Eutyun
  Սկզբնաէջ
     
 
 

       
«ՎԷՃ ՅԻՍՈՒՍԻ ԱՆՁԻ ՇՈՒՐՋ»
                 
( Յովհաննու ավետարան, Է, 25-30 )

        Այդ եղել է բոլոր ժամանակներում, քիչ թե շատ ակնառու բոլոր մահկանցուների շուրջ, հալածանքներն ու «խաչելությունները»` նույնպես: Հատկապես հայ իրականությունում, սկսյալ պատմահայր Խորենացուց, անցնելով Հայաստանից վտարված Դավիթ Անհաղթն ու բանսարկված Նարեկացին, մինչև Խ. Աբովյան, Կոմիտաս, բանտերում փտած Գ. Նժդեհ, Ե. Չարենց, Պ. Սևակ ու Ս. Փարաջանով, «Գնա` մեռի, արի` սիրեմ» նվաստագույն սկզբունքով հետմահու նրանցով հոխորտալու համար: Այն աստիճան, որ ինքնաբերաբար բնականոն մի գարշանք ես զգում խրոնիկական դարձած այդ ավանդույթի ու հանրության նկատմամբ, այնպես` ինչպես սեփական կեղտի թե փտախտի: Այս առումով Ս. Փարաջանովի պարագան ավելի քան խոսուն է: Որբ ու անտերունչ, լքված ու հալածված հենց հայրենիքում ու հայության մեջ, նա ատեց հայերենն ու «ռոկֆոր» որակած Երևանը, և անգամ հակված էր ազգափոխության և մահեմեդականություն ընդունելուն (տե’ս այստեղ` ՀԱՆՃԱՐ ԵՎ ԱՄԲՈԽ ): Այժմ, նա օտարերկրյա բարձրագույն հյուրերի համար հայոց «հուշարձաններից» մեկն է, նրա թանգարանը` Հայաստանի «տեսարժան վայրերից» ...

        Այս ամենը «Հանճար և ամբոխ» սերիալից են, հայոց պարագայում` ինքնաքայքայվող մարմնի «հիվանդության պատմությունից»:

        Հանճար թե ոչ, նոխազ թե պոչ, այդ է եղել նաև մեր պարագան, երբ հայոց 12000-ամյա ու նաև արիական ծագումնաբանությունը հաստատելուց, Էություն-էիզմը ուսմունքը, հայագիտական ու ազգաբանական մի քանի տեսություններ արարելուց հետո, «ՀՀ հասարակությանն ու անվտանգությանը սպառնալիք» խեղկատակ մի մեղադրանքով ձեզ վտարում են հայրենքից ու ենթարկում ստորագույն բանսարկումների: Այս իրողությունը բավականաչափ ներկայացված է սույն կայքի «Ա. Վարպետյանի վտարման առեղծվածը» բաժնում: Եվ երբ իրենց «անվտանգությունը» ապահովելուց հետո կարծում էինք թե հայ իշխանությունները «արխայնացել» են ու դադարեցրել իրենց հետապնդումները, ահա նոր մի թափով դրանք վերսկսում են այս անգամ Էության ու մեր գաղափարների դեմ, դրանք որակելով «ոչ գիտական» և նողկալի այդ արշավանքում զորագրելով բարդույթավորված միջակությունների և դադարկաբաների հոծ զանգվածներ, երբ Վարպետյանի ու նրա գաղափարների վերաբերյալ արտահայտվել են հայ և այլազգի մեծագույն հեղինակություններ (տե'ս այստեղ` «Մի քանի ձեռագրեր և փաստաթղթեր» ): Առավել զարմանալին. որ այդպես նրանց հաջողվում է համոզել ու հիմարացնել իրենցից քիչ թե շատ խելոք անհատներին ու շրջանակներին, որոնք այդուհանդերձ Էության դրույթներին ու անգամ այս կայքի նյութերին կարգին ծանոթ չեն, իսկ այլք` փորձելով հանդերձ մեծ բան չեն հասկացել: Սակայն, ոճրագործ, օտարալեզ, նենգ ու բթամիտ իշխանությունների, ծայրահեղորեն ծանծաղ, արմատապես բարոյազրկված, եղծ ու կեղծիքի մեջ ջղաձգվող մի հասարակության և արդեն դարեր ի վեր հոգեվարող մի էթնիկական հանրույթի համար այդ թերևս բնականոն է ու բարոյահոգեբանորեն օրինաչափ:

        Այսուհանդերձ մնում է մեծ մի հարցական, բայց այդ ԻՆՉՈ՞Ւ, ո՞րն է այդ ենթադրյալ վտանգը, ի՞նչ են սքողում այս դրածո իշխանություններն ու ի՞նչու են այս ամենից քաջատեղյակ նախագահականում այդքան սարսափում խոսել Վարպետյանից: Արդյոք այսքան համառությունն ու «ջանքերը» կապ չունե՞ն ոչ այդքան գաղափարների` որքան պետական սահմռկելի ինչ-որ գաղտնիքների հետ... Իսկ հեղինակված տեսությունների ու գաղափարների «ոչ գիտական» բանսարկումները արդյոք չեն ջանո՞ւմ սքողել հենց այդ «գաղտնիքները», երբ դրանց վերաբերյալ հեղինակը համարձակվել է քննախուզել ու բարձրաձայնել (տե'ս այստեղ` «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ ...» ), իսկ զուտ փիլիսոփայական ու հայագիտական ճշմարտացիությունները ընդունակ են հիմնավորել այդ ու այդու նաև փոխանցել գալիք սերունդներին ...

        Եվ քանզի մեր անձից ավելի ոտնձգությունները արդ սանձարձակվել են հենց այդ գաղափարների դեմ, մեզ մնում է հասարակության, միջազգային պատկան հաստատությունների և պատմության դատին հանձնել հայտնի և անհայտ ողջ իրողությունը` գիտական թե հասարակական նոր բացահայտումներով ու հրապարակումներով, ըստ այդմ նենգամիտներին մղելով առավել զանցանքների և ի վերջո սեփական որոգայթ:

        Այսու, «Էություն» կայքը ստանձնում է հավելյալ մի առաքելություն և բացում է համապատասխան նոր մի շարք` առաջինը ստորև, դրանց ու գաղափարական ճշմարտացիության «շուրջ վեճերը» վստահելով ժամանակին, այսուհանդերձ և առանց անվանական մատնանշման, մտմտալու դեռևս ունակ ոմանց հիշեցնելով Ե. Չարենցի խորախորհուրդ քառյակը.

  Ամեն պոետ` գալիս` իր հետ մի անտես նետ է բերում,
Եվ նետն առած, խոհակալած-որս է անում երգերում.
Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի’ մեծությամբ,
Այլ «թիրախի’» ահագնությամբ, որ հանճարներ է սերում
*...

        Թե Էիզմի և «Էություն» ողջ ոգեգաղափարական համակարգի (ԷՈԳՀ) պարագաներում ո՞րն այդ «թիրախը»` առաջին հայացքից ինքնին դժվարընկալելի մի խնդրական է, երբ ըստ այլ մեկ սահմանման (Ա. Շոպենհաուեր).
«Տաղանդը նշանառում է տեսանելի մի թիրախ, հանճարը` անգամ իրեն անտեսանելի»:

        Այսուհանդերձ, պատմահայր Խորենացին ու Մ. Մաշտոցը քիչ թե շատ պատկերացնում էին իրենց առաքելության անհրաժեշտությունը, իսկ պատմական նշանակությունը` ոչ այնքան: Զի,
ԼԵՌԸ ՄԱՆՐԱԴԻՏԱԿՈՒՄ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ ԵՎ ՈՐՔԱՆ ՄԵԾ Է ԱՅՆ` ՆՈՒՅՆՔԱՆ
ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼԵՌՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

                         Տիեզերալեռան և անտեսանելի «թիրախների » պարագայում` երիցս առավել: Զի,

« ...Տեսանելիները ժամանակաւոր են` անտեսանելիները` յաւիտենական»

         ( իմա` երևույթները և էությունները: Պողոս առաքեալ: Բ Կորնթ. Դ, 16-18: «Հակադրութիւն տեսանելիի
        եւ անտեսանելիի»):


      Մինչդեռ ԷՈԳ համակարգն ու «ԷԱԿԱՆՔ» քառահատոր նախածրագիրը նշանառում են ողջ մի հազարամյակ:
         Վստահ, այդժամ դուք չէք լինի.


ռոբիկներ իմ, բոբիկներ իմ, դոդիկներ իմ հայրենի ...

                      Էիզմը, 12000-ամյա ազգը կամ գոնե նրա էացած հետնորդները, տա’ Աստված` այո’ ...
Վերստին ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿ, ավելի ստույգ` գալիք 990 տարիներ:
   *   Այսուհանդերձ կարող են վրիպել անգամ մեծ պոետները, ինչպես հենց ինքը.
                                              «Դու կարո՞ղ ես ըմբռնել, որ հարցը ’’էության ու ձևի’’-
                                              Հարց է հողի ու հացի- և լուծվում է անհաշտ պայքարով»:

                                              (Ե. Չարենց, «Երկեր», Երևան-1983, «Դիստիքոսներ-XXXVI», էջ 531)

    Ավա~ղ, այս ընդամենը երկու տողերում նա վրիպում է բազմակի, նախ գաղափարաբանորեն ( չմեկնաբանենք), ապա` փիլիսոփայորեն ( զի ըստ արիստոտելյան կատեգորիաների պիտի ասվեր «էություն և երևույթ» կամ «ձև և բովանդակություն»), և ի վերջո էաբանորեն, զի հողը էություն չէ` այլ ընդամենը սուբստրատ, իսկ «հողն ու հացը» տիեզերաբանական ու նույնիսկ երկրային գործընթացներում կենսաբանական ու կեցական սոսկ մի փոքրիկ օղակ:

    Դե~, եթե մեծ պոետն է վրիպում, ապա ինչպե՞ս պարզամիտ «ըղեղներն» ըմբռնեն էիզմն ու բուն էությունները, առանց դրանք հռչակելու «ոչ գիտական» կամ « քաղաքական թե ոչ կեղծ կատեգորիաներ» ...

                                                                                                   
Մարսել, 31 դեկտեմբերի 2010 թ.