|
«Ա. Շոպենհաուերը և էիզմը» ակնարկում նշվեց, որ բոլոր
մեծ մտածողներն ու դասականները իրենց փիլիսոփայության հիմքում
ունենում են մեկ կամ երկու հիմնական թեմաներ, որոնց շուրջ էլ
ծավալվում են նրանց տեսություններն ու փիլիսոփայությունը: Այդ
թեմաներն էլ հենց հանդիսանում են վերջիններիս բուն էությունները: Նույնն է նաև արվեստում,
գիտության, կեցության թե արտադրության մեջ, որտեղ ցանկացած
ստեղծագործության հիմքը նրա էսսենցիա-էությունն է, գիտության մեջ`
հիմնական թեզը, կեցության մեջ` ուղղորդող գաղափարները կամ
ընդօրինակելի տիպարները, արտադրության մեջ` մոդելն ու դրա սերիական
բազմապատկումը:
Ֆենոմենը հայտնի է նաև Տիեզերքում ու Բնության մեջ, որտեղ «թեմա և
վարիացիաներ» սկզբունքով և ըստ էյդոս-նախագաղափարների ու
նախատիպերի ծնվում են այլազան գոյացություններ ու կենսատեսակներ,
կատարվում դրանց «սերիական արտադրությունը», ապա տեսակների
խաչասերումներով առաջանում նոր ու ավելի կատարյալ
գոյաձևեր և այդպես շարունակ: Այդպես մարդու կմախքի վրա կարելի է
ստեղծել անսահման քանակությամբ տարբերակներ, բայց փիղ` երբեք, այն
այլ
«կոնցեպցիա» է, այլ
«ենթաէություն»:
Այսպես է ընթանում էվոլյուցիան:
Բնականաբար նույնն է նաև գաղափարների պարագան, որոնք բացում են նոր
հորիզոններ, ստեղծում հետազոտական ուղղություններ ու դպրոցներ, և
որոնց հիման վրա էլ ծավալվում են
«արտադրական
ներդրումներն»
ու «մանրածախ առևտուրը», երբեմն`
ներշնչումներով, արարչական հավելումներով, «վարիացիաներով»,
ճյուղավորումներով ու զարգացումներով, բայց առավելաբար`
ընդօրինակումներով, բանագողություններով ու սպառողական
«վուլգարացմամբ»:
Տարբեր առիթներով հիշեցրել ենք ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի
բազմաթեմատիկ ու արմատական ներդրումը հայ մտքի զարգացման,
լինելության, հնարավոր կայացման ու հարատևման գործընթացում, իր
ծագումնաբանություն (արիականություն, «Ծննդոց-Այա» ),
փիլիսոփայություն ( էիզմ ուսմունքը ), գաղափարախոսություն («Արիականք»
և հարակից նյութեր) և ապագագիտություն («Ազգ և
նոր հազարամյակ» քառհատոր նախածրագիրը) հիմնական
ճյուղավորումներով, որոնք «ո՞վ
ենք, որտեղ՞ից
ենք գալիս և ո՞ւր
ենք գնում» զուգահեռմամբ կազմում են ամբողջական
ԷՈԳՀ-Էություն
ոգե-գաղափարական համակարգը:
Որպես բաց և էվոլյուտիվ համակարգ, այն
իր սաղմնավորումից ի վեր շարունակում է զարգանալ ու հարստանալ
նորանոր բացահայտումներով ( ինչպես հենց այս կայքում... )` հետևողաբար «վարակելով» հետազոտական ու
գաղափարական միտքը հայ իրականությունում: Իսկ եթե այդ մնում է
աննկատ, ըստ արժանվույն չի գնահատվում և չի հիշատակվում «սերիական
արտադրողների» թե բանագողերի կողմից, ապա դրա համար կան հիմնավոր
պատճառներ:
- Նախ, ԷՈԳՀ -ի
էութենական հիմքը
խիստ ուրույն ու նոր է,
թեև ունի իր հեռավոր ու ժամանակակից աղբյուրները թե’ հայ և թե’
համամարդկային իրականություններում: Ուստի
ԷՈԳՀ -ի
բուն էությունը, բոլոր էությունների պես
մնում է «ընդերային», անտեսանելի ու դժվարամատչելի, այդուհանդերձ
շարունակելով բառացիորեն ներ-գործել: Այդ ժամանակին
զարմանալիորեն դիպուկ բնորոշել էր «Կամարակ» թերթը.
« …մեր
ազգային կյանքում բացառիկ դերակատարություն ունեցող
անձնավորություն է: Նրա արածի մեծությունն ու ահռելիությունը` թե’
կարևորության և թե’ ծավալի առումով, մեր ուշադրությունը ոչ թե
շեղում, այլ ուղղակի առիթ չի տալիս իր արածի մանրակրկիտ թե
դասակարգված արժեքավորում կատարել» («Կամարակ», N° 5-6,
31.03.1999թ. Լոս Անջելես):
- Այս պարագայում ԷՈԳՀ-ը պիտի
չգնահատվեր, հատկապես ծայրահեղ ծանծաղամիտ ու քաղաքականորեն խիստ
խառնաշփոթ հայ իրականության մեջ, թեև դեռևս սաղմնային վիճակում այն
ընկալվել ու գնահատվել էր հայ մեծագույն հեղինակությունների կողմից
(«Ձեռագրեր»):
- Կեցականորեն բնական այս երևույթներին հավելվում է իշխանությունների
կողմից մեր վտարումը Հայաստանից (ավելի ստույգ` նախկին նախագահի... ), մուտքի կտրականապես արգելումը,
հետապնդումները ողջ սփյուռքով մեկ և հետևաբար մեր ու Էության
գաղափարների շահարկումներն ու աղավաղումները` զուգահեռ բուն
ակունքի ու էության բոլոր միջոցներով լռեցումներին, երբ այլք
արտահայտվելու այլազան միջոցներ ունեն, մենք` միայն այս համեստ
կայքը: Ընթերցողներին ենք թողնում մտմտալ, թե դրանով
ինչ ահռելի վնաս է հասցվում ոչ այնքան մեզ` որքան հայագիտությանը,
հայ մտքին և գաղափարական առումով հայոց լինելությանը: Մինչդեռ, ՀՀ կառավարության 15.08.2002թ.
N 1302-Ն որոշմամբ ( վարչապետ Ա.
Մարգարյան), ՀՀ գիտության ու տեխնիկայի զարգացման գերակա
գիտաճյուղերի մեջ առաջնայնությունը տրվեց հայագիտությանը ( տե’ս
http://www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm
):
-Ինչ վերաբերում է բանագողություններին, ապա նման և հանուր ապականության
իրավիճակում այն շատ օրինաչափ է և բնական
այնքանով` որքանով դրանց հեղինակները հնարավորինս պիտի խուսափեին
փոխառության թե ներշնչանքի աղբյուրները նշելուց, այլք` միայն
հպանցիկորեն հիշատակեին իրենց դեմքը փրկելու համար: Խոսքը այնքան
«զարդեղեն» փոխառությունների մասին չէ` որքան հենց հիմնական
թեմաների, ուղղությունների ու էությունների: Զի դրանք ցանկացած
գոյացության կմախքն են ու ստրուկտուրալ կառույցը, այսինքն` հիմքերի
հիմքը, որի համար էլ փոխառվում են վերոնշյալ թեմատիկ ու արմատական
պատճառներով: Մնացյալը
«վարիացիաներ»
են, երեսապատումներ և «օժանդակ
աշխատանքներ», որոնք սովորաբար վստահվում են գիտական կրտսեր
աշխատակիցներին, արհեստագործության մեջ` ենթավարպետներին և
աշակերտներին: Այս առումով բնական է, որ սպառողը առավել ճանաչի
հացավաճառին` քան հացթուխին, թաղային էլեկտրիկը արժեվորվի առավել`
քան... Մ. Ֆարադեյը:
Բացի շահարկումներից, աղավաղումներից ու հնարավոր անպատեհ հետևանքներից, այս
է պատճառներից մեկը, ըստ որի խուսափել ենք մի շարք կարևոր և
գերկարևոր հետազոտություններ հրապարակելուց, թեև պարբերաբար նշել
ենք դրանց գոյությունը և ըստ հանգամաքների երբեմն հրապարակել որոշ
նյութեր: Կից ներկայացվող
հետազոտությունը դրանցից մեկն է և երկմտումով հրապարակում
ենք որոշ հանգամանքների բերումով:
Վերջերս,
Վայոց ձորում
հայտնաբերված հնամյա մաշիկը արտառոց արձագանք գտավ հայ և
օտար լրատվամիջոցներով, երբ Հայկ. լեռնաշխարհի արտեֆակտերը
անհամեմատ հին, նշանակալից ու առատ են, իսկ հայագիտական ու
հնդեվրոպական ոչ
«ակադեմիական» դասվող
հետազոտությունները անհամեմատ խոսուն ու
արմատական: Եվ եթե հայտնաբերված մաշիկի առնչությամբ այլոց շեփորահարումը բացատրվում է
մասամբ
անտեղյակությամբ ու ոմանց աշխարհաքաղաքական շահագրգռվածությամբ ( ի
հեճուկս չկամների), ապա հայոց պարագայում` միմիայն
բացառիկ թերհասությամբ: Այս առումով հայտնաբերված մաշիկը պատմական
իրողությունից ավելի բացահայտեց հայ
պաշտոնական հայագիտության ողջ բոբիկությունը:
Այդ առավել ակնհայտ է սույն համեստ կայքի էջերում
հրապարակված նաև հայագիտական
հետազոտություններից: Եվ ահա դրանցից անտիպ մեկն է
ներկայացվում ստորև` մեր հայտարարությունները
ևս մեկ անգամ հիմնավորելու, համեմատական կարգով այս տխուր
իրողությունը շեշտելու
միտումով և մի քանի այլ նկատառումներով: Հակառակ
դեպքում ոչ մի լուրջ գիտնական հետազոտական բացարձակապես նոր
հորիզոններ բացող նման մի նյութ հենց այնպես չէր հրապարակի: Ինչպես
նախորդ մի շարք հետազոտություններ, այն նույնպես գալիս է լրացնելու,
խորացնելու, ընդլայնելու և առավել ամրագրելու
«ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» տեսությունը:
Ուստի, մնում
է հուսալ, որ հնամյա
մաշիկից հետո
հայ և օտար որոշ հետազոտողները երբևէ կպեղեն
ժամանակակից… «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» հատորը, թեև այդ տեսությունը արդեն տեղ
է գտել և ի դեմս ԳԱՅԱ
նախամոր ( նույն ԱՅԱ-ի հուն. ուշ
զուգահեռը...) զարգանում է արևմտյան արևելագիտության մեջ:
|
ԿԱՐԱԿՈՒՄ.
«ՕԱԶԻՍՅԱՆ»
ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
(Մաս Առաջին)
Հնագիտական ամեն մի նոր բացահայտում մի նոր լույս է սփռում
հեռավոր խորխորատների վրա, սակայն հաճախ դրանք առավել խճողվում
են, եթե անցյալի առանձին օջախներ կղզիացած
են
մնում հանուր
մշուշում: Իսկ այլորեն, աղավաղումները հարաճում են
այնպես` ինչպես թերի մեկ պատկերի հաջորդական ու բազմակի
պատճենահանումները, որով բազմապատկվում և ահագնանում են նաև
վրիպումները: Այսուհանդերձ նորանոր բացահայտումներն ընդունակ են նաև ուղղել
դրանք, եթե ունենք ելակետային այլ մեկ համեմատական հենակետ
կամ տեսությունը: Եվ այդ է նաև այս մեկ դիտարկման պարագան:
Սակայն առայժմ ամեն ինչ հերթով:
|
1a.b.
c.
Նկ.
1: a). Ք.ա. 3-2-րդ հհ Միջագետքի և Կենտրոնական Ասիայի
քաղաքակրթությունները ( չեն նշված Հայկ. լեռնաշխարհի, Փոքր Ասիայի,
Եգիպտոսի, Հարապպայի թե Մոհենջո-դարոյի մշակութային տարածքները ):
b).Կարակումյան հնավայրերը «Մետաքսի ճանապարհի» երկայնքով: c).
«Մետաքսի ճանապարհը», որը Միջերկրական ծովից ձգվում էր մինչև
Չինաստան` մեկ հատվածն անցնելով է Հայկ. լեռնաշխարհով (Արաքսի
հովիտ), մինչև Սև ծով:
-------------------------------------------------------------------------------------------------------------------
Ցայսօր, հնագիտական պեղումներն ու ընդհանրապես հնեաբանությունը
պտտվում էին ակնառու քաղաքակրթությունների շուրջ, անտեսելով «մեծ
գետերի անհայտ ակունքները»: Սակայն աստիճանաբար բացվում են
միջանկյալ ու անսպասելի մշակույթներ, որոնց փորձում են անպատճառ
առնչել որևէ հայտնի քաղաքակրթության հետ: Այդ վերաբերում է նաև
Կարակումի «օազիսային» կոչված քաղաքակրթությանը, բացահայտված
Թուրքմենստանի համանուն անապատներում: Դրանց պեղումները սկսվել էին
դեռևս 1970-ական թվականներին, սակայն վերջին տարիներին վերսկսվեցին
նոր թափով, մասնավորապես իտալ. հնագետ Գ. Ռոսսո-Օսմիդայի
ղեկավարությամբ և նոր տեխնոլոգիաների ներդմամբ: Այդպես, Կարակումի
ամայի անապատներում միմյանց հետևից բացահայտվեց պարսպապատված
քաղաքատիպ հնավայրերի մի ամբողջ շարք, որոնք ձգվում էին «Մետաքսի
ճանապարհի» երկարությամբ` Կասպից ծովի արևմտյան ափերից դեպի
արևելք, ավելի ստույգ` «թոխարական տարածք» (Նկ.1a,b,c): Դրանցից
մեկը Գոնուր թեփեն է, այլ մեկը` Աջի Կուին (Նկ. 2):
Հնագիտական
պեղումները, մարդաբանական, մշակութային, դիցաբանական ու այլ
վերլուծությունները տալիս են այդ մշակույթի ընդհանուր պատկերը:
Այն վերգրվում է Ք.ա. 3-2-րդ հհ միջին բրոնզի դարին, եղել է
հիմնականում մայրիշխանական և երկրագործական, բայց նաև զարգացած
արհեստագործությամբ և առևտրով, ինչը հավաստում են
հացահատկային մնացորդներն ու պիտույքները, տարբեր մշակույթներին
պատկանող ապրանքանին, ամենուր առկա մայր աստվածուհու արձանիկները,
կանացի առատ զարդեղենը և այլ պարագաներ: Ուշագրավ է, որ
դամբարաններում զենքեր համարյա չեն հայտնաբերված, գիր չի
օգտագործվել, հաշվել են «քարկտիկներով»: Սերտ կապեր ունենալով
հանդերձ
աաաՆկ.2:
Աջի
Կուի հնավայրը:
Ինդուսի
հովտի Հարապպա և Մոհենոջո-Դարո զարգացած
քաղաքակրթության հետ, Կարակումի բնակիչները պատկանում են
մարդաբանական այլ խմբի (ավելի խորը քննախուզություն չի արված
կամ էլ արդյունքները դեռ չեն հրապարակված):
Այսուհանդերձ, մնում են անչափ շատ հարցականներ: Եվ քանզի,
համեմատական հետազոտությունները ինչպես միշտ կատարվում են հայտնի
մշակույթների հետ, մենք «կգնանք այլ ճանապարհով» և կջանանք պեղածո
տվյալները հարաբերակցել հիմնականում Հայկ. լեռնաշխարհի մշակույթի
հետ: Առավել ևս, որ այդ չի արված: Երկրորդ` «Մետաքսի ճանապարհը»
անցնում է այդ երկրամասով, երրորդ` Հայկ. լեռնաշխարհը եղել է
հնդեվրոպացիների բնօրրանը, և չորրորդ` մենք արդեն մի շարք
մշակույթներ հարաբերակցել ենք այդ իրողության տարբեր շրջանների
հետ: Այդու ունենք բավականին հիմք, միաժամանակ վերստին ստուգելու
ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ մեր տեսությունը (Երևան-2000, նվիրված Հայկ.
լեռնաշխարհում հայոց և համամարդկային քաղաքակրթության
ծագումնաբանության 12000-ամյակին):
Սկսենք պեղածո
արտեֆակտերից :
3a. b.
c.
d.
e.
f.
Նկ.3: a). Թևավոր դիցուհի վագրի գավակին, ըստ
հնագետների բերված Սիրիայից (Աջի Կուի, Ք. ա. 2-րդ հզ): b).
Վանում պեղված ու/արարտ. թևավոր աստվածություն, ճիշտ և ճիշտ
Կարակումի պեղածոյի սանրվածքով (Ք.ա. 8-7-րդ դդ): c). Նույնը
ու/արարտ.
ծիսասափորի վրա:
d). Կատարելապես նույն սանրվածքով դիցուհու գլուխ կարակումյան
այլ պեղածոներից…
(Ք. ա.
3-2-րդ հh): e).
Անզուդ
առյուծագլուխ հավքը առյուծների գավակներին ( շում. բարձրաքանդակ,
Ք.ա. 22-րդ դ.):
f). Արեգակի ութճյուղանի սկավառակը Կենաց Ծառի
սնարին, դրա կողքին` զույգ առյուծներ և թռչնազգիներ ( հատված խուռի-միտան. Սաուսսատար արքայի կնքադրոշմից, Ք.ա. 1450 թ.: Հմմտ. շում.
Անզուդ հավքի բարձրաքանդակը):
4a.b.c.d.e.
Նկ.4: a). Հավասարաթև բրոզնե
խաչ (Կարակում, Ք.ա. 3-2-րդ հh): b). Հավասարաթև
և շեղանկյուն խաչերով բրոնզե հմայիլ-կախիկներ
(Վանաձոր, “Դիմացի թաղ”, Ք.ա. IV-III-րդ հհ): c). Կարակումում
պեղված կնքադրոշմ Հարապպայից (Ք. ա. 3-2-րդ հհ): d). Կավե
կնքադրոշմ Չաթալ Հույուկ հնավայարից (Անատոլիա, Ք.ա. ≈
6000 թ. ): e). Հարապպայի կատարելապես նույն` խաչ և սրտիկներով
ծիսական հացի դրոշմիչների մեկ օրինակ Մեծամորից (Ք. ա.
3-2-րդ հհ ?, ստրատիգրաֆիական շերտը տարակուսելի է): Կարելի է
մակաբերել,
որ նմանատիպ մյուս դրոշմիչներն ունեցել են նույն
գործառույթը:
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ըստ
որոշ
հնագետների,
Նկ.3a-ում
ներկայացված մետաղյա կնիքը սիրիական է: Եվ միանգամից արվում է
առաջին լուրջ վրիպումը: Զի, Ք.ա. 2-րդ հզ Սիրիան դեռևս գոյություն
չուներ, այլ դրա տարածքի հյուսիսում կար խուռի-միտանական հզոր,
առաջին արիական տերությունը, և հիմնականում խուռիներով ու
հնդեվրոպական ցեղերով բնակեցված Հուրիա-Հարիա երկրամասը, որի անվան
հ-ս լծորդումից էլ կառաջանա Սուրիա-(արաբ. արդի Շամ-արև) երկրանունն ու խաչասերյալ
ժողովուրդը ( հմմտ. արիական
ահուր-ասուր աստվածային դասը, հայ.
հինգ-ֆրան.
cinq, հայ. հուր-
հնդարի. Սուրիա արևաստվածը, անգլ. heart-հայ.սիրտ...): Ուրեմն, տվյալ ժամանակաշրջանի համար
մենք կարող ենք միայն խոսել խուռի-միտանական կամ ավելի ընդհանուր
հնդեվրոպական մշակույթի մասին: Դրա ճառագումները նվազագույնը
հասնում են Ք.ա. 3-րդ հզ-այակի Միջագետք, մասնավորապես ի դեմս հենց
Հուրրում լեռներում ապրող Անզուդ հավքի, որն էլ ըստ մեզ
հանդիսանում է Առաջավոր Ասիայում այդքան համատարած արեգակնային թևավոր
սկավառակի մեկ նախատիպը (Նկ. 3a-b-c-e-f: Տե'ս նաև
«Ա~յ-ա~յ-ա~յ, ա~խ այս ԱՅ-ԱՅԱՆ...» հոդվածը):
Առասպելական այդ հավքը աղերսվում է նաև Կենաց ծառի հետ
(Նկ.
3f): Ըստ շում. «Գիլգամեշն ու Հուլուպպու ծառը» էպոսի, վերջինս
աճում էր Եփրատի ափին, սակայն Ինաննան այն բերում է Ուրուկ
(տարբ.`քամին, Երեկ ):
Տարիներ հետո պարզվում է, որ Անզուդ հավքը (տարբ. Իմդուգուդ )
բույն է դրել Կենաց ծառի
սաղարթներում, իսկ «անեծքի չենթարկվող օձը» տեղավորվել է
արմատներում, Լիլիթ թևավոր դիցուհին` բնում: Գիլգամեշը տապալում է ծառը, սպանում օձին, իսկ Անզուդ
հավքը վերստին չվում է լեռներ, ավելի ստույգ` Հուրրում լեռ, որտեղ
ըստ այլ մեկ շումերական պատումի բժշկում և լեռան որոգայթներից
փրկում է Գիլգամեշի հայր Լուգալբանդային (խուռիական Հուրիա
երկրամասում: Մանրամասն տե'ս
“Սրբազան
ջրավազան” քննախուզությունում):
Բերված օրինակներում
ապշեցուցիչ են թեևավոր այդ դիք-դիցուհիների սանրվածքները, որոնք
մեր ժամանակներում պիտի բնորոշվեին որպես
«մոդա»,
այնինչ այդժամ
վստահաբար ունեցել են ինչ-որ դիցական իմաստաբանություն (արեգակնային
վարսե՞ր
թե՞
թռչնային կառափներ ):
Պակաս անակնկալ է շրջանակի մեջ հավասարաթև խաչը: Այն վաղնջագույն,
արեգակնային և տիպիկ հնդեվրոպական խորհրդանիշ է, կեռխաչը`
նույնպես, առավելապես կապված երկնի կենտրոնի և
«չորս քամիների» հետ
և այդպես էլ մտել է քրիստոնեություն (հմմտ.
«աշխարհի 4
կողմերն ու 4 հողմերը Հովհաննու
«Հայտնությունում»: Տե'ս նաև Նկ.13, 15a-b):
Անակնկալ չկա, եթե
միայն հիշենք, որ արիական ցեղերի համասփռման ուղղություններից մեկը
անցել է Կենտր. Ասիայով և թողել այնքան հետքեր, որ արիների
բնօրրանը երկար ժամանակ համարվում էր Միջին Ասիան (Նկ. 9):
Քիչ թե շատ անսպասելի կամ սոսկ զուգադիպություն կարող էր
համարվել Հարապպայի և մեծամորյան կնիք-դաջիչների նմանությունը,
բայց այդ էլ կարող է տրամաբանական բացատրություն ունենալ: Նախ
դրանք հավասարաթև խաչերի մեկ տարբերակն են, և հետո` մինչև արիական
ցեղերի Հինդուսի հովտում հաստատվելը ամենայն հավանականությամբ եղել
են
այական կամ
հնդեվրոպական ցեղերի այլ գաղթեր, թողնելու համար
մշակութային մի շարք այլ ընդհանրություններ և տեղանունների
տեղափոխություններ,
ինչպես` Հարրապհա
( հնավայր միջին
Միջագետքում)-Հարապպա , երկու
Արատտաները (Հայկ.լեռնաշխարհ- Փենջապ ),
ԿուրՄանա ( երկիր Ուրմիա լճից արևմուտք) –Կրման (Հնդկաստանի
նախաշեմին), Melitalhi-Melita-Մելիդու-Մալաթիա
(Հայկ. լեռնաշխարհ)-Meluhha
տեղանունները ( Գանգեսի հովիտ, երկուսն էլ
պղնձագործական կենտրոններ... ), Վոլգայի երբեմնի Արաքս անվանումը, կամ
Ուրրում-Ուրմիա ցեղանուն-երկրանունը Հայկ. լեռնաշխարհում, Իրանում
և Տյան-շան լեռնաշթայի արևմուտքում Ուրումչի քաղաքանունը`
«Մետաքսի ճանապարհին» ( Նկ. 1c, քարտեզի աջ ծայրամասում):
Չաթալ
Հույուկից մինչև Հարապպա` անցնելով Հայկ. լեռնաշխարհով ու Միջին
Ասիայով, և Ք.ա. 6-2-րդ հհ ձգվող ծիսական այդ կնիք-դաջիչների
ակնհայտ ընդհանրությունները վկայում են համատարած ու երկարատև մեկ
մշակույթի առկայության իրողությունը, ինչը ինքնաբերաբար ենթադրում
է նաև բազմաթիվ այլ ընդհանրություններ: Այնպես` ինչպես 5-6 հազար
տարի հետո մուրճն ու մանգաղը կարող է հայտնաբերվել աշխարհի
ամենատարբեր մասերում և անգամ լուսնի վրա, ինչը տեղամասային
տարբերակումներով հանդերձ բնավ չի կարող հերքել ընդհանուր
գաղափարախոսության գոյությունը, դրա սաղմնավորումն ու համասփռումը
քաղաքա-հասարակական ու գաղափարա-մշակութային մեկ խառնարանից:
5a.b.c.
6a.b.7a.7b. Նկ.5:
a). Ուլունքեղեն տարբեր քարերից, մուգ կարմիրով`
սարդիոն (Կարակումի դամբարաններից, Ք.ա. 3-2-րդ հհ):
b). Վզնոց
սարդիոնե և ապակյա քարերից (մեծամորյան
դամբարան, Ք.ա. 3-2-րդ հհ ): c). Սարդիոնե ուլունքներ ( Ուրումչիի
դամբարաններից, Ք.ա. 2-րդ հզ ): Նկ. 6: a). Բրոնզե թաս
երկրաչափական նախշերով (Կարակում, Ք.ա. 3- 2-րդ հh):
b). Խեցեղեն
երկրաչափական նույն նախշերով ( Մեծամոր, Ք.ա. 3-րդ հզ ): Նկ.
7a).Դամբարան Աջի Կուիի նեկրոպոլից ( Ք.ա. 3-2-րդ հհ ): Նկ.
7b).Դամբարան Մեծամորից (Ք.ա. 3-2-րդ հհ: Տե'ս նաև
«Կատնա»,
Մաս
I, Նկ. 8 e,f,g , Նկ. 10 a,b,c):
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Դիտարկող դամբարաններում կանացի առատ զարդեղենը
խոսում է տվյալ համայնքներում կնոջ զբաղեցրած նշանակալից դերի
մասին, հաստատում մայրիշխանությունը Կարակումում, հատկապես որպես
հիմնականում երկրագործական համայնքներ, իսկ զարդեղենների մեջ
սարդիոնե ուլունքները դրանք առնչում արևմուտքի` թերևս փոքրասիական
Սարդիոն քաղաքի հետ (Լիդիա), որտեղից էլ հույները տվել են այդ
հանքաքարի անվանումը 1:
«Մետաքսի ճանապարհին»
այդ ավելի քան
բնականոն է, հասնելու համար մինչև Չինաստանի սահմանը: Կանացի
զարդեղենի մեջ խոյագլուխ և այծագլուխ քորոցները ակնարկում են նաև
մանր եղջրավոր անասնապահության և դրանց սրբազանեցման մասին, ինչը
հատուկ էր երբեմնի կիսաքոչվոր ցեղերին և արիական կենցաղային ու
հոգևոր մշակույթին (օրինակ` այծը հայկ. ժայռապատկերներում կամ
իրան. Ֆառը-խոյը): Նույնն էր նաև Առաջավոր Ասիայում և անգամ
արևմտյան թոխարների պարագաներում:
1Սարդիոնը օբսիդային քար է, հասպիսի, ագաթի և այլ
թանկարժեք քարերի հետ առատ նաև Հայկ. լեռնաշխարհում և
մշակվել է դեռևս բրոնզե դարում: Դրանց վերագրվել են մոգական
հատկանիշներ:
«Գիլգամեշ»
պոեմի մի տարբերակում, հերոսը
«անմահության ծաղկի»
որոնումներում
«լեռներով և գետերով»
հասնում է
«քարերի այգի», որտեղ սարդիոնը պտուղներ է
բերում, լաջվարդը աճում խիտ տերևներով»
և որտեղ հանդիպում
է ջրհեղեղից փրկված շում.-աքքադ.
Նոյ-Ուտնապիշտիմին…: Սարդիոնն ու
հասպիսը հիշատակվում են նաև Հովհաննու
«Հայտնությունում»
:
|
Փոքր-ինչ այլ էր Մեծամորի պարագան, որտեղ երկրագործության
հետ (դաշտային առատ քարե ֆալլոսներ) կարևորվել է նաև խոշոր
եղջրավորների անասնապահությունը (զոհաբերության առատ ոսկերոտիք),
սակայն առանձնապես մետաղաձուլությունը` ինչը կարակումյան
տնտեսության պարագան չէ: Երկրորդ, Մեծամորը բնակեցված է եղել Ք.ա.
6-րդ հզ-ից և դատելով արտադրական կացութաձևից և հավատամքային
սկզբունքներից արդեն անցել էր հայրիշխանության, թեև Մեծամոր
գետանվան մեջ առկա է մայրիշխանության արձագանքը ( որտեղից էլ
տեղանունը ): Եվ եթե այն հիրավի շում. աղբյուրներում հիշատակվող
Արատտան է, ապա նախ այդ անվան մեջ առկա է Ար-ատտա դեռևս մայր
դիցուհու առկայությունը (
«ատտա»-մայր կամ հայր, հմմտ. Նինատա
դիցուհի, Տուշրատտա` միտանական արքայանուն և անգամ Աթա-թուրք,
բառացի`
«թուրքերի
հայր»
): Առավել ևս, որ շում.
Էնմերկարն ու Արատտայի տերը վիճում էին վասն Ինաննա աստվածուհու
հովանավորության, որն հավակնում է լինել հայոց Անահիտը, թե’
երկրագործության և թե’ գիտությունների, արվեստների ու արհեստների
հովանավորուհին: Այսքան ընդհանրությունների մեջ բնավ զարմանալի չեն
նաև երկրաչափական նմանատիպ զարդանախշերը (Նկ. 6, a և b):
Զուգահեռների խիստ որոշիչ տարրը գալիս է դամբարաններից: Կարակումում
դրանք ունեն դեպի հյուսիս ուղղվածություն` հիմնականում նույնը նաև
Մեծամորում և հայկական այդժամյա այլ հնավայրերում: Զի, հյուսիսը
դիտվում էր որպես անդրաշխարհ, դեպի ուր մայր էր մտնում Արեգակը և
դուրս գալիս առավոտյան: Այն, որ հանգուցյալների հետ դնում էին
ուտեստեղեն և կենցաղային, պերճանքի թե հավատամքային պիտույքներ`
առկա էր Առաջավոր Ասիայի համարյա բոլոր ավանդույթներում:
Սակայն
այն, որ հանգուցյալներին թաղում էին կծկված և հատկապես աջ կողի
վրա` ինչպես Կարակումում, հիմնականում` Մեծամորում, առավել
Էլար-դարան ու հայկ. այլ հնավայրերում` հատուկ էր միայն արիական
համայնքներին
( տե'ս այստեղ նաև
«Կատնա» քննախուզությունը,
Մաս I, Նկ. 10a-b-c ):
Կծկված` հասկանալի է, ենթադրում էր նիրհի վիճակ,
իսկ աջ կողի վրա` որպես
«հաջող ճամփորդություն»
` ինչպես
աջող-հաջողություն ակնկալող դեպի աջ պտտվող սվաստիկան:
Մենք
այստեղ կարող էինք արդեն միջանկյալ վերջակետ դնել ու եզրահանգել,
որ կարակումյան քաղաքաքրթության կրողները այստեղ հայտնվել են Հայկ.
լեռնաշխարհից, այլերը` մինչ այդ և հետո, ի դեմս թոխարների հասել
չինական սահմանները, մեկ ճյուղը շրջանցել է Կասպից ծովն և
ուղևորվել դեպի Եվրոպա, մյուսը` իջել դեպի Հնդկական թերակղզի,
ինչպես համոզում են հնդեվրոպաբանության վերջին տեսությունները
(Նկ.9):
3Նկ. 9: Նախահնդեվրոպական
բնօրրանը Հայկ. լեռնաշխարհում և դրա համասփռումը Ք.ա. 6-5-րդ հհ
սկսյալ, ըստ Գամկրելիձե-Իվանով տեսության (“Scientific American”
N° 12, 1989 թ.):
Սակայն, մեր
անակնկալները այստեղ չեն սպառվում:
Կապված արծվագլուխ դիք-դիցուհիների արձանիկների և այլ
արտեֆակտերի հետ, հնագետ Գ. Ռոսսո-Օսմիդան դիցաբանների օգնությամբ
վերագտնում է շումերա-աքքադ. դիցարանում հայտնի Էտանայի առասպելը:
Ըստ այն, արծիվն ու օձը համերաշխորեն ապրում էին Կենաց ծառի սնարին
և ստորոտում, մինչև արծիվը խժռում է օձի ձագերին: Վերջինս,
Ուտու/Շամաշ արևաստծո խորհրդով թաքնվում է ցլան լեշի մեջ, և երբ
արծիվը իջնում է կերակրվելու, բռնում է նրան, փետրահարում և գցում
«խոր վիրապ»: Քիշ քաղաք-պետության անժառանգ Էտանա արքան,
աստվածների խնդրանքով դիմում է արծվին և համոզում բուժել նրան ու
իրեն հասցնել երկինք` ծննդաբերության դիցուհու մոտ, ձեռք բերելու
համար
«բեղմնավորման բույսը», ինչը ի վերջո իրականանում է
( հմմտ.
Գիլգամեշն ու
«անմահության ծաղիկը», որը նրանից խլեց խորամանկ օձը…
): Զի, Քիշի արքայացանկում հիշատակվում է Բալիհ անունով Էտանայի
որդին, իսկ ինքը համարվում իբր ջրհեղեղից հետո արխայիկ դինաստիայի
առաջին արքան ( իրականում` 12-րդ, Ք.ա. 3-րդ հզ 1-ին կես): Կան այս
ավանդույթի ավելի հին և այլազան` տարբերակներ, իսկ այն դիցաբանների
կողմից դիտվում է իգական պաշտամունքի արական տարբերակը`
խորհրդանշելով մայրիշխանությունից հայրիշխանության անցումը:
Ահա
այս ավանդույթի առանձին դրվագներն են գտնվում կարակումյան
մշակույթում, ինչն էլ ոմանք շտապում են
«կարճ միացմամբ»
այն առնչել
ուղղակի Շումերի և Միջագետքի հետ:
Նկ.9 ( a,b,c,d,e,f ): Դրվագներ Էտանայի առասպելից, վերականգնված
Կարակումի տարբեր պեղածոներից
( կնքադրոշմեր,
պաշտամունքային պիտույքներ, ևն: Ք.ա. 3-2-րդ հh):
Նկ. 10:
Դիցամայր զույգ օձերով (արձանիկ կրետե-միկենյան Կնոսոս պալատի
սրբարանից: Ք.ա. 16-րդ դ. ):
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Կարծում ենք անմիջապես կռահվեց, որ այդ
«արծիվը»
վերոնշյալ Անզուդ
հավքի մեկ տարբերակն է, սողունը`
«անեծքի չենթարկվող օձը», ինչպես
ամբողջ Կենաց ծառի դիցամոտիվը, մինչև աստվածաշնչյան հեռավոր
տարբերակը: Ուստի, Էտանայի առասպելում արծիվը իգական արեգակի
բանբերն է կամ իպոստաս-կերպարանափոխությունը, իսկ օձը ստորին աշխարհի
ներկայացուցիչը` սկզբունքորեն զույգ, ինչպես կրետե-միկենյան
դիցուհու և շատ այլ պարագաներում (Նկ. 10):
Արծիվ-արեգակ-թևավոր
դիցուհի աղերսը շատ հին դիցամոտիվ է ( Նկ. 3a-b-e-f ): Այս առումով
հնխ. *aųo-հավ-սկիզբ-նախնի եզրը, թերևս իր մեջ պահում է
Այ-Այա
հնագույն նախամոր
«ռելիկտային ճառագումը»
, ինչպես հուն. οίωυόζ-
«գիշատիչ
թռչուն»
, իռլ. ai-կարապ, հին սկանդ.
āi –
«պապի
պապ»
, ֆրանս. aïeul/aïeux –նախնիք, aigle-արծիվ, իսկ հայ.
այա-մեծ
մայր, բայց նաև հնխ. *ay-այրել և *այ
դիցարմատով անչափ շատ
դիցական հասկացություններ և դիցանուններ (օրինակ` ալթայյան
լեզուներում Ai-լուսին և ամիս):
Մենք այսքան չէինք վստահի
ստուգաբանությանը, եթե թռչուն-հավքը մի շարք տիեզերածնական
առասպելներում հանդես չգար որպես արարչական նախասկիզբ (փառահեղ
մեկ օրինակը եգիպ. Aâ-Այա հավքն է, այդ մասին` Երկրորդ մասում), իսկ որպես
իգական սկզբունք չառնչվեր նաև արեգակի, կրակի և հաճախ նաև հոգու և
ոգու հետ: Այսու, մենք հիմքեր ունենք Էտանայի, Անզուդ հավքի, Կենաց
ծառի` ինչպես նաև արծիվ-օձ
հակամարտության ակունքները որոնելու
այլուր: Առավել ևս, որ այդ հորդորում է Անզուդ հավքը, թռչելով դեպի
Հուրրում լեռն ու Հուրիա-Հարիա երկիրը:
Նկ. 11: Ջրահավքեր
Գյոբեկլի թեփե հուշարձանի կոթողներից մեկի վրա (Ուրֆայից ≈10-15 կմ,
Ք.ա. 10-9-րդ հհ):
Նկ.12: Պարուրաձև կառափով երկնային նույն մայր
ջրահավքը իր զույգ ճտերով ( հայկ. խեցեղեն, Ք.ա. 3-2-րդ հհ):
Նկ.13:
«Երկնային պարույրից»
սերվող զույգ և հակադիր կեռխաչեր,
առկա են սրբազան այծը, երկրային արարածներ,
ձախ անկյունում` օձը
( հայկ. ժայռապատկեր, Արագած, Ք.ա. 3-րդ հհ ?):
Նկ.14 (a,b,c):
«Տիեզերական աղետ»
կոչված երկնային հավքի և երկրային/ստորգետնյա
օձի հավերժ հակամարտությունները հայկ. ժայռապատկերներում: a.
պատկերի վերևում երկնային հավքը ներկայացված է
«տիեզերական
ձու»
-արեգակը
կտուցին: b.պատկերում ևս առկա է արարչական այծ-կայծակը` ինչպես Նկ. 3e/f-ում դիցահավքը առյուծների գավակին: Պատկեր
c.-ում երկգլխանի վիշապօձը պատրաստվում է կուլ տալ արեգակին
(տարերքի այլաբանություն, Գեղամա լեռներ, Ք.ա. 5-4-րդ hh):
Օձ-հավք-արեգակ հակամարտության մասին տե'ս նաև
«ԶԻԳՖՐԻԴ
–ARMINIUS ?»
հոդվածը, Նկ. 3a-d,
«Մոգական 7 թիվը», Մաս
II, Նկ. 5a)
:
Նկ.15a: Եռահարկ տիեզերք: Կենտրոնում` երկինք-կեռխաչ-արեգակն է
(հուր տարերք), միջին գոտում` 4 հավքեր-հողմերը (օդ տարերք),
ստորին գոտում` 12 ձկներ (ամիսներ, 8 և 4 թռչունների միջև: Ջուր
տարերք: Գունավոր խեցեղեն Սամարրայից, Ք.ա. 5-րդ հզ): Նկ. 16b:
Երկնային հավքի և վիշապօձի հավերժ հակամարտությունը, վասն կենսատու
արեգակի ու կյանքի: 5-րդ փուլում վերջինս վերածվել է կեռխաչի, իսկ
վիշապօձը անհետացել` հետագայում վերստին հայտնվելու համար:
Կենտրոնում եռաթև խաչը խորհրդանշում է և’ եռահարկ տիեզերքը, և’
հնդարիական
«Վիշնուի արարչության 3 քայլերը»
, և’ տարվա այդժամ 3
հաշվվող եղանակները ( քրեղան Շենգավիթ հնավայրից, Ք.ա. 3-րդ հզ):
Նկ. 16: Հերմեսի գավազանը: Այն Կենաց ծառի այլաբանությունն է,
զույգ օձերը` երկրային
հակադրությունները և
հնդարիական կունդալինի իգական-արական
կենսաուժերը, որոնք ձգտում են հոգևոր կատարելության: Վերևում` մեզ
արդեն քաջածանոթ
«երկնային
հավքի»
կամ
«արեգակի
թևավոր սկավառակի»
այլաբանությունը այլ իմաստավորմամբ ( ի դեպ հնխ. *aiu- կենսաուժ,
սանս. āyuš, եբր. xaya-կյանք: Հմմտ. Եվա, խեթ.
GIŠeya-Կենաց ծառ,
ռուս. ива-ուռի, ճապ. aynu-ուռի և այնուների տոտեմ-անվանատուն…):
Նկ.17: Նույնը արդեն հասուն և քրիստոնեական վերաճով և որպես
կաթողիկոսական գավազան: Վերևում, եռանկյունի-տիեզերալեռան մեջ` “Է”
գերատվածությունը որպես Հայր Աստված, նրա տակ` Որդի Քրիստոսը որպես
կյանք ու Կենաց Ծառ, ներքևում ` վերջինիս աջ ու ձախ կողմերում`
նույնպես երկվություն և հակադիր սկզբունքներ մարմնավորող օձեր,
որպես
«հակադրությունների պայքարի ու միասնության»
օրենքի հին նախատիպը
(Թիֆլիս, 19-րդ դ., այժմ Էջմիածնի թանգարան ):
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Պատկերային այս
«էքսպոզիցիային»
հիշատակման կարգով հակիրճ
հավելենք.
- Էա-Այա երկրում սրբազան Կաղնին, ստորև` վիշապով, սնարին` Ոսկե Գեղմը հավքի
փոխարեն
(ըստ
«Արգոնավորդներ»
առասպելի,
Նկ.18):
- Գերմանո-սկանդ. ավանդույթներում Օդին գլխավոր աստծո Իգգդրասիլ 9 ճյուղանի
տիեզերածառը ( կարակումյան օրինակում`6 (Նկ 9a.), որը հավք-արեգակի հետ
կազմում է 7, ինչպես մեծամորյան ջահի`Ք.ա 3-րդ հզ, ավելի ուշ`
փոխառյալ հրեական մոմակալի պարագաներում… Տե'ս
«Մոգական 7 թիվը»,Մաս
II,Նկ. 5b-c), որի կատարին թառում է
«իմաստուն արծիվը», իսկ արմատներում` Նիդհյոգգ վիշապն ու օձեր:
- Հին Արևելքում, Հնդկաստանում, Հունաստանում և Հայաստանում կար տոնածառի
հետ կապված Ամանորյա մի ավանդույթ: Քրմերը հմայական խոսքերով
հանելուկային «հարցուկ» էին անում տոնածառ-տիեզերածառին.
«Ծառ մի կայր ի մէջ տիեզերաց, ո’չ տերեւ ունէր, ո’չ ճիւղ
եւ ո’չ արմատ: Արծիւ մի նստեալ էր ի վերայ նորայ, որ ո’չ գլուխ
ունէր, ո’չ յոտ եւ ո’չ թեւ: Տեսանէին տիեզերքն եւ լսէին արարածք,
հիացան եւ խռուեցան հրեշտաք, հարցին ցնայ եւ ասէն.
Զի՞ նչ ես դու, որ նստեալ էս ի ծառ ... »:
(տե'ս
«Ամանորյա
և ամենօրյա խոհեր ու խորհուրդ»
ակնարկը):
Ակնհայտ է, որ
«ո’չ թև, ո’չ ոտք, ո’չ գլուխ չունեցող արծիվը»
արեգակն է,
ավելի ստույգ` վերին աստվածությունը
( քրիստոնեական հրեշտակները`
երբեմնի թևավոր կերպարները…), անարմատ-անտերև ծառը` տիեզերքի
աներևույթ կառույցը, իսկ Ամանորյա արարողությունը` նախորդ տարում
խախտված տիեզերակարգի վերականգնումը, ինչը Էտանայի առասպելում
այլորեն իրականացնում է Ուտու արևաստվածը, նախ պատժելով ուխտադրուժ
արծվին, ապա վասն կյանք-սերնդի շարունակության հորդորելով Էտանային
բուժել ու փրկել նրան:
- Կապված
«Սասնա ծռեր»
տիեզերավեպի քննախուզության հետ, Մ.Աբեղյանը
անդրադառնում է
«Կենաց ջրերի առաջը կտրող»
և
«արեգակ-աղջկան
հափշտակող»
վիշապի դրվագին, որից մթնում է աշխարհը, մինչև Սանասարի
հաղթանակը նրա դեմ: Համարյա ինչպես հնդարի. Ինդրան, բայց առավել`
ինչպես վերոնշյալ հավք-օձ հավերժ հակամարտության այդքան
պարագաներում:
Այլ մեկ տարբերակում.
«…Տղան ուզում էր լույս աշխարհք ելնել: Զմռուտ հավքը
(վարիանտ`
Արծիվը) բույն է դրել ծառի գլխին: Ամեն տարի նա ձագեր է հանում,
բայց վիշապը նրա ձագերն ուտում է: Այդ հավքը միայն կարող է
(տղային) լույս աշխարհ հանել: Տղան թագավորի խորհուրդով ման է
գալիս, գտնում է արծվի ծառը:
«Նստում ա էդ ծառի տակին, Վիշապի
ճամփեն պահում: Մի քիչ կենում ա, տենում ա` մի եքա Վիշապ հրեն
եկավ, շուլալվեց ծառը, որ Զմռուտ ղշի ճուտերն ուտի. Էն սահաթին
հանում ա («կեծակե»
) թուրը, տալի սպանում…»
: Զմռուտ հավքը
երախտահատույց լինելու համար տղայի խնդրանքով` նրան հանում է լույս
աշխարհ
»
(Մ.Աբեղյանը,
«Երկեր», հատոր Ա, էջ 384):
Այստեղ ևս բնական տարերքների այլաբանություն է, տղան` Սանասար-արևալեռը
(արեգակի արական տարբերակը ամպրոպային երանգավորմամբ),
«կեծակե թուրը»
` ամպեր թրատող կայծակը
(այլուր առյուծը պատկերվում է թուրը ձեռքին, պաշտպանելու համար
Արեգակին, հմմտ. պարս. խորհրդանիշը…), Վիշապը`
«արևի վրա
հարձակվող»
վիշապանման ամպերը,
«Կենաց ջրերը»
` անձրևը,
«խավարից
լույս աշխարհ դուրս գալը»
` երկնքի պարզեցումը, իսկ
դիցաբանորեն` հերոսների երկունքը անհայտից…
Եթե ընկալեցիք վերոնշյալ թեկուզ չափազանց հակիրճ «էքսպոզիցիան», ապա դժվարություն պիտի չունենաք եզրահանգելու, որ
Էտանայի առասպելը հազարամյակներ ի վեր խմորված տիեզերական
պատկերացումների ընդամենը մեկ չափազանց համեստ և կեցականորեն
որոշակի պատմական անձին մակերեսորեն հարմարեցված ավանդույթ է, որն
այդուհանդերձ խորքային անչափ խորիմաստ բովանդակություն և
բարոյափիլիսոփայական խորհուրդ ունի: Դրանք ոչ մի դեպքում
Միջագետքում չեն ծնվել, ոչ անգամ տիեզերածառի ու
տիեզերարարաչության պատկերացումները, որոնք
«մշակութային
դիֆուզիայի»
բերումով այստեղ են հասել այլաբանորեն
«Անզուդ հավքի»
թևերով ( ի վերջո
«գաղափարները ևս թռչում
են»...):
Այստեղ զարմանալին միայն այն է, որ հարգարժան
Գ. Ռոսսո-Օսմիդան և աշխարհի
այդքան հեղինակավոր տեսաբանները տարրական այս
իրողությունները չգիտեն:
Թերևս նրանց թվային համակարգն ու
«բարձրագույն մաթեմատիկան»
սկսվում են 7 թվանիշից...
Այսքանով հանդերձ, առավել նշանակալից
բացահայտումներն ու
բուռն անակնկալները դեռևս առջևում են...
.
Նկ.18 :
Ա/ուրարտական հարստությունը Սարդուր
II-րդի օրոք, Ք.ա. 743 թ.: Հյուսիսում (կապույտով )
Էա-Aia երկրամասը համանուն կենտրոնով: Այն համապատասխանում է
Կոլխիդայի շրջանին, որտեղ
հիրավի պեղվել են զգալի քանակությամբ ոսկեղեն իրեր: Ըստ ոմանց,
Ոսկե գեղմը առնչվում է սվանների
մեկ ավանդույթի հետ, ըստ որի ոչխարի գեղմը հիրավի ծառայել է
գետերում ոսկու փոշու հանույթին:
Հուն. առասպելի հիմքում վստահաբար կան պատմական իրողություններ:
Անհայտ է միայն, թե ինչո՞ւ
երկրամասը կոչվել է Այա, Սրբազան Կաղնով պուրակը` Էա, երկրի արքան`
Այետա-Էետա: Սակայն
վստահ է մեկ բան, որ այն աղերսվում է Առաջավոր
Ասիայում համատարած Էա-Հայա աստվածության
հետ: Մեզ համար այն նաև Այա-Էյա-Էա լծորդման ևս մեկ վկայություն է:
Մնաց հիշեցնել, որ այ-հայը
հայոց ինքնանվանումն է, որ Հայաստանի տարածքում Ք.ա 2-րդ հզ
գոյություն է ունեցել Հայասա պետությունը, Վանի հյուսիսային
տարածքում` Այադու-Հայադու
երկրամասը, և ի վերջո այն ՀԱՅԱՍՏԱՆ անվանման հիմքում է...
( քարտեզը`
http://fr.wikipedia.org/wiki/Fichier:Urartu_743-fr.svg
):
(Առաջին մասի
ավարտ)
¡ ¡
¡
Ալեքսանդր Արորդի Վարպետյան
Մարսել, 25 մայիսի 2009 թ.
|
|
|