ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ
     
                               «Երդվում եմ ասել ճշմարտությունը, միմիայն ճշմարտությունը, և ոչինչ բացի ճշմարտությունից» շարքից
 
 
 
    
     Ակնարկում հիշատակվող բոլոր հանգամանքները, դեմքերն ու դեպքերը հիմնավորված են լրագրական, տեսագրական, փաստաթղթային շռայլ  ապացույցներով և կենդանի վկայություններով: Նյութը չծանրաբեռնելու և ոմանց ապահովության մտահոգությամբ նպատակահարմար գտանք չմանրամասնել որոշ հանգամանքներ և վազանցել այլերը, որոնք միշտ էլ կարող են վերականգնվել ըստ անհրաժեշտության, իսկ շատերը ստուգվել անգամ առանց հեղինակի միջնորդության:
  Գաղափարական այլ լրացումների և առավել ամբողջացման համար հարկ է դիտարկել ակնարկում հիշատակվող թե ոչ ԷՈՒԹՅԱՆ ողջ գրականությունն ու վերոնշյալ արխիվը, և հատկապես հայրենիքից  Ա.Վարպետյանի արտաքսման և հետապնդումների հետ կապված բոլոր նյութերը: Զի ի վերջո նրա և ԷՈՒԹՅԱՆ ոդիսականները խիստ փոխառնչվում են, ինչպես կնիքն ու կնքադրոշմը: Ուստի, սույն ակնարկը կարող է նաև դիտվել որպես ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական ողջ համակարգի (ԷՈԳՀ)
1 և գործունեության յուրօրինակ «Բովանդակություն», ընդունակ երևակելու նաև պատմական տվյալ ժամանակաշրջանի իրադարձություններն ու հայ իրողությունը նույն կնիք-կնքադրոշմ հարաբերակցությամբ, սակայն այս դեպքում` հոգևոր և քաղաքական իրականություններ փոխառնչության մեջ: Այլ խոսքով, նյութը դիտարկել որպես հայ ու նաև այլ մեկ հարթության վրա գտնվող իրականության համայնապատկերում, ժամանակագրական, մասնակի ու զուգահեռ, խորախորհուրդ և ուսանելի խրոնիկա` ներառյալ 1999 թ. հոկտեմբեր  27-ին ՀՀ Խորհրդարանում պետական ոճրագործությունը, շարադրված «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ» քննախուզության մեջ, որի այլորակ հավելվածներն են «ԿԱՆԱՉ ՎՒՇԱՊ» «ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ը ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ» և սույն ակնարկը:
  Ուզում ենք հուսալ, որ այս կենսափորձը կարող է որոշ չափով օգտակար լինել ազգային գերխնդրականներով մտահոգ «սրբազան խենթերին» և ազգային բուն անվտանգությամբ հետաքրքրվող մասնագետներին, իսկ սույն ակնարկը` ապագա տարեգիրներին, մատենագիրներին, պատմագետներին թե զուտ գիտա-հետազոտական պրպտողներին ծառայել որպես սկզբունքային ուղեցույց:

                                                                                                                                                                                 

1 ԷՈԳՀ-ը հիմնականում ներառում է hայոց ծագումնաբանության երկու տեսություններ (արիական և 12000-ամյա), Էություն-էիզմ ուսմունքը, «Արիականք» ազգային գաղափարախոսությունը և «Էականք» հազարամյակային նախածրագիրը:

                                                                    ՄԱՍ  ԱՌԱՋԻՆ

      Այդ ոդիսականը սկսվեց 1978  թվականին, ֆրանսահայ ARMENIA ամսագրում հրապարակված «ՀԱՐԱՏԵՎՈՒՄ»  խոհա-փիլիսոփայական մի հոդվածով, որը Մարսելում վերահաստատված հեղինակի ինքնության և ազգապահպանման որոնումների ծնունդն ու հայտն էր: Եվ հենց այդ գերխնդրականն էլ դառնալու էր նրա հետագա ազգամշակութային և գիտահետազոտական ողջ գործունեության գերնպատակը, ինչն էլ այլաբանորեն և ինչ-որ նախախնամությամբ ուրվագծվեց հեղինակի նախ «ԱՐՓԻԱԿԱՆ կամ ԱՐԵՎՈՐԴՅԱՑ ՊԱՐԸ»  կինոսցենարում (1982 թ.), ապա համանուն էպիկական քնարերգությամբ (1985 թ.): Հայոց ողջ ճակատագրին նվիրված խիստ փիլիսոփայական այդ ստեղծագործության մեջ որոնվում էր հնուց ավանդված գոյաբանական ու էաբանական մի համամարդկային գերիմաստություն` ընդունակ ապահովելու հայոց հարատևումը գալիք հազարամյակում: Եվ այդ ոչ այլ ինչ էր` քան գալիք ԷՈՒԹՅՈՒՆ – էիզմ ուսմունքը, որը ծագումնաբանական, գիտա-տիեզերաբանական, իմաստասիրական, ազգաբանական և այլազան հետազոտություններին զուգահեռ կհրապարակվի 1995 թ., իսկ «ԱՐՓԻԱԿԱՆ»-ի  ավարտում  Ծերուկ Ժամանակի հետ կենաց-ճատրակախաղի մտած նորածին Վահագնիկի «Ձիու քայլը» կվերաճի «ԷԱԿԱՆՔ» («Ազգ և նոր հազարամյակ»)  դարակազմիկ նախածրագրի ( հատոր 1- 2002 թ., հատոր 3` «ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ» -2006 թ., մինչդեռ  հ. 2` «ՄԻՋՕՐԵԱԿԱՆ» և  հ. 4` «ՁԻՈՒ ՔԱՅԼ»  աշխատությունները ենթակա չեն հրապարակման):

    Մինչ այդ, նույն Ալեքսանդր Վարպետյանի նախաձեռնությամբ  (ավելի ուշ` նաև ԱՐՈՐԴԻ գրչանվամբ),  80-ական թվականներին հիմնվում է ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ՈՒԽՏ  ընկերակցությունը (Մ. Գավուքչյան-Կանադա, Գ. Խանենց-Իրան և այլք), որը նպատակադրվել էր որոնել միայն սփյուռքի հարատևման գոյաբանական հիմունքները, զի այդժամ հայրենիքի ապագան թվում էր հուսալի ( իրականությունը ցույց տվեց ճիշտ հակառակը…):
    Միջոցառման ծրագիրը ներկայացվեց նաև հայրենի մտավորականությանն ու հավուր պատշաճի որոշ պաշտոնական անձանց` ինչպես սփյուռքում արժանանալով ոմանց հավանությանը և այլոց ոչ բոլորովին անհիմն թերահավատությանը2 :

     1988 թ. Մարսելում լույս է տեսնում Ա. Վարպետյանի  «Ովքե՞ր են ի վերջո արիացիները» հայագիտական հետազոտությունը, առանց որևէ առնչության արցախյան դեպքերի և գալիք շարժման հետ (դրանք, երկրաշարժը և այլ իրադարձություններ ինչ-որ նախախնամությամբ կանխազգացվել ու այլաբանություններով արտահայտվել էին «ԱՐՓԻԱԿԱՆ»-ում, որի մասին կխոսվի ամփոփման մեջ):  1990 թ. Երևանի  քաղխորհուրդի հովանավորությամբ  հատորը վերահրատարակվում է հայրենիքում, անմիջապես սպառվում (1992 թ. այն թարգմանվում է ռուսերեն, բայց տարբեր պատճառներով լույս տեսնում  2008 թ.),  իսկ հայոց արիական ծագման տեսությունը պետհեռուստատեսությամբ եթեր հեռարձակվելուց հետո «արիականանում» է ողջ հայ իրականությունը, ծնվում են բազմաթիվ նման հրատարակություններ, կազմակերպություններ ու շարժումներ, այդ թվում` 1993 թ. Աբովյանի ՀԱՑԴ-ը  (Հայ Արիական Ցեղապաշտական Դաշինք, ավելի ուշ` ՀԱԲ, ապա` ՀԱՄ):  Եվ ահա, հասարակացունց այդ միջադեպն էլ դարձավ «Հարատևման Ուխտ»  ընկերակցության վերաճմամբ հայրենիքում  ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի հիմնադրման դրդապատճառը:

   Վստահաբար քաջածանոթ նաև «Հարատևման Ուխտ» ծրագրին և սփյուռքում
Վարպետյանի հայրենասիրական գործունեությանը, «Որոնում» կենտրոնը առաջարկում է հիմնել դուստր կազմակերպություն` հանձն առնելով վարչական ու ֆինանսական աջակցություն: Այն Հայաստանի երբեմնի ՀԼԿԵՄ-ին կից հասարակական կազմակերպություն էր, որը արցախյան դեպքերի նախօրերին զբաղվում էր նաև հետախուզական գործունեությամբ, ապա  հայագիտական ու այլ հետազոտություններով3 (տնօրեն` կիբեռնետիկ, գիտ. դոկտ. Գրիգոր Վահանյան, կից լուսանկարը: Անձի բուն «պրոֆիլը» ուրվագծվեց տարիների ընթացքում: Նա «Կանաչ Վիշապի» մեկ բջիջն էր, այսինքն` ինչպես ՀԼԿԵՄ-ի կարևոր դեմքերը, ՊԱԿ-ի հաստիքային կադր, տարբեր դերերով առկա հայ քաղաքական դաշտում, 2008 թ. նախագահական, 2009 թ.` Երևանի քաղաքապետարանի ընտրություններին` Արթուր Բաղդասարյանի ակտիվում… Տե’ս նաև «Էություն» նմուշային հանդեսը, էջ 51):

     Եվ այդպես, «Հարատևման Ուխտի» վերաճմամբ  15.09.1990 թ. կայանում է ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի (ԱԻՏ, ապա համանուն միաբանություն)  հիմնադիր ժողովը` մասնակցությամբ վաստակաշատ մտավորականների ( Տիգրան Մանսուրյան, Արևշատ Ավագյան, Ն.Քոչար, Ա.Նալչաջյան և այլք): Դրան հաջորդում են «Էության էությունը» և այլ ռադիոհեռուստատեսային հաղորդաշարեր, բանախոսություններ և մշակութային այլազան միջոցառումներ, 1991 թ. վերամշակվում ու հրատարակվում է միաբանության ծրագիրը, և ԷՈՒԹՅԱՆ անունը հայտնվում է անգամ դպրոցականների շուրթերին:  Միաբանությունը հյուրընկալվում է Հայաստանի Ճարտարապետների Տանը, համալրվում նոր միաբաններով (Ավետ Տերտերյան, Արմինե Կալենց, գիտ. դոկտորներ Լուիզա Սամվելյան, Թ. Սարայդարյան-ԱՄՆ, Ժ. Քոչարյան-Գերմանիա և այլք),  արժանանում բարոյական հզոր աջակցության (Վիկտոր Համբարձումյան, Գրիքոր Խանջյան, Գ. Էմին, Համո Սահյան և այլք), իսկ 1992 թ. հրատարակում նմուշային, տեսակի մեջ աննախադեպ ու միակ իր «Էություն» հանդեսը, որը միջոցների բացակայության պատճառով այդպես էլ շարունակություն չունեցավ, թեև նշյալ հեղինակությունների գրավոր ու բանավոր հորդորանքներին4(տես նաև կից հղմամբ http://www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm): Իսկ թե այդ ինչո՞ւ. և հենց այստեղ թաղված «շան գլուխը»…

   Դեռևս  կազմավորման շրջանում ԷՈՒԹՅԱՆ Խորհուրդը վերանայել էր իր կարգավիճակը,  ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցվել որպես ինքնուրույն հասարակական կազմակերպություն, որի պատճառով էլ ՈՐՈՆՈՒՄ կենտրոնը հրաժարվեց խոստացյալ 15 000 ռուբլու աջակցությունից` ինչը ժամանակին զգալի գումար էր: Առավել ևս, որ ընթացքում սկսեցին երևակվել այդ կառույցի քաղաքական սքող նկրտումները ( չասելու համար` ընդհատակյա-գործակալական…)` ի հակակշիռ ՀՀՇ-ի: Մինչդեռ, հավատարիմ իր կոչմանն ու ծրագրին, ԷՈՒԹՅՈՒՆ միաբանությունը այդ քաշքշուկային իրավիճակում ճգնում էր մնալ վերքաղաքական, վերկուսակցական ու վերկրոնական5, վասն որոնյալ գերիմաստության զբաղվել միայն գիտահետազոտական ու ազգամշակութային գործունեությամբ, և հանուն անցյալ-ներկա-ապագա ու հիրավի համազգային ամբողջացման, համագործակցել ցանկացած հայ շրջանակների հետ` ներառյալ խորհրդամետ թե հհշական6: Վերջին հանգամանքը ի սկզբանե չկայացավ նախ խորհրդամետ կողմի անհանդուրժողականության պատճառով, բայց նաև Էության գաղափարներին խիստ ընդդիմադիր վերին իշխանությունների և մասնավորապես  ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի չկամության7

  2  Այդ թերահավատությունը ամբողջովին անհիմն չէր ոչ միայն հայոց կենսունակության, գիտակցության, բարդույթների, ստրկամտության և անգամ հոգևոր ենթակայության` այլև այլոց անհանդուրժողականության պատճառներով: Անգամ Ֆրանսիայի պես ազատամիտ մի երկրում նման զուտ էթնոմշակութային միջոցառումները ցանկալի չէին, ինչը եղավ պատճառներից մեկը այն հայրենիքում փորձարկելու համար, իսկ ֆրանսիական իշխանություններին`  ավելի ուշ բարձրացնելու ազգային ինքնության խնդրականը և այս վերջին տարիներին ստեղծելու համանուն ու համապատասխան նախարարություն...

 3 ԽՍՀՄ-ի փլուզումից և մարքսիզմ-լենինիզմի «արժեքազրկումից»  հետո ռեժիմը որոնում էր պարգմատիկ և ազգային երանգավորմամբ որևէ սկզբունք, տարանջատվող էթնիկական երկրամասերին նորաստեղծ ԱՊՀ համակարգում պահելու համար: Այդ նպատակով ՌԴ Գիտ. Ակադեմիայում կատարվում էին ազգագրական
հետազոտություններ ( տե’ս  ИССЛЕДОВАНИЯ ПО ПРИКЛАДНОЙ И НЕОТЛОЖНОЙ ЭТНОЛОГИИ  N°114, http://www.iea.ras.ru/lib/neotl/07112002062247.htm , իսկ մեկ հատվածը` սույն հղմամբ): Ուստի, «ԷՈՒԹՅԱՆ» առանձացումից հետո «Որոնում» կենտրոնը փորձեց առինքնել «ԷՈՒԹՅԱՆ» հիմնադիր անդամ Սուրեն Պետրոսյանին, ապա Սուրեն Այվազյանին և ոչ առանց նկրտումների ստեղծեց նույն «Էություն» անվամբ էլեկտրոնային ծառայությունների մի հաստատություն… (տե’ս http://www.iatp.am/economics/resource/eutyun/euti-e.htm կայքը):

 4 Հանդեսը հիմնականում բովանդակում էր իր միաբանների համահունչ նյութերը տարբեր ասպարեզներում, և ուրվագծում որոնյալ ու խմորվող Էութուն-էիզմ ուսմունքի սկզբունքները:

 
5 Առաջին անգամ  1989  թ., ապա  1991 թ. Գառնու տաճարում միաբանության նախաձեռնությամբ կազմակերպված Միհր աստծո տոնակատարությունն ուներ զուտ ազգագրական բնույթ, ինչն հետո դարձավ ավանդույթ և այլոց կողմից արդեն շարունակվում է  որպես հեթանոսական արարողություն և շարժում (տե'ս այս կամ կից հղումը. http://www.youtube.com/watch?v=R2XuUBgwmrs):

 6
Եվ հենց այս պարագաներն էին ԷՈՒԹՅԱՆ առանձնահատկություններն ու պատմական առաքելությունը, ինչը դիպուկ կարևորել էր Վ. Համբարձումյանը ՀԳԱԱ  N° 2401-157,  10 .08.1992 թ. պաշտոնական գրությամբ:

 7 Վարպետյանի երբեմնի հարևանը և Հայաստանի ապագա առաջին նախագահը առաջիններից էր, որ դեռևս
1989 թ. գարնանը համառությամբ ու հեղինակի մակագրությամբ ստացել էր «…Արիացիները»  հատորը, և ապա այն որակել ռասիզմ, ինչը  հետո կրկնեցին նրան մերձակից որոշ շրջանակներ:


 8
Եվ հիրավի, հենց որպես այդպիսինն ու Էության թեկուզ մակերեսային գաղափարներով, Հայաստանի պետ-հասարակական ինչ-որ պատվիրակություն նման մի ծրագիր ներկայացրեց 1999 թ. հոկտեմբերի 26-28-ին Մինսկում կայացած ԱՊՀ երկրների երիտասարդական կոնգրեսում ( չարաբաստիկ նույն հոկտ. 27-ի օրերին…) :

   Այսուհանդերձ,  գնահատելով այդ գաղափարների ներուժն ու միաբանության հարաճուն հեղինակությունը, խորհրդամետ շրջանակները դեռևս ամբողջովին չէին հրաժարվել իրենց նկրտումներից` որպես գաղափարախոսական «երրորդ ուղու» այլընտրանք8: Առավել ևս, որ նժդեհականությամբ տոգորված թե պարզապես ազգաշունչ լայն շրջանակներ հակվեցին մերձ համագործակցության, պատրաստ անգամ որդեգրելու ԷՈՒԹՅԱՆ գաղափարները, ինչպես ՀՀԿ-ն (Հայաստանի Հանրապետական Կուսակցություն, տե'ս նշյալ հղումը), ՀԱԲ-ը ( Հայ Ազգային Բանակ ), ավելի ուշ` վերոնշյալ ՀԱՑԴ-ը և այլք: Այդպես, 1991 թ. ՀԽՍՀ կոմկուսի հոգեվարող ԿԿ-ը միտք հղացավ Երևանի քաղկոմի հսկա շենքը (արդի Սահմանադրական Դատարանը)  առգրավումից փրկելու համար այն վերածել մշակութային կենտրոնի և «Коммунист»  թերթում զետեղեց մրցույթային ազդ`… հար և նման ԷՈՒԹՅԱՆ ծրագրին: Բնականաբար մրցույթին մասնակցեց նաև ԷՈՒԹՅՈՒՆ-ը, սակայն սոսկ մի քանի սենյակ զբաղեցնելու ակնկալիքով: Մինչդեռ, հանձնաժողովը ևս մեկ «մութ» անձի առաջարկությամբ ( քաջ հայտնի «մուտիլովշչիկ» Արմեն Հովհաննիսյան…), շուրջ երեք տասնյակ թեկնածություններից ընտրեց հենց ԷՈՒԹՅՈՒՆԸ,  և հորդորեց տվյալ անձի հետ մշակել ընդգրկուն մի ծրագիր ողջ կառույցի համար` հասկանալիորեն վերջինիս ղեկավարությամբ և…  խորհրդամետ նույն նկրտումներով: Մի քանի աշխատանքային հանդիպումներից հետո վերստին պարզ դարձավ,  որ նպատակները անհամատեղելի են: Անձը դարձավ ԷՈՒԹՅԱՆ ոխերիմ թշնամին, միաբանություն խցկված որոշ կասկածելի տարրեր ապարդյուն փորձեցին պառակտել այն ներսից և ազատվել հիմնադիր ու նախագահ Վարպետյանից, թեև խորհրդամետ թե «նախկին» որոշ շրջանակներ սեփական նախաձեռնությամբ շարունակում էին աջակցել ԷՈՒԹՅԱՆ գործունեությանը:

  Նրանցից մեկը հայոց արիական ծագման տեսությամբ ոգևորված Կարեն Դեմիրճյանն էր` այդժամ նախկին 447 գործարանի տնօրենը, որը շատ այլոց հետ զգալի օժանդակություն ապահովեց Գառնու տաճարում նշյալ երկրորդ միջոցառմանը
9, Պ. Հերունին` ԷՈՒԹՅԱՆ ծրագրի հրատարակմանը (ավելի ուշ «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»-ի համաբանությամբ հեղինակեց նման մի տեսություն…): Միաբանությունն առինքնելու նշանակալից այլ մեկ բարյացակամությունը «Էություն» հանդեսի շնորհանդեսին «նախկինների» բերած նպաստն էր, որ կայացավ 1992 թ., Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան սրահում` Հայաստանի համարյա ողջ մտավորական ավագանու, հանրահայտ արվեստագետների ու գիտնականների, տարբեր համույթների, քաղաքական, հասարակական և տնտեսա-արտադրական մի շարք ակնառու ներկայացուցիչների` ինչպես նաև հանդեսի շարունակելիությունը հովանավորելուն նախատրամադրված չորս գործարարների մասնակցությամբ10 ( տե'ս տվյալ կամ այս հղումը http://www.youtube.com/watch?v=2oUOCv1z_zA):
 
      Աննախադեպ այդ միջոցառումը որքանով հուսադրեց ու ոգեշնչեց շատերին` նույնքանով անհանգստացրեց իշխանություններին, որոնք դրա մեջ տեսան նախորդ մտավորական ժառանգության դեռևս մեծ ներուժը ( ինչն էլ հիրավի անհրաժեշտ և ջանում էր փրկել ԷՈՒԹՅՈՒՆ միաբանությունը)  և իրենց հնարավոր լուրջ հակակշիռ, այդու առավել հակադրվելով հենց  ԷՈՒԹՅԱՆԸ
11: Մինչդեռ, պարբերականի շարունակելիությունը այս անգամ խափանեց հայտնի «խռովարար» Հենրիկ Իգիթյանը  (ենթադրում ենք մրցակցական ու անձնասիրական նկատառումներով, ավելի ստույգ` ԱԻՏ-ը վերստին հսկողության տակ առնելու ձգտմամբ), իսկ ԷՈՒԹՅՈՒՆԸ վերջնականապես հուսալքվեց հակամարտող այս թե այն բանակներից որևէ մեկի  հետ լրջորեն ու ազնվորեն համագործակցելու հնարավորությունից կամ անշահախնդիր աջակցությունից:

  9  Միջոցառման տեսագրման և ցուցադրման համար Հայաստանի պետական հեռուստատեսությանը փոխանցվեց զգալի գումար, սակայն այդ տեսագրությունը ՀՀՇ իշխանությունները հրաժարվեցին ցուցադրել: Ավելի ուշ, երբ նրանց գործերը լավ չէին, երբեմնի որոշ չկամ դեմքերը անհամեմատ բարյացկամ էին և ուշադիր Էության գաղափարների նկատմամբ...

10 Միջոցառմանը իրենց արտադրանքներով կատարելապես անշահախնդիր օժանդակությունն էին ցուցաբերել սննդարդյունաբերական քանի ձեռնարկություններ, ինչն այդ դաժան ու մութ տարիներին մեծ շռայլություն էր, բայց նաև բարի կամքի դեռևս առկա դրսևորում և այլ մեկ շարունակելիության հուսո հայտ:

 11 ԷՈՒԹՅՈՒՆՆ  առինքնելու փորձեր բազմիցս եղել են նաև այդժամ իշխանամետ թե իշխանական շրջանակների կողմից , բայց նորից քաղաքական նկատառումներով և միաբանությունը զինաթափելու կամ  իր ուղուց շեղելու միտումով, ինչը նույնքան անընդունելի էր:

 
12 Ըստ չար լեզուների, դրանք իբր կարող էին հանպատրաստի մատակարարվել միմիայն ինչ-որ անհայտ գիտա-հետազոտական  կենտրոնից, որը չգիտես ինչու նույն գաղափարական հզորությունը չէր ապահովում  նաև հայ թե այլազգի այլոց...

    Այդպես, ԷՈՒԹՅՈՒՆ միաբանությունը հայտնվեց երկու կրակի` արևմտամետ և ռուսամետ առճակատման արանքում ( ինչպես բուն ազգն ու իր տեսլականները…),  տնտեսա-տեխնիկապես մնաց կատարելապես ձեռնունայն ( երբ հանրային ալան-թալանից օգտվում էին անգամ քաղաքա-հասարակական գաճաճներն ու «լակեյները »…), բայց նաև հավատարիմ իր սկզբունքներին ու գերնպատակներին, ներամփոփվեց ու տրվեց գիտահետազոտական պրպտումներին և միմիայն իր համակիրների աջակցությամբ միմյանց հետևից հրապարակեց դրանց արդյունքները12 , հենց էությունների և սոցիոհոգեբանական «10-րդ կապկի» (միմետիզմ) սկզբունքներով աննկատ շարունակելով գաղափարներ ներարկել հայ իրականություն:  

  Այդպես, ԷՈՒԹՅԱՆ համանման ծրագրերով սունկերի պես աճեցին հայագիտական-հետազոտական կազմակերպություններ և հրատարակություններ (անհամեմատ ավելի` քան հետխորհրդային որևէ այլ երկրում)` ինչպես Հումանիտար հետազոտ.  հայկական կենտրոնը ( ՀՀՇ, միակ հրատարակությունը.` նույն «Ինքնություն»  խորագրով ու համանման  բովանդակությամբ հատորը 1995 թ.), մասամբ` Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնը (1993 թ.), «Էություն և ապագա» հասարակական կազմակերպությունը, ավելի ուշ` «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը (ևս մեկ ռուսամետ Ա. Այվազյան)  և այլք, հրատարակություններ- «Է Արար» (Ա. Շահնազարյան, 1992թ.), «Արիական իմաստություն» (Է. Խուրշուդյան,1997 թ.), «Հայ-Արի» (պարբերական 2000 թվից)  և շատ այլեր13 (ինչը ի տարբերություն այլոց շարունակվում է ցայսօր), իսկ «միաբանություն» բնորոշումը յուրացրին շատերը` ինչպես «Ազգային միաբանությունը», «Արիական միաբանությունը»  ևն, երբ ի հակադրություն «կուսակցություն» բնորոշման Ս. Կապուտիկյանը այն տարակուսանքով համարում էր միջնադարյան վերապրուկ:

   Այսուհանդերձ, զուգահեռաբար ահագնանում են նաև ԱԻՏ-ի գործունեության խափանումներն ու արգելակումները, սադրանքներն ու ամենատարբեր զրպարտանքները` մասնավորապես Ա.Վարպետյանի նկատմամբ14 : Եվ այդ մինչև 1997 թ., երբ նա զրկվում է հայաստանյան երկքաղաքացիությունից: Սակայն, մասամբ սփյուռքահայության ստորագրահավաքի, մասամբ  ներքաղաքական անկայունության բերումով, նախ ՀՀ Գիտությունների ու Կրթության, ապա Մշակութային նախարարությունների միջնորդությամբ նրան անվճար տրվում են կացության ժամանակավոր կարգավիճակներ մինչև 2002 թ., ինչն էլ ԷՈՒԹՅԱՆԸ հնարավորություն է ընձեռում շարունակել իր առաքելությունը նոր եռանդով:

   13  Այս առումով ուշագրավ է ՌԴ ԳԱ ազգագրական ինստիտուտի ավագ գիտաշխատող Վ.Ա. Շնիրելմանի «Նեոհեթանոսությունն ու ազգայնականությունը» խորագրով  էթնոքաղաքական զեկույցը, որտեղ Հայաստանին վերաբերող մասում, որոշ հեգնանքով, հատկապես հիշատակվում են  ԷՈՒԹՅՈՒՆ միաբանությունն ու նրա հիմնադիրը , և իբր Հանրապետական կուսակցությունը ժամանակին փորձել է միաձուլվել նրան (տե’ս վերևի
3
աստղիկում նշյալ ՌԴ ԱԳ աղբյուրը):  Մինչդեռ, Մոսկվայում լույս տեսնող հայ-հրեական  НОЙ ամսագրի
1992 թ. համարներից մեկում,  ոմն եբրայագետ Իգոր Բարսեղյան, «Հակահրեա են արդյո՞ք հայերը»  հոդվածում արիականանությունը բնորոշում էր իբր «հետխորհրդային սփյուռքահայ ներմուծություն»: Ակնհայտորեն ԷՈՒԹՅՈՒՆԸ  ոմանց անհանգստացրել էր նաև հայրենիքից  դուրս…

  
14  Նախ իբր քրիշնայական- (ըստ հհշական Խ.Ստամբոլցյանի), ապա մասոն- (ըստ տխրահռչակ «չեկիստ» Իգոր Մուրադյանի), «անգլիական գործակալ»-( ըստ դաշնակ. Ռ. Հովսեփյանի), մինչև անգամ «սիոնիստ»: Մինչդեռ ոմն գնդապետ Սամվել Բեգթաշյան Վարպետյանին մեղադրում էր միմիայն հայոց շահերին ծառայելու մեջ, լոսանջելեսյան հեռուստաէկրանից Ս.Քիրամիջյան անվամբ այլ մեկ «օպերատիվնիկ»` «քրիստոնեությունից և մարքսիզմից հետո հուդայական նոր ու անհայտ մի դոկտրինա»  հորինելու մեջ… ( խոսքը բուն ազգային հենց էիզմ ուսմունքի մասին էր… Արխիվային տեսասկավառակ N°17 ) :

 
15 Ավելի ուշ պարզվեց, որ Գ. Սարգսյանցը, Ա. Սաղաթելյանը և Ս. Բեգթաշյանը «Կանաչ Վիշապի» առնչությամբ մերձակիցներ են, վերջինս` ՀՀ ՊՆ արխիվիստ, ԽՍՀՄ Վետերանների միության նախագահ և դեռ իբր փորձում էր հայոց այբուբենի օգնությամբ հանքային սիլիկատներից միջուկային էներգիա ստանալ… Ըստ ոմանց, հայրենիքից Ա. Վարպետյանի արտաքսման մեջ նա ևս ունեցել է ինչ-որ դեր (տե’ս, «Ազգային Խաչբառ կամ Ո՞ւմ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյանը» գրքույկը, Երևան-2003, էջ 24 ):
   Այնինչ, ՀՀ ԳԱԱ
Երկրաբանական ինստիտուտի տնօրենությունը նշյալ ու նման  անձերից մեկին վստահելը նշանակում է երկրի բնական ողջ ռեսուրսները հանձնել այլոց հսկողությանը, երբ մեկ բուռ հողն անգամ երկրից արտահանելը վերլուծական նկատառումներով արգելվում է...

 









  ԷՈՒԹՅԱՆ ի խումբ միաբաններ. 1). Նկարչուհի Արմինե ԿԱԼԵՆՑ: 2). Գեղանկարիչ-դոցենտ Սարո ԿԱԼԵՆՑ:
3). Երաժշտագետ պրոֆ. Ի. ՏԵՐՏԵՐՅԱՆ ( երաժշտահան Ավետ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ այրին ): 4). Ա. Վարպետյան:
N°5. Երկրաբան Ա.Սաղաթելյան և այլք: 
N°6
. KGB-ի պաշտոնաթող գնդապետ Գ.Սարգսյանցը:

   Դրան նպաստավոր հանգամանքներ հանդիսացան մի կողմից «ԱՐԻԱԿԱՆՔ» ազգային գաղափարախոսության
հրատարակումը, մյուս կողմից` դրա աղմկալից շնորհանդեսից ընդամենը մեկ շաբաթ հետո Լ. Տեր-Պետրոսյանի  հրաժարականը, ինչը կարծեք ակնկալում էր ԷՈՒԹՅԱՆ համար կանաչ ճանապարհ: Առավել ևս, որ առաջին հանգամանքը` այսինքն ազգային նման գաղափարախոսությունը, իր հիմադրույթներով նկատվում էր քիչ թե շատ ընդունելի խորհրդամետ-սոցիալիստական շրջանակների համար ( մինչդեռ Էություն-էիզմ ուսմունքը` ո’չ, զի հակասում էր դասական մատերիալիզմի և մարքսիզմ-լենինիզմի դոգմաներին…): Եվ բնականաբար նրանցից շատերը եկան «համալրելու» միաբանության շարքերը, ինչպես օրինակ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական ինստիտուտի տնօրեն և երդվյալ ռուսամետ Ա. Սաղաթելյանը ( կից լուսանկարում N°5  և շրջանակի մեջ), մինչ այդ` Աբովյանի նշյալ ՀԱՑԴ-ը (ղեկավարը` նախկին կոմսոմոլի քարտուղար, ապա դաշնակ,  ՀԱԲ-ական և ի վերջո «արիական»…պայմանականորեն` Աբով ), այլք ակտիվացրին իրենց շփումները (օրինակ` նախկին ՊԱԿ-ի գաղափարական վարչության պետ, գնդապետ Գ. Սարգսյանցը
15, հետագա ևս մեկ «ազգային գաղափարախոս...», լուսանկար N°6, տե'ս նաև կից հղմամբ ), «Ազգային պետություն» կուսակցությունը, ՀՀԿ-ն (արդեն Ա. Մարգարյանի նախագահությամբ, որը դեռևս 1989 թ. ներկա էր Գառնու տաճարի նշյալ միջոցառմանը)  և այլք16:  ԷՈՒԹՅԱՆ գաղափարների նկատմամբ հետաքրքրություն սկսեց ցուցաբերել անգամ Վազգեն Սարգսյանը («ԱՐԻԱԿԱՆՔ»-ը հեղինակի մաղթանքներով նրան էր փոխանցել Ա. Բազեյանը` ներկա գրքի շնորհանդեսին ), որը 1998 թ. Երկրապահ միության համագումարում հնչեցրեց և իր կարգակոչը դարձրեց «21-ՐԴ ԴԱՐԸ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ»  ԷՈՒԹՅԱՆ տեսլականն ու ձևակերպումը17:

   Մեկ խոսքով ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգից յուրաքանչյուրն ընդունում ու հիմնականում առանց հղումների յուրացնում էր այն, ինչը մոտ էր իր ներշնչանքներին, կարողությանը, որդեգրած գաղափարաբանությանը կամ իրավիճակային հանգամանքներին:
   Մինչդեռ, ԷՈՒԹՅՈՒՆԸ ուներ առավել հեռահար ծրագրեր և տեսլականներ: Հղացման գործընթացում էր Հայկ. լեռնաշխարհում հայոց և համամարդկային արդի քաղաքակրթության 12000-ամյա ծագումնաբանությանը նվիրված
«ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» ծավալուն աշխատությունը, որը 2000 թվին այդ դարակազմիկ հոբելյանը համազգայնորեն նշելու հեռանկարով արդեն պատրաստ էր չարաբաստիկ 1999 թ. գարնանը18:

16 Հավատարիմ իր սկզբունքներին, ԷՈՒԹՅՈՒՆը միշտ էլ մնացել էր բաց տարբեր կողմնորոշում ունեցող իր անդամների նկատմամբ, որպես երբևէ համազգային միաբանության նախատիպ: Անգամ ԱԻՏ-ի Խորհրդում կային և’ դաշնակցականներ, և’ լիբերալներ, և’ ռուսամետներ թե պարզապես համայնավարներ, և’ բնականաբար «կանաչ խլուրդներ», ինչը անխուսափելի էր: Զի, ԷՈՒԹՅՈՒՆԸ  բարեբախտաբար որոշ միամտությամբ հավատում էր իր ճշմարտության ու իմաստության զորությանը` թեկուզ որոշ զիջումներով:

  17  Եվ դեռ ողջ հազարամյակը, ինչը կարգակոչի հետ մասամբ արծարծվեց նույն տարում հիմնադրված «Երկրապահ» թերթի առաջին երեք համարներում, իսկ ավելի ուշ դարձավ «ԷԱԿԱՆՔ-Ազգ և նոր հազարամյակ» դարակազմիկ քառհատոր նախածրագրի հիմքը:

  18   Այդ տեսությունը նույնպես կբորբոքի նմանատիպ աշխատություններ, որոնցից հիշատակման է արժանի ակադեմ. Պ. Հերունու իբր «սենսացիոն» և պրագմատիկորեն նախ անգլերենով հրատարակությունը այն էլ 40000-ամյա անհեթեթ ծագումնաբանությամբ և առանց գոնե ներշնչման աղբյուրի հիշատակման (հրատարակված ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»-ից  հետո, 2004 թ.), երբ նա դեռևս 1990 թ. ցնցված էր հայոց արիական ծագման տեսությամբ, և այդ թեմաներով հեղինակի հետ մասնակցել է երեք հեռուստաելույթների` լինելով ԷՈՒԹՅԱՆ  համակիրը:
   Մինչդեռ, Հայաստանում նախապես հեգնանքով ընդունված  «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» տեսությունը հետագայում միջազգայնորեն հաստատվեց նորանոր բացահայտումներով, մինչև իսկ համընդհանուր նախամոր ԳԱՅԱ անվանումը, որն ԱՅԱ դիցանվան ընդամենը մեկ հոլովումն է (հմմտ. հայ. կ’եա-կյանք) :
    
    Այդ մասին գրավոր ու բանավոր զեկուցվեց պետական ու կուսակցական բոլոր բարձրագույն այրերին: Ռ. Քոչարյանին հղված ուղերձը այդպես էլ մնաց կենցաղային դիմումների մեջ: Նրա
խորհրդական, դաշնակցական դեմք և հնագետ Վ. Հովհաննիսյանը սարսափեց. «Բայց այդ աշխարհը չի ընդունի…»,
Երևանի երբեմնի քաղաքապետ, «ԱՐՓԻԱԿԱՆ» կինոնկարի պատվիրատու և  «Արիացիների…» վերահրատարակման մասամբ հովանավոր Ա. Գեղամյանը թոթոփեց ուսերը. «Իսկ մեզ այդ ի՞նչ է տալիս…»:  Այդժամ, քաղաքական այրերից միայն նույն Կ. Դեմիրճյանն էր, որը գտնվելով հանդերձ խորհրդարանական բուռն ընտրարշավում, ունկնդրեց խնդրականը, հորդորեց այն իր հիմնական նկատառումներով շարադրել երկու էջի վրա, և առաջարկեց հանդիպել ընտրություններից հետո` հանգամանալից քննարկելու համար դրա կիրառական ձևաչափերը: Վ. Սարգսյանի հետ համագործակցությամբ արդեն ստեղծված էր «Միասնություն»  հզոր դաշինքը, որը հաղթելու էր խորհրդարանական ընտրություններում, դառնալու էր երկրի ու ազգի օրինական տերը` ընդունակ ապահովելու տնտեսաքաղաքական և ազգամշակութային սերնդական անցում19,  ինչը բոլորովին այլ հեռանկարներ էր խոստանում թե’ Հայաստանի, թե’ ողջ հայության և ի վերջո նաև ԷՈՒԹՅՈՒՆ միաբանության հնարավոր լիարժեք գործունեության համար:

  
Սակայն մինչ այդ հարկ էր գտնել «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»-ի հրատարակման միջոցները: Այդ նպատակով Վարպետյանը վերստին ուղևորվեց  Լոս Անջելես, որտեղ կային համակիրների հոծ բանակ և միաբանության «Ինքնություն» մասնաճյուղը: Ամեն ինչ նախապես կազմակերպված էր հոյակապ: Եվ 17.10.1999 թ., Գլենդելի Կենտրոնական գրադարանի  ծովացած դահլիճում, գաղթօջախի մագնիսացած
ընտրանու առջև ներկայացվեց հայոց 12 000-ամյա ծագումնաբանության տեսությունը ( միջոցառմանը ներկա էր նաև աշխարհահռչակ հնդեվրոպաբան, ԱՄՆ և ՌԴ ակադեմիաների անդամ Վ. Իվանովը http://www.eutyun.org/S/MM/V/HatvMij.htm կամ http://www.youtube.com/watch?v=MRY79-pPdmo ),  իսկ մի քանի օր անց` նաև Կալիֆոռնիայի հռչակավոր UCLA  համալսարանի «հնդեվրոպաբանության ծրագրի» պրոֆեսորատի և ասպիրանտների առջև20: Երկու պարագաներում էլ տպավորությունը ավելի քան ցնցող էր: Տեսությունը բռնել էր իր առաջնեկ կարևորագույն քննությունները ( երբ հայրենիքում այն շատերն ընդունել էին հեգնանքով…), իսկ շուրջ 1000 էջանոց հատորի հրատարակությունն ապահովված էր նախնական բաժանորդագրությամբ և ոմանց համեստ նվիրատվություններով (մինչդեռ Ք. Քրքորյանի քարտուղար Հ. Սասունյանը օժանդակության փոխարեն հոխորտում էր հայրենի մշակույթին միլիոնների բարեգործությունից, որոնց արդյունքները` բացի մի քանի շենքերի վերանորոգումից, այդպես էլ մշակույթին չնպաստեցին):

   Այսուհանդերձ ոգևորությունը երկար չտևեց: Վերադարձից ընդամենը մեկ շաբաթ անց տեղի ունեցավ աներևակայելին` հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը… Ոմանց պես, Վարպետյանը զուսպ, բայց ըմբոստ, ՀՀ նախագահին ուղղված, ոճրի անպատճառ բացահայտման պահանջատիրությամբ, 10 րոպեանոց ելույթ ունեցավ «ԱՅԳ» հեռուստաալիքով (պատրաստի տեսանյութը  այդպես էլ եթեր չհեռարձակվեց, սակայն դիտարկվել էր ՊԱԿ-ԱԱՆ ինչ-որ գրասենյակներում: Տե'ս այս http://www.youtube.com/eutyun#p/a/u/2/QIoF50rDQhM
կամ այս http://www.eutyun.org/S/E/AX/AX_V_00.htm հղումները): 
  
 Եվ նրա ու ողջ միաբանության համար սկսվեցին սև օրերի ու տարիների շարասյունը21

 19 Ի վերջո Վ. Սարգսյանը նժդեհական էր, իսկ Կ. Դեմիրճյանը` փորձառու քաղաքական գործիչ, որի բարեհաճությամբ «Սասնա ծռերը» ունեցավ բազմաթիվ վերահրատարակություններ, ամենուր հայտնվեցին հեթանոսական աստվածների հսկա արձաններ, ստեղծվեցին ազգագրական քանի համույթներ` ինչի իներցիոն
հետևանքն էր թե’ «Արևորդյանց Պարը» կինոսցենարն ու էպիկական քնարերգությունը, թե' դրանում  կանխազգացված արցախյան իրադարձություններն ու «հեթանոսական շարժումը» ( ներառյալ ավարտական Վարդավառը Գառնու տաճարում, որն այդժամ փորձեց «քրիստոնեացնել» այժմ վեհափառ Գարեգին Բ-ն …),

և ի վերջո ինչի օրինաչափ վերաճն էր հենց ԷՈՒԹՅԱՆ ծնունդը, իր ազգային-արմատական, վերածննդյան ու հարատևման գերխնդրականներով: Սակայն էվոլյուցիան միշտ էլ ընթանում է զիգզագումներով, ինչպես տիեզերքում լույսի ճառագայթն է շեղվում երկնային մարմինների գրավիտացիոն դաշտերում: 

  20 Միջոցառումը կայացավ այդ «ծրագրի» ղեկավար, ծագումով հրեա Վայն Բեռնի համառ նախաձեռնությամբ, որը չգիտես  որտե՞ղից և ինչպե՞ս , լսել էր արիացիների տեսության մասին ( թերևս հայ ուսանողների՞ց ): Հաջորդ նման միջոցառումը նույն համալսարանում նախաձեռնեց հայտնի պատմաբան պրոֆ. Ռիչարդ  Հովհաննիսյանը 2005 թ., արդեն ողջ Կալիֆոռնիայի հայ պրոֆեսորատի առջև:

  21 Կապ  կա՞ր արդյոք ԷՈՒԹՅԱՆ այդ նոր փորձությունների և հոկտեմբեր 27-ի ոճրագոչծության միջև: Այո', թերևս անուղղակի կամ  ուղղակի: Բայց այդ այլ նյութ է , արծարծված «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ » քննախուզությամբ:
  22 «...այդ գեներալն հայտնի է նրանով, որ հոկտեմբերի 27-ից հետո  առաջիններից  էր, որ անցավ Ռոբերտ Քոչարյանի թրի տակով` ուրանալով թե' Սպարապետ Վազգեն Սարգսյանին, թե' իր մարտական ընկերներին»
( http://www.zhamanak.com/article/11140/):
   Այսինքն, Կանաչ Վիշապը ի դեմս Ռ. Քոչարյանի արդեն մշակում իր  ներքին քաղաքականությունը և նրան
անշուշտ հարկ էր տնօրինել ազգային-գաղափարական դաշտին, ինչպես եղավ,  և  ինչպես վերցվեց ու ամբողջովին աղավաղվեց նաև նժդեհանակությունն ու ՀԿԿ-ն : Նրան այդ գործում անշուշտ օգնում էին ներսի և դրսի քաղաքական տեխնոլոգները...

 
     26.04.2000 թ., «Արիականության անցյալը-ներկան-ապագան» խորագրով գիտա-պատմամշակութային առաջին համաժողովի մի խումբ մասնակիցներ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի առջև: Լուսանկարն ուշագրավ և պատմական է այնքանով` որքանով նախ ներկայացնում է արիականությամբ տոգորված և հետագայում «կարևորված» որոշ գիտական, հասարակական ու քաղաքակական դեմքեր, և միաժամանակ արձանագրում իրերի բուն  հարաբերակցությունը` անկախ կազմակերպիչների ցանկությունից և ոմանց հավակնություններից...
 
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

    26.04.2000 թ. ՀՀ ԳԱԱ նախագահության սրահում «հայարիական ուժերի» և ակադեմիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ արտառոց մի միջոցառում` «Արիականության անցյալը-ներկան-ապագան» խորագրով գիտա-պատմամշակութային առաջին համաժողովը: Ներկա էին Աստվածատուր Պետրոսյանը
22  և այլ գեներալներ, պետվարչական այրեր, ազգային բոլոր շրջանակների և անշուշտ «Կանաչ Վիշապի» սքող ներկայացուցիչները: Ա. Վարպետյանը չէր հրավիրված, սակայն մի քանի անձանց համառ պնդումներով հրավիրվեց վերջին պահին և որպես «հայարիականության հայր» նրան այնուամենայնիվ տրվեց ողջույնի խոսք: Ու թեև ոմանց խիստ դժգոհության, մասնակիցներից շատերը ինքնաբերաբար խմբվեցին Ա.Վարպետյանի շուրջ ( կից լուսանկարը, այնտեղ ծանոթ դեմքեր շատ կան):  Բայց այդ ինչո՞ւ նա չէր հրավիրված ի սկզբանե և ինչո՞ւ նման դժգոհություն:

 
Բավական է հիշել, որ արդեն տեղի էր ունեցել 1999թ. հոկտ. 27-ի ոճրագործությունը, Մոսկվայում Վ. Պուտինը ընտրվել էր ՌԴ-ի նախագահ, և նույն 2000թ. մայիս ամսից Հայաստանում տեղի էր ունենալու «արյունոտ
հեղափոխության» երկրորդ ալիքը, այսինքն` բռնատիրության սկիզբը և ռուսամետ կտրուկ կողմնորոշումը: Այս իրավիճակում արիականությունը և ընդհանրապես ազգային գաղափարները ոմանց ձեռնտու էին, սակայն առանց Ա. Վարպետյանի: Այլ խոսքով, «հին գվարդիայի» իշխանության գալով նրա նկատմամբ հանդուրժողականությունը ավարտվեց, ավելի ուշ նա պիտի արտաքսվեր հայրենիքից և փորձ արվեր «ԷՈՒԹՅՈՒՆ» միաբանությունը առինքնել ներսից կամ կազմաքանդել…

 
Եվ չնայած այս ու նման այլ խարդավանքների «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»-ն շքեղորեն հրատարակվեց` թեև աներևակայելի ու խորհրդավոր դժվարություններով, բայց ոչ առանց քաղաքական որոշ հզոր այրերի ու վճռական այլոց միջամտության:  Եվ նույն 2000 թ. սեպտեմբերի 15-ին, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի բառացիորեն մինչև նախասրահը հեղեղված «մեծ դահլիճում», միաժամանակ կայացան թե’ գրքի շնորհանդեսը` և ինչպես նախածրագրված էր, թե’ հայոց 12000-ամյա ծագումնաբանության ու թե’ ԷՈՒԹՅԱՆ հիմնադրման 10-ամյա հոբելյանները ( տե'ս կից հղումը http://www.eutyun.org/S/MM/V/HatvMij.htm ): Եվ ոչ պատահականորեն այդ արտառոց միջոցառմանը հպանցիկ հայտնվեց  Հայաստանում ամենայնից քաջատեղյակ Ա. Մանուչարյանը, մինչ դրսում նույն այդ Արմեն Հովհաննիսյանը փորձում էր խժդժություններ  բորբոքել, իսկ մինչ այդ ՊԱԿ-ի տխրահռչակ գործակալ և ՀՀ նախագահի անվտանգության գծով ապագա խորհրդական Գ. Իսագուլյանը ջանում էր խափանել միջոցառումը (թե ինչո՞ւ հենց այս «ընտրանին»` արդեն ակնարկվեց և առավել կպարզվի ընթացքում…):  Ի հեճուկս այդ շրջանակների, ընդամենը մեկ ամիս հետո նույն միջոցառումը ոչ պակաս փառահեղ կրկնվեց նաև լոսանջելեսյան 500 տեղանոց «Անուշ» ռեստորանում` վերածվելով կատարյալ մի տոնախմբության (բարեբախտաբար կան և’ այս տեսագրությունները):

 
Բնականաբար,  այս բոլորը չէին կարող չանհանգստացնել Հայաստանի ու ողջ հայության ճակատագրի «տերն»
հավակնող այլոց, նրանց հայազգի կամակատարներին, կամ չհետաքրքրել շահագրգիռ մյուսներին: Զի, այդ բուռն ոգեշնչումը հիրավի կարող էր դուրս գալ նրանց հսկողությունից, թեև այն որևէ մեկի դեմ չէր` այլ  միմիայն վասն հայոց հարատևման: Այսուհանդերձ, «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»-ի մեկ օրինակ հայտնվեց Մոսկվայի ФСБ-ի գրադարանում (ՌԴ Դաշնային հատուկ ծառայություններ),  հեռուստատեսային որոշ տեսանյութեր և լրագրական հրապարակումներ` ԱՄՆ Պետդեպարտամենտում, իսկ ԷՈՒԹՅԱՆ գործունեությունը` անգամ իրանական իշխանությունների և այլոց տեսադաշտում: Մինչդեռ, հզոր հակազդեցությունը երկար սպասեցնել չտվեց23

    Այնինչ, ԷՈՒԹՅՈՒՆ - Ազգային Իմաստության Տաճարը լիուլի ու դեռ շատ ավելին կատարել էր նախածրագրված իր առաքելությունը, և ինչպես ազդարարել էր ( նաև «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» հատորում ) պատրաստվում էր վերածվել ոգե-գաղափարական դպրոցի: Սակայն գաղափարակիցների ու համակիրների զանգվածը պահանջում էր առավել ակտիվ ու հասարակական գործունեություն, ինչը մինչ այդ լիարժեքորեն չէր կարող հանձն առնել` պարզապես հետազոտական և հրատարակչական խիստ ծանրաբեռնվածության պատճառով: Արդ կարծես կարող էր, և ԷՈՒԹՅՈՒՆ ԱԻՏ-ը վերաճեց ԷԱԿԱՆՔ միաբանության, համալրվելով նոր ու արժանավոր միաբաններով ( կինոբեմադրիչ Արման Մանարյան, գեղանկարիչ Սարո Կալենց, Ազգային Բանակի կապիտան Մ. Բարսումյան և այլք)  և ձևավորելով նոր մասնաճյուղեր տարբեր գաղթօջախներում:

 
Միաբանների հորդորանքով 2001 թ. «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»-ն ներկայացվեց ՀՀ նախագահի մրցանակաբաշխությանը, ոչ այնքան մրցանակի` որքան տեսությունն ու միաբանությունը ի վերջո իշխանությունների կողմից ընդունվելու ակնկալիքով: Առավել ևս, որ նորից ինչ-որ նախախնամությամբ Գերմանիայից ստացվել էր «Bilde der wissenschaft» հանդեսի 08.2000 թ. համարը («Գիտության հայելի»: Այն լույս էր տեսել «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»-ի հետ միաժամանակ…) , որտեղ հրապարակված էին գերմանական հնագետների Ուրֆայի մոտակայքում Գյոբեկլի թեփեսի կոչված հնավայրի «հազարամյակի բացահայտում» որակվող պեղումների արդյունքները: Դրանք գալիս էին հաստատելու ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսությունը24 : Չնայած այդ ցնցող վկայության, նույն Վ. Իվանովի և արժանավոր այլոց երաշխավորագրերի,  ինչպես նաև երախտաշատ քանի մտավորականների ոգևորված օժանդակության, մրցանակաբաշխության հանձնախումբը ինչ-որ վերին պատվերով «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»-ն ի սկզբանե դրել էր մի կողմ25,  ինչն ինքնին ԷՈՒԹՅԱՆ դեմ վերաբերմունքի վատթարացման ևս մեկ նախանշան էր:

  23 ՀՀ ԳԱԱ-ում  15.11.2000 թ. միջոցառման տեսագրությունը ինչ-ինչ ճանապարհով հայտնվել և քննվել էր ՊԱԿ-ԱԱԾ ինչ-որ գրասենյակներում, ապա պետպաշտոնյա որոշ միաբաններ ու մերձակիցներ հարցաքննվել և զգուշացվել էին հեռու մնալ Վարպետյանից, զի իբր նա «ընդունելի արիականության տակ սքողում է այլ նպատակներ (???)…» : Այդ ոմանք խոստովանեցին ամիսներ անց, մի քանիսը հետագայում հիրավի պաշտոնազրկվեցին, այլք` հեռավորություն պահեցին: Ավելին դրսևորվեց դեպքերի զարգացման հետ:

 24 Ըստ այդմ, պեղածո հսկայական տաճարը թվագրվում էր Ք.ա. 10-9-րդ հհ, իսկ տարածաշրջանը դիտվում
նեոլիթյան միակենտրոն օջախ, որից էլ  սերվել են Հին Արևելքի մյուս կենտրոններն ու համասփռվել արդի
քաղաքակրթությունը` ինչն առաջին անգամ փաստագրել էր «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»-ն առանց այդ հնագիտական բացահայտման (էջ 538-539): Ավելի ուշ  այդ վավերացումը լրացվեց միջազգայնորեն հայտնի, անգլ. NATURE
գիտահանդեսի  27.11.2003 թ. համարում հրապարակված նորզելանդացի հետազոտողների եզրահանգումը, ըստ որի հայերենը դիտվում էր հնդեվրոպական երրորդ հնագույն լեզուն, շուրջ 8000 տարի վաղեմիությամբ ( տե'ս այստեղ  «ՀԱՅՈՑ ԾԱԳ. ԽՆԴՐԱԿԱՆԸ» և  «ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ...» ակնարկները ):

25 Այդ մասին խոստովանեց հանձնախմբի անդամ, վաղամեռիկ լրագրող Վալերի Այտինյանը, որի և այլոց կարծիքն անգամ չէին հարցել, իսկ գրքի պահանջված  6  օրինակներից թերթվել էր միայն մեկը` այն էլ 952 էջից միայն 50-ը… : Հանձնախմբի նախագահներն էին խորհրդային դեմքեր Ջորի Բալայանը և Լյուդմիլա Հարությունյանը, մրցանակաբաշխության պատասխանատուն` ՀՀ նախագահի խորհրդական, բայց արդեն դաշնակ Ռազմիկ Դավոյանը: Ավելի ուշ, ըստ Լոս Անջելեսում երբեմնի «օպերատիվնիկ» Ս. Քիրամիջյանի, «այդ գիրքը պիտի երբեք չգրվեր, զի այն նկրտում է բաժանման փորձեր…»: Թե այդ ո՞ւմից, մնում է ենթադրել…

   
                                                     ( Առաջին մասի ավարտ )
                                                                                                                                               09.12.2006 թ.