Սկզբնաէջ      
  
 
    ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

ԱՆԴՐԱԴԱՐՁՆԵՐ,

ԱԿՆԱՐԿՆԵՐ
 
 
07.02.2011
Ա. Վարպետյան
ՈՃՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ, ՃՈՐՏԻ ՀԱՅՐԵՆԻՔ,
ԿԵՂԾ ՈՒ ԿԵՂՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՍ ...
        Այդ բոլորս էլ գիտենք, բայց խուսափում ենք խոստովանել: Նախընտրում ենք հայրենասիրական երգեր որոտալ, սնապարծորեն հոխորտալ «բարոյական հաղթանակներով», սպառնալ «արյան ծովերով», կատվի ու կաչաղակի փոխարեն ներկայանալ առյուծ ու արծվով, այդուհանդերձ անզոր դիտելով օր-ցերեկով, ալամ-աշխարհի առջև «մայր հայրենքի» բռնաբարումը ...
 
 
03.02.2011
Erina Ice
«REFLEXION»
        Having developed the theory of Genesis-Aya, A. Varbedyan had already known that decades on his theory will concentrate a set of searches of human mind and it’ll be an inexhaustible source for both contemporary and future researchers. Later on, step by step Varpetyan’s scientific foresight has been practically proved ...
 
 
18.01.2011
Ա. Վարպետյան
ԱԶԳԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՂ/ԽՏ ԵՎ ՈՒՂԻ
        Մինչ ծախու իշխանությունները, թշվառ միջակությունն ու դատարկաբանները բորբոքում և բարբաջում են Ա. Վարպետյանի և Էության «ոչ գիտական» բանսարկումներից, զուգահեռաբար շարունակվում են խառնիբուռն աճել այդ գաղափարների արծարծումները, ներգործությունները, բնականաբար նաև կապկումները, բանագողություններն ու քաղաքական շահարկումները ...
 
 
07.01.2011
Ա. Վարպետյան
ՀԱՅՈՑ ԱՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱԿԱՆԸ
        Թեև հայոց արիականության հետ առնչության վերաբերյալ տարբեր ակնարկներ եղել են վաղուց, սակայն, հակառակ ասեկոսների, ուրացումների ու յուրացումների, հայոց արիական ծագման տեսությունն ու արիականությունը արդի հայ իրականություն ներմուծել ենք մենք ...
 
 
31.12.2010
Ա. Վարպետյան
«ՎԷՃ ՅԻՍՈՒՍԻ ԱՆՁԻ ՇՈՒՐՋ»
( Յովհաննու ավետարան, Է, 25-30 )
        Այդ եղել է բոլոր ժամանակներում, քիչ թե շատ ակնառու բոլոր մահկանցուների շուրջ, հալածանքներն ու «խաչելությունները»` նույնպես: Հատկապես հայ իրականությունում, սկսյալ պատմահայր Խորենացուց, անցնելով Հայաստանից վտարված Դավիթ Անհաղթն ու բանսարկված Նարեկացին, մինչև Խ. Աբովյան, Կոմիտաս, բանտերում փտած Գ. Նժդեհ, Ե. Չարենց, Պ. Սևակ ու Ս. Փարաջանով ...
 
 
21.09.2010
Արեն Զորունց
ԵՐԱԶ ԿՈՐՈՒՍՅԱԼ
        Փոխանակ ներքուստ հրճվանք ապրելու և փառքի խոսքեր ձոնելու Հայոց Վերջին Անկախության տարեդարձին, արդ ստիպված ենք հնարավորինս քողարկել մեր անհուն կսկիծն ու մտորել որոշ հարցերի շուրջ: Ըստ հինավուրց մի խոսքի` դարավոր կաղնուն ի զորու չեն տապալելու հուժկու փոթորիկներն ու երկրաշարժերն անգամ, մինչդեռ ...
 
 
15.09.2010
Ա. Վարպետյան
ԵՐԿՀԱԶԱՐԱՄՅԱ ՔՍԱՆԱՄՅԱԿ
        Սույն տարվա սեպտեմբերի 15-ին լրանում է «ԷՈՒԹՅՈՒՆ» -Ազգային Իմաստության Տաճարի (ԱԻՏ)  20-ամյակը, հիմնադրված 15.10.1990 թ.: Ինչպես ասվել է տարբեր առիթներով, այն 80-ական թվականներին սփյուռքում ձևավորված «ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ՈՒԽՏ» ընկերակցության վերաճն էր, արդեն նաև հայրենի երախտաշատ մտավորականության ներգրավմամբ ...
 
14.09.2010
Էրինա Այս
ԱՅԱ -ԱՐԱ
«Եվ արի ոգին շրջում էր այական ջրերի վրա...»
( Ընդհանուր անդրադարձ Ա. Վարպետյանի “Ծննդոց-Այա” մենագրությանը )
        Աշխատանքը սկսվում է ուսումնասիրության սկզբունքների շարադրումով, սկզբունքներ, որոնք ի ցույց են դնում ուսումնասիրության բազմակողմանիությունը և օբյեկտիվությունը: Կարևոր գործոն է համալիր միջավայրի ապահովումը ...
 
02.12.2009
Ա. Վարպետյան
ԱԶԳԱՅԻՆ ԳԵՐԽՆԴՐԱԿԱՆՆԵՐ
        Ժամանակ առ ժամանակ դրանց մասին խոսվում է, սակայն որպես միայն կարգախոս, ինչպես «Ո՞վ ենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում» պաթետիկ հորջորջումը` առանց անդրադառնալու հենց այդ խնդրականներին կամ անգամ ճանաչելու դրանք: Իսկ որո՞ նք են ազգային գերխնդրականները և ընդհանրապես ի՞նչն է գերխնդրական ...
 
 
12.10.2009
Ա. Վարպետյան
ՀԱՆՃԱՐ ԵՎ ԱՄԲՈԽ
        Ըստ մարքսիզմ-լենինիզմի, անհատ և հասարակություն անտագոնիզմը իբր սոսկ բուրժուա-կապիտալիստական ֆենոմեն է` կապված մասնավոր սեփականության և դասակարգային պայքարի հետ: Մինչդեռ, այն ունի նաև հոգեբանական հիմք և դրսևորվում է անգամ սոցիալիստական «համահավասարության» պայմաններում, իսկ առավել սուր` ամբոխ և հանճար հարաբերակցության մեջ ...
 
 
30.05.2009
Ա. Վարպետյան
ՀԱՅՈՑ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱԿԱՆԸ
        Վերջերս, Կալիֆոռնիայի UCLA համալսարանում, ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսության վերաբերյալ մտերմիկ մի զրույցի ավարտին, որին ներկա էին հայագետ մի քանի արժանավոր անձինք, այդ թվում նաև վաստակաշատ մի հնագետ-ակադեմիկոս, հանրաճանաչ մի պատմաբան տարակուսանքով եզրահանգեց, որ «թեև նյութը իր ասպարեզը չէ, այդուհանդերձ հեշտ չէ պատկերացնել ...
 
 
12.12.2008
Ա. Վարպետյան
ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒ ԱՄԵՆՕՐՅԱ ԽՈՀԵՐ ՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ
        Վերևի նկարում. Էա-Հայա ծովաստվածն ու իր ձկնակերպ քրմերը Կիսկանու տիեզերածառն օրհնելիս: Սնարին` թևավոր աստվածություն, ձախից` «տիեզերական աղետը» սանձահարող (ջրահավ և օձ) ամպրոպի աստվածը ...
 
 
26.10.2008
Ա. Վարպետյան
   ԵՐԵՎԱԿՈՒՄ ...
        Վերջերս աղմուկ հանած Սարգիս Հացպանյանի արտաքսման միջադեպը բովանդակում է մի քանի խոսուն հանգամանքներ, որոնք համապատասխան ուշադրության չարժանացան: Ըստ փաստացի վկայությունների, այդ արտաքսումը պաշտոնապես հրահանգել է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը, 2008 թ. մարտի 10-ի «ՆԿ-38-Ա» կարգադրությամբ ...
 
 
27.06.2008
Մ. Ս.
ՉԳՈՅՈՒԹՅԱՆ ԳԱՀԸ ՀՐՈ ԵՐԿՐՈՒՄ ...
        Ինքնին բռնակալը` ընդամենը բռնակալ է, ոչ ավելին: Այն նույնիսկ որոշակի դրական դեր կարող է խաղալ` ինչպես գայլը անտառում որպես «սանիտար»: Բայց լիովին այլ կատեգորիա է «գառան դիմակ հագած գայլը»... Նրա նշանակետը ամենևին էլ հիվանդ ու թուլակազմ ոչխարները չեն` այլևս նրա սնունդը միմիայն հոտի ամենաառողջ, ամենամատղաշ ու քիչ թե շատ գիտակից անդամներն են ...
 
 
04.06.2008
Արամ Մկրտչյան
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ ՎՅՈՒՐՑԲՈՒՐԳԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԴՂՅԱԿԻ ՄԵՋ
        Բավարական հողի Արքեպիսկոպոսական դղյակը գտնվում է Վյուրցբուրգ քաղաքում, որի կենտրոնական մուտքի առաստաղի վրա, Վենետիկցի նկարիչ Ջովաննի Դիեբոլոն 1752-53 թվականներին 677 մետր քառակուսի մակերես ունեցող առաստաղի վրա նկարել է աշխարհի պատմությունը, որը համապատասխանաբար բաժանված է ըստ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա աշխարհամասերի ...
 
 
20.05.2008
Մ. Ս.
ՎԻՇԱՊԱՔԱՐ
        Արհեստական ու խորհրդավոր մշուշով են պարուրված ֆրանսահայ ազգաբան ու էաբան Ալեքսանդր Վարպետյանին արդեն մոտ վեց տարի է ի վեր հայրենիքից հետևողականորեն զրկելու հանգամանքները: Եվ որքան էլ թաքցվող իրական պատճառները ընթացիկ իրադարձությունների բերումով սկսում են երևակվել, դրանք իրենց բուն էությամբ առավել արտառոց են ու սահմռկելի ...
 
 
04.04.2008
Մ. Ս.
ԸՆՏՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
        Ամփոփենք ընտրությունների արդյունքները: Իմաստ չկա հենց այնպես վիճակագրական թվեր տեղադրել ( դա ԿԸՀ կայքում կա արված ), դրա փոխարեն կզետեղենք համեմատական տվյալներ` մատնացույց անելով որոշ ուշագրավ փաստեր: Նաև այդ նկատառումով` արդյունքները կներկայացվեն տոկոսային համարժեքներով ...
 
 
29.03.2008
Մ. Ս.
ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ 2008
        Այնքան շատ է խոսվել ու գրվել մարտի մեկին ու հաջորդած օրերին տեղի ունեցածի մասին, որ իմաստ չկա նորից քչփորել մանրամասնությունները, ճիշտ ու սխալ որոշել, կամ առավել ևս` անուններ թվարկել: Պարզապես մատնանշենք տեղի ունեցածի բուն արմատնեը, երևույթները դիտարկենք իրենց պատճառա-հետևանքային շղթայի մեջ ...
 
 
26.02.2008
Մ. Ս.
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԵՑՈՒՄ
        Ինչպես սպասվում էր, ընտրական և ետընտրական գործընթացները ուղեկցվեցին մեծ բռնություններով և այլ անօրինականություններով: Միամիտ կլինի ասելը, որ իշխանությունները չգտնվեցին բարձրության վրա ու չկարողացան ապահովել ընտրությունների պատշաճ անցկացումը, քանզի բոլոր կեղծիքների, խարդախությունների, բռնությունների ...
 
 
06.02.2008
Մ. Ս.
“ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ”…
        Ազգային նախորդ զարթոնքից կամ համազգային շարժումից ուղիղ քսան տարի անց մեր երկրում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Քսան տարի առաջ յուրաքանչյուր հայի սրտում արթնացել էր ազգային ինքնագիտակցության կայծը, ու թեպետ քչերն էին, որ խորապես հասկանում էին, թե ինչ է կատարվում իրականում ...
 
 
07.01.2008
Մ. Ս.
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ
        88-ի համազգային շարժման տարիներից մինչ այժմ շատ է հնչեցվել “Ազգային գաղափարախոսություն” հասկացությունը, տրվել են տարբեր սահմանումներ ու ձևակերպումներ, բազմիցս ասվել է դրա անհրաժեշտության ու զորության մասին, բայց հաճախ էլ ժխտվել է կարևորությունը, իսկ երբեմն էլ` նաև իսկությունը ...
 
 
11.12.2007
Մ. Ս.
ՄԻ ՍՑԵՆԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
        Խոսքը կինոսցենարի մասին է… ցավոք` չիրագործված: Սա սովորական սցենարի պատմություն չէ: Այն ամենևին էլ սցենարիստի հաջողակ կամ անհաջողակ լինելու մասին չէ, և ոչ էլ` բուն սցենարի բովանդակության ու գեղարվեստական արժեքի ...
 
 
10.12.2007
Մ. Ս.
ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ՀԻՄՆԱԱԽՏ
        Կցանկանայինք մի քանի հարց ուղղել որոշակի անձանց: Անուններ չենք տա, բայց հարցերի մեջ դրանց հասցեատերերը լավ էլ կճանաչեն իրենց: Ու քանի որ վստահաբար այդ հարցերը անպատասխան պիտի մնային հասցեատերերի կողմից` ինքներս էլ որոշակիորեն կպատասխանենք դրանց ...