|
Հավելված 4. ԻՆՉՈ՞Ւ
ԼՌԵՑ ԱՇԽԱՐՀԸ
«Ազգային խաչքար կամ Հոկտեմբեր 27-ի առեղծվածը» քննախուզության «Ընթացիկ
հարցականներ» մասում մենք բարձրացրել էինք այդպիսի մի հարցը
և այդժամ մեր ունեցած տվյալներով փորձել տրամաբանական պատասխան
գտնել: Նախ այդ հիշեցնեք այդ պարբերությունը:
23. ՀԱՐՑ. – Բայց մի՞թե այս բոլորից անտեղյակ են օտար
տերությունները և եթե ոչ, ապա ինչո՞ւ են լռում, երբ թմբկահարվեց օրինակ
Լիբանանի նախկին վարչապետ Ռ. Հարիրիի սպանությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. – Անտեղյակությունը բացառվում է ( այն էլ հզոր
հետախուզության, հեռացած վկաների և արտահանված փաստագրության առկայությամբ ),
իսկ լռեցին նաև Չեչնիայում կատարվող կոտորածների և անգամ 2008 թ. ընտրական
արյունահեղությունների պարագաներում ( մի քիչ թափահարվելը պարզապես հասարակական
ընդվզման հետևանք էր ): Զի, նախ ՌԴ-ն արդեն նրանց քիչ թե շատ դաշնակիցն էր,
մինչդեռ Սիրիան և նրա արբանյակ Լիբանանը` ոչ: Երկրորդ, Արևմուտքը Անդրկովկասում
ուներ կենսական շահեր, և նրանց առաջին հերթին հետաքրքրում էր թեկուզ
բռնատիրական կայունությունը` քան անկայուն դեմոկրատիան (ավելի ուշ այդ բացեիբաց
հայտարարեց Արթուր Բաղդասարյանը): Առավել ևս, որ իշխանափոխության այլընտրանք
էլ չկար: Եվ երրորդ, ուժի մեջ էր մնում նաև այս վարչախմբի «կոմպլեմենտար»
քաղաքականությունը և արցախյան հիմնահարցի շուտափույթ լուծման հնարավորությունը,
ինչը շահարկվեց նաև հետագա տարիներին և դեռ կարող է շահարկվել գալիք
գործընթացներում:
Եվ ի վերջո, Մեղրիի տարբերակը 1992 թ, ծնվել է ԱՄՆ-ում և
ձեռնտու էր Արևմուտքին:
Այս բոլորը գալիս են ևս մեկ անգամ հավաստելու, որ
ոճրագործությունը հանգամանալից հաշվարկված էր նաև միջազգային ենթատեքստով, ինչը
նույնպես չէր կարող լինել ոչ միայն ինչ-որ «ռոմանտիկների»` այլև սոսկ
«ղարաբաղյան կլանի» ինքնագործունեությունը:
Այժմ, վերստին անդրադառնանք այդ հարցին և
իրադարձությունների նոր լույսի տակ փորձենք լուսաբանել այն: Մասնավորպես արցախյան հարցի կապակցությամբ,
նկատի առնելով դրա գերկարևորությունը հզոր տերությունների ծրագրերում:
Հիշեցնենք, որ այդժամ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը դեռևս չկար: Որոշումը
կընդունվի չարաբաստիկ նույն այդ 1999թ. նոյեմբերի 18-19-ին` ոճրագործությունից
մեկ քանի շաբաթներ հետո Ստամբուլում կայացած «Եվրոպայի հետ համագործակցության և
անվտանգության կազմակերպության» գագաթնաժողովում (OSCE ), որին մասնակցեց այդժամ ՀՀ
նախագահ Ռ. Քոչարյանը: Ծախսերի և տեխնիկական խնդիրների զգալի հավելման գնով,
այդպիսի որոշումն ընդունվել էր հիմնականում հենց արցախյան
խնդրականի պատճառով: Ուրեմն, որքա՞ն նշանակալից էր այն աշխարհի հզորների համար…
( տե’ս
http://fr.wikipedia.org/wiki/Ol%C3%A9oduc_Bakou-Tbilissi-Ceyhan
):
Մինչ այդ, Ռ. Քոչարյանի առաջարկով ԵԱՀԿ ՄԽ
համանախագահները մշակել էին «Մեղրիի պայմանագիրը», որում նախապես
փոխհամաձայնեցված էին 18 կետեր: Ըստ այդմ, Մեղրիի շրջանը փոխանակվում էր
Լեռնային Ղարաբաղի հետ, որը կցվում էր Հայաստանին, վերացվում էին բոլոր
շրջափակումները, և ապահովվում խաղաղ ու կայուն համագոյակցության պայմաններ:
Ստորև բերում ենք ստորագրման համար պատրաստ համաձայնագրի վերջին
պարբերությունը.
|
«… Սույն Համաձայնագրի
ստորագրումից հետո ԵԱՀԿ գործող նախագահը կհիմնի նոր մշտական
մարմին, որի կազմի մեջ կմտնեն ներկայումս Մինսկի խմբի
համանախագահներ հանդիսացող պետությունների ներկայացուցիչները եւ
գործող նախագահի ներկայացուցիչը՝ սույն Համաձայնագրի իրականացման
մոնիտորինգի եւ դրա իրագործումն արագացնելու եւ ամրապնդելու
միջոցառումների քննարկման նպատակով: Այդ մարմինը իր
խորհրդակցությունները կանցկացնի ըստ անհրաժեշտության, բայց ոչ
պակաս, քան տարին մեկ անգամ:
Եւ, վերջապես, մենք ԵԱՀԿ-ին ու Միավորված ազգերի կազմակերպության
Անվտանգության խորհրդին հրավիրում ենք ընդունելու բոլոր
համապատասխան բանաձեւերը, որոնք կարող են օգտակար լինել այս
պատմական հաշտության համաձայնության արագ ու արդյունավետ
իրականացումն ապահովելու համար:
Ռուսաստանի
Դաշնության կողմից
Ֆրանսիայի կողմից
ԵԱՀԿ գործող նախագահի կողմից
Թուրքիայի Հանրապետության կողմից
Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից
Եվրոպական Միության կողմից
(ամբողջությամբ տե'ս` «Հայկական ժամանակ» 09.02.2008 թ.)
|
|
|
Կարիք չկա որևէ մեկին համոզելու, թե որքա՞ն ձեռնտու էր
մասնակից երկրներին այս համաձայնագիրը` ներառյալ Ռուսաստանին, որին հարկադրաբար ու
այլևս ցմահ փարվելու էր ամբողջովին մեկուսացած Հայաստանը:
1999 թ. ամռանն ու աշնանը Ռ. Քոչարյանն ու Հ.Ալիևը
հանդիպել էին մի քանի անգամ և վստահ քննարկել «Մեղրիի տարբերակի» որոշ
հանգամանքներ: Վերջին հանդիպումից հետո, հոկտեմբեր 8-ին հրաժարական էր տվել Հ.
Ալիևի արտաքին գործոց խորհրդական Վաֆա Գուլուզադեն: Հոկտեմբեր 20-27 ղարաբաղյան
հարցի կարգավորման ամենաինտենսիվ շրջաններից էր: Հոկտեմբեր 20-ին ԱՄՆ պետքարտուղարի
խորհրդական Սթիվեն Սեստանովիչը և Մինսկի խմբի (ՄԽ) ամերիկյան եռանախագահ Քերի
Քավանոն Երևանում հանդիպում են Ռ. Քոչարյանի, Վ. Սարգսյանի, Վ. Օսկանյանի և Ս.
Սարգսյանի հետ, իսկ հաջորդ օրը բանակցությունները Բաքվում շարունակում Հ. Ալիևի,
նրա քաղաքական խորհրդական Ս. Աբիևի, արտգործնախարար Թ. Զուլֆուգարովի և ՊՆախարար Է.
Նամազովի հետ: Այդ հանդիպումից երեք օր հետո հրաժարական են տալիս նաև Թ.
Զուլֆուգարովն ու Է. Նամազովը: Հետագայում նրանք այդ բացատրել են, Նոյեմբեր 18-19
Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ տարածքների փոխանակման բուռն
քննարկումների և այդ տարբերակի հետ համաձայն չլինելու պատճառով, ինչը նրանց համար
Ղարաբաղի վերջնական կորուստն էր:
Պայմանագրի նախագիծը քննարկվել էր նաև 1999 թ. հոկտ. 20-ից մի
քանի օր հետո , ՀՀ Անվտանգության Խորհրդի նիստում, որն էլ վրդովված լքել էին Վ.
Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը, վստահաբար առանց հրաժարականի միտումի:
Չարաբաստիկ հոկտեմբեր 27-ի առավոտյան Ռ. Քոչարյանը արցախյան
հարցի վերաբերյալ հեռախոսազրույց է ունենում Բ. Ելցինի հետ, ապա ընդունում
ամերիկյան պատվիրակությանը, իսկ երբ այն Երևան-Մոսկվա-Անկարա չվերթով ուղևորվում էր
թուրքական իշխանությունների հետ շարունակելու ղարաբաղյան քննարկումները` Հայաստանի
Ազգային Ժողովում գնդակահարվում են երկրի բուն պարագլուխներն ու «Մեղրիի տարբերակի»
ընդդիմադիրները...
Այդժամ արևմտյան դիվանագետները կապը չտեսան կամ չուզեցին տեսնել...
1999 թ., նոյեմբեր ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովում Ռ. Քոչարյանը
ստորագրեց «Ստամբուլի խարտիան», որով ճանաչվում էր Ադրբեջանի ամբողջականությունը,
ինչն էլ շարունակեց մնալ հետագա բանակցությունների և մշակվող բոլոր փաստաթղթերի
հիմքում: Ճիշտ է, դրանք ցասօր որևէ արդյունքի չեն հանգեցրել, իսկ հասարակությունից
թաքցվող «Մեղրիի տարբերակը» սկսեց կցկտուր հոլովվել միայն 2000 թվականին, ապա
աստիճանաբար մարվեց` վստահաբար Ռուսաստանի հզորացմամբ և միջազգային իրավիճակի
փոփոխությամբ:
09.02.2008 թ., նախագահական ընտրարշավում Լ. Տեր-Պետրոսյանը հրապարակեց
«Մեղրիի պայմանագրի» պատճեն, այն առնչելով հոկտեմբեր 27-ի ոճրագործության հետ:
Իսկ մինչ այդ հոկտեմբեր 27-ի ոճրագործության մեջ ռուսական ГРУ ծառայություններին
մեղադրող ( Հետախուզական Գլխավոր Վարչություն ), ավելի ուշ դրանց կողմից Լոնդոնում
սպանված ՌԴ հետախուզության նախկին փոխգնդապետ Ա. Լիտվինենկոն, այն առնչում էր
ստամբուլյան գագաթնաժողովի և Ռ. Քոչարյան-Հ. Ալիև հուշագրի ստորագրման հետ:
Սակայն, «Ազգային խաչքար կամ Հոկտեմբեր 27-ի առեղծվածը»
քննախուզությամբ մենք հուսանք համոզիչ փաստարկումներով հաստատել էինք, որ հոկտեմբեր
27-ի ոճրագործությունը նախատեսված ու նախապատրաստված էր դրանից շատ առաջ, միտում էր
Հայաստանի վերադարձը ռուսական ոլորտ ( ինչը անշեղորեն իրականացավ դրանից հետո և
շարունակվում է ցայսօր ), առնչվում էր Չեչնիայի երկրորդ պատերազմի (1999թ. հոկտ.
1-ին… ), Ռուսաստանում իշխանափոխության և Վ. Պուտինի նախագահական վերելքի հետ:
«Մեղրիի պայմանագիրը» պարզապես համընկավ այդ իրադարձություններին, իսկ ավելի
ստույգ` շատ հմուտ շահարկվեց :
Այս համատեքստում 27-ի ոճրագործությունը սոսկ «ռոմանտիկ»
թափթփուկներին վերագրելը առնվազը հավակուրություն է: Առավել ևս, որ հետագա
տարիներին Ռ. Քոչարյանի անթվելի օրինազանցությունները, նենգամտությունն ու
հանցագործությունների անսպառ շարքը եկան նկարագրելու նրա չարագործ «պրոֆիլը»: Այն
աստիճան, որ նրա հարցը վերջերս ( հունիս, 2010թ. ) ներկայացվեց
Հաագայի Միջազգային
Քրեական Դատարանին, և համաձայն դրա գլխ. Դատախազի պաշտոնական գրության, ըստ պատշաճի
արձանագրվեց ՄՔԴ-ի քարտուղարությունում:
Այսքանը միայն հիշեցման կարգով:
¡ ¡
¡
Այժմ անդրադառնանք մեր հիմնահարցին. ինչո՞ւ մեծ տերությունները լռեցին
պետական նման բացառիկ ոճրագործության վերաբերյալ: Հատկապես նրանք, որոնք
ուղղակիորեն առնչվում էին իրադարձությունների հետ, պետք է ստորագրեին «Մեղրիի
պայմանագիրը» և երաշխավորեին դրա իրականացումը` ի շահ հենց իրենց աշխարհաքաղաքական
հեռանկարների:
Եթե անգամ թռուցիկ վերանայենք այդժամյա իրավիճակը, ապա
բացահայտ է դառնում, որ դրանում Ռ. Քոչարյանը ներկայանում է որպես շատ նպաստավոր
գործընկեր և իրավիճակի «բանալին», իսկ Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը` «քըխ», ողջ
«Միասնություն» դաշինքը` արտաքին ազդեցություններից անկախ ու քաղաքականորեն
պահանջկոտ կողմ: Այդու էլ բոլորի համար խիստ անցանկալի:
Ուստի, հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը ձեռնտու էր բոլորին և
բավականին իրազեկությամբ հանդերձ բոլորն էլ պիտի լռեին: Առավել ևս, որ ելցինյան
Ռուսաստանը նրանց դաշնակիցն էր, իսկ Վ. Պուտինը հավակնում էր լինել լոյալ
գործընկեր:
Եվ այս ամենը մինչև հիմա, առավել ևս ավելի «մեղմ» ներկայացող Ս.
Սարգսյանի պարագայում, թեև բոլորն էլ գիտեն, որ Հայաստանը ըստ էության շարունակում
է ղեկավարել Ռ. Քոչարյանը, ինչպես Վ. Պուտինը` ՌԴ, Էրդողանը` Թուրքիան: Այն
տարբերությամբ, որ Ռ. Քոչարյանին չհաջողվեց դառնալ վարչապետ: Շատ էր արյուհոտ,
չարագործ ու վարկաբեկված…
Այսպես թե այնպես հոկտեմբեր 27-ից սկսյալ մինչև այսօր, չնայած շարունակական
ոճրագործությունների, ցայտուն բռնատիրության, զանգվածային ընտրակեղծիքների և
բարոյական տարրական նորմերի ոտնահարման, արցախյան հարցը եղել ու մնում է հզոր
տերությունների և միջազգային ատյանների հանդուրժողականության, ինչպես նաև
ՀԱԿ-ընդդիմության կրավորականության բուն դրդապատճառը (վկա` 17.07.2010թ. ՀՀՇ 16-րդ
համագումարում Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը…), և իշխանությունների
երկարակեցության գրավականը: Նրանց հաջողվեց հիմարիկների պես խաղացնել միջազգային
ատյաններն ու շահագրգիռ կողմերին, որոնց` հատկապես ԱՄՆ-ի համար, արցախյան հարցի
հրատապությունը մասամբ նվազեց 2001 թ. սեպ. 11-ին World Trade Center համալրի
ահաբեկչությունից, ապա իրաքյան պատերազմից ու Աֆղանստանի իրադարձություններից հետո:
Այդուհանդերձ խնդրականը աշխուժացավ հայ-թուրքական փոխհարաբերությունների հնարավոր
բարելավման հետ և շարունակվում է մինչև վերջերս, ինչպես 4.07.2010 թ. ԱՄՆ
պետքարտուղար Հ. Քլինթոնի Հայաստան այցի պարագայում (առանց գոնե ձևականորեն ընդդիմության հետ հանդիպելու …), որի վերաբերյալ մինչ այդ
Պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել էր լրագրողներին.
«Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծում ստանա»…
(http://www.azatutyun.am/content/article/2088304.html):
Այսինքն այն, որի առնչությամբ կատարվեց 1999 հոկտ. 27-ի պետական
ոճրագործությունը, որի համար աշխարհը լռեց դեռևս այնժամ և լռում է ցայսօր, իսկ հայ իշխանություններն ու նրանց ռազմավարական դաշնակիցը շարունակում են
շահարկել և դեռ կշահարկեն բավականին երկար:
Ուստի չպետք է զարմանալ, որ այդ ոճրագործության հետքերը բծախնդրորեն
շարունակվում են մաքրվել մինչև այսօր, քիչ թե շատ բանիմացներն հետապնդվում են ու
լռեցվում, ինչպես 26.10.2007 թ. այդքան համարձակ ելույթից հետո հենց Լ.
Տեր-Պետրոսյանը, Գ. Ջահանգիրյանը, Ռ. Հովհաննիսյանը և շատ ավելի համեստ անձինք
( այդ թվում մենք ու սույն կայքը` «Ազգային խաչքար» քննախուզության և մասնավորապես
Ռ.Քոչարյանի հարցը Հաագայի ՄՔԴ հանձնելու իրողության
իրազեկումից հետո... ), իսկ
թունդ ռուսամետ շրջանակները շարունակում են բացառիկ համառությամբ համոզել բոլորին,
որ պետական ոճրագործության այդ գլուխգործոցը ընդամենը «ռոմանտիկ» հայրենասերների
ինքնագործունեություն էր և ուրիշ ոչինչ…
Չպետք է զարմանալ նաև, եթե այդ գործը մեկընդմիշտ լռեցվի կամ մարվի,
ինչպես Ջ.Ֆ. Քենեդիի սպանությունը: Առավել ևս, որ այս դեպքում շահագրգիռ իրենց
լռությամբ մեղսակից են դարձել աշխարհի հզորները ( ի~նչ հանճարեղ հաշվարկ… ):
Ինչ վերաբերում է Հաագայի Միջազգային Քրեական Դատարանին ներկայացված հայցին,
ապա այն Ռ. Քոչարյանին ընդամենը քիչ թե շատ զսպելու հանգամանք է, մյուս կողմից ՀՀ
իշխանությունների դեմ բարոյահոգեբանական կռվան:
Այսու, կարելի է արձանագրել, որ «ոճրագործությունը կատարյալ էր»,
հաշվարկված բացառիկ բանիմացորեն ու հեռատեսությամբ, ինչը «ռոմանտիկ մահկանացուների»
ինքնագործունեությունը որևէ կերպ չէր կարող լինել: Առավել մասշտաբային առումով,
ղարաբաղյան հարցը երբեմնի Կենտրոնի թերևս ամենահեռահար, ամենահիմնավոր ու
ամենահաջող դիվանագիտական քայլն էր, որն ապահովեց նրա ներկայությունը Կովկասում և
աշխարհաքաղաքական այդ հանգուցային տեղամասում իր գերիշխող ու անշրջանցելի
դերը: Առավել հետաքրքիրն այն է, որ ղարաբաղյան հարցը` ինչպես Եղեռնը,
շահարկում է նաև Արևմուտքը, բայց այլ ու սեփական նկատառումներով:
Ինչ վերաբերում է «Ազգային խաչքար» մեր քննախուզությանը, ապա այն եղած
վարկածներից մնում է ամենաճշմարտամոտը և ամրագրվում ավելի ու ավելի: Եվ
մենք համոզված ենք, որ գալիք իրադարձությունները ևս կգան առավել հիմնավորելու այն և
լուսաբանելու շատ այլ հանգամանքներ: Անշուշտ, այս ամենն ու շատ ավելին գիտեն հայ և
օտար պետական այրերն ու բարձրագույն շրջանակները: Ըստ այդմ, նրանց լռությունը ավելի քան խոսուն է !!!
Մնում է մեկ զարմանալի ու խիստ մտահոգիչ հանգամանք. հայ
հասարակություն գիտակցությունը, մի՞թե նրա հետ կարելի է այսքան բռի ու հեշտ վարվել:
Բայց թե ասված է.
ԱԶԳԵՐԸ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ … ՏԽՄԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ:
Ուստի, մեր աներկբա համոզմամբ, վասն գալիք սերունդների ինքնագիտակցության, հայ
հասարակության ազնվացման, հնարավոր ապաքինման ու հարատևման, 1999 հոկտ. 27-ի
պետական ոճրագործությունը անժամկետ է և պետք է լուսաբանվի իր ողջ մանրամասնությամբ, գոնե
ապագայում հնարավոր նման որոգայթներից խուսափելու համար: Այդ նույնքան
խորախորհուրդ
է` որքան Պապ թագավորի դավադիր սպանությունը 374թ., և նույնքան կարևոր` որքան
Եղեռնի պատմական ճանաչումը: Այն տարբերությամբ, որ եթե ի հակադրություն հայ
եկեղեցու Պապ թագավորին արժեվորեց հռոմեացի պատմիչ Ա.Մարկելլիանոսը, ապա տվյալ
դեպքում լուսաբանումը կարող և պարտավոր են անել միմիայն հայերն
ու ամրագրեն հայ տարեգիրները: Եվ այդ ցանկացած զոհողության գնով !!!
Երիցս առավել, որ.
ԱԶԳԵՐԸ ՄԵՌՆՈՒՄ
ԵՆ ՆԱԵՎ … ՏՄԱՐԴՈՒԹՅՈՒՆԻՑ:
Զի.
ՏԽՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՏՄԱՐԴՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՐԵՂԲՈՐ ՈՐԴԻՆԵՐ ԵՆ:
Վկա` հենց Պապի պարագան ու հայոց անկումային ճակատագիրը1
:
Մարսել,
12.07.2010 թ.
1
Պապ թագավոր ( 353-374 թթ ): Թեև հոր` Անհուշ բերդում տանջամահ եղած Արշակ
Բ-ից հետո գահ է բարձրացել Հռոմական կայսրության աջակցությամբ, նրա հետ
պարտության մատնել Հայաստան մտած պարսկական զորքերին, իշխել
Հռոմ-Պարսկաստան սուր հակամարտության և ներքին նախարարական խժդժությունների
պայմաններում, նրան հաջողվել էր պահպանել որոշակի անկախություն, 17 տարեկան
հասակում և իր իշխանության ընդամենը 4 տարիների ընթացքում Հայաստանին
միավորել տարանջատված ծայրագավառները, սահմանափակել եկեղեցու
գերիշխանությունը, ստեղծել մեծաքանակ և մարտունակ բանակ, դրել Հռոմից հայ
եկեղեցու անկախացման հիմքը և փորձել ազատվել Հռոմի գերիշխանությունից:
Սակայն դավադրաբար սպանվել է նրանց կողմից, բայց և բանսարկվել հայ
եկեղեցուց: Նրա մահից հետո Հայաստանը վերստին
կորցրեց անկախությունը, տրոհվեց
արևմտյան ու արևելյան հպատակության և ներքին ջլատվածության:
Համարյա ինչպես 1999թ. հոկտեմբեր 27-ից հետո...
Աստված վատթարից փրկի: |
|
|
|