ՄԱՍ
ԵՐՐՈՐԴ
ՊԱՏՄԱ-ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ
ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ
ԵՎ
ԱԶԳԱՅԻՆ ԳԵՐԽՆԴՐԱԿԱՆՆԵՐ
Երևույթները իմաստավորվում են ընդերային
էություններով, իրադարձությունները` պատմական
համայնապատկերում, իսկ մարդուն, մարդկային վիճակն
ու իր գոյապայքարն ըստ էության հասկանալու համար
հարկ է այդ ամենը զուգորդել տիեզերական
գործընթացների և բուսակենդանական
համաբանությունների հետ: Այդպես էլ դիտարկված անգամ հակիրճ ակնարկը կմնար սոսկ անցողիկ,
երևութական, անբովանդակ, և միայն
քաղաքա-հասարակական միջադեպ, եթե այն չդիտարկվեր
գոյաբանական հարթությունում և էաբանական
կտրվածքով: Սակայն, մինչ այդ հարկ է ամրագրել մի
քանի այդպիսի հաստատուններ և օրինաչափություններ:
Ինչպես բոլոր բուսակենդանական թե անթրոպոիդ գոյաձևերը, էթնոսները,
ազգույթներն ու ազգերը համագոյակցում են
սիմբիոզի սկզբունքով: Այսինքն`
փոխազդեցությունների մեջ, փոխսնուցումներով,
նպաստավոր թե ոչ փոխհարաբերություններով: Ըստ
այդմ, զորեղները տնօրինում են տկարներին,
հասունները` թերհասներին, կենսունակները
բարգավաճում են, սպառվածները` ետաճում և ի վերջո
տարրալուծվում ու անհետանում, զոհ գնալով այլոց
կայացմանը կամ պարզապես սնուցելով «սննդային
շղթան» և hամընդհանուր էվոլյուցիան: Ըստ որում,
ինքնաքայքայման մեջ առկա է բարոյահոգեբանական
գործոնը, ենթակայացման մեջ` կամազրկման ու
բթացման, «բնական ընտրության» մեջ`
կենսունակության ու հասունության, տեսակների
հարատևման մեջ` հավերժ ինքնարարչության և բանական
վերաճի: Վերջինս ապահովում է ազգ կարգավիճակի
կարևորագույն հատկանիշը` ԱԶԳԱՅԻՆ
ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈԻՆԸ, որով էլ անշրջանցելիորեն
անցնում է անհատների թե էթնիկական հանրույթների, և
ընդհանրապես ողջ մարդկության էվոլյուցիոն
ճանապարհը ( տե'ս նաև
«Ազգային գերխնդրականներ» ակնարկը ):
Եվ այս ամենը «կոնվեկցիոն շրջանառության» հոլովույթներում,
քանակ-որակի հարաբերակցությամբ, պարբերական
հակադարձումներով, ծնունդներով, հոգեվարումներով
կամ վերածնունդներով, մինչև համամարդկային ազգի
ամբողջացումն ու ազնվացումը, էացումն ու
«տիեզերական ելքը»: Անկախ մարդասիրական, բարոյական
թե ոգեկան նորմերից, կենսափիլիսոփայական թե
գոյաբանական տարբեր ուսմունքներից, էթիկական թե էսթետիկական
ձևակերպումներից, մարդկությունը օրինաչափորեն
զարգանում է նույն այս սկզբունքներով, սոսկ
բարեկրթական թե քաղաքակրթական որակավորմամբ:
Մնացյալը մրջնային մտահորիզոն է, լրագրային շարադրանքներ, լավագույն
դեպքում`հումանիտար դատողություններ կամ սոսկ
քաղաքա-հասարակական բարբաջանքներ, թեև հաճախ
հումանիստական հակվածությամբ և իդեալիստական
տեսլականներով: |
Նման դառն ու հարուստ կենսափորձ ունի նաև 12000-ամյա ազգը հայոց, իր
պարբերական ու բաբախուն
վերուվարումներով, այսուհանդերձ հաստատուն
անկմամբ` հատկապես վերջին հազարամյակում, բայց նաև
մազապուրծ Հայաստանի կարծես փրկությամբ: Եվ եթե
մինչ այդ երկատված Հայաստանը գտնվում էր նախ
հունա-հռոմեական և պարսկական, այնուհետ
պարսկա-բյուզանդական, արաբական, պարսկա-թրքական և
այլազան ազդեցությունների տակ, ապա այն արդեն
վերջնականորեն եռատվեց պարսկահայաստանի,
թրքահայաստանի և ռուսահայաստանի միջև: Առաջին
երկուսի ճակատագրերը հայտնի են ըստ վերոնշյալ
օրինաչափությունների, մինչդեռ
վերջինս պիտի հարատևեր, թեև նույնպես
վերուվարումներով: Զի, ինչպես նախորդ ու նման
պարագաներում, տիրակալներին միշտ էլ անհրաժեշտ են
եղել թերհաս, հնազանդ և ի վերջո ուծացման ենթակա
հպատակներ (պատմությունը հեղեղված է նման
փաստերով): Դրա մեկ ակնառու օրինակն է հենց «ռսի
ոտն» օրհնած Խ. Աբովյանը, որի միակ.
«նպատակն էր հայրենիքը փրկել հոգևոր
ստրկությունից և մտավոր խավարից»
( և այս անգամ ըստ ՀՍՀ ,
հ-1. էջ 32, ճիշտ ինչպես ԷՈՒԹՅԱՆ
պարագան…):
Սակայն
նույնիսկ այդքանը բավական էր ցարական
իշխանավորներից, խավարամիտ հայ մտավորականներից և
անգամ եկեղեցուց հալածվելու և ի վերջո
առեղծվածորեն անհետանալու համար: Եվ այդպես էլ
բարբարոսներից «փրկյալ» Հայաստանը մնաց որպես
հետամնաց մի մեկուսի գավառ, Երևանը` մի
գյուղաքաղաք, երբ հայ մշակույթը շարունակում էր
գոյատևել հիմնավորապես արտերկրում: Գիտենք նաև, որ
Ռուսաստանը ոչ միայն հայերին չփրկեց ահավոր
եղեռնից` այլև մասամբ պատճառ եղավ դրան, և դեռ
տարածքներ զիջեց հենց ռուսահայաստանից:
Այսուհանդերձ, պատմականորեն և քաղաքակրթորեն հիրավի ընթացիկ
փրկություն եղավ մազապուրծ վերջին պատառիկ
Հայաստանի խորհրդայանացումը` այն էլ տվյալ
հոգեվարային իրավիճակում նպաստավոր
գաղափարախոսության շնորհիվ, թեև բոլորի համար ու
բոլորին հայտնի տառապանքներով,
բայց նաև ձեռքբերումներով և… աննկատ
ռուսականացմամբ: Այսպես թե այնպես Հայաստանի
ճակատագիրը այլևս առկախ էր Ռուսաստանից, իսկ հայոց
մեծամասնությունը էթնոհոգեբանորեն ավելի ու ավելի
դառնում էր ռուսամետ և… ռուսահայ:
Պարզ է, որ այս իրավիճակում Ռուսաստանը չէր կարող
անտարբեր լինել Հայաստանում կատարվող անգամ չնչին
իրադարձությունների նկատմամբ` հատկապես ԽՍՀՄ-ի
փլուզումից անմիջապես առաջ և հետո: Հայտնի է, որ
կանխատեսելով այդ և «բաժանիր-տիրիր»
ռազմավարությամբ, ղարաբաղյան շարժումը բորբոքեց
հենց «Կենտրոնը»39: Սակայն իրավիճակը դուրս սահեց հսկողությունից և
իշխանությունն անցավ արևմտամետ ՀՀՇ-ին:
Այսուհանդերձ նախկինները չէին սպառել իրենց
նյութական, կադրային և ուժային «ռեզերվները»
( հատկապես ԿԳԲ-ՊԱԿը ), որոնք անցան ընդհատակ,
սպասելով «ռևանշիստական» շրջադարձի: Սակայն
գաղափարախոսական զինանոցը այլևս սպառված էր: Եվ
ինչպես նման պարագաներում ու որպես հակազդեցության
կռվան ընդդեմ արևմտյան «գլոբալիզացիայի», մեջտեղ
նետվեց ազգայնական գործոնը40:
Այդպես ստեղծվեցին նժդեհական ՀԱԲ-ը, «Հայ Դատը»,
«Հանրապետականը» և նման ռազմա-քաղաքական
միավորումներ (մասամբ նախկին
քաղբանտարկյալների ղեկավարությամբ),
գիտա-տնտեսական թե մշակութային հաստատություններ
(բնականաբար «հին գվարդիայի» հսկողությամբ թե
տնօրինությամբ) և քաջալերվեցին այլերը:
Այդպես հիմնվեց նաև
ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարն ու
միաբանությունը41,
այնինչ որի իրական գերնպատակն էր ազգն օժտել ինքնաճանաչողությամբ42,
ինքնագիտակցությամբ ու սեփական աշխարհայացքով,
այսինքն` գոնե հոգևոր անկախությամբ: Զի,
ինչպես ասվեց.
Եթե մեկի հոգին
առաք` մարմինը ձերն է ու ձերը...
Իսկ եթե կողմնացույցի գլխավերևում մագնիս է դրված,
ապա այն երբեք ճիշտ չի ուղղվելու…
Մինչդեռ, հայոց գլխուղեղը պտտվում էր բոլոր
միջօրեականներով, իսկ գոյաբանորեն ԷՈՒԹՅԱՆ հիմնադրումը
կարևորվում էր այնքանով` որքանով միակ
գաղափարա-հետազոտական բոլորովին նոր միաբանություն
էր, ընդունակ համախմբելու թե’ մտավորականությունը,
թե’ լայն զանգվածները, և դեռ դառնալու
այլընտրանքային մի «երրորդ ուղի», ինչն ընկալել ու
շատ դիպուկ որակել էր մեծն
Վիկտոր Համբարձումյանը: Առավել ևս, որ
արիական գաղափարները համակեցական էին, հոգևոր
արժեքները` առաջնային, իսկ նվիրական
արիականությունը` որպես հնդեվրոպական երբեմնի
կենսափորձ, աշխարհաքաղաքական հզոր ու
հեռանկարային գործոն: Ու թեև միաբանությունը
կարողացավ մնալ հիրավի անկախ ու վերքաղաքական, այն
ռուսա-խորհրդամետ շրջանակների համար հանդուրժելի
էր, նախ մինչև չարաբաստիկ 1999 թ. հոկտեմբեր 27-ի
ոճրագործությունը, ապա մինչև շրջադարձային
2000 թ.` մասնավորապես «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» մենագրության
շռնդալից շնորհանդեսը
(տե'ս սույն
տեսանյութը
http://www.youtube.com/eutyun#p/u/13/MRY79-pPdmo
):
Իսկ ինչո՞ւ մինչ այդ:
39 Դեռևս 1997 թ. վերջերին,
Մ. Գորբաչևի խորհրդական
Ա.Աղանբեգյանը Լոնդոնում առաջին
անգամ
հայտարարեց իբր
տնտեսական նկատառումներով Արցախը
Հայաստանին կցելու «Կենտրոնի»
որոշումը
( ինչը ոմանք շտապեցին
թմբկահարել որպես այդ հին
խնդրականը ի վերջո նրբորեն
լուծելու միջոց…), որն
էլ դարձավ հետագա
իրադարձությունների կայծը, իսկ
սումգայիթյան «թողտվությունը»
բորբոքեց մնացյալը: Մինչդեռ,
առեղծվածային երկրաշարժը հայերին
դրեց լրացուցիչ կախվածության տակ
(ավելի ուշ պարզվեց, որ ԽՍՀՄ-ը հիրավի ուներ
այդպիսի տեխնիկա, որն էլ հետո
վաճառվեց Պենտագոնին: Սկզբունքը.
փոքր ցնցումների միջոցով
ընդերքներում կուտակված սպառնալի
լարվածությունների մարումն է`
ինչպես
հենց քաղաքականության
մեջ) :
|
40
Եղեռնի գործոնն էլ հաճախ
շահարկվում է հենց այդ
նպատակներով, ինչպես ազգային
խնդրականները
ռուս-վրացական արդի
հակամարտության մեջ`
ջավախահայերի, աբխազների թե
օսեթների պարագաներում:
41
Մինչ այդ , 1988 թ. մերժվել էր
Ա.Վարպետյանի դեռևս 1986 թ.
ներկայացված հայրենիքում մշտական
վերաբնակության հայցը` վստահ
սփյուռքում նրա ազգամշակութային
բուռն գործունեության պատճառով,
իսկ արցախյան
իրադարձությունների աշխուժացմամբ
այդ արդեն ցանկալի էր վերոնշյալ
նկատառումներով:
42
Ինչն այդքան հորդորում էր
Գ.Նժդեհը, իսկ կայացման մեջ
հոգևոր անկախության
անհրաժեշտությունն ու զորությունը
ապացուցվում է հրեաների
կենսափորձով:
|
|
|
Ռուսաստանում աննկատ կատարվում էր
շրջադարձային ևս մեկ իշխանափոխություն` ի դեմս նախկին հետախույզ Վ. Պուտինի
( նախ ՌԴ վարչապետ
09 .08.1999 թ.): Այն ոչ պատահականորեն համընկավ Չեչնիայի
դեմ պատերազմի վերսկսման (01.10.1999 հղում), իսկ
մինչ այդ` Վ.Պուտինի Երևան այցելության և ՀՀ նախագահի
հանդիպման հետ (սեպտեմբեր 1999 թ.), երբ իրական
իշխանությունը «Միասնություն» դաշինքի ձեռքերում
էր43:
Քիչ անց` 27.10.1999 թ., այն մի քանի րոպեների ընթացքում
ամբողջովին գլխատվում է խորհրդավոր ու ցայսօր չլուսաբանված
մի բախտորոշ ոճրագործությամբ (արդ լուսաբանված է
«Ազգային
Խաչքար» քննախուզությամբ): Հետևում են
պայթուցիկ իրավիճակի խաղաղեցման մի քանի լուռ ամիսներ,
մինչև` նախ 2000 թ. գարնանը Վ. Պուտինի նախագահական
ընտրությունը, ապա մայիսին Հայաստանում հանգուցյալի
եղբայր, վարչապետ Ա. Զ. Սարգսյանի և Պնախարար
վազգենական Վ. Հարությունյանի պաշտոնանակությունը, ոճրագործության
դեմ կատաղի պահանջատեր Ա. Մարգարյանի վարչապետության
սկիզբը, որից հետո Հանրապետական կուսակցությունը
միանգամից դարձավ իշխանական, ընդդիմությունը
պառակտվեց, քաղաքական դաշտը ականազերծվեց
(բաժանիր-տիրիր դասական սկզբունքով, ինչն էլ
հետագա տարիներին դարձավ իշխանությունների
հիմնական քաղաքականությունը…), իսկ
իշխանությունները այլևս բացահայտորեն որդեգրեցին
ռուսական կողմնորոշում` հաջորդող տարիներին
«գույք` պարքի դիմաց» ձևակերպմամբ ՌԴ-ին հանձնելով
հայրենի կարևորագույն ռազմավարական օբյեկտները և
ողջ հայության ճակատագրի լծակները: |
«Սիզիպոսյան քարը» վերադարձավ ելակետ, Հայաստանը` «փրկարարի» գիրկը:
Վերջինիս մնում էր ամրագրել իր ետբերումը, ազատվել լուրջ
ընդդիմադիրներից և հնարավոր ևս մեկ շրջադարձի կռվաններից`
հատկապես երբևէ թեկուզ սոսկ «հոգևոր անկախության»
պատրանքներից, և ինչպես խորհրդային ժամանակներում
հանդուրժել միայն «ազգային ֆոլկլորը», ինչպես Էության
գաղափարների «անշառ» կապկումների կամ խորհրդատիպ
«հայագիտության» պարագաներում: Եվ դրա համար նա շահարկեց Ղարաբաղը և ղարաբաղյան «զսպանակը» հենց...
Հայաստանի դեմ...
Ահա, 2000 թ. բեկումնային այդ իրադարձություններին էլ զուգադիպեց
«ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» հատորի
շռնդալից շնորհանդեսն ու հայոց 12000-ամյա
ծագունաբանության հակոտնյա հոբելյանը` վերոնշյալ թե դեռևս
ոչ բոլոր հետևանքներով: Այսուհանդերձ այդ ինչո՞ւ, երբ այն բնավ
քաղաքական ակցիա չէր, առավել ևս` հակառուսական: Եվ
մի՞թե «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»-ն հիրավի հեռանալու փորձ է ռուս
ժողովրդից ( երբ սլավոնական աշխարհը նույնպես հնդեվրոպական
է), իսկ ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգը կամ ԷԱԿԱՆՔ
հազարամյակային նախածրագիրը կարող էին խառնել «մեծ թե
կրտսեր եղբոր» ծրագրերը:
Որքան էլ անհավատալի
ու անկռահելի,
պարզվում է` այո’: Եվ ահա թե ինչու:
Նախ Արևմուտքն ու Արևելքը վիճարկում էին Անդրկովկասի գերխնդրականը և
Հայաստանը վերստին հայտնվել էր աշխարհաքաղաքական
հյուսիս-հարավ ու արևելք-արևմուտք առանցքային
խաչմերուկում, և դարձել Ռուսաստանի միակ հենակետ-ֆորպոստը
նրա համար խիստ բախտորոշ այդ տարածաշրջանում: Մինչդեռ,
հայրենի ներքաղաքական դաշտը շփոթվել էլ էր ԱՄՆ-ԵՄ-ՌԴ
կողմնորոշման մեջ44:
Ուստի, «տերը» այլևս քաղաքական վրիպումներ չէր կարող թույլ
տալ, ինչը դրսևորվեց հոկտեմբեր 27-ի եղելությամբ,
ապա տնտեսա-ռազմավարական «ձեռքբերումներով» և ներքաղաքական
սքող թե բացահայտ միջամտություններով` ջանալով չեզոքացնել
հպատակի երբևէ վերաանկախացման բոլոր հնարավորությունները:
Դարերի ընթացքում ընդարձակ ու ճոխ Հայաստանից ով կարող էր
վերցել էր ինչ կարող էր, մնացյալն իր «բաժինն» էր: Բայց ոչ
միայն այդ:
43
Վասն նախագահական
ընտրությունների Պուտինը նույնպես ստեղծեց ճիշտ
համանուն կուսակցություն…
(այս
իրադարձությունները հանգամանալից
շարադրված են
«ԱԶԳԱՅԻՆ
ԽԱՉՔԱՐ» քննախուզության մեջ և
հարակից տեսանյութերում):
44 Չեչենական պատերազմի վերսկսումից առաջ
Պուտինի հայաստանյան այցը վստահաբար ակնկալում
էր թիկունքի ապահովություն, այդու էլ կատարյալ
ենթակայություն, որը չէր կարող լինել առանց հոկտ.
27-ի
ոճրագործության: Առավել
ևս, որ Պուտինի այցից քիչ առաջ վարչապետ Վ.
Սարգսյանը այցելել էր ԱՄՆ, արժանացել սպասվածից
առավել ջերմ ընդունելության և ձեռք բերել
տնտեսական հեռանկարային համաձայնություններ: Եվ
երկիցս առավել, որ ըստ ամենայնի նա դիտվում էր
Հայաստանի ապագա նախագահը (տե’ս «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ» ,
Մաս Ա
):
|
Հայությունը արդեն 2/3-ով
սփյուռքում էր, որից 1/3 միայն Ռուսաստանում (շուրջ 2,5
մլն …), ինչը ոչ միայն մասամբ կրճատում էր նրա
վիճակագրական
սպառնալի ետաճը ( նաև հայոց ուծացման
հեռանկարով), Հայաստանը այլ հանրապետությունների հետ
դիտվում ձեռնհաս «մարդահումքի» շտեմարան, արտագնա հայ
աշխատավորներով ստեղծում լրացուցիչ կախվածություն` այլև
ողջ հայությունը ներկայանում էր որպես համաշխարհային
«կապիտալ»` հնարավոր բոլոր առումներով (միչև իսկ որպես
«5-րդ շարասյուններ» թե արդեն «դիվիզիաներ»45…
): Եվ ոչ պատահականորեն Վ. Պուտինի խնամի Արա
Աբրահամյանի ջանքերով ու նախագահությամբ
Ռուսահայ միությունից հետո ստեղծվեց «Համաշխարհային
Հայկական Կոնգրեսը» (հրեականի համաբանությամբ…): Բնավ
պատահական չէր նաև 2002 թ. աշնանը Մոսկվայում կայացած
«Համայն հայությունը 21-րդ դարի շեմին…»
վերոնշյալ միջազգային գիտաժողովը, որի բացումը կատարեց
անձամբ Վ. Պուտինը, իր
բարձրաստիճան ողջ շքախմբով ու
նրանց ելույթներով (ՌԴ վարչապետ, արտգործնախարար և այլք`
իրենց հայ կոլեգաներով...), և որտեղ փաստորեն մշակվում
էին ոչ միայն Հայաստանի` այլև ողջ հայության անելիքներն ու
ճակատագիրը սկսվող հարյուրամյակում: Երիցս առավել, որ
առանց այդ էլ հայության 70%
ավանդորեն
մնացել էր ռուսամետ…
Եվ մի՞թե այլևս պարզից էլ պարզ չէ թե ինչո՞ւ «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»-ն
պիտի ընկալվեր որպես «բաժանման փորձ», իսկ «ԷԱԿԱՆՔ»
հազարամյակային նախածրագիրը դիտվեր կատարելապես
անհամատեղելի հեռանկարային այդ նկրտումների հետ, ինչն էլ
լույս է սփռում վերոնշյալ համարյա բոլոր առեղծվածային
հանգամանքների վրա: Առավել ևս, որ սփյուռքում «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»
տեսության բորբոքած հոծ ոգևորությունը, 2000 թ. ՀՀ ԳԱԱ
մեծ դահլիճում այդ հատորի շռնդալից շնորհանդեսն ու
միաժամանակ ԷՈՒԹՅԱՆ տասնամյա հոբելյանը, այն էլ
շրջադարձային այդ շրջանում, չէին կարող
խստագույնս
չմտահոգել վերին իշխանություններին ու այլոց, որոնք դրա
մեջ տեսան ազգային-ազատամտական հզոր պոտենցիալ: Եվ ահա թե
ինչո՞ւ 2002 թ. իշխանական որոշ շրջանակներ անտարբե՞ր թե՞
«ըմբռնողական» վերապահություն ցուցաբերեցին այդ նախածրագրի
նկատմամբ, երբ թերևս նշյալ նկրտումներին դեռևս ոչ շատ
քաջատեղյակ (թե՞ մասամբ կռահող… ) դատախազության
միջին օղակներում «ԷԱԿԱՆՔ» հատորը համակիր ոմանց շնորհիվ
համասփռվեց կայծակնային արագությամբ: Եվ գուցե՞ հենց
նրանց ու նման պաշտոնյա համակիրների բացահայտման
նկատառումներով է բացատրվում 2002 թ. այդ հատորի
շնորհանդեսին ԱԱԾ աշխատակիցների այդքան առատությունը կամ
ինչպես նաև 2000 թ., միաբաններին «Վարպետյանից հեռու
մնալու» զգուշացումը (Մաս Ա,
23աստղիկը),
և ի վերջո «նպատակահարմար չէ» պատճառաբանությամբ
հայրենիքից Վարպետյանի վտարման բուն պատճառները46…
45
2008 թ. աշնանը Հայաստանում Սփյուռքի
նախարարության ստեղծումն ու երբեմնի ՀԼԿԵՄ ԿԿ
առաջին քարտուղար, ինքնաբերաբար «չեկիստ» Հրանուշ
Հակոբյանին այդ կառույցի նախարար նշանակումը այլ
բան չէր նկատառում, ինչպես երբեմնի Սփյուռքի
Կոմիտեի պարագայում:
46
Դեռևս
2002 թ. այդ առաջին անգամ Վարպետյանին անձամբ
հայտնել էր ՕՎԻՐԻ-ի պետի անվտանգության
գծով, Վահագն անվամբ
առաջին տեղակալը, ապա 2005թ. նույնը գրավոր
պատասխանել էին Հայաստանում
Մարդու իրավունքների պաշտպան Լ. Ալավերդյանի
պաշտոնական հարցմանը: Ավելի ուշ, «Հետք»-Հետաքննող
լրագրողներ» կազմակերպության դիմումին, նույն
ՕՎԻՐԸ գրավոր հայտնել էր վտարման իբր պատճառը. «գոյություն
ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության
պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին
հիմնավոր սպառնալիքներ» (ըստ «Օտարերկրացիների մասին»
ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1 կետի
գ
և
զ
ենթակետերի, տե'ս
փաստաթղթերը ):
Իսկ թե ի՞նչ
սպառնալիք և ինչպե՞ս` արդեն
ներկայացվեց...
|
Մնում էր
քարուքանդել ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԱԿԱՆՔ միաբանությունը և
յուրացնելով նրա ոգե-գաղափարական համակարգի միայն
ձեռնտու գաղափարները դրանք ուղղորդել «հյուսիսային»
հունով: Այսինքն, ըստ երբեմնի կենսափորձի, «ֆոլկլորային
ազգայնականությամբ», տնտեսական իբր երկնիշ թվերի «վագրային
թռիչքով» և «քաղաքական հայրենասիրությամբ» առինքնել «հայոց
հոգին», ինչը հնարավոր էր միայն թերհաս զանգվածների
պարագայում: Այստեղից էլ այդքան առատ «երգն ու պարը», հայ
հասարակության համատարած տկարամտացումը, մի կողմից
պալատական մտավորականության առատ պարգևատրումները,
մյուսից` քաղաքական բանտարկումները և հնարավոր
անհնազանդների արտաքսումները, անսքող բռնատիրությունը,
նպատակային բարոյազրկումն ու խրախուսվող արտագաղթը, իսկ
մինչ այդ` չարաբաստիկ հոկտեմբեր 27-ի և տնտեսաքաղաքական
ենթակայացման անհրաժեշտությունը, առավել ուշագրավը`
քաղաքական կյանքում անհասկանալի խառնաշփոթությունն ու
ջղաձգությունները: Զի իրականում բոլոր կարևոր որոշումները
կայանում են «հյուսիսում», բայց իրագործվում ստվերային
միջոցներով` ի դեմս «Կանաչ Վիշապի» և հայոց «տիկնիկային»
իշխանությունների: Այդ են նաև այժմ ընթացող հայ-թուրքական
մերձեցման և ղարաբաղյան հարցի ի վերջո հանգուցալուծման
փորձերը, որոնք խմորվում են հայոց թիկունքում:
Այդպես, Հայաստանի անկախության հերթական փորձն ու հայոց
երկտասնամյա «վերածնունդը» ավարտվեցին ապարդյուն,
«սիզիպոսի քարը» վերադարձավ ելակետ, և ինչպես մեկ դար առաջ
Օսմանյան կայսրության պարագայում, ԽՍՀՄ փլուզումից հետո
քիչ թե շատ հասուն ազգերից ու երկրներից չազատագրվեց միայն
Հայաստանը: Դեռ ավելին, որոշ ձեռքբերումներով հանդերձ
ունեցավ այնքան արտագաղթ, որքան Եղեռնից հետո…
Հարկ է արդյոք վերոշարադրյալից
մակաբերել, որ հայոց ապագան արդ վտանգում են միմիայն
«հյուսիսային
եղբայրները» և պետք է վերջնականապես կտրել «ռուսական
պորտալարը»:
Անշուշտ` ո’չ: Համակեցական սիմբիոզում բոլորն էլ ունեն
իրենց ինքնահաստատման, հզորացման ու կայացման ձգտումները,
սակայն ավելի կամ պակաս քաղաքակրթորեն ու «ազատ շուկայի»
սկզբունքներով: Ի վերջո արևմտամետ նախորդ իշխանություններն
էլ առանձնապես բարի չէին ԷՈՒԹՅԱՆ նկատմամբ և կործանվեցին`
վերադարձնելով նաև անկախությունը, ինչը Հակադարձման
օրենքով ևս մեկ անգամ ու այլորեն կարող է լինել այս
իշխանությունների պարագան: Իսկ ընդհանրապես հարկ է կտրել
այն բոլոր «պորտալարերը», որոնք ի վերջո դառնում են
կախաղանի թոկ: Սակայն, վերջիվերջո կտրվում է նաև մայրական
պորտալարը, որը բնավ չի նշանակում թշնամացում: Առավել ևս,
երբ այդ կատարվում է առանց ախտահարության և վասն այլորակ
փոխհարաբերության:
Այսուհանդերձ, վասն հայոց հնարավոր վերածննդյան, կայացման ու
հարատևման, այսօր եղեռնի ճանաչումից, աշխարհաքաղաքան թե
որևէ այլ խնդրականից ավելի, նախ անհրաժեշտ է ազատագրվել
խրոնիկական նախապաշարմունքներից, նման «հավերժ
բարեկամություններից» և հատկապես «Կանաչ Վիշապից»: Ուստի, այս
թե գալիք սերունդները հարկադրված են որևէ կերպ լուծել նաև
այս մեկ գերխնդրականը:
Ահա, այս առումով, ղարաբաղյան հարցի թեկուզ անբարենպաստ
հանգուցալուծումը, հայ-թուրքական հարաբերությունների
բարելավումը, Թուրքիայի ԵՄ անդամագրումը և անգամ Արևմուտք-Արևելք թե համաշխարհային
գործընթացները կարող են «փոքրագույն չարիք» ու անգամ
շատ նպաստավոր պայմաններ դառնալ:
Մեզ մնում է ամրագրել ևս մեկ
քանի ազգաբանական և գոյաբանական
եզրահանգումներ.
|
-
Քսանայմա այս մեկ կենսափորձը
ևս ապացուցեց ի սկզբանե ԷՈՒԹՅԱՆ
որդեգրած հիմնադրույթների կատարյալ
Ճշմարտացիությունը: Այն է. հոգևոր անկախության,
ոգե-գաղափարական և բարոյահոգեբանական
գործոնների
անշրջանցելի անհրաժեշտությունը պատմական
ապաքինման, կայացման ու էացման գերխնդրականում և
անգամ կեցական հարցերում, որոնց
բացակայությամբ էլ պայմանավորվեցին
թե’ հայոց պատմական անկումը, և թե’ այս վերջին
բացառիկ ձեռքբերումների տապալումը,
ինչն ուշացած ու միայն
«տնտեսության մեջ բարոյահոգեբանական գործոնի
կարևորմամբ» եզրահանգեց ողբացյալ սպարապետը,
դառնալով նժդեհյան «ներցեղային բարոյականի»
բացակայության զոհը: Այլորեն նույնն էր նաև
ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի պարագան, որը
բացի զուտ քաղաքական գործոնների հալածանքներից,
կրեց նաև քինոտ շրջանակների, հասարակական որոշ
շերտերի և հավակնոտ անձերի հակազդեցությունը:
Այնպես, ինչպես եղել է հայոց պատմության ողջ
ընթացքում, ի վերջո դառնալով ազգային աղետ և
այդքան կորուստների պատճառ, ոչ պակաս կործանիչ`
որքան արտաքին հանգամանքները: Այս առումով Չարենցի
« Ո~վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական
ուժի մեջ է» կարգակոչը թերի է և պարզամտական: Զի,
տխմարների հավաքականությունը ավելի մեծ
տխմարություն է, տմարդների հավաքականությունը` հոծ
անբարոյականություն, տկարների
հավաքականությունը` խառնամբոխ: Զի, ինչպես
մաթեմատիկայում գումարվում են մինուսները:
-
Այսուհանդերձ հարկ է արձանագրել, որ բացի
ծագումնաբանական պարզ, մասամբ թերարժեքություն թե
ինքնասիրություն շոյող, մասամբ ինքնագիտակցություն
և հոգևոր արժեքներ արծարծող հանգամանքներից,
ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգը
հիմնականում մնաց անհասանելի ոչ միայն լայն
զանգվածների` այլև ընտրանի հավակնող դասական
մտավորականության համար, էլ չխոսելով
կուսակցությունների, քաղաքական այրերի և անգամ
կղերական շրջանակների մասին: Այդ, նախ
հաղորդակցության սահմանափակումների և
խեղաթյուրումների, բայց նաև հենց իր էության
պատճառով: Զի այդ համակարգը կուսակցական
գաղափարախոսություն չէ, ոչ էլ քաղաքական պարզ
պլատֆորմ կամ տնտեսական «հնգամյա ծրագիր»` այլ
գոյաբանական հաստատուն, հայոց առեղծվածային
Է-Էություն տառի էզոթերիկ վերծանումն ու
տիեզերական վերին իմաստություն: Այլորեն այնպես,
ինչպես տեսական ֆիզիկան, որի վերացական թվացյալ
սկզբունքները կամ բացահայտումները «պտղաբեր»
կլինեն որոշ ժամանակ անց, որոշ պայմաններում և
ասպարեզներում, ինչպես օրինակ հավանականության
տեսությունը կամ ասենք մատերիալիստական
փիլիսոփայությունը, որի լավ ու վատ «պտուղները»
կեցականորեն դրսևորվեցին հիմնականում XX-րդ
դարում: Երիցս առավել, որ ԷՈՒԹՅՈՒՆ-էիզմ թե’
բուն ազգային և թե’ համամարդկային ուսմունքը
արմատական «ռեֆորմացիա» է թե’գիտական, թե’
հավատամքային, թե’ փիլիսոփայական ասպարեզներում, և
մասնավորապես աննախադեպ հայ
իրականության վերջին երկհազարամյակում:
- Եվ հենց այդ էլ
թույլ չի տրվել ու չի տրվում հատկապես տկար
էթնոսներին ու ազգույթներին, ինչպես տվյալ
դեպքում հայոց ոչ միայն տնտեսաքաղաքական` այլև լոկ
հոգևոր անկախությունն ու ազգովի ինքնուրույն
մտածելու թե «խղճի ազատությունը»: Այսինքն այն`
ինչն համաշխարհայնորեն ամրագրված է անգամ Մարդու
իրավունքների հռչակագրում (բայց ոչ ազգերի…), և
որի ոտնահարման զոհն եղավ թե’ ԷՈՒԹՅՈՒՆ
միաբանությունը և թե’ ողջ ազգը, վերջինս նաև իր
հոգևոր ետաճի և տկարամտացման պատճառով:
- Այսու և այսուհանդերձ,
ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային
Իմաստության Տաճարը միակն էր, որ վերջին
երկտասնամյակում
հայոց հոգևոր դաշտը հեղեղեց բոլորովին նոր ոգով և
գաղափարներով, որոնք մասամբ ու աննկատ
կենսագործվում են ԱՐԻԱԿԱՆՔ-ում նշված բնականոն
սկզբունքով (գլ.16-ԻՐԱՑՈՒՄ, էջ 235-245), ու նաև
հենց բանագողությունների,
բանաքաղությունների թե ոգե-գաղափարական «վարակի»
միջոցով
47:
Իսկ դրանք ոչ միայն դրանց ճշմարտացիության
ապացուցներն են` այլև հայ իրականությունում նման
պահանջի ու անհրաժեշտության: Եվ ոչ մի կասկած, որ
հայ ճակատագիրը կընթանա հրապարակված թե ոչ այդ
հիմնադրույթների և համամարդկային-տիեզերական
էվոլյուցիայի ուղղությամբ, կամ բոլորվին էլ չի
զարգանա:
Այս առումով ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգը տիեզերածով նետված ներփակ
մագաղաթ է,
որը կարող են վերագտնել գալիք սերունդները կամ
այլք:
- Իսկ եթե այնուամենայնիվ ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային
Իմաստության Տաճարը այս պայմաններում կարողացավ գործել, թողնել ոգե-գաղափարական
հետք ու նշանակալից ժառանգություն, ապա այդ
միմիայն իր դիպուկ նպատակների, մասամբ` խառնաշփոթ
ժամանակահատվածի շնորհիվ` և հենց «երկու կրակի
արանքում»: Այնպես` ինչպես դինոզավրերի
առճակատումից կարողացան
փրկվել փոքրամարմին կենսաձևերը, ինչպես կենսունակ
շիվերը են աճում ապառաժի ճեղքերում, կամ ինչպես
Սասնա «ջոջ գետն» հատող ազնանցորդու այն «զուլալ
առուն».
|
|
…որ
կը զարնվեր մեկ էս փըլին, մեկ էն փըլին,
ապա
կը խառնըվեր մեջ էդ գետին,
կ’երթար էն հեռուներ
(իմա` տիեզերածով)
Ու կը թողներ իր էտևանց մեկ լուսեղ հետք
48…
Իսկ որպես խորհուրդ և այլ մեկ համաբանությամբ.
ԱՋ ԵՎ ԱՌԱՋ
ՆԱՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ Է ԹԻԱՎԱՐԵԼ
Ե’Վ ԱՋ Ե’Վ ՁԱԽ,
ՄԻՆՉ ՏԱՊԱՆԸ ՎԵՐՋԻՆ
ՀԱՆԳՐՎԱՆԻ ՎԵՐՍՏԻՆ ՏԻԵԶԵՐԱԼԵՌԱՆ ԿԱՏԱՐԻՆ...
|
Հ. Այվազովսկի.- «Նոյի էջքը Արարատից»
Մարսել,
09.12.2006 թ. - 24.10.2008 թ. - 19.04.2009 թ.
|
47 Բացի
քաղաքական հատուկենտ այրերի գոյաբանական որոշ
հոդվածներից ու նման հրատարակություններից,
վերստին հիշատակման է արժանի ՀՀ Կառավարության 15.08.2002
թ. N°1302-Ն որոշումը «ՀՀ գիտության ու տեխնիկայի
զարգացման
գերակայությունները հաստատելու մասին», ըստ
որի դրանց առաջին աստիճանում դասվում է
հենց…հայագիտությունը, ինչը հորդորվել էր նույն
«ԱՐԻԱԿԱՆՔ» հատորի «Ազգային գիտություն» գլխում
(էջ 171-181): Առանց չնչին կասկածի, այդ եղել է
այդժամ վարչապետ և Էության համակիր Անդրանիկ
Մարգարյանի
շնորհիվ, որին նշյալ հատորը անձամբ նվիրել էր
հեղինակը ( N°1302-Ն որոշման պատճեն` սույն
հղման
փաստաթղթերում):
Իսկ առավել հանրամատչելին, այդ արիական հավակնող, հեթանոսական
տրամադրություններով ( մասամբ Ս. Կակոսյանի
շնորհիվ), ազգային-գաղափարախոսական բազում
ծրագրերի հախուռն հոսանքն է, բազմաթիվ նման
հրատարակությունները և միջոցառումները` ներառյալ
Գառնու տաճարում մեհենական տարաբնույթ
տոնակատարությունները ( 1989 թ., առաջին անգամ
իրականցել է մեր մտահղացմամբ, ապա 1991 թ.`
վերստին մեր և «Հայ Դատ» -Հ.Վասիլյանի ու այլոց նախաձեռնությամբ , այնուհետ ըստ
հաստատված ավանդութի):
Ինչ փույթ, եթե «արիա-ասպետականները» այդ մասին
համառորեն լռում են ու վերագրում իրենց, իսկ լայն
զանգվածները մնում անտեղյակ (դեռ շատ գռեհիկացած
ու գավառական ազգույթ ենք): Բավական է համեմատել
1988-90 թթ առաջ սոց-ժողովրդական ֆոլկլորը և արդի
ազգային-գաղափարական եռուզեռը, անշուշտ նաև
Գ. Նժդեհի ոգեկոչմամբ, որի պատգամները
ինքնաճանաչման , հոգևոր խորհուրդի և վերանորգման
վերաբերյալ լայնորեն իրականացրեց միմիայն
ԷՈՒԹՅՈՒՆԸ: Իսկ մնացյալը պարզապես
քարոզչություններ են և ընթացիկ գործընթացներ, թեև
առայժմ շատ մակերեսային, մեծ շեղումներով ու
շահարկումներով: Վստահ ենք, ժամանակի հետ պղտոր
«մաջառը» կպարզանա ու կթունդանա, եթե իհարկե
ինչ-ինչ պատճառներով չշրջվի ու դառնա քացախ...
48
ԱՐԻԱԿԱՆՔ-ի բնաբանը, վերցված «Սասնա Ծռեր»
տիեզերավեպից:
|
|
¡ ¡
¡
ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ
|
Ե’վ ԷՈՒԹՅԱՆ ոդիսականը, և’ համանուն
ոգե-գաղափարական համակարգ, և’ թե սույն շարադրանքը
կատարելապես տրամաբանական և գիտահետազոտական
ջանքերի արդյունք են, հիմնված Էություն-էիզմ
ուսմունքի, վավերագրական տվյալների և փաստացի
եղելությունների վրա: Սակայն, կա նաև այս ամենի
բնազանցական թվացյալ, խիստ խորհրդավոր,
անբացատրելի, բայց կատարելապես իրական կողմը: |
Սույն ակնարկի Առաջին մասում նշվեց, որ Էության ոդիսականը
սկսվեց 1978 թ., ֆրանսահայ ARMENIA ամսագրում հրապարակված
«ՀԱՐԱՏԵՎՈՒՄ»
խոհա-փիլիսոփայական մի հոդվածով, որը Մարսելում
վերահաստատված հեղինակի ինքնության և ազգապահպանման
որոնումների ծնունդն ու հայտն էր: Դրա և ազգամշակութային
գործունեության կարևորագույն առաջին պտուղը հանդիսացավ
հեղինակի
«ԱՐՓԻԱԿԱՆ կամ ԱՐԵՎՈՐԴՅԱՑ ՊԱՐԸ» կինոսցենարը (1982
թ.), որը թեև չիրականացավ, սակայն նախ հրապարակվեց որպես
համանուն էպիկական քնարերգություն (1985 թ.), ապա այլորեն
դարձավ գալիք իրադարձությունների յուրօրինակ տեսլական:
Հայոց ողջ ճակատագրին նվիրված այլաբանական այդ
ստեղծագործության մեջ ինչ-որ նախախնամությամբ կանխազգացված
էին թե’ 1989 թ. երկրաշարժը, թե’ 1982 թվին բացարձակապես
անկանխատեսելի վերափոխումները, թե’ հեթանոսական
ոգեկոչումներն ու Գառնու տաճարում Միհր աստծո
տոնակատարությունները (այս հասկանալի է, զի իրականացել
է
հենց մեր նախաձեռնությամբ, տե'ս
http://www.eutyun.org/S/MM/V/HatvMij.htm ), թե’ արցախյան խնդրականը,
իսկ ամենակարևորն ու խորհրդավորը` գոյաբանական ինչ-որ
գերիմաստության որոնումները և դրա վերաբացահայտումը
վերածնված Վահագնիկի կողմից, ինչպես նաև Ծերուկ Ժամանակի
հետ կենաց-ճատրակախաղի մտած նրա «Ձիու
քայլը» ( կից մեկ-քանի գծանկարները, տե’ս նաև
այստեղ):
Այդպես, ստեղծագործության «Նիրվանա» յոթերորդ բաժնում, Սևանի
ափին Ծերուկ Ժամանակի հետ զբոսնող դպրոցական Վահագնիկը
գտնում է ափ նետված մամռոտ մի սափոր, հինավուրց մի
մագաղաթի պարունակությամբ: Նրա վրա կենդանի և մեռած
լեզուներով երբեմնի ազգ ու ազգույթներ թողել էին ինչ-որ
գրություններ` տիեզերական ինչ-որ գերիմաստության
ծածկագրությունը: Որպես սկսնակ հեղինակ, մի քանի շաբաթ
գլուխ էինք կոտրում կռահելու համար այն, մինչև գլխի
ընկանք փորձի անհեթեթությունը: Սակայն վերածնված Վահագնիկը
խորհրդակցելով Արեգակի ու լեռների հետ վերծանում է այն և
դպրոցական իր գրչով ավելացնում հայատառ ինչ-որ գրառում,
մագաղաթը վերստին ներփակում սափորի մեջ և այն վերադարձնում
տիեզերածովին, իսկ Այրիվանքի տապանաքարերի վրա Ծերուկ
Ժամանակի հետ կենաց-ճատրակախաղում կատարում ձիու իր
խորիմաստ ու այլաբանական քայլը: |
Խորհրդավոր
ժպտում է Ծերուկն Ալեհեր:
Ետ գցելով թզբեհի գլորած տարիներն
անցյալ, վերսկսում է հաշվառում մի նոր: Բիլ ծովակի
կարճակյաց, բայց կենսառույգ կոհակների մեջ, հաջորդ
հազարամյակներին սպասելով, մեղմ օրորվում է
խավյակը մամռոտ…
Կապրենք
արդյո՞ք այդքան...
Ո՞վ կգտնի մագաղաթն այն…
(«ԱՐՓԻԱԿԱՆ», էջ
142)
Որպես հեղինակ, մենք այդժամ այդպես էլ
չիմացանք ո’չ մանչուկի գրառումը, ո’չ «Ձիու
քայլը», որոնք հաջորդ տասնամյակներին պիտի
դառնային մեր պրպտումների վերուստ կանխորոշված թե
տրամաբանորեն կռահված ծրագրերը,
ժողովուրդների կորուսյալ իմաստությունը` միշտ
հին ու նոր Էություն-էիզմ ուսմունքը, «Ձիու
քայլը»` «Էականք» հազարամյակին նախածրագիրը, իսկ
«Արփիականը»` մեր գործունեության և գալիք
իրադարձությունների յուրօրինակ «սցենարը»:
Սակայն այս բոլորը չէ: Որքան ասվել, գրվել ու հարապարակվել է, որոշ
նկատառումներով ու հրամայականներով ոչ պակաս
կարևոր մի զգալի մաս մնում է անտիպ: Եվ հենց
այդ էլ, էիզմի խորքային բովանդակության և բուն
խորհուրդի հետ, տիեզերածով վերադարձվելիք
այլաբանական մեր «մագաղաթն» է, մեր վերջին առաքելությունը: Ֆենոմեն, որը երբեք չէինք կարող
անգամ երևակայել:
Թեև գիտակցական և կամային ջանքերի առկայության,
մենք առավելաբար հանձնվել ենք
իրադարձությունների
հոսանքին, այնպես, ինչպես երկրագունդը տիեզերական
հայտնի ու անհայտ օրենքներին, յուրաքանչյուրս` իր
ճակատագրին, առանց ամբողջովին հասկանալու այս
ֆենոմենի բուն էությունը`
պատճառահետևանքային, նախախնամական թե ինտուիցիոն
գործոններից անդին…
Եվ որքան էլ բնազանցական այս
հանգամանքները թվան էպիկական զեղումներ,
երևակայության արդյունք թե միստիֆիկացման
միտում, դրանք
կատարելապես իրական են ու փաստագրված
իրեղեն
ակնհայտ ու այլազան ապացույցներով:
Ավելին, մահականցուներիս ու գիտությանը
դեռևս անհաս Խորհուրդն է Խորին,
անճանաչելի, անսահմանելի Էությունն վերին:
Այսուհանդերձ վստահ է մեկ օրինաչափություն.
Եթե շատ մերձեցաք ու նույնացաք ազգի հետ`
կիսելու եք նրա ճակատագիրը... |
|
|