ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 


  ՆԱԽԱԲԱՆ

Մաս 1.  ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մաս 2.   ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաս 3.   ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ

Մաս 4.  ԱՄՓՈՓԻՉ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

Հավելված 1.  ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ը» ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
Հավելված 2.  ԿԱՆԱՉ ՎԻՇԱՊ
Հավելված 3. «ԻԶԻՍԻ ՔՈՂԸ»...
Հավելված 4.  ԻՆՉՈ՞Ւ ԼՌԵՑ ԱՇԽԱՐՀԸ
Հավելված 5. ՄԻԱՅՆ ՄԵԿ «ՄԱՆՐՈՒՔ» ...
Հավելված 6.  ԼՈՒՍՆԻ 27-ՐԴ ԴԵՄՔԸ...
Հավելված 7. Մաս I-ՄԵՆՔ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ 
                       Մաս II- ՎԵՐՋԻՆ «ՄԵԽԸ»  
Հավելված 8.  ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՉ ՈՒ ԽԱՉՔԱՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
 



                        
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՉ ՈՒ ԽԱՉՔԱՐ...



         
«Մեռնելուց առաջ բույսերը թույնով են լցվում» (գնչուական ասույթ):                                                       Արարածներն ու ազգերը՝ նույնպես,
                                                     հասունները՝ ոգով ու իմաստությամբ...

          
Բռնաբարված կինն ու բռնադատված այրը մնացյալ ողջ կյանքում մնում են հոգեկան խեղվածներ: Նույնիսկ, եթե այդ կարծեք մոռացվում կամ ամբողջությամբ չի գիտակցվում, նրանց վարքը, հոգեկերտվածքն ու աշխարհայացքն այլևս մեկընդմիշտ խաթարված են: Նույնը նաև ամբողջ հանրույթների ու ազգերի պարագաներում: Ակնառու օրինակներ են հրեաների («Ողբի պատ», «հոլոքոստ» ևն )  և հենց հայոց կենսափորձերը, իրենց «կոլետիվ ենթագիտակցությամբ» և գիտակցությամբ, երբեմն կորուստներից, անարդարությունից և ցավից զորություն քաղելով, հաճախ ընդհակառակը՝ զեղչվելով ու նվաղելով առավել: Եվ այդ ճակատագրի ամեն մի հարվածից:      
    
    Հայաստանի անկախացումից և արցախյան հաղթանակից հետո դրանց հնարավոր կորուստը հավակնում էր լինել բառացիորեն ճակատագրական և անշրջելի: Իրադարձությունները տարան դեպի առաջին արհավիրքը, որի շրջադարձային միջադեպն եղավ հոկտեմբեր 27-ի պետական ու պատմական աներևակայելի ոճրագործությունը: Մնացյալը դրա բնականոն հետևանքներն էին, ներառյալ մեծ ու փոքր ոճրագործությունների, խարդավանքների և տապալումների շարքը, մարտի 1-ը, անկասելի արտագաղթը, կոլեկտիվ ապականությունները, բթացումներն ու ջղաձգությունները, մինչև 2013 սեպտեմբերի 3-ը, երբ հուսո շեմին կտրուկ գլխատվեց ապագայի վերջին տեսլականը: Եվ ամենայն հավանականությամբ այդ կտրուկ որոշման հիմնապատճառը եղել ոչ այնքան ազգային անվտանգության գործոնը՝ որքան սեփական: Այսինքն, հոկտեմբեր 27-ի «դամոկլյան սուրը», որի դեմ ամեն գնով պայքարում են  իշխանությունները, մինչև իսկ ԱԱԾ տնօրեն «27-ի Գորիկի» պարբերական վերաշնչավորմամբ...    

    Այսուհանդերձ, գիտենալով ու մասամբ գիտակցելով այս ամենը հայ ողջ հասարակությունը կաթվածահար վիճակում է, հոռետես, տագնապահար, կամազուրկ և բռնազբոսիկ: Նման դեպքերում քիչ թե շատ փրկարար կարող էին լինել կա՛մ «ցնցումային թերապիան» կա՛մ գիտակցության այլ խթանիչները: Այսինքն՝ ճշմարտության պոռթկումը:   
   Այս նկատառմամբ ԱՄՆ-ում վերջերս արևերես ելավ «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ կամ ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ի ԱՌԵՂԾՎԱԾԸ»  խորագրով հրատարակությունը, կազմված երկու մասից: Առաջինը նվիրված է համանուն քննախուզությանը: «ԼՅՈԻՍՏՐԱՑԻԱ» խորագրով երկրորդ մասը ներկայացնում է այդ քննախուզության և մեր բազմամյա դիտարկումներից բխող ազգաբանական հայեցակարգի մեկ, բայց բախտորոշ բաղադրիչը, իսկ դրան հետևող հավելվածը՝ ազգաբանական և էաբանական մեր հետազոտությունների ամփոփ ու հնարավորինս մատչելի ուղեցույցը:
    
   Հատորի նշանակության և հնարավոր հետևանքների մասին այստեղ ծավալվելը գտնում ենք վաղաժամ և անտեղի: Կասենք միայն, որ այն որոշակի նախախնամությամբ լույս է տեսնում խիստ բախտորոշ արդի քաղաքական իրադարձություններին զուգահեռ: Իսկ նախախնամությամբ, զի դրա հրատարակումը որոշվեց և աշխատանքները սկսվեցին սույն թվականի ապրիլին Զվարթնոց օդանավակայանում մեզ հետ կատարված ստորագույն միջադեպից հետո: Մինչ այդ որոշել էինք լռել, թեև գալիք սերունդներն ու աշխարհը պետք էր անպատճառ գիտենային դարակազմիկ այդ ոճրագործության ողջ ճշմարտությունը, որի հետևանքներն  են դրան հաջորդած մղձավանջային ժամանակաշրջանը՝ թե՛ վերոնշյալ իրադարձություններով և թե՛ հնարավոր խիստ խնդրահարույց հեռանկարներով: Դրանք եկան վավերելու մեր դիտարկումներն ու կանխատեսումները, իսկ հատորը՝ հակադարձորեն լուսավորելու դրանց խորքային ծալքերը:    
    Այս ճակատագրական հանձնառությունը որևէ մեկը պետք է ամբողջացներ ու տաներ մինչև վերջ: Ու թեև ոմանց համառ ջանքերի ու ներդրման, որոնց հիշատակել ենք սույն քնախուզությունում, որպես սեփական խաչ նախախնամորեն այդ ևս տրվեց մեզ: Զի, ինքներս դարձանք աներևակայելի նենգության ու բռնության զոհ: Այսու այդ պարտականությունը ևս կատարվեց, ամփոփելով նաև մեր բուն առաքելության տեսանելի մասը: Հուսանք, որ այն կխթանի այդքան անհրաժեշտ ազգային ինքնագիտակցությունը:     
    Մնացյալը վերստին նախախնամության խորհուրդն է...    

   Հատորի շնորհանդեսը կկայանա սույն տարվա նոյեմբեր ամսին Լոս Անջելեսում, միաժամանակ այս գարնանը Երևանում շնորհանդեսն ու մեր հոբելյանը արգելված «Այն, ինչ չգիտեր Պլատոնը» հայագիտական աշխատության հետ:  
 
             Բարեբախտաբար չարը ևս կատարյալ չէ, ոճրագործություններն անթերի՝
                                                                                                     արդարությունն
՝ որբ...  

                                                        
    Ալեքսանդր Արորդի Վարպետյան                              
                          Մարսել, 27.10.2013 թ.


                                                        ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ կամ ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ի ԱՌԵՂԾՎԱԾԸ» քննախուզությունը կից 3 DVD կից տեսանյութերով
արտերկրում կարող եք ձեռք բերել Լոս Անջելեսի «Պերճ» գրախանութում կամ գրելով eutyun@gmail.com  կայքին: Իսկ 2013թ. նոյեմբերին նշյալ ու այլ հրատարակությունների և ընդհանրապես լոսանջելեսյան ելույթների վերաբերյալ տես հետևյալ հղումներով.
-
http://www.youtube.com/watch?v=dZno-wY8PR8
 - http://www.youtube.com/watch?v=rK6JVEMhTWA
 - http://www.youtube.com/watch?v=zl0plhYxSuw
 - http://www.youtube.com/watch?v=qLj8NvOKr7Y&feature=c4-overview&list=UU_MYlQe4MQqQI_1HrtL_6ng
 - http://www.thetruthmustbetold.com/varbedian-book-launch-prevention/