ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 


  ՆԱԽԱԲԱՆ

Մաս 1.  ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մաս 2.   ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաս 3.   ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ

Մաս 4.  ԱՄՓՈՓԻՉ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ


Հավելված 1.  ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ը» ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
Հավելված 2.  ԿԱՆԱՉ ՎԻՇԱՊ
Հավելված 3. «ԻԶԻՍԻ ՔՈՂԸ»...
Հավելված 4.  ԻՆՉՈ՞Ւ ԼՌԵՑ ԱՇԽԱՐՀԸ
Հավելված 5. ՄԻԱՅՆ ՄԵԿ «ՄԱՆՐՈՒՔ» ...
Հավելված 6. ԼՈՒՍՆԻ 27-ՐԴ ԴԵՄՔԸ...
Հավելված 7. Մաս I - ՄԵՆՔ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ 
                       Մաս II- ՎԵՐՋԻՆ «ՄԵԽԸ» 
Հավելված 8.  ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՉ ՈՒ ԽԱՉՔ
ԱՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ


                                        Հավելված 5. ՄԻԱՅՆ ՄԵԿ «ՄԱՆՐՈՒՔ»...
                               
                ( «Հոկտեմբեր  27-ի առեղծվածը» շարքից
)

 
  Մեկ տասնամյակից ավելի տևող տարօրինակ իրադարձություններն ու հանուր մղձավանջը թելադրում են, որ այսքան ջղաձգությունների ու ամենայնի պատճառը հոկտեմբեր 27-ի, նենգությամբ աներևակայելի ոճրագործությունն էր, որը նույնքան ջղաձգորեն ջանում են ծածկել իշխանություններն ու այլք: Ուստի, մեր աներկբա համոզմամբ, առաջնահերթ է նախ գոնե հոգեբանորեն ազատագրվել յուրաքանչյուրիս խղճի ու գիտակցության այդ բռնադատվածությունից և ապա միայն որոնել փրկության միջոցներ և ուղիներ: Առանց այդ մնացյալը լեզվամտածողական գարգարիզմ է և քաղաքական օնանիզմ, որոնցից երազ անգամ չի ծնվում` ճիշտ ընդհակառակը, փարատվում է ամենայն տենչ ու տեսլական:

                                                                             
                                          
                                              Առաջին պլանում` Կ.Ս.Դեմիրճյանի դին, հետին պլանում` Յ. Բաշխյանի:

   Եթե կարելի է ԴՆԹ-ի չնչին մոլեկուլով կլոնաժավորել ամբողջ մի կենդանատեսակ կամ փաստել հանցագործի ճշգրիտ իսկությունը, ապա աննշան թվացյալ, բայց խորիմաստ մի մանրուք նույնպես ունակ է հանգուցալուծել խնդրահարույց ամբողջ մի թնջուկ: Ստորև ներկայացնում ենք այդպիսի մի պարագա:
    
    Նախ առաջարկում ենք ուշադիր դիտել շրջանառության մեջ լայնորեն առկա 1999թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործության վերաբերյալ կից տեսանյութի հատկապես այն հատվածը, որտեղ ոճրագործությունից հետո Ն. Հունանյանը ներկայացնում է իր մեկ հիմնական պահանջ ( http://www.youtube.com/watch?v=pe0ruyPFjrQ&feature=related ): Այն բազմիցս տեսել ենք բոլորս և կարծես նոր ու արտառոց ոչինչ չկա: Վստահ ե±նք… 
    Հայտնի է, որ Ն. Հունանյանը ոճրագործությունից հետո նախ ապարդյուն  ջանացել է հաղորդակցվել մի շարք անձանց հետո, որոնց հետ հանդիպել կամ կապի մեջ էր եղել մինչ այդ ( Ալեքսան Հարությունյան, Հրանտ Մարգարյան, Ռ. Վասիլյան, Տ. Նաղդալյան և այլք ), ապա շարունակելով պատանդել ԱԺ-ի պատգամավորներին, համառորեն պահանջել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի ներկայությունը ԱԺ-ի դահլիճում, իբր միասնաբար կամ թեկուզ առանց նրա որոշելու համար «այս ժողովրդի ճակատագիրը», ինչը ամրագրված է տվյալ տեսագրությամբ:      
     Իսկ այդ ինչպե± ս և ի± նչ էր ակնկալում նա Ռ. Քոչարյանից և պատգամավորներից…         

   «Ազգային Խաչքար» քննախուզության «Հոկտեմբեր  27-ը և Թուրքիան» ակնարկում (տե’ս 
www.eutyun.org/S/E/AX/
AX_H_01.htm ), մենք ուշադրություն էինք հրավիրել Ն. Հունանյանի ոճրագործության վայր բերած կարմիր գույնի թղթապանակի վրա, որը ԱԺ նիստերի դահլիճ մտնելուց առաջ վստահել էր իր և Ռ. Քոչարյանի այդժամ աշխատակազմի ղեկավար Ալիկ-Ալեքսան Հարությունյանի ընդհանուր ծանոթ, նախ ամբաստանյալ, ապա ԱՄՆ-ում ապաստան գտած Նաիրի Բադալյանին1, գործողությունից հետո ետ վերցնելու և իր նպատակին ծառայեցնելու ակնկալիքով ( ըստ նրա հետաքննչական  ցուցմունքի` ազատ ձեռքերի և գործողությանը չխանգարելու համար):    

      Մեր հարցերի պատասխանը և «շան գլուխը» հենց այդ թղթապանակում են!!!  

   Պարզվում է, որ այն պարունակում էր օրենքների նախագծեր, պետական պաշտոններում նշանակվելիք թեկնածուների ձիգ մի անվանացանկ, պատրաստի հրամանագրեր, որոնցից առաջինը ազդարարում էր ԱԺ-ի կողմից հաստատման պատրաստ, իր իսկ ղեկավարությամբ ժամանակավոր կառավարության ստեղծումը, ապա եռամսյա արտակարգ դրության հրամանագիր և այլն (քրգործ N°62207199, հատոր N°20, գ.թ. 201-238: «Կոչ, որոշումների, օրենքների նախագծեր, կենսագրություն, ցուցակ»: Ձեռագիր, գրված Ն. Հունանյանի կողմից: Տե'ս ստորև):   
    Որպես իրեղեն ապացույց,  սույն ակնարկի հավելվածում ներկայացնում ենք այդ չարաբաստիկ թղթապանակի պարունակությունը ամբողջությամբ` քաղված քրգործի նշյալ հատորից: Ցանկացողները կարող են նախապես ծանոթանալ դրան, իսկ մենք կանդրադառնանք զուգահեռաբար և ըստ հանգամանքերի:  
           
            
    
  1
 Ըստ հետաքննչական արձանագրությունների, Ա. Հարությունյանն ու Ն. Բադալյանը եղել են հին ծանոթներ և նույնիսկ համագործակցել պետվարչական ծրագրերով: Ըստ Ն. Բադալյանի 10.01.2000 թ. ցուցմունքի, 1999 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր անցման շրջանում նա եղել է Ա. Հարությունյանի մոտ «Արմենպրեսի» տնօրեն նշանակվելու հայցով, ինչը մի քանի օրից հետո Ա. Հարությունյանը համարել է արդեն լուծված ( քրգործ N°62207199, հատոր N° 19, գ.թ. 95):  Ն. Հունանյանն ու Ն.Բադալյանը նույնպես եղել են ուսանողական ընկերներ և դաշնակցական կուսակիցներ:     
   2000 թ. մայիսին, երբ ՌԴ նախագահական ընտրություններում հաղթել էր Վ. Պուտինը, և Հայաստանում իշխանություններն ամրապնդել էին իրենց դիրքերը, վարչապետ նշանակված զոհյալի եղբայր Ա. Սարգսյանն ու նվիրյալ զինակից, ՊՆ նախարար Վ. Հարությունյանը պաշտոնազրկվեցին, իսկ հետքաննության ղեկավար Գ. Ջահանագիրյանը հեռացվել էր գործի վարույթից, Ն. Հունանյանը 180° հրաժարվում է իր նախորդ ցուցմունքներից, որի հիման վրա էլ Ն. Բադալյանը, Ալիկ Հարությունյանն և մի քանի այլ ամբաստանյալներ ազատ են արձակվում` իբր «հանցափաստերի անբավարարության» պատճառով և առանց այդ հակացուցմունքի որևէ ստուգման: Հանգամանք, որը 26.10.2007 թ. Ազատության հրապարակում  հոկտեմբեր 27-ի բացահայտման առնչությամբ բարձրաձայնեց Լ. Տեր.Պետրոսյանը,  2008թ. իր նախագահական ընտրարշավում (տե'ս   http://oldest.hetq.am/arm/politics/7209/  և այլուր):    

   2 Ըստ Ն. Բադալյանի հետագա ցուցմունքի, նա այն նետել է ու փախել, մինչդեռ թղթապանակը գտնվել ոչ այնտեղ որտեղ իբր նետել էր` այլ ԱԺ դահլիճին հարակից նախասրահում, վստահաբար վասն Ն. Հունանյանի մատչելիության, ինչը խոսում է որոշակի ծրագրի ու պայմանավորվածության մասին: Հակառակ դեպքում ինչո±ւ Ն.Հունանյանը պիտի իր թղթապանակը հենց այնպես տար ուրիշին, երբ դրա վրա երկար աշխատել ու զենքերի հետ բերել էր Խորհրդարան… (ՉԻ N°685, 7.09.2007թ.,  ինտերնետային chi.am, N°845 ):
 
   3
Համաձայն Ն. Հունանյանի ցուցմունքի, մի շարք փաստաթղթերի նախագծերը կազմվել էին հենց Ալիկ Հարությունյանի հետ խորհրդակցությամբ (
«…Այդ մասին բանավոր խորհրդակցել եմ Ա. Հարությունյանի հետ , ընդհանուր հավանություն ստանալով»: Նշյալ քրգործը, հատոր N°19 , գ.թ. 27):     

   4 Ըստ Ն.Հունանյանի այլ մեկ ցուցմունքի, նրանք գործողությունից մի քանի օր առաջ հանդիպել են Հունանյանների տանը, իսկ գործողությունից անմիջապես առաջ, Բադալյանը նրան փոխանցել է Ալիկ Հարությունյանի  մոտավոր հորդորը. «…եթե վարչապետն ու Դեմիրճյանը չսպանվեն` դրսից օգնություն չի լինի», հեռատեսորեն առանց անունները շեշտելու: Թերևս ի պատասխան որի Ն. Հունանյանը կարմիր թղթապանակը նրան հանձնելու հետ բղավել է «չվախենաս» ու նետվել ԱԺ դահլիճ:
  


    «Կարմիր թղթապանակը» նախ հայտնվել է ԱԱ ծառայությունների մոտ, ապա ինչ-ինչ պայմաններում հանձնվել քննչական հանձնախմբին, ինչպես ԱԱՆ փոխնախարար Գորիկ Հակոբյանն էր նույն հանձնախմբին փոխանցել Ն. Հունանյանի նաև փոքր մի ծոցատետրը2:   
    «Կարմիր թղթապանակի» գոյությունը հիշատակվում է հետաքննչական մի շարք արձանագրություններում և անգամ Ն. Հունանյանի հետ առերեսման ժամանակ Նաիրի Բադալյանը չի ժխտում այդ իրողությունը, միայն շփոթելով… թղթապանակի գույնը, իբր «կանաչ կամ կապույտ»: Ուստի, նկատի առնելով նաև, որ թղթապանակի պարունակությունը շարադրված է Ն. Հունանյանի ձեռագրով, ոչ մեկ հակափաստ չի կարող ժխտել ո’չ դրա գոյությունը և ո’չ բովանդակությունը: Մինչդեռ, կենտ այս իրողությունը աներկբա վկայում է, որ.    

     ա).-Ն. Հունանյանը ոճրագործության է գնացել խիստ որոշակի և շահագրգիռ հեռանկարներով:
  
     բ).-Նման փաստաթղթերի մշակումը անկասկած պահանջել է նախ որոշակի ժամանակ, որոշակի պայմանավորվածություն և հիրավի բարձրաստիճան երաշխիքներ3 ( ինչը հիրավի ունեցել է, բայց այդ այլ նյութ է և մասամբ շարադրված  «Ազգային Խաչքար» մեր քննախուզության մեջ):
    
    գ).- Տվյալ տեսանյութը և «կարմիր թղթապանակը» միանշանակ բացահայտում են  Ն. Հունանյանի մտադրությունը. պատանդված պատգամավորների  հետ իբր «միասնաբար որոշել այս ժողովրդի ճակատագիրը» ` ՀՀ նախագահի ներկայությամբ թե ոչ: Այսինքն, իր նշանակումը ՀՀ ժամանակավոր կառավարության պաշտոնում և ընդունվելիք առաջնահերթ օրենքների նախագծերը: Մեկ տարբերությամբ, որ եթե ըստ նախնական սցենարի այդ հաստատելու էր ԱԺ նախագահ Կ.Ս.Դեմիրճյանը, ապա նրա սպանությունից հետո այն կարող էր օրինականացվել Ռ. Քոչարյանի ներկայությամբ կամ թեկուզ առանց նրա` պատանդված պատգամավորների քվեարկությամբ: Իսկ Կ.Ս.Դեմիրճյանը սպանվել էր վերջին պահին Ն. Բադալյանի միջոցով Ն. Հունանյանին փոխանցված Ալիկ Հարությունյանի հրահանգով 4
:

    դ).- Այդ փաստաթղթերը վկայում են նաև, որ հանցագործը փախչելու նախապես բնավ մտադրություն չի ունեցել և չի կռահել անգամ նենգորեն շահարկվելու տարբերակը: Հակառակ դեպքում պիտի մշակեր նաև «նահանջի» նման մի ծրագիր և ոչ թե Ալիկի և Ռ. Քոչարյանի երկար բացակայությունից հետո, հանկարծակի եկած ու ակնհայտ խուճապի մեջ ելքեր որոներ:
   
  ե).- Այդ հանգամանքները հիմնավորում են հետաքննչական և վերլուծական այն համոզմունքը, ըստ որի Վ. Սարգսյանի սպանությունից հետո վարչապետ էր նշանակվելու... հենց Ն. Հունանյանը, ինչը նրան վստահեցրել էր ՀՀ նախագահական անձնակազմի ղեկավար նույն Ալեքսան Հարությունյանը ու այլք (տե’ս
http://www.eutyun.org/S/E/AX/AX.htm , «Ազգային Խաչքար» քննախուզությունը ամբողջությամբ և այնտեղ նշված բազմաթիվ աղբյուրներ): Պայման և հատուցում, որի համար Ն.Հունանյանն ու իր բանդան իրականացնելու էին պետական ոճրագործությունը, ծրագրավորված իշխանության վերին օղակներում: Իսկ թե ինչո±ւ, հայտնի է բոլորին` ոճրագործությանը հետևած տասնամյակում բռնատիրությամբ  ու աշխարհաքաղաքական գերկարևոր իրադարձություններով:
 
  զ).- Իսկ  կենտ այս «մանրուքը»  տարակուսանքի չնչին տեղ չէր թողնում ոճրագործության վերուստ ծրագրավորման և վերին իշխանավորների մեղսակցության վերաբերյալ, ավելի որոշակի` ՀՀ այդժամ նախագահ Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻ: Զի, անբուժելի տխմարներին անգամ դժվար է հավատացնել, որ նրա աշխատակազմի ղեկավարը կարող էր առանց նրա հրահանգի կամ գիտության նման ոճիր ձեռնարկել: Եվ նույնիսկ այդ անհնարին պարագայում, նա պետք է պատժվեր և ոչ թե Ռ. Քոչարյանի հովանավորությամբ արդարացվեր և այլուր պաշտոնավարեր մինչ այսօր, ինչպես այլ մեղսակիցներ:
  
  է). – Արտառոց թվացյալ այս իրողությունը վավերելու են գալիս մի շարք այլ հանգամանքներ.
        -  Թղթապանակը Ն.Բադալյանին հանձնելուց և ոճրագործությունից հետո Ն. Հունանյանը Բադալյանին չի տեսել ու չի իմացել ի՞նչ եղավ թղթապանակը ( հատոր N°19, գ.թ. 21):   Տրամաբանորեն որպես իրեղեն ապացույց  այն պիտի անհետանար: Մինչդեռ սկզբնական իրավիճակի բերումով հայտնվել է քննչական հանձնախմբի ձեռքերում, իսկ բովանդակությունը և անգամ թղթապանակ-թղթերի մանրակրկիտ նկարագրությունը  ներկայացված է հետաքննչական արձանագրություններում` անկասկած ոմանց կողմից դրանք չփոխելու ապահովությամբ… (վերոնշյալ հղումը, բայց նաև քրգործ N°62207199, հատոր N°19, գ.թ. 21-22 ): Իսկ կարմիր թղթապանակի գոյությունը որպես իրեղեն ապացույց, ինչպես նշվեց վերևում, հաստատված է հետաքննչական տարբեր արձանագրություններում, Ն. Բադալյանի և Ն. Հունանյանի առերեսմամբ ու ցուցմունքներով և այլոց վկայություներով:  
     - Սակայն, մեր նախորդ քննախուզության հրապարակումից հետո Ն. Բադալյանը խուսափեց խոսել այդ թղթապանակից, ո’չ հաստատելով և ո’չ էլ հերքելով է դրա գոյությունը, երբ ինչպես նշվեց, քննչական արձանագրություններում և անգամ Ն. Հունանյանի հետ առերեսման ժամանակ չի ժխտում այդ իրողությունը, միայն շփոթելով… թղթապանակի գույնը, իբր «կանաչ կամ կապույտ »…(տարօրինակ չէ ???):  Իր հետագա ցուցմունքներում Ն. Հունանյանն էլ իր հերթին ջանում է կարևորություն չտալ այդ թղթապանակին, թեև դրա մեջ գոնե ժողովրդին ուղղված կոչը դեպքերի այլ մեկ զարգացման դեպքում նրան պիտի շատ անհրաժեշտ լիներ: Երկու դեպքում էլ ակնհայտ է «կարմիր թղթապանակին» կարևորություն չտալու և դրանից ուշադրությունը շեղելու ջանքեր, ինչը խոսում է ճիշտ հակառակի մասին, այսինքն` իրեղեն զորեղ ապացույց լինելու, ուստի այն չեզոքացնելու անհրաժեշտության:   
   - Ազգային ժողովում պատգամավորների ստիպողական պահումն ու նրանց կամա-ակամա ներկայությամբ ԱԺ առաջին որոշմանը ընդունումը ( իհարկե արտաքին աջակցության դեպքում, որը բնականաբար չէր լինելու գործողությունից հետո ոճրագործից որևէ կերպ ազատվելու համար... ): Այն է.

         

     Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                     ՈՐՈՇՈՒՄԸ

    Նկատի ունենալով երկրում ստեղծված բարոյական, ֆինանսատնտեսական եւ սոցիալական քաոսը, ինչը հարցականի տակ է դրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ֆիզիկական գոյությունը եւ հղի է պետականության կործանման վտանգով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
                     1. Անվստահություն հայտնել գործող կառավարությանը:
                     2. Ստեղծել ժամանակավոր կառավարություն:
                     3. Ժամանակավոր կառավարության նախագահ նշանակել Նաիրի Հունանյանին:
                     4. Ժամանակավոր կառավարության նախագահին օժտել նախագահական լիազորություններով:
                     5. Ժամանակավոր կառավարության որոշումները օրենքի ուժ ունեն:
                                                   Հ.Հ. Ազգային ժողովի նախագահ
                                                                                                            Կ. Ս. Դեմիրճյան
                    

                                                                                                ( քաղվածք քրգործ N°62207199, հատոր N°20, գ.թ. 202):

   - Ազգային Ժողովի այս առաջին Որոշման տակ ԱԺ նախագահ Կ.Ս. Դեմիրճյանի անունը խոսում է այն մասին, որ նրա սպանությունը հիրավի սկզբնապես չէր նախատեսվել, ինչպես խոստովանում է Ն. Հունանյանը: Նա անհրաժեշտ էր որոշմանը ձևականորեն պաշտոնական բնույթ տալու համար, որից հետո ողջ իշխանությունը անցնում էր ինքնահռչակ ՀՀ Ժամանակավոր կառավարության նախագահին (նշված կետ 4-ում ), որն էլ ստորագրում է հետևելիք բոլոր օրինագծերն ու հրամանները, ինչպես ներկայացված է հետևող օրենքների նախագծերում (տե’ս ստորև ): Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանին անվստահություն հայտնելուն, բայց նրան ինքնադատաստանի չենթարկելու ժողովրդին ուղղված կոչին, ապա այդ ակնհայտորեն ուներ ծրագրավորված ոճրագործության մեջ նրան հնարավորինս անմեղսունակ ներկայացնելու միտում: Հանգամանք, որը նույնպես ընկալվում է ընդհակառակը…  
   
  - Մինչդեռ Կ.Ս.Դեմիրճյանի սպանությունը հաստատում է Ն. Բադալյանի միջոցով Ալիկ Հարությունյանի հորդորը. «…եթե վարչապետն ու Դեմիրճյանը չսպանվեն` դրսից օգնություն չի լինի», ինչպես նաև նախապատրաստված սցենարի բազմաշերտությունն ու տարբերակային զարգացումների հնարավորությունները, իսկ տեսագրության մեջ Ռ. Քոչարյանի ԱԺ ներկայանալու Ն. Հունանյանի միակ պահանջը` նոր իրավիճակում նախնական սցենարի ու իր ծրագրի այլ մեկ տարբերակով իրականացնելու փորձը, ինչը միաժամանակ նկրտում էր նաև հասարակության առջև նրան իր խոսքի տեր կանգնեցնելու հարկադրանք:  
   -  Եվ ոչ պատահականորեն Ռ. Քոչարյանը ԱԺ է գալիս մեծ ուշացումով, իսկ  Ն. Հունանյանի հետ բանակցությունների գաղտնալսման առաջին մաս, որն ըստ քրգործի հատոր N°1 գ.թ.31 կցված զեկուցման սկսվել է երեկոյան ժամը 21:00 ( 2-րդ` 01:30, 3-րդ` 02 :08 և այլն ),  այդպես էլ չի հայտնաբերվել: 28.10.1999թ. առավոտյա ժամը 9:00-ին, ՀՀ հեռուստատեսությամբ հեռարձակվում է «Հայլուրի» հատուկ թողարկումը Ռ. Քոչարյանի և Ն. Հունանյանի ելույթներով:  
  
   ը).-Այսու, բացահայտ է ու անժխտելի ոճրագործին խոստացած հատուցումը` ՀՀ Վարչապետի պաշտոնը: Այն` ինչն անվերջ խաղարկվում է, ինչպես Վազգեն Սարգսյանի եղբոր թե Անդրանիկ Մարգարյանի պարագաներում: Սակայն այդ պաշտոնը Ն.Հունանյանին, հասկանալիորեն, ոչ մեկ դեպքում չէր կարող տրվել, զի գործարքը կլիներ շատ ավելի բացահայտ: Ուստի, ոճրագործները կա'մ որևէ կերպ կոչնչացվեին (դրա համար կային մի քանի սցենար` ռուս. «Ալֆա» ջոկատը կամ «թուրքական վարկածը», տե'ս' վերոնշյալ հղումով), կա'մ կմեկուսացվեին, իսկ ոճիրն էլ կներկայացվեր որպես ընդամենը «մի քանի ռոմանտիկների ինքնագործունեություն» և «участковый» միջադեպ ( իմա` թաղային, տեղամասային...):
   Այն` 
ինչն էլ տեղի ունեցավ և ինչպես ներկայացվում է ցայսօր: Մեկ խոսքով, «участковый»-տեղական ծրագիրը, իմա` իրագործողների, ավելի քան պրիմիտիվ էր, բայց շահեկան ծայրահեղ լկտիությամբ: Ավելի բարդ, խճճուն ու վերին աստիճանի պրոֆեսիոնալ էր դրա վերին, հեռահար, ապահովագրական, քաղաքական ու աշխարհաքաղաքական մասը, որն էլ լիովին իրագործվեց:
   
    Այն կատարելապես հայտնի է. 2000 թ. մայիսին, ՌԴ նախագահական ընտրություններում Վ.Պուտինի, հաղթանակից հետո իրավիճակը Հայաստանում շրջվում է, քոչարյանական ամբաստանյալները արդարացվում են, հոկտեմբեր 27-ի քրգործից  տարանջատվում է «հնարավոր պատվիրատուների» մասը, իսկ 09.11.2004 թ.` Ռ. Քոչարյանի նախագահական երկրորդ ընտրությունից մեկ տարի հետո` կարճվում: Մնացյալ նույնպես հայտնի է: 
    Մինչդեռ, «կարմիր թղթապանակը» մոռացվում է, իսկ ներկայացված տեսանյութում ոճրագործի առաջին պայմանը, այն է` պատգամավորների ներկայությամբ Ռ. Քոչարյանը այցը ԱԺ և «միասնաբար թե ոչ այս ժողովրդի ճակատագիրը» լուծելու հարցը այդպես էլ մնում անհասկանալի, «կարմիր թղթապանակի» ստորև բովանդակությունը` «շիզոֆրենիկի» զառանցանք, երբ հոգեբույժները ոճրագործի մոտ հոգեբանական չնչին անգամ շեղումներ չեն արձանագրել:    
    «Շիզոֆրենիկները» թերևս մենք ենք, որ հավատում ենք ոճրագործ իշխանությունների այսքան ակնհայտ ու մերկապարանոց ստերին, կամ ավելի ստույգ` կատարելապես «դեբիլացված»  այսքան լկտի աճպարարություններով, աներևակայելի նենգությամբ  և ապականումներով:  Այնպես` ինչպես  երբեմնի պարզամիտ հնդամերիկացիները սակավաթիվ «Conquistador»-ների ներխուժմամբ ու կենսահոգեբանական միկրոբներով (իսպ. Conquistadores-բառ.«զավթիչներ»)...
      Իսկ այսքանից հետո, պարզ է, որ Հայաստանում իհարկե «տղամարդ» չէր մնա, գոնե սոսկ ճշմարտության, արդարամտության, ինքնագիտակցության կամ թեկուզ միմիայն վասն սեփական «թասիբի» ընդվզելու համար, դեռ չոգեկոչելով` հանուն ազգային արժանապատվության ու գալիք սերունդների...
                
                  
                                      ՈՂԲԱ'Մ ԱՊՐՈՂԱՑ, ՈՂՈՔԵ'Մ ԱՍՏԾՈՑ...
   
                                      
  

         
  Ալեքսանդր Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ                                                 Մարսել, 23.06.2011թ.

                                                                                           
                                 APPENDIX-ՀԱՎԵԼՎԱԾ

                                                            ՔԱՂՎԱԾՔ

         
                                           Քրգործ N°62207199, հատոր N°20, գ.թ. 201-238:
                                                     (վերատպվում է առանց չնչին իսկ  փոփոխություն, սոսկ ազատ տարածքների ամփոփմամբ)
                

 

 

հ.20, գ.թ. 201-238

      201.

    
              ԿՈՉ

    Սիրելի ժողովուրդ

    Մեր ազգային եւ մարդկային գոյությունը վտանգված է վերջնականորեն: Վտանգված է մեր մատաղ սերնդի ապագան եւ ծերերի վաստակած հանգիստը: Հաշված տարիների ընթացքում իշխանությունները սպանեցին մեր ժողովրդի հավատը, վստահությունը եւ այլասերելով հասարակությունը կասեցրին ամեն մի առաջընթաց: Սեփական գրպանի ու ստամոքսի համար իշխանությունները թալանում եւ ավերում են երկիրը, կեղծում ընտրությունների արդյունքները, թշնամուց առավել կեղեքում մեր ժողովրդին: Այսօր արդեն ամեն ոք հասկանում է, որ Հայաստանում չի գործում էվոլյուցիայի եւ զարգացման ոչ մի օրենք ու կանոն, եւ որ ընտրությունների միջոցով անհնար է ձեւավորել նվիրյալ, հայրենասեր եւ մարդասեր իշխանություն:

   Հայրենակիցներ մեզ մի ելք է մնում անմարդկային տանջանքներից եւ ոչնչացումից փրկվելուª ժողովրդական ընդվզումի եւ ուժի միջոցով ազատվել այս բարբարոս իշխանությունից: Մի կողմ դնել վախը եւ հանուն մեզ բոլորիս, մեր զավակների, մի վերջին ճիգ գործադրել եւ հաստատել ժողովրդական իշխանություն եւ օրենքի իշխանություն: Միայն մե'նք իբրեւ ազգ եւ հասարակություն կարող ենք կերտել մեր ազատությունը եւ սոցիալական հավասարություն: Ուրեմն ոտքի' եւ շտապեք Ազգային ժողով եւ մեր միասնական կամքի եւ ուժի առջեւ կոչնչանա ամեն մի արգելք:


                  202.

   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
                 ՈՐՈՇՈՒՄԸ
      Նկատի ունենալով երկրում ստեղծված բարոյական, ֆինանսատնտեսական եւ սոցիալական քաոսը, ինչը հարցականի   
  
տակ է դրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ֆիզիկական գոյությունը եւ հղի է պետականության  
  
կործանման վտանգով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
           1. Անվստահություն հայտնել գործող կառավարությանը:
           2. Ստեղծել ժամանակավոր կառավարություն:
           3. Ժամանակավոր կառավարության նախագահ նշանակել Նաիրի Հունանյանին:
           4. Ժամանակավոր կառավարության նախագահին օժտել նախագահական լիազորություններով:
           5. Ժամանակավոր կառավարության որոշումները օրենքի ուժ ունեն:
                          Հ.Հ. Ազգային ժողովի նախագահ
                                                         
                  Կ. Ս. Դեմիրճյան

    

     203.

     Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
              ՈՐՈՇՈՒՄԸ
  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը անդրադառնալով 1998 թվ. մարտի 16-ին եւ 30-ին կայացած նախագահական ընտրությունների ընթացքին եւ արդյունքներին արձանագրում է.
              ա) Ընտրությունների ողջ ընթացքը ուղեկցվել է կառավարության եւ նրա այդ օրերի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի կողմից պետական, տեղական ինքնակառավարման մարմինների եւ մարզպետարանների վրա գործված ուղղակի եւ անուղղակի ճնշումներով:

     բ) Այսպես կոչված ՙուժային՚ª պաշտպանության եւ ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարարությունների նախարարներ Վազգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը կոպտորեն միջամտել են ընտրություններին եւ այդպիսով ազդել դրանց ելքի վրա հօգուտ Ռ. Քոչարյանի:

    գ) Ռ. Քոչարյանը իրականում չի ստացել անհրաժեշտ քանակի քվեներ եւ ընտրությունների արդյունքները խեղաթյուրվել են եւ կեղծվել:

     

     204
    Իբրեւ հիմք ընդունելով վերոհիշյալը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է
           1. Ռոբերտ Քոչարյանի եւ նրա վերոհիշյալ համախոհների կողմից ընտրությունների արդյունքների կեղծումը ժողովրդավարության, մարդու իրավունքների ոտնահարում է եւ ուղղված է հանրապետության եւ նրա քաղաքացիների կենսական շահերի դեմ: Հետեւաբար Ռ. Քոչարյանը իրավական եւ բարոյական հիմք չունի զբաղեցնել Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:
           2. Անվստահություն հայտնել Ռ. Քոչարյանին:
           3. Հանձնարարել դատախազությանը եւ ժամանակավոր կառավարության նախագահին, Ռ. Քոչարյանին դատական կարգով պատասխանատվության ենթարկել կատարած հանցագործությունների համար:
           4.±±± Կոչ անել ժողովրդինª ձեռնպահ մնալ Ռ. Քոչարյանին ինքնադատաստանի ենթարկելուց:
                                Հ. Հ. Ազգային ժողովի նախագահ
                                                                          Կ. Ս. Դեմիրճյան

 

     205.

     Հ.Հ. ժամանակավոր կառավարության նախագահի կենսագրությունը

            Ծնվել է 1965 թվ. դեկտեմբերի 8-ին Երեւանում: 1982 թվ. ավարտել է միջնակարգ դպրոցը: 1982-84 թվականներին աշխատել է ՙԵրքիմշին՚ տրեստում իբրեւ բանվոր: Զուգահեռ ստացել է խառատի մասնագիտություն Երեւանի թիվ 16 ուսումնարանում: 1984 թվ. առանց մի դրամ կաշառք տալու ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, այնուհետեւ ծառայել է խորհրդային բանակում: Այդ տարիներից սկսած նա արդեն զբաղվել է հասարակական գործունեությամբ: 1987 թվ. իր մասնակցությունն է բերել հանրապետությունում սկսված գոյապահպանական շարժմանը: 1988 թվ. փետրվարի 18-ից Արցախյան շարժման առաջին շարքերում է եղել: Արցախ կոմիտեի հիմնադիր ժողովների մասնակիցն է եղել առաջին իսկ օրերից: 1988-1990 թվ. գլխավորել ուսանողական շարժումը, հիմնադրելով եւ ղեկավարելով Հայ Ուսանողության Դաշինքը մինչեւ 1990 թվ. խորհրդարանական ընտրությունները: Այդ տարիներին ներկայացրել է հայ ուսանողությանը համախորհրդային տարբեր հավաքներում եւ լայն կապեր հաստատել Արեւելյան Եվրոպայի, Խորհրդային Միության, Չինաստանի եւ բազմաթիվ այլ երկրների ուսանողական կազմակերպությունների հետ: Այդ ընթացքում հայ ուսանողությունը իր վճռորոշ մասնակցությունն է բերել Հայաստանի քաղաքական կյանքին, երկրաշարժի հետեւանքների վերացմանը եւ Արցախի ազատագրության գործին,

 

    206.
       1989 թվ. դեկտեմբերի 2-ին մի խումբ համախոհների հետ հիմնադրել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Երեւանի մասնաճյուղը, հայ մանուկների միտքն ու մարմինը կրթելու եւ նոր սերունդ դաստիարակելու նպատակով: Մինչեւ 1991 թվ. մայիսը եղել է հիշյալ կազմակերպության ղեկավարըª հազարավոր երեխաներ ներգրավելով այդ աշխատանքներում: 
       1990 թվ. հունվարի 6-ին երդում է տվել Հայ Հեղափոխական Դաշնակցությանը: Գործուն եւ ղեկավար մասնակցություն է ունեցել Դաշնակցության վերահիմնադրման աշխատանքներին: Միաժամանակ 1990-1992 թվ. աշխատել է իբրեւ լրագրող Հ. Հ. Դաշնակցության մամուլի եւ տեղեկատվության կենտրոնում, ներկայացնելով այն Հայաստանի խորհրդարանում եւ կառավարությունում: 1992 թվ. նոյեմբերին Դաշնակցության Հայաստանի ղեկավարությունում ձեւավորված եսակենտրոն, անձնախնդիր եւ պատեհապաշտ խմբավորման կողմից հեռացվել է առանց պատճառաբանության: Աշխատանք չունենալու պատճառով մի քանի տարի բացակայել է Հայաստանից, ապրելով Ղրիմում: Այդ տարիներին եւս շարունակել է գործունեությունը Ղրիմի համայնքում, տեղի դպրոցներում հայոց լեզու եւ գրականություն դասավանդելով հայ երեխաներին:
      1997 թվից կրկին բոլոր հնարավոր միջոցներով փորձում է կանխել հայոց պետականության եւ հայ ժողովրդի վերջնական կործանումը:

    

      207.

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
              ՈՐՈՇՈՒՄ
     Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրի ծայրաստիճան անմխիթար վիճակը նկատի ունենալով որոշում է.
             1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հատուկ դրություն հայտարարել երեք ամիս ժամանակով:
             2. Իշխանության բոլոր մակարդակների ընտրությունները մեկ տարով հետաձգել:
                   Հ.Հ.Ազգային ժողովի նախագահ
                                              
                                    Կ. Ս. Դեմիրճյան

     208.

   Օրենք
            Արտակարգ հանձնաժողովների կազմավորման սկզբունքների մասին
            Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի, տնտեսության, ֆինանսների եւ այլ ոլորտների իրավիճակը ուսումնասիրելու եւ կարգավորելու նպատակով ժամանակավոր կառավարությունը որոշում է. 
            Ա. Ըստ անհրաժեշտության ստեղծել ժամանակավոր արտակարգ հանձնաժողովներ, ինչպես փաստահավաք, այնպես էլ ստուգող եւ վերահսկող:
            Բ) Հանձնաժողովները կօժտվեն հավաքական լիազորություններով:
            Գ) Բոլոր մասնավոր եւ պետական հաստատությունները պարտավոր են հանձնաժողովին տրամադրել վերջինիս կողմից պահանջվող տեղեկատվությունն ամբողջությամբ:
            Դ) Կեղծ եւ ոչ ամբողջական տեղեկություններ տրամադրող մասնավոր ձեռնարկությունները կպետականացվեն, իսկ ֆիզիկական անձինք կդատապարտվեն ցմահ բանտարկության, առանց ներման իրավունքի:
                                                                          Ժամանակավոր կառավարության նախագահ

     209.

     Օրենք
               Սահմանադրական դատարանի մասին
               Օրենքով իրեն վերապահված լիազորությունները եւ իրավունքները չգործադրելու, իրարահաջորդ նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կեղծ ընտրությունները վավերական ճանաչելու, Սահմանադրության աղաղակող խախտումների (աշխատանքի, կենսապահովման, լեզվի եւ այլն) իրողության առջեւ աչք փակելու եւ բազմաթիվ այլ անօրինականությունների համար, Հ. Հ. Ժամանակավոր կառավարությունը որոշում է.
               ա) Լուծարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական Դատարանը:
                բ) Սահմանադրական Դատարանի անդամներին պատասխանատվության կանչել:
                                                          Հ.Հ. Ժամանակավոր կառավարության նախագահ
 

    210.

   Օրենք
             Ներմուծման եւ Արտահանման կարգի մասին
             Երկրի տնտեսական, ֆինանսական դժվարությունները մեղմելու, եւ տնտեսական փոխհարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության Ժամանակավոր կառավարությունը որոշում է.
             Ա. Ոչ ոք իրավունք չունի Հայաստանի Հանրապետություն ներմուծում կատարել եւ արտահանել որեւէ բան առանց կառավարության թույլտվության:
             Բ. Կառավարության կառուցվածքում ստեղծել Ներմուծման եւ Արտահանման պալատ:
             Գ. Հանձնարարել պալատի ղեկավարությանըª մշակել ներմուծման եւ արտահանման կարգը եւ ներկայացնել կառավարության հաստատմանը:
             Դ) Բոլոր այն ձեռնարկությունները, որ Հայաստանից արտահանումներ են անում, պարտավոր են 72 ժամվա ընթացքում Պալատի ղեկավարությանը դիմել թույլտվություն ստանալու համար: Նույնը վերաբերվում է նաեւ նրանց, ովքեր Հայաստան են ներմուծում հումք եւ կիսաֆաբրիկատներ:
             Ե) Օտարերկրյա հաստատությունները եւ նրանց Հայաստանյան ներկայացուցչությունները նույնպես կարող են դիմել Ն.եւԱ. պալատ նոր արտոնագիր ստանալու համար, իրենց հարմար ժամանակ:
                                                         
Հ.Հ.Ժամանակավոր կառավարության նախագահ

 

     211.
              Օրենք
                 Վիճակախաղերի մասին 
                  Հ.Հ. Ժամանակավոր կառավարությունը բոլոր տեսակի եւ բնույթի վիճակախաղերը պետական մենաշնորհ է հայտարարում եւ արգելում է բոլոր գործող վիճակախաղերը:
 
                                                                                                               Հ. Հ. Ժ. Կ. նախագահ

     212.

  Հայաստանի Հանրապետությունից ելքը եւ մուտքը կարգավորող օրենք
            Երկրում ստեղծված բարդ կացությունը ստիպում է ժամանակավորապես փոփոխել հանրապետությունից մեկնելու եւ մուտք գործելու կարգը: Նոր սահմանվող կարգը նպատակ ունի կանխել ծանր հանցանքներ գործած անձանց Հայաստանից հեռանալու եւ այդպիսով պատասխանատվությունից խույս տալու հնարավորությունը: Եվ ըստ այդմ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կառավարությունը որոշում է.
            1. Մեկ տարով արգելել Հ.Հ.-ից այլ երկրներ մշտական բնակությանը մեկնելը:
            2. Սահմանել հատուկ անցաթուղթ հանրապետությունից ժամանակավորապես (գործուղումների եւ այլ նպատակներով) մեկնողների համար: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր լուրջ անհրաժեշտություն են զգում Հայաստանից դուրս մեկնելու կարող են դիմել տեղական իշխանության մարմիններին, նշելով մեկնելու դրդապատճառները, Հայաստանից բացակայելու ժամկետները եւ այլն:
            3. Օտարերկրյա քաղաքացիները Հանրապետությունից մեկնելու համար պարտավոր են մեկնել Արտաքին գործերի նախարարություն թույլտվության համար:
            4. Հայաստանից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատորեն կարող են մուտք գործել հանրապետություն:
            5. Արտերկրում ապրող ծագումով հայերը կարող են Հայաստան մուտք գործել առանց հրավերի եւ ազատվում են դրամական մուծումներից:    

 
                213.

      6. Պետական պաշտոնյաները, ծառայողները, դիվանագիտական հաստատությունների աշխատողները, օրենքը խախտելու դեպքում կդատապարտվեն ազատազրկման 15 տարի ժամանակով, ողջ ունեցվածքի բռնագրավումով:
                7. Այն քաղաքացիները ովքեր կփորձեն առանց հատուկ անցագրի հեռանալ Հայաստանից կդիտվեն պետական սահմանը խախտողներ, եւ ենթակա են ցմահ բանտարկության, ունեցվածքի բռնագրավումով:
                                Հայաստանի Հանրապետության Ժամանակավոր կառավարության նախագահ

     214.

  Օրենք
           Կրոնական կազմակերպությունների մասին 
           Հաշվի առնելով, որ հայ ժողովրդի ներկայիս ծանր ընկերային, տնտեսական պայմանները, հոգեկան անհավասարակշիռ վիճակը, անհնարին են դարձնում հոգեւոր պահանջների բավարարման հարցում սթափ ընտրության կատարումը, Հ.Հ. Ժամանակավոր կառավարությունը որոշում է.
           Ա. Բացառությամբ հայ ավանդական-ազգային կրոնական կազմակերպությունների, մնացյալ բոլոր կրոնական միավորումների գործունեությունը Հ.Հ. ամբողջ տարածքում մեկ տարով արգելել:
           Բ. Հանձնարարել իրավապահ մարմիններին ուսումնասիրել այդ բոլոր կազմակերպությունների հոգեւոր, ֆինանսական գործունեությունը:
           Գ. Հոգեորսության, վնասարարության, լրտեսության ցանկացած փաստի հայտնաբերման դեպքում, տվյալ կազմակերպության ղեկավարությունն ամբողջ կազմով կդատապարտվի ցմահ բանտարկության: 
                                                                        Հ.Հ. Ժամանակավոր կառավարության նախագահ    

 

     215.

    Օրենք
             լեզվական քաղաքականության մասին
             Արձանագրելով լեզվական քաղաքականության ոլորտում տիրող անիշխանությունը իբրեւ փաստ, որի հետեւանքով հայոց լեզուն աղավաղվում է եւ հետզհետե դուրս մղվում մեր կյանքի զանազան ոլորտներից, Հ.Հ. Ժամանակավոր կառավարությունը որոշում է.
             Ա. Հայոց լեզուն Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է, եւ իբրեւ այդպիսին գտնվում է պետական բացարձակ հոգածության տակ:
             Բ. Պետական, մասնավոր հաստատությունների, ներառյալ օտարերկրյա, ներքին գրագրությունը պիտի լինի միայն հայերեն:
             Գ. Հայերենի իմացությունը պարտադիր պայման է պետական եւ մասնավոր ոլորտի աշխատողների համար: Հայերենին չտիրապետող անձինք կարող են աշխատանքի ընդունվել միայն կառավարության հատուկ որոշմամբ:
             Դ. Արգելվում է հայերենից բացի այլ լեզուներով ցուցանակների, գովազդային պաստառների եւ այլնի գործածումը:
             Ե. Մանրածախ առեւտրի, ծառայությունների եւ սպասարկությունների ոլորտում պարտադիր է ապրանքի կամ ծառայության հայերեն անվանումներով ցուցանակների կիրառումը:        

 

     216.

    Զ. Այլ լեզուներով համեմված խոսվածքի, փողոցային եւ տարատեսակ խոսելաձեւի համար սահմանվում են խոշոր տուգանքներ: Սա չի տարածվում հայերենի բարբառների վրա:
             Է. Լեզվի տեսչությանը հանձնարավում է Գիտությունների Ակադեմիայի լեզվի ինստիտուտի եւ այլ գիտական կենտրոնների հետ համատեղ, մշակել լեզվական չափանիշները հաստատությունների, եւ անհատների համար, սահմանել լեզվախախտումների պատիժների կարգը:
             Ը) Բոլոր պետական հաստատությունները պարտավոր են նպաստել հայոց գրական լեզվի (արեւելահայերեն եւ արեւմտահայերեն) զարգացմանը, կիրառմանը եւ հարստացմանը:
             Թ) Հայաստանի ազգային հեռոնւստատեսությամբ եւ պետական ռադիոյով արգելվում է հայերեն չթարգմանված նյութերի եթեր արձակումը:
                                                            Հ.Հ. Ժամանակավոր կառավարության նախագահ 

 

     217.

    Օրենք
             Բնության եւ կենդանական աշխարհի պահպանության մասին 
             Արձանագրելով այն իրողությունը, որ պետական քաղաքականության բացակայության եւ առանձին անհատների անխոհեմ վերաբերմունքի պատճառով Հայաստանի բնությունը, գետերն ու լճերը, ջրային եւ ցաաքային կենդաները հայտնվել են վերջնական կործանման եւ ոչնչացման դեմ հանդիման, Հ.Հ. Ժամանակավոր կառավարությունը որոշում է.
             Ա. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արգելվում է բոլոր տեսակների կենդանիների եւ ձկների որսը, ցնոր կարգադրություն:
             Բ. Բացի սանիտարական հատումներից, արգելվում է անտառներում հատումներ կատարել:
             Գ. Արգելվում է վայրի կենդանիների եւ թռչունների համար սահմանված գոտիներում անասունների արածեցում եւ այլ ինքնագլուխ գործողություններ:
             Դ. Արգելվում է վայրի ենդանիների բները ոչնչացնելը, մեղրի, թռչունների ձվերի հավաքումը եւ այլն:
             Ե. Արգելվում է գետերի, աղբյուրների եւ լճերի ջրերի օգտագործումը առանց կառավարության հատուկ թույլտվության:
             Զ. Արգելվում է գետեր, աղբյուրներ, լճեր եւ գրանցքներ կենցաղային կեղտաջրերի բաց թողումը, նշված միավորներում լվաէք անելը, անասուններ ջրելը, թարփեր կառուցելը եւ այլն:

 

     218

     Է. Արգելվում է կենոլորտի համար վնասակար նյութերի, իրերի եւ այլնի ինքնագլուխ այրումը եւ նմանատիպ վնասակար գործողությունները:
              Ը. Արգելվում է կենցաղային եւ շինարարական աղբը ինքնակամ որոշած տարածքներ տեղափոխելը եւ այնտեղ դատարկելը:
              Թ. Օրենքը խախտողները ենթակա են ցմահ բանտարկության անկախ պատճառած վնասի չափից: Մինչեւ բանտարկության ժամկետի ավարտը նրանք կաշխատեն բնության պահպանության ոլորտում:
                                                                         Հ.Հ. Ժամանակավոր կառավարության նախագահ

 

     219.

    Օրենք
             Թմրամոլության, թմրանյութերի տարածման եւ մարմնավաճառության մասին
             Արձանագրելով, որ նախորդ 10 տարիների ընթացքում իշխանությունների հանցավոր քաղաքականության իբրեւ արդյունք Հայաստանում թմրամոլությունը եւ մարմնավաճառությունը սպառնալից չափերի է հասել, Հայաստանի Հանրապետության Ժամանակավոր կառավարությունը որոշում է.
             Ա. Մարմնավաճառությունը եւ թմրանյութերի տարածումը վտանգում է մեր ազգային ավանդույթները, բարոյականությունը, մատաղ սերնդի եւ երիտասարդության առողջությունն ու ամուր ընտանիք ստեղծելու ցանկությունը, եւ այսպիսով ուղղված է մեր ազգային եւ պետական գոյության դեմ:
             Բ. Սահմանել մարմնավաճառությունը եւ թմրանյութերի տարածումը իբրեւ ծանրագույն հանցանք:
             Գ. Մարմնավաճառների, նրանց հովանավորների եւ միջնորդների, թմրանյութեր տարածողների համար սահմանել իբրեւ պատիժ ցմահ բանտարկություն, առանց ներման իարվունքի եւ ողջ ունեցվածքի բռնագրավումով:
             Գ) Նույն պատիժը ի զորու է նաեւ այդ թեմայով տպագիր եւ այլ տեսակի նյութերի տարածողների համար:
             Դ. Թմրամոլները ենթակա են ստիպողական բուժման:
                                                                        Հ.Հ. Ժամանակավոր կառավարությա նախագահ

 

     220.

     Օրենք
              Գնագոյացման քաղաքականության սկզբունքների մասին
              Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մարդկային եւ սպառողական իրավունքները պաշտպանելու, առեւտրի եւ ծառայությունների ոլորտում կարգապահություն հաստատելու նպատակով Հ.Հ. Ժամանակավոր կառավարությունը որոշում է.
              Ա. Մեծածախ եւ մանրածախ առեւտրային ապրանքների, ծառայությունների եւ սպասարկությունների համար հաստատել վերին սահմանային գներ:
              Բ. Բոլոր ապրանքների, ծառայությունների եւ սպասարկությունների ինքնարժեքը հաշվարկվելու է պետության կողմից սահմանված որակական, մասնագիտական եւ այլեւայլ չափանիշների կիրառումով, եւ ըստ այդմ հաստատվելու են գների սահմանները:
                                                                         Հ.Հ. Ժամանակավոր կառավարության նախագահ
 

     221.

   Օրենք
            Հասարակական կարգ ու կանոնի մասին
            Նկատի առնելով, որ վերջին տարիներին իշխանությունների անբարոյական քաղաքականությունը եւ անձնական-անհատական անբարո կեցվածքը հիմնովին խարխլել է մեր ավանդական վարք ու բարքը, Ժամանակավոր կառավարությունը որոշում է.


              222.

    Հասարակական կազմակերպությունների մասին
              Հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու եւ արդյունավորելու նպատակով Հ.Հ. Ժամանակավոր կառավարությունը որոշում է. 
              Ա. Ժամանակավորապես կասեցնել բոլոր հասարակական կազմակերպությունների գործունեությունը, մինչեւ նոր արտոնագրային կարգի հաստատումը:
              Բ. Բոլոր կազմակերպությունները պարտավոր են 48 ժամվա ընթացքում կառավարությանը ներկայացնել իրենց անցած տարիների գործունեության (ներառյալ ֆինանսական) վերաբերյալ զեկուցագիր: 
                                                             Հ.Հ. Ժամանակավոր կառավարության նախագահ
 

     223. 

    Օրենք
             Օտարերկրյա կազմակերպությունների գործունեության մասին 
             Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա հասարակական, բարեգործական եւ այլաբնույթ կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու նապատակով Հ.Հ. Ժամանակավոր կառավարությունը որոշում է.
             Ա. Ժամանակավորապես դադարեցնել նրանց գործունեությունը, մինչեւ նոր կարգով արտոնագրում:
             Բ. Առաջարկել բոլոր կազմակերպություններին ներկայացնել իրենց ծրագրերն ու նպատակները Հ.Հ. կառավարությանը:
                                                                           Հ.Հ. Ժ.Կ. նախագահ


             224.

   Օրենք
             Տարադրամի շրջանառության մասին 
             Երկրի քաղաքական, տնտեսական եւ ֆինանսական քաոսային վիճակը նկատի ունենալով Հայաստանի             
             Հանրապետության Ժամանակավոր կառավարությունը որոշում է.
             ա) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում վճարման միակ միջոց հայտարարել ազգային դրամը: Բոլոր տեսակի քարտերի սպասարկումը ժամանակավորապես դադարեցնել:
             բ) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական դրամատանը վերապահել տարադրամի փոխանակման (առք ու վաճառքի) իրավունքը:
             գ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր դրամատները պարտավոր են 24 ժամվա ընթացքում Կենտրոնական Դրամատանը բացել տարադրամային հաշիվներ իրենց ունեցած ողջ տարադրամը փոխանցել այդ հաշվեհամարներին:
             դ) Սույն օրենքի ստորագրման եւ հրապարակման պահից ներկառյալ արգելվում են հանրապետությունից դուրս ցանկացած բնույթի դրամական փոխանցումները մինչեւ ցնոր կարգադրություն:
             ե) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արգելվում է գործարքներ կատարել եւ առեւտուր անել այլ երկրների դրամով:

     225.

    զ) Սույն օրենքի վերոհիշյալ պահանջների չկատարումը դիտվում է որպես ծանր հանցանք եւ հավասարեցվում է հայրենիքի դավաճանության մեղադրանքին:
             է) Օրենքի Է հոդվածով սույն օրենքը խախտող քաղաքացիների եւ իրավաբանական անձանց ղեկավարների ու անմիջական հանցանք կատարողների համար սահմանվոնւմ է իբրեւ պատիժ ցմահ բանտարկություն առանց ներման իրավունքի, ողջ ունեցվածքի բռնագրավումով: 
             ը) Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը եւ Կենտրոնական Դրամատանը. համատեղ սահմանել քաղաքացիների եւ իրավաբանական անձանց կողմից տարադրամի ձեռքբերման կարգը:
     
                              Հայաստանի Հանրապետության Ժամանակավոր կառավարությա նախագահ

 

     226.

    Օրենք
              Զանգվածային լրատվության միջոցների գործունեության կարգավորման մասին 
              Նկատի ունենալով մամուլի եւ զանգվածային լրատվության միջոցների մասին օրենքի անկատարությունը, եթերում տիրող քաոսը, խոսքի անարխիան, եւ պետական չափանիշների չգոյությունը Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կառավարությունը որոշում է.
              Ա. Հայաստանի եթերային տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների գործունեությունըª բացառությամբ Հայաստանի Ազգային հեռուստատեսության կասեցնել մինչեւ նոր կարգով արտոնագրում:
              Բ. Բոլոր ռադիոկայանների աշխատանքը կասեցնել, բացառությամբ պետական ռադիոյի:
              Գ. Բոլոր թերթերի, ամսագրերի, հանդեսների, տպագիր հրատարակությունների, լրատու գործակալությունների եւ տեղեկատվական ցանցերի գործունեությունըª բացառությամբ ՙՀայաստանի Հանրապետություն՚ օրաթերթի, կասեցնել:
              Դ) Օտարերկրյա հեռուստաընկերությունների եւ հեռուստատեսային ցանցերի եթերը կասեցնել:
              Ե) Առաջիկայում լրացումներ եւ փոփոխություններ կատարել մամուլի եւ զ.լ.մ.-ի մասին օրենքում եւ ըստ այդմ արտոնագրել:
                                                                              Ժամանակավոր կառավարության նախագահ
 

     227.

    Օրենք Արժեթղթերի մասին 
             Արձանագրելով այն իրողությունը, Հայաստանի Հանրապետությունում տակավին չի ձեւավորվել արժեթղթերի քաղաքակիրթ համակարգ եւ այդ ոլորտում բացարձակ քաոս է տիրում, Հ.Հ. Ժամանակավոր կառավարությունը որոշում է
             Ա. Կասեցնել Արժեթղթերի առք ու վաճառքը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:
             Բ. Ձեւավորել հատուկ հանձնաժողովըª ուսումնասիրելու արժեթղթերի շուկայում տիրող վիճակը, կառավարությանը ներկայացնելու համար:
                                                                                                     Հ. Հ. Ժ. կառավարության նախագահ

     228.

Օրենք
         Ընդերքի եւ օգտակար հանածոների մասին 
         Նկատի ունենալով, որ երկրի ընդերքը, անտառները, ջրերը եւ բազմազան օգտակար հանածոները ոչ միայն ապրողների, այլեւ անցյալ եւ գալիք սերունդների ազգային հիմնական եւ անժամանցելի հարստությունն ու ժառանգությունն է, Հ. Հ. Ժամանակավոր Կառավարությունը որոշում է. 
         Ա. Հայաստանի Հանրապետության ընդերքը, հանքերը, ջրերն ու անտառները ազգային սեփականություն են, եւ միայն կառավարությունն է իրավասու շահագործել եւ կամ օգտագործման հանձնել պետական եւ մասնավոր կառույցներին:
         Բ. Նախորդ իշխանությունների կողմից այս ուղղությամբ կատարած քայլերը, տված արտոնագրերը եւ կնքած պայմանագրերը օրենքի ուժը կորցրած են համարվում:
         Գ. Շահագործող ձեռնարկություններն ու կազմակերպությունները պարտավոր են անհապաղ դադարեցնել աշխատանքը եւ դիմել կառավարությանը հարցը կարգավորելու համար:
                                                                         Ժամանակավոր կառավարության  նախագահ
 

     229.

  Օրենք
           Գիտական հայտնագործությունների մասին
           Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական շահերը եւ գիտնականների հեղինակային իրավունքները պաշտպանելու նպատակով, Հ. Հ. Ժամանակավոր կառավարությունը որոշում է.
           Ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կատարած գիտական հայտնագործությունները ազգային հարստություն են համարվում եւ պետությունը ապահովում է դրանց գաղտնիությունը եւ գիտնականների անվտանգությունը:
           Բ. Բոլոր այն անձինք, ովքեր առանց կառավարության հատուկ որոշումների, կհրապարակեն որեւէ գիտական հայտնագործություն եւ կամ կփոխանցեն օտարերկրյա անձանց եւ հաստատությունների, կդիտվեն որպես հայրենիքի դավաճաններ, եւ կդատապարտվեն ցմահ բանտարկության, առանց ներման իրավունքի:
                                                                      Հ. Հ. Ժամանակավոր կառավարության նախագահ
    
          
     230.

       Օրենք
                Զբոսաշրջության քաղաքականության մասին 
                Զբոսաշրջությունը Հայաստանում, իբրեւ տնտեսության մի ճյուղ, վաղուց դադարել է գոյություն ունենալ, հստակ քաղաքականության բացակայության պատճառով: Հետեւաբար Ժամանակավոր կառավարությունը որոշում է.
                Ա. Կառավարության կառուցվածքում ստեղծել զբոսաշրջության նախարարություն:
                Բ. Հանձնարարել նախարարությանըª մշակել ներքին եւ արտաքին զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը եւ ներկայացնել կառավարության հաստատմանը:
                Գ. Հետեւողաբար զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում, վերածելով այն տնտեսության կարեւորագույն եւ շահութաբեր մի ճյուղի: 
                                                                        Հ. Հ. Ժամանակավոր Կառավարության նախագահ

 

     231.

    Օրենք
              Առողջապահական քաղաքականության մասին
              Տնտեսական եւ ընկերային ծանր պայմաններից ելնելով Հ. Հ. Ժամանակավոր Կառավարությունը որոշում է. 
              Ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կանխարգելիչ եւ հիվանդանոցային բուժումը ձրի է եւ իրականացվում է պետական բյուջեի եւ բժշկական պարտադիր ապահովագրության գումարների հաշվին:
              Բ. Մարդու առողջության հետ կապ չունեցող բժշկական ծառայությունները, (գեղագիտական եւ այլն) վճարովի են: Այդօրինակ ծառայու համար պետությունը հաստատում է վերին սահմանային գներ: 
                                                                                      Հ. Հ. Ժամանակավոր Կառավարության նախագահ


              232.

    Լրացում
             Հայաստանի Հանրապետության Քաղաքացիության օրենքում 
             Հաշվի առնելով, որ հայ ժողովրդի մի փոքր մասն է միայն ապրում Հայաստանի Հանրապետությունում եւ հանուն ազգային համախմբման եւ միասնության, Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կառավարությունը որոշում է. 
             Ա. Քաղաքացիություն շնորհել Հայաստանից դուրս ապրող ծագումով հայ բոլոր նրանց, ովքեր նման ցանկություն կհայտնեն:
             Բ. Խառն ամուսնություններից ծնված երեխաները, իրենց կամ ծնողների ցանկությամբ կարող են ձեռք բերել քաղաքացիություն:
             Գ) Սահմանել քաղաքացիության խորհրդանշական տուրք:
             Դ) Քաղաքացիություն ձեռք բերող անձիք, իրավունք ունեն իրենց ցանկությամբ ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
 
                                                                                      Հ. Հ. Ժամանակավոր Կառավարության նախագահ

 

     233.

   Օրենք
            Ազգային գվարդիայի կազմավորման մասին 
            Երկրի ներքին անվտանգության ապահովման, կառավարության որոշումների լիարժեք կատարման անհրաժեշտությունից դրդված Ժամանակավոր կառավարությունը որոշում է.
            Ա. Ստեղծել Ազգային գվարդիա եւ այն անմիջականորեն ենթարկել կառավարության նախագահին:
            Բ. Ազգային գվարդիան ռազմականացված կազմակերպություն է:
            Գ. Ազգային գվարդիայում կարող են ծառայել բոլոր այն հայերը, անկախ բնակության վայրից, ովքեր ունեն անբիծ կենսագրություն, բարոյականություն, եւ պատրաստ են ապրել հանուն հայ ազգի եւ Հայաստանի հզորացման, բարգավաճման, եւ եթե հարկ լինի նաեւ մեռնել այդ վսեմ գաղափարների կենսագործման համար:
            Դ) Ազգային գվարդիան տարածքային ձեւ ունեցող կազմակերպություն է, նրա տարածքային ղեկավարները ուղղակիորեն ենթարկվում են կենտրոնական ղեկավարությանը:
            Ե) Ազգային գվարդիան ունի իր տարազը եւ խորհրդանիշները:
                                                                                          Հ. Հ. Ժամանակավոր Կառավարության  նախագահ

  
          
234

            Կառավարություն
           1. Ազգային Անվտանգության նախարարություն
           2. Առողջապահության նախարարություն
           3. Առեւտրի նախարարություն
           4. Արդյունաբերության նախարարություն
           5. Արտաքին գործերի նախարարություն
           6. Բնապահպանության նախարարություն
           7. Գյուղատնտեսության նախարարություն
           8. Էներգետիկայի նախարարություն
           9. Լուսավորության նախարարություն
          10. Մշակույթի նախարարություն
          11. Մարզական բարձրագույն խորհուրդ
          12. Ներքին գործերի նախարարություն
          13. Պաշտպանության նախարարություն
          14. Հարկային տեսչություն
          15. Մաքսային վարչություն
          16. Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարություն
          17. Վիճակագրության վարչություն
          18. Տրանսպորտի նախարարություն
          19. Կապի նախարարություն
          20. Շինարարության նախարարություն
          21. Ֆինանսների նախարարություն
          22. Կենցաղսպասարկման նախարարություն
          23. Արտակարգ իրավիճակների վարչություն
          24. Գիտությունների կաճառ
          25. Երիտասարդության Ազգային վարչություն
          26. Կենտրոնական Դրամատուն
          27. Ազգային գվարդիա
          28. Մամուլի վարչություն
          29. Հեռուստատեսություն
          30. Ռադիո
          31. Թեթեւ եւ սննդի արդյունաբերության

    
                  235

  - Էդո
- Տիգրան Նազարյան
- Սուրեն Աբրահամյան
- Նաիրի Բադալյան
- Հովակ Հովակիմյան + Գնել
- Մուշեղ
- Վաչո Քալաշյան
- Տիգրան Պասկեւիչյան
- Կարեն Արիստակեսյան
- Վարդան Դեւրիկյան
- Տիգրան Կյուրեղյան
- Մեխակ Գաբրիելյան
- Հմայակ Հովհաննիսյան
- Աշոտ (նկարիչ)
- Շաղիկ Մարուխյան
 - Աբո Պողիկյան
- Տիգրան Նաղդալյան
- Կառլեն Չախալյան
- Համլետ Գեւորգյան
- Հովհաննես Զատիկյան
- Շանթ Հարությունյան
- Արամ Մայիլյան
- Նարինե
- Գագո Հովհաննիսյան
- Ռաֆիկ Ղազինյան
- Հակոբ Սանասարյան
- Արամ Սարգսյան
- Րաֆի Հովհաննիսյան
- Աղասի (գանգրահեր)
- Արմեն Ամիրխանյան (բոյով) Նոյյան տապան
- Տարոն Առաքելյան
- Վաչե Գաբրիելյան
- Իգոր Մուրադյան
- Աշոտ Մանուչարյան
- Սիլվա Կապուտիկյան

                     236
  - Հայկ Բաբուխանյան
- Հրանտ Խաչատրյան
- Արտաշես Գեղամյան
- Սուրեն Հարությունյան
- Հրանտ Մարգարյան
- Վահան Հովհաննիսյան
- Վազգեն Մանուկյան
- Շավարշ Քոչարյան
- Արշակ Սադոյան
- Դավիթ Վարդանյան
- Ավո Իշխանյան
- Վահան Իշխանյան
- Վահագ (պատմականից)
- Կարեն Թոփչյան
- Կարինե Խոդիկյան
- Սեւակ
- Սերոբ Տեր-Պողոսյան
- Միսակ Մկրտչյան
- Էմմա Մկրտչյան
- Լեւոն Իգիթյան
- Գեւորգ (Հոկտեմբերյան)±±±
- Ռոստոմ (Հոկտեմբերյան)±±±
- Բայանդուր
- Հարութ (Ղազարոս) գվարդիա±±±
- Գարիկ (Մհեր) գվարդիա±±±
- Տարիել - Մեծամոր - երեխեք
- Հակոբ
- Իսկուհի  - Դավիթ - Հոկտեմբերյան
- Վաչո (Քյավառ) - տղեն±±±
- Ռազմիկի տղերքը
- Վանիկը
- Հայկը


 
                  237
  - Աշոտ Գրիգորյան
- Շուշիկ±±± (տղերքը)
- Վազգեն Գալստյան
- Պապիի քեռիի տղաները
- Հովիկ Յորդեկյան
- Վազգեն Սիսլյան
- Կամո Բեգլարյան - Մոսկվա
- Աշոտ - Օդեսա±±±
- Գագո - Օդեսա±±±
- Ժաննա Գալստյան - Արցախ
- Սպարտակ
- Արայիկ Ենոքյան
- Նվեր
-Ասո
- Եղո - Այգեձոր
- Արմեն
- Պարույր Հայրիկյան
- Հրաչ (նախկին դաշնակցական)
- Ռաֆիկ Համբարձումյան
- Բադալյան Սերգեյ
- Լեոնիդ Հակոբյան
- Ժիրայրը (Լիբանան)
- Հրայր Նալբանդյան - Լոս Անջելես±±±
- Տիգրան Տեր-Սարգսյան - Լոս Անջելես±±±
- Կարո Քեպապջյան + 1000 հոգի
- Հայկազ Ղահրիյան

                    238.
  Լեւոնը +եղբայրները +ծնողները + երեխաները
Վանոն + կինը + երեխեքը
Վազգենի ցեղը
Ռոբիկի ցեղը
Սերժիկի ցեղը
Իժոյի ցեղը
Մանվել
Սեյրան
Դոդի Գագո
   Տիրի Սամո
Նեմեց Ռուբո
Ծաղիկ Ռուբո

Վովա (ռազմ. ոստիկ.) Բուռնաշ
Ալիկ Արզումանյան
 
Շահեն Պետրոսյան
Բաբիկը
Հրանտ Բագրատյան
Գագիկ Մարտիրոսյան
Ադմիրալ
Գագիկ Հարությունյան
Լեոնարդ Պետրոսյան
Արա Սահակյան -ցեղով


   


       Կարծում ենք, որ ոչ ոքու համոզելու անհրաժեշտություն չկա, որ նման մի աշխատանք` այն էլ ոչ պետվարչական ու փորձառու մի անձի կողմից, երկար պրպտումների, խորհրդածության և համառ տքնանքի արդյունք է, ինչը կարող էր լինել խիստ որոշակի տեսլականի, զորեղ երաշխիքների ու դրա իրականացման հնարավորության մեջ համոզվածության պայմաններում: Ինչ վերաբերում է փաստաթղթերի երկրորդ` պաշտոնատար անձանց թեկնածություններին, ապա անվանումների երբեմն աղավաղումները, մականունները թե հարցականները հուշում են, որ դրանք միայն և սոսկ ընթացիկ սևագրական նշումներ են: Իրադարձությունների անգամ ըստ նախատեսված սցենարի զարգացման դեպքում դրանք տեղում դժվար թե որևէ դեր ունենային:   
    Այնինչ, բնական և մասամբ անփույթ իր այս տեսքով «կարմիր թղթապանակը» իրեղեն բացառիկ մի ապացույց է, որի անտեսումը աներկբա վկայում է նաև ոճրագործության հետքերը հետևողականորեն ծածկելու իրողությունը:
            Հա±րկ է անպատճառ որոտա երկինք.
                                                         ...ՇԱՌԱՉԵՆ ՇԱՆԹԵՐ