|
|
|
|
|
ՈՃՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ, ՃՈՐՏԻ ՀԱՅՐԵՆԻՔ,
ԿԵՂԾ ՈՒ ԿԵՂՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՍ…
Ձի գողացողը ձու էլ
է գողանում… |
Այդ
բոլորս էլ գիտենք, բայց խուսափում ենք խոստովանել: Նախընտրում ենք
հայրենասիրական երգեր որոտալ, սնապարծորեն հոխորտալ «բարոյական
հաղթանակներով», սպառնալ «արյան ծովերով», կատվի ու կաչաղակի փոխարեն
ներկայանալ առյուծ ու արծվով, այդուհանդերձ անզոր դիտելով
օր-ցերեկով, ալամ-աշխարհի առջև «մայր հայրենքի» բռնաբարումը:
Այնպես` ինչպես թուլամիտը կամ ընդդարմացածը, որն ունի դժնի
զգացողություն, բայց չի գիտակցում սահմռկելի այդ արարքի
ահագնությունը, չի ընդվզումը, չի ըմբոստանում, նվնվում է միայն ու
հոգեհիվանդի պես ջղաձգվելով «արձանանում»:
Այդպես, պատմաբանների մի ամբողջ բանակ քջջում է անցյալն ու
ճոռոմաբանում, առանց անդրադառնալու, որ պատմական ամենանենգ
դավաճանություններից ու աներևակայելի ոճիրներից թերևս մեծագույնը
կատարվեց հենց այս սերնդում: Այն էլ նրանց կողմից, ում համար
Հայաստանը նվիրյալ զավակներ ու իր անկախությունը զոհեց: Այն էլ
վասն նրանց, ում «ոտքն օրհնել» էր հենց դրա առաջին զոհը: Այդպես,
«հայրենասերների» մի հոծ զանգված եղերական ծնկներն է ծեծում (ավա~ղ,
ոչ գլուխը…), երբ ցեղասպանությունը` ավելի ստույգ դեռևս
հոգեվարի բառացիորեն ողջ-ողջ պատառոտումն ու վերջին եղած-չեղածի կողոպուտը
կատարվում է հենց իր կողքին ու հենց իրեն հետ: Եվ այնպես, ինչպես
օսմանյան կայսրության փլուզումից հետո փրկվեցին բոլորը` բացի
իրենից, խորհրդային տերության փլուզումից հետո` նույնպես:
Եվ այժմ էլ, երբ ցասման «ցունամին» ցնցում է աշխարհն ու կայուն
թվացյալ բռնատիրական երկրներ, երբ ժողովրդի կամքով տապալվում են
տիրանները և ազատագրվում անգամ հետամնաց կարծեցյալ
հասարակությունները, հայերը հլու-հնազանդ կհետևեն քաղաքա-հասարակական «փառատոնին» տիեզերագնացների պես
ցուցակագրված «ընդդիմադիր» աճպարարներին, շքերթի ելած մեծ ու փոքր
«կուսակցություններին», միակ «ջիգիթի» և նրա բազում «ջորիների»
ջիրիդը, մեկը մեկից լկտի ընտրություններին, մեկը
մեկից կատարյալ քաղաքախաղերին, միմյանց հաջորդող միջազգային
«առաքյալներին», Շառլ-Դեպարդիոներին և… չվերթող հայրենակիցներին: Մինչդեռ
միայն քիչ թե շատ գիտակիցները կդիտարկեն «մուտացման» և ուծացման
«տեխնոլոգիան», իսկ «ինֆանտիլ» ժպիտների և փայփլուն հանդերձանքի հետևում`
արցախտն ու ներազգային
փտախտի «անատոմիան»:
Անշուշտ, այդ բոլորս էլ գիտենք, բայց նենգամտությունը հասնում է
այնտեղ, որ իշխանություններն ու իշխանամետները բացառիկ լկտիությամբ
նման հատուկենտ ընդվզումներն են որակում եղծ չարախոսություններ, քաջ
յուրացնելով տերունական սկզբունքը. «Наглость города берет»` բայց
նաև «государства и даже… головы»
(«Լկտիությունը քաղաքներ զավթում», բայց նաև
«պետություններ և… անգամ գլուխներ», հայոց պարագայում` միանգամից
բոլորը, ներառյալ քաղաքագլուխ, լոկ պարագաների տեղափոխությամբ... ), իսկ
ժողովրդական ասույթի վերաիմաստավորմամբ. «Ձի գողացողը ձու էլ է գողանում»…
Վասն հիմնավորման, ահա «ձվերի» թե «լվերի» մեկ քանի օրինակ:
Բոլորս գիտենք, որ այս «ձիագող» իշխանությունները ընտրակեղծիքների
հետ կեղծում են ամենայն և թվանկարչությունը օգտագործում
ամենայնում: Բացառություն չի կազմում նաև ESC «Ընտրական
համակարգեր» Կենտրոնի մասնաճյուղ www.persons.am
– «Հայաստանի հայտնի մարդիկ» ինտերնետային կայքը: Հայ իրականության ազգաբանական դիտարկումներում,
ժամանակ առ ժամանակ անդրադարձել ենք նաև դրան, որի վերին
աստիճանները, հայոց մեծերի ու հանճարների փոխարեն և բացի հիրավի
«ծաղեկցնող», «կամուֆլյաժային» ու անշառ անհատներից, հիմնականում
զբաղեցնում են «օպերետային» երգիչ-երգչուհիներն ու «երեք գրոշանոց»
քաղաքական «դեմքերը»: Բնական մի «վերնիսաժ», ինչն էլ հարազատորեն
արտացոլում է արդի հայ իրականությունը: Եվ ոչ միայն այդ: Այստեղ ևս
թվանկարչությունը ընթացիկ մանրադրամ է, և այդ նաև զուտ քաղաքական
նկատառումներով և մասնավորապես նախընտրական շրջաններում:
Այդպես,
2008 թ. նախագահական ընտրաշրջանում զրոյացվեց Լ. Տեր-Պետրոսյանի
առաջատար վարկանիշը, իսկ մեկ գիշերվա մեջ 3000 ձայնով բարձրացավ
ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր, «մոսկովյան»
կրթությամբ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի թվանիշը և նա
հայտնվեց «Գիտություն» ենթաբաժնի առաջին հորիզոնականում:
«Ձվիկների» քաղաքական «դեղնուցը» նկատվեց և արձանագրվեց հենց նրա
կայքէջում, այն էլ հեռահար ու միջազգային նկատառումներով (Աղ.1).
Աղ.1:
Քաղվածք նշյալ անձի
www.persons.am
կայքէջից, 05.2008թ. դրությամբ:
-----------------------------------------------------------------------------------------------------
Սակայն, ավելի ուշ ինչ-ինչ պատճառներով նրա ցուցանիշները
օրինաչափորեն սկսեցին նվազել նույնքան 3000 ձայնով: Ընդհակառակը,
նույն «տեխնոլոգիայով» և նախարարական առաջխաղացմանը զուգահեռ
«ռեյտինգային» հրաշք-թռիչքներ կատարեցին հանրապետական «կադր» Արմեն
Աշոտյանը, ապա ոչ պատահականորեն նույնպես հանրապետականներ
Սյունիքի` Սուրիկ Խաչատրյան և Կոտայքի Կավալենկո Շահգիլդյան
մարզպետները, իսկ քաղաքական վերջին վերակազմավորումներին զուգահեռ,
2008 թ. իրադարձություններից հետո կտրուկ «անկում» ապրած Ա.
Բաղդասարյանի վարկանիշը սկսեց նորից հաստատուն վերաճել: Ընդ որում,
թվանկարչությունները հիմնականում կատարվում են գիշերները, երբ Հայաստանում
բոլորը քնած են ( թեև քնած են նաև օրը 24 ժամ, ամբողջ տարին ու
դարեր ի վեր )...
Արդ, նկատվում է մի քանի անձանց արհեստական առաջմղում` ինչպես
նորից հանրապետական Արտակ Զաքարյանը (ՀՀԿ խորհրդի անդամ և ԱԺ
պատգամավոր, 2004-2009թթ նույնպես ռուս.-հայկ.-Սլավոնական
համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս), տնտեսագետ Յուրի
Սավուրյանը ( 2003 թ. ռուս.-հայկ.-Սլավոնական համալսարանի ամբիոնի
վարիչ և պետպաշտոնյա) և այլք: Ասեք, երբեմնի մարքսիզմ-լենինիզմի
ինստիտուտի փոխարեն ռուս.-հայկ.-(Սլավոնական) համալսարանը
«տրմպլին» լինի քաղաքական հայ այրերի համար, միաժամանակ
«մուտացիոն» ոչ թե սոսկ մի «լաբորատորիա»` այլ ողջ մի
«ինկուբացիոն» արտադրամաս*
…
*
«Հրապարակ»
կայքէջը իր 31.07.2010թ. թողարկման մեջ, «Շպիոն օնիկի
օրրան՝ Հայաստան» խորագրով մի հոդված հրապարակեց ՀՀ ԱԱԾ
բարձրաստիճան պաշտոնյա, այլ մեկ Արմեն Դարբինյանի
վերաբերյալ` վերցված ռուսական
http://lubyanskayapravda.com/ կայքից: Ըստ այդմ, ռուսական
ԱԱԾ մեկ այլ պաշտոնյա Վ. Պուտինին "հույժ գաղտնի" նամակ է
հղել Ա. Դարբինյանին ՌԴ քաղաքացիություն շնորհելու
միջնորդությամբ, նկատի առնելով նրա պրո-ռուսական հակումն ու
«անձնական ծառայությունը ՌԴ-ին»
( տե'ս http:/www.hraparak.am/hodvac.php?h_id=5441):
Համարյա միաժամանակ ռուս-հայկ.
համալսարանի համանուն ռեկտորը արժանանում է ՌԴ բարձր
պարգևի, որի վերաբերյալ շնորհավորանքներ կան իր իսկ
կայքէջում:
Մ.Կ. և այլք
(2010-08-24 22 :08 :28)
«Շնորհավորում եմ ՌԴ բարձր պարգևի առթիվ… »:
Իսկ Ռուսաստանը թե այլք հենց
այնպես պարգևներ չեն բաշխում: Վկա' ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի
պարգևատրումը ՌԴ-ի հատուկ ծառայությունների կողմից... |
Իսկ բոլորովին վերջերս նման մի հրաշք-թռիք կատարեց վերստին
հանրապետական և փոխքաղաքապետ Տարոն
Մարգարյանը: Դեպքերի բերումով մեզ հաջողվեց արձանագրել այդ թռիչքը,
ինչը ներկայացնում ենք ստորև (Աղ.2).
Աղ. 2: 29.01.2011թ.,
ժամը 09 :21դրությամբ բացահայտում ենք, որ մինչ այդ աղյուսակում
անհայտ է Տ.
Մարգարյանը հանկարծ ձեռք է բերում 29645 թվանիշ և
հայտնվում «Հայաստանի հայտնի անձնաց» 18-րդ
աստիճանում, երբ Ա.
Բաղդասարյանը 30383 ձայնով 17-րդ աստիճանում է, Լ.
Տեր-Պետրոսյանը` նախորդ
զերոյացումից հետո` 26452 ձայնով 23 –րդ
աստիճանում: Մեկ օր հետո վիճակը վերստին «թռչկոտում» է (Աղ.3):
Աղ.3:
www.persons.am կայքի ռեյտինգային առաջնաէջը մեկ ու կես օր
հետո, 30.01.2011թ. ժամը 18.05 դրությամբ:
Տ. Մարգարյանը ձայները վերստին աճում են ևս +272
միավորով ( 30005, ևս մեկ ռեկորդային թիվ…) ,
Ա. Բաղդասարյանը` +35 ( 30418, ինչը արդեն հաստատուն է), Լ.
Տեր-Պետրոսյանը` +94 (26487` նույնպես):
---------------------------------------------------------------------------------------------
«Ընտրական համակարգեր» Կենտրոնի մասնաճյուղ
www.persons.am – «Հայաստանի
հայտնի մարդիկ» իմիջմեյքերային կայքի համար նման
«հրաշագործությունները» սովորական են, ինչն էլ արձանագրված է
«Կարծիք կայքի մասին» բաժնում: Եվ այդ նաև հենց Տ. Մարգարյանի
առնչությամբ և հավանաբար հենց նրա վարկանիշային «թռիչքի» օրը (Աղ.4
): Ըստ որում, երևույթն ահազանգող «Արմինեի» գրությունը անհետացել
է, սակայն մնացել նրան հակազդող անանուն «ոմնի» լատինատառ
արձագանքը.
«Armineyyin (2011-01-27 19:11:40)
–խի վառվում ես ? Տարոն Մարգարյանը այնքան հարգված մարդա որ իր
համար կարող են 2700 էլ չէ
4000 հոգի էլ քվեարկել. Էնպես որ ամեն ինչի մեջ արհեստական սին
բաներ մի փնտրեք ընկերուհի»:
Աղ. 4:
www.persons.am
կայքի «Կարծիք կայքի մասին» բաժնի մեկ հատվածի պատճեն միջադեպի
և ընդհանրապես «թվանկաչության»
վերաբերյալ արձագանքումներով:
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
Նախ, այդ «ոմնի» պատասխանից
մակաբերվում է, որ վարկանիշային «հրաշքը» տեղի է ունեցել մեր
արձանագրումից երկու օր առաջ` 2011.01.27-ին և այդ միանգամից 2700
միավորով: Եվ քանզի պատասխանը եղել է միջադեպի նույն օրը (դրանից
մեկ օր առաջ «հրաշքը» չկար), ապա կարելի է ենթադրել, որ այդ «ոմնը»
տեղյակ է եղել «թռիչքից», գուցե նաև հենց նա է դրա հեղինակը:
Օգտագործված բառապաշարը, գրելաոճն ու «մենթալիտետը» հուշում են նրա
ինչությունը և իշխանական թե իշխանամետ հայեցակարգն ու
սկզբունքները: Այլ բողոքներ վկայում են, որ նման երևույթները
տվյալ կայքում սովորական են: Իսկ տվյալ դեպքում մնում է մեկ հարց,
թե ինչո±ւ կայքի ադմինիստրացիան
հատկապես «Արմինեի» բողոքը ջնջելուց հետո պահել է այս «ոմնի»
պատասխանը, այդու մատնելով իր մեղսակցությունը: Զի, եթե
օրինազանցության հեղինակը անմիջականորեն ինքը կամ ծանոթ մեկը չէ ,
ապա կարող և պարտավոր էր ուղղել այն պարզապես վերականգնելով
իրավիճակը: Մինչդեռ, ասես առաջադրանքը կատարելուց հետո
վարկանիշային գործընթացքը «նորմալիզացվում» է և առօրյա
երեսապաշտությունը շարունակվում…
Անշուշտ, «օրինաց երկրում» կատարված ու կատարվող
օրինազանցությունների համեմատ այս «ձկնկիթները» աննշան են,
կանաչ-կարմիր «վիշապների» կողքին շատ-շատ շերեփուկային կենցաղ: Եվ
այս դիտարկումներն էլ կարելի էր անհեթեթ թե թեթևամիտ համարել, եթե
առողջապահական պրակտիկայում անգամ մեզի թե կալի վերլուծությունները
չլինեին անխտաբանական անհրաժեշտություն: Այս առումով ուշագրավ են
օրինազանցությունները հիմնականում իշխանամետ և մասնավորապես
ռուսամետ, առավել որոշակի` հայ-ռուսական համալսարանի հետ որևէ
առնչություն ունեցող դեմքերի վերաբերյալ, ասես «աներևույթ բանակը»
ինչ-որ ծրագրավորմամբ հետևողականորեն առաջ է մղում իր
խաղաքարերը...( ի դեպ այդ «ինկուբացիոն ֆիրմայում» կան նաև «կանաչ
վիշապների» ավագ ներկայացուցիչներ: Մեկ-երկուսի մասին` այլ առիթով...): Դե եթե այս
ռազմավարությունը կիրառվում է նման
կատարելապես աննշան մի ասպարեզում, ապա մնում է ենթադրել, թե
ի±նչեր
են կատարում երկրի ու ազգի համար խիստ կենսական ու բախորոշ բնագավառներում,
պետական վերին օղակներում և մինչև իսկ անվտանգության համակարգում...
Անշուշտ, բերված իրողությունը կարծես անձնապես չի ստվերում
նշյալ անձանց մասնագիտական արժեքն ու բարոյական արժանիքները, բայց
հասարակայնորեն` հաստատ, հատկապես բարեհամբավ վարչապետ Ա.
Մարգարյանի որդու պարագայում: Սակայն, լինելով ճակատագրական
իրադարձությունների կամա-ակամա մասնակիցն ու մեղսակիցը, խրոնիկական
դարձած վարուբարքը ոչ միայն վարկաբեկվում է թե’ հանրապետական
կուսակցությունը, թե’ ողջ հանրապետությունը, և թե’ ամենայն` այլև
վտանգում հայոց ու հայրենքի գոյությունն անգամ: Իսկ հասարկությունը
նույնքան ջղաձգվում մեծ ոճիրներից, որքան`աննշան ոջիլներից,
հալումաշվում անիծներից ու անիծյալ այս իրականությունից: Դեռ շատ
ավելին, արժեզուրկ այդ մակաբուծությունը
բառացիորեն հյուծում է ազգը, փոխանցում վարակիչ հիվանդություններ,
իսկ առավել սահմռկելին` բորբոքում «գենետիկական մուտացիաներ»…
eee fff
Հնդարիական «Մահաբհարատա» էպոսում, արևապաշտ պանդավաների և
լուսնապաշտ կաուրավաների միջև կեղծված ընդամենը մեկ զառախաղի
հետևանքով, ողջ Հնդկաստանն իր հզոր աստվածներով ներքաշվում և
ամբողջովին այրիանում է արյունահեղ Կուրուկշետրեի ճակատամարտում:
Աննշան այլ մեկ փոքրոգությունից, զոհվում է նաև անմահ, արի ու
առաքինի, հակամարտող կողմերի ընդհանուր պապ և ուսուցիչ, բոլորի
կողմից մեծարված
Բիհշման, կորցնելով իր դիցական զորությունն ու իր մեռնելու օրը ինքը
որոշելու աստվածների պարգևը, մահվանից առաջ թշնամցած թոռներին
հորդորելով հրաժարվել խարդավանքներից և հաշտվել: Սակայն
ճակատամարտն ու խարդավանքները շարունակվում են, և վասն արդարության
այդ ահեղ ճակատամարտում հաղթանակած պանդավա եղբայրները, դառնացած
ողբալի իրականությունից, հրաժարվում են սպանդով ձեռք բերված անգամ
օրինական իշխանությունից, բարձրանում Հիմալայան լեռներ, հանձնվելու
համար խորհրդածության ու վերին ոգեղինության որոնումներին`
զգուշացնելով մարդկությանը ահագնացող այլասերվածության ու սպասվող
36 «սև» դարերի մասին:
Այսուհանդերձ, այդ ահեղ այրունահոսությունը զուր չանցավ`
ծառայեց Հնդկաստանի հոգևոր վերաճին: Եվ այն 2/3-րդ դդ,
բուդդայականությունը որդեգրած նախկին բռնապետ Աշոկա արքայի օրոք
ապրեց բարոյա-բանական հզոր վերելք և վերափոխեց ողջ արևելքը, այսօր`
մասամբ նաև համայն մարդկությունը:
Ահա, փոքրոգությունների այդ ավերիչ ուժին էր նվիրված մեր
«Բիհիշմայի բարդույթ» էսսեն, անբարոյականությունը ներկայացրելով
որպես նաև հասարակական և ազգաբանական մեծագույն չարիք
(«Ինչություն», Երևան-2004 , այստեղ`
http://www.eutyun.org/S/E/G-Inchutyun/BhishmayiBarduyt.htm ): Նույն այդ գործոնը, որի դեմ Գ.Նժդեհը
բնորոշել ու կարևորել էր որպես «ներազգային բարոյականի»
անշրջանցելի անհրաժեշտություն:
Ահա այդպես, նույն «Բիհիշմայի բարդույթով» յուրաքանչյուրս ենք
ընկճվում ու թևաթափվում մեր աչքի առջև կատարվող բռնություններից,
ստորություններից ու խարդավանքներից, հավատի հետ կորցնելով նաև
դիմադրելու կարողությունն ու ընդդիմանալու ցանկությունը: Այսինքն
այն` ինչն էլ հենց այլոց և օտարալեզ այս իշխանությունների նպատակն
է: Այնինչ, «ներազգային
բարոյականի» բացակայությամբ դրանք մաքիավելաբար ներմուծվեցին
քայքայելու համար ազգային ներաշխարհն ու հայ
հասարակությունը: Հոկտեմբեր 27-ը եղավ դրա գագաթնակետը, մեր
համազգային «Չեռնոբիլը», թողնելով «ռադիոակտիվ տականք» ու այսպիսի
«աննշան» փոշեվարակ: Հասարակական բոլոր ջղաձգությունները,
բռնատիրությունն ու «գիշատիչների խրախճանքը», բարքերի անկումը,
անկասելի ու ահագնացողը արտագաղթը, հայատյացության հասնող
անտարբերությունը, լուսավոր տեսլականների կատարյալ
բացակայությունն ու ապագայի փակուղին, դրա բացահայտ թե սքող
հետևանքներն են:
Արդ, հազարամյակային մարտահրավերներից, արտաքին բազում
խնդրականներից ու դիմակայություններից ավելի, հայությունը հարկ է
նախ փրկվի ինքն իրենից, մաքրվի սեփական մեղքերից ու կեղտերից,
ազատագրվի խրոնիկական դարձած արատներից, նախապաշարմունքներից, դատապարտյալի
համոզմունքից և պատմա-ճակատագրական դարավոր բեռից:
Եվ այդ առաջին հերթին և անշրջանցելիորեն
հոկտեմբեր 27-ին ոճրագործության կատարյալ լուսաբանմամբ: Առանց այդ
չի լինելու որևէ ապաքինման թե «վերածննդյան» հեռանկար, որևէ
հուսադրող շարունակելիություն, հավատ ու ինքնավստահություն, և հարատևման որևէ հնարավորություն: Առանց այդ, կարող է լինել միմիայն
ժամանակավոր «նորմալիզացիա», ինչպես երբեմնի սոցերկրներում, մինչև
Չեչինայի երրորդ թե աշխարհացունց հաջորդ «ցունամիները»: Սակայն,
ավա~ղ, հայոց համար ավելի ու ավելի անբարենպաստ պայմաններում:
Անչափ ցավալի է, որ ազգափրկչական այդ սրբազան առաքելությունը
գոյաբանորեն չի ստանձնել ոչ մեկ հիրավի ընդդիմություն: Մինչդեռ,
ժամանակին նախորդ իշխանությունները այս սերնդի պարտականությունը սահմանել էին միայն
պետականության կառուցումը: Եվ կառուցվեց… ավազակապետություն, որը
այսպես թե այնպես մնում է նախորդի ձախորդ ժառանգությունը…
Այսպես, այս սերնդին ևս բաժին ընկավ ապրելու սահմռկելի
իրադարձություններ, պարտություն, կորուստներ և հերթական հիասթափություն`
անգամ առանց
«բարոյական մխիթարանքի»: Ճիշտ ընդհակառակը:
Սակայն, այս և հաջորդ սերնդին հնարավորություն է
տրված նաև հերոսանալու և
իր ուսերից շպրտելու նույն «սիզիպոսյան քարը», եթե միայն
օժտվի սուր արժանապատվությամբ, բարձր ինքնագիտակցությամբ, ոգեղեն
արժեքներով և
համամարդկային էվոլյուցիոն տեսլականներով, կամ գոնե դասեր վերցնի
արաբական աշխարհից:
Մարդս գոնե մեկ անգամ պետք է իր կյանքում հերոսանա, թեկուզ
զավակների, սիրած աղջկա թե զառամյալ ծնողների առջև: Տվյալ
դեպքում, նախ հենց ինքն իր, իր տկարությունների, իսկ ամենակարևորը` իր իսկ
ստվերային երկվության ու «շուռ տված» եղբայրների դեմ...
Եվ այդ, նախապես գոնե հատուկենտ «սրբազան խենթեր», զույգ-զույգ ամեն
մի «ազգագավառից» ու բնագավառից: Զի, եթե մեկ լուցկով կարելի է
անտառ հրդեհել, մի քանի բացիլներով ապականել ամբողջ մի համայնք,
ապա կարելի է նաև մի բուռ սերմերով վերածնել անտառը կամ մեկ
քանի հակամարմիններով «վարակել առողջությամբ» և ապաքինել ողջ
կենսահամակարգը:
«ԷՈՒԹՅՈՒՆ» ոգեգաղափարական համակարգը, «Հարատևում» հոսանքը և
«ԷԱԿԱՆՔ» հազարամյակային նախածրագիրը հղացվել էին հենց այդպիսի
առաքելությամբ, ընդդեմ անկանխատեսելի փորձությունների և վասն
բոլորի պես ու բոլորի հետ արժանավոր համակեցության իրավունքի: Բնավ
չէին կարծում, որ այդ առաջին հերթին
հարկ է լինելու կիրառել ընդդեմ յուրայինների ու իբր «ավագ եղբոր» (eutyun.org/S/1/HARATEVUM/HARATEVUM
):
Ոմանց համար կարգակոչ, այլոց համար` սոսկ
բարոյա-հրապարակախոսական ճվճվոց, մինչդեռ մեկ քանիսի համար այդ
հավատո հանգանակ ու կեցական սկզբունք է:
Մեզ համար` նաև պատգամ նախավերջին հայերին:
Ալեքսանդր
Արորդի Վարպետյան
|
|
Մարսել, 7 փետրվարի 2011թ.
|
|
|
|
|