ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
04/04.2008թ.
ԸՆՏՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
  Նախագահական ընտրություններ 2008
 
 
            Ամփոփենք ընտրությունների արդյունքները: Իմաստ չկա հենց այնպես վիճակագրական թվեր տեղադրել ( դա ԿԸՀ կայքում կա արված ), դրա փոխարեն կզետեղենք համեմատական տվյալներ` մատնացույց անելով որոշ ուշագրավ փաստեր: Նաև այդ նկատառումով` արդյունքները կներկայացվեն տոկոսային համարժեքներով: Ասենք, որ բոլոր թվերը վերցված են ԿԸՀ պաշտոնական ինտերնետային կայքից:
            Կօգտագործենք հետևյալ պայմանական հապավումները` ՍՍ - Սերժ Սարգսյան, ԼՏՊ - Լևոն Տեր-Պետրոսյան, ԱԲ - Արթուր Բաղդասարյան, ՎՀ - Վահան Հովհաննիսյան, ՎՄ - Վազգեն Մանուկյան, մնց.թ. - մնացյալ չորս թեկնածուները, վքք. - վավեր քվեաթերթիկների քանակ:
            Նախ ներկայացնենք ընտրությունների արդյունքները բաղկացած երկու մասից` Երևան  և  ՀՀ մնացած մարզեր:  Առկա մեծ տարբերությունները ոչ միայն մտահոգիչ են, այլև խիստ տարօրինակ այն իմաստով, որ իշխանական թեկնածուն ավելի շատ ձայներ ստացել է մարզերում, և դա այն դեպքում, երբ կենսամակարդակը մարզերում շատ ավելի ցածր է մայրաքաղաքից: Իմիջիայլոց նկատենք, որ մարզերում երկրորդ տեղ զբաղեցրել է ոչ թե Լ.Տեր-Պետրոսյանը, այլ Ա.Բաղդասարյանը:
  
  
            Որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի, որ մարզերը համասեռ են և խիստ տարբերվում են Երևանից, դիտարկենք նաև արդյունքները ըստ մարզերի: Օրինակ շատ ուշագրավ փաստ է այն, որ Ս.Սարգսյանը Շիրակի  մարզում ավելի ցածր արդյունք է ցույց տվել քան Երևանում: Ավելի հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ արդյունքները վերլուծում ենք ոչ միայն ըստ ամբողջական մարզերի, այլև ըստ մարզկենտրոնների ( դրանք ստորև ներկայացված են աջ կողմում ):  Փաստորեն մարզկենտրոնների կտրվածքով ևս իշխանական թեկնածուն չի հաղթահարել 50 տոկոսի սահմանը: Հետաքրքիր է, որ օրինակ մարզկենտրոն Աշտարակում  Ս.Սարգսյանի արդյունքը ավելի ցածր է քան նույնիսկ Երևանի կենտրոնական թաղամասերում ( Երևանի արդյունքները ըստ թաղամասերի նույնպես կներկայացնենք ):
            Պատկերը ավելի հստակ է դառնում, երբ մարզերում գրանցված արդյունքները դիտարկում ենք բաժանված ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի: Թվերն այնքան խոսուն են, որ մեկնաբանություններն ավելորդ են դառնում... Միայն մատնացույց անենք այն հանգամանքը, որ Արագածոտնի  մարզում, նույնիսկ միայն գյուղական համայնքներով վերցրած` Ս.Սարգսյանը 50 տոկոսը չի հաղթահարել, մինչդեռ Սյունիքի  գյուղերում նրա օգտին 80 տոկոսից ավելի ձայն է գրանցվել: Մի ուշագրավ հանգամանք էլ. միակ մարզը, որը շեղվել է ընդհանուր տրամաբանությունից և որտեղ գյուղական համայնքներում իշխանական թեկնածուի օգտին ավելի քիչ ձայն է գրանցվել, քան նույն մարզի քաղաքային համայնքներում` դա Արարատի  մարզն է ( դա իհարկե իր բացատրությունն ունի ու որը շատերը գիտեն ):
            Այս ամենին էլ հավելելով ընտրությունների արդյունքները խմբավորված ըստ քաղաքային ( ներառյալ Երևանը )  և գյուղական բնակավայրերի, ինչպես նաև` ըստ համայնքներում մասնակիցների քանակի ( 15,000-ից ավել և պակաս ),  կարելի է եզրակացնել` իշխանական թեկնածուի մեկ փուլանոց հաղթանակը ապահովվել է հիմնականում փոքր կամ գյուղական բնակավայրերի շնորհիվ:
  
  
  
  
  
            Այժ դիտարկենք Երևանում գրանցված արդյունքները ըստ թաղամասերի: Երևանում ևս` արդյունքնրը բավականին անհամասեռ են: Եվ եթե պայմանականորեն Երևանի թաղամասերը բաժանենք երեք խմբի`  A – Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Նորք-Մարաշ,  B - Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Շենգավիթ, Նոր-Նորք, Դավթաշեն,  C – Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն  ( քանի որ այս բաժանման տրամաբանությունը շատ պարզ է` երևի կարիք չկա մանրամասնել այն ),  ապա կրկին հետաքրքիր պատկեր կստանանք` կուռ և հստակ օրինաչափությամբ:
  
  
  
            Իսկ ստորև ներկայացնենք ընտրությունների արդյունքները մի քանի համայնքներում և Երևանի տեղամասերում` առանց մեկնաբանության, բայց նշենք, որ սրանք ընդամենը նմուշներ են, այլապես ստիպված կլինեինք հարյուրավոր տողեր ներկայացնել...
  
  
            Վերջում մեզ թույլ տանք որոշ “դիլետանտական հանդգնություն”, նախապես նշելով, որ մեզ այդ իրավունքը չէինք վերապահի, եթե Հայաստանում գործեին նորմալ և անկաշկանդ սոցիոլոգիական-վերլուծական կազմակերպություններ, որոնք այդ գործը ավելի պրոֆեսիոնալ մակարդակով կանեին: Փաստ է, որ ողջ ընտրական գործընթացը ուղեկցվեց բացառիկ բռնություններով ու լցոնումներով, ինչպես նաև ընտրակաշառքներով և ազդման այլ անբարոյական ու անօրինական մեթոդներով: Հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, փորձ ենք արել մոտավորապես հաշվել թե արդյունքներն ինչպիսին կլինեին, եթե չլինեին բիրտ բռնություններն ու լցոնումները ( B ), ինչպես նաև` եթե միաժամանակ չլինեին ընտրակաշառքներն ու մնացած անօրինականությունները ( C ): ԿԸՀ հրապարակած արդյունքները` A տողում:
  
  
           Մեզ մնում է որպես ամփոփում հարց հնչեցնել. “ովքե՞ր էին Ս.Սարգսյանի քարոզարշավի խորհրդատուները և ինչքանո՞վ էր Ս.Սարգսյանը ազատ իր գործողություններում”: Մի բան պարզ է, որ Ս.Սարգսյանը լիարժեք հնարավորություններ ուներ առանց ընտրակեղծիքների էլ հաղթելու այս ընտրություններում, քանզի ՀՀ ընտրողների կեսից ավելին որպես նախագահ չէր ընդունում ո’չ Լ.Տեր-Պետրոսյան, ո’չ էլ Ա.Բաղդասարյան գործիչներին ( մնացած թեկնածուները որևէ հնարավորություն էլ չունեին ):  Եվ կրկին ու կրկին շատ կարևոր հարց` “ո՞վ կամ ի՞նչ ուժեր ականապատեցին Ս.Սարգսյանի գահակալումը”:  Իսկ դրանից ավելի կարևոր հարցն է` “որքանո՞վ այդ ամենը կարձանագրի Ս.Սարգսյանը ու կկարողանա՞ արդյոք ելքի ուղիներ գտնել, և արդյոք կօգնե՞ն նրան այդ հարցում Լ.Տեր-Պետրոսյանը և այլ ընդդիմադիր գործիչներ”:
  Մ. Ս. 4 ապրիլի 2008 թ.