«Մենք և
հոկտեմբերի
27-ի ոճրագործությունը» հավելվածի նախորդ`
Առաջին մասում, մենք բավականի սպառիչ լուսաբանումներ էինք
բերել ընդհանրապես հոկտեմբերի 27-ի և մասնավորապես դրա հետ
կապված
Հայաստանից մեր վտարման և ողջ սփյուռքով մեկ
ամբողջ մեկ տասնամյակ է ի վեր հետապնդումների վերաբերյալ: Մնում էր մեկ
վերջին փորձություն, որին առիթ ծառայեց
2011թ. աշնանը Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզիի այցելիությունը Հայաստան:
Այդ կապակցությամբ
ֆրանսահայ մի քանի քաղաքական հալածյալներով դիմեցինք
նրան, հայցելով նրա միջնորդությունը հայաստանյան
իշխանությունների մոտ, մեր պարագայում ակնկալելով միայն
կարճատև այցելություն հայրենադարձ
հանգուցյալների անտերունչ շիրիմներին:
Այդ նախաձեռնության
մանրամասնությունները շարադրել ենք «Ա.Վարպետյանին
Հայաստանից վտարման առեղծվածը»
շարքի
«Եվս
մեկ և վերջին մի փորձ» ենթագլխում:
Սույն ակնարկի
առաջին հատվածը
վերաբերում է այդ
նախաձեռնության
հետ կապված հնարավոր զարգացումներին,
գրված դեռևս 26.02.2012 -ին:
Ըստ
այդմ և մինչ
այդ հայցի արդյունքները,
մենք համարձակվեցինք տրամաբանորեն կռահել մեր
քայլի դիվանագիտական նշանակությունը
ընթացիկ
իրադարձությունների
հեռանկարում, ինչը
փորձություն կհանդիսանար թեՙ սույն «ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ի
ԱՌԵՂԾՎԱԾԸ» ողջ քննախուզությանը և թեՙ «Ա.ՎԱՐՊԵՏՅԱՆԻ
ՈԴԻՍԱԿԱՆԸ»
շարքի
դիտարկումներին:
Սակայն,
ինչպես ասում են. «Ուրբաթը շաբաթից
շուտ եկավ», այսինքն`
հայ
իշխանությունների
կողմից
մեր հայցի
պատասխանը բացառիկ արագությամբ նախորդեց
ստորև ներկայացվող
կանխատեսումների
հրապարակմանը:
Այդ
իրողությունը
«ՎԵՐՋԻՆ
ԴԻՆՈԶԱՎՐԵՐԸ»
խորագրով
ստիպված
եղանք
զետեղել
սույն կայքում,
տեղեկացնելու համար համապատասխան որոշ մարմիններին և հետաքրքրվող
հասարակությանը:
Ինքնին խոսուն է նաև
այն հանգամանքը, որ հայ
իշխանությունների աներևակայելի խարդավանքը, խորթությունն
ու խեղամտությունը,
այն էլ Ազգային անվտանգության ծառայությունների տնօրեն գեներալ-գնդապետ
Գորիկ Հակոբյանի անունից,
անգամ թունդ ընդդիմադիր ոչ մեկ լրատվամիջոց
հասկանալիորեն չհամարձակվեց տպագրել: Այսուհանդերձ,
գլուխգործոց գայթումը կատարված էր, և ԱԱԾ առաջին
դեմքով մեզ մատուցվել էր պետական խարդավանքների, մեր քաղհալածյալ կարգավիճակի և
անուղղակիորեն դրա դրդապատճառների պատմական փաստաթուղթը,
որը չզլացանք թարգմանաբար
ներկայացնել պատկան
մարմիններին և դեռ անչափ պիտանի է
որպես սեփական մեղքի իրավական վավերագրություն ծառայելու ապագայում:
Արդ, մեզ մնում է ստորև ներկայացնել մեր
դիտարկումներն ու կանխատեսումները վերջին մեր այդ հայցի նշանակության ու դրա
հետևանքների վերաբերյալ: Եվ քանզի ընթացքում կատարվել են
քաղաքական որոշակի իրադարձություններ, վասն դրանց
վերաբերյալ մեր
կռահումների ճշմարտացիության, մենք
թեկուզ ժամանակավրեպ երանգավորումներով
կջանանք առավելագույնս պահպանել նախորդ շարադրանքը, այն զուգահեռելով
ու
լրացնելով ընթացիկ
իրադարձությունների ժամանակագրական հիշատակմամբ:
Մնացյալը
մնում է ժամանակի ու գալիքի իրավասությանը:
Ի լրումն նախորդ դիտարկումների, վերջապես առիթ
ստեղծվեց որոշակիորեն վավերելու համար
թե ո՞վ է մեր վտարման գլխավոր դեմքն ու ո՞րն էր մեկ
տասնամյակ է ի վեր այդքան համառ ու հետևողականորեն
հետապնդումների բուն պատճառը:
Այդ առիթը 2010թ. աշնանը, Ֆրանսիայի նախագահ Ն.
Սարկոզիի Հայաստան այցելությունն էր, այդ կապակցությամբ
մի քանի քաղհալածյալներով նրա միջամտության մեր հայցը
և դրան հետևած ֆրանսիական իշխանությունների համեստ
քայլերը: Ըստ այդմ, կարևորելով Հայաստանում
ժողովրդավարության հաստատումը, այդ խնդրականի վերաբերյալ
ընթացիկ բանակցություններն ու իբր դրանում ՀՀ նախագահ Ս.
Սարգսյանի ջանքերը, և իրավիճակի անհրաժեշտ ծանոթությունից
հետո, առաջակվեց դիմել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին,
ինչն էլ կատարվեց 28.01.2012թ. փաստաթղթերի փաթեթային
առաքմամբ (
www.eutyun.org/S/2/AVG/AVG_100316_Sarkozi%202.htm ):
Այդու, «գնդակը» պաշտոնապես հայտնվեց հայրենի
իշխանությունների դաշտում և միջազգային տեսադաշտում: Զի.
- Հայաստան սոսկ հարազատների շիրիմներին կարճատև մեր
այցելության թույլտվության տարրական, մարդասիրական ու
անշառ հայցի այս անգամ ևս մերժումը նախ ինքնին և առավել
հնչեղությամբ բարձրացնելու էր «իսկ ինչո՞ւ» հարցականը,
որին «ՀՀ պետական անվտանգությանն ու հասարակական կարգին
լուրջ սպառնալիք» անհեթեթ պատճառաբանությունը ներկայանալու
էր իր ողջ մերկությամբ ու մեղկությամբ, ինքնաբերաբար
հուշելով «պետական հույժ գաղտնի» մի պատճառի առկայությունը
(www.eutyun.org/S/2/AVG/AVG-2.htm):
- Այդ իրավիճակում ՀՀ իշխանությունները և մասնավորապես
նախագահ Ս. Սարգսյանը «թաքնվել» կամ «չիմանալու տալ»
տրամաբանորեն չէին
կարող, առանց հարցականի տակ դնելու
ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ իր
անկեղծությունը միջազգային հանրության և անձնապես
Ֆրանսիայի նախագահ Պր. Ն. Սարկոզիի նկատմամբ: Առավել ևս
հայոց եղեռնի վերաբերյալ նրա ու Ֆրանիսայի ջանքերից և ՀՀԿ
13-րդ 10/03.2012թ. համագումարում իր իբր
«մարդասիրական-ժողովրդավարական» ելույթից ու խոստումներից հետո:
- Իսկ եթե նա այնուամենայնիվ չընդառաջեց զուտ
մարդասիրական այս գործընթացին, ապա կաՙմ պիտի ունենար
լրջագույն պատճառներ, կաՙմ կարողություն չունենար այդ
տարրական թվացյալ խնդրականը հանգուցալուծելու: Առաջին
դեպքում առավել պիտի համառեր «ինչո՞ւ», երկրորդ դեպքում
ավելանար` իսկ «ո՞վ կամ ի՞նչն է դրան խանգարում»
հարցականը:
- Նկատի առնելով Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան տանդեմի
երբեմնի ու արդի փոխհարաբերությունները, ինչպես նաև
ներքաղաքական իրավիճակը, անմիջապես պետք է մտածեինք ՀՀ
երկրորդ նախագահի, նրա շրջանակների ու քաղաքականության
մասին, որի հետ են առնչվում հոկտեմբեր 27-ի և դրան հետևած
բոլորը իրադարձությունները, այդ թվում նաև մեր վտարումը և
այդքան համառ հետապնդումները: Իսկ թե ինչո՞ւ, այդ մասին բավականին
հանգամանալից շարադրել ենք մեր այս «Հոկտեմբեր 27-ի
առեղծվածը» քննախուզության մեջ և դեռ անտիպ որոշ
նյութերում: Այդ հիրավի
«պետական հույժ գաղտնի» մի դրդապատճառ է, ինչը կարող էր
հանգամանորեն բացատրել ամենայն ու դեռ ավելին: Այնպես`
ինչպես ճակատագրական այդ ոճրագործության հետ են կապված
դրանից հետո տարօրինակ թվացյալ բոլոր իրադարձություններն
ու բռնությունները:
- Մեր պարագայում այդ նշանակում է, որ Ս. Սարգսյանը
կաՙմ դրության ամբողջովին տերը չէ կաՙմ Ռ. Քոչարյան -Ս.
Սարգսյան հակադրությունները, ինչպես նաև ժողովրդականացման
փորձերը մասամբ կամ ամբողջովին երևութական են
1: Մասամբ, զի անգամ խորքային
թե մասնակի տարաձայնությունների առկայության պարագայում
հոկտեմբերի 27-ի պետական ոճրագործությունը
չեզոքացնում է դրանք: Հիշենք, որ այդժամ Ս. Սարգսյանը
Ազգային անվտանգության նախարարն էր և ուղղակի-անուղղակի
պատասխանտվություն էր կրում կատարվածի համար:
- Բոլոր դեպքում հաստատվում է մեկ բան, որ եթե անգամ
Ռ. Քոչարյանը իր «արյունալի» հեղինակությամբ ու հանուր
ատելության վաստակով քաղաքական դաշտում այլևս ընդունելի
չէ և կարծեք ոչ էլ ակտիվ, սակայն ունի բավականին հզոր ներքին ու արտաքին
հենարաններ և որոշիչ դերակատարություն
2: Ներսում հզոր հենարան կարող էին լինել
ուժային կառույցների
որոշ և քաղաքական որոշակի շրջանակները ( որոնք բազմիցս
ապացուցել են իրենց գոյությունն ու զորությունը, սկսյալ
1998թ. նախագահական ընտրություններից և մնացյալից...),
արտաքին`... Ռուսաստանն ու անձնապես Վ. Պուտինը: Երկրորդ
դեպքում հարկ է ընդունել, որ անգամ ինչ-ինչ
տարաձայնությունների դեպքում որոշ խնդիրներ երկուսի,
և վստահաբար նաև Ռուսաստանի համար անձեռնմխելի են: Իսկ այդ
կարող է լինել միմայն մեկը` հոկտեմբերի 27-ը...
|
1
Մեր այս դատողություններն
արդեն արված էին 11.02.2012 թ., երբ 25.02.2012թ
http://www.zhamanak.com/
թերթում հրապարակվեց հետևյալ հաղորդագրությունը.
«ԱԱԾ
աշխատակիցը լրագրողին կարևոր տեղեկություն է հաղորդել.
Երեկ «ՀԺ»-ի թղթակիցներից մեկի հետ տարօրինակ դեպք է տեղի
ունեցել. «Զաքյան փողոցում նրան է մոտեցել մոտ 50 տարեկան
մի տղամարդ, ներկայացել որպես ԱԱԾ գնդապետ և ասել, որ շատ
կարևոր տեղեկություն ունի հաղորդելու: Տղամարդն, ի դեպ,
ցույց է տվել ԱԱԾ վկայականը, որի վրա մեր թղթակիցը տեսել է
նրա լուսանկարը` գնդապետի համազգեստով: Տղամարդը, սակայն,
փակել է անուն-ազգանունի մասը: ԱԱԾ գնդապետ ներկայացածը,
ահա, արտասանել Է ընդամենը երկու նախադասություն, որի
իմաստը հետևյալն է. Սերժ Սարգսյանի և Ռոբերտ
Քոչարյանի հակասությունների մասին խոսակցությունը լեգենդ
Է, նրանք գործում են ընդհանուր պլանով, որի նպատակը մեկն
Է` ամայացնել ողջ քաղաքական դաշտը` ասպարեզում թողնելով
միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Տղամարդը խնդրել է այս ուղերձը
փոխանցել հանրությանը»: Թերթը զերծ է մնում որևէ
մեկնաբանությունից» ( Շաբաթ 25.02.2012):
Անկախ ամենայնից ՀՀԿ վերընտրված նախագահությունում և
կառավարության կազմում «քոչարյանական» թեքումով կադրերի
առկայությունը խոսում է հերթական «կամուֆլյաժի»,
զիջողականության թե քաղաքական խաղերի մասին, թե ՙ ներքին
և թեՙ արտաքին ասպարեզներում:
2
Տեՙս հանրահայտ
«չեկիստ»
Իգոր Մուրադյանի
«Շատ բան կարող է փոխել ինքը`
Քոչարյանը»
հոդվածը
(
Lragir.am,
23/03/2012
http://www.lragir.am/armsrc/comments62144.html
)
3 Արևմտյան
տերություններից առավել սկզբունքային գտնվեց ԱՄՆ, որն
ընդունել և հանգամանալից հարցաքննել էր հոկտ. 27-ի հետ
կապված կարևոր մի շարք դեմքերի և որը հատկապես Ռ.
Քոչարյանի նկատմամբ չէր թաքցնում իր բացասական
վերաբերմունքը: Այդ վկայում է նաև մեր
«ամենագետ»
նույն Ի. Մուրադյանը վերոնշյալ նույն
«Շատ բան կարող է փոխել ինքը`
Քոչարյանը»
հոդվածում.
«Քոչարյանը
հիանալի էր հասկանում, որ ինքը ոչ մի հույս չի կարող
ունենալ, թե որևէ փոփոխություն կարող է լինել իր անձի
նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի վերաբերմունքի մեջ, և իր
քաղաքականությունը հաջողությամբ կառուցում էր սահմանափակ
ձևաչափով, այսինքն, ամրապնդելով հարաբերությունները
Ռուսաստանի, Իրանի, Ֆրանսիայի հետ...»:
|
|
- Եվ միմայն այս պարագայում ֆրանսիական կողմը պիտի նախընտրեր
լռել, ինչպես մեծ տերությունների հետ լռեց հոկտեմբերի 27-ի
արտառոց ոճրագործության պարագայում, գիտենալով հանդերձ ողջ
իրողությունը
3:
Դեռ ավելին` ծանոթ լինելով հոկտեմբերի 27-ի
հետաքննության N°62207199 քրեական գործի 43 հատոր և 18000
էջանոց արձանագրություններին...(
http://27-october
1999.blogspot.com/2007/11/62207199-27.html ):
Իսկ թե ինչո՞ւ լռեցին-ներկայացրել ենք սույն
քննախուզության «Ինչո՞ւ լռեց աշխարհը» ենթագլխում (
http://www.eutyun.org/S/E/AX/AX_H_04.htm ): Մինչդեռ,
հայոց համար հրատապ, էական
և առավել մեծ աջակցություն կլիներ, եթե մեծ
տերությունները եղեռնի շահարկման փոխարեն կամ
գոնե դրան
զուգահեռ վճռականորեն դատապարտեին hոկտեմբներ 27-ի և
մարտիմեկյան ոճրագործությունները, ինչպես ընդհանրապես
արվում են որոշ երկրների, մասնավորապես` Լիբանանի վարչապետ
Ռ. Հարիրի սպանության պարագայում: Մինչդեռ եղավ ճիշտ
հակառակը, ԵՄ դիտորդներն ու հաստատությունները ի վերջո
փակեցին նաև մայիսմեկյան սպանդի ընդդիմության հայցերը:
Նույն նկատառումներով, մեր այս վերջին պարագայում
ևս ֆրանսիական իշխանությունները դիվանագիտորեն պիտի
նախընտրեին անցնել լռությամբ, նկատի առնելով
տարածաշրջանային իրավիճակը և հայաստանյան իշխանությունների
իբր բարեփոխության քայլերը: Այնպես` ինչպես և ՀՀԿ 13-րդ
համագումարը միաժամանակ շնորհավորեցին թեՙ «Եվրոպական
ժողովրդական կուսակցության» նախագահ Wilfried Martens-ի և
թեՙ Ռուսատանի վերընտրված նախագահ Վ. Պուտինը, երկուսն էլ
հույս հայտնելով ու քաջալերելով ՀՀԿ-ի հաղթանակը 2012թ
խորհրդարանական ընտրություններում: Այս իրավիճակում,
հայաստանյան իշխանությունները իհարկե կարող էին անտեսել
ֆրանսիական կողմի շատ համեստ միջամտությունը:
Եվ այս ամենը, վերստին Վ. Պուտինի նախագահական
վերընտրության շրջանում...
|
|
|
Վերոնշյալ դատողություններից հետո
կատարվեցին մի քանի նշանակալից իրադարձություններ:
- Մեր հայցին նախ հաջորդեց որոշ լռություն, ապա մեր համառ
հարցադրումներին շուտով սպառիչ պատասխան տալու
հավաստիացում:
Պարզ է, որ համապատասխան մարմինները հայտնվել էին
տհաճ իրավիճակում և նկատի առնելով խնդրո
արտաքնացումը նախապատրաստում էին իշխանական
տարբեր օղակների միջև փոխհամաձայնեցված ինչ-որ «հիմնավոր»
պատասխան: Այն հիրավի չուշացավ և
ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանի
միջոցով մեզ փոխանցվեց մի արտառոց, եղծ ու
զարմանալիորեն անհեթեթ
որոշում: Այդ, «ՎԵՐՋԻՆ
ԴԻՆՈԶԱՎՐԵՐԸ» խորագրով , հանգամանալից շարադրել
ենք սույն կայքում:
Խիստ նշանակալից մի իրողություն, ինչը գալիս է
վկայակոչելու, որ արտաքին աշխարին տրված պերճ
խոստումներից ու բարեփոխման ճառերից հետո
Հայաստանում առաձնապես ոչինչ էլ չի փոխվել, մեր նկատմամբ
ծայրահեղ նենգ վերաբերմունքը` նույնպես:
Այսինքն, մեր ամենավերջին դիտարկումներն ու
ենթադրությունները նույնպես ճշմարիտ էին, ինչն
ավելի ու ավելի հաստատվում էր ընթացիկ իրադարձություններով:
- Այդպես, մինչ քաղտեխնոլոգիական հոյակապ մի սցենարով, անհամերաշխ
ամուսինների պես քոչարյանական ԲՀԿ և սերժական ՀՀԿ
մեկ սիրաբանում, մեկ գժտվում էին, բոլորը միաձայն
խոսում-խոստանում բացառիկ թափանցիկ և դեմոկրատական
ընտրություններ, Ս. Սարգսյանը բազմապատկում էր
շփումները Արևմուտքի հետ, հորդորում «Հավատանք, որ
փոխվենք, փոխվենք, որ հավատանք», և մինչ այդ ասես
անմաս ու ներքաղաքական կյանքում բացակա թվացյալ ՀՀ
երկրորդ նախագահը խորհրդավոր լռում էր, իսկ
Հայաստանի բանիմաց համարվող քաղաքագետներից մեկը`
Ռ. Կիրակոսյանը ազդարարում թե իբր «Ամեն օր
Քոչարյանը դառնում է ավելի նախկին» (
http://www.lragir.am/armsrc/interview61534.html
, Lragir.am, 12/03/2012 ), ինչպես կայծակը անամպ
երկնքում պայթում է անսպասելի լուրը.
«Քոչարյանն ու Պուտինը քննարկել են
Հայաստանի նախընտրական իրավիճակը»
«Մարտի 15-ին Մոսկվայի Սպիտակ տանը տեղի է ունեցել
ՌԴ նորընտիր նախագահ Վ. Պուտինի և ՀՀ երկրորդ
նախագահ Ռ. Քոչարյանի հանդիպումը: Բավականին երկար
տևած հանդիպմանը քննարկվել են Հայաստանում
նախընտրական իրավիճակին վերաբերող հարցեր,
ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային
ներկա փուլը, Հարավային Կովկասում առկա մի շարք
խնդիրներ» (A1+,18.03.2012,
http://www.a1plus.am/am/politics/2012/03/18/putin
):
«Ի՞նչ է անում Քոչարյանը Մոսկվայում»-(
http://www.lragir.am/armsrc/comments61904.html
, Lragir.am, 19/03/2012,և այլուր):
Համարյա միաժամանակ Մոսկվայում են
հայտնվում թեՙ Սերժ Սարգսյանը, թեՙ փոխվարչապետ,
Ռ. Քոչարյանի խիստ մերձակից նույն Արմեն
Գևորգյանը: Վերջինս իր գործընկերոջ, ՌԴ տարածքային
զարգացման նախարար Վ. Բասարգինի հետ քննարկում են
երկու երկրների տարածաշրջանների միջև
հարաբերությունների զարգացման և
«նախարարությունների միջև համագործակցության
հարցեր» ( Առաջին Լրատվական, 20.03.2012 ) :
|
Եվ այս բոլորը խորհրդարանական ընտրությունների
նախաշեմին, կամ ինչպես 1999թ. հոկտ. 1-ին Վ.
Պուտինի խորհրդավոր այցը Երևան, իր նախագահական վերելքի
ճանապարհին, չեչենական երկրորդ պատերազմի և Հայաստանում
խորհրդարանական ոճրագործության նախաշեմին... Եվ եթե նկատի առնենք նաև ՌԴ ԱԽՔ Ն.Պատրուշևի այցն ու
հանդիպումը Ս. Սարգսյանի հետ (
http://www.zhamanak.com/ ,
9/02.2012) և ՌԴ ԱԳ նախարարը Ս. Լավրովի ակնկալիք այցը
ապրիլին` վերստին ճիշտ ընտրությունների նախաշեմին, ինչպես նաև ՀՀԿ
կազմած իբր «նորացված» ընտրացուցակը, ապա միանգամից պարզ
կդառնա, որ Ս. Սարգսյանի-Ռ. Քոչարյանի հակասությունները,
«Հավատանք- փոխվենք», դեմոկրատիզացման և թափանցիկ
ընտրությունների խոստումները իսկապես «լեգենդներ» են,
վերոնշյալ «ասեկոսը»
որոշ հավանական տարաձայնություններով հանդերձ`
բավականին ճշմարտամոտ1,
այս ամենը` քաղտեխնոլոգիական կատարելագործված թատերախաղ և
աչքակապություն (վկա`
խորհրդարանական վերջին ընտրությունները... Լրացված,
07.05.2012 թ.): Այնպես, ինչպես եղել է հատկապես հոկտեմբեր
27-ից ի վեր և խորհրդային ամենամռայլ տարիներին և ինչպես
որոշ լրատվամիջոցներ շտապեցին հանգստացնել ու բացատրել
այդքան երկար հանդիպմանը նպատակը. «Ռ. Քոչարյանը
Վ. Պուտինից Գազպրոմում աշխատանք է խնդրել...» («Ռուսաստանի
խաղերը Հայաստանումը»`
Առաջին Լրատվական,
21.03.2012):
Այս ամենի անուղղակի
ապացույցն եղավ ոչ պատահականորեն խորհրդարանական
ընտրություններից մի քանի օր առաջ Ռ. Քոչարյանի
«Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցը, հատկապես
Վ. Պուտին - Ռ. Քոչարյանի փոխհարաբերությունների
խոստովանությամբ: Ըստ այդմ, ամենայնի հետևում երևակվում
էին ոչ միայն վերջինիս ականջները` այլև ողջ իրողության
աղիքները, եթե իհարկե օժտված ենք խորաթափանց և միաժամանակ
նեգատիվ-ժխտանկարային,
այսինքն` «ռենտգենյան» և
էութենական տեսողականությամբ
4 (
http://www.mediamax.am/am/news/politics/4830/ ):
Մեկ խոսքով,
հայոց «բերմունդյան եռանկյունու» տեսանելի ու անտեսանելի
գագաթը մնում է ղարաբաղյան «գիշատիչը», որի ստորջրյա
սառցազանգվածին էլ բախվեց պետականության մեր լեռնագնաց
«Տիտանիկը», ցարդ շարունակելով դանդաղ ընկղմել իր իբր
«հավերժի ճամփորդներով»...
Եվ ոչ
պատահականորեն 06.05.2012թ. խորհրդարանական
ընտրություններում առաջին երեք տեղերը պիտի զբաղեցներ
եռագլուխ այդ «այսբերգը»՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը: Երեքն էլ
տարաչափորեն ռուսահաճ
5...
Այսու. «Արևելյան ճակատում ոչ մեկ փոփոխություն»...(
Լրացված, 7.05.2012թ. )
Այս իրավիճակում կատարելապես օրինական է, որ անտեսվեր
նաև ֆրանսիական իշխանությունների լավատեսությունը և
մերժվեր մեր վերջին հայցը: Ըստ որում, եթե 2005թ. նույն
հայցով մեր դիմումը այդժամ ՀՀ օմբուդսմեն Լ. Ալավերդյանը
հանգամանալից քննարկել և անաչառորեն տվել էր իրավիճակը
բնորոշող պատասխան (
http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_051215_OMB-LA.htm ,
ըստ որում նա շուտով պաշտոնազրկվեց...
), իրավահաջորդ Ա. Հարությունյանը պարզապես «ցրել» (
ստելով, իբր մերժվում է ոչ թե այցի թույլտվությունը` այլ կացության
կարգավիճակը...), ապա արդի օմբուդսմեն Կ. Անդրեասյանը
պարտաճանաչորեն փոխանցում էր պատկան մարմինների
բացահայտորեն եղծ ու անհեթեթ որոշումը: Ի վերջո նա
ընդամենը
«իրավական
ցուցափեղկ» է, հարցի լուծումը նրա
կարողություններից վեր, ինչպես ժամանակին խոստովանել էր
ՕՎԻՐԻ պես Տիկ. Ա. Զաքարյանը 30.05.2008թ. իր մեզ ուղղակի
Ֆրանսիա հասցեագրված նամակում ( ի դեպ նույնպես պաշտոնազրկումից ճիշտ առաջ... ).
«Հարգելի Պր. Ա.Վարպետյան, Ձեր այցելությունը համապատասխան մարմինների կողմից
գտնվել է ոչ նպատակահարմար... »:
«Համապատասխան
մարմինները», պարզ է, մեր փառապանծ Ազգային
անվտանգությունն է, տվյալ դեպքում արդեն հանձինս դրա
առաջին դեմքի: Այսինքն, Հայաստանում իրավիճակը կայունանում
է,
խարդավանքները` օրինականանում, դեմագոգիան`
քաղաքակրթվում...
|
4
Հայտնի
է, որ հետախուզական պրակտիկայում խիստ
որոշիչ
է
«լեգենդի»
,
այսինքն` հորինածո,
առերևույթ
կերպարի համոզչականությունը
և
զուգահեռ
կեցության
ճշմարտանմանությունը,
որի տակ հմտորեն սքողվում են բուն
իրականությունն
ու նպատակները: Այդ ավանդույթը առավել դրևորված էր
ստալինյան շրջանում, բայց նաև պուտինյան
քաղաքականության մեջ, ինչի բառացի պատճեն
են Ռ. Քոչարյանը` իր ողջ գործելակերպով:
Դրա ցայտուն մեկ օրինակն եղավ հոկտեմբեր 27-ի ոճրագործությունն
ու հետևող ժամանակաշրջանը, թեև
նախապես բավականին
կոպիտ և
անթաքույց լկտիությամբ,
ինչն այդուհանդերձ եղավ արդյունավետ, ապա
ընթացքում հղկվեց ու կատարելագործվեց, ի վերջո
դառնալով կայուն կացութաձև:
Ճիշտ բոլշևիկյան ավանդույթներին համահունչ, այն
տարբերաությամբ, որ նախորդ կենսափորձը այդ
ավանդույթը որդեգրել էր հանուն ինչ-որ գաղափարների
ու «գիտական տեսլականի», տվյալ դեպքում` հանուն
կայսերապաշտության ու անձնական կայացման:
Այդպես, հայ ողջ
իրականությունը, արժեքները և անգամ
միջազգային փոխհարաբերությունները եղծ են, հիմնված աչքակապության, խարդավանքների
ու խեղաթյուրումների վրա:
Սակայն, հայտնի
է
նաև,
որ
զտիչ երիկամների խաթարման դեպքում արտաթորանքը խառնվում է արյանը,
թունավորով
ողջ կենդահամակարգը
և ի վերջո պատճառելով
դրա անխուսափելի
վախճանը:
Էթնիկական թե սոցիալական համակարգերում
պաշտպանական այդ գործառույթն ապահովում է
բարոյահոգեբանական գործոնը: Մի հանգամանք,
որը կարևորեց Վ. Սարգսյանը, սակայն, ավա~ղ, միայն
իր վերջին` վարչապետության շրջանում, դառնալով դրա
բացակայության ակնառու զոհը:
5
Վերջինս Լ. Տեր-Պետրոսյանի
Ռուսաստանին ուղղված եղծ թե անկեղծ «ռևերանսների»
շնորհիվ, իսկ ավելի բացահայտ՝ ՀԱԿ-ի անդամ,
ավանդական ռուսամետ ՍԴՀԿ նախագահ Լ. Սարգսյանի ՌԴ
նախագահական ընտրարշավում Վ. Պուտին օգտին
քվեարկելու ռուսահայերին հղած առաջին հայացքից
տարօրինակ
թվացյալ
կոչով... ( Aravot.am, 06.03.2012, «ՍԴՀԿ-ն
պաշտպանում է Պուտինին»,
http://www.aravot.am/2012/02/06/35122/
):
|
|
*
* *
Օղակը փակված է: Մինչդեռ մեր հարցն էլ կարծես կարող էր փակվել սոսկ
Հայաստան ելումուտի կամ թեկուզ միայն մեկ այցելության թույլտվությամբ,
որից հետո մենք բողոքելու տեղ չէինք ունենա: Այս դեպքում ինչո՞ւ այն չի
տրվում, այն էլ հենց նախընտրական, ներքին ու արտաքին առումներով
նման ձեռնտու իրավիճակում, երբ դրանով կարող էր փարատվել ևՙ
Քոչարյան-Սարգսյան այդքան շահարկվող հակադրությունը ևՙ
տարակուսանքը «Հավատանք-փոխվենք, փոխվենք-հավատանք» փքուն
կարգախոսի վերաբերյալ:
Այստեղ կարող է լինել միմիայն մեկ համոզիչ պատասխան.
լռեցնել Վարպետյանին և մատնել մոռացության, ինչպես
տարանջատվեց ու փակվեց ոճրագործության պատվիրատուների
հետաքննչական մասը, ինչպես եթերազրկվեց Ա1+
հեռուստաալիքը, լռեցվեցին այդ հարցը 2007թ.
ընտրարշվում բարձրացրած ՀՀ առաջին
նախագահը, երբեմնի քննչական խմբի պետ, ապա ՀՀ գլխավոր
դատախազի տեղակալ, այդքան իրազեկ Գ.
Ջահանգիրյանը և շատ այլք, դրանով էլ հոկտեմբերի 27-ի պատմական
ոճրագործությունը: Այնպես, ինչպես խեղաթյուրվել և մոռացության են
ենթարկվել Ա. Մյասնիկյանի «ավիովթարը», Ա. Խանջյանի իբր
«ինքնասպանությունը» և դեռ քանի-քանի պետական ոճրագործություններ:
Իսկ որքանո՞վ էր խանգարիչ մեր չափազանց զուսպ ըմբոստությունը կամ
հետագա քննախոսությունը այդ ոճրագործության վերաբերյալ:
Թերևս այնքանով, որքանով հաստատվեցին հայագիտական մեր մի
քանի տեսությունները և հատկապես կարող է հետագայում
համաշխարհայնորեն հաստատվել Էություն-էիզմ ուսմունքը: Իսկ այդ
ինքնին կարող է լինել սույն քննախուզության հավաստիացումը, ինչպես
ճշմարտացի դուրս եկան մեր նախորդ վերլուծությունները,
մասնավորապես
«ԼՈՒՍՆԻ
27-ՐԴ ԴԵՄՔԸ...»
ակնարկի` ԲՀԿ հետ ինչ-ինչ համաձայնագրի և Ռ. Քոչարյանի
«կադր», նույն Գ. Հակոբյանի ժամկետանց պաշտոնավարման երկարաձգման և հենց մեր վերջին հայցի առնչությամբ
( նկատենք, որ հոկտեմբերի 27-ի վերաբերյալ այդքան
ընդգրկուն, էական և համարձակ դիտարկումներ չեն արվել ): Իսկ
տեսությունների հաստատման հետ
մենք պատմականորեն
ակամա դառնում ենք այդ ծայրահեղորեն նենգ ու
հրեշավոր ոճրագործության կենդանի և ճշմարտահավատ վկան: Դրանում է Վարպետյանին
մոռացության մատնելու, նրա գաղափարները յուրացնելու. շեղելու ու
պարզամտորեն շահարկելու այդքան համառ մարտավարությունը: Զի,
իրականում այդ գաղափարները կարծես այդքան էլ խանգարիչ չեն և կարող էին
շահարկվել առանց նրան Հայաստանից վտարելու, ինչպես եղել է մինչև
այդ:
Ուրեմն, մեր վտարման ու այսքան խնդրահարույց հետապնդումների
հիմնական պատճառ մնում է միայն մեկը. հոկտեմբերի 27-ի պատմական
ոճրագործությունը` իր խորքային ծալքերով և գերնպատակով:
Այն է-
Հայաստանին վերադարձնել Ռուսաստանի ազդեցության ոլորտ և
ապահովել վերջինս ներկայությունը Կովկասում: Այն, որի
համար Կենտրոնը
ժամանակին ծրագրավորեց և իրականացրեց ղարաբաղյան պատերազմը,
իրադարձությունների ամբողջ և հետևողական մի շարք, ինչն հիրավի շարունակվում և ամրագրվում է յուրաքանչյուր օր, ամիս ու տարի:
Ահա այս, բայց հակադարձ առումով. «ՀՀ պետական անվտանգությանն
ու հասարակական կարգին լուրջ սպառնալիքը»` կարող է
հիրավի
հիմնավոր դիտվել...
Այդ էլ է յուրօրինակ պատիվ:
Ինչ վերաբերում է մեր դիտարկումներին և ըստ այդմ
կանխատեսումներին, ապա դրան դեռ վստահաբար առավել
կհաստատվեն խորհրդարանական մոտակա և նախագահական գալիք
ընտրություններում, ինչպես նաև հետագայում:
Հուսանք, որ այդ կարձանագրեն ու կքննարկեն
արդեն արթմնի
այլք:
ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ի
ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Այդ մասին եղան բավականին արծարծումներ, զուգորդումներ ու
բնորոշումները: 26.10.2007 թ. հրապարակային իր
վերոնշյալ ելույթում,
Լ. Տեր-Պետրոսյանը հոկտեմբեր 27-ը առերևույթ համեմատեց
705թ. Նախճավանի եկեղեցիներում արաբների կողմից հայ
նախարարների ողջակիզման, 1915 թ. հայ մտավորական ընտրանու
գլխատման և 1930-ական թվականներին հայ կարկառուն դեմքերի
ստալինյան ոչնչացումների հետ: Սույն քննախուզության
բնաբանում մենք պետական այդ ոճրագործությունը
զուգահեռեցինք 374 թ. Հռոմի կողմից Պապ թագավորի
դավադրական սպանության հետ, որից հետո Հռոմի և Պարսկաստանի
միջև ճզմված ու հազիվ փոքր-ինչ ինքնուրույնություն ձեռք
բերած Հայաստանը կորցրեց անկախությունը և վերստին տրոհվեց
արևմտյան ու արևելյան հպատակության և ներքին ճաքճքումների:
Այն տարբերությամբ, որ այս մեկ ոճրագործությունը կատարել
էին հայերը յուրայինների նկատմամբ, ԽՍՀՄ-ի փուլուզումից
հետո ի վերջո անկախության և պատմական իբր վերածննդյան
պայմաններում...
Սակայն, ավելորդ չէ մեկ և բազմիցս անգամ հիշեցնելը, որ ինչպես
1918 թ. առաջին հանրապետության պարագայում, այս
անկախությունը ևս արտաքին հանգամանքների հետևանքն էր,
ղարաբաղյան հարցը, Սումգաիթի, Բաքվի, Կիրովաբադի
իրադարձություններն ու արցախյան պատերազմը` «բաժանիր-տիրիր» սկզբունքով Կենտրոնի ծրագիրը , հոկտեմբեր 27-ի
շրջադարձային ոճրագործությունը` նույնպես, թեև այս անգամ
ներքին առումով և «ղարաբաղյան կլանի» նախաձեռնությամբ:
Այսինքն, հայերի ձեռքերով, ինչը Պապ թագավորի դավադրական
սպանության համեմատ հարկ է համարել հիրավի պատմականորեն
ճակատագրական նահանջ, ինչպես եղել է անկումային վերջին
երկհազարամյակում: Եվ այդ` բոլոր ասպարեզներում.
քաղաքական, տնտեսական, մշակութային և հատկապես
էթնոհոգեբանական ու գոյաբանական:
Նույնը և շատ ավելին` այժմ:
Այստեղ չենք ծավալվի թվարկելու համար անցյալ դարասկզբի
ողբերգական դեպքերից հետո արյուն-քրտինքով ձեռք բերված
նյութական և հոգևոր քիչ թե շատ ձեռքբերումների կատարյալ
փոշիացումը: Բայց նաև շատ ավելին, և այդ հատկապես
բարոյահոգեբանական առումով, որի մասին ահազանգում էր Վ.
Սարգսյանը, ավա~ղ, միայն վարչապետական կարգավիճակում, և
որի զոհը դարձավ
հենց ինքը: Նույնը նաև ողջ հայ հանրույթի
վերաբերյալ, որը կատարելապես հիմարացվեց, հպատակեցվեց,
նվաստացվեց, բարոյազրկվեց այն աստիճան, որ անգամ քաջ
գիտենալով բուն եղելությունը լռեց, այդու
հավաքականորեն դառնալով ոճրագործության մեղսակիցը: Այսինքն,
հավաքականորեն ոճրագործ ազգ, տրվելով նաև զանգվածային
արտագաղթի, ինքնահոշոտման, մարմնավաճառության ( և այդ նաև
բառացիորեն հայրենիքի և նյութատեխնիկական առումներով: Էլ
ինչո՞ւ հայուհիներին փնովել... ), սոցիոհոգեբանորեն և էթնոհոգեբանորեն` կատարյալ
սնանկության, ընդհանրապես դառնալով կամազուրկ, մուրացիկ,
այլևս 2/3-ով աշխարհասփյուռ զանգված, և հայտնվելով
բառացիորեն օրհասական իրավիճակում: Այնպես, ինչպիսինն
էր մեր մտավախությունը արցախյան իրադարձությունների
նախօրերին, դրանք որակելով կաՙմ հիրավի պատմական զարթոնք,
կաՙմ հոգեվարային աշխուժացում:
Եվ այդ դարերով այդքան երազած, թեկուզ կարճատև, անկախության ձեռքբերումից
հետո:
Եվ այդ հատկապես հոկտեմբեր 27-ի լկտիությամբ ու նենգությամբ
անգերազանցելի ոճրագործությամբ, որի
մեկ շարունակությունն ու հենց վկայությունն էր 2008
թվականի մարտիմեկյան սպանդը:
Եվ այս ամենը. «Որքան
լկտի` այդքան համոզիչ» կամ
ըստ ռուսական ասույթի «Наглость города
берет» ռազմավարությամբ («Լկտիությունը
քաղաքներ է զավթում», տվյալ
դեպքում` նաև պետություններ):
Այդպես, հոկտեմբեր 27-ի լկտի ոճրագործությամբ ահ սերմանվեց
ոչ միայն ողջ
հանրույթի` այլև քիչ թե շատ ուղղամիտների ու
համարձականների մեջ: Այդպես, ամեն մի բռիության ու
նենգության հետ ավելի ու ավելի էր կոտրվում քաղաքացիական
կամքն ու ազգային ոգին, ամեն մի բռնության հետ առավել ձգվում հնազանդության
պնդօղակը ու ըմբոստության զսպաշապիկը: Այնպես` ինչպես գազար ու գավազանով ընտելացնում
են վայրի կենդանիններին ( ո՞ւր մնաց եղեռնապուրծ
հայությանը...): Մեր և նմանների հալածանքներն էլ ունեին
«պրոֆիլակտիկ-դաստիարակչական» բնույթ, անկախ վաստակից թե
հասարակական կարծիքից ցուցադրելու համար պատժամիջոցների
ընտրության մեջ իշխանությունների վճռականությունը, ինչպես
մարտիմեկյան սպանդը և դրանից հետո զանգվածային
ձեռբակալությունները:
Եվ Պուտին-Քոչարյան վերջին հանդիպումն էլ
կողմնակիորեն գալիս էր հայոց ու այլոց հիշեցնելու թե ո՞վ է
տերը, ինչպես Հայաստանի իբր անկախության շքերթին ռուսական
զորամասերի հանդեսը: Այնպես, ինչպես կենդանիներն են
ջրթափով սահմանում իրենց տիրույթը.
«այս ծառն իՙմն է, այս սարն իՙմն է...»: Եվ այնպես, ինչպես
թքում են որևէ մեկի պնակում` նրա թե այլոց ախորժակը
փակելու համար:
Տարօրինակ ոչինչ
չկա, երբ.
«Միաժամանակ սև և սպիտակ քարերով խաղացող
շախմատիստը
միշտ էլ շահում է: Առավել ևս, եթե խաղատախտակի
տերն ու խաղականոնների
հեղինակը ինքն է: Երիցս առավել, եթե ինքն է նաև` խաղավարը»:
Այս ամենում ախտաբանական ամենամտահոգիչ հանգամանքը մնում է այն,
թե ինչպես հինավուրց,
մշակութային փայլուն ավանդույթներ ունեցող
էթնիկական ողջ մի հանրություն բթացվեց տկարամտության
աստիճան, զրկելով նրան տարրական ինքնագիտակցությունից ու
արժանապատվությունից: Առավել մտահոգիչը` օրըստօրե
կատարելագործվող խարդավանքների և քաղաքական տեխնոլոգիաների
հեռանկարներն են թերհաս հանրույթների և
փոքրամասնությունների գոյատևման խնդրականում:
Եվ հենց այսպես, փոքր-ինչ ազատության ու անկախության
ամեն մի ձգտման հետ Հայաստանը Շագրենի կաշու պես կրճատվում էր
առավել, հայությունը` փրկության ամեն մի փորձի հետ առավել
թաղվում ճակատագրի ճահճուտում: Այդպես, խճողվելով նաև
անցյալի ու ապագայի, հարևանների
ու «բարեկամների», հույզերի ու ողջամտության միջև,
իսկ տվյալ դեպքում չտարբերելով.
Եղեռնի վախտը, փորձանքի նաղդը,
հայոց
արցախտը` տխմարի բախտը...
Ինչ վերաբերում է մեզ, ապա որպես ազգաբան ու էաբան, մենք հայ
իրականության հենց աղիքներում անմիջականորեն ապրեցինք
շեքսպիրյան սահմռկելի ողջ մղձավանջը և ազգաբանական
«պրակտիկան», թեՙ քաղաքական, թեՙ
պետվարչական, թեՙ հասարակական, թեՙ ազգային և թեՙ անձնական
բոլոր առումներով:
- Քաղաքական և պետվարչական, զի եթե «Էության» գործունեությունը
սահմանափակվեց առաջին նախագահի օրոք, անձնական կյանքը
խափանվեց իբր ազգային թե պետական անվտանգության
սքող-բացահայտ միջամտություններով ( այդ առանձին ու
անհավատալի թեմա է, թեև ծանոթ խորհրդային ամենամռայլ
ավանդույթներից... ), ապա հոկտեմբեր 27-ից հետո վերջիններս
ամբողջությամբ հսկողության տակ առան միաբանության
միջոցառումները, մեկ առ մեկ առինքնեցին անդամներից
շատերին (մեկ ակնառու օրինակ տեՙս.
http://youtu.be/nV0NV3NoKj4
), մոլորեցրին ու հեռացրին զգալի քանակով համակիրներ,
մինչև հայրենիքից մեր վտարումն ու հետապնդումը ողջ
սփյուռքով մեկ:
Դժվար թե այդ ամենը սոսկ «ռոմանտիկ
թափթփուկների» առաքելությունը լիներ...
- Այդու, երբեմնի գաղափարակիցներից, համակիրներից և անգամ
բարեկամներից շատերը ահաբեկված երես դարձրեցին և ջանացին
«շառից» հեռու մնալ: Այլք ինքնագործունեության լայն
հնարավորություններ ստացան` փոխան գոնե սեփական
պատվախնդրության, տմարդորեն յուրացնելով «Էության» գաղափարները: Արդեն
այդ էին նշանառում և քաջալերում նաև իշխանությունները,
շահարկելով նվաստների անձնական ամբիցիաներն ու
բարոյահոգեբանական հանուր ապականությունը, ջանալով մեզ ևս
բարոյալքել ու կոտրել, շատ-շատերի պես «փչացնել», մինչև
հայատյացություն և արտագաղթ: Իսկ
հայրենիքից վտարումները հայրինասիրության նվաստագույն
շահարկումներ էին, այլ խոսքով
հայրենասերների վրա «հայրենք վաճառելը...»: Հանգամանքներ,
որոնք
մեզ ստիպեցին կամա-ակամա առանձնանալ և այլևս չհրապարակել արմատական մի շարք այլ
բացահայտումներ, ազգաբանական և ապագագիտական կենսական
հիմնադրույթներ, ոչնչացնելով դրանցից առավել կարևորները
( նկատենք, որ հայագիտության թե գաղափարաբանության
ասպարեզում վաղուց նոր խոսք չի ասված, հիմնականում
այլորեն, որոշ հավելումներով թե
տարբերակումներով արծարծվել կամ զարգացվում են Էության
էական գաղափարներն ու հիմնադրույթները, այն էլ
մասնակիորեն և արմատապես մակերեսայնորեն):
Զի,
«Գայլերի մեջ
գառներին սնելը նույն է` ինչ գայլերին կերակրելը»:
- Իբր նժդեհական, արիական թե ազգայնական, «հայրենատեր»
թե «հայրենասեր» հավակնող երիտասարդական զանգվածներ
պարզապես պատերազմ սկսեցի մեր դեմ, այլք տրվեցին զազրելի
բամբասանքների, մյուսները`
«ազգանվիրական» սնապարծության,
այդու ջանալով մասամբ ինքնահաստատվել, ծառայելով
իբր «ազգային»
իշխանություններին, իսկ իրականում` նրանց հետ հատկապես այլոց: Մինչդեռ վերջիններիս համար
այն կատարյալ դեմագոգիա էր, թշվառների համար ազգային սնապարծությունը` բարդույթային ջղաձգումներ, անվստահություն
իրենց ինքնության և
խուճապ ապագայի նկատմամբ, այնինչ ազգի համար`
պարզապես «Նեսոյի քարաբաղնիս»:
Այս զանգվածում արդեն կային ևՙ
հիրավի «ռոմանտիկներ» ևՙ «թափթփուկներ»:
- Մեզ համար կատարելապես ապշեցուցիչ էր թե ինչպե՞ս ամենատարբեր և անգամ
իրարամերժ բանսարկումներով ( սիոնիզմից մինչև
հակասեմիտիզմ, արևմտյան բոլոր գործակալություններից մինչ
«կգբ», հեթանոսությունից մինչ հերձվածություն,
մասոնությունից` ազգամոլություն...) հնարավոր էր մոլորեցնել մտավորական
լայն շրջանակներ և ընդդիմադիր քանի լրատվամիջոցներ, առնել
անգամ բանիմաց հավակնող խելոքների խելքը, երբ Էության
գաղափարները բացեիբաց հրապարակված էին ու մատչելի բոլորին:
Այդ արդեն հայոց ընդհանուր բանականության տխուր մեկ
չափանիշն է, որն հիրավի համապատասխանում է
«կեցությանը» ու բնորոշվում դրանով: Մինչդեռ
Էությունը կոչված էր հակադարձելու էնգելսյան բանաձևը և
«բանականության արծարծմամբ բնորոշել կեցությունը» ( եթե
իհարկե հայոց այդ թույլ տրվեր... ):
Պակաս սահմռկելի չէր նաև ռուսամետ-խորհրդամետ և
ողջ սփյուռքով մեկ հենց գործակալական
համասփյուռ ցանցը, որոնք այդպես էլ չէին հասկանում թե
ինչո՞ւ այդպիսի հրահանգներ ու հալածանքներ:
Լավագույն դեպքում շրջանառության մեջ էր դրված «շառոտ
գործ» զգուշացումը, ինչն ակնկալում էր նաև նույնքան
«տաբու» հոկտեմբեր 27-ը:
Եվ այդ այն աստիճան, որ
օրինաչափորեն
«տաբու» դարձավ Վարպետյան ազգանունն անգամ, ինչն
ինքնաբերաբար փոխառնչում էր այդ երկու հանգամանքերը:
- Զգուշացան և կողմ կանգնեցին նաև մի քանի հարազատներ, ինչպես
ստալինյան դժգույն ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուրը
ջանում էր փրկել իր կաշին, զավակները մատնում էին
ծնողներին, ամուսինները ժխտում միմյանց, բարեկամները
թալանում աքսորյալների վերջին ունեցվածքը: Տվյալ դեպքում ոՙչ
«ռոմանտիկներ» կային, ոՙչ առանձնապես «թափթփուկներ»:
Մարդկային էր, հիրավի «շատ մարդկային», այստեղ արդեն` շատ
«ազգային»...
- Եղավ ավելի աներևակայելի նենգություն. երևանյան մեր բնակարանը,
մասամբ մեր
գիտական արխիվներով և գրադարանով հանդերձ, նույնպես պատանդ վերցվեց մեր լռության ու հնազանդության
դիմաց, այն ծառայամիտ մերձակիցների սեփականությունը
դարձնելու հեռանկարով (այդ ևս առանձին, ծայրահեղորեն
նողկալի մի պատմություն է... )...
Մեկ խոսքով ողջ
հանրությունը, բացի հատուկենտ նվիրյալներից ու որոշ
շրջանակներից, տարրական գոնե
տրտմակցության թե զորակցության փոխարեն ցուցաբերեց
կատարյալ անտարբերություն, շատերը` անգամ գոհունակություն:
Եվ այդ` երախտագիտությունը քարը գլուխը, չգիտակցելով
անգամ, որ անձից ավելի կորստյան են տրվում հայագիտական և
գոյաբանական դեռևս անտիպ ու բախտորոշ դրույթներ ու
նախագծեր: Այսինքն այն` ինչն ակնկալում էին ստորաքարշ և
օտարահաճ իշխանությունները, այդու նրանց մեղսակցելով նաև
այս հարցում, իսկ միասին` համընդհանուր բարոյազրկման ու
ինքնաքայքայման:
.éral éral
Այդպես, քաջ գիտենալով հայոց ախտաբանությունը, գործի
դրվեցինք բռնատիրության ողջ զինանոցն ու
«քրեստոմատիան»: Եվ կատարվեց այն ամենը, ինչը բախտորոշ դեր է ունեցել հայոց
պատմական անկման, ազգաբանական նվաղման, ու ազգաքայքայման
մեջ, մինչև օրինաչափ եղեռներն ու անհետացման բնականոն
դատապարտվելը: Պատճառահետևանքային մի գործընթաց, որն
ընդամենը մեկ քսանամյակում արտահայտվեց իր ողջ
մեղկությամբ ու թշվառությամբ, որպես վերջին երկհազարամյակի
մանրակերտ:
Եվ այս ամենի գագաթնակետը կամ յուրօրինակ
«մեխը» եղավ հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը,
մնացյալը` նույնպես օրինաչափ հետևանք: Այդու, մեր դեմ
նախնական ոտնձգությունները թեև լուսավորչական գործունեության
հակազդեցությունն էր, ինչպես մեզանից առաջ շատերի
պարագաներում, բայց բուն դրդապատճառը եղավ նենգությամբ
անգերազանցելի ոճրագործության դեմ մեր ըմբոստությունը:
Նախապես այն
սոսկ հուզական և ինտուիտիվ էր, խորացվեց հենց մեր դեմ
լարված հալածանքներով, ինչն էլ տեղիք տվեց հետևողական մեր սույն
քննախուզությանը, որից երկրաչափորեն ահագնացան
հետապնդումները:
Մնում է տալ տարրական մի հարց, իսկ
ինչո՞ւ: Մի՞թե հնարավոր չէր
դրանք պարզապես արհամարել կամ հերքել հակափաստերով, եթե
իհարկե մեր դիտարկումները հիմնավոր չլինեին: Իսկ եթե դրա փոխարեն ահագնանում են
հալածանքները, ուրեմն հիրավի
«պետական հույժ կարևոր գաղտնիքներ» կան:
Ինչ վերաբերում մեր
ըմբոստությանն ու քննախուզությանը, ապա անկախ ամենայնից և
ինքնաբուխ հանգամանքերից, ի վերջո որևէ մեկը պետք է որ այդ
արմատապես աներ, երբ.
1000 փորձություն դիմակայած տարականն
անգամ դառնում է փորձագետ,
մինչդեռ շատերը` փորձանք, այսինքն` մուտանտ...
Այստեղ արդեն «ռոմանտիկների» մասին խոսք լինել չի
կարող, թափթփուկների` ՀԱՍՏԱՏ !!! Այստեղ արդեն Աստծուց
թե այլերից ողոքելու թե բողոքելու տեղիք էլ չկա:
Եվ քանզի մեռնողների հետ չեն մեռնում, բայց տկարների
հետ տկարանում են, տխմարների հետ` տխմարում և ի վերջո
նույնպես մահանում տկարությունից ու տխմարությունից, մենք
նախընտրում ենք մնալ ինքներս մեզ, ճշմարտությանը ու մարդկային
վեհ արժեքներին հավատարիմ,
և
որպես էաբանական «խորհուրդ խորին»
սեփական
վարքով և կենդանի օրինակով թողնել անբարբառ մեկ
պատգամ:
Որքան
էլ վիճարկելի, դժվարըմբռնելի, ժամանակի կարոտ և անգամ մեր ֆիզիկական գոյության հնարավոր դատավճիռ, այդ քայլի ի վերջո ընկալումը գոյաբանական
ելքեր ու հորիզոններ է խոստանում: Ոչ պակաս` քան
գաղափարական բազմահատոր մեր ժառանգությունը:
Իսկ այն, մասնավորապես Էություն-էիզմ ուսմունքը, դեռ շատ
«ջուր» կքաշի ( ի վերջո «ջրածին» է, դարաշրջանն էլ`
Ջրհոս...), էությամբ լինելով նաև համամարդկային ու
ծառայելով դրան:
Այդ ևս ազգային առաքելություն է:
Վասն վերին ճշմարտության պարտավոր ենք հայտնել նաև, որ սրանով չեն
ավարտվում ո՛չ մեր քննախուզությունը, ո՛չ մեր երևի
ամենածանրակշիռ փաստարկները, կապված իրականության ավելի
խորքային մեկ շերտի և մոտիկ–հեռավոր շրջապատի հետ,
որոնց բացահայտումը կարող էր վերջնականապես ավերել թե՛ մեր
և թե՛ նրանց ճակատագրերը, այդու առայժմ մնալով
հրապարակման ոչ ենթակա։
Այնինչ, հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության վերաբերյալ
հետևողական անգամ այսքան մեր քննախուզությունը նպատակ ուներ ոչ
միայն հանրությանը հանձնել մեր սերնդում տեղի ունեցած կարևորագույն
և սքող իրադարձությունների իսկությունը, ախտաբանական իրավիճակը և
պատմական թերևս ամենանողկալի ոճրագործության վկայությունը` այլև
մեր հալածանքների բուն պատճառները, վասն գալիք սերունդների
զգոնության: Զի, նույնը կարող է կրկնվել նորից ու այլորեն,
Հայաստանի անկախ պետականության և ամենանվիրյալ հայորդիների
նկատմամբ:
Եվ եթե այս իշխանությունների ու դաշնակիցների
համար հասկանալիորեն այդքան կարևոր է իրողության սքողումը
(պարզ է, սերունդները այդ չեն ների հատկապես
«դաշնակցին»,
դրա բոլոր հետևանքներով...) , ապա նույնքան բացառիկ անհրաժեշտություն է այդ ոճրագործության ողջ
մանրամասնությունների բացահայտումը: Մի հրամայական, որը բոլոր գիտակից ու իրազեկ
հայորդիների պարտականությունն է, նույնքան անշրջանցելի ու սրբազան`
որքան հոգևոր անկախությունը ու նվիրական տուրքը բռնատիրության հին
և նոր բոլոր զոհերին ( Խ. Աբովյան, Ա. Մյասնիկյան, Ա. Խանջյան, Ա.
Բակունց, Ե. Չարենց, Գ. Նժդեհ, Պ. Սևակ, Ս. Փարաջանով և այլք ):
Հակառակ դեպքում այս իշխանությունները նորանոր
ու առավել կատարյալ քաղտեխնոլոգիաներով անվերջ
կվերարտադրվեն, իսկ հայ էթնոսը կբթանա
և կկծկվի առավել:
Հակառակ դեպքում «21-դ դարը ոչ թե մերը» կարող է չլինել` այլ
լինել հենց մեր վերջնականապես օրհասականը:
|
|
|
|