|
«Ա. Շոպենհաուերը և էիզմը» ակնարկում նշվեց, որ բոլոր
մեծ մտածողներն ու դասականները իրենց փիլիսոփայության հիմքում
ունենում են մեկ կամ երկու հիմնական թեմաներ, որոնց շուրջ էլ
ծավալվում են նրանց տեսություններն ու փիլիսոփայությունը: Այդ
թեմաներն էլ հենց հանդիսանում են վերջիններիս բուն էությունները: Նույնն է նաև արվեստում,
գիտության, կեցության թե արտադրության մեջ, որտեղ ցանկացած
ստեղծագործության հիմքը նրա էսսենցիա-էությունն է, գիտության մեջ`
հիմնական թեզը, կեցության մեջ` ուղղորդող գաղափարները կամ
ընդօրինակելի տիպարները, արտադրության մեջ` մոդելն ու դրա սերիական
բազմապատկումը:
Ֆենոմենը հայտնի է նաև Տիեզերքում ու Բնության մեջ, որտեղ «թեմա և
վարիացիաներ» սկզբունքով և ըստ էյդոս-նախագաղափարների ու
նախատիպերի ծնվում են այլազան գոյացություններ ու կենսատեսակներ,
կատարվում դրանց «սերիական արտադրությունը», ապա տեսակների
խաչասերումներով առաջանում նոր ու ավելի կատարյալ
գոյաձևեր և այդպես շարունակ: Այդպես մարդու կմախքի վրա կարելի է
ստեղծել անսահման քանակությամբ տարբերակներ, բայց փիղ` երբեք, այն
այլ
«կոնցեպցիա» է, այլ
«ենթաէություն»:
Այսպես է ընթանում էվոլյուցիան:
Բնականաբար նույնն է նաև գաղափարների պարագան, որոնք բացում են նոր
հորիզոններ, ստեղծում հետազոտական ուղղություններ ու դպրոցներ, և
որոնց հիման վրա էլ ծավալվում են
«արտադրական
ներդրումներն»
ու «մանրածախ առևտուրը», երբեմն`
ներշնչումներով, արարչական հավելումներով, «վարիացիաներով»,
ճյուղավորումներով ու զարգացումներով, բայց առավելաբար`
ընդօրինակումներով, բանագողություններով ու սպառողական
«վուլգարացմամբ»:
Տարբեր առիթներով հիշեցրել ենք ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի
բազմաթեմատիկ ու արմատական ներդրումը հայ մտքի զարգացման,
լինելության, հնարավոր կայացման ու հարատևման գործընթացում, իր
ծագումնաբանություն (արիականություն, «Ծննդոց-Այա» ),
փիլիսոփայություն ( էիզմ ուսմունքը ), գաղափարախոսություն («Արիականք»
և հարակից նյութեր) և ապագագիտություն («Ազգ և
նոր հազարամյակ» քառհատոր նախածրագիրը) հիմնական
ճյուղավորումներով, որոնք «ո՞վ
ենք, որտեղ՞ից
ենք գալիս և ո՞ւր
ենք գնում» զուգահեռմամբ կազմում են ամբողջական
ԷՈԳՀ-Էություն
ոգե-գաղափարական համակարգը:
Որպես բաց և էվոլյուտիվ համակարգ, այն
իր սաղմնավորումից ի վեր շարունակում է զարգանալ ու հարստանալ
նորանոր բացահայտումներով ( ինչպես հենց այս կայքում... )` հետևողաբար «վարակելով» հետազոտական ու
գաղափարական միտքը հայ իրականությունում: Իսկ եթե այդ մնում է
աննկատ, ըստ արժանվույն չի գնահատվում և չի հիշատակվում «սերիական
արտադրողների» թե բանագողերի կողմից, ապա դրա համար կան հիմնավոր
պատճառներ:
- Նախ, ԷՈԳՀ -ի
էութենական հիմքը
խիստ ուրույն ու նոր է,
թեև ունի իր հեռավոր ու ժամանակակից աղբյուրները թե’ հայ և թե’
համամարդկային իրականություններում: Ուստի
ԷՈԳՀ -ի
բուն էությունը, բոլոր էությունների պես
մնում է «ընդերային», անտեսանելի ու դժվարամատչելի, այդուհանդերձ
շարունակելով բառացիորեն ներ-գործել: Այդ ժամանակին
զարմանալիորեն դիպուկ բնորոշել էր «Կամարակ» թերթը.
« …մեր
ազգային կյանքում բացառիկ դերակատարություն ունեցող
անձնավորություն է: Նրա արածի մեծությունն ու ահռելիությունը` թե’
կարևորության և թե’ ծավալի առումով, մեր ուշադրությունը ոչ թե
շեղում, այլ ուղղակի առիթ չի տալիս իր արածի մանրակրկիտ թե
դասակարգված արժեքավորում կատարել» («Կամարակ», N° 5-6,
31.03.1999թ. Լոս Անջելես):
- Այս պարագայում ԷՈԳՀ-ը պիտի
չգնահատվեր, հատկապես ծայրահեղ ծանծաղամիտ ու քաղաքականորեն խիստ
խառնաշփոթ հայ իրականության մեջ, թեև դեռևս սաղմնային վիճակում այն
ընկալվել ու գնահատվել էր հայ մեծագույն հեղինակությունների կողմից
(«Ձեռագրեր»):
- Կեցականորեն բնական այս երևույթներին հավելվում է իշխանությունների
կողմից մեր վտարումը Հայաստանից (ավելի ստույգ` Ռ Քոչարյանի
հրահանգով... ), մուտքի կտրականապես արգելումը,
հետապնդումները ողջ սփյուռքով մեկ և հետևաբար մեր ու Էության
գաղափարների շահարկումներն ու աղավաղումները` զուգահեռ բուն
ակունքի ու էության բոլոր միջոցներով լռեցումներին, երբ այլք
արտահայտվելու այլազան միջոցներ ունեն, մենք` միայն այս համեստ
կայքը: Ընթերցողներին ենք թողնում մտմտալ, թե դրանով
ինչ ահռելի վնաս է հասցվում ոչ այնքան մեզ` որքան հայագիտությանը,
հայ մտքին և գաղափարական առումով հայոց լինելությանը: Մինչդեռ, ՀՀ կառավարության 15.08.2002թ.
N 1302-Ն որոշմամբ ( վարչապետ Ա.
Մարգարյան), ՀՀ գիտության ու տեխնիկայի զարգացման գերակա
գիտաճյուղերի մեջ առաջնայնությունը տրվեց հայագիտությանը ( տե’ս
http://www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm
):
-Ինչ վերաբերում է բանագողություններին, ապա նման և հանուր ապականության
իրավիճակում այն շատ օրինաչափ է և բնական
այնքանով` որքանով դրանց հեղինակները հնարավորինս պիտի խուսափեին
փոխառության թե ներշնչանքի աղբյուրները նշելուց, այլք` միայն
հպանցիկորեն հիշատակեին իրենց դեմքը փրկելու համար: Խոսքը այնքան
«զարդեղեն» փոխառությունների մասին չէ` որքան հենց հիմնական
թեմաների, ուղղությունների ու էությունների: Զի դրանք ցանկացած
գոյացության կմախքն են ու ստրուկտուրալ կառույցը, այսինքն` հիմքերի
հիմքը, որի համար էլ փոխառվում են վերոնշյալ թեմատիկ ու արմատական
պատճառներով: Մնացյալը
«վարիացիաներ»
են, երեսապատումներ և «օժանդակ
աշխատանքներ», որոնք սովորաբար վստահվում են գիտական կրտսեր
աշխատակիցներին, արհեստագործության մեջ` ենթավարպետներին և
աշակերտներին: Այս առումով բնական է, որ սպառողը առավել ճանաչի
հացավաճառին` քան հացթուխին, թաղային էլեկտրիկը արժեվորվի առավել`
քան... Մ. Ֆարադեյը:
Բացի շահարկումներից, աղավաղումներից ու հնարավոր անպատեհ հետևանքներից, այս
է պատճառներից մեկը, ըստ որի խուսափել ենք մի շարք կարևոր և
գերկարևոր հետազոտություններ հրապարակելուց, թեև պարբերաբար նշել
ենք դրանց գոյությունը և ըստ հանգամաքների երբեմն հրապարակել որոշ
նյութեր: Կից ներկայացվող
հետազոտությունը դրանցից մեկն է և երկմտումով հրապարակում
ենք որոշ հանգամանքների բերումով:
Վերջերս,
Վայոց ձորում
հայտնաբերված հնամյա մաշիկը արտառոց արձագանք գտավ հայ և
օտար լրատվամիջոցներով, երբ Հայկ. լեռնաշխարհի արտեֆակտերը
անհամեմատ հին, նշանակալից ու առատ են, իսկ հայագիտական ու
հնդեվրոպական ոչ
«ակադեմիական» դասվող
հետազոտությունները անհամեմատ խոսուն ու
արմատական: Եվ եթե հայտնաբերված մաշիկի առնչությամբ այլոց շեփորահարումը բացատրվում է
մասամբ
անտեղյակությամբ ու ոմանց աշխարհաքաղաքական շահագրգռվածությամբ ( ի
հեճուկս չկամների), ապա հայոց պարագայում` միմիայն
բացառիկ թերհասությամբ: Այս առումով հայտնաբերված մաշիկը պատմական
իրողությունից ավելի բացահայտեց հայ
պաշտոնական հայագիտության ողջ բոբիկությունը:
Այդ առավել ակնհայտ է սույն համեստ կայքի էջերում
հրապարակված նաև հայագիտական
հետազոտություններից: Եվ ահա դրանցից անտիպ մեկն է
ներկայացվում ստորև` մեր հայտարարությունները
ևս մեկ անգամ հիմնավորելու, համեմատական կարգով այս տխուր
իրողությունը շեշտելու
միտումով և մի քանի այլ նկատառումներով: Հակառակ
դեպքում ոչ մի լուրջ գիտնական հետազոտական բացարձակապես նոր
հորիզոններ բացող նման մի նյութ հենց այնպես չէր հրապարակի: Ինչպես
նախորդ մի շարք հետազոտություններ, այն նույնպես գալիս է լրացնելու,
խորացնելու, ընդլայնելու և առավել ամրագրելու
«ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» տեսությունը:
Ուստի, մնում
է հուսալ, որ հնամյա
մաշիկից հետո
հայ և օտար որոշ հետազոտողները երբևէ կպեղեն
ժամանակակից… «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» հատորը, թեև այդ տեսությունը արդեն տեղ
է գտել և ի դեմս ԳԱՅԱ
նախամոր ( նույն ԱՅԱ-ի հուն. ուշ
զուգահեռը...) զարգանում է արևմտյան արևելագիտության մեջ:
|
ԿԱՐԱԿՈՒՄ.
«ՕԱԶԻՍՅԱՆ»
ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
(Մաս Երկրորդ)
Այժմ անդրադառնանք Կարակումի
«օազիսյան»
հնավայրերում պեղված իգական և արական արձանիկներին:
Դրանք բացահայտորեն արծվագլուխ են, մայր դիցուհիները` 8-աձև
կամ
«ջութակային»
կոչվող
ոճավորված տարատեսակը (Նկ. 21a): Նույնը նաև մոտակա այլ մեկ
հնավայրում պեղված արական կուռքերի պարագայում (Նկ. 21c):
Ուշագրավ է, որ հայկ. վաղ ժայռապատկերներում մայր
դիցուհիները և ընդհանրապես մարդ գաղափարագիրը ներկայացվում էին նույնպես
8-աձև, և այդ նշյալ
Նկ.19: Թևավոր
Լիլիթ դիցուհին: արձանիկներից
շատ առաջ: (Նկ.20):
------------------------------------------------------------------------------------------------------------------------------
|
Նկ.20:
«Առաջնորդ-դիցուհի-մարդ» պատկերագրեր-գաղափարագրեր
հայկ. տարբեր ժայռապատկերներում և աղբյուրներում:
a). Առաջնորդ (Գեղամա լեռներ, Ք.ա. 3-րդ հզ):
b). Մայր աստվածություն (ուշադր. նշված իգանդամին) և c.)
նույնը (Սյունիք
Ք.ա. 4-3-րդ հհ):
d).Մարդ-ա/ուրարտ. հիերոգլիֆ (Ք.ա. 8-6-րդ դդ): e). Մարդ-հին հայկ.
ձեռագրային նշանագիր:
Այն ի վերջո վերաճեց 8 թվագրի և
∞-հավերժություն նշանագրի
(«Էություն»
հատոր, էջ 363):
-------------------------------------------------------------------------------------------------------------------
21a.c. d.
e.
f.
b.
g.
h.
i.
j.
Նկ. 21: a-b). Արծվագլուխ կավե կուռքեր կարակումյան
պեղածոներից: Սեռանդամի
վրա կետիկներով լեցուն եռանկյունին
շեշտում է դրանց իգական բնույթը: c). Նույնը, սակայն
արդեն արական կերպարավորմամբ (Կարակում, Ք.ա. 3-2-րդ հh ):
d). Շում. թռչնագլուխ կավե կանացի արձանիկ ուբեյդյան շրջանից (Ուր, Ք.ա.
4-րդ հզ): e): Նույնը, բայց այստեղ ևս արական
կերպարավորմամբ, Էնկի–Էա ծովաստծո հավատամքային կենտրոն
Էրիդու քաղաքից (Ք.ա. 4-րդ հզ):
f). Արծվագլուխ կավե կանացի արձանիկ Նեա-Նիկոմեդի հնավայրից ( հարավային
Մակեդոնիա, Ք.ա. 7-րդ հզ):
g). Արծվագլուխ կավե կանացի
արձանիկ Թել Բրակ հնավայրից ( Կորդվաց աշխարհ, Խաբուր գետի ավազան:
Հնավայրը հայտնի է Էա-Հայա ծովաստծուն նվիրված տաճարով և
«այա-ակնավոր» դիցուհիների բազում
արձանիկներով: Ք.ա.
≈3-րդ
հհ):
h). Կատարին սրածայր գլխանոցով կանացի կավե կուռք
Շենգավիթից: Այդպիսինները առատ են Հայաստանի վաղ բրոնզեդարյա
մշակույթում, բայց արժանի վերլուծության չեն արժանացել, իսկ մենք
ցավում են բնօրինակը ձեռքի տակ չունենալու համար (Ք.ա. 3-րդ հզ:
Տե’ս Հ. Մարտիրոսյան,
«Գիտությունը սկսվում է նախնադարում»
, էջ
60-63):
i). Արծվագլուխ կանացի մարմնով ծիսասափոր իրանական Shah Tete Gorgan
հնավայրից ( Կասպից ծովի հարավ. ափ, Ք.ա. 1200-1000 թթ): j).
Թռչնամարմին կանացի արձանիկ կարակումյան պեղածոներից (զուգահեռը`Մաս I, Նկ.
3d: Ք.ա. 3-2-րդ հh):
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Այժմ, ջանացեք հանգամանալից դիտարկել վերևում բերված պաշտամունքային
նմուշների համայնապատկերը ամենատարբեր մշակույթներից: Ըստ այդմ
կարելի է արձանագրել.
- Բոլոր նմուշներում հիմնավորապես առկա են թռչնակերպ-արծվային, և
մասնավորապես կանացի արձանիկներ, ինչը հաստատում է սույն
հետազոտության Առաջին մասում արծիվ-արեգակ-թևավոր դիցուհու
բոլոր դրույթները ընդհանրապես թևավոր, սկզբնապես իգական սկզբունքով
դիցուհիների, ապա և զուգահեռաբար` արական արեգակի թևավոր
սկավառակի վերաբերյալ: Ուստի, այն կարող է դառնալ մեր
քննախուզության թեզն ու հիմնական ուղեցույցը:
- Կարակումյան նմուշները առավել թարմ են
(Նկ.21a-b-c), քան` հայկական և
շումերական օրինակները (Նկ. 21d-e-h), սակայն վերջինս անհամեմատ ուշածին
է` քան
Ք.ա. 7-րդ հզ բալկանյան կանացի արձանիկը, ( շեշտված ազդրեր,
Նկ. 21f ) , իսկ այն` Փոքր Ասիայի (Չաթալ Հույուկ, Նկ.
22b) և մասնավորապես Հայկ.
լեռնաշխարհի վաղնջագույն
«թռչնապաշտությունից», որտեղ մնացել են թռչնազգիներով հարուստ
ժայռապատկերներ ( Նկ.12,
14a-b), Անգեղա Տուն տեղանունը (այդ մասին` ստորև: Տե'ս նաև Նկ.11…), Հավնունիք,
Բզնունիք (բազե) ու Արծրունիք
«տոտեմազգի»
ազգագավառներն ու նախարարությունները (փոքր-ինչ
շատ չե՞ն արդյոք
հայոց
«թռչնազգի» տոհմերը...):
Ուստի, բալկանյան տարբերակը շումերներից չէր
կարող փոխառվել, այլ վստահաբար այստեղ է հասել
այական կամ նախահնդեվրոպական առաջին ալիքների հետ (Նկ. 9):
Նույնը իրանական Shah Tete Gorgan
հնավայրի (Նկ. 21i)
և նման բազմաթիվ այլ նմուշների վերաբերյալ, որոնք այստեղ են
հասել հնդեվրոպական ուշ տեղաշարժերի հետ, ինչպես հենց կարակումյան
մշակույթում:
Առանձին ուշադրության է արժանի Թել Բրակի արծվագլուխ դիցուհու պարագան, որի
ստույգ ժամանակագրությունը մեզ անհայտ է: Սակայն հնավայրը
գոյություն ունի Ք.ա. 7-2-րդ հh, 3-րդ հզ հայտնի էր
հալաֆուբեյդյան
մշակույթով,
Էա-Հայա ծովաստծուն նվիրված տաճարով և
«ակնավոր» դիցուհիների արձանիկներով:
Դրանք աղերսվում են միջագետքյան Թիամատ նախամոր հետ, որը պատկերվել
է նաև որպես թևավոր վիշապ (տե'ս
«Ծննդոց-Այա», Նկ.162 ա,բ,գ ) և իբր որի աչքերից ակունքվել են Տիգրիս և Եփրատ գետերը
( ավելին`
«Սրբ.ջրավազան»,Մաս I, և հարակից Նկ.1g,2b ):
Այդ հանգամանքը ինքնին հուշում է դիցամոտիվների
աշխարհագրական ակունքը, որտեղից սկիզբ են առնում Տիգրիսն ու
Եփրատը:
Հիշեցնենք նաև , որ սեմ. լեզուներում մնացել են ain/ayin-աչք ու
ակունք եզերը` «ակնավոր» դիցուհիների և *այ
դիցամատով Այ-Այա նախամոր հեռավոր
աղերսով ( հմմտ. հայ. հայել-նայել, հայարան-աչք, հայացք,
հայելի, այն-պարտեզի առու, և ակ-աչք ու ակունք... ): Իսկ մենք սույն հետազոտության I-ին մասում արծարծեցինք
արծիվ-արեգակ-թևավոր դիցուհի աղերսը *aųo/*ay-հավ-սկիզբ-նախնի
հասկացության հետ ( Նկ. 3a-b-e-f ):
Մեկ խոսքով, երևակվում և ամրագրվում է թևավոր մայր աստվածուհու և հետնորդ
դիցուհիների մի ամբողջ «գերդաստան»` համատարած ողջ Առաջավոր
Ասիայում, իսկ այստեղ ուրվագծվում է դրա տարածա-ժամանակագրական
քարտեզը: Եվ հենց այստեղ է տվյալ
«գերդաստանը»
մեզ խիստ անհրաժեշտ որպես ուղեցույց: Ըստ այդմ,
արդեն կարող էինք ասել, որ Շումեր-Կարակում-Հնդկաստան
«ուղերթը» (ստորև`
Նկ. 24)
` առանց Հայկ. լեռնաշխարհի միջնորդության, կատարյալ անհեթեթություն
է և անչափ թերի` ինչպես արևմտյան ողջ արևելագիտությունը:
Այժմ, մինչև ավարտական ամփոփում նկատի առնենք ևս մեկ քանի հանգամանքներ:
22a.
b.
c.
Նկ. 22: a). Թռչնազգիները Գյոբեկլի թեփե հնավայրի կոթողներից
մեկում (Ք.ա. 10-9-րդ հհ):
b). Որմնանկար Չաթալ Հույուկի
Անգղների սրբարանից: Աստիճանների վերևում անգղները պահպանում են հոգու
գզրոց համարվող մարդկային կառափները, վերակենդանացնում
հանգուցյալներին և առաքում երկիր (Ք.ա. 7-6 հհ):
c). Անգղի քարակերտ գլուխ Գյոբեկլի թեփե հնավայրից (Ք.ա. 10-9-րդ
հհ):
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
●-
Կապված
կարակումյան Էտանայի առասպելի և հավք-օձ դիցա-տիեզերաբանական համատարած հակամարտության հետ, մենք սույն հետազոտության առաջին մասում ներկայացրել էինք ջրահավքերի
բարձրաքանդակ Գյոբեկլի թեփե հուշարձանի կոթողներից մեկին (Նկ.
11): Այլ մեկը պատկերված է Նկ. 22a-ում: Ըստ որում, ջրահավքերից
մեկը ներկայացված է գնդաձև արեգակի հետ, ճիշտ այնպես` ինչպես
հայկ. ժայռապատկերներում և ծիսական արտեֆակտերի վրա
Նկ.14a և Նկ.
15b : Եվ այդ շուրջ 5-6 հազարամյակ տարբերությամբ,
ինչը փաստում է էթնոմշակութային կայուն ավանդույթների ու այն կրող էթնոսների
առկայություն:
Նույն բարձրաքանդակի ձախ կողմում պատկերված
ջրաթռչունը անտարակույս քաջահավ է, առնվազը 6 հզ տարի հետո
Եգիպտոսում պաշտված Իբիսը, որն իբր Տոտ իմաստության աստծո երկրային
ավատարն էր (ենթադրվում է լուսնային և օձի հակառակորդը): Նույն
հուշարձանում գտնվել է նաև անգղի քարակերտ գլուխ (Նկ. 22c), որի
իմաստաբանությունը վերականգնվում է զուգահեռ ավանդույթների հիման
վրա (առավել ևս, որ հնավայրը հավատամքային կենտրոն լինելուց բացի
ենթադրվում է լինել նաև նեկրոպոլ): Ըստ այդմ, անգղները համարվում էին հոգու պահապաներ
(վստահաբար դիակների վրա դրանց վայրէջքումներով), որոնց
վերակենդանացման ակնկալիքով
վստահվում էին հանգուցյալների կառափները: Այդպիսի հատուկ սրբարաններ բացահայտվել են
փոքրասիական Չաթալ Հույուկ հնավայրում (Նկ. 22b ): Այն թվագրվում
է Ք.ա. 7-րդ հզ, այսինքն Գյոբեկլի թեփեից 2,5-3 հզ հետո և ըստ
համանման մի շարք փաստերի եղել է նրա ազդեցության տակ (տե'ս ստորև
ներկայացվող քարտեզը, Նկ. 25):
Գյոբեկլի թեփե հնավայրը գտնվում է հայկական Անգեղա տուն
նահանգում և մենք համոզված ենք, որ այն պահպանում է երբեմնի
անգղապաշտության հիշատակը, իսկ հայոց Տորք Անգեղն ու նրա
եղունգներով արծիվներ քանդակելը` հենց այս ու նման
բարձրաքանդակները... Հիշեցնենք, որ հենց այս Անգղ-Angel-ից
են սերվում հրեշ-տակները, որպես թևավոր
դիցուհիների հետնորդներ, եզրաբանորեն պահպանելով նաև երբեմնի
հրեշ արմատը:
Այսինքն, մենք ունենք այդ դիցական «գերդաստանի» վաղնջագույն
բնօրրանը, որը որպես ելակետ կարող է ղեկավարել մեզ թևավոր դիք ու
դիցուհիների դիցա-հավատամքային էվոլյուցիայում և համասփռման
ուղիների որոնումներում: Երիցս առավել,
որ այդ իրողությունը
հիմնավորվում է նաև եզրաբանորեն` հնխ. *aųo-հավ-սկիզբ-նախնի
և *այ դիցարմատի առնչությամբ
( հուն. οίωυόζ-
«գիշատիչ թռչուն»,
իռլ. ai-կարապ ևն, տե'ս Մաս I ):
●- Եգիպտ. Էդֆու տաճարի արձանագրություններում պահպանվել է
դիցաբանների ուշադրությանը արժանացած տիեզերածնական մի տարօրինակ
տարբերակ: Տարօրինակ, զի այն կանգնած է միայնակ և սաղմնավորման
որևէ նախատիպեր չունի!!! Ընդհակառակը, դրանք բացահայտվում են
այլուր:
Ըստ այդմ, նախաստեղծ ջրերի վրա սավառնում էր Oua-Ուա
հավքը ( հմմտ. աստվածաշնչյան
«Ծովի վրա սավառնում էր Աստծու
ոգին»…): Նրա սևեռուն հայացքի տակ ջրերը հանդարտվում և դրա խորքից
ելնում է եղեգի մի խուրձ, որը կդառնա հավք-աստվածության առաջին
թառը ( հմմտ. հայ. և շում. աղբյուրներում եղեգը որպես դիցական
բույս և տիեզերածառի կատարին թառած հավքի դիցամոտիվը,
Մաս I ): Aâ-Այա կոչեցյալ այլ մեկ արարիչ կամ արարչուհի (եգիպտ.
չունի
«յ»
հնչյունը, իսկ փյունիկերեն Aâ ցեղանունը ընթերցվում է Aia- Վ. Իվանով), դրա շուրջ փռում է առաջին հողաշերտը: Արարչական
այդ զույգից էլ ծնվելու է արեգակնային hr-Horus-Հոր արծվաստվածը
(ստուգաբանվում է` երկինք, բարձունք ):
Ցայստեղ արտառոց ոչինչ չկա, բացի այն, որ…ու/արարտական դիցարանում
նույնպես առկա է ճիշտ Ուա աստված իր Աիա զուգակցով (պաշտոններն
անհայտ են), բայց նաև Ուիա (ամուսինը` Կուեռա ) և
Աուի (Խուտուինիի
կինը ) դիցազույգերը, և միանգամից 4 Աինի և 17
Ինուանի դիցուհիներ:
Դեռ ավելին, ունենք հայ. հուր, հին. սկանդ. hyrr, եբր. ūr, լատ. uro-
հուր, կրակ, այրել, պարս. xor-արեգակ, օսեթ. Hur, հռուս. Xorc-արևաստվածներ,
պարս.
«խորոզ»-աքլոր, ռուս.
курица- հավ ու նման բազմաթիվ դիցական
եզրեր, որոնք աղերս են ակնկալում Հոր դիցանվան ու
դիցակերպարի հետ: Եվ քանզի եգիպտ. հին դիցարանը հիմնականում փոխառություն է
Հայկ. լեռնաշխարհից, այդ թվում Րա արևաստվածն ու Էխնատոնի
ներմուծած արեգակնային սկավառակի պաշտամունքը (տե'ս
«Ա~յ, ա~յ ա~յ, ա~խ այս Այ-ԱՅԱՆ...»
ակնարկը), ապա Oua-Aâ
դիցազույգի տիեզերածնական այդ զարմանալի թվացյալ տարբերակը ամենայն
հավանականությամբ` նույնպես: Առավել ևս, որ այն կանգնած է առանձին,
իսկ Էդֆու տաճարը կառուցվել է Ք.ա. 237-57 թթ: Այսպես թե այնպես,
մենք ունենք թռչնային աստվածությունների ևս մեկ տարբերակ, որ չէր
կարող փոխառվել ո’չ Միջագետքից, ո’չ Բալկաններից, առավել ևս ո’չ
Կարակումի
«օազիսային»
քաղաքակրթությունից: Դրանք բոլորն էլ
ունեցել են մեկ հիմնական կենտրոն` նեոլիթյան օջախն ու հնդեվրոպացիների բնօրրանը, իմա`
Հայկ. լեռնաշխարհը:
● - Միջագետքային ավանդույթներում հիշատակվում է նախաշումերական
Արուրու մի հնագույն մայր աստվածուհի, իբր մարդկային արարածների
արարչուհին («Գիլգամեշ»
պոեմի աքքադ. տարբերակ), խուռ.
«Պոեմ
երկնային թագավորությունների մասին»
ավանդույթում` Ալալու,
աստվածներից հնագույնը, որին գահընկեց է անում Անու երկնային
աստվածը, իսկ Ալուլուն բարձրանում ավելի վեր (
թռչնային բնույթի
ակնարկ):
Վստահաբար այստեղ կան դիցական հակամարտություններ և
աստվածների սերնդափոխություն: Եվ չի բացառվում, որ Ալալուն
նախաշումերական Արուրուի արական տարբերակն է`
ր-լ այդքան համատարած
լծորդմամբ: Իսկ եթե ճիշտ է ընթերցված Արուրու դիցանվան
սեպախումբը, ապա բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ դրա մեջ
երևակվում է հայ. Ար արեգակնային արմատով ուրուր-«ցին, թռչուն»
եզրը, որի մեկ զուգահեռը, ըստ Հ.Աճառյանի հնխ.*uruka-բու
ձևն է, իր լատ. ulula-բու շառավղով (ր-լ-ր լծորդմամբ, հմմտ.
Արուրու-Ալալու: Հմմտ.
նաև Նկ.19-ում Լիլիթ դիցուհին զույգ բուերի
ուղեկցությամբ…), և արծիվ բնորոշման բոլոր շառավիղներով, սկսյալ
հնխ. *He/or- իբր արմատով, անցնելով քրդ. alo-արծիվ (նույն ր-լ
լծորդմամբ…), հաթ. arşauia, հուն. άρξιφοζ, վրաց.
«արծիվի»,
չեչեն. ärzu, գոթ. ara, մբգ. ar, բրտոն. erer, անգլ. erne, հսալվ. orilŭ,
լիթ. ãras և շատ այլերը: Ակնհայտ է, որ այս բոլորի արմատը ոչ թե
ինչ-որ հորինածո հնխ. *He/or- ն է` այլ բնիկ հայերեն արծիվ-ը, որը
ոմանք ստուգաբանում են *ար արեգակնային արմատի և
ծիվ-ծուել
բառակազմությամբ: Վերջինս թողնելով լեզվաբանությանը, այստեղ
արձանագրենք, որ Արուրու դիցանունը ամենայն հավանականությամբ ողջ
Առաջավոր Ասիայում այդքան առկա մայր թռչնաստծո մեկ անվանումն է 2
,
այդու էլ նախաշումերական, իսկ Ալալուն` նրա արական զուգահեռը:
Առավել ևս, որ նույն
*ար դիցարմատն է ընկած Ար-ատտա
երկրանվան ու հավանաբար դիցանվան հիմքում, իր ատտա-և
մայր, և հայր բնորոշիչով (Մաս
I-ին):
2Աբխազ. դիցարանում կա Արուպապ չար ու այլանդակ, կախված
մեծ կրծքերով և արձակ երկար մազերով մի պառավ: Նա հալածում
է մարդկանց, դարձնում կենդանիներ կամ վերածում քարի
(կուռքերի?): Իսկ եթե հերոսներին հաջողվում է հպվել նրա
կրծքին, ապա նրանք դառնում են նրա կաթնորդիներն ու ամենուր
արժանանում նրա մոգական զորակցությանը: Այստեղ ակնհայտ է
թե’ հավատամքային հակամարտությունը, և թե’ օտար
աստվածուհու հատկանիշները, թեև նրա թռչնային բնույթը մնում
է մութ և սոսկ կռահելի ( հմմտ. ցախավելով թռչող
Բաբա-Յագան…): |
● -
Ողջ Առաջավոր Ասիայում և համամարդկային դիցաբանության մեջ
կա անչափ խորհրդավոր մի դիցակերպար` թևավոր ու երկարամազ
ԼԻԼԻԹ-ը ( ժող. ստուգաբանությամբ` գիշեր ): Ըստ
աստվածաշնչյան մի ավանդույթի նա եղել է Ադամի առաջին կինը,
բայց չհնազանդվելով լքել է նրան ու դարձել նորածիններին
հափշտակող վհուկ ( հմմտ. հայկ. գիշերամայրեր...),
արվեստում` անհավատարիմ ու մոգական կնոջ տիպար (Նկ.
23: Հմմտ. նաև աբխզ. Արուպապի կերպարը):
Ի դեմս Լիլիթի արդեն երևակվում է
թռչնածին դիցուհու ուշ մեկ տարբերակը: Բայց քանզի
Աստվածաշունչն ու հրեական դիցաբանությունը ամբողջովին
փոխառություն են, մեզ հարկ թևավոր Լիլիթի նախատիպերը
որոնել այլուր:
Եվ հիրավի այն գտնում
ենք շում. աղբյուրներում,
Lilitû անվամբ
(շում. ki-sikil lil, lil-օդային, մի շարք դիցանունների
վերջածանցը, ինչպես` Էնլիլ և Նինլիլ քամու աստվածներ,
Էլլիլ-Էլոահ` ավելի ուշ` Ալլահ...) և այն էլ արդեն մեզ
ծանոթ Հուլուպպու Կենաց ծառի առնչությամբ, որի բնում էլ
բնակվում էր նա, առնչվելով
«անեծքի
չենթարկվող օձի»
և Անզուդ հավքի հետ: Գիլգամեշի կողմից Հուլուպպու ծառի
տապալումից հետո Լիլիթը նրա հետ չվում է,
( վստահաբար որտեղից եկել էր, այսինքն Հուռում լեռը (Նկ.
9 և հարակից տեքստը
):
Այլ աղբյուրներում թևավոր Լիլիթը նույնանում է հենց Անզուդ
հավքի հետ, ինչպես պատկերված է բաբելական բարձրաքանդակում,
բուերի զուգակցությամբ, առյուծների գավակին և օձաձև զույգ
օղակները ձեռքերին (Նկ. 19: Հիշենք,
հնխ.*uruka-բու, հայ. ուրուր-ցին, ուրու-փերի,
ուրվական...
|
Նկ.23:
Ջ.Քոլիեր,Լիլիթ (1892թ.):
|
Ակնհայտորեն, Լիլիթը անուղղակիորեն աղերսվում է Էտանայի
առասպելի և հարակից դիցամոտիվների հետ, ոմանք առնչում են
նույնպես թևավոր և Հոր արծվաստծո մայր Իզիսի
( վերոնշյալ Aâ-Այա
հավքի ուշ տարբերակը), այլք նաև կրետե-միկենյան
երկօձավոր դիցուհու (
Նկ. 10), ըստ
մեզ` վաղնջական թռչնապաշտության, օձ-հավք հակամարտության և թևավոր դիցուհիների « գերդաստանի» հետ:
Ըստ արևելագետ
M. Gimbutas-ի,
Լիլիթի ակունքները բարձրանում են մինչև վերին պալեոլիթ, այսինքն`
տոտեմական թռչնապաշտություն և
մայր դիցուհիների պաշտամունք, այդու էլ աղերսվելով
շեշտված ազդրերով պալեոլիթյան «վեներաների» (Նկ. 21f ) և Հայկ.
լեռնաշխարհի վերոնշյալ դիտարկումների հետ: Ըստ այլոց,
աստվածաշնչյան շրջանում Լիլիթը անձնավորում է մայրիշխանության
վերապրուկը հայրիշխանության մեջ:
Այսպես թե այնպես, Լիլիթի դիցամոտիվը ո'չ Շումերից, ո'չ Հնդկաստանից, ո'չ Բալկաններից և ո'չ
էլ Եգիպտոսից գալ չէր կարող:
Դրանք բոլորն էլ ունեն մեկ նախամշակութային կենտրոն`
Հայկ. լեռնաշխարհ
(Նկ.25 ), իսկ որպես նախատիպ`
հավք-օձ հակամարտությունն ու թռչնային մայր դիցուհին, որոնց մեկ շառավիղն են
կարակումյան դիցուհիները (Նկ. 21a):
●-
Ինչ վերաբերում է Էտանայի առասպելին և կարակումյան մշակույթում ըստ
տեսաբանների իգական պաշտամունքից արական տարբերակի անցմանը, որում
համոզված է նաև հնագետ Գ. Ռոսսո-Օսմիդան, այդ հիմնավորելով
արծվագլուխ արձանիկների տարասեռ առկայությամբ, ապա դրանում անշուշտ
կա ճշմարտություն, թեև այն կատարվել է փոքր-ինչ այլորեն և երկար
ժամանակի ընթացքում: Այն պայմանավորվել է տնտեսա-արտադրական և
կեցական ձիգ փոփոխություններով, երկրագործությունից
անասնապահության անցմամբ ու գերակությամբ ( ինչը չի
թվում լինել Կարակումի պարագան), այդու մայրիշխանությունից
հայրիշխանության աստիճանաբար անցումով, և ո'չ միաժամանակ` անգամ
էթնիկական նույն համայնքներում, և ո’չ էլ ամբողջովին: Այդպես, հայ
իրականությունում արևապաշտությանը զուգահեռ երկար ժամանակ հարատևել
է լուսնապաշտությունը, պահպանվել են արեգակին և լուսնին վերագրվող
տարասեռ բնորոշումներ, զուգահեռաբար գոյատևել են իգական և արական
թևավոր աստվածություններ ( ինչն հավակնում է լինել նաև կարակումյան
և շումերական արձանիկների պարագան ), անգամ հնդարիական
իրականությունում գոյատևել ու հակամարտել են արեգակնային և
լուսնային դինաստիաներ` այլորեն ներկայացված “Մահաբհարտա” գրական
կոթողում:
Այսուհանդերձ, սեմական աշխարհը հիմնականում մնաց լուսնապաշտական
(որտեղից լուսինն ու ցայգաստղը որպես իսլամական խորհրդանիշ),
հնդեվրոպական աշխարհը` հիմնականում արևապաշտական, ներառյալ
քրիստոնեությունը, հինդուիզմը, ճապոնական սինտոիզմը և նման այլ
հավատամքային համակարգեր, ինչպես նաև արծվային ու առյուծային
զինանշանները:
Եվ այդ անցումը ևս սաղմնավորվել է Հայկ. լեռնաշխարհում, որտեղից
լուսնային տոմարից արեգակնային անցումը, երկրագործական հայ
(ըստ Այա նախամոր դիցանվան) ցեղանունից արիա-անասնապահական
ար-մեն ցեղանվան անցումը և զուգահեռ հարատևումը (այ-այր-ար
լծորդումներով`
ինչպեսը Այրարատ-Արարատ, և ըստ արեգակնային Ար դիցանվան, բառացի`
Ար աստծո մարդիկ կամ որդիք), ճիշտ ինչպես հնդարիական այու և
արիա ցեղանունների պարագայում, որոնք էթնիկապես նույն հանրույթներն են:
Այս առումով առավել հավանական է վերոնշյալ Արուրու-Ալալու
արական-իգական զուգահեռումը, և նախաշումերական Արուրու
և ըստ Հ, Աճառյանի բնիկ հայերեն ուրուր-ցին
անմիջական աղերսը, որպես թռչնակերպ մայր աստվածության արձագանքը,
ինչը անգամ եզրաբանորեն ավանդույթը մեխում է Հայկ. լեռնաշխարհին և
հենց հայ էթնոմշակույթին: Բայց կա
նաև
շատ ավելի կարևորը:
●- Հայոց և համաշխարհային 12000-ամյա քաղաքակրթության
ծագումնաբանությանը նվիրված ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ մեր ծավալուն մենագրության
մեջ, մենք վերականգնել էինք վաղնջագույն ԱՅ-ԱՅԱ նախամոր
գոյությունը` իր անսահման ճառագումներով և շառավիղներով ( հակիրճ
տե’ս էջ 240-250), և նրա աստիճանական վերաճը ողջ Առաջավոր
Ասիայում համատարած, արական Էյա-Էա-Հայա տիեզերածովի և Մե
էություն-զորությունների տիրակալ, իմաստության և
քաղաքակրթությունների ձկնակերպ աստծուն, որն էլ փիլիսոփայության
մեջ մնաց որպես պլատոնյան eydos-նախագաղափար և հնգէություն,
Ապոլլոնի դելփյան տաճարի շեմին`
առեղծվածային «Է»,
Արգոնավորդների առասպելում` Aia երկիր և Սրբ. Կաղնով
Էա պուրակ (Նկ. 18), Հովհաննու ավետարանում` “Ի սկզբանէ էր Բանը” (իմա` Էությունը…),
գնոստիկայում` Այոն-Էոն, գաղտանգիտության մեջ և
հայ առաքելական եկեղեցում` Է-Էություն որպես Հայր Աստված
(Նկ. 17):
Կարակումի իգական
և արական արձանիկները, ինչպես նաև մեզանից անկախ ըստ տեսաբանների
իգական-արական
աստվածությունների վերաճը` կապված մայրիշխանությունից
հայրիշխանության անցման հետ, գալիս է հաստատելու Այա-Էյա-Էա
անցման իրողությունը: Ա-է
անցումը մնացել է անգամ լեզվաբանորեն,
ինչպես հայ. այգուց-էգուց,
այգի-էգ
( իգական), անգլ.a-էյ ( հայ.
այբ...), e-ի,
i-այ, գերմ. eins-«այնց»-գոթ.
ains-սանս. eka ( որպես
մեկ-առաջին, հմմտ. այբ...),
և անգամ թուրք. erkek-այր
( հայ. էրիկ-ամուսին):
Այսինքն, մայրիշխանությունից հայրիշխանության անցման հետ երբեմի
Այա
նախամայրը իր անվան հետ արարչական
պաշտոններն ու գործառույթները փոխանցում է իմաստության և
քաղաքակրթությունների դիք Էա-Հայային ( հմմտ. Այա
Սոֆիա-իմաստուն Այա: Հուն. sophie-իմաստուն... ),
իսկ հայ դիցարանում մնում ի դեմս Նանե-Նանար-Անահիտ դիցամոր, շում.
դիցարանի որոշ ավանդույթներում ` նույն Էնկի-Էա-Հայայի դուստր
պտղաբերության դիցուհի Նինաննա-Ինաննայի
3
( շում. Նին-դիցուհի, իմա Աննա դիցուհի...):
Եվ այս կենտ փաստն էլ, բնականաբար իր հարակից հանգամանքներով,
ինքնին խոսում է ոչ միայն Հայկ. լեռնաշխարհը հնդեվրոպացիների և
համաշխարհային քաղաքակրթության բնօրրանը լինելու օգտին` այլև հայ
էթնոսի նույնքան վաղնջականության: Առավել ևս, որ համեմատաբար նոր
ազգերի դիցարաններում մայր աստվածությունները և մայրիշխանության
վերապրուկները նկատելիորեն բացակայում են, մինչդեռ
«Սասնա ծռեր»
տիեզերավեպում առկա է Ծովինար նախամայրը` իր
երկվորյակ
«ճտերով»,
ինչպես ջրահավքերը (Նկ. 12 ):
Այստեղ շատ ընդգրկուն այդ թեմայով չծավալվելու համար, վերադառնանք Կարակումի
«օազիսյան» քաղաքակրթությանը և
վերոշարադրյալից կատարենք տվյալ ակնարկին վերաբերող մեկ քանի
եզրահանգումներ:
3 Պտղաբերության
հետ Ինաննան մարմնավորում էր նաև ցայգաստղը (Անահիտը`
եգիպտ. Իհետ-Ահատ
«երկնայնին կովը» և աստղային երկինքը ), պատկերվում օձ
խորհրդանշող օղակով ու ժապավենով (հմմտ. հայկ. նարոտը և Նկ.
19), ամուսինն էր վերոնշյալ նույն ա/ուրարտ. Կուեռա քաղաքի
ձկնորս Դիմուզին ( շում. kur-լեռ, լեռնային և թշնամի երկիր... ):
Աքքադները Ինաննային փոխարինեցին Իշտար-Աստար-Աստղիկով, որի հետ
ոմանք նույնացնում են թևավոր Լիլիթին: Աստղիկին ու Անահիտին
նվիրված վարդավառյան ջրախաղերին աղավներ բաց թողնելը` ըստ մեզ,
նրանց հետ կապված երբեմնի թռչնապաշտության վերապրուկներ են, Ահահիտ
դիցուհուն զոհաբերվող երինջները` նրա
«երկնային կովը» այլաբանության (տե'ս
«Սրբազան ջրավազան», Մաս I, «Կով մի ունեմ հանա-հանա...»
հանելուկը):
Ըստ Վ. Բդոյանի
«Հներն առհասարակ թռչուն հասկացողությունը կապում էին
հողագործության հետ»
(«Հայ ազգագրություն», էջ 210), ինչն արձագանքում է երբեմնի
թռչնակերպ ու երկրագործ մայր աստվածությունների ավանդույթը:
Նման շատ այլ հանգամանքներ ամրագրում են, ըստ Մ. Գավուքչյանի, Արատտայի
տիրոջ և շում. Էնմերկար արքայի միջև հակամարտությունը
Ինաննա-Անահիտ աստվածուհու հովանավորության վերաբերյալ: |
Ω
- Ընդունված է, որ
«Մետաքսի ճանապարհը»,
որպես այդպիսինը գործում է Ք.ա. 2-րդ հզ սկզբներից, սակայն Կենտ.
Ասիայում նեոլիթը սկսվել էր դեռևս Ք.ա. 6-րդ հզ
( Անաու, Ջեյթուն,
Նամազգա-թեփե և այլ հնավայրեր), իսկ մինչև
«օազիսյան»
քաղաքակրթությունը այստեղով է անցել Հայկ. լեռնաշխարհից համասփռվող
հնդեվրոպական հզոր ալիքներից մեկը, դրանց մեջ հնդարիներն ու
թոխարները, իրանական և
հետագա եվրոպական մի շարք ցեղեր:
Նկ.24:
Աջի Կուի հնավայրի ենթադրյալ ուղիղ կապը
Շումերի
և Մոհենջո Դարո հնավայրերի
հետ
(ճերմակ
O
օղակով` Գորգան
հնավայրը): |
|
Առավել ևս, որ Իրանական բարձրավանդակի հյուսիսը դեռևս Ք. ա.
5-4-րդ հհ արդեն բնակեցված էր նախահնդեվրոպական երկրագործ ցեղերով (օրինակ` հենց մերձակից Գորգանի հովիտը,Նկ. 24):
Ուստի, այդ երթուղին
գոյություն է ունեցել շատ վաղուց և կապը Արևելքի` հատկապես Հայկ.
լեռնաշխարհի, դրա և արևմտյան քաղաքակրթությունների հետ չէր կարող
կտրվել: Եվ ամենայն հավանականությամբ
«օազիսյան» մշակույթի
կրողները եղել են վաղ հնդեվրոպացիներ` ինչը ակնհայտ է նրանց
մշակույթից: Բոլորովին այլ խնդիր է համեմատաբար ուշածին կապն ու
փոխառնչությունները արդեն զարգացած Միջագետքի հետ, ինչը վկայում են
նաև
«Մետաքսի ճանապարհին» հայտնաբերված
մշակութային այլ
հետքերը` մասնավորապես վասն
կողմնորոշման աստղաբանական
ժայռապատկերներն
ու տարալեզու արձանագրությունները
(տե'ս «Նեբրայի երկնային
սկավառակը»
ակնարկը,
Նկ. 24a-b-c): |
Ուստի, հիմնականում Էտանայի առասպելով
«օազիսյան»
քաղաքակրթությունը Միջագետքի հետ անմիջականորեն առնչելը, մեղմ ասած
մեծ միամտություն է ( Նկ. 24): Առավել ևս, Հայկ. լեռնաշխարհի հետ
այդ մշակույթի ակնհայտ ընդհանրությունների և գրի բացակայության
պարագայում (Ք.ա. 3-րդ հզ Հայաստանում
սեպագրեր նույնպես չեն օգտագործվել, այլ միայն հինավուրց
պատկերագրեր և ավանդական գաղափարագրեր: Իսկ դրանք` անգամ մինչև միջնադար… ):
Ավա~ղ, հնեաբանության և հնդեվրոպաբանության մեջ նման
անախրոնիզմներն ու անտեսումները միակը չեն, և
«արևապաշտությանը»
զուգահեռ այստեղ նույնպես այլորեն դեռևս համագոյակցում է
«լուսնապաշտությունը»…
Ω - Ըստ լեզվաբանական վերջին հետազոտություններից մեկի
(նորզելանդացի Ռ. Գրեյ
և Ք.Ատկինսոն, տե’ս անգլ. NATURE հայտնի գիտահանդեսը, 27.11.2003
թ) , նախահնդեվրոպական ամենահնագույն երեք լեզուներ են դասվում.
հիթիթերենը
( 8700 տարի վաղեմիությամբ), ապա թոխարերենը (7900
տարի), և երրորդը հայերենը (7300 տարի), այնուհետև հունարենը,
ալբաներենը, պարսկերենը, օսեթերենը, հնդկերենն ու մնացյալը:
Արևմտյան թոխարները Ք.ա. 3-2-րդ հհ հաստատվել էին արդի մոնղոլական
Թարիմ գետի ավազանում (Նկ. 1c, տե'ս նաև
«Երկրագործությունը
որպես...»,Նկ.
5a-b), զգալիորեն ազդել չինական մշակույթի
սաղմնավորման վրա և վստահաբար այստեղ հասցրել հնդեվրոպական որոշ
եզրեր և դիցամոտիվներ (այդ այլ, քիչ ուսումնասիրված և անչափ
հետաքրքիր թեմա է ): Ամենայն հավանականությամբ նրանք էլ ամրագրել
էին
«Մետաքսի ճանապարհը», թերևս կարակումյան բնակիչներից առաջ կամ
միաժամանակ:
Թոխարների ինքնությանը վերաբերող դեռևս անտիպ մի հետազոտության
մեջ («Ո՞վքեր են ի վերջո… «թոխարները»),
մենք եկել էինք այն
եզրահանգման, որ ըստ տեղանվան թյուրիմացաբար «թոխարներ» կոչվող,
իսկ իրականում իրենց որպես «ուրումներ» բնորոշող ցեղերը, Հայկ.
լեռնաշխարհի հարավ-արևմտյան Արմե-Ուրմե-Ուրումե երկրամասից էին և
հանդիսանում են նախահայերին շատ մերձակից այական ցեղեր: Այդ
երկրամասից էին նաև կուտինները, որոնք Ք.ա. 3-րդ հզ 2-րդ կեսին
խիստ որոշիչ դեր խաղացին շումերական II-րդ դինաստիայում և
մասնավորապես Լագաշի գերակայության ժամանակ` նաև ի դեմս հանրահայտ
կուտին Գուդեայի: Հայտնի
«շինարար» մականվամբ, նա նաև հավատամքային
զգալի փոփոխությունների հեղինակ է` մասնավորապես Էա-Հայա ծովաստծո
դիցահամակարգի առնչությամբ: Ըստ արևելագետ W.B. Henning-ի,
«նախաթոխարները» կամ նրանց նախնիք հավանաբար նույն կուտիններն են,
որոնք մ.թ.ա 3-րդ հզ վերջերին հաղթեցին աքքադներին, հաստատվեցին
Շումերում և Լագաշում իշխեցին մի քանի դար3: Եվ եթե ճշմարիտ է
պրոտոթոխարներ-կուտիններ առնչությունը, ապա այդ գալիս է առավել
հաստատելու վերոնշյալ մեր այն եզրահանգումը, որ «օազիսյան»
քաղաքակրթությունը սնվել է միաժամանակ երկու մշակույթներից, որպես
հնդեվրոպական ցեղեր հիմնականում կրելով Հայկ. լեռնաշխարհի
մշակույթը, ինչը փաստվում է դիտարկված կամ դեռ ոչ ամբողջովին
այդքան ընդհանրություններով: Այս դեպքում ևս, փոխազդեցությունները
շատ հնարավոր են, երբ դրանք աշխուժորեն առկա էին Միջագետքի և Հայկ.
լեռնաշխարհի միջև: Հանգուցային այս մեկ հանգամանքը իր հերթին գալիս
է ամրագրելու թոխար-ուրումեացիների վերաբերյալ մեր դեռևս անտիպ
տեսությունը:
3«The first Indo-Europeans in history», 1978 թ., էջ
215-230: Հնդեվրոպաբան Colin Renfrew-ն նույնպես հակված է
այդ տեսակետին, ինչը ավելի ուշ կարծեք հաստատեցին
լեզվաբանական նշյալ հետազոտությունները:
|
Ω- Նախաբանում ասվեց, որ հնագիտական ամեն մի նոր բացահայտում մի
նոր լույս է սփռում անցյալի խորխորատների վրա, սակայն հաճախ դրանք
նաև մի փոքր խամրում են առավել, եթե անցյալի քիչ թե շատ հայտնի
քաղաքակրթությունները մնում են կղզիացած համընդհանուր մշուշի մեջ:
Այսուհանդերձ կարակումյան բացահայտումներն ընդունակ եղան ու դեռ
ուղղելու են ընթացիկ շատ այլ վրիպումներ, եթե իհարկե ունենք
ելակետային այլ մեկ համեմատական հենակետ կամ տեսությունը: Այդ նախ
Հայկ. լեռնաշխարհը որպես նախահնդեվրոպական լեզվաընտանիքի բնօրրանը
լինելու տեսությունն է, երկրորդը` այդու նաև արիականների` ի դեմս
հենց արման-արմենների, երրորդը` նաև
«նեոլիթյան հեղափոխության» և
ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսության, ամրագրված նույնպես հնագիտական վերջին
բացահայտումներով, ըստ որի այն արդեն մեկ տասնամյակ է ի վեր հարկ
էր ընդունել որպես վերջին սառցահալոցներից և մեզոլիթից հետո
համամարդկային քաղաքակրթության նոր ելակետ (Նկ. 25):
Իսկ մեզ համար այս ամենը հատուկ բացահայտումներ չէին, այլ ընթացիկ
«խաչբառային» լուծումներ հորիզոնական և ուղղահայաց վանդակների
լրացումներով, կարակումյան
«առեղծվածը»` դրա կենտ ու փոքրիկ մեկ
քառակուսին: Եթե նման բացահայտումներն ընթանում են առանց մեծ
գլուխկոտրուկների ու դեռ շաղկապվելով այլ
«վանդակների» հետ, ապա
որոնումները ճիշտ ուղղու վրա են ու դեռ ավելի ու ավելի հեշտացնում
են անհայտների երևակումը: Իսկ հայտնի է, որ խաչբառերը հիմնականում
կարող են ունենալ միայն մեկ լուծում` թեև առանձին տեղամասերում` մի
քանի: Այլ խոսքով.
Եթե կշռաքարդ սխալ է, ապա
որքան ուզում ես ճիշտ չափիր,
իսկ եթե
ճիշտ` ոչինչ, եթե մի փոքր սխալվես…
Նկ. 25: Նեոլիթյան միակենտրոնը օջախը Հայկ. լեռնաշխարհի կենտրոնում
(ըստ նորագույն
բացահայտումների` նշագծված կարմիր գույնով) և նրանից սերվող
նեոլիթյան երեք ենթաշրջանները,
ի տարբերություն մինչ այդ ընդունված նեոլիթյան բազմակենտրոն
վարկածների :
Կարմիր գնդիկներով
ներկայացված են հնագույն հնավայրերը (Գյոբեկլի թեփե, Ուրֆա, Նեվալի
Չորի , Ք.ա.10-8-րդ հհ),
ապա Չայոնու, Քաֆեր Հոյուկ և Հալլան Չեմի հնավայրերը (Ք.ա. 9-8-րդ
հհ), այնուհետև`
ըստ նվազող ժամանակագրության և մշակութային հարաբերակցության
(Ք.ա. 9-6-րդ հհ ):
(գերմ.
«bild der
wissenschafh» գիտական ամսագիր, N°8, 2000թ.):
(Երկրորդ մասի
և ակնարկի
ավարտ)
Ալեքսանդր Արորդի Վարպետյան
Մարսել, 25 մայիսի 2009 թ.
¡ ¡
¡
ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- Սույն քննախուզությունը ընդամենը գիտա-հետազոտական ակնարկ է,
այսինքն` թեմատիկ էսքիզ և առաջադրանք հնարավոր գիտական ավագ թե
կրտսեր հետազոտողներին: Այն ակնկալում է խորացում և զարգացում
առավել
հանգամանալից մանրամասնություններով ու գոյություն ունեցող
առատ հիմնավորումներով:
Այնպես` ինչպես լուսահոգի Մ. Գավուքչյանի Արատտայի վերաբերյալ
ակնարկը (Բեյրութ 1988թ.), թեկուզ յուրացմամբ ամրագրվեց ու մտավ հայ
իրականություն: Այդ բնավ
մեր նպատակը չէ: Մեր
«գզրոցում» նման ու առավել անսպասելի հետզոտությունները չեն
պակասում, իսկ այլերը ծավալելու ո'չ ժամանակ ունենք, ո'չ
որոշակի ծրագիր (անշուշտ բացի պատվերներից):
Զի, հայագիտությունն ու ծագումնաբանությունը մեզ համար միշտ էլ
եղել են օժանդակ ասպարեզ դիտարկելու համար պատմական
ճշմարտությունները, մարդկային մտքի էվոլյուցիան, ըստ այդմ` վասն
էիզմ ուսմունքի արարման և ապագագիտության:
Ուստի, նյութը հրապարակվում է մասամբ նշյալ նկատառմամբ, կամ
թեկուզ բանաքաղության և բանագողությունների...:
Իսկ բանիմաց պրպտողներն ու մասնագետները հեշտությամբ կարող են
գտնել հիշատակվող հանգամանքների աղբյուրները:
Հասկանալի է, որ անգամ սոսկ ընթերցման համար անհրաժեշտ է ունենալ
որոշ պատկերացումներ և գոնե մոտավոր ճանաչողություն` հատկապես
ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսության վերաբերյալ, ինչպես ընդհանրապես սույն
կայքում հրապարակվող բոլոր նյութերը, կապված ԷՈՒԹՅՈՒՆ
ոգե-գաղափարական համակարգի հետ:
- Այսուհանդերձ, անգամ որպես գիտա-հետազոտական ակնարկ այն գալիս է
հիմնավորելու և առավել ամբողջացնելու ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ դարակազմիկ
տեսությունը, լուսավորելու որոշ հանգամանքներ` մասնավորապես
վաղնջագույն թռչնապաշտության ու դրա
տարածա-ժամանակագրական էվոլյուցիայի առումով,
ընձեռելով հետազոտական նորանոր թեզեր
և բացելով
հեռահար այլ հորիզոններ:
Հուսանք, որ այն նաև ակնհայտորեն երևակում է վաղ արևելագիտության և
հնդեվրոպաբանության արդի ընդհանուր իրավիճակը ողջ աշխարհում, թեև
ընթացող բուռն ու կարևոր բացահայտումներով, որոնք առայժմ ցավոք
մնում են մասնակի: Այս առումով, խորհրդային գիտնականներ Թ. Գամկրելիձեի և Վ. Իվանովի
«Հնդեվրոպացիներն
ու հնդեվրոպական լեզուն» կոթողային աշխատությունը հիրավի պատմական
երևույթ էր, թեև
որոշ թերասացություններով ու երկրորդական վրիպումներով, և
ինչ-ինչ շրջանակների հակաճառություններով:
Բարեբախտաբար դրանք մարվում են հնագիտական նոր բացահայտումների ու
հետազոտությունների շնորհիվ, որոնք առավել հիմնավորում են այդ
տեսությունը: Կարակումի
«օազիսային» քաղաքակրթությունը դրանցից մեկն է: Իսկ հիրավի
«օազիսային», զի թեև Միջին Ասիայում նեոլիթյան հիմքերի, այն
մնում
է «մշակութային դիֆուզիա» արդյունք, որով աստիճանաբար ու
շարունակաբար քաղաքակրթվում, այլորեն` «գլոբալիզացվում» է ողջ
Երկիր մոլորակը: Բնականաբար ո'չ միանգամից և ո'չ համասեռ:
- Կարող է հարց առաջանալ
թե այդ ինչո՞ւ այսքան համոզիչ փաստերի
առակայությամբ պատմական իրողությունները չեն ստանում համամարդկային
ճանաչողություն, երբ Վայոց ձորի ընդամենը 6000-ամյա մաշիկը
արժանացավ այդպիսի ընդունելության, իսկ ոմանք այն անգամ
բնութագրեցին որպես
"այսբերգի
ծայր":
Պատասխանը մեկ քանիսն են:
Նախ այն, որ Հայկ. լեռնաշխարհի մշակույթը ներգործել է բնաբանում
նշված թեմատիկ էությունների աննկատ սկզբունքով, որոնք զարգացում են գտել
տնտեսա-քաղաքականորեն առավել զարգացած քաղաքակրթություններում,
և որոնց շուրջ էլ հիմնականում պտտվում են հետազոտությունները:
Երկրորդ, գործում է հին և հեղինակավոր վարկածների նախապաշարմունքը`
հատկապես աստվածաշնչյան ծագումնաբանության: Այդպես, Մ. Խորենացին
իր իմացությամբ ու դատողականությամբ հանդերձ տուրք տվեց դրան, ըստ
Նոյի առասպելի հավասարեցնելով եբրայացիների, ասորիների և հայոց
նախնյաց ծինաբանությունը, երբ դրանց միջև նվազագույնը 8-7
հազարմյակներ կան: Այդպես, Գ. Չայլդի պես խորաթափանց մի հնագետ
«նեոլիթյան հեղափոխության»
բնօրրանի իր որոնումներում Հայկ. լեռնաշխարհ չմտավ, այդուհանդերձ
նրա նշած հնարավոր երեք օջախներից`
Հարավ.
Միջագետք, Պաղեստին և
Հյուսիս.Սիրիա, վերջինը ճշմարտամոտ էր:
Երրորդ. անտեղյակությունը,
այս անգամ կապված գիտական աշխարհում ինֆորմացիոն մոնոպոլիայի հետ:
Զի, բավական չէ ճշմարիտ լինել, հարկ է նաև, որ այն ձեռնտու լինի
կարող և շահագրգիռ շրջանակներին: Վկա` թեկուզ միջնադարում Կոպեռնիկոսի արևակենտրոն
տեսությունը և ողջակիզված քանի ուղեղների ճակատագրերը, հենց որոնց
խարույկներն էլ որպես ջահեր լուսավորեցին մարդկությունը: Աշխարհաքաղաքական որոշակի իրավիճակում Վայոց
ձորի մաշիկը
բարեբախտաբար արժանացավ ուշադրության ու համամարդկային
հնչեղության...
-Ինչ վերաբերում է հայ իրականությանը, ապա դրա հայագիտական ծայրահեղ
ծանծաղության մասին խոսվել ու խոսվում է բազմիցս: Այն աստիճան, որ
սույն ակնարկը ակադեմիան և անգամ պարզ, մշակութային որևէ հանդես
դժվար թե հրապարակեր: Դրանք նույ հարաբերակցության մեջ են` ինչ
«այծն
ու այբուբենը » ...
- Կա նաև զուտ մարդկային մեկ ֆենոմեն. մարդն ու գիտությունը ընդունում են
շոշափելի, նյութական փաստեր, թեկուզ մեկ մաշիկ: Մինչդեռ մոտակա
աստղեր թե հեռավոր քվազարներ ոչ ոք դեռ չի «շոշափել», ընդունվել են
միայն նրանցից եկող ճառագայթային թե ռադիո-ձայնային ինֆորմացիաները, ինչպես
նաև 13,7 միլդ տարիներ առաջ Բիգ Բանգի պարագայում, Սև խոռոչների
դեպքում` ոչ անգամ այդ, իսկ գերլարերի տեսությունը հիմնված է միայն
մաթեմատիկական, այսինքն` ոչ «նյութական» հաշվարկների վրա: Նման
վերացական «հաշվարկներ» են նաև հնէաբանական շատ տեսություններ, այն
տարբերությամբ, որ ունեն առկա կամ գալիք «շոշափելի» հիմքեր,
ինչպես ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսության պարագայում` բազմաթիվ փաստերը, իսկ
հրատարակումից հետո` Գյոբեկլի թեփե հնավայրը և... այս համեստ
«օազիսյան» մշակույթը: Սակայն, ինչպես եգիպտական հիերոգլիֆները,
հնագիտական պեղածոներն ու արտեֆակտերը վերծանման անհրաժեշտություն
ունեն, իսկ դրանում դիցաբանությունը, լեզվաբանությունը,
մշակութաբանությունը և հատկապես էաբանությունը` իրենց խոսքը...
- Առայժմ պեղված է աշխարհի ամենահնագույն Գյոբեկլի
թեփե տաճարի 3-5%: Պեղումները
շարունակվում են բավականին դանդաղ, սակայն հասկանալի պատճառներով
շրջանառության մեջ է դրված մեկ վարկած, ըստ որի այդ հսկայական հուշարձանի
հեղինակները եղել են անհայտ ու անհետացած քոչվորներ: Այլ խոսքով
հուշարձանը էթնոմշակութապես
«անտեր»
է...Եվ որքան էլ խնդրահարույց է այդ հանգամանքի լուսաբանումը,
աշխարհում առայժմ միայն մեկ անձ կարող է փաստել դրա
էթնոմշակութային պատկանելությունը:
Եվ հենց նրան էլ հայրենե բացառիկ բութ իշխանությունները (ավելի
ստույգ` տգետ ու ոճրագործ երբեմնի նախագահը) պապուասների
պես վտարեցին Հայաստանից:
Հիվանդ մարմինը այլևս դեղ չի ընդունում, հիվանդ ազգը` ...ճար...
Մարսել, 11. 07.2010 թ.
|
|
|