ու ավելի զորանար և ոչ մի կերպ ընդդիմությանն ու հայաստանցիներին չզիջեր իշխանության բուն լծակները: Այս բոլորն արդեն եղելություն են:
   34   Ըստ արտահոս լուրերի, Ղարաբաղից բերված հետախուզական հատուկ տեխնոլոգիաներ ու մասնագետներ տեղավորվել են Երևանի «Դվին» հյուրանոցում և իրականացրել հսկողությունը նաև Վ. Սարգսյանի նկատմամբ, հատուկ ստորաբաժանումներ` որոշ պետպաշտոնյաների պաշտպանությունը, այլք` հակացույցային բռնություններ, մյուսները զբաղվել են քաղաքական ու հասարակական գործիչների առինքումով: Անձամբ ծանոթ ենք նմաններին և ինքներս եղել ենք դրա զոհերից մեկը, սակայն մեր փոխարեն անհասկանալիորեն Ղարաբաղում հայտնվեց մեր նվիրյալ ու կատարելապես միամիտ կողակցուհին (երբ այնտեղ ոչ մեկ ծանոթ չուներ) և ընկավ տեղական ՊԱԿ-ի ձեռքը, որից հետո կրկնում էր թե «Հայաստանը պիտի կառավարեն միայն ղարաբաղցիները»... Մնացյալը հարկ է հարցնել ՊԱԿ/КГБ-ի պաշտոնաթող գնդապետ Գևորգ Սարգսյանցից: Մենք ավելին չիմացանք ու երբեք չենք իմանա ...

 
      17. ՀԱՐՑ. – Այդ դեպքում ո՞րն է եղել Ն. Հունանյանի դերը և ինչպես նա կարող էր հայտնվել նման ընդգրկուն ծրագրում:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Ըստ նրա կենսագրականի, նա դեռևս ուսանողական տարիներից եղել է շատ ակտիվ, անդամակցել կամ շփվել է տարբեր կազմակերպությունների թե կառույցների հետ ( ՀՀՇ, ՀՅԴ, ՀՄԸՄ, ՊԱԿ-ԱԱՆ, ԱԻՄ, «Երկրապահ», ՀՀԿ, և 1998-ին անգամ խցկվել Կ. Դեմիրճյանի նախընտրական շտաբ ...),  1993 թ. տեղափոխել է Եվպատորիա, 1997-98 թթ. իշխանափոխության նախօրյակին վերադարձել Հայաստան և վերստին տրվել քաղաքական բուռն գործունեության, իսկ ամենահետաքրքիրն ըստ իր իսկ խոստովանության` նման մի գործողություն մտադրվել է դեռևս 1991 թ., բայց հանգամանքների բերումով իրագործել 1999-ին ... ( «Հայկ. Ժամանակ», 23.01.2001: Արդյոք այդ նկատի չունե՞ր Ա. Հարությունյանի «ծանոթ ընդունակությունների» ակնարկը, «Հարց 13»-ի պատասխանում ):  Ըստ դատաքննչական հոգեբանների, նման «ամբիցիոզ» խառնվածքով անձը հեշտ է ուղղորդվում, ինչն էլ փաստվում է գոնե Թուրքիայի հետ կապված «լրտեսական կրքերով»:

        Բայց արդյո՞ք միայն այդ, ի՞նչ էր անում նման անձը Եվպատորիայում 35,  բացի հայ համայնքում բուռն գործունեությունից, այդ ի՞նչ կապեր է ունեցել Ղրիմի Գերագույն Խորհրդի նախագահի տեղակալ ու Արցախի հետագա վարչապետ Անուշավան Դանիելյանի և նրա մերձակից, պատգամավոր, Ղրիմի «Վերածնունդ» կուսակցության նախագահ, հանրահայտ «մաֆիոզ», ողջ կազմակերպված «ռեկետի» պարագլուխ Վ. Շևցովի հետ (երբ հայտնի է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նրանցից շատերը երբեմի կգբեականներ էին... ),  ավելի ուշ ինչո՞ւ են նրանք հրաժարվել Հ. Հունանյանի հետ ծանոթությունից (քրգործ հ. N°20, գ.թ. 37-42),  ո՞վ է մոսկվաբնակ այդ խորհրդավոր Կամոն, որին իբր որպես բուժվող Ն.Հունանյանը ծանոթացել Եվպատորիայում և որը արտառոց մի պատահականությամբ hոկտեմբ. 27-ից 10 օր առաջ ժամանում է Երևան, իսկ հենց հոկտեբեր 26-ին «հենց այնպես» այցելում Հունանյանների բնակարան, բացառիկ մի գործողության նախօրյակին ողջ հանցախմբի հետ քննարկելու համար... «սուջուխի պատրաստաման տեխնոլոգիան»... (Կամոյի ազգանունը մնում է անհայտ, հեռախոսահամարը իբր կորչում է Նաիրի գրպանից խուզարկության ժամանակ` դրա հետ բոլոր նրա հետքերը... քրգործ, հատոր N°17, գ.թ.9-13 ):

        Եվ ի վերջո, Ն. Հունանյանը այդ ի՞նչ «հանգամանքների բերումով» իրագործեց այդքան կատարյալ «ինքնագործունեություն», երբ անգամ Լ.Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, ըստ տարբեր քաղաքական այրերի հայտարարության. «հեղափոխությունը շարունակվում էր», իսկ Վ. Սարգսյանը 1995-96 թթ իրադարձություններից հետո քաղաքական սպանությունների «սև ցուցակում» էր ( http://septemberi21.blogspot.com/2007/10/blog-post_29.htm ):

        Ահա այս, վերոնշյալ, և դեռ շատ այլ առումներով, Ն. Հունանյանը կարող էր ոչ թե գործիք կամ զենք լինել այլոց ձեռքին` այլ միայն «հրահանաձիգ մատը», որի մատնահետքերը խնամքով մաքրվեցին բուն «զինմեխանիզմի» վրայից 36,  ինչը նույնպես ակնկալում է մեծ «պրոֆեսիոնալիզմ», որն արդեն Ն. Հունանյանի հունարը չէր կարող լինել, ոչ էլ նա նախորդ սպանությունների հեղինակը: Մի՞թե այլևս պարզ չէ, որ գործել է ոչ թե պարզ մի մեխանիզմ` այլ կատարելապես համակարգված ողջ մի «բարձր տեխնոլոգիական մեքենա», որի մանրամասները ահաբեկիչը վստահաբար չէր կարող գիտենալ, բայց զորությունը կռահելը` այո', ու դրանից քաջալերվել, օժանդակող հանգույցները` նույնպես ...
   35   Ըստ «չար լեզուների», Յալթայի և Եվպատորիայի շրջանում գտնվում է Այպետրի սարը, որի հյուսիսային լանջին տեղակայված է 60-ականներին կառուցված օտարերկրյա ահաբեկիչների պատրաստման ռուսական վարժարանը (Zhamanak.com, 27.10.2006): Թե ի՞նչ «զուգադիպությամբ» էին մեր սկաուտները հայտնվել այդտեղ` մնալու է անհայտ, բայց որ թեկնածուները զորագրվում են հենց նման արկածախնդիր շրջանակներից` այդ այլևս «պատահականություն կամ զուգադիպություն» չէ:
  
   36  
Հանցախմբի հետ նման փորձ եղել է հենց ոճրից հետո (այդ մասին` առանձին): Իսկ բացի հոկտ. 27-ի հետ մոտակա թե հեռակա որևէ առնչություն ունեցող ոմանց խորհրդավոր մահերից, այլոց արտաքսվելուց, լռեցվելուց թե առինքնվելուց, ինքնին խոսուն է նույն 2002 թ. անաչառ լրագրող-վերլուծաբան Մարկ Գրիգորյանի դեմ մահափորձը, որը եվրոպական հեղինակավոր լրատվամիջոցներից մեկի պատվերով պատրաստում էր հոկտ. 27-ի վերաբերյալ նյութ, այն էլ ոչ թե ինչ-որ դրվագի` այլ վերլուծական հոդված, ինչպիսինը թերևս սույնն է: Այս առումով նույն թվականին մեր արտաքսումը Հայաստանից պետք է համարել փոքրագույն չարիք կամ հիրավի «լավագույն լուծում», ինչպես միջնորդության փորձից հետո մեզ խորհուրդ տվեց նաև ՀՀ-ում Ֆրանսիայի այդժամ փոխհյուպատոս Պրն. Մ. Օրելը. «Հեռացեք հնարավորինս շուտ, միմյանց սպանում են, բայց առայժմ օտար քաղաքացիներին չեն դիպել...»:

 
      18. ՀԱՐՑ. – Այնուամենայնիվ որո՞նք կարող էին լինել վերոնշալ «հանգամանքները»:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Այն ինչը ցայստեղ բազմիցս և’ ասվեց, և’ խաչբառի պես ինքնաբերաբար երևակվեց իրադարձությունների շղթայմամբ: Դրանք էին. իշխանափոխությունը ՌԴ-ում և Հայաստանի ռուսական կողմնորոշումը, իրենց հանգուցային դեպքերով: Առաջինն ակնկալվում էր ի սկզբանե, երբ «հին գվարդիան» կուտուզովյան ռազմավարությամբ անցել էր ընդհատակ, սպասելով նպաստավոր ժամանակների: ՌԴ-ում` այդ տնտեսական խորը ճգնաժամն էր, ահագնացող կոռուպցիան և զանգվածների հարաճուն դժգոհությունը, ԱՊՀ այլ երկրներում` նաև նախկին ղեկավարների վերադարձը: Ուստի, Վ. Պուտինի հայտնությունը Կրեմլում չէր կարող պատահական լինել, իսկ 1998թ. ԱԴԾ-ի տնօրինությունում հայտնվելը արդեն հնարավոր շրջադարձի նախանշաններ էին ( ինչպես նաև Ե. Պրիմակովի, Ա. Լեբեդևի, Գ. Զյուգանովի և այլոց առաջխաղացումը),  որի նախապատրաստումը վստահ եղել է մասամբ խաղարկային, մասամբ` բնական խմորմամբ: Մինչդեռ 1999 թ. օգոստոսին Վ. Պուտինի վարչապետությունից հետո իրադարձությունները` ի հեճուկս նրա «կրեմլյան» աջակիցների, զարգացան գլխապտույտ արագությամբ և բոլորովին այլ ուղղությամբ:

        Ինչպես նշվեց, Հայաստանում դրանք ներդաշնակորեն արձագանքվեցին նախ Ռ. Քոչարյանի վարչապետությամբ 37,  ապա 1998 թ. նախագահությամբ, որի առաջին խնդիրն եղավ նախ ՀՅԴ պարագլուխների ազատագրումն ու թունդ ռուսամետ կուսակցական գործունեության օրինականացումը: Ելընթացը տրված էր, որին հաջորդեց 1998-99 թթ Վ. Սարգսյանի զինակիցների թե հենարանների սպանությունների շարքը (ոչ անպատճառ ՀՅԴ-ի կամ «ԴՐՈ»-ի նախաձեռնությամբ, դրա համար կային առավել որոշիչ ուժեր...),  ինչն էլ նրան դրդեց վերոնշյալ գործընթացում քաղաքական դաշտ վերադարձած (բայց այլևս ոչ բավարար ռուսամետ)  Կարեն Դեմիրճյանի հետ հաղթական դաշինքին: Մնում էր չեզոքացնել և' այդ արգելքը, ինչն էլ իրականացվեց մեծագույն «պրոֆեսիոնալիզմով», որից հետո դեպքերն ու իրավիճակները զարգացան ըստ նախածրագրի:

        Ակամա խոստովանանքի պես, հենց այդ են ակնարկում Ն. Հունանյանի «հանգամանքները», որին նա նախապատրաստվել էր վաղուց, իսկ ըստ այդմ ու նրա վերոնշյալ «ընդունակությունների» ոճրագործության իրականացման ընտրությունը կանգնել է նրա թեկնածության վրա 38 ...
   37   Հայտնի չէ, թե նրանց հրավիրելով Լ. Տեր-Պետրոսյանը որքանո՞վ էր կանխատեսում դեպքերի հնարավոր նման զարգացումը, սակայն հրաժարականի հետ նրա «ավելի դժնիների գալստյան» զգուշացումն հուշում է, որ նրանց բավականին ճանաչում էր, իրավիճակը` թերևս նույնպես, որով կարող է բացատրվել Բորիս Ելցինի «օգնությունից» նրա հրաժարումը:
  
   38  
Ըստ Ա.Լիտվինենկոյի, սովորաբար հատուկ ծառայությունները մահափորձերն իրագործում են պրոֆեսիոնալ կիլլերների միջոցով («Реалный Азербайджан», 29.04.2005, http://www.realazer.com/2005/_3/st4.htm ), կամ օգտագործում քաղաքական ահաբեկչության նախատրամադրված անձերին ու շրջանակներին, ինչն անհամեմատ բնական է և ակնհայտորեն Ն. Հունանյանի պարագան: Այս առումով նա հավանաբար չի եղել հատուկ ծառայությունների «կադրավիկ»` այլ արտահաստիքային համագործակցող այս կամ այն «տերերի» ենթակայությամբ, ըստ հարկի` կապավորների միջոցով, ինչպիսինը կարող էր լինել խորհրդավոր Կամոն ...

 
      19. ՀԱՐՑ. – Ինչո՞վ է բացատրվում ոճրագործությունից անմիջապես հետո ռուսական «Ալֆա» հատուկ ջոկատի կայծակնային հայտնությունը Հայաստանում: Ո՞վ էր իրավասու այն կանչելու և մի՞թե Հայաստանում չկար նման ծառայություն:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Անշուշտ նման ծառայություններ Հայաստանում էլ կային, սակայն երկրում փաստացի երկիշխանության պատճառով անվստահելի էին թե’ ռուսամետ կողմի, և թե’ Ռուսաստանի համար: Մինչդեռ «Ալֆային» իրավասու էր հրավիրել միայն ՀՀ նախագահը ( ինչը հասկանալիորեն այդպես էլ չի պարզորոշվում...)`  առավել ևս, որ չգիտես ինչու Ս. Սարգսյանը գտնվում էր Ղարաբաղում: Իսկ այն հանգամանքը, որ «Ալֆայի» և նրան օդանավակայանում դիմավորող հայկական ուժային պատասխանատուների միջև եղել է վիճաբանություն թե ո՞ւմ ենթակայության տակ է այն գործելու, խոսում է Հայաստանում այդժամ խիստ խառնակչական ու ոճրածին իրավիճակի մասին: Մինչդեռ, «Ալֆայի» իբր խնդիրն է եղել պատգամավորների ազատագրումը, իրավիճակի տնօրինումն ու... ահաբեկիչների չեզոքացնումը ( ՉԻ, N°623/ինտեր. N°783, 12.02.2007 թ. և «Դիտորդի վարկածը-1»):  Հասկանալիորեն, վերջին առաջադրանքը խիստ ձեռնտու էր... ոճրագործության բուն կազմակերպիչներին (այդ այլորեն հետո կփորձեն իրացնել բանակցողները, մասնավորապես նույն ԱԱՆ փոխնախարար Գ. Գրիգորյանը: Այդ մասին իր տեղում):  Բարեբախտաբար, այդ տեղի չունեցավ ճիշտ ժամանակին գոնե Երևանում իրավիճակը իրենց տնօրինության տակ վերցրած հայրենասեր ուժերի շնորհիվ (գեներալ Մ. Գրիգորյան, ՊՆախարար Վաղարշակ Հարությունյան և այլք):

        Այսուհանդերձ, այս դրվագը ևս փարատում է «մի քանի ռոմանտիկների ինքնագործունեության» պաշտոնական վարկածը, ամրագրում «ռուսական գործոնի» առկայությունը, և Քոչարյան-Սարգսյան տանդեմի վերոնշյալ անմիջական պատասխանատվությունը այս հրեշավոր ոճրագործության մեջ:

 
      20. ՀԱՐՑ. – Հարցը հարց է ծնում: Ցայստեղ ներկայացված իրողություններից նախ արձանագրում ենք, որ այդ ծրագիրը խմորվել է 1995-96 թթ, նախապատրաստվել 1997 թ. աշնանը, մասամբ իրագործվել 1998 թ. Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականով և հետևող խորհրդավոր սպանությունների շարքով, իսկ դրվել օրակարգ 1999 թ. գարնանը` կապված «Միասնություն» դաշինքի կայացման ու հաղթական հեռանկարների հետ (ի դեպ, միակ անկանխատեսելի հանգամանքը, որը չի զուգահեռվում ու դեռ կատարյալ հակոտնյա է ռուսական իրադարձությունների հետ... ): Ուրեմն, հոկտեմբեր 27-ի ոճրագործության բուն պատճառը Մեղրիի հետ տարածքային հնարավոր փոխանակումը չէ՞ր, ինչպես համոզում են ոմանք և դեռ միմյանց վրա բարդում իբր զիջողականության մեղք:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Ամենայն հավանակնությամբ պատճառներն համատեղվել են, ավելի ստույգ` մեկը ծածկել է մյուսին: Արդեն ակնարկվեց, որ 1999 թ. աշնանը Վ. Պուտինի գերխնդիրը Չեչնիայի դեմ սանձազերծված երկրորդ պատերազմն էր, թիկունքի ապահովումը և 2000 թ. մարտ ամսվա նախագահական ընտրություններից առաջ Արևմուտքի հետ «բարեկամական համագործակցությունը» (վկա 12.09.1999 թ. իր ծրագրերի համաձայնեցումը Բ.Քլինթոնի և վստահ նաև Ռ.Քոչարյանի հետ, տե’ս «Իրադարձությունների ժամանակագրության», 7-րդ պարբերությունը):  Այս առումներով Մեղրիի պայմանագիրը այդ նպատակների համար բազմակողմանիորեն նպատակահարմար էր և առերևույթ ներդաշնակ այն երաշխավորող երկրների շահերի հետ, իսկ հոկտ. 27-ի «հեղափոխությամբ»` երիցս առավել... Այնինչ, Ռ. Քոչարյանին իբր «արևմտամետ» ներկայացնելու փորձերը, ՀՀ խորհրդարանում զոհյալների հոգեհանգստին Վ.Պուտինի «ողբը» իբր «իր բարեկամներին ու Ռուսաստանին հասցված հարվածը»  կամ զիջողականությունը սպանվածների վրա բարդելը` քաղաքական խարդավանքներ, որոնք բորովին էլ դրանց հեղինակների օգտին չեն: Ավելի շուտ` ճիշտ ընդհակառակը ...

 
      21. ՀԱՐՑ. – Կա փոքրիկ ևս մեկ հանգամանք, որը, որքան մեզ հայտնի է, այսքան վերլուծությունների ու հետաքննության մեջ զարմանալիորեն ըստ արժանվույն ուշադրության չի արժանացել: Այդ, ոճրագործության նախապես հոկտեմբեր 13-ին ծրագրավորումն է, ապա իբր «տեխնիկական» պատճառներով երկու շաբաթով հետաձգումը:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Այո’, ըստ Ն. Հունանյանի ցուցմունքի, Մուշեղ Մովսիսյանի հորդորանքով ոճրագործության նախանշված օրը եղել հոկտեմբեր 13-ը (չորեքշաբթի, խորհրդարանական լսումներին սահմանված նիստեր, որին ներկա են լինում կառավարության անդամներն ու վարչապետը, քր. հատոր N°17, գ.թ. 182):  Ուշագրավ է և միաժամանակ այդ հաստատող փաստ, որ Ս. Բաբայանի նամակը, Հ. Բաբուխանյանի, Հրանտ Մարգարյանի և Ա. Հարությունյանի հետ հանդիպումներ (այն էլ նրանց նախաձեռնությամբ, բացի Ա. Հարությունյանից` այն էլ Մ. Մովսիսյանի հորդորանքով ...)  տեղի են ունեցել դրանից մեկ-երկու շաբաթ առաջ, սեպտեմբեր-հոկտեմբեր սահմանագծում, ակնհայտորեն նպատակ ունենալով համոզվելու Ն.Հունանյանի վճռականության մեջ և գոտեպնդելու նրան: Այլ մեկ հանգամանք, նա, Կ. Հունանյանը և երրորդ ահաբեկիչ Է. Գրիգորյանը հոկտ. 13-ի նախօրերին մեկնում են Մարտունի ( հաջորդ անգամ և նույն կազմով հոկտ. 24-ին` հոկտ. 27-ից երեք օր առաջ 39...):  Ի դեպ, Ն. Հունանյանը այդ խորհրդավոր Տիգրան Նազարյանի հետ ևս հոկտ. 13-ին և 27-ին ունեցել է համապատասխանաբար 5 րոպե 45 վայրկյան և 5 րոպե տևողությամբ հեռախոսային խոսակցությունները, ինչը սովորաբար նրանց խիստ կարճատև և մշտական զանգերի համեմատ նշանակալից է 40 (կարճատև զանգերը թերևս եղել են զգուշավորության նկատառումներով):

        Սակայն նախածրագրված հոկտ. 13-ի գործողությունը հիրավի երկու շաբաթով հետաձգվել է, հետագայում բանտախցում «ինքնասպանված» Վ. Գալստյանի իբր բացակայության պատճառով, ինչը բնավ էլ համոզիչ չէ 41:  Առավել խոսուն է այն իրողությունը, որ հոկտ. 13-ից հետո ՀՀ նախագահության անձնակազմի ղեկավար Ա. Հարությունյանը ինքն է զանգահարում Ն. Հունանյանի բնակարան, «նույն տեղը, նույն ժամին» գաղտնախոսքով թելադրում հանդիպում և տալիս վերջին ու հանգամանալից ցուցումները և մասնավորապես Կ.Դեմիրճյանի ու Վ. Սարգսյանի չեզոքացման անհրաժեշտությունը 42 ( քր. հ. N°17, գ.թ. 124-125 ; 165-166):
   39   Մարտունիի Վերին Գետաշեն գյուղում բնակվում էր Հունանյանների քեռի Վռամ Գալստյանը: Ամենայն հավանականությամբ, այդտեղ են պահվել զենքերը: Մինչդեռ Ն. Հունանյանը ստում է, հայտարարելով, որ դրանք ձեռք են բերվել հոկտ. 26-ին (քրգործ հ.N°17, գ.թ.8-9 ), երբ գործողությունը նախապես ծրագրված էր հոկտ. 13-ին: Մնում է հարցնել, թե ինչո՞ւ է ստում Նաիրին և այդ ոչ կարևոր թվացյալ ստով ի՞նչ է ուզում թաքցնել...
  
   40  
Խոսքը վերաբերում է միայն Ն. Հունանյանի տան`72-03-73, իսկ Տ.Նազարյանի միայն բջջային՝ 40-94-80 հեռախոսահամարներին... ( http://septemberi21.blogspot.com/2007/10/blog-post_3996.html ):
  
   41  
Ըստ ոմանց, հետաձգման բուն դրդապատճառը եղել է նույն հոկտեմբեր 27-ին Էջմիածնի Մայր Աթոռում նորընտիր Գարեգին Բ կաթողիկոսի օծման արարողությունը, որին մասնակից պատգամավորների պատճառով խորհրդարանում իբր քիչ անձինք կլինեին: Սակայն այդ դեպքում, ինչո՞ւ այդ նշանակալից միջոցառմանը ներկա չեն եղել երկրի բարձրաստիճան ղեկավարները, ոչ էլ ակնկալված այդքան պատգամավորներ ...
  
   42   «ՀԱՐՑ (քննիչ) –
Ձեր հանդիպումը 1999 թ.-ի հոկտեմբերի 13-ից առա՞ջ էր թե՞ հետո:
         Ն. Հունանյան – Ստույգ չեմ հիշում, բայց ավելի հավանական է, որ հետո... » ( «ուրեմն հոկտեմբեր 13-ի համար հիմնական հրահանգավորում չի եղե՞լ...», ինքն իրեն հարցնում է հետաքննիչը, տես ՉԻ, N° 659 / ինտերնետային N°819, 18.05.2007 ):  Այն, որ ոճրագործը իբր ստույգ չի «հիշում» այդքան վճռորոշ հանդիպման ստույգ օրը, ինքնին խոսում է կաևոր մի հանգամանք սքողելու ջանքերի մասին ...

        Եվ այս դեպքում էլ տվյալ առեղծվածը կմնար անթափանցելի, եթե նորից չլայնացնեինք դիտարկումների շրջանակը և մասը չքննարկեինք ամբողջության մեջ:

        1999 թ. ամռանն ու աշնանը Ռ. Քոչարյանն ու Հ.Ալիևը հանդիպել են մի քանի անգամ և վստահ քննարկել «Մեղրիի տարբերակի» որոշ հանգամանքներ: Վերջին հանդիպումից հետո, հոկտեմբեր 8-ին հրաժարական է տալիս Հ. Ալիևի արտաքին գործոց խորհրդական և թունդ ՆԱՏՕ-ական Վաֆա Գուլուզադեն: Ասվեց, որ հոկտեմբեր 20-27 ղարաբաղյան հարցի կարգավորման ամենաինտենսիվ շրջաններից էր: Հոկտեմբեր 20-ին ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Սթիվեն Սեստանովիչը և Մինսկի խմբի (ՄԽ)  ամերիկյան եռանախագահ Քերի Քավանոն Երևանում հանդիպում են Ռ. Քոչարյանի, Վ. Սարգսյանի, Վ. Օսկանյանի և Ս. Սարգսյանի հետ, իսկ հաջորդ օրը բանակցությունները Բաքվում շարունակում Հ. Ալիևի, նրա քաղաքական խորհրդական Ս. Աբիևի, արտգործնախարար Թ. Զուլֆուգարովի և ՊՆախարար Է. Նամազովի հետ: Այդ հանդիպումից երեք օր հետո հրաժարական են տալիս Թ. Զուլֆուգարովն ու Է. Նամազովը: Հետագայում նրանք այդ բացատրել են, Նոյեմբեր 18-19 Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ տարածքների փոխանակման բուռն քննարկումների և այդ տարբերակին հետ համաձայն չլինելու պատճառով, ինչը նրանց համար Ղարաբաղի վերջնական կորուստն էր:

        Անկասկած նույն վիճակն էր Հայաստանում, սակայն առանց հրաժարականների: Իրավիճակի տեր Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը այդ հաստատ չէին անի, մյուսները` նույնպես, որոնելով վիճակի ընդհանուր հանգուցալուծման այլ միջոցներ, մինչ այդ փորձելով վերջին հնարավորությունները: Ուստի, ավելի քան ակնհայտ է, որ ոճրի նախապատրաստված սցենարը հոկտեմբերի 13-ին ոչ մի դեպքում չէր կարող տեղի ունենալ, ո’չ անգամ հոկտ. 20-ին, որից մի քանի օր հետո կայանալու էր ՀՀ Անվտանգության Խորհրդի բախտորոշ նիստը, որն էլ վրդովված լքել էին Վ.Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը, վստահաբար առանց հրաժարականի միտումի: Եվ հենց այդ էլ տվել է ոճրի հրահանգը ...

        Չարաբաստիկ հոկտեմբեր 27-ի առավոտյան Ռ. Քոչարյանը արցախյան հարցի վերաբերյալ հեռախոսազրույց է ունենում Բ. Ելցինի հետ, ապա ընդունում ամերիկյան պատվիրակությանը, իսկ երբ այն Երևան-Մոսկվա-Անկարա չվերթով ուղևորվում էր թուրքական իշխանությունների հետ շարունակելու ղարաբաղյան քննարկումները` Հայաստանի Ազգային Ժողովում գնդակահարվում են երկրի բուն պարագլուխներն ու «Մեղրիի տարբերակի» ընդդիմադիրները... ( ԱԶԳ, #026, 12/02/2008):  Դրանից հետո, մինչ այդ հասարակությունից թաքցվող «Մեղրիի տարբերակը» սկսվեց կցկտուր հոլովվել, հատկապես 2000 թվականին, ապա աստիճանաբար մարվեց` վստահաբար Ռուսաստանի հզորացմամբ և միջազգային իրավիճակի փոփոխությամբ: Մինչդեռ, 2002 թ. Հ.Ալիևը Հայսատանին մեղադրում էր «իր ասածներից նահանջելու համար», Ֆրանսիայի արտգործնախարարությունը Հ. Ալիևին` գաղտանապահության պայմանավորվածությունը խախտելու և «մինչև կողմերի միջև վերջնական համաձայնությունը, դրա մանրամասները հրապարակելու համար», իսկ 09.02.2008 թ. իշխանությունները Լ. Տեր-Պետրոսյանին` «Մեղրիի պայմանագրի» պատճեն հրապարակելու, այն հոկտեմբեր 27-ի ոճրագործության հետ առնչելու և քաղաքական նպատակներով շահարկելու համար:

        Սակայն, անկախ վերոշարադրյալից, ծով փաստարկներից և վերջին հանգամանքներից առավել, նախապես հոկտեմբերի 13-ին ծրագրավորված նման մի ոճիր միջազգային այդպիսի բուռն իրավիճակում երկու շաբաթով հետաձգելը, որևէ կերպ Վ.Գալստյանի բացակայության, «տեխնիկական պատճառներով» և անգամ հանցախմբի կամքով ՉԷՐ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ !!!

        Այս ամենը որպես «պատահական զուգադիպություն» ընդունելու համար հարկ է լինել Աստծուց սերնդից սերունդ նզովված, աներևակայելի ու անբուժելի «դեբիլ», կամ վերջին սրիկան, կամ էլ շատ խոհեմ և շատ զգուշավոր, երբ կենտ այս իրողությունը տարակուսանքի չնչին անգամ տեղ չի թողնում, որ հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը ոչ միայն ծրագրավորված էր պետական վերին օղակներում` այլև ըստ իրավիճակների խմբագրվում և խաղարկվում էր բացառիկ հաշվենկատությամբ և ծրագրի տարբեր օղակների միջև մանրակրկիտ համակարգումով:

 
      22. ՀԱՐՑ. – Որքանո՞վ են վստահելի Ն. Հունանյանի ցուցմունքները, երբ նա բազմիցս փոխել է դրանք և հաճախ հակասել ինքն իրեն:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Այնքանով, որքանով նա... ստում է, մոռանում կարևորագույն հանգամանքներ (մինչդեռ հիշելով խիստ անկարևոր մանրուքներ),  միտումնավոր խճողում իրողություններն ու հետաքննությունը, ըստ հանգամանքների հայտնելով նաև կիսաճշմարտություններ: Հենց դրանց ճշտումը, ամրագրում և այլորեն համադրումը իրարամերժ տվյալներով ու տարաբնույթ փաստերով, հնարավորություն է տալիս վերաիմաստավորել գլուխկոտրուկ «խաչբառն» ու վերականգնել եղելությունը. «Ստիպիր ստել` կիմանաս ճշմարտությունը»  սկզբուքով ( տե'ս այս հղումով ) ...

        Նույնը նաև այլոց պարագաներում, այս անգամ նաև «կոտորակների» ու երկրորդական պարագաների կրճատման, մաթեմատիկական «բյուր անհայտով բյուր հավասարումներ կազմելու», և անշուշտ, ըստ էիզմի բուն էությունների երևակման սկզբունքներով, ինչն էլ ջանում ենք կիրառել այստեղ: Զի, եթե հնարավոր է գենետիկական մեկ բջջով կլոնաժավորել ամբողջ մի կենսաձև, ապա անգամ մի քանի իսկություններով և էություններով ճշմարտությունը վերականգնելը այլևս անհնար հրաշագործություն չէ:

 
      23. ՀԱՐՑ. – Բայց միթե այս բոլորից անտեղյակ են օտար տերությունները և եթե ոչ, ապա ինչո՞ւ են լռում, երբ թմբկահարվեց օրինակ Լիբանանի նախկին վարչապետ Ռ. Հարիրիի սպանությունը 43:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Անտեղյակությունը բացառվում է ( այն էլ հզոր հետախուզության, հեռացած վկաների և արտահանված փաստագրության առկայությամբ ),  իսկ լռեցին նաև Չեչնիայում կատարվող կոտորածների և անգամ 2008 թ. ընտրական արյունահեղությունների պարագաներում ( մի քիչ թափահարվելը պարզապես հասարակական ընդվզման հետևանք էր ):  Զի, նախ ՌԴ-ն արդեն նրանց քիչ թե շատ դաշնակիցն էր, մինչդեռ Սիրիան և նրա արբանյակ Լիբանանը` ոչ: Երկրորդ, Արևմուտքը Անդրկովկասում ուներ կենսական շահեր, և նրանց առաջին հերթին հետաքրքրում էր թեկուզ բռնատիրական կայունությունը` քան անկայուն դեմոկրատիան (ավելի ուշ այդ բացեիբաց հայտարարեց Արթուր Բաղդասարյանը):  Առավել ևս, որ իշխանափոխության այլընտրանք էլ չկար: Եվ երրորդ, ուժի մեջ էր մնում նաև այս վարչախմբի «կոմպլեմենտար» քաղաքականությունը և արցախյան հիմնահարցի շուտափույթ լուծման հնարավորությունը, ինչը շահարկվեց նաև հետագա տարիներին և դեռ կարող է շահարկվել գալիք գործընթացներում:

        Եվ ի վերջո, Մեղրիի տարբերակը 1992 թ, ծնվել է ԱՄՆ-ում և ձեռնտու էր Արևմուտքին:

        Այս բոլորը գալիս են ևս մեկ անգամ հավաստելու, որ ոճրագործությունը հանգամանալից հաշվարկված էր նաև միջազգային ենթատեքստով, ինչը նույնպես չէր կարող լինել ոչ միայն ինչ-որ «ռոմանտիկների»` այլև սոսկ «ղարաբաղյան կլանի» ինքնագործունեությունը:
   43   Տարօրինակ ընդհանրություններ կան նաև հայաստանյան և այս ահաբեկչության միջև: Վերջին դեպքում մեղադրվում է Սիրիայի նախագահի եղբայրը, որը նույնպես անվտանգության պարագլուխն էր, իսկ ենթական` Լիբանանի նախագահը: Նման ընդհանրությունները, հաճախ բնականաբար իրավիճակներն են ու պատճառները, իսկ հետևանքները` սոսկ տարբերակային:

       24. ՀԱՐՑ. – Ուրեմն, ոճրագործությունը պաշտոնապես կարող է երբեք չբացահայտվե՞լ:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Ամբողջովին և պաշտոնապես` թերևս ոչ: Հատկապես, եթե դրանում հիրավի առկա են ռուսական ծառայությունների «ձեռնոցները» և հզոր տերությունների լռելյայն մեղսակցությունը` ինչպես օրինակ եղեռնի ու նման այլ պարագաներում: Զի, հետևանքները արդեն կունենան պատմա-քաղաքական բախտորոշ անդրադարձ` հատկապես ազգային գիտակցության առումով: Մինչ այդ, այս իշխանությունները ամեն գնով պիտի ջանան շահարկել տվյալ իրավիճակն ու նշյալ հանգամանքները, երկարաձգել իրենց բռնատիրությունը, հնարավորինս սրբագրել ցանկացած մանրուք, իսկ այլք` առավելագույնս շահարկել նրանց դեմ այս «կոմպրոմատը», ինչի ականատեսներն ենք ցայսօր:

        Այս իրողությամբ են բացատրվում ոճրագործ խմբի ամեն գնով իշխանությունը պահպանելու մոլեգնությունը, հոկտ. 27-ի քննչական հանձնախմբի ղեկավար, երբեմնի զինդատախազ, ապա առժամյա լռությունից հետո ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Ջահանգիրյանի հոկտ. 27-ի գործը բուն ավարտին հասցնելու վճռականության, «Նոր ժամանակներ»-ի կուսակցապետ Ա. Կարապետյանի իրազեկ հայտարարություններին հետևած, ինչպես նաև զանգվածային ձեռբակալությունները, հատկապես նրանց, որոնք դեռ մնացել էին պետվարչական և ուժային կառույցների միջին օղակներում, և ինչ-որ բան գիտեին հոկտ. 27-ի առնչությամբ: Նկատենք, որ 26.10.2007 թ. նախընտրական իր հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանը հոկտ. 27-ի բացահայտում հռչակելով հանդերձ հաջորդ նախագահի առաջին պարտավորություններից մեկը, բավարարվեց միայն «Ալիկ Հարությունյանի գլուխը» պահանջելով, իշխանություններին լոկ փնովմամբ, բայց հասկանալիորեն առանց «ռուսական գործոնի» չնչին իսկ ակնարկի: Սակայն այդ անգամ բավարար էր նրա և համարձակ այլոց աստիճանական նահանջի և ի վերջո հոկտ. 27-ի վերբերյալ կատարյալ լռության համար, ողջ մեղսակից համակարգի այլազան ճնշումների, բռնությունների և սպառնալիքների տակ:

        Այս ամենը ոչ այլ ինչ են` քան ոճրագործությունից անգամ մեկ տասնամյակ անց հետքերի հետևողական մաքրագործում, «պայթուցիկ» անհատների ականազերծում, բայց նաև մեղսության ճչացող փաստ: Այնինչ, ռուսական կողմի ոչ միայն բուռն աջակցությունը սույն իշխանություններին` այլև անմիջական մասնակցությունն ու հսկողությունը ընտրական ողջ գործընթացին (տե’ս ստորև),  նույնպես տարակուսանքի չնչին տեղ չեն թողնում նաև նրանց մեղսակցության խնդրականում:

        Այսուհանդերձ, հնարավոր են նաև անկանխատեսելի զարգացումներ, ինչպիսի մեկ ձախորդ փորձ էր 2008 թ. ընտրական պոռթկումը, որը թեև ճնշվեց, սակայն բարոյահոգեբանորեն լիցքավորեց հասարակական լայն զանգվածներին: Ի վերջո Հայաստանը փոքր երկիր է, իսկ այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական խիստ անկայուն և երբևէ կտրուկ իշխանափոխության իրավիճակում, երբ սովորաբար նորերը ջանում են ջրի երես հանել նախորդների աղտը: Առավել ևս, որ ըստ ՀՀ օրենսդրության և Գլխ. դատախազի հայտարարության. «Հոկտեմբեր 27-ից տարանջատված մասի կարճման որոշումը կարող է վերանայվել և հետաքննությունը վերականգնվել նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով» (քննչական խմբի ղեկավար Մ. Մաթևոսյան, «Նոր Հայաստան», 10.11.2004 ):

 
      25. ՀԱՐՑ. – Այսքան խոսվեց «ռուսական գործոնից», բայց ոչ մի որոշակի փաստ: Չափազանցված չէ՞ արդյոք այդ «գործոնը»: Եվ եթե ոչ, ուրեմն հա՞րկ է մեկընդմիշտ կտրել ռուսական «պորտալարը»:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Հարկ է կտրել բոլոր այն «պորտալարերը», որոնք ի վերջո դառնում են կախաղանի թոկ: Կտրվում է նաև մայրական պորտալարը, որը բնավ չի նշանակում թշնամացում` թերևս ընդհակառակը:

        Ինչ վերաբերում է որոշակի փաստերին, բնական է, որ որքան դեպի վեր ու խորը` այնքան դրանք պակասելու էին, այնինչ «Չեմ տեսնում` չկա» համոզմունքը չի փրկում անգամ կույրերին: Դեռևս ոչ ոք չի տեսել տիեզերական «սև խոռոչները», սակայն դրանց գոյությունը փաստարկված է շրջակայքի իրադարձություններով: Նույնը վերոնշյալ ու դեռ քանի իրադարձությունների` այդ թվում նաև 1915 թ. ողբերգության պարագայում: 2008 թ. նախագահական ընտրություններում «ռուսական գործոնը» նույնպես ակնհայտ չէր, բայց այն նկատել էր EuroNews-ի տեսալրագրողը: Այսուհանդերձ, այդ քանի՞սը բարձրաձայնեցին, թե ի՞նչ գործ ուներ թեկուզ բարեկամ մի երկրի Անվտանգության Խորհրդի քարտուղարը զուտ ներազգային իրադարձությունների հենց բովում և որքանո՞վ էին դրանք վտանգում Ռուսաստանի անվտանգությունը (ստորև լուսանկարները):  Եվ ի վերջո,ՌԴ-ն հեռահար հրթիռների անհրաժեշտություն չուներ ինչպես Դուդաևի պարագայում, երբ տեղում «բիոլոգիական զենքեր» հիրավի չէին պակասում...
          Ձախից`   կադր 2008 թ. փետրվար 19–ի հաջորդ օրը ընտրությունների վերաբերյալ EuroNews-ի ռեպորտաժից: Պատկերում ՌԴ Անվտանգության Խորդհրդի քարտուղար Վ. Ռուշայլոն է, շրջապատված ռուսական բարձրաստիճան պաշտոնյաներով: Ռեպորտաժի հեղինակները այս հազիվ 1,5 վրկ տևողությամբ կադրը որոշակի ենթատեքստով զետեղել էին հենց Ռ. Քոչարյանի քվեարկության ճիշտ պահին ...
        Աջից`   ՌԴ-ի ФСБ գեներալ Սերգեյ Երյոմինը ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետ Ն. Նազարյանի և հայ ոստիկանների շրջապատում: Ըստ որոշ լուրերի, նա Երևան էր ժամանել մարտի 1-ից առաջ և հեռացել միայն 27-ին, ինչը առիթ է տվել ենթադրելու, որ բոլոր բռնությունները կատարվել են Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ: Այս լուրերը պաշտոնապես չեն հերքվել ( «Հայկ. Ժամանակ», #51(2000) 04.04.2008):
 

 
      26. ՀԱՐՑ. – «ԷՈՒԹՅՈՒՆ» միաբանության և մասնավորապես Վարպետյանի դեմ ոտնձգությունները եղել են նաև հոկտեմբ. 27-ից առաջ: Ուրեմն ինչո՞ւ դրանք, Հայաստանից նրա արտաքսումն ու հաջորդող հետապնդումները առնչել այդ ոճրագործության հետ:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Բարձրագույն սպանությունների շարքը նույնպես սկսվել էր հոկտեմբ. 27-ից առաջ, և նշանառում էր նույն գերնպատակը` Հայաստանի վերաենթակայացումը, որի համար հարկ էր չեզոքացնել ազգամետ, ազատամիտ թե հնարավոր բոլոր արգելքները 44:  Երկրորդ. այդ առաքելությունը ստանձնել էր ՀՀ նախագահական գրասենյակը, դեպի ուր տանում են թե’ ոճրագործության, և թե’ Վարպետյանի դեմ «սարքած գործի» հետքերը 45:  Երրորդ, եթե Վարպետյանը սոսկ անցանկալի անձ է արդի իշխանությունների համար, ապա ինչո՞ւ արտաքսումից բացի հաշվեհարդարի սպառնալիքները (անգամ որդու ու թոռների նկատմամբ)  ու զազրելի զրպարտանքները` արտերկրյա ողջ մի գործակալական ցանցի զորագրմամբ (այն էլ երբեմնի խորհրդամետ, արդ` ռուսամետ...):  Չորրորդ. ինչո՞ւ է սույն ակնարկի լոկ հիշատակումը խափանում արտաքսման առեղծվածի հանգուցալուծումը: Եվ ի վերջո, որոշ թերասացություններով հանդերձ, կա՞ն արդյոք սույն շարադրանքում ծանրակշիռ տեղեկություններ, ինչը մնում է ընթերցողների և հատկապես իրավագետների դատողությանը:

        Եվ վերջին ևս մեկ նկատառում: Հնարավո՞ր է արդյոք, որ մեր վտարումն ու հետապնդումներն առնչվում են գործող անձերից ոմանց անձամբ ճանաչելու և նշյալ մի քանի հանգամանքների ակամա իմացության հետ 46:  Իսկ եթե այո’, ուրեմն մենք ինքնին հոկտեմբեր 27-ի ոճրագործության կենդանի ու ակամա «իրեղեն մեկ ապացույցն» ենք: Այդ դեպքում ամենայն բացատրվում և «ազգային խաչբառը» գտնում է իր միակ հանգուցալուծումը:

        Ահա այս բոլոր նկատառումներով, առնչությունը կարող էր միաժամանակ լինել թե' ուղղակի, իսկ ազգա-գաղափարական առումով` նաև ընդհանրական, ինչպես Մեղրին թե’ հոկտեմբեր 27-ի դրդապատճառ, բայց առավելաբար առիթ` ռուսական կողմնորոշման: Այսուհանդերձ, մեր վտարումն ու հետապնդումները ավելի ու ավելի ներկայանում են որպես հոկտեմբեր 27-ի հետևանք:
   44   «ՀՀ պետական անվտանգությանն ու հասարակական կարգին սպառնալիք» ՀՀ օրենքն էլ հղացած էր հենց այդ ծրագրիը սքողելու նպատակով, թեև մենք քաղաքականությամբ երբեք չենք զբաղվել, իսկ այժմ հարկադրված ենք: Ի խորհուրդ շատ-շատերին ...
  
   45  
Առանց մանրամասնելու (դրանց փաստագրությունը մի քանի կգ թղթապանակ է...) այլևս կարող ենք ողջ պատասխանատվությամբ հայտարարել. բոլոր տվյալները և իրազեկ ոմանց վկայությունները ուղղվում են դեպի «հանրապետությունում մի շատ վտանգավոր մարդ...» ( ականջդ կանչի Տ.Ղ.), վեր բոլորից և անգամ այդքան հզոր Սերժ Սարգսյանի կարողություններից, այսինքն` դեպի ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը, ինչին մինչև վերջերս չէինք կարողանում հավատալ: Եվ քանզի անձնական ո'չ շփում, ո'չ էլ ակնհայտ պատճառներ չեն եղել, ապա մնում է ընդունել, որ ամենայնի առանցքային դեմքը նա է, ինչպես դրսևորվեց նրա նախագահության ողջ ընթացքում, և մասնավորապես 2008 թ. գարնանային սպանդի առնչությամբ:
  
   46  
Նկատի առնելով նման խնդրի գերլրջությունը թե’ ոճրի ծանրության և թե’ դիվանագիտական առումներով, մեր սոսկ արտաքսումը հարկ է համարել հիրավի մեղմ ու «լավագույն վարիանտը» ...
  
   47   2002 թ.մեր արտաքսման պատճառների հետ կապված, այդժամ որպես ՀՀ Խորհրդարանի նախագահ Կ.Դեմիրճյանին փոխարինած և հոկտ. 27-ին վիրավորված Արմեն Խաչատրյանը խորհրդավոր ակնարկեց. «մի հինգ-վեց տարուց պատճառը կիմանաք...», ինչ նույնպես հանգում էր 2008 թ. նախագահական ընտրություններին, որին ըստ սահմանադրության այլևս մասնակցելու իրավունք չուներ Ռ. Քոչարյանը:
  
  
48   Զանգվածային արտագաղթը նույնպես հաշվարկված հունարներից մեկն է, տեղում թողնելու համար հլու-հնազանդներին ու վերակացու հարամիներին: Այնքան` որքան անհրաժեշտ է ֆորպոստը բնակեցնելու, արտագնա աշխատաուժով տեղաբնիկներին կերակրելու ու մասամբ պետբյուջեն լրացնելու համար: Այնինչ, այսքան ազգադավ լինելու համար հիրավի հարկ է լինել կա’մ օտարածին կա’մ... հիրավի «մոնղոլոիդ»:

 
      27. ՀԱՐՑ. – Այս դեպքում մի՞թե առավել նպատակահարմար չէր հայրենիքում նրան կատարյալ հսկողության տակ պահելը, երբ դրսում կարող էր բացահայտել այս ամենը:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Առաջին հայացքից թվում է` այո’: Սակայն նկատենք, որ կամա թե ակամա շատ այլ վկաներ նույնպես արտաքսվել են, այդ թվում նաև «գործող անձ» Տ. Նազարյանը ( տե'ս աստղիկ 17-ը  «ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» մասում ):  Անգամ ԱՄՆ իբր «գործուղումից» հետո ԱԱԾ իր գործընկերները խորհուրդ են տվել «առաջիկա 10 տարին ընդհանրապես մոռանալ Հայաստանի ճանապարհը» ( բայց ինչո՞ւ հատկապես 10 տարի, արդյո՞ք ըստ Ռ. Քոչարյանի ենթադրվող նախագահության 47 ...  ՉԻ, N°565/ինտեր. N°725, 26.05.2006):  Մինչդեռ մեր որդուն ԱԱԾ աշխատակիցները խորհուրդ են տվել հորը փոխանցել. «որպես լավագույն վարիանտ հաշտվել վտարման հետ, հակառակ դեպքում կկանչեն և հարցը կլուծեն այլ կերպ...» ( ???):

        Հոկտեմբեր 27-ի հետ կապված քիչ թե շատ վկայություններ ունեն շատ-շատերը: Ամենայն հավանականությամբ, նման շատ այլ դեպքեր հետապնդել են անգամ աննշան վկայությունները մեկ տեղ համախմբումից խափանելու նպատակ, ինչը հետաքննության վերականգնման դեպքում օղակ առ օղակ կարող էր բացահայտել ոճրագործության ողջ շղթան: Այնինչ ցիրուցան ու դրսում առանձին մանրակները վտանգ չէին ներկայացնի, անգամ շատ ավելի քաջատեղյակ անձանց ու տվյալների պարագայում: Զի, վերոնշյալ պատճառներով, ոչ մի երկիր այս հետաքննությանը ընթացք չէր տա:

        Թերևս կա նաև վտարման օժանդակ ևս մեկ նկատառում. Երևանում մեր գրասենյակը, արխիվներն ու հարազատները մնում էին պատանդ տվյալ իշխանությունների ձեռքերում, ինչ նույնպես թվում է լինել նաև շատ այլոց պարագան, ինչպես հայրենիքը` ողջ սփյուռքահայության համար: Եվ այդ հատկապես Սփյուռքի նախարարության ստեղծմամբ և ի դեմս հայտնի «ֆեյա գեստապոյի» 48 ...

        Այստեղ ևս հաշվարկները վերին աստիճան «պրոֆեսիոնալ» են, և ինչպես խորհրդային ժամանակներում, ծանոթ սկզբունքներով ու համասփյուռ մի ողջ ցանցի միջոցով ցայսօր ղեկավարվում են այլորակ մեկ «կենտկոմից»: Լոկ այն տարբերությամբ, որ այնժամ անցանկալի անձինք невыездной էին ( ռուս. ելքի արգելում ),  իսկ այժմ` невъездной ( մուտքի արգելում ) ...

 
      28. ՀԱՐՑ. – Ի՞նչ էր միտում ԱԱԾ փոխտնօրեն Գ. Հակոբյանի հետ Վարպետյանի հանդիպման Կ.Պարունակյանի հորդորանքը, և ի վերջո ինչո՞ւ էր հենց 2000 թ. այդ համակարգում հանկարծ առաջնային դարձել «ազգային ինքնագիտակցությունը»:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Կ. Պարունակյանի հորդորանքը կարող էր նկրտել ինչ-ինչ հանգամանքներից մեր իրազեկության հետ կապված «նուրբ հարցաքննություն» (տարբեր միջոցներով այդ շարունակվում է ցայսօր ...)  կամ ընդհակառակը` նախապատրաստվող «սև ցուցակից» փրկելու փորձ (ի վերջո նա մեր բարեկամի սերտ մտերիմն էր):  Իսկ ԱԱԾ-ում հանկարծ «ազգային ինքնագիտակցության» կարևորումը ինքնին խոսում է այդ համակարգում որոշակի փոփոխությունների մասին` վստահաբար կապված հոկտեմբ. 27-ի և 2000 թվի գարնանից սկսյալ արտաքին ու ներքին քաղաքական բուռն . իրադարձությունների հետ: Բոլոր դեպքերում Կ. Պարունակյանի նախաձեռնությունը այդ խիստ խառը ժամանակներում չէր կարող լուրջ հիմքեր չունենալ: Ավելի ուշ, եթե ոչ նա, ապա ԱԱԾ այլ աշխատակիցներ են այլոց միջոցով զգուշացրել մեր «գլխին սարքված» գործի վերաբերյալ: Ավելին իմանալ չի հաջողվել, զի ըստ նրանց, դրանով զբաղվող բաժինը «հույժ գաղտնի» է, աշխատակիցները` սարսափելի «մուռտառ», ինչը հաստատում է այդ համակարգում «սև ձեռքերի» առկայությունը, իսկ վերին մեղսակիցների համար ծառայում որպես լրացուցիչ ապահովություն:

 
      29. ՀԱՐՑ. – Ինչո՞ւ է ցայսօր լռել Վարպետյանը և հանկարծ համարձակվել բացահայտվել:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Բոլորի պես նախ «շառից» հեռու մնալու մտայնությամբ, ապա վասն որոշ անձանց ապահովության, այնուհետև ոճրագործության այլ հանգամանքների անտեղեկությունից և ի վերջո պատասխանատվության լրջությունից: Իսկ բացահայտվում ենք նախ գիտակցության ու խղճի այլևս անտանելի բռնադատությունից, ապա Հայաստան երբևէ այցելելու հուսալքությունից` այսուհանդերձ արժանավոր անձանց ու հարազատների նկատմամբ որոշ մտահոգությամբ (որտեղից էլ որոշ թերասացություն, ինչը միշտ էլ հնարավոր է լրացնել):

        Այս բոլոր առումներով ևս, հոկտեմբեր 27-ի «պայթյունից» տարաչափորեն բեկորահարվել և ազգովի անդամահատվել ենք բոլորս, ինչը նույնպես ոչ մի դեպքում չէր կարող լինել «մի քանի թափթփուկների ինքնագործունեությունը»:

 
      30. ՀԱՐՑ. – Ուրեմն դրա բուն հեղինակը կամ հեղինակները հանճարե՞ղ են: Ի վերջո որոշակիորեն ովքե՞ր են նրանք և մի՞թե այդպես էլ մնալու են «անհայտ զինվորներ»:

        ՊԱՏԱՍԽԱՆ. – Ոչ այնքան հանճարեղ` որքան լկտի, նենգ ու արհեստավարժ փորձագետներ, սակայն ոչ մի դեպքում «ինքնագործ ռոմանտիկներ»: Եվ որքան էլ ոճրագործությունը «կոլեկտիվ» է, բուն պատվիրատուն, հեղինակներն ու ծրագրավորողները` անհաս, առկա է դրանց մեկ ակնառու ներկայացուցիչը. Հայաստանի արդեն «միակ տղամարդը», այն է` շեքսպիրյան Ռ. 0,0003-րդ 49,  այսինքն` Ռոբերտ Քոչարյանը:  Այնքան լկտի, նենգ, խարդախ ու քինոտ, որ պարզ մահականացուներս, այսքան փաստերով հանդերձ, դժվարանում ենք հավատալ նման արարածի կենդանի գոյությանն ու սատանայություններին: Մինչդեռ, իր նախագահության ողջ ընթացքում նրա կատարած խարդավանքները, զեղծարարությունները, բռնություններն ու անպատկառ ուրացումները, և հատկապես 2008 թ. մարտի 1-2 խաղաղ ցուցարարների դեմ սանձազերծած սպանդն ու չքմեղացումը աներկբա ապացուցում են նրա «ստալինյան ոճրագործությունների» հակումը, խառնվածքն ու էությունը, և մուժիկ ցարերի «наглость города берет» հանրահայտ գործելաոճը (ռուս. «Լկտիությունը քաղաքներ է գրավում», բայց նաև... իշխանություն):  Այնքան նենգ ու լկտի, որ այսքանից հետո դեռ վճռել է վերստին վերադառնալ իշխանություն, ինչը նրա միակ փրկությունն է ...

        Գոնե վերին մեկ անձի վերաբերյալ, այստեղ այլևս չնչին իսկ տարակուսանք լինել չի կարող:
        Քննախուզական այս հարցաքննությունը կարելի էր շարունակել անվերջ` նույնքան հակաճառություններով և լրացուցիչ փաստագրումներով, որոնք որքան էլ խճճեին «Արիադնայի թելը»` նույնքան էլ ոստայնացանցը հանգուցելու էին հիմնական պատասխանատուների շուրջ, թեկուզ դրանից դուրս պրծնեն «շերեփուկները», իսկ «շնագայլերն» էլ ջանան պատառոտել այն: Իսկ, եթե այդուհանդերձ բացակայում են խիստ որոշակի հանցանիշեր, ապա առկա է նաև իրավաբանական ուժ ունեցող ՀԱՆՑԱՆԻՇԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈԻՆ: Եվ, ինչպես ասվեց, եթե արդ հնարավոր է ԴՆԹ-ի մեկ մոլեկուլով «կլոնաժել» ողջ կենդանատեսակը, ապա այսքանն էլ բավարար է հանգուցային եզրահանգումներով ամփոփելու համար իրադարձությունների համայնապատկերը:
   49   Վասն հանցանքի լրացուցիչ հիմնավորման, դատաքննչական պրակտիկայում ընդունված է կիրառել ամբաստյալների հոգեբանական վերլուծությունը, ինչը եղել է նաև Ն.Հունանյանի պարագայում: Մենք այդ թողնում ենք փորձագետների և ֆիզիոնոմիստների առաքելությանը, այստեղ բավարարվելով միայն երկու լուսանկարների ներկայացմամբ: Առաջինը` զոհյալի մայր Գրետա Սարգսյանի կողքին, և երկուսում էլ, ըստ իր իսկ հրապարակային լկտի ինքնաբնորոշման, Հայաստանում արդեն «միակ տղամարդու» պատկերավորմամբ, որոնց խորաթափանց հեղինակները բացահայտորեն ունեցել են նույն նկատառումը: Այս կերպարը հարկ է դիտարկել անձի կենսագրական տվյալների, քաղաքական հայտնի գործունեության և հասարակական վարքուբարքի ամբողջության մեջ: Մինչդեռ, 09.11.2004 թ. հոկտ. 27-ի հետաքննությունից տարանջատված մասը կարճվեց. «հանցադեպի և որոշակի անձանց բացակայության» պաշտոնական պատճառաբանությամբ, երբ որոնյալ ֆոտոՌոբո(տ)ն ողջ հասարակության առջև է ...