ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
      


  ՆԱԽԱԲԱՆ
Մաս 1.  ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Մաս 2.   ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաս 3.   ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ
Մաս 4.  ԱՄՓՈՓԻՉ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

Հավելված 1.  ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ը» ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
Հավելված 2.  ԿԱՆԱՉ ՎԻՇԱՊ

Հավելված 3.  «ԻԶԻՍԻ ՔՈՂԸ»...
Հավելված 4.  ԻՆՉՈ՞Ւ ԼՌԵՑ ԱՇԽԱՐՀԸ
Հավելված 5. ՄԻԱՅՆ ՄԵԿ «ՄԱՆՐՈՒՔ» ... 
Հավելված 6. ԼՈՒՍՆԻ 27-ՐԴ ԴԵՄՔԸ...

Հավելված 7.  Մաս I-ՄԵՆՔ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
         
            Մաս II- ՎԵՐՋԻՆ «ՄԵԽԸ» 
 
Հավելված 8.  ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՉ ՈՒ ԽԱՉՔԱՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

 
                                                                 Հավելված 6.   ԼՈՒՍՆԻ  27-ՐԴ  ԴԵՄՔԸ…
                                                             
           ( «Հոկտեմբեր  27-ի առեղծվածը» շարքից
)
         
                                                                                        Այն օրը, երբ այծերը գիտակցեն, որ այծ են`
                                                                                                                    այլևս այծ չեն լինի:
        
  


     
( Այս նյութը գրված էր 23.02.2011թ., լրացվել  10.03.2011-ին, սակայն չէր հրապարակվել անձնական որոշ նկատառումներով, որոնց մասին կխոսվի իր ժամանակին: Մինչ այդ, ընթացիկ իրադարձությունները եկան հաստատելու մեր դիտարկումների ճշմարտացիությունը: Այն աստիճան, որը ողջ շարադրանքը կարող է թվալ ուշածին: Մինչդեռ, ըստ իրողությունների զարգացման, տեքստում  կատարված են միայն որոշ լրացումներ և հավելումներ ):


    Տ
արեսկզբին հայ իրականությունում տեղի ունեցան մի քանի արտակարգ իրադարձություններ, որոնք թեև գրավեցին քաղաքական վերլուծաբանների և լրագրողների ուշադրությունը, սակայն սպառիչ մեկնություններ չունեցան:
 

      
    Դրանցից մեկը ԲՀԿ-ի առաջնորդ Գ. Ծառուկյանի անսպասելի հայտարարությունն էր, առաջիկա` 2013թ.
  նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ, երբ մինչ այդ և վերջին`
12.02. 2011թ. ԲՀԿ-ի 5-րդ համագումարում այդ մասին բնավ ակնարկ իսկ չկար: Դեռ ավելին, լինելով Ռ. Քոչարյանի մերձակիցը, նրանց կողմից սպասվում էին որոշ դիմադրություն կամ ներքին ինչ-ինչ փոխհամաձայնություններ:
   Երկրորդը, Ս. Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ պետ,
գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը մինչև 2016 թ. փետրվարի 11-ը երկարաձգելու անսպասելի որոշումն էր: Անսպասելի, զի բոլորը` այդ թվում և լրատվամիջոցները, իշխանական վերին օղակներում վերջին կտրուկ փոփոխություններից հետո, 2011 թ. հունվարին սպասում էին նրա թոշակի անցնելը, կապված ըստ կանոնակարգի 65 ամյա տարիքը լրանալու` ավելին, վերջին վիրահատության ու առողջական վիճակի հետ:
    Ուրեմն, այդ ի
±նչը պիտի դրդեր Ս. Սարգսյանին նման հեռահար ծրագրավորման, և ի±նչ կապ կարող էր լինել միաժամանակ այս երկու անսպասելի իրադարձությունների միջև:

   
     
Իհարկե, եղան տրամաբանական որոշ մեկնություններ, ինչպես` Ռուսաստանում սպասվող Վ. Պուտինի և Դ. Մեդվեդևի նախագահական մրցակցության ֆոնին,  Ռ. Քոչարյան- Ս. Սարգսյան փոխհարաբերությունների ինչ-ինչ կարգավորումներ:
Ըստ տեսաբանների և այլոց միաձայն կարծիքի Ռ. Քոչարյան- Ս. Սարգսյան տարաձայնությունները միմիայն անձնական են և ոչ մի դեպքում քաղաքական: Այս դեպքում այդ ի±նչը կարող էր ստիպել Ռ. Քոչարյանին ԲՀԿ-ը այդպես հանկարծակի «զիջել» Ս. Սարգսյանին: Գ. Ծառուկյանը իրենց ներկայիս այդ որոշումը պայմանավորել է երկրի առջեւ ծառացած ծանր` տնտեսական, ֆինանսական, քաղաքական եւ ռազմական խնդիրներով (Lragir.am , 17/02/2011, http://www.lragir.am/
armsrc/country44250.html
):
 Այլք դրա մեջ տեսնում են նաև արաբական աշխարհում ծավալվող ցասման ալիքի (այս ընթացքում դրան հավելվեցին նաև Լիբիայի և Սիրիայի իրադարձությունները: Ընթացիկ լրացում ), Իրանում կատարվող խմորումների, ղարաբաղյան հակամարտության մեջ պատերազմի աճող սպառնալիքի, Հայաստանում սոցիալական ընդվզումների թելադրանքները և այս բոլորի հետ արտաքին ավելի ու ավելի զորացող ճնշումները (Ը.Լ.):
    Անշուշտ այդ ամենը առկա են, սակայն եղել են նաև դրանից առաջ: Եվ հետո, մի±թե միայն դրանցով կարող է բացատրվել Գորիկ Հակոբյանի պարագան, և մի±թե իշխանական համակարգում չկան նրան փոխարինող վստահելի, հավատարիմ և ունակ թեկնածուներ: Դժվար թե` ոչ: Ուրեմը, այս ամենի հետ այդ ո±ր դրդապատճառն է, որը կարող էր Ռ. Քոչարյան- Ս. Սարգսյան վերանձական կտրուկ համաձայնության վերջին և հիմնական որոշիչը լինել, երբ հայտնի է նաև, որ Գ. Ծառուկյան-Ռ. Քոչարյան տանդեմը երդվյալ «պրոռուսական» լինելով հանդերձ «պրոպուտինական» են,  իսկ  Պուտին -Մեդվեդև նախագահական մրցակցությունը դեռևս հագուցալուծված չէ:   
   Մեկ խոսքով, հարկ է գտնել այսքան հնարավոր պատճառների մեկ ընդահուր հայտարարը, խիստ որոշիչ մեկ հանգամանք, որի դեմ բոլոր մեծ ու փոքր տարաձայնությունները և խնդրականները միանգամից կարող էին փարատվել: Կա± արդյոք այդպիսի հանգամանք:           

   Կա’, հոկտեմբեր 27-ը1…       
   Եվ այդ մի քանի պատճառներով.    

  - Հայտնի է, որ անձնական, պետական և հատկապես «հույժ գաղտնի» փաստաթղթերը, ըստ իրենց բնութի, ունենում են պահպանման ու չբացահայտման տարաչափ ժամկետներ` տասնամյակներից մինչև «մոռացության իրավունք»: Այդպես, աղմկահարույց մի շարք փաստաթղթեր կարող են երբեք չբացահայտվել, թեև արխիվներում պահպանվելով որպես պետական «հույժ գաղտնի» պարագաներ: Այդժամ, դրանք մատչելի են դառնում նոր իշխանություններին և կարող են գաղտնազերծվել: Եվ նույն նկատառումներով Հայաստանի անկախացումից հետո, ի տարբերություն ԽՍՀՄ որոշ նախկին հանրապետությունների, ՊԱԿ-ի արխիվները չգաղտնազերծվեցին, ինչը պարարտ հող ստեղծեց գործակալական հին ցանցի ընդհատակյա գործունեության և հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության համար:

  - 26.10.2007թ. հրապարակային իր ելույթում, Լ. Տեր-Պետրոսյանը հոկտեմբեր 27-ը հայտարարեց որպես ընտրվելիք նոր իշխանությունների առաջնահերթ խնդիր, համոզվածությամբ շեշտելով, որ այդ. «բացառված է Սերժ Սարգսյանի ընտրվելու պարագայում»2: Դրան իր կրակոտ ելույթներով ու պահանջատիրությամբ միացավ նաև այդժամ ՀՀ Գլխ. Դատախազի տեղակալ, նախկինում հոկտեմբեր 27-ը գլխավոր հետաքննիչ և զինդատախազ Գ. Ջահանգիրյանը: Եվ հենց այդ ոգևորությունն էլ պիտի հիմնականում մտավախություն բորբոքեր և ավարտվեր մարտի 1-ի արյունահեղությամբ և Գ. Ջահանգիրյանի ձերբակալությամբ, որից հետո թե’ այդ երկուսը և թե’ մնացյալը վերջնականապես լռեցին: Ինչ-ինչ, իշխանությունները և Ռուսաստանը հոկտեմբեր 27-ի բացահայտումը որևէ կերպ թույլ տալ չէին կարող: Զի, ռուսահաճ իշխանություններից առավել Ռուսաստանը Կովկասում կկորցներ իր միակ ֆորպոստը, իսկ  հետևանքները կարձագանքեին սերունդներ: Եվ ամենայնից ավելի, հենց այդ է հոկտեմբեր 27-ի պատմական մեծագույն խորհուրդը. իբր անկախ «բարեկամական» երկրում պետական ոճրագործության առնվազն հովանավորություն…  

  - Ղարաբաղյան տանդեմի համար այդ բառացիորեն կլիներ կործանում, որից աֆրիկյան առույծներն անգամ չէին փրկի: Լավագույն լուծումը թերևս կմնար ՀԱԱԳԱ-ի քրեական միջազգային դատարանը: Ուստի այս հարցում նրանց միջև ցանկացած տարաձայնություն վայրկենապես կփարատվեր:       

    -  Արաբական սինդրոմը, ղարաբաղյան նոր պատերազմը, իրանական իրադարձությունները, սոցիալական ներքին լարվածությունը և իրավիճակը ապակայունացնող ցանկացած գործոն կարող էր հանգեցնել նրանց համար այդ խիստ անցանկալի իրողությանը: Առավել ևս «Nabucco » գազատարի իրականացման, Վրաստանի բարգավաճման, Հայաստանի վրա ճնշումների հավելման և ԱՄՆ-ի կողմից հայ հանցավոր խմբերի միմյանց հետևից բացահայտման պայմաններում ( ինչ իրականում հենց այդպես էլ կատարվեց և կատարվում է: Ը.Լ.):  Ի վերջո այդ բոլորը կարող էին հանգեցնել հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության վերարծարծմանը: Առավել ևս, որ հոկտեմբեր 27-ի քրգործից  «հնարավոր պատվիրատուների» մասով 2000 թ. անջատված և  09.11.2004 թ. դրա կարճման որոշումը, ըստ հրապարակված հայտարության և իբր օրենսդրության « … կարող է վերանայվել և այդ մասի  քննությունը վերականգնվել նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով» (անջատված մասով նախաքննության երբեմնի ղեկավար Ջոն Ֆարխոյան, «Նոր Հայաստան», N° 205 , 10.11.2004 թ., Լոս Անջելես):
             
  
     - Իսկ ի±նչ կապը այս ամենի և Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման երկարաձգման հետ:    
      Շատ պարզ: Նա հենց նույն «27-ի Գորիկն» է, այդժամ  «ահաբեկչության դեմ պայքարը» համակարգող պատասխանատուն, ով` երբ 2004 թ. կարճվեց   ոճրագործության «պատվիրատուների գործով» տարանջատված մասը, ԱԱԾ պետի պաշտոնում փոխարինեց «հոկտեմբեր 27-ի առանցքային այլ մեկ ֆիգուր» Կ. Պետրոսյանին ( կից լուսանկարը լրատվական վերոնշյալ աղբյուրից ), պաշտոնավարում է ցայսօր և չնայած  առողջական վիճակին կպաշտոնավարի ևս 5 տարի: Երիցս առավել, որ հենց նրա հետ կապված կան նոր «ի հայտ եկող հանգամանքներ»… (տե’ս ստորև APPENDIX): 

   - Եվ քանզի առանց Մոսկվայի ցուցմունքների թե համաձայնության Հայաստանում անգամ քաղաքապետ չի նշանակվում
( ի~նչ ընտրության մասին է խոսքը… ),  ապա Հայաստանում վերջին իրադարձությունները առանց նրա տեղի ունենալ չէին կարող: Մինչդեռ, Կենտրոնի թելադրանքով ներքին անտագոնիստները պարտավոր էին «զգաստ» կանգնել և սուսուփուս կատարել վերին հրահանգները, անշուշտ իբր ելնելով «երկրի առջեւ ծառացած ծանր ` տնտեսական, ֆինանսական, քաղաքական եւ ռազմական խնդիրներից»…      
    Վստահ, կենտրոնի փորձագետները անհամեմատ ավելի լավ գիտեն աշխարհում և տարածաշրջանում ակնկալվող իրադարձությունները և ըստ այդմ վերամշակում են ընթացիկ ռազմավարություն և դիվանագիտություն:

       Ահա, այս վերջին իրողությունները նույնպես գալիս են վավերելու նախ հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության մեջ Ռուսաստանի մեղսակցությունը (այդ ո±ր անբուժելի տխմարը կարող է հավատալ առանց Վ.Պուտինի թեկուզ լռելյայն համաձայնության «առյուծաձև» Քոչարյանի ինքնագործունեությանն ու ցայսօր ռուսական հովանավորությանը…):  Եվ երկրորդ, որ գոնե մինչև 2016 թիվը իշխանափոխությունը բացառվում է: Իսկ հետո. «կամ ավանակը կսատկի, կամ իշատերը»:   
     Ամենայն հավանականությամբ «ավանակը»: Զի «իշատերը» գոյատևման բավականին ռեսուրսներ ունի և անգամ «փալանի» իրավունք…
   Ուստ,  որևէ կերպ իշխանափոխությունը հիրավի.
       «ՄՏՔՆԵՐԻՑԴ ՀԱՆԵ’Ք… »


  
 Մեզ էլ վերջնականապես հարկ է «մտքներիցս հանել» կենդանության օրոք հայրենք երբևէ ոտք դնելու տեսլականը, զի հիմնավորապես համոզվեցինք, որ վտարվել և հետապնդվում ենք հենց հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության պատճառով (այդ մասին` առանձին ): Այնպես` ինչպես տեռորիզմի ականային բեկորից տուժած որևէ պատահական անձ կամ ակամա վկա: Սակայն, տվյալ դեպքում տեռորիստները ոչ միայն չեն պատժվել և անգամ կողմնակի զոհերին հատուցում չի տրվել` այլև ղեկավարում են Հայաստանը և շարունակում իրենց ահաբեկչությունը:
     Մնում է ապավինել «Ահեղ Դատաստանին»:
     Այն «յոթ սարի հետևում» չէ,  ընդամենը` Եռաբլրի…
                                                                                                                         
   Մարսել, 23.02.2011թ.
  
 
   1
Ա
նշուշտ այդ առնչվում է ղարաբաղյան հիմնահարցի, բայց  նաև Հայաստանի ռուսական կտրուկ կողմնորոշման հետ, ինչը ցայսօր հիշատակում են նաև այլազգի և մասնավորապես ռուսական փորձագետները , ինչպես օրինակ ստորև.
 
               ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՍՏՎԵՐՈՒՄ. Today's Zaman
   Թուրքական Today's Zaman թերթում հրապարակվել է Բաքվի Արևմտյան համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Էլհան Նուրիևի «Լեռնային Ղարաբաղը ռուսական ազդեցության ստվերում» խորագրով հոդվածը, որում ասվում է.    
    «Նախորդ տարի Մոսկվայում կայացած միջազգային կոնֆերանսում ես ծանոթացա մի ռուս չինովնիկի հետ։ Ես նրա հետ տևական զրույց ունեցա ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Նա փաստեց, որ հայկական ղեկավարության կողմից դրական ուղղությամբ ստատուս քվոյի փոփոխման ցանկացած փորձ հանգեցնում է այնպիսի իրավիճակների, ինչպիսին 1997 թվականին էր, երբ Հայաստանի տվյալ ժամանակվա նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը ստիպված եղավ լքել զբաղեցրած պաշտոնը, կամ էլ 1999 թվականին էր, երբ ահաբեկիչները խորհրդարանում գնդակահարեցին երկրի վերնախավի մի շարք անդամների...»
( Լրագիր am, 13.07.2011
) ։

        2 Անչափ ուշագրավ այդ պատմական ելույթի հատկապես մեր կողմից կապույտ գույնով շեշտված խոստովանությունը.
   

                               

                             ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
   Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը Ազատության հրապարակում 2007 թվականի հոկտեմբերի 26–ին տեղի ունեցած հանրահավաքում
                                                            (հատված, http://oldest.hetq.am/arm/politics/7209/ և այլուր )

                                                              ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
27-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ
     

  Ասվեց արդեն, որ Հայաստանի ներկա հանցավոր իշխանական համակարգի ձեւավորման սկիզբն ուղղակիորեն կապված է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ: Չնայած անցած ութ տարիներին արտահայտված հազարավոր գնահատականներին ու վերլուծություններին, ինձ թվում է, այդ սահմռկեցուցիչ իրադարձության էությունը դեռեւս ամենայն խորությամբ չի լուսաբանված: Հայ ժողովրդի եւ Հայոց պետականության շուրջ երեքհազարամյա պատմության մեջ հոկտեմբերի 27-ը հիշեցնող միայն երեք նախադեպ է արձանագրվել: 705 թվականին Նախճավան քաղաքի եւ մոտակա Խրամ ավանի եկեղեցիներում արաբները ողջակիզեցին հայ նախարարների ողջ ավագանուն: 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերը գլխատեցին արեւմտահայ քաղաքական եւ մտավորական ընտրանուն: Իսկ 1930-ական թվականներին Ստալինը ոչնչացրեց Հայաստանի ղեկավարության եւ մտավորականության ամենակարկառուն դեմքերին: Սակայն տվյալ պարագայում համեմատությունը սոսկ արտաքին է ու մակերեսային: Հոկտեմբերի 27-ի սպանդը վերոհիշյալ եղեռնագործություններից արմատապես տարբերվում է նրանով, որ իրականացվել է ոչ թե օտարների, այլ հայերի իսկ ձեռքով:


    Մինչեւ բուն նյութին անցնելը, ավելորդ չեմ համարում ձեր ուշադրությանը ներկայացնել հուշապատմական մի պատառիկ:
Խորհրդարանական մղձավանջի հաջորդ առավոտյան ինձ զանգահարեցին Պաշտպանության նախարարությունից հրավիրելով մասնակցել բանակի ղեկավարության եւ քաղաքական ուժերի միջեւ նախատեսված մի խորհրդակցության: Ես կտրականապես մերժեցի եւ, խոսակիցներիս խստորեն սաստելով, ասացի մոտավորապես հետեւյալը. «Բանակի ի՞նչ գործն է խառնվել քաղաքականությանը եւ միջամտել երկրի ներքին գործերին: Դուք բոլորովին ուրիշ առաքելություն ունեք, այն է՝ ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը եւ կանխել երկրին սպառնացող վտանգները»: Չբավարարվելով այդքանով, ես անմիջապես հրապարակեցի մի հայտարարություն՝   կոչ անելով համախմբվել նախագահի շուրջ եւ միասնաբար հաղթահարել ծագած ճգնաժամը: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը զանգահարեց ինձ եւ շնորհակալություն հայտնեց այդ առթիվ: Դա իշխանափոխությունից հետո իմ եւ Քոչարյանի առաջին ու վերջին խոսակցությունն էր: Իմ մտահոգությունն այդ պահին ոչ թե նախագահի դիրքի ամրապնդումն էր, այլ քաոսից խուսափելու եւ Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ նկրտումները կանխելու անհրաժեշտությունը... 
        
                       

     Այսու, նախ հաստատվում է, որ ոճրագործությունից հետո ՀՀ ՊՆախարարությունում հիրավի հրավիրվել էր ռազմա-քաղաքական  խորհրդակցություն, վստահաբար պետական հեղաշրջումը տապալելու, բուն պատվիրատուներին ձերբակալելու և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար: Բնականաբար այդ խորհրդակցությանը պիտի հրավիրվեր Հայաստանի 3-րդ հանրապետության առաջին և օրինական նախագահը, որին հրաժարական հարկադրեցին Վ. Սարգսյան-Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյանի եռյակը, իրականում վերջին երկուսի հրահրմամբ, ավելի ուշ Վագեն Սարգսյանից  «ազատվելու» ակնկալիքով ( հիշենք Լ. Տեր-Պետրոսյանի ակնարկը իր հրաժարական ելույթում. «...Ինձանից հետո կգան դաժան անձինք...» , ինչը վստահ միամիտ Վ. Սարգսյանը չէր... ) : Պարզվում է նաև, որ Ռ. Քոչարյանին այդժամ փրկել է հենց Լ. Տեր-Պետրոսյանը, արժանանալով նրա երախտագիտությանը, մինչև վերադարձը մեծ քաղաքականություն ( այդ առիթով հիշենք նաև Ռ. Քոչարյանի խորհուրդը, «մնալ  Հայաստանի 3-րդ հանրապետության պատվավոր Առաջին նախագահը...» ):

   Այդ քայլում դ
ժվար թե
Լ. Տեր-Պետրոսյանի իրավիճակային նկատառումը Ադրբեջանի վտանգը լինել: Զի, նախ նա նոր պատերազմի դեռևս պատրաստ չէր: Երկրորդ, Ռուսաստանում կատարվում էր «պուտինյան» նրբին հեղաշրջումը (այդ իսկ պատճառով կարող էր Լ. Տեր-Պետրոսյանը իր հրաժարականի հետ կապված հրաժարվել նաև Բ.Ելցինի աջակցության առաջարկից... ): Երրորդ, Ռուսաստանը 1999 թ. հոկտեմբեր 1-ին սանձազերծել էր Չեչնիայի երկրորդ պատերազմը ( այդ մասին  «Պուտինյան սիստեմ»  տեսանյութում ): Երրորդ, Հայաստանում  պետական հեղաշրջման տապալմամբ դժվար թե քաոսային իրավիճակ ստեղծվեր, զի երկրում ղարաբաղյան տանդեմը ռազմաքաղաքական հենարան չուներ ( բացի իհարկե Ս.Բաբայանի ղարաբաղյան «տանկերից», որի անունը բազմիցս  հիշատակվում հետաքննության մեջ և հուշում պետական ոճրագործության ծայրահեղ հաշվարկումներն ու լայնածավալ նախապատրաստությունը... ): Եվ ի վերջո Լ. Տեր-Պետրոսյանը հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը կարող էր համարել իր կանխատեսումների և ճշմարտացիության վկայություն, ինչպես նաև ճակատագրի արդարադատություն...
   Այսուհանդերձ, եթե անգամ ոճրագործությունից հետո լիներ ղարաբաղյան վտանգ, ապա այդ ևս գալիս է փաստելու, որ ոճրագործությունը սոսկ  մի քանի «ռոմանտիկների» ինքնագործունեություն չէր` այլ շատ լավ հաշվարկված դավադրություն:
  Մնում է ենթադրել, թե հասարակությանը անհայտ որքա±ն բան գիտե նաև Լ. Տեր-Պետրոսյանը, ինչով կբացատրվեր նրա խիստ զգուշավորությունը և  քաղաքական արդի հաշվենկատությունը, բացառությամբ մի քանի և մասնավորապես մարտի 1-ի կանխատեսման վերաբերյալ մեծ վրիպումների...

                     

            

                                                                APPENDIX 
                                                         
 Ընթացիկ հավելումներ       
                                                            
  
      
1. Նաիրի Հունանյանին Թուրքիայի գործակալ պատրաստող հրահանգիչը, ԱԱՆ ( նախկին ԱԱԾ) 2-րդ Գլխավոր Վարչության (հետախուզական կառույց) Թուրքիայի գծով աշխատակից, այդժամ մայոր` այժմ գնդապետ Կարեն Պարունակյանը էր, ինչը խոստավանել է հենց ոճրագործը և արձանագրված է քննախուզական նրա ցուցմունքներում  ( քրգործ N° 62207199, Հատոր N°18,գ.թ.հ.ՎՆ 2. «Նրան մեկ անգամ տեսել եմ նույն սրճարանում, նկարագրածս դեպքերից մի տաս օր առաջ երևի: Ինձ հետ եղել է նաև Կարեն Պարունակյանը…» : Հատոր N°20, Հ.Ե, գ.թ.46, «…Մինչև Թուրքիա մեկնելը մեզ հետ նախապատրաստական զրուցներ են ունեցել ԱԱՆ աշխատակիցներ Ա. Բեգոյանը և Կ. Պարունակյանը»: Եվ ընդհանրապես ԱԱՆ-ի  հետ համագործակցության մասին տե’ս. Հատոր N°20, Հ.Ե, գ. թ. 55. «Համագործակցել եմ Հայաստանի ԱԱ նախարարության հետ Թուրքիայից վերադառնալուց հետո3 … » և այլուր: Տե’ս նաև «Հայկ. ժամանակ», 23.06.2001, «Չորրորդ Իշխանություն», N°615/ինտերնետային N°775, 08.12.2006):
   
Իսկ Կ. Պարունակյանը նույն այդ անձն է, որի հորդորանքով 06.23.2000 թ. դիմել էինք ԱԱՆ-ի փոխնախարար նույն Գորիկ Գ. Հակոբյանին և իբր «ազգային ինքնագիտակցության» խնդրականներով հանդիպել նրա օգնականի հետ ( հանգամանալից տե’ս «Ազգային խաչբառ  կամ-Ո± ւմ է խանգարում Ա.Ա. Վարպետյանը», Երևան-2003, էջ 20-21, բայց նաև http://www.eutyun.org/
S/E/AX/AX_H_01.htm ): Մինչդեռ հորդորանքի միջնորդ «կասկածից վեր» մեր մերձակցի հավաստմամբ, Կ. Պարունակյանը նույն Գորիկ Գ. Հակոբյանի «մարդն» էր ( իմա` անմիջական ու վստահելի ենթական ), ըստ որի հարկ էր դիմել միմիայն նրան, և ոչ մի դեպքում ԱԱՆ մյուս փոխնախարար, նույնպես Գ.Գ.-ին ( Գրիգորի Գրիգորյան: Ենթադրում ենք, որ Կ.Պարունակյանի հորդորանքը մեզ «սև ցուցակից» փրկելու փորձ էր, զի իր պարտականություններով հանդերձ նա մնում էր մեր «մերձակցի» մոտիկ մտերիմը…):   

    Ուստի, բացառվում է, որ Գորիկ Գ. Հակոբյանը անտեղյակ լիներ Նաիրի Հունանյանի գործունեությունից ( Կ. Պարունակյանը հոկտեմբեր 27-ի ծրագրից` թերևս այո): Զի, օտարերկրյա հետախուզության թեկնածուները անցնում են որոշակի փորձություն և գտնվում բացառիկ հսկողության ներքո: Այդ կարող է ձեզ հաստատել տվյալ թե նման այլ մեկ համակարգի ցանկացած աշխատակից: Իսկ արդեն որպես այս կամ այն չափով մեղսակից, բնականաբար ոճրագործների համար պիտի դառնար «վստահելի» անձ, ինչպես ՀՀԿ-ի պարագլուխներն ու տարաչափորեն բոլորը` անգամ այդժամ ղարաբաղյան հարցի խոստումներից մնջացած, իսկ հետագայում հիասթափված տերությունները…    
   Ն. Հունանյանի ցուցմունքներից բացի կան նաև այլ փաստեր, որ այդժամ Սերժ Սարգսյանի նախարարությամբ ԱԱՆ համակարգը ոչ միայն կատարելապես տեղյակ էր  նախապատրաստվող ոճրագործությունից` այլև ուներ ուղղակի մասնակցություն ոմանց թե այլոց «պռոեկտին»: Այսպես, անհնարին է նաև անգամ երևակայել, որ Հայաստանում որևէ քաղաքական թե հասարակական հենարան չունեցող Ռ. Քոչարյանը կարող էր 1998 թ. սահմանադրական ճչացող խախտումներով ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել ու ընտրվել, առանց ընդհատակյա «հին գվարդիայի» աջակցության, իսկ հոկտեմբեր 27-ի ոճրագործությունից հետո բռնատիրաբար նախագահեր ևս մեկ շրջան, ունենալով Ռուսաստանի և հատկապես Վ. Պուտինի անվերապահ հովանավորությունը...
   
      Ի դեպ, երբ 2002 թ. ՀՀ ՆԳ ՕՎԻՐԻ բարձրաստիճան աշխատակիցները ( նաև այդ համակարգի իշխանափոխությունից հետո դեռևս պաշտոնավարող մի աշխատակից ) մեզ հայտնեցին Հայաստանից մեր փաստացի վտարման վերադասի որոշման մասին, մենք ինքնաբերաբար արտաբերեցինք, որ «այդ դրսի ձեռք է»: Տեղյակ մեր հայրենանվեր գործունեությունից, նրանք խորախորհուրդ նայեցին միմյանց և արձագանքեցին. «Պարոն Վարպետյան, մենք զարմացած ենք ձեզանից ավելի… »: Իրենց կարողության սահմաններում նրանք արեցին հնարավորը փոխելու համար վտարման հրահանգը, որը պարզվեց վեր է նույնիսկ  այդժամ վարչապետ Ա. Մարգարյանի կարողություններից ( Հոկտեմբեր 27-ի ըստ նրա «պետական ոճրագործության» երբեմնի թունդ պահանջատերը, մինչև վարչապետ նշանակվելը: Տե'ս http://spittingdigital.eu/video/AlIeYKmWRZY/ ): Մեկ քանի տարի անց նշյալ անձինք նույնպես պաշտոնազրկվեցին (այլ առիթով կարող ենք տալ անունները և բերել անժխտելի փաստեր…): Հոկտեմբեր 27-ից հետո իշխանափոխության ամրագրումը և պետական ոճրագործության հետքերի մաքրագրումը հետևողականորեն ու բծախնդրորեն շարունակվում է ցայսօր:
    Վերոնշյալ իրադարձությունները բնականաբար այդ կամ հարակից շարքից են…

  3 Ուշագրավ է համագործակցությունը ԱԱՆ-ի հետ «Թուրքիայից վերադառնալուց հետո» շեշտումը, ինչը նախ հակասում է «Մինչև Թուրքիա մեկնելը նախապատրաստական զրույցների» ցուցմունքին, միաժամանակ մատնելով «համագործակցության» բուն բնույթը թաքցնելու ջանքերը…


    2. 8.02.2008թ. «Հայկական ժամանակ» օրաթերթը իր N°24 թողարկման մեջ ոմն անանուն ԱԱԾ բարձրաստիճան սպայի անունից հրապարակվել էր «Կոչ ԱԱԾ աշխատակիցներին» մի ակնարկ, նույն Գ. Հակոբյանին ուղղված լուրջ մեղադրանքներով: Անշուշտ, կարելի էր այդ անհիմն սադրանք համարել և պարզապես անտեսել: Առավել ևս նախագահական թունդ ընտրարշավում, որն ավարտվեց մարտի 1-ի հայտնի սպանդով: Սակայն, նախ նկատի առնենք, որ հոդվածի հրապարակման ժամանակ իրավիճակը այդպիսի ելք չէր նախատեսում:
Ավելին, թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանը անհայտ շրջանակների ինչ-ինչ երաշխիքներով և կատարյալ մի ինքնավստահությամբ հասարակությանը հավաստիացնում էր, որ մի քանի օր ևս դիմանալուց հետո «կունենան իրենց ուզած նախագահը» (այսինքն` իրեն): Երկրորդ, նման սպաներ հիրավի եղել են, իսկ հոկտեմբեր 27-ը գլխավոր հետաքննիչ և զինդատախազ Գ. Ջահանգիրյանի «ես դեռ ինչե~ր գիտեմ» հրապարակային հայտարարությունը և նրա «գլխին եկածը» ինքնին խոսուն իրողություններ են: Եվ երրորդ, անկախ շարադրանքի և հեղինակի հավաստիությունից ուշադրության է արժանի իրադարձությունների հիշատակումն ու դատողությունները դրա վերաբերյալ, որոնք լուրջ խորհրդածության տեղիք են տալիս, համահունչ են այլ տվյալների հետ և գալիս են համալրելու այն, ինչը իրավաքննչական պրակտիկայում բնորոշվում է որպես «հանցանիշերի հավաքածու»: Ուստի, այդ ակնարկը կցում ենք մեր քննախուզությանը և ամբողջությամբ ներկայացնում ստորև:

         

 

                                                 ԿՈՉ ԱԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
                                      ( http://hzh.am/Arkhiv/2008/fabruary/0802/0802.html )
 

   
Հոկտեմբերի 27-ի հայտնի ոճրագործությունից հետո ես երկար ժամանակ չէի կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ ինքնակամ հրաժարական չտվեց Սերժ Սարգսյանը, ով ՀՀ ազգային անվտանգության նախարարն էր, այսինքն՝ թիվ 1 պատասխանատու պաշտոնյան, որը կոչված էր միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու այդ կարգի հանցագործությունների կատարումը:

  Ավելին՝  նա թույլ չտվեց պատասխանատվության ենթարկել ԱԱՆ-ի այն ղեկավար եւ շարքային աշխատակիցներին, ովքեր ստացել կամ առնչվել էին այդ հանցագործության նախապատրաստման մասին տեղեկատվությանը եւ ոչինչ չէին ձեռնարկել այն կանխարգելելու ուղղությամբ: Ինձ զարմացրեց նաեւ հետեւյալ փաստը: Այն ժամանակվա նախարարի տեղակալ Գորիկ Հակոբյանը երկար տարիներ ղեկավարել է հակահետախուզական վարչությունը եւ այդ ժամանակ որպես նախարարի տեղակալ կոորդինացնում էր հենց այդ վարչության աշխատանքը: Իսկ դա նշանակում է, որ ստացված ողջ տեղեկատվությունը պարտադիր զեկուցվում էր նրան (Ընդգծումը` մերը ) : Ոճրագործությունից կարճ ժամանակ անց նա դարձավ ԱԱՆ ղեկավար՝ գեներալական ուսադիրներին եւս մի աստղ ավելացված: Այն ժամանակվա մամուլում բազմիցս նշվել էր, որ Նաիրի Հունանյանը ԱԱՆ գործակալ էր եւ միշտ գտնվել է ԱԱՆ տեսադաշտում: Պատկերացնո՞ւմ եք, տեղեկատվություն է ստացվում, որ գործակալ Ն. Հունանյանը ահաբեկչություն է նախապատրաստում երկրի գործող ղեկավարների նկատմամբ, եւ այդ տեղեկատվությունը համարժեք գնահատականի չի արժանանում այն ստացող աշխատակցի, հետագայում` նրա պետի, հետո` այդ պետի պետի կողմից, մինչեւ կհասներ Գորիկ Հակոբյանին: Անկասկած, վերջինս այդ մասին զեկուցել է Սերժ Սարգսյանին, այլապես չէր հանդգնի միայնակ իր վրա վերցնել ողջ պատասխանատվությունը: Այդ ամենին հետեւած անգործությունը, որի հետեւանքով հնարավոր դարձավ այդ ոճիրը, մեզ հուշում է Սերժ Սարգսյանի ցուցաբերած վերաբերմունքը այդ ինֆորմացիայի նկատմամբ: Հիմա գանք գրվածի սկզբնամասին. ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ինքնակամ հրաժարական չէր տալիս, հետո էլ թույլ չտվեց պատասխանատվության ենթարկել այդ գործին առնչվող անձանց, ավելին՝ սկսեց նրանց խրախուսել: Իմ կարծիքով, նա ցանկանում էր մնալ՝ ժամանակ շահելու, Ն. Հունանյանի դոսյեի եւ ահաբեկչության մասին նախապես ստացված այդ տեղեկատվության հետքերը վերացնելու նպատակով: Սակայն հուժկու համաժողովրդական ընդվզման արդյունքում նա ստիպված տեղի տվեց: Քոչարյանն իսկույն նրան տարավ նախագահի աշխատակազմի ղեկավար, որպեսզի Ս. Սարգսյանը լծակներ ունենա՝ հենց նրանց՝ Հունանյանի ծրագրի մասին տեղեկատվությանը նախապես առնչված աշխատակիցների միջոցով դա իրագործելու, եւ հենց նրանց բերանով բոլոր մեղադրանքներից արդարանա: Այլապես նրանց տեղը զբաղեցրած այլ պրոֆեսիոնալներ դժվար թե ցանկանային աչք փակել կատարվածի նկատմամբ, հատկապես որ այդ պրոֆեսիոնալների մեջ քիչ չեն ազնիվ եւ սկզբունքային մարդիկ:     Այժմ պահն է դիմելու ԱԱՆ պրոֆեսիոնալ աշխատակազմին: Ո՞ւմ կարգադրություններն ու հանձնարարություններն եք կատարում օրնիբուն: Գորիկ Հակոբյանի՞, ում խղճին է ծանրացած մեր ժողովրդի պատմության մեջ եզակի այդ ոճրագործությունը, եւ ով դեռ ասելիք ունի այդ կապակցությամբ: Եւ ինչպե՞ս եք հանդուրժում, որ արյունոտ ձեռքով այդ մարդը այսօր էլ ողջ համակարգն է ներքաշում օտար խաղերի մեջ եւ փորձում ձեր ձեռքով շագանակներ հանել կրակից: Եկել է ժամանակը` մի պահ կանգ առնելու, սթափվելու եւ սառը դատելու: Ապավինեք ձեր խղճին, որի առկայությունը միշտ էլ տարակարծության տեղիք է տվել, եւ այժմ ճիշտ ժամանակն է ապացուցելու, որ դուք ազգային-ազատագրական պայքարի ելած մեր ժողովրդի հետ եք եւ ոչ բարիկադների հետեւում, հատկապես, երբ այդ պայքարի դրոշը հուսալի ձեռքերում է՝ հանձին մեր երկրին անկախություն բերած ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ: 
                                                                              ԱԱԾ բարձրաստիճան սպա                                                                       (հասկանալի պատճառով անստորագիր)
                                                               ................................ 

                                                                                                       

 

 

 
   
    3. Այլ մեկ խոսուն հանգամանք:    
        Aravot.am օրաթերթը իր 2011-03-04 թողարկման մեջ (
www.aravot.am/am/articles/politics/90343/view
)  « Հոկտեմբեր 27-ից հետո ՀՀ նախագահը երաշխիքներ էր խնդրում» խորագրով հրապարակել էր  այդժամ  նախարար Գագիկ Շահբազյանի հարցազրույցը4: Ահա դրանից մեկ հատված.
 
 
   «1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո Երեւանում կայացավ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Եվ ես ներկա եմ եղել այդ հանդիպմանը, որի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին առաջարկվեց տեղափոխվել Մոսկվա: Եվ Ռոբերտ Քոչարյանը քննարկում էր Մոսկվա իր այցի պայմաններն ու երաշխիքներ էր խնդրում, քանի որ ռուսական կողմը նման հարցերում պայմանավորվածությունները չի պահպանում՝ նշեց դրա օրինակները: Ինձ թվում է, որ Հայաստանի նախագահը պետք է որ հնարավորինս հեռուն ուղարկեր այն մարդկանց, ովքեր իրեն նման առաջարկ են անում, այլ ոչ թե քննարկեր պայմաններն ու երաշխիքները: Միաժամանակ ուզում եմ նշել, որ հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո Հայաստանում հանդիպել եմ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բազմաթիվ պաշտոնատար անձանց հետ: Ինչպես նաեւ՝ վարչապետի հանձնարարությամբ՝ 1999 թվականի նոյեմբերից մինչեւ փետրվար բազմիցս այցելել եմ Մոսկվա, Եվրոպա եւ ԱՄՆ՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման ուղիների քննարկման համար: Ահա թե ինչու Արամ Սարգսյանի կառավարության հրաժարականից հետո ինձ խորհուրդ չտվեցին վերադառնալ, եւ ես մնացի Ամերիկայում (ընդգծումը` մերը)»:     
 
                    

 
    Մնում է հարց տալ թե ո± վ էր այդ «բարձրաստիճան պաշտոնյան» (պարզ է ոչ Հայաստանից), ինչո±ւ էր Ռ. Քոչարյանին առաջարկում տեղափոխվել Մոսկվա և ինչո±ւ վերջինս երաշխիքների կարիք ուներ, եթե պատասխանատու կամ մեղսակից չէր հոկտեմբեր 27-ի ոճրագործությանը, ինչո±ւ որոշեց մնալ Հայասատնում և ինչո±ւ հենց 2000թ. մարտին Վ. Պուտինի նախագահական ընտրությունից հետո համարձակորեն անցավ բռնատիրության, հոկտեմբեր 27-ի քրգործից տարանջատեց «հնարավոր պատվիրատուների» մասը, որն էլ  «փաստերի բացակայության» պատճառաբանությամբ կարճվեց 09.11.2004 թ.,
Ռ. Քոչարյանի նախագահական երկրորդ ընտրությունից հետո…  

  4 «Հիշեցնենք, որ Գագիկ Շահբազյանը 1992-ին ղեկավարել է Հայաստանի պատվիրակությունը՝  Թուրքիայի հետ հաղորդակցական ուղիները վերաբացելու եւ ցորենի ներմուծման շուրջ բանակցելու համար: Բացի այդ՝ պրն Շահբազյանը եղել է հայ-ռուսական ռազմաքաղաքական հանձնախմբի համանախագահը եւ նախապատրաստել Հայ-ռուսական մեծ պայմանագիրը, որը ստորագրվեց 1997 թվականին: Հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահն էր մինչեւ 2000 թվականը: Նաեւ ղեկավարել է Եվրամիության հետ համագործակցության հանձնաժողովը: Վազգեն Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո Գագիկ Շահբազյանը նախապատրաստել է նրա այցը ԱՄՆ եւ մասնակցել բոլոր հանդիպումներին՝ ներառյալ ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորի հետ: Վարչապետ Արմեն Սարգսյանի բացակայության շրջանում՝ շուրջ 4 ամիս փաստացի կատարել է կառավարության ղեկավարի պարտականությունները: Վրաց-աբխազական հակամարտության շրջանում ղեկավարել է հայ-վրացական հանձնաժողովը եւ զբաղվել այն խնդրով, որ Հայաստան բեռների առաքման հարցերում չլինեն խափանումներ, հանդիպել է հակամարտող կողմերին: Եվ ահա նա խոսելու է այս բոլոր թեմաների շուրջ՝ ինչպես նաեւ հայ-ռուսական համագործակցության անդրկուլիսյան կողմի մասին»
(
/www.armtown.com/news/am/arv/20110210/88459/ ):
  

   
    
4. 2011թ. մարտի 1-ի հանրահավաքում, Լ. Տեր-Պետրոսայանը ՀԱԿ-ի անունից ՀՀ իշխանություններին ներկայացրեց համարյա վերջնագրի բնույթով 15 կետից բաղկացած պահանջարկ: Դրա 13-րդ կետում կարդում ենք.   

   13. Տնտեսության կառավարման եւ օրինականության ապահովման բնագավառներում ցուցաբերած խայտառակ թերացումների, կամայականությունների կամ պարզապես մասնագիտական ապաշնորհության համար անմիջապես զբաղեցրած պաշտոններից հեռացնել՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ  Գագիկ Խաչատրյանին, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, ՀՀ  Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին.  

 
.....Դժվար չէ նկատել, որ այս ցուցակում նշված որոշ անձինք` հատկապես Գորիկ Հակոբյանը և, Արմեն Գեւորգյանը  ( ՀՀ երբեմի նախագահի աշխատակազմի ղեկավար) Ռ. Քոչարյանի «մարդիկ» են և առնչվում են հոկտեմբեր 27-ի ոճրագործության հետ:  Իսկ վարչախմբի հետ երկխոսության գնալը` մասնավորապես արտահերթ ընտրությունների պահանջով, ուներ մեկ գլխավոր և սքող նպատակ, նախ ամրագրել սեպը Քոչարյան-Սարգսյան տանդեմի միջև, և ապա փակել Քոչարյանի վերադարձի ճանապարհը Ռուսաստանում 2012թ. նախագահական ընտրություններից առաջ, որում Վ. Պուտինի հնարավոր հաղթանակը կարող էր ամրագրել Ռ. Քոչարյանի սքող իշխանությունը ու հոկտեմբեր 27-ի գործը անթեղել ևս 12 տարով: Այլորեն` «մինչև ավանակի սատկելը» …        

    5.  Իրադարձությունների զարգացումը, ինչպես իշխանությունների կողմից նշյալ պահանջագրի գոնե առաջին երեք կետերի բավարարումը ( մարտիմեկյան դեպքերի իբր վերաքննում, համաներում, հանրահավաքների արտոնությունը Ազատության հրապարակում), գնաց այդ և երկխոսության ուղղությամբ, բայց հենց արտահերթ ընտրությունների վերաբերյալ վարչախմբի վճռական ընդդիմությամբ: Եվ ոչ պատահականորեն քաղաքական վերլուծություններում այդ իրադարձությունները առնչվեցին վերոնշյալ հանգամանքների հետ (արաբական սինդրոմի համասփռումը նաև Լիբիայում, Սիրիայում և այլուր, ղարաբաղյան հիմնահարցի միջազգային ակտիվացում, Ռուսաստանում Մեդվեդև-Պուտին լարվածության շեշտում, ԱՄՆ և այլ երկների զորացած ճնշումներ) և նկատվեցին հոկտեմբեր 27-ի ոճրագործության պատվիրատուների վերարծարծումներ, ինչպես օրինակ.  
 
                           ՀԺԿ քարտուղար. Մարտի 1-ը սկսել է հոկտեմբերի 27-ին

        Մարտի 1-ը սկսել է հոկտեմբերի 27-ին, չլիներ հոկտեմբերի 27-ը, չէր լինի մարտի 1-ը, չէր լինի 2004 թվականի ապրիլի 12-ը, հայտարարել է ՀԺԿ քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում:  Ըստ նրա, հոկտեմբերի 27-ը հայ ժողովրդի պատմության ամենաքստմնելի եւ զազրելի ոճրագործությունն էր:  Ֆելիքս Խաչատրյանի ելույթն ուղղված էր Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, այդ ընթացքում քաղաքական դաշտի ապականման, Սերժ Սարգսյանի խոսքով ասած, ինչպես նկատել է Խաչատրյանը, քաղաքական դաշտը տրվեց դհոլներին, տարատեսակ հաճախորդներին: Նրա խոսքով, մինչեւ չպարզվի, թե ով էր հոկտեմբերի 27-ի հետեւում, «հայ ժողովուրդը չի հանգստանա, եւ չի մաքրվի մեր հացի միջի արյունը»5: Վերջում Ֆելիքս Խաչատրյանը հայտարարել է, որ ներկայիս իշխանությունը նախորդից ոչնչով չի տարբերվում եւ այս իշխանության օրոք հոկտեմբերի 27 չի բացահայտվի: Նրանք սիամական երկվորյակներ են, ասել է Խաչատրյանը, համեմատելով քոչարյանական եւ սարգսյանական կառավարումները: Ֆելիքս Խաչատրյանը հայտարարել է, որ ելքը արտահերթ ընտրություններն են: 
                                              ( Lragir.am. http://www.lragir.am/armsrc/country48758.html , 31/05/2011)
 

        Այսինքն այն, ինչը կանխատեսվում էր և ինչից այդքան խուսափում էին իշխանությունները, ՌԴ-ն, և ինչով բացատրվում են Ս. Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ պետ, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը մինչև 2016 թ. փետրվարի 11-ը երկարաձգելու անսպասելի որոշումը և ԲՀԿ-ի առաջնորդ Գ. Ծառուկյանի անսպասելի հայտարարությունը, առաջիկա` 2013թ.  նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ: Այդ չէր կարող լինել առանց Ռ. Քոչարյանի համաձայնության, թեև դեպքերը զարգանում են ի հեճուկս նրա և կարծեք Ս. Սարգսյանի հետ փոխհարաբերությունների վատթարացմամբ: Ըստ շատերի, վերջինս ջանում է հնարավորինս ձեռբազատվել հոկտեմբեր 27-ի պատասխանատվությունից… 
  

    5: ՀԱԿ-ի քաղխորհրդը 2011թ. հունիսի 2-ի արտահերթ նիստում Ֆելիքս Խաչատարյանին հաստատել է իշխանությունների հետ իր բանակցողների կազմում :
                                                                                                            
     
 

     6. Այստեղ տեղին է հիշատակել մի անհեթեթ, բայց բավականին խոսուն միջադեպ: Մոտ երկու տարի առաջ, հանրահայտ «օպերատիվնիկ» Ստեփան Քիրամիջյանի «louysworld.com» կայքում հայտնվել էր «Ո՞վ կազմակերպեց «հոկտեմբերի 27-ը» խորագրով մի հաղորդագրություն:  Ըստ դրա հեղնակ, իբր երբեմնի ԱԱԾ պաշտոնաթող մի սպայի, «Հոկտեմբերի 27-ը միայն մեկ խնդիր ուներ լուծելու՝  կրկին իշխանության բերել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի նա իրականացնի հրեաների նավթային պլանները» (http://www.youtube.com/watch?v=-8p3YuARmgA): Որքան էլ անհեթեթ, այն ունեցավ որոշ արձագանք և ապա մոռացվեց: Սակայն տարօրինակն այն է, որ 16.04.2011թ. այն թարգմանաբար վերահայտնվեց թունդ ռուսամետ «Голос Армении» թերթում ( http://www.golosarmenii.am/ru/20112/politics/10192/ ), ապա հղմամբ, բայց հայերենով նույնպես արդեն ռուսամետ «ԱԶԳ»-ում ( http://www.azgdaily.com/AR/2011041914 ) և իշխանամետ այլ լրատվամիջոցներում: Որ այս ամենը ջանում էին ցեխոտել Լ. Տեր-Պետրոյանի «իմիջը»` բացահայտ է: Բայց այն, որ վերարծարծվում էր հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հենց նման ժամանակաշրջանում, ինքնին խոսում է խիստ որոշակի մտավախության մասին, իսկ այդ ռուսամետ շրջանակների կողմից լինելու համանգամանքը ակամա մատնում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ ռուսական գործոնի առկայությունը…
                                                                                            
¡ ¡ ¡                                            
                                                                                                                     
               Մարսել,  02 հունիս 2011թ.
                                                                  
                                                                         
                                                                    
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ

        Այդպես շարունակվեցին հավելվել և ամրագրվել այլ դիտարկումներ և կանխատեսումներ, սակայն եղան նաև կարծեք անսպասելի` բայց իրականում զարգացումների մեջ շատ օրինաչափ իրադարձություններ:           

   7 . 2011թ. մայիսի 26-ին  Ֆրանսիայի Դովիլ ավանում ընթացավ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովը, որի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ անելով «քաղաքական կամք ցուցաբերել և հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»։
   Հունիսի 25-ին, ՌԴ-ի Կազան քաղաքում  Ռուսաստանի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջև այդ հանդիպումը տապալվեց, բորբոքելով միջազգային համատարած հիասթափություն: Հայ իշխանություններ բնականաբար մեղքը գցեցին ադրբեջանական կողմի վրա, թունդ ռուսամետ վերլուծաբաններն ու քաղաքական այրերը` ԱՄՆ-ի, երբ Կազանի հանդիպումից անմիջապես առաջ նախագահ Բ.  Օբաման անձամբ զանգահարել ու քաջալերել էր Ս. Սարգսյանին, իսկ Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզին  պաշտոնական ուղերձով հայտարարել նաև իր հետագա աջակցությունը Հայաստանին (http://www.eutyun.org/S/E/X/X/X-15.htm  ): Այդուհանդերձ եղան նաև հրապարակումներ, ըստ որոնց  ակնկալիքների տապալումը նրբորեն իրականացրել է ՌԴ-ի նախագահ Դ. Մեդվեդևը, խուսափելով Ռուսաստանին ոչ այնքան ձեռնտու հանգուցալուծումից և անձնական պատասխանատվությունից: Շատ հնարավոր մի վարկած, որն հաստատվում է Ս. Սարգսյանի անթաքույց գոհունակությամբ և բանակցություններից հետո Ի. Ալիևի մեկ օր առաջ վերադարձով: 

     Այդուհաներձ, իշխանությունները ՀԱԿ-ի հետ ի վերջո գնացին երկխոսության և նույնիսկ ընդունեցին արտահերթ ընտրությունների քննարկման նրա պահանջը: Թե ինչո±ւ են իշխանությունները մեկը մեկի հետևից գնում զիջումների, ինչո±ւ է Արևմուտքը մինչև տարեվերջ ջանում ղարաբաղյան հարցում հասնել որևէ առաջխաղացման, ինչո±ւ է ՀԱԿ-ը համառում այս տարի անպայման արտահերթ ընտրությունների պահանջով (այն էլ հենց հոկտեմբերին...  ), ո±րն է նրա ինքնավստահության գրավականը, շարադրված են «Cherchez la...» ակնարկում (  http://www.eutyun.org/S/E/X/X/X-15.htm): Այստեղ միայն ասենք , որ դրանք բոլորն էլ առնչվում են ռուսաստանյան առաջիկա ընտրությունների հետ, որոնցում Վ. Պուտինի նախագահական վերընտրությունը առավել հավանական է: Իսկ այդ ակնկալում է ռուսական քաղաքականության կոշտացում, ղարաբաղյան հարցի ձգձգում, իսկ Հայաստանում` ընտրական խեղաթյուրումներ և բռնատիրության ուժգնացում, մինչև իսկ Ռ. Քոչարյանի վերադարձը, թեև նա քաղաքականությունը երբեք էլ չի լքել, ընդհատակից ներգործել է իր «մարդկանց», կառույցների  և  քաղաքական շրջանակների միջոցով, որոնց մի քանի դեմքերի պաշտոնանկությունը` ինչպես նշվեց վերևում, պահանջեց ՀԱԿ-ը։ Ուստի, իշխանությունները պիտի ջանան ամեն կերպ խուսանավել և ժամանակ շահել: Առավել ևս, որ Ռուսաստանում` պուտինյան սքող հավակնություններով, արդեն վաղաժամ սկսվել է նախագահական ընտրարշավը, ասես որպես քաջալերանք ոմանց սպասումներին ու իշխանական խուսանավումներին:

   Այսուհանդերձ, ողջ վերոշարադրյալ դիտարկումները հաստատվեցին 02.08. 2011թ. Ազատության հրապարակում, որտեղ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքին ` այն էլ   իշխանություն-ՀԱԿ երկխոսության 3-րդ «ռաունդից» ընդամենը երկու օր առաջ, Լ. Տեր-Պետրոսյանը իր ելույթում մարտիմեկյան սպանդի հետ բացառիկ թափանցիկությամբ և ոչ պատահականորեն վերարծարծեց հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը.
      «Մարտի 1-ի, ինչպես նաեւ հոկտեմբերի 27-ի նման ոճրագործությունների պարտակումը հանդուրժող ազգը արժանի չէ ազգ կոչվելու...
  
...Իսկ քանի որ ակնհայտ է, որ ներկա իշխանությունների օրոք այդ սպանությունները չեն բացահայտվելու եւ դրանց համար ոչ ոք պատասխան չի տալու, սա դառնում է մի լրացուցիչ ծանրակշիռ փաստարկ հօգուտ արտահերթ ընտրությունների անցկացման։ Բացի այդ, աքսիոմատիկ է, որ եթե որեւէ իշխանություն չի պատժում մարդասպաններին, ապա մարդասպանն ինքն է... » ( http://www.lragir.am/armsrc/country51347.html ):
      Եվ նորից ոչ պատահականորեն, հաջորդ իսկ օրը քաղաքական վերլուծաբանները արձագանքեցին. «Կոնգրեսը սպառնում է...» խորագրով և մեկնաբանությամբ ( http://www.lragir.am/armsrc/comments51372.html ): Այսինքն այն` ինչից այդքան զգուշանում էին իշխանությունները հատկապես տարեսկզբից ի վեր և վասն որի կատարվել էին վերոնշյալ ինքնապաշտպանական հեռատես քայլերը:   

   Սակայն, անկախ ամենայնից և քաղաքական «վալսերից», ղարաբաղյան հարցի որևէ կերպ հանգուցալուծման դեպքում, հակամարտող ներքին-արտաքին կողմերը կարող են բավարարվել, և հենց այդու Ս. Սարգսյանը հավակնել նախագահական երկրորդ մի ժամկետի` այսինքն մինչև Գորիկ Հակոբյանի պաշտոնավարության ավարտը կամ իրավիճակի կատարյալ տնօրինումը: Ի վերջո Արևմուտքը հոկտեմբեր 27-ի վերաբերյալ լռեց ղարաբաղյան հարցի կարգավորման ակնկալիքով, ինչը նրան այդժամ հավաստում էին  հայ իշխանությունները ( հիշենք Ռ. Քոչարյանի «ստամբուլյան խարտիայի» ստորագրությունը նույն 1999թ. նոյեմբերի 18-19-ին` ոճրագործությունից մեկ քանի շաբաթներ հետո, Ստամբուլում կայացած «Եվրոպայի հետ համագործակցության և անվտանգության կազմակերպության» գագաթնաժողովում (OSCE), http://www.eutyun.org
 /S/E/AX/AX_H_04.htm ): Իսկ այժմ, հոկտեմբեր 27-ը կարծեք դառնում է լռելյայն «կոմպրոմատ», ընդդեմ թե' այս իշխանությունների և թե' Ռուսաստանի, վասն տարածաշրջանային ` առավելաբար ղարաբաղյան հիմնահարցի որևէ կերպ հանգուցալուծման: Պետք է ենթադրել, որ ՀԱԿ-ը ևս երևութապես իր անհասկանալի քաղաքականությամբ ձգտում է դրան, որպես հիրավի առաջնահերթ անհրաժեշտություն:  
   Արդ, ներքաղաքական և աշխարհաքաղաքական թունդ թոհուբոհում, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը բնականաբար մղվել է հետին պլան և կարծեք կարող է իսպառ մոռացվել, հույսով, որ կներծծվի պատմության խճողումներում և եղբայրական «առասպելներում»:

      Այսպես թե այնպես, և ինչպես կռահելի էր, ամեն ինչ խաղարկվելու է Մոսկվայում, 2011թ. դեկտեմբերին կայանալիք պետդումայի և 2012թ. մարտին նախագահական ընտրությունների արդյունքներում: Դրանցում Վ. Պուտինի հաղթանակը կորոշի իրավիճակը Հայաստանում, որտեղ իրադարձությունները մինչ այդ հավանաբար կձգձգվեն: Մնացյալը թերևս կգնա ըստ նախածրագրավորված տարբերակներից որևէ մեկով, եթե չլինեն անկանխատեսելի իրադարձություններ, ինչպիսինն են մի շարք «երկաթբետոնյա» բռնապետությունների տապալումները, ինչպես նաև հնարավոր այլ շրջադարձեր...
  ¡ ¡ ¡ 

Ահա այսքան հեռահար էին տարօրինակ թվացյալ և ըստ արժանվույն չմեկնաբանված վերոնշյալ երկու իրադարձությունները, նման շատ այլերի շարքում: Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման երկարաձգումը պայմանավորված էր նաև հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության նրա կամա-ակամա մեղսակցությամբ (այդժամ ահաբեկչության դեմ ԱԱ համակարգողի պատասխանատվությունը ինչ-որ բան նշանակում է...), ինչպես օլիգարխների և առինքնված շատերի ( վկա' հանրապետական պարագլուխները, և նույնիսկ ոճրագործությունից տուժած ոմանց առաջխաղացումը... ), Ռուսաստանի և անգամ հայերի մեծամասնության պարագաներում: Այլ խոսքով, իրենց լռությամբ և հաշտվողականությամբ հոգեբանորեն մեղսակցության կարգավիճակով: Անթաքույց ռուսամետ Գ. Ծառուկյանի «շրջադարձը» նույնպես նպատակ ուներ ամրապնդել Ս. Սարգսյանի իշխանությունը, գոնե մինչև Վ. Պուտինի վերադարձը: Եվ ոչ պատահականորեն արդեն հասարակությանը ջանում են նախապատրաստել ծայրահեղ պարագաներում նրա հնարավոր նախագահությանը կամ վարչապետությանը: Բնականաբար հասկանալի է, որ այստեղ անձերը առանձնապես մեծ նշանակություն չունեն: Կարևորը հայ իշխանությունների ռուսամետ կողմնորոշումն է, և այդու նաև հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության թաղումը կամ գոնե անթեղումը մինչ «ավանակի սատկելը»:

   Մինչդեռ, այս ամենի թերըմբռնումները նաև հայոց հավաքական տկարության ու գիտակցության ցավալի չափանիշեր են: Առավել ցավալին հայ քաղաքական վերլուծաբանների և լրատվամիջոցների մակերեսայնությունն է, ինչը բնորոշվում է առանց ընդերային էությունների` առավելաբար երևութական մեկնաբանություններով, իսկ հաճախ լրատվական «faits divers» ազդային բնույթի տեղակատվությամբ
( ֆրանս. «տարբեր միջադեպեր»): Այդ ևս հանուր ծանծաղամտության, բայց նաև զգուշավորության և ինքնացենզուրայի արտահայտություն է, որպես խորհրդային ժառանգություն, բայց նաև նորօրյա բռնությունների, տիրող օրինազանցությունների, քաղաքական սպանդների և հոգեբանական ճնշումների հետևանք: Իսկ ամենաողբերգականը, այդ հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործությունից հետո հայերին պատած խրոնիկական և համատարած վախն է, որպես արդեն ազգային սինդրոմ, ինչը նաև որպես երկրորդական էֆեկտ նշանառում էր հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը: Այնպես, ինչպես Մեծ Բրիտանիայում ապաստանած ФСБ-ի փոխգնդապետ Ա.Լիտվինենկոյի  անպատկառ սպանությունը, որը նպատակ ուներ նաև պատժի անխուսափելիությամբ զգուշացնելու բոլոր հնարավոր իբր «դավաճաններին» և այլախոհներին: Հանգամանք, որն ավելի ուշ` 2006 թ. հուլիսի 14-ին, պաշտոնականացվեց ՌԴ պետդումայում ընդունված օրենսդրությամբ, որպես Ռուսաստանի շահերից բխող և անգամ նրա սահմաններից դուրս օրինական գործողություններ (մինչ այդ` 2004 թ. Կատարում ռուսական հատուկ ծառայությունների կողմից սպանվել էր Չեչնիայի նախկին նախագահ Զ. Յանդարբիևը: Տե՛ս
http://www.youtube.com/eutyun#p/u/5/h79TbV7CvuY  տեսանյութը)

   
     Այդպես, Հայաստանում մեկ տասնամյակից ավելի տևող տարօրինակ իրադարձություններն ու հանուր մղձավանջը, ինչպես նաև քաղաքական մի շարք այրերի հայտարարությունները վկայում են (Լ. Տեր-Պետրոսյան, Ֆ. Խաչատրյան և շատ այլք ), որ այսքան ջղաձգությունների ու ամենայնի պատճառը հոկտեմբեր 27-ի, նենգությամբ աներևակայելի և անպատժելի ոճրագործությունն էր, իսկ դրա հետևում` Հայաստանի ռուսական շրջադարձը, ինչը նույնքան ջղաձգորեն ջանում են ծածկել իշխանություններն ու այլք: Եվ ռազմավարական նշանակությամբ տնտեսության կատարյալ օտարումը, ռազմակայանների կես դար երկարաձգումը, արդի ծրագրավորված արտագաղթը, օտարալեզու դպրոցների բացումը, և անգամ Երևանը շրջանների հետ կապող երթուղիների վերաձևումները (բնակավայրերը մեկուսացնելու և  հասարակությունը մասնատելու նպատակով... ), հայ ժողովուդին տանում են բառացիորեն մեկ այլորակ ցեղասպանության!!!! Այնինչ, վերնախավում  ոմանք պաշտոններից կառչում են ոչ այնքան տնտեսական շահերի մղմամբ ( նրանք արդեն բավականին հագեցած են և բարիքների զգալի մասը տեղափոխել արտերկիր)՝ որքան «ահեղ դատաստանից» խուսափելու և այլոց առջև հանցագործ հանձնառությունների պատճառով։

   Ուստի, մեր աներկբա համոզմամբ, հրամայական է նախ գոնե հոգեբանորեն ազատագրվել յուրաքանչյուրիս խղճի ու գիտակցության վրա ծանրացած այդ կապանքներից և ապա միայն որոնել արմատական ապաքինման միջոցներ և փրկության ուղիներ: Եվ այդ առայժմ պարտավոր են ստանձնել կատարելապես անկախ, խիստ գիտակից, արժանապատիվ ու ոգեղեն, բուն ազգ-էությունը իրենց մեջ կրող և ազատատենչ անհատները, մինչև քաղաքական վերստին բարենպաստ պայմանների առաջանալը կամ վճռական ընդդիմության հաղթանակը: Մենք կատարելապես համոզված ենք, որ հոկտեմբերի 27-ի պատմական ոճրագործությունը վաղ թե ուշ բացահայտվելու և հրապարակվելու է իր ողջ մանրամասնությամբ և շատերի «գզրոցներից» հորդելու են անվիճելի փաստեր, ինչպես ստալինյան մռայլ տարիների այդքան խնամքով թաքցված եղեռնագործությունները: Բավական է միայն պատկերացնել թե  բախտորոշ ի~նչ հետևանքներ կունենա թեկուզ սոսկ բարոյահոգեբանական այդ ազատագրումը:
     Մենք առավել համոզված ենք, որ ռուսական այս կայսերապաշտությունը ևս վաղ թե ուշ անպատճառ կտապալվի, ինչպես մինչև հիմա փլուզվել են բոլոր մեծ թե փոքր կայսրություններն ու միմյանց հետևից այժմ տապալվող բռնապետությունները: Այդ ևս տիեզերական և էվոլյուցիոն օրինաչափություն է, իսկ «մինչև գարուն ավանակի սատկել-չսատկելը»` բնական ընտրության: Վերապրելու դեպքում, այս և նման բոլոր վկայությունները, ինչպես նաև հավատավորների համառությունն ու անգամ հոկտեմբերի 27-ի պատմական ոճրագործությունը ունենալու են խիստ որոշակի նշանակություն: Ի վերջո նույնիսկ տարականների դեմ արարվող քիմիական թե այլ նորանոր միջոցները նրանց օժտում են հակազդեցության և իմունիտետային նորոգված համակարգերով, ո±
ւր մնաց բանական արարածների և էթնիկական փոքրամասնությունների պարագաներում, եթե իհարկե նրանք դեռ ունեն կենսունակության պաշար և հարատևման կամք:

   Այդ իսկ նպատակով են արվում հոկտեմբերի 27-ի վերաբերյալ մեր շարունակական արծարծումները, բայց նաև վասն ՀՀ իշխանությունների և ռուսական շրջանակների կողմից օրեցօր մեր դեմ ահագնացող հալածանքների բուն պատճառների երևակման, ինչն ինքնին հավելյալ ևս մեկ փաստ է ոճրագործության լուսաբանման գործընթացում  (այս ամենին դեռ հետևելու են շատ որոշակի անձնական և վերանձնական ապացույցներ...): Եվ այդ ևս մտնում է մեր ինքնակամ առաքելության` անհայտացման դատապարտված էթնիկական մի հանրույթի արժանապատիվ լինելության և հարատևման գերնպատակի մեջ: Ի վերջո այդ որևէ մեկը պարտավոր էր ստանձնել, թեև առայժմ չհասկացվելու և անգամ նահատակության պայմաններով:

       Իսկ մինչ այդ, մնացյալը կեցական առօրյա, երևութական գործընթացներ և քաղաքական ձեռնածություններ են, ինտելեկտուալ գարգարիզմ, և հայրենասիրական օնանիզմ, որոնցից երազ անգամ չի ծնվում: Ճիշտ ընդհակառակը. անէանում են ամենայն տենչ ու տեսլական:
Մինչդեռ, գերխնդիրը մնում է գոյաբանական և էութենական, վասն ինչի.

 ԱՆՀՐԱԺԵՏ Է ԿՏՐԵԼ ԲՈԼՈՐ ԱՅՆ ՊՈՐՏԱԼԱՐԵՐԸ, 
ՈՐՈՆՔ Ի ՎԵՐՋՈ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԿԱԽԱՂԱՆԻ ԹՈԿ:

    
                           
                   

           

  

                  VPUZU^
         
    βØ'ø, вì²'îø
 ºì ²ÐºÔ... ²ðÞ²Èà'ôÚê
       
 
















                  Ալեքսանդր Արորդի
                  ՎԱՐՊԵՏՅԱՆ 

  Մարսել, 20 հունիսի 2011թ. 
                07 հուլիսի 2011թ.
             03 օգոստոսի 2011թ.