ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 

Ա. ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐԸ  ԵՎ  ԷԻԶՄԸ

                                           ( հղումներն հիմնականում արվում են համացանցում մատչելի                                                      Արթուր Շոպենհաուերի ռուս. «О ВОЛЕ В ПРИРОДЕ »-գերմ.
                               
«Über den Willen in der Natur»-1836
թ., «Բնության մեջ կամքի մասին»
                 
                       աշխատությանը` ցավոք միայն ռուսերեն լեզվով և կից հասցեով.    
          http://www.freebooks.do.am/load/o_vole_v_prirode_artur_shopengauehr/22-1-0-1006):

   A. Schopenhauer (1788-1860)
                                                  «Եվ քանզի իմաստությունը բնորոշվել է որպես սկզբնապատճառի և ճանաչման
                                                           առավել արժանի գիտանք, ուրեմն իմաստությունը հարկ է ընդունել որպես
                                                              ԷՈՒԹՅԱՆ գիտություն» (Արիստոտել, «Մետաֆիզիկա», Գիրք 3, գլուխ 2 ):

    «Ի՞ նչ կապ…»- պիտի տարակուսեին թերհավատները, փնթփնթային` ակադեմիականները, փնչար` գրոց-բրոց միջակությունն ու վերստին փրփրեին կիսագրագետ ընդդիմախոսները:    
    Բայց թե~…

   
   Որքան էլ բազմագետ, խորիմաց, խոհուն թե իմաստուն, անտիկ, միջնադարյան թե արդի մտածողներն ու դասականները իրենց փիլիսոփայությունների հիմքում ունենում են մեկ կամ երկու հիմնական թեմաներ ու քիչ թե շատ որոշակի սկզբունքներ: Պյութագորականների մոտ այդ Տիեզերքի հիմքում թվային համակարգն էր, Պլատոնի ուսմունքում` դրա հետ առնչվող նախասկզբնական էյդոս-նախագաղափարները («ինքնին գաղափարներ»), Արիստոտելի մոտ` հանրագիտական իմացությունը, գիտական տրամաբանությունն ու կատեգորիաները, Սպինոզայի պարագայում` causa sui-ինքնապատճառը, Գ.Վ. Լայբնիցի ուսմունքում` մոնադները, Կանտի փիլիսոփայության մեջ` դեռևս Սոկրատեսի մոտ հայտնված «ինքնին իրը», դաոսիզմում` «աստվածային ուղին», Նիցշեի մոտ` «կամքի իշխանության», «հավերժ վերադարձի» և «գերմարդու»  գաղափարները, Ֆրեյդի տեսության մեջ` սեռական «լիբիդոն», մատերիալիստների մոտ` նյութն ու շարժումը, Է. Հուսեռլի ուսմունքում` էյդետիկան (զուտ էությունների ուսմունք ), Ա. Էյնշտեյնի տեսության մեջ` հարաբերականության սկզբունքը և այլն: Եվ հենց այդ հիմնական թեզը կամ թեմաներն էլ,  որոնց շուրջ ծավալվում է նրանց ընդգրկուն թե պակաս փիլիսոփայությունը, աշխարհաճանաչողության ծանծաղուտներում դառնում են համամարդկային մտքի հենաքարերից մեկը, թեև բոլորն էլ քիչ թե շատ սևեռվել են Տիեզերքի ծագման, սկզբնապատճառի և էությունների վրա: Այսինքն այն, ինչը անտիկ փիլիսոփաները համարում էին որպես իմաստության ասպարեզ` ի տարբերություն մյուս, տեսական թե կիրառական գիտությունների, իսկ սկզբնապատճառի շուրջ ցայսօր հակադրվում են իմաստասիրական երկու գլխավոր ուղղություններ` իդեալիզմն ու մատերիալիզմը, հայտնի որպես փիլիսոփայության հիմնական հարց: Եվ դարավոր հենց այդ գերխնդրականն էլ առանց ջղաձգությունների ու փոթերի ինքնաբերաբար արդուկվել ու լուծվել է Էություն-էիզմ ուսմունքում, հնարավորինս համադրելով համամարդկային ողջ ճանաչողությունը` սկսյալ տոտեմիզմից, անցնելով կրոնափիլիսոփայական  համակարգերը, ամենատարբեր ուսմունքները, մինչև ժամանակակից վերջին  գիտական բացահայտումները, հեռանկար բացելով դեպի այլ առեղծվածներ, հորիզոններ ու խորություններ:                                                                                                             
    Ա. Շոպենհաուերի պարագայում հիմնական այդ թեման «համաշխարհային կամքն» է, Կատնի «ինքնին իրը» հիմադրույթի վերաիմաստավորումն ու նրա մեծ  ջատագովը: Մինչդեռ, Ա. Շոպենհաուերի «համաշխարհային կամքը» կամ «կյանքի կամքը», որը Նիցշեի «կամքի իշխանություն» շարունակական թեզի նախատիպն է, մատերիալիստների կողմից բնորոշվում է որպես «մութ և իռացիոնալ» հասկացություն: Փորձենք հասկանալ Ա. Շոպենհաուերի հիմադրույթը, հիմնականում շարադրված նրա «Die Welt als Wille und Vorstellung»- «Աշխարհը որպես կամք և պատկերացում»  գլխավոր, երկհատորյա աշխատությունում (ռուս. «Мир как воля и представления », հատ.1-1818/1819 թթ,  հատ.2-1844 թ.):

   Այն, ինչը Կանտը ենթադրում և երևույթին հակադրում էր որպես կատարելապես անճանաչելի «ինքնին իր» և  բոլոր երևույթների տակ ընկած «սուբստրատ» ( հմմտ. ըստ էիզմի էություն և երևույթ հիմնադրույթներն ու դրանց փոխառնչությունը), Շոպենհաուերը բնորոշում է որպես կամք, որը յուրաքանչյուրս հայտնաբերում ենք մեր Ես-ի մեջ: Ըստ նրա, այն նախորդում է ճանաչողությանը, մտքին ու գիտակցությանը, զի դրսևորվում է ողջ բնության մեջ, բուսակենդանական աշխարհում և ավելի ցածր գոյացություններում: Եվ այդ կամքը նա  բնորոշում է որպես միակ «ինքնին իրը», միակ ինքնապատճառը, միակ հիրավի ռեալականությունը, միակ ինքնածին և մետաֆիզիկական սկիզբը աշխարհում, որտեղ մնացյալը միմիայն երևույթ  է, ըստ նրա` Vorstellung-պատկերացում 1:

    1 Ըստ Շոպենհաուերի ֆիզիկայի սահմանը մետաֆիզիկան է, մեջբերելով Կանտի համոզմունքը. «Ակնհայտ է, որ բնության սկզբնական գործողությունները պետք է լինեն մետաֆիզիկայի թեման»  (վերոնշյալ հիմնական աղբյուրը, էջ 12):

  2  Անդրադառնանք, որ տիեզերական բոլոր երկվությունների պես կամքը ևս ունի իր ավերչական-էնտրոպիկ դրսևորումները,
որոնք  ընդհանրական դիտարկումներում սովորաբար անտեսվում են, ինչպես
 
√64-ից  արմատ կարող են հանվել և'  -8, և' +8 կամ թվաբանական որոշ խնդիրներում  կարող է ստացվել -1 մարդ: Որպես իբր անիմաստ կամ աննպատակահարմար դրանք հաճախ անտեսվում են,  թեև "-1 մարդը"  բարոյապես, որակական  կամ էնտրոպիկ առումով  իմաստալից է...


    Նրան շատ բան չեն ասում «բնության ուժ» (сила природы ), «կյանքի ուժ» («сила жизни» )  կամ «արարաչության հակում»2(«влечение к созиданию» )  հասկացությունները, կամ ասում են այնքան` որքան x, y, z սահմանումները,  որոնց հակադրում է «կյանքի ու լինելության կամք» կամ «համատիեզերական կամք» բնորոշումները: Զի, այդ դրսևորվում է ոչ միայն բնության` այլև Տիեզերքի բոլոր գործողություններում: Իմացությունն ու կամքը համարելով հանդերձ անքակտելի, նա առաջնային է դասում կամքը, զի այն պայմանավորված չէ իմացությամբ` այլ ընդհակառակը: Կամքը համարում է «հոգու ռադիկալը» կամ բաղադրիչը («տիեզերական միտք» կամ «տիեզերական հոգի» համաբանությամբ և հարաբերակցությամբ),  հոգին դիտում որպես կազմաբանորեն բարդ գոյացություն, կապում νοΰς,-նուուս  ինտելեկտի հետ ( հուն. միտք, որտեղից նոոսֆերա-ներոլորտ հասկացությունը), վերջինս համարելով երկրորդական և ձեռքբերովի, իսկ կամքը` որպես «ինքնին էություն» ( «сущность в себе», էջ 21),  որով պայմանավորված են բոլոր գոյացություններն ու երևույթները: Ինտելեկտը ներկայացնելով որպես «ուղեղի ֆունկցիա», այսինքն արտաքին աշխարհի արտացոլանք, նա ճշտում է նաև բուն ռեալականության և իդեալականի փոխհարաբերությունը, առաջինը որպես «ինքնին իր-կամք», երկրորդը` որպես վերացական «Vorstellung-պատկերում-представление» (ըստ հինդուիզմի` մայա-պատրանք...):

    Ինչ վերաբերում է շարժմանը, ապա Ա. Շոպենհաուերը տարբերակում է դրա երկու տարատեսակներ. մեկը` երբ շարժումը հրահրվում է «ներսից», իմա` ներքին «կամքով», երկրորդը` դրսից, որպես պատճառ, որը նույնպես միջանկյալ ինչ-որ գոյացության կամքի դրսևորումն է: Ստացվում է, որ Սպինոզայի նախաստեղծ causa sui-ինքնապատճառը  և Կանտի «ինքնին իրը»  համադրվում են ի դեմս նախաստեղծ «համաշխարհային կամքի», մինչդեռ այդ բոլորը նույնանում վերին գերԷության ու նրա դրսևորումների հետ, որոնք ավելի ու ավելի ակնհայտ են դառնում էվոլյուցիոն բարձրագույն գոյացություններում, որպես իբր «լինելության կամք»: 
       Այս գործընթացում բանականությունն ու գիտակցությունը առաջանում են հենց որպես կամքի առավել դրսևորման անհրաժեշտություն  (այս մասին` ստորև):   
       Ա. Շոպենհաուերը իր այդ հիմնադրույթը հիմնավորում է ամենատարբեր ասպարեզների հանգամանալից դիտարկումներով (ֆիզիոլոգիա, պատոլոգիա, անատոմիա, բուսականություն, ֆիզիկական աստղաբանություն, կենդանաբանական մագնետիզմ, հոգեբանություն և հիպնոս, լեզվաբանություն, չինագիտություն ևն), համաբանություններ բերելով անգամ հին իմաստություններից և կրոնափիլիսոփայական համակարգերից: Օրինակ. «Ազուն, այդ անգիտակցական կամեցում է, որը բորբոքում է կյանքի պահպանման համար համապատասխան գործունեություն, ինչպես շնչառությունը և այլն» (Asu is unconscious volition, which occasions an act necessary to the support of life, as breathing etc. (մեջբերումը. «Asiatic researches», Vol. 8, p. 426): Եվ ընդհանրապես կյանքը դիտում է որպես կամքի դրսևորում, որի արտահայտություններից մեկը կենսապրոցեսներին ուղեկցող ցանկությունն է: Ըստ նյայա  ուսմունքից նրա այլ մեկ հղման (nyâya-հինդուիզմի «օրթոդոքս» դպրոցներից մեկը ). «Կամեցումը (volition, yatna), կամքի լարումը կամ երևակումը այդ գործողության ինքնորոշումն է, որը պարգևում է բավարարվածություն, իսկ ցանկությունը` առիթ է առ այն, ընկալումը` մոտիվացիա» ( «Transactions of the Asiatic society of Great Britain», 1824 г.,  стр. 110: «Воля (volition, yatna), напряжение или проявление воли есть самоопределение к действию, доставляющее удовлетворение; желание -повод к нему, восприятие -его мотив):

  Ահա հիմնական ուրվագծմամբ Ա. Շապենհաուերի «համաշխարհային կամք» կամ «կյանքի կամք» հիմնադրույթների էությունը, որոնք ոմանք` հիմնականում մատերիալիստները, համարում են «մութ ու իռացիոնալ»,  իսկ Ի.Կանտին, Ա. Շոպենհաուերին ու համախոհներին` օբյեկտիվ կամ աթեիստ իդեալիստներ, Ա. Շոպենհաուերին` նաև վոլյունտարիզմի կարկառուն ներկայացուցիչ ( կամքն ամենայն գոյության առաջնահիմքն համարող փիլիսոփայական հոսանք):  
    Ինչ վերաբերում է կամքի բնորոշմանը, ապա այն միշտ էլ տեղիք է տվել բազմաթիվ ու բազմազան մեկնությունների: Ոմանք այն ներկայացնում են որպես բարոյական կատեգորիա, այլք` որպես գիտակցության ուրույն դրսևորում: Ըստ մատերիալիզմի, կամքը մարդու գիտակցական նպատակաուղղվածությունն է, հիմնված բնության օրենքների վրա և կոչված վերափոխելու անկատար աշխարհը2 : Հայտնի բնախույզ  Ի.Մ. Սեչենովը կամքն համարում է «բանականության ու բարոյական զգացմունքի գործունյա կողմը», որի կենսաբանական հիմքը հանդիսանում է գլխուղեղի ցանցաձև գոյացությունը: Այն այսօր համարվում է կենսաէներգետիկ «մարտկոց» և ըստ կենսաբանական կարևորության` իմպուլսների զտիչ: Այն նաև  աղերս է ակնկալում ռուս այլ մեկ բնախոս Ի.Պ. Պավլովի «նպատակի ռեֆլեքս» նյարդային ֆունկցիայի հետ, որպես «կենսական էներգիայի հիմնական ձև»: Իդեալիստական փիլիսոփայությունը հակված է կամքը ընդունելու որպես կեցությունից ու գլխուղեղից անկախ հոգևոր մի ուժ, այստեղ ևս բանավիճելով «փիլիսոփայության հիմնական հարցի» շուրջ:  
     Իսկ ի՞ նչ է ասում այս ամենի մասին Էություն-էիզմ ուսմունքը:                                                                  
                                                                                   ¡  ¡  ¡

   
Նախ, այն մարդկային հոգի-ներաշխարհը դիտում է որպես կենսաբանական «գեներատորի»
հոգեէներգետիկ գոյացություն և ստորակարգում որպես եռահարկ կառույց, կազմված զգայական, բանական և ոգեկան ոլորտներից, իսկ դրանց համապատասխան ընկալվող իրականությունը նույնպես եռահարկ` երևութական-գաղափարական-էութենական ստորակարգմամբ, այլորեն` երկրի ֆիզիոլորտ-կենսոլորտ-ներոլորտ (νοΰς-նոոսֆերա կամ պսիխոսֆերա), ըստ ոմանց կեցական ու վերաճային` Փոքր Կենցաղ (ձև, երևույթ) -Իդիէլ (ձև և բովանդակություն)-Իդեալ (բովանդակություն ) ու նման բազմաթիվ համաբանությունների: Վստահաբար երրորդությունը համատիեզերական սկզբունքներից մեկն է և այլորեն գոյություն է ունեցել նախատիեզերական սաղմում կամ գերԷության մեջ3 (տե'ս կից և հարակից հասցեներով    «Կամքի ուժ» (անհայտ նկարիչ) 
www.eutyun.org\S\E\Verite\V_090224_Verite_SP.htm ):         
 

  3 Ի տարբերություն քրիստոնեական «Հայր, Որդի և սրբ. Հոգի» երրորդության, որտեղ միտումնավոր անտեսված է իգական սկզբունքը, գնոստիկայից սերվող գաղտնագիտական որոշ դպրոցներում սահմանվում է «Էություն (Հայր, ոգեղեն սկզբունք), սուբստրատ (Մայր, նյութական հիմք) և կյանք (Որդի)» երրորդությունը ( հայկ. այբուբենում` Այբ-Բեն-Գիմ, տե’ս «Ծննդոց Այա», էջ 750-752):

 4 Ուշագրավ է, որ հայերեն «կամք» բառի հիմքում «կամ»-լինել, ցանկանալ արմատն է, ինչպես շում. gam-հակում, միտք, սանս. kam-փափագ, նպատակ, kama-կամք,  հնդարիական Կամա սիրո դիցանվան մեջ` որպես ցանկության մարմնացում ու անձնավորում (Բրահմանի սրտից ինքնածին աստված ),  իսկ ճապ. դիցարանում kami էին կոչվում ակունքների, ջրվեժների թե լեռների  ոգիները, հեռավոր առնչություն ունենալով հայ. «քամի»-«այս»  դիցաբանական հասկացության հետ («սառը քամի»` «այ» դիցարմատով, հմմտ. անգլ. ice/«այս»-սառույց, այսբերգ-սառցեբուրգ և քամու հետևանքով տերևների սոսափյուններից գուշակությունները, ինչպես Անուշավան Սոսանվերի պարագայում ):

    Այնինչ «կամ» եզրի հիմքում ընկած է կա’  պարզարմատը, որի հոմանիշն է հենց  կա’>է’  էական բայը` հենց էություն իմաստով (հմմտ. նաև հայ. է-աստիք, հաստատ, Աստ(-ված ), հնդիրան. asta-է, կա’,  ռուս. есть-կա’, ֆրանս. est-է, կամ եվրոպ. Est-Արևելք և այլն): Այս բոլորում արձագանքում են նախնյաց աշխարհընկալումն ու կամքի վերաբերյալ կրոնափիլիսոփայական պատկերացումները, ինչը վերագտնում ենք կամքի այդքան բազմազան մեկնություններում ու դասական բնորոշումներում:

     

    Հոգի-ներաշխարհ համակարգում, կամքը որպես ոգեէներգետիկ գոյացություն և ոչ պարզապես զգացմունք, էիզմը այն` արիության, ազնվության, արդարամտության, Ի.Պ. Պավլովի «նպատակի ռեֆլեքսի», ոգեղինության ու այլ առաքինությունների հետ, դասակարգել էր ներաշխարհային ոգեկան ոլորտում, որպես դրա դրսևորումներից մեկը ( «Էություն» հատոր, էջ 432-436 ): Իսկ դրանք «և’ դրսից, և’ ներսից», «և’ վերից, և’ ներքևից» էութենական սկզբունքով թույլ և այլորեն դրսևորվում են անգամ պարզագույն գոյացություններում, զգայական ոլորտում և երևութա-գաղափարական իրականություններում, որպես հիրավի «կյանքի բնազդ կամ հակում», «ցանկություն» ու դրանով ուղեկցված կենսագործընթացներ, ավելի բարձր գոյացություններում` որպես իմացության հակում, «կայացման ձգտում կամ կամք», ինչպես արարչագործություններում  ոգեշնչումները` իրենց հոգէներգետիկ ու անբացատրելի պոռթկումներով4:

 

  Ահա այս առումներով, Շոպենհաուերի «համաշխարհային կամքը» դադարում է «մութ և իռացիոնալ» լինելուց, ներկայանում որպես հիրավի վերին գերԷությունից  ու նրա առայժմ ոչ շատ պարզ ներքին գործընթացներից հրահրված «Բիգ Բանգ»-ով ու վերջինիս փոխանցմամբ շարժում և համատիեզերական կամ «էվոլյուցիոն իներցիա»,  որպես «համաշխարհային հոգու ու մտքի» մեկ հատկանիշը, հավատամքային համաբանությամբ` «Աստծո ծրագրի»,  ըստ տելեոլոգիայի 5 ` «նպատակի» օժանդակ գործոնը: Նույն տրամաբանությամբ, այն հիրավի պիտի նախորդեր մարդկային ոչ միայն բանականությանն ու գիտակցությանը` այլև զգացմունքներին, դառնալով դրանց հրահրիչ ազդակն ու ուժը: Բոլորովի այլ խնդիր է այդ ֆենոմենի ընկալումը, մեկնությունն ու եզրաբանությունը, որոնք մնում են հատվածային ու մարդկային մտքի «ստեղծագործություններ», այդու էլ համատիեզերական ենթատեքստից դուրս` «մութ ու իռացիոնալ», ինչպես շատ այլ թեզեր ու տեսություններ:

 5 Տելեոլոգիա- նպատակաբանություն: Ուսմունք աշխարհի նպատակային կազմակերպվածության ու էվոլյուցիայի մասին: Արիստոտելից սերվող դրա տարատեսակներում ենթադրվում է իրերին ներհատուկ մետաֆիզիկական մի ակտիվ նախասկիզբ, որը շարժում և ձև է հաղորդում իներտ նյութին:
    Այնինչ
կիբեռնետիկական առումով  Նպատակ է կոչվում ամեն մի ինքնակարգավորվող համակարգի որևէ ալգորիթմով (գործողության նախնական տվյալներ) տրված վիճակ, որը փոփոխվող պայմաններում ստանում, պահպահում է այդ համակարգը: Նպատակահարմարություն- բնական կամ արհեստական համակարգի այնպիսի կառուցվածք և նրանում տեղի ունեցող պրոցեսների այնպիսի ուղղվածություն, որոնք ապահովում են համակարգի որոշակի վերջնական վիճակը:


 
6  Վեկտոր-եվրոպ. convection-կոնվեկցիա` լատ. vehere-տանել, ամբարձել, vector-ուղղություն հասկացությունից: Զուգահեռները` vehementia-եռանդուն զորություն, գոթ. wih-վեհ, սուրբ, տաճար, հին պարս. vahyah-լավագույն, հայ. վեհ-բարձր, վսեմ, վեհեր-ահ, հրաբխային  Վահ (որպես նաև արարչական երևույթ) և հրեղեն  Վահագն աստվածություններ, եբր. փոխառյալ Yah –աստված, Ահիահ-Յահվե-Եհովահ... ևն: Այս ևս հասկացությունների «կոնվեկցիոն շրջանառություն» է, ինչն արտացոլում է նախնյաց տիեզերաբանական պատկերացումները:

  Ընդհանրապես Նիցշեն ինքն է եղել երկչոտ, որոշակիորեն ձևակերպված փիլիսոփայություն չուներ ու լի է հակասություններով, ինչպես էվոլյուցիան ժխտելով հանդերձ «մարդու հաղթահարման»  կարգակոչն ու վերաճը «գերմարդու», «կյանքի կամքը» ժխտելով հանդերձ` «դիոնիսյան սկզբունքի» շեփորահարումը, «ապոլլոնյան սկզբունքը» մերժելով հանդերձ` «Զրադաշտի գերիմաստության» գովաբանումը, թեկուզ որպես կայացման ու ինքնահաստատման ձգտում: Ըստ Շոպենհաուհերի, այս գործընթացում  բանականությունն ու գիտակցությունը առաջանում են որպես կամքի առավել դրսևորման անհրաժեշտություն, ինչն էլ հենց  նրա պարագան է:
   Այդու և վերոնշյալով հանդերձ Ֆ. Նիցշեն մնում է մեծ մտածող:
                                                                                                                                                                                                                                                      

 8 Անշուշտ, հայ. «իշխանություն» եզրն է համեմատաբար ագրեսիվ, որը ստուգաբանվում է «խշտիկ»-սվին հիմքով: Եթե դրա փոխարեն վերցնենք օրինակ ֆրանս. pouvoir եզրը` իր savoir-գիտենալ, avoir-ունենալ զուգորդումներով, ապա իշխանության հետ այն ունի նաև հենց կարողանալ իմաստը, ինչպես անգլ. can և to be able-«ունակ լինել» թարգմանությունների պարագայում:                                                                            

   
   Այլ մեկ հանգամանք,  Ըստ Հովհաննու ավետարանի «Ի սկզբանե էր Բանը… » պոստուլատի  մեջ, որը հունարեն բնագրում բնորոշվում է որպես logos ու տեղիք է տվել այդքան թյուրիմացությունների (մինչև ծայրահեղ անհեթեթ «Ի սկզբանէ էր Խոսքը» մեկնության… ), մենք հայերեն Բան-ը բնորոշել էինք որպես Է-ԷՈՒԹՅՈՒՆ, ինչպես մնացել է հայ առաքելական եկեղեցում, որպես «Հայր Աստված» ու գերաստվածություն ( հմմտ. «Եւ Բանը Աստուծոյ  մօտ էր, և Բանը Աստուած էր», իմա` Է-ԷՈՒԹՅՈՒՆԸ ): Զի Բանը հայերենում նշանակում է և’ ոգի, և’  բան-ականություն, և’ բան-խոսք, և’  բան(-ել)-գործ, բան-ամենայն գոյացություն և «բան-ալի… », մասամբ համահունչ զրադաշտական «բարի միտք, բարի խոսք, բարի գործ» բանաձևմանը:

      Ահա, այս առումով ևս շոպենհաուերյան «կամքը» ներկայանում է որպես նախաստեղծ ու համատիեզերական սկզբունք, «ինքնին իր» ու «ինքնապատճառ», ըստ էիզմի` հենց էություն  և գերԷության  բաղադրիչներից թե հատկանիշներից մեկը կամ հենց «ռադիկալը»:  Իսկ այն տեսակետը, ըստ որի «բանականությունն ու գիտակցությունը իբր առաջանում են հենց որպես կամքի առավել դրսևորման անհրաժեշտություն»,  իրականում էվոլյուցիոն վեկտոր6
է, ըստ էիզմի` նյութից-էներգիա, էներգիայից-ինֆորմացիա, ինֆորմացիաներից-էություններ վերաճի և ի վերջո առ վերին գերԷություն վերադարձի ճանապարհին ( ըստ Տիեզերքի բաբախող մոդելի)  կամ հավատամքային բնորոշմամբ` առ Հայր Աստված: Այս պարագայում, ոչ թե իմացությունն է ծառայում կամքի դրսևորմանը, այլ ընդհակառակը` կամքն է այլ ֆենոմենների հետ ծառայում իմացության, իմաստության ու էացման, կամ եթե կուզեք` «գերմարդու»
  «Կամք» (անհայտ նկարիչ)          վերաճին, ինչպես վերևում ասվեց. «և’ դրսից, և’ ներսից», «և’ վերևից, և’
ներքևից» սկզբունքով, ինչը բնականաբար կարող էր շփոթությունների տեղիք տալ: Այնպես, ինչպես մասնիկ-ալիքային երկվության պարագայում, կապված ինչպես է դիտվում փոքրագույն տարրը, որն ըստ այդմ ներկայանում է կա’մ որպես նյութական տարր կա’մ որպես էներգետիկ-ալիքային գոյացություն, բայց ոչ երկուսը միաժամանակ:   
  

    Ինչ վերաբերում է «կյանքի կամքից» Նիցշեի «կամքի իշխանություն» և «իշխանության կամք» վերաիմաստավորմանը, ապա այն նույնպես մարդկային ու հատկապես ագրիեսիվ  ձևակերպում է7: Քանզի,  ըստ էության կամքը կայացման ու էացման դրդիչ է, ոգեէներգետիկ զորություն ու մղում, ոչ անպատճառ  հասարակական «իշխանության» գործածությամբ` այլ շատ ավելի նուրբ, խաղաղ ու ներդաշնակ ինքնաբերաբար գերազանցությամբ, որպես էվոլյուցիոն ինքնահաստատում: Այս առումով հանճարների «իշխանությունը» կամ Քրիստոսի «թագավորությունը» շատ ավելի հզոր ու ազդեցիկ են` քան աշխարհիկ իշխանությունները, որոնք բուսակենդանական աշխարհի քիչ թե շատ բարեկիրթ «գազանություններ» են8: Ըստ էության, այս հանգամանքը ընդունում է նաև Նիցշեն, որպես «կամքի իշխանության» առավելագույն դրսևորում բնորոշելով մեծ զորավարի, արվեստագետի կամ գիտնականի ինքնանվիրումն ու գործունեությունը, իսկ իշխանությունը  սեփական  անձի նկատմամբ որակելով առավել բարձր` քան այլոց հանդեպ: Այդ ճշմարտամոտ է մասամբ, զի կարելի էր խոսել «Աստծո կամքի», պետության թե ցանկացած առաջնորդի մասին, որոնց պարագայումը կամքը զուգորդվում է որևէ նպատակով5: Իսկ այլորեն, բոլորս էլ այս կամ այն չափով հակված ենք լինելու որևէ մեկի կամքի ու «իշխանության» տակ, ինչպես սիրո, ծնողների, հովանավորող ավագների կամ զգացմունքների թե գաղափարների պարագաներում:       

   Այնինչ նշյալ առումով առօրյայում այդքան գործածական «Աստծո կամքը» նույնպես ակնարկում է կամքի ոգեղեն բնույթը և գերԷության հատկանիշներից մեկը, իսկ  նպատակի առնչությամբ ներկայանում որպես նրա «ծրագրի» գործոն կամ «էվոլյուցիոն վեկտոր» , մահկանացուներիս պարագայում` որպես կայացման ու էացման կռվան: Ուստի ցածր գոյացություններում կամ կենսագործընթացներում կամքը դեռ չունի այն բնույթն ու իմաստը, ինչպես բնորոշվում է մարդկային ընկալմամբ: Օրինակ, կենսական ցանկությունը դեռևս չունի որակական այն արժեք` ինչպիսինը գիտակցված ու նպատակային կամքը մարդկային գործունեության ու հոգեգործունեության մեջ:                                                                                         

   Ինչ վերաբերում է «կամքի ազատությանը», ապա այն ևս տեղիք է տվել ու տալիս բազմաթիվ թերհասկացությունների ու թյուրիմացությունների: Զի, էվոլյուցիոն հոսանքում մահկանացուներիս եղած-չեղած «կամքի ազատությունը» կա’մ սուզվելն ու անէանալն է, կա’մ «վազքը ալիքների վրայով»: Այլ խոսքով` կայացումն ու էացումը, այսինքն հակաէնտրոպիկ ու հավերժական գոյավիճակի մղում` նույն «համատիեզերական ու էվոլյուցիոն իներցիայով»:                                                        

                                                                                    * * *

   Ահա այսպես, էիզմի տեսանկյունից ոչ միայն գիտական նորագույն բացահայտումներն են բացատրվում և իմաստավորվում` այլև վերաիմաստավորվում են դասական ու թեական թվացյալ տեսություններն ու ուսմունքները (դրանք անվերջանալի ու անհրաժեշտ դիտարկումներ են… ):  Առավել ևս, որ տվյալ դեպքում Ա. Շոպենհաուերը ներշնչված է Պլատոնի, Սպինոզայի, Ի.Կանտի, հինդուիզմի ու հարակից գաղափարներով և հանդիսանում է փիլիսոփայական այդ հոսանքի ընթացիկ մեկ ակնառու ներկայացուցիչը` իր հերթին ներգործելով սերնդական հետնորդների վրա: Այդ ևս համատիեզերական «ֆլուկտուացիայի» շարունակական մեկ դրսևորումն է և ըստ էիզմի «կոնվեկցիոն շրջանառության» մեկ տարատեսակը` ի փոխարեն, բայց համահունչ,  դիալեկտիկական պարույրին և հեգելյան «վերառման», վասն մարդկային բյուրհազարամյա իմացության ամբողջացման և շարունակական զարգացման:

   Այս առումով սկզբնապատճառի վերոնշյալ թե ոչ բոլոր որոնումները էությունների  ու վերին գերԷության պրպտումներ  են, որոնք սկսվել են Homo sapiens-ի հայտնության հետ ու անցել էվոլյուցիոն ֆլուկտուացիայի ձիգ մի ճանապարհ, դիցաբանորեն ձևակերպվելով նաև որպես Մե էություն-զորությունների տիրակալ, քաղաքակրթության ու իմաստության Էա-Հայա  ծովաստված, հայտնի նաև Մեծամորյան ժայռապատկերներում, հիշատակվելով նաև Ե. Կողբացու «Եղծ աղանդոց» աշխատության մեջ, որպես հեթանոսական պոստուլատ ու սկզբնապատճառ..

  
  «Եվ որ մի էությունը մշտնջենական է ու բոլորի գոյացման պատճառը, դա հաստատում են նաև բազմաստվածության պաշտամունքներ հնարողները, պատճառաբանելով այսպես - Մենք (ասում են ), քանի որ անկարող ենք մոտենալու բոլորի պատճառին` Է-ին, գոյին, մշտնջենականին ու անմատչելիին, այդ պատճառով ուրիշ ավելի ցածր բաների միջոցով ենք նրան պաշտամունք մատուցում, ուստի անհրաժեշտ է զոհերով ու նվերներով սիրաշահել նրանց ևս, ՈՐՈՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՆՐԱՆ ՊԱՇՏՈՒՄ ԵՆՔ»
(ընդգծումը` մերը, «Եղծ աղանդոց», էջ 34 : Եվ այս Սպինոզայից մոտ մեկուկես հազարամյակ առաջ…):                             

     Այսքանի հետ, ըստ Շոպենհաուերի շարժումը` որպես կամքի կամ պատճառի հետևանք, նույնպես ակնկալում է էություն: Զի, շարժումը պայմանավորված է ըստ էիզմի դիալեկտիկական օրենքներին հավելված Հակադարձման օրենքով9 , առանց որի դրանք և դիալեկտիկական պարույրը ո’չ սկսվում էին, ո’չ էլ փակվում ( համապատասխանում էին վաղուց ժխտված Տիեզերքի հարթ մոդելին` ի տարբերություն ըստ էիզմի Տիեզերքի բաբախող մոդելի), և ո’չ էլ ծնվում շարժում կամ որևէ ալիք ( երկրաչափորեն` սինուսոիդ, այլորեն` բաբախում ):  Իսկ փիլիսոփայական բնորոշմամբ օրենքները դիտվում են որպես էություններ, այսինքն` «երևույթների տակ ընկած և դրանցով պայմանավորված ներքին կապեր» ( տե'ս «Փիլիսոփայական բառարան», «Օրենքներ» հոդվածը, Երևան -1975):

      Այս առումով ևս, սկզբնապատճառի վերոնշյալ թե այլ բոլոր որոնումները ըստ էության էության պրպտումներ են:  Այդ գործընթացում որոշակի խանգարիչ հանգամանք են  հանդիսնում ոչ միայն նույն ֆենոմենների տարբեր ընկալումներն ու սահմանումները` այլև եզրաբանական շփոթությունները, այն էլ տարբեր լեզուների առկայության ու հաճախ թյուր թարգմանությունների պայմաններում: Ի վերջո կամք հասկացությունը կամ դրա volition, yatna, ռուս. воля, անգլ. will, ֆրանս. volonté  թե տարալեզու բազմաթիվ այլ բնորոշումները զուտ մարդկային հասկացություններ են, ըստ որոնց էլ ու մասամբ ստուգաբանությամբ ջանում ենք սահմանել կամքի ֆենոմենը, փորձելով աղերսներ գտնել դրա այլ դրսևորումների հետ: Իսկ եթե ասում ենք դրսևորում, ապա պետք է որ լինի նաև ներս, եթե ֆենոմեն` ապա «նաումեն» ( էության այլ մեկ բնորոշումը), եթե eidos-հայտնություն-երևակում-проявление` ապա  դրա «պրոյեկտման»-առաջաձգման ակունքը, այսինքն` «նախագաղափար, նախատիպ»-էությունը …       

     Այս մեկ նկատառմամբ մենք «Էություն» իմաստախոսական հատորում առաջ էինք քաշել համատիեզերական բառարանի անհրաժեշտությունը և տվել նման մեկ նմուշային նախատիպը, մարդկային զգայա-բանական բնորոշումների և դրանց համապատասխանող տիեզերագիտական առնչությունների միջև (տե’ս «Էություն» հատորը, էջ 522-543 ):  Զի, ըստ էիզմի հիմնական առանձնահատկություններից մեկի, Տիեզերքը ներկայացնում է «Գերթեմա» (իմա` գերԷություն) ` իր անվերջանալի «վարիացիներով ու վարիացիաների վարիացաներով», մինչև անգամ նյութական աշխարհի կեցական ու հոգևոր երևույթները: Ուստի, այդ բոլորն ունեն իրեն զուգորդումները ամենատարբեր ասպարեզներում, ֆիզիկական Տիեզերքում ու վերմարդկային իրականություններում: Միայն այդժամ կարող ենք խոսել բացարձակ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ  և  վերին ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ  մասին ( տե’ս այստեղ համանունը տրակտատը. http://www.eutyun.org/S/E/Verite/Verite.htm ):

                                                                                                             ¡  ¡  ¡

                                                                          ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      «Ի՞նչ կապ…»- պիտի տարակուսեին թերհավատները, փնփնթային` ակադեմիականները, փնչային` «էրուդիտ» գրոց-բրոցներն ու վերստին փրփրեին կիսագրագետ ընդդիմախոսները10:

       Ինչո՞ւ նման նախաբան այսպիսի լուրջ խնդրականներում:

     Տարբեր առիթներով մենք արձանագրել էինք, որ Էություն ուսմունքը անմատչելի մնաց դասական փիլիսոփայությամբ և նեյրոնային այլորակ «կաբելավորմամբ» անգամ ակադեմիկոս-փիլիսոփաներին, ո~ւր մնաց գորշ միջակությանն ու գրոց-բրոցներին:

    Եվ ահա վերջերս մի ֆորումում ոմն իբր «բանիմաց», Էություն-էիզմ ուսմունքի և ընդհանրապես մեր գործերի վերաբերյալ կարծիք էր հայտնել, թե.

     «Absolute maximum in those (Varbedian's) books is wishful thinking..                          

According many linguists I know and trust, the theories doesn't hold academical examination and miss integrity.

Bullshit! - I would call those volumes 11»…

    9 Հակադարձման օրենքի նախատիպերն են դեռևս հայկ. ժայռապատկերներում հայտնվող երկվորյակ «նավաստները», հակառակ պտտվող սվաստիկաները (տե’ս այստեղ  www.eutyun.org\S\E\GN\HayTsagXndr.htm ակնարկը, Նկ. 3), Սոկրատեսի «հակադրություններից սերվող ամենայնի» համոզմունքը ( ըստ Պլատոնի « Ֆեդեոն» տրակտատի), հնդարի. Յամա-Յամի դիցազույգը ( քույր-եղբայր, գիշեր-ցերեկ), չին. Տայ-կի սկավառակն ու Լաո-ցո ժապավենաձև անիվը (տե’ս այստեղ «Ճշմարտություն» տրակտատը, www.eutyun.org\S\E\Verite\V_090224_Verite.htm,Նկ. 1, b-c), իսկ փիլիսոփայական զարգացումներից`  «հակադրությունների միասնության  ու պայքարի» և «բացասման բացասում» դիալեկտիկական օրենքները, որոնք այդուհանդերձ չունեն Հակադարձման օրենքի իմաստաբանական արժեքն ու վերոնշյալ նշանակությունը (ավելին տե’ս  www.eutyun.org\S\E\BANs\Ban-2.htm  հոդվածում):
                                                                                                            
                                                                                                       

    10  Ի դեպ, Ա. Շոպենհաուերը իր այս աշխատությունը նույնպես սկսում է նման մի «բողոքով», պաշտոնական փիլիսոփաներին ու պրոֆեսորներին անվանելով «փիլիսոփայական արհեստագործներ», դատապարտելով ոմանց «լկտի տգիտությունը», բառակույտային ու  ծանծաղ ճոռոմաբանությունները, Ի.Կանտի և իր փիլիսոփայության անտեսումը, որոնք իբր « փչացնում են հասարակության ճաշակը», ինչպես ժամանակին Սոկրատեսն էր իբր « փչացնում»  աթենացի երիտասարդությանը: Բարեբախտաբար Ա. Շոպենհաուերի ուսմունքը ճանաչում գտավ իր կյանքի վերջին շրջանում, դառնալով դասական փիլիփոսայության և համամարկային ճանաչողության «հենաքարերից» մեկը:

     11 Անգլ. «Բացարձակ առավելագույնը այդ գրքերում  ( իմա` Վարպետյանի) այդ մտածողության ծարավն է: Ըստ իմ ծանոթ ու վստահելի լեզվաբանների, այդ տեսությունները չեն բռնել ակադեմիական քննություն ( ???)  և ամբողջական չեն :

 Դատարկաբանություն- կանվանեի ես այդ հատորները »…

   12 Պրոտեիններ-սպիտակուցներ: Կենդանի բնության մեջ բացառիկ դեր ունեցող բարդագույն միացություններ: Մարդու օրգանիզմում կազմում են չոր կշռի 45-80%, բույսերում և մրգերում` 0,3-2,54%, բայց սերմերում`10-13%...: Ըստ նոր հետազոտությունների, պրոտեինները, այսինքն` մսակերությունը վճռական դեր է խաղացել մարդկային բանականության ձևավորման ու զարգացման վրա (տե'ս այստեղ "Բույսերի բանականությունը" http://www.eutyun.org/S/E/Bios/Buys%202.htm):

   
   
Եվ այդ ասում է անասնաբուժական կրթությամբ անչափ մեծամիտ, բառացիորեն մի գրչակ, որը բացարձակապես ծանոթ չէ Վարպետյանի հատորներին ու տեսություններին, լսել է միայն այլոց թեթևամիտ կարծիքները ու դեռ իրեն հայտարարում իբր ազատ մտածող «հակաակադեմիական» և անգամ Վարպետյանի «ընկերը», երբ նրա ու նրա գործերի վերաբերյալ արտահայտվել են ծանրակշիռ օտար մտավորականներ և հայոց ամենակարկառուն դեմքերը (www.eutyun.org\S\P\AAV\AV_ManuscriptsAndDocs.htm ):

    Այս բազմաթիվ նման դեպքերի ընդամենը մեկ նմուշն է, որտեղ ակնհայտորեն առկա է անձնական-հոգեբանական գործոնը: Հակառակ դեպքում, անշուշտ, հիշատակելն անգամ չարժեր:
    Սակայն.
                                                

    Եթե կան այդքան սալիերիներ, ապա պետք է որ լիներ նաև ոմն «մոցարտ»: Հակառակ դեպքում էլ ին~չ «մոցարտ» առանց սալիերիների…

   Իսկ ընդհանուր առմամբ ու լայն մասշտաբներով նման պարագաները հայտնի են որպես «ամբոխ և անհատ» անտագոնիզմ` առավել սուր` «ամբոխ և հանճար» (մեղա~, մեղա~...):


   Այլ առիթներով ակնարկել ենք նաև Է-Էության և էիզմի վերաբերյալ գրոց-բրոց մտավորականների վերաբերմունքը, որոնք ականջները սրելու ջանքերից հետո հայտարարում են թե. «այդ ամենը բոլորս գիտենք», երբ նրանց ընկալումն ու իմացությունը հանրահայտ Է-Աստված հասկացությունից այն կողմ ոչ մի կերպ չի անցնում (տե'ս այստեղ http://www.eutyun.org/S/E/BANs/Ban-1.htm հոդվածի, «ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժինը): Մինչդեռ, էիզմը ոչ միայն բացահայտել է այդ անքննելի հասկացության վաղնջագույն սաղմնավորումը, հետքերը հայ հնագույն ավանդույթներում և բազմաթիվ այլ մշակույթներում, տարաբնույթ զարգացումները ( ինչպես հպանցիկորեն նաև այստեղ ),  գիտական ու տիեզերաբանական հիմնավորումները արդի ամենավերջին բացահայտումներով ` այլև առաջին անգամ  համամարդկային իմացության մեջ նյութ-էներգիա-ինֆորմացիա-էություն և երևութական-գաղափարական-էութենական իրականությունների վերաճով ուրվագծել էվոլյուցիոն «վեկտորն» ու գործընթացները: Այսինքն` աշխարհի ու մարդկության ոչ շատ հեռավոր ապագան, թերևս գալիք մեկ-երկու հազարամյակներում: Իսկ թե այդ ի՞նչ է տալիս աշխարհաճանաչողության, հոգեգործունեության ու կեցության ամենատարբեր ասպարեզներում և հատկապես անհետացման դատապարտված էթնիկական  փոքրամասնություններին` թողնում ենք յուրաքանչյուրին միայն երևակայել, թեև վերջին պարագայում այդ անհնար է առանց «օգտագործման ինստրուկցիայի»...

    
    Առավել խոսուն, ուղտի` ավելի ստույգ ավանակի ականջում քնած մեր «էրուդիտ» մշակութաբաններն են: Վերջերս դրանցից մեկը «Լրագիր. am» էլեկտրոնային թերթում «Մտածել նորից չստացվեց» խորագրով ջանում էր վերլուծել հայ մտքի պատմական ու արդի իրավիճակը, քննադատում վերջերս լույս տեսած փիլիսոփայության մի քննախոսություն, դրանում նժդեհականությունը բնորոշում որպես իտալո-գերմանական ֆաշիզմի տարատեսակ
( երբ դրանց միջև «աշխարհամասեր» կան…
), և գրագիտական «պիրուետներից» ու «ինտելեկտուալ էքսիբիսիոնիզմից»
հետո (մերկ ցուցամոլություն)  իր գրությունն ավարտում նույն այդ «Մտածել նորից չստացվեց» համոզմունքով: Եվ այդ առանց չնչին իսկ ակնարկի Էություն-էիզմ ուսմունքի վերաբերյալ, որը վերջին երկհազարամյակում հայոց միակ ու զուտ սեփական աշխարհայացքն է, բյուրհազարամյա առնչություն ունենալով Է-Էություն գերաստվածության, Առաջավոր Ասիայում համատարած Էա-Հայա վերոնշյալ ծովաստվածության և համամարդկային մտքի ողջ էվոլյուցիայի` ինչպես նաև այս համեստ ակնարկում Ի.Կանտի, Ա.Շոպենհաուերի և այլոց փիլիսոփայության հետ:

  Ինքնաբերաբար հարց է առաջանում. համաշխարհային միտքն ու մշակույթը իբր յուրացրած և նոր հրապարակված փիլիսոփայական հատորները վերլուծող այդ «մշակութաբանները» արդյոք ծանո՞թ չեն Վարպետյանի այդքան խնդրահարույց տեսություններին և հատկապես էիզմին, թե՞ ջանում են այն չտեսնելու տալ և «Չեմ տեսնում` չկա» ջայլամի մարտավարությամբ շրջանցել դրանք: Առաջին պարագան բացառվում է ( խնդրականն արծարծվել ու շարունակում է քննարկվել տարբեր բանավեճերում, ֆորումներում, շատ ավելին` մտավորական ներքին շրջանակներում), և անգամ անտեղեկության պարագայում ներելի չէր լինի հենց մշակութաբանության առումով: Մինչդեռ միտումնավոր շրջանցելու դեպքում թերևս խոհեմություն են ցուցաբերում: Զի. 

      «Կրակելու համար անհրաժեշտ է գլուխը բարձրացնել, քննադատելու դեպքում` ցուցադրել նաև դրա պարունակությունը»:
  
 Մինչդեռ.
   Առանց էութենական «կալորիաների»  ծով ինֆորմացիաներով սնվող էրուդիտները նույնն են, ինչ հսկայամարմին, բայց մի բուռ գլխուղեղով խոտակեր դինոզավրերը:  
  
                                                                                                                                             

  Ուստի, այս դեպքում  «Մտածել նորից չստացվեց» խորագիրն ու եզրահանգումը  ճշմարիտ է, սակայն հենց տվյալ մշակութաբանի առումով (անուններ չենք հիշատակում մեջադեպերը չանձնավորելու և անվանապես չվիրավորելու միտումով ): Մինչդեռ երևույթն ինքնին փայլուն մեկ օրինակ է, ըստ որի ինֆորմացիաները` ինչպես նաև գաղափարները, դեռևս բուն էություններ չեն: Այդպիսինը դառնալու համար դրանք հարկ է ևս մեկ անգամ «թորվեն», որպեսզի վերածվեն բանական «էսսենցիա»-խտանյութի, կամ եթե կուզեք` բանական «պրոտեինների»12: Այսինքն` ընդհանրանան ու վերացարկվեն, զտվելով երկրորդական-երրորդական ինֆորմացիաներից, ըստ էիզմի համապատասխան նյութ-էներգիա-ինֆորմացիա-էություն վերաճային սանդղակի: Առայժմ ընկալելի են միայն առաջին երեք աստիճանները, ինչպես բնորոշվում են մատերիալիստական գաղափարախոսությամբ նյութա-արդյունաբերական, ապա էներգետիկ և այժմ ինֆորմացիոն դարաշրջանները: Էութենական դարաշրջանը դեռևս առջևում է, թեև «և’ դրսից, և’ ներսից», «և’ վերից, և’ ներքևից» էութենական սկզբունքով արդեն առկայծել էր «կոնվեկցիոն շրջանառության» կամ «դիալեկտիկական պարույրի» նախնական ու «ֆլուկտուացիոն» էտապներում: Այսինքն` դիցաբանական ու կրոնափիլիսոփայական որոշ համակարգերում:                                        

  Ահա թե ինչու  մեր ակնարկը սկսեցինք նման «մարտահրավերով», նպատակ ունենալով ներկայացնել հայ գաղափարական իրականությունն իր ողջ ծանծաղությամբ և ոմանց սթափեցման հույսով փոքր-ինչ «խտտել» այն: Զի, էիզմի իբր բարդությունը իրականում թվացյալ է, իսկ եթե բարդ` ապա այնքանով, որքանով ժամանակին Կոպեռնիկոսի… արևակենտրոն տեսությունը, որի վերաբերյալ այժմ կարելի է զարմանալ թե «այլ կերպ ինչպե՞
ս կարող էր լինել… »: Այլ խոսքով, էիզմը «բարդ» է հենց իր պարզությամբ...

   Սակայն, այս դեպքում ևս հնարավոր է նաև այլ պատճառականություն. իր ողջ պարզությամբ ու պատմամշակութային սինթեզումներով հանդերձը էիզմը հիրավի արմատապես նոր աշխարհայացք է և պահանջում է գլխուղեղային բոլորովին այլ «ծրագրավորում» հենց կրթական համակարգում, ինչը ժամանակին ցանկացավ իրականացնել ՀՀ Գիտությունների ու Կրթության նախարար, այդժամ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն և Վ. Համբարձումյանի աշակերտ Արտաշես Պետրոսյանը, սակայն հրաժարվեց նման նախագիծը Կառավարություն ու ավելի վեր ներկայացնելու ակնկալիք անհեթեթությունների հեռանկարից: Ինքը աստղաֆիզիկոս-տիեզերաբան էր, իսկ այնտեղ` ով ասեք…

   Որպես ավանդույթների կամ «դադարի իներցիա» այս երևույթ նույնպես «դասական» է, անուղղակիորեն հուշելով էիզմի  դինամիկ պոտենցիալը, առաջադիմական բնույթն ու համամարդկային առաքելությունը:

    
   Մինչդեռ, ամեն օր տեղի-անտեղի գործածվող
«էություն» բառ-հասկացությունն անգամ  արտաբերվում է առանց հասկանալու դրա բուն էությունը, ինչը գիտակցության ինքնին պարզագույն չափանիշ է: Համոզվելու համար փորձեք նույնիսկ բանիմաց մտավորականներին հարցնել դրա մեկնությունը: Բառարանային «որևէ բանի ամենահիմնական բովանդակությունը», «աստված», «հոգևոր ներաշխարհ» բացատրություններից անդին ձեզ դժվար թե ավելին ասեն, առանց մեկնելու անգամ թե ի վերջո ի՞նչ են դրանք: Զի, էությունը անհնար է «նկարագրել», «պատկերել», և անգամ «երևակայել»:
Այն իր ամբողջությամբ ու ողջ անհունությամբ չի ենթակվում լեզվամտածողական բանաձևման` առանց երևութականացման, այսինքն` ծանծաղեցնելու և աղավաղելու: Այնպես, ինչպես անհնարին է մաթեմատիկորեն բանաձևել զգացմուքները, երկրաչափորեն` կամքը, քիմիական հավասարումներով` ոգին, նոտագրությամբ` բանականությունը, բանականությամբ` Աստծուն: Ինչպես նշվեց, լավագույն դեպքում մատչելի էությունները ընկալվում են ընդհանրացմամբ ու վերացարկմամբ, խորքային էությունները` միմիայն ինքնավերացարկմամբ: Ահա թե ինչու «ինքնին իրերն ու էությունները» համարվում էին անմատչելի, ինչպես նաև իմաստությունը: Մինչդեռ, նախ իմացությունը դեռևս իմաստություն չէ (հակառակ դեպքում գերիմաստուն պիտի որակվեին բոլոր հանրագիտարաններն ու ինֆորմացիոն բանկերը...), իսկ  իմաստությունն ու իմաստասիրությունը միմյանցից տարբերվում են ինչպես արվեստագետն ու արվեստասերը, Բնությունն ու բնախույզը: Եվ եթե բանականությունը անմատչելի է որոշ կենսատեսակներին, այլոց` մասամբ, առավել հասուն
ոմանց` լիարժեքորեն, ապա իմաստությունը ևս երբևէ հասանելի կլինի շատերին:

    Հարկ է նկատի առնել նաև դասականներին ըստ էության ու ամբողջ խորությամբ չընկալելու հանգամանքը, կամա-ակամա հայտնվելով հասարակական կարծիքի ու թյուր
«հեղինակությունների» ազդեցությունների տակ: Այնինչ, դեռ անհրաժեշտ էր համամարդկային փիլիսոփայական միտքը քիչ թե շատ յուրացնելուց բացի այն նույնպես ընդհանրացնել ու վերացարկել, այսինքն` որսալ բուն  էություններն ու դրանք համադրել արդիականացած մեկ աշխարհընկալման մեջ, ինչը փորձել է իրականացնել էիզմը:
  

   Այսքանի հետ կան նաև ոչ պակաս կարևոր այլ հանգամանքներ: Նախ հայոց ու Հայաստանի աշխարհաքաղաքական, քաղաքական ու քաղաքակրթական իրավիճակը, ինչպես պատմական ամենամռայլ ժամանակներում: Այդպես էլ սփյուռքն է ապրում հուսահատ, առօրեական ու օրհասական կեցությամբ: Նման պարագաներում ի՞նչ ազգային միտք ու հոգևոր արժեքներ…

  Այսպես թե այնպես, էիզմը դեռևս վեր է մնում հայոց կեցական ու մտավոր մակարդակից, թեև մշակված էր հենց հավաքական գիտակցությունն ու բանական պոտենցիալը զորացնելու նպատակով: Թերևս հիմնականում հենց այդ իսկ պատճառով էլ ստրկամիտ իշխանությունների ու այլոց համար եղավ անցանկալի, իսկ  որպես «Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ եւ հիմնավոր սպառնալիք»  հեղինակը վտարվեց հայրենիքից, այդու ակամա փաստելով իրենց թե' ծայրահեղ տխմարությունը և թե' խարդավանքը: Այն աստիճան, որ հայտնվել են պատմական ծուղակում ու չեն էլ գիտակցում այդ: Մինչդեռ, թերևս նախախնամությունն է առիթ ընձեռել կենդանի օրինակով փաստելու կամքի «հոգևոր իշխանության» գերազանցությունը աշխարհիկ «գազանությունների» նկատմամբ:
                 Զի թեև.
                                           «Այն, ինչ մարդկանց բերեցի ես և ինչ նրանց ուսուցեցի,
                                        
   Մնաց նրանց անփույթ մոռացության մեջ,
                                     Բայց հենց մոռացումն էլ այն կվերադարձնի
                                                                            հավերժահոս ժամանակը…
»

                                        Էսքիլես («Շղթայված Պրոմեթևսը», վերոնշյալ աղբյուրից)

                                                   

 

                Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                      Հինալի կղզյակ, 7 մայիս 2010 թ.