ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ
     
                               «Երդվում եմ ասել ճշմարտությունը, միմիայն ճշմարտությունը, և ոչինչ բացի ճշմարտությունից» շարքից
 
 

                                                                  ՄԱՍ  ԵՐԿՐՈՐԴ

     ...Իրավիճակն արդեն պարզ էր: Առավել ևս հոկտ. 27-ի պետական ոճրագործությունից հետո ռուսական կողմնորոշման, ավելի ու ավելի ակնհայտ բռնատիրության, և գաղափարական, բարոյական ու հոգևոր արժեքների կատարյալ դեգրադացիայի պայմաններում: ԷԱԿԱՆՔ միաբանությանը մնում էր ինքնամփոփվել ու տրվել համանուն «Ազգ և նոր հազարամյակ» դարակազմիկ նախածրագրի մշակմանը: 2001թ., Հայաստանի Գրողների տան վերստին լեփ-լեցուն դահլիճում, դրա ուրվագիծն ու մի քանի դրույթներ նախ ներկայացվեցին հայ հասարակությանը, իսկ 2002 թ. գարնանը նույն սրահում` ԱԱԾ աշխատակիցների սքող հսկողության տակ, կայացավ  դրա առաջին հատորի շնորհանդեսը (այսուհանդերձ տեսախցիկը այս անգամ ևս որսացել էր նրանցից մի քանիսի ռեակցիաները անցանկալի գաղափարների նկատմամբ: Կից 1-2 լուսանկարները…) :
                        
       
Իբր «ազգային անվտանգության»
մեր պանծալի չեկիստները 2001-2002 թթ Էության միջոցառումներում:
        Ձախակողմյանը ինքնաբացահայտվեց խիստ նյարդային ու զայրացած վարքով, երբ Գրողների Տան
       միջոցառմանը բանախոս
Ա.Վարպետյանը ամբիոնից հայտարարում էր ԱԱԾ-ի հետապնդումների մասին:
       Ամենայն հավանականությամբ նա էլ հենց նրա գործով զբաղվող և գործ սարքողներից
մեկն է, որին ոմանք
       վստահաբար կճանաչեն
(արխիվային տեսապնակ N°14x): Երկրորդին «մատնեց» իր երբեմնի գործընկերը... 
       Իսկ ընդհանրապես
նրանց ներկայությունը Էության միջոցառումներին հիմնականում ուներ մասնակիցներին
       գրանցելու նպատակ: Հայոց հարատևմանը նվիրված նույն այդ բանախոսությանը բանիմաց անձինք հաշվել
      էին
ԱԱԾ-ի ո'չ ավել, ո'չ պակաս 18 աշխատակիցներ, ասես իշխանությունները այլ մտահոգություն չունեին...
        ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

      
Մինչ այդ միաբանության պատվիրակությունը այս անգամ ևս ջանաց նախածրագրի ձեռագիրը ներկայացնել հայրենի բարձրագույն իշխանություններին, նախ որպես քաղաքացիական պարտք, ապա որպես փոխհասկացության ևս մեկ փորձ, և ի վերջո գոնե հանդուրժողականության ակնկալիք` առանց որի նման ընդգրկուն մի ծրագիր իրականացման հնարավորություն չէր կարող ունենալ26 : Առավել ևս, որ այն վերաբերում էր հայրենիք-սփյուռք ամբողջացմանը, ողջ հայության ընթացիկ, մոտակա ու ապագա իրավիճակներին և գոյաբանական գերխնդրականներին, ինչը թվում էր պետք է լիներ նաև հայրենի իշխանությունների մտահոգությունը:  Եվ երիցս առավել, որ այդ նախածրագիրը մնում էր վերքաղաքական, իսկ նույն թեմաները հայրենիք-սփյուռք համաժողովներում հնչեցվում էին որպես միայն «կարևորագույն»… կարգախոսներ:

                     

       Քաղվածքներ հայաստանյան և սփյուռքահայ մամուլից: Աջից` 2002 թ. ՀՀ նախագահին ուղղված հայ
       մտավորական ավագանու բաց նամակը և այլ արձագանքներ, ձախից` հետագա տարիների այլ բաց
       դիմումներ և նոր արծարծումների համեստ մի մասը: Կասկածից վեր է, որ այս բոլորից անտեղյակ չէին
      կարող լինել ՀՀ բարձրագույն պետական այրերը և մասնավորապես հանրապետության նախագահները:
      Ուստի որևէ կերպ չարձագանքնելու համար պետք էր լիներ հույժ կարևոր մի պատճառ: Սակայն մի
     երկրում, որտեղ գործում ու կոծկվում են պետական բարձրագույն ոճիրներ, որտեղ հանդարտ «ծփում» են
     կոռուպցիան ու այլազան օրինազանցությունները, նման «մանրուքները» ոչ ոքու չպետք է զարմացնեն:
      ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

     Մինչդեռ, հենց այդ հանդիպումների ընթացքում էլ ի զարմանս բոլորի կայծակեց Ա. Վարպետյանի կացության  կարգավիճակի երկարաձգման մերժումը, առանց որևէ պատճառաբանության, որն ինքնին հավասարազոր էր վտարման, թեև հայցը նորից ներկայացված էր ՀՀ Մշակույթի նախարարության միջնորդությամբ: Անհեթեթ թվացյալ այդ իրողությանը բարձրաստիճան ոմանք հրաժարվեցին, այլք` չկարողացան միջամտել, այդ թվում սահմանադրորեն իրավազոր վարչապետ,  համակիր ու բարեկամ Ա. Մարգարյանը 27 ( խոստովանությունը զգուշորեն փոխանցվեց ԷՈՒԹՅԱՆ փոխնախագահի միջոցով…):  Կատարելապես անարձագանք մնացին նաև մտավորական հեղինակավոր ավագանու ՀՀ նախագահին ուղղված և «Առավոտ» թերթում հրապարակված «Բաց նամակը» (Ս. Կապուտիկյանը, ակադեմ. Վ. Հարությունյանը, Արմինե Կալենց, Սարգիս Մուրադյան, Հ. Էդոյան,  Լ.Անանյան և այլք), զանգվածային ստորագրահավաքը և հանրապետական քանի հնչեղ թերթերի արձագանքները: Բոլորին հուզում էր առեղծվածային մեկ հարցական. ԻՆՉՈ՞Ւ: Թվում էր, թե հայրենիքում շրջում էր մի աներևույթ «կանաչ վիշապ» (այն հիրավի կար, արդեն ցույց էր տվել իր երկարավուն շոշափուկները և դեռ բացահայտելու էր շատ ավելին…Տե’ս «Կանաչ Վիշապ» ակնարկը ):  Մինչդեռ, Վարպետյանի շուրջ առերևույթ ճնշումն օղակվում էր ավելի ու ավելի  (ավտոմեքենայի բռնագրավում, ելումուտի սահմանափակումներ28, ժամկետանց կացության տուգանք ևն):

    
Ահա, այս իրավիճակում 2002 թ. գարնանը Գրողների տանը կայացավ ԷԱԿԱՆՔ հատորի վերոնշյալ շնորհանդեսը, որտեղ քաջատեղյակ ոմանք հաշվել էին ԱԱԾ 18 «աչալուրջ» աշխատակիցներ29:  Ի վերջո Վարպետյանը հարկադրված էր հեռանալ հայրենիքից (դեռևս անհայտ քանի տարի թե մշտապես…), Խորհրդի մի քանի անդամներ զրկվեցին իրենց կեցական աշխատանքից, իսկ գլխատված միաբանությունը հաջորդ տարիներին աստիճանաբար տարտղնեց մասամբ վերին օղակներ թափանցած կամ առինքնված պառակտիչների գործունեությամբ, թեև բուն միաբանների ու նվիրյալների երկարամյա բարեկամությունը մնաց անսասան:

  26  Վասն նախածրագրի ու նպատակների թափանցիկության,  ձեռագրի երկրորդ մի օրինակ պաշտոնապես հանձնվեց այդժամ Խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանին, խնդրելով  այն փոխանցել ԱԱԾ-ի տնօրեն
Կ. Պետրոսյանին: Մինչդեռ շատերի աչքին մենք պարզապես միամիտ հորթուկներ էինք, այդժամ անտեղյակ հանրապետությունում կատարվող ընդերային գործընթացներից, իմա`
այլորեն «գունավոր հեղափոխության»
( այսինքն` արյունոտ...) երկրորդ ալիքից...


 
27  ՀՀԿ-ի հետ բարեկամությունը սկսվել էր դեռևս Ա. Նավասարդյանի օրոք Ճարտարապետների Տանը, որտեղ 1990թ. տեղավորվել էին սկզբնական ՀՀԿ-ն և ԷՈՒԹՅՈՒՆ միաբանությունը: Այն շարունակվեց Ա. Մարգարյանի հետ, որը դեռևս 1989 թ. ներկա էր Գառնու տաճարում առաջին տոնակատարությանը, իսկ վարչապետության շրջանում նրբորեն քարոզում էր Էության գաղափարները, մինչև իսկ ՀՀ կառավարության 15.08.2002 թ. N°1302 որոշմամբ, հայագիտությունը ՀՀ գիտական զարգացման առաջին գերակայություն հռչակելը, ինչը հորդորվում էր «Արիականք» ազգային գաղափարախոսությամբ (1997թ.): Այդ ևս ԷՈՒԹՅԱՆ մեկ ձեռքբերումն էր, թեև լիարժեք իրագործում չունեցավ:

 28
2002 թ. գարնանը Ա. Վարպետյանը իրանահայ «Հայ Ակումբի» կողմից հրավիրված էր բանախոսությունների (մեկը Թեհրանի AZAD համալսարանում ), ինչը մի կերպ կայացավ մի շարք խոչընդոտների հաղթահարմամբ:
    
Մինչդեռ, նույն թվականի աշնանը, Մոսկվայում կայանալիք
  «Համայն հայությունը 21-րդ դարի նախաշեմին…»  խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցելու Ռուսահայ Միության պաշտոնական հրավերը խափանվեց անհայտ պատճառներով, երբ նրա թեկնածությունն առաջադրել էին ազդեցիկ հայ համակիրներ, հրավերը ստորագրել` ՌՄ-ի նախագահ Արա Աբրահամյանը: Այստեղ ևս հակադրվում էին ներքին տարբեր հոսանքներ, սակայն հիմնականում հաղթանակող էր մնում  իշխանական թևը:
  
Ինչ վերաբերում է այդ միջոցառմանը, ապա ինքնին խոսուն է այն հանգամանքը, որ ողջ հայության և Հայաստանի ապագան քննարկվում էր Մոսկվայում, Վ.Պուտինի անմիջական նախագահությամբ և ՀՀ-ՌԴ պետական բարձրագույն  այրերի մասնակցությամբ, ինչը անհնարին էր պատկերացնել «21-րդ դարը մերն է լինելու» տեսլականը որդեգրած Վ. Սարգսյանի կենդանությամբ: Դժվար թե նա և Կ. Դեմիրճյանը Հայաստանից բացի ողջ հայության ճակատագիրն ու ամբողջ մի դար հանձնեին այլոց բախտորոշմանը, ինչի հնարավորությունը ընձեռեց հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը...

 
29 ԷՈՒԹՅՈՒՆԸ սքող համակիրներ ուներ նաև այդ շրջանակներում, իսկ  հատորի 200 օրինակ իրավապահ զորեղ համակիրների միջոցով արագորեն սփռվել էր ՀՀ դատախազության համակարգում, ինչը հակամետ այլոց ավելի պիտի անհանգստացներ: Զի, իշխանական բոլոր կառույցներում ևս կային շերտավորումներ` զուտ ռուսական, ռուսամետ և ազգայնամետ…


   Այսուհանդերձ ու մինչ այդ դեռ անելիքներ կային: Նույն տարվա աշնանը Լոս Անջելեսում նախատեսված էր «ԷԱԿԱՆՔ» հատորի հաջորդ շնորհանդեսը, որը սովորականի պես անցավ լեփ-լեցուն «Kaffe Mirage» սրահում, սակայն այս անգամ երբեմնի մի քանի իբր «թունդ համակիրների»  խժդժություններ բորբոքելու անհաջող փորձերով: Դրանք վերսկսվեցին  հատկապես Վարպետյանի մեկնելուց անմիջապես հետո ( նրա և ԷՈՒԹՅԱՆ գաղափարների դեմ զրպարտիչ հոդվածներ, հեռուստաելույթներ և ստահոդ ասեկոսներ 30), որոնք ունեցան
արժանի հակազդեցություն և ժամանակավորապես մարվեցին: Սակայն բացահայտ էր, որ դրանք անմիջականորեն առնչվում էին Հայաստանից Վարպետյանի վտարման հետ և ղեկավարվում մեկ կենտրոնից` բացահայտելով «Կանաչ Վիշապի
» գործակալական հզոր մի ցանցի առկայությունը, անգամ սփյուռքի տարբեր գաղթօջախներում և հենց համակիր շրջանակներում: Սահմռկելի մի իրողություն, ինչը անկարող կամ հասկանալիորեն չեն ուզենա պատկերացնել հայերի ճնշող մեծամասնությունը...
 
   Հաջորդ տարիներին համառորեն մերժվեցին հայրենիք նույնիսկ կարճատև այցելության բոլոր հայցերը, վերստին անարձագանք մնաց հայրենի և սփյուռքահայ բազմաթիվ թերթերում տպագրված և ՀՀ բարձրագույն  իշխանություններին ուղղված «Բաց Նամակը»(ՀՀ-ի, Խորհրդարանի, Սահմանադր. Դատարանի նախագահներին, վարչապետին, ԱԱԾ տնօրենին, տե'ս վերևում և կից  հղումներով , իսկ ընդհանրապես`«Ա.Վարպետյանի առեղծվածը» ), իսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լ. Ալավերդյանի հարցումը ԱԱԾ-ՕՎԻՐ-ից ստացել էր անհեթեթ «նպատակահարմար չէ» պատասխանը ( ապա պաշտոնական գրությամբ` «ՀՀ պետանվտանգությանը և հասարակական կարգին սպառնալիք» ??? ):
Հարցերի հարցը մնում է. իսկ այդ ո՞ր նպատակի և ինչո՞ւ սպառնալիք, ինչը հուսանք պարզվում է սույն դիտարկումների ընթացքում31:
     Ի հակառակ այս բոլորի, սադրանքները, զրպարտանքները և անգամ հաշվեհարդարի սպառնալիքները
32 վերսկսեցին նոր թափով, հարցականների հավելումները` նույնպես, ուրվագծելով գերկարևոր մի պատճառ: Մինչ դրա բացահայտումը, այս անգամ ևս մնում էր ներամփոփվել ու նախ ավարտել ԷԱԿԱՆՔ-«Ազգ և նոր հազարամյակ» նախածրագիրը, ամբողջացնել ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգը և համակարգել արխիվային բոլոր նյութերն ու տեսանյութերը` վասն գալիք ու թերևս առավել նպաստավոր ժամանակների:

    Այդպես, 2002-2006 թթ բեղմնավոր տարիների ընթացքում հղացան ԷԱԿԱՆՔ-ի հաջորդ երեք հատորները (հատոր 2-ՄԻՋՕՐԵԱԿԱՆ33, հատ. 3-ԷԱՑՈՒՄ, հատ. 4-ՁԻՈՒ ՔԱՅԼ33), «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ» («Հոկտեմբեր 27-ի առեղծվածը»
)  քննախուզությունը, ամփոփվեցին, արարվեցին և միմյանց հետևից հրատարակվեցին «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉԲԱՌ» ( կամ «Ո՞ւմ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյանը», Երևան-2003), «ԻՆՉՈՒԹՅՈՒՆ» (Երևան-2004), « …ՏԱՊԱՆԱՔԱՐ» (Երևան- 2005), «ԳԻՐՆ զԷ ԱՆՈՒՆ ԱՅ» («Հայտնություն»,«Էականք»-ի 3-րդ հատորը, Երևան-2006) աշխատությունները, որոնց հրատարակման համար հարկ եղավ վաճառել ԷՈՒԹՅԱՆ գրասենյակը Երևանում: Զուգահեռաբար արտադրվեցին բանախոսական տեսահոլովակ և տեսապնակ, Լոս Անջելեսում եղան բազմաթիվ հեռուստաելույթներ եւ բանախոսությունների շարք, և ի վերջո նախորդ տարիների հիմնական տեսանյութերը գրանցվեցին և ամփոփվեցին 70-ից ավել տեսապնակների հավաքածուով, որոնք թերևս ավելի շատ ինֆորմացիաներ էին պարունակում` քան հրապարակված 12 հատորները:
          

  30 Արդեն ասվեց, որ նույն  «օպերատիվնիկ» Ս. Քիրամիջյանը, Էություն-էիզմ  ուսմունքը  հեռուստատեսությամբ հայտարարում  էր  քրիստոնեությունից  ու իբր համայնավարությունից հետո հայերին «դրսից» պարտադրված ինչ-որ գերխորամանկ գաղափարախոսություն, ոմանք` Գերմանիան կործանած նիցշեականության մեկ տարբերակը, իսկ նույն շրջանակներից այլք`… սիոնիզմի : Պարզ էր, որ տգիտությունն այստեղ այնքան դեր չուներ` որքան պատվերի կուրորեն  կատարումը, ըստ յուրաքանչյուրի բանական կարողությունների և «իմպրովիզացիոն»  ինքնագործունեության: Այստեղից էլ այդքան տարաձայնություններ նույն բանակի տարբեր շրջանակների միջև  
և հաճախ անհամաձայնություններ հօգուտ ԷՈՒԹՅԱՆ…


 31
Այս բոլորի հետ կար արտառոց մի երևույթ. մամլո հրապարակումներից հետո բարյացակամ խմբագիրներն
ու լրագրողները ենթարկվում էին տարաբնույթ
«մշակման», ոմանց պարզապես ճնշում էին, այլոց որևէ կերպ առինքնում, իսկ շատերին զգուշացնում իբր օտարերկրյա «գործակալի» ու «գործակալությունների»  ծուղակներից, ըստ անձանց հակումների վտանգը գունավորելով սկսյալ սիոնիզմից ու մասոնությունից, անցնելով անգամ պարսկական և մինչև իսկ հենց... իշխանական ծառայությունները: Իսկ բոլորովին  վերջերս Ա.Վարպետյանին հայրենիքից վտարման մեջ եղեկեցուն մեղադրելու ասեկոսները նույն «կենտրոնից»  համասփռվում են բուն նպատակներն ու մեղավորներին սքողելու և հետապնդումները ապաքաղաքականացնելու պարզամիտ միտումով:
Մինչդեռ բուն նպատակները ԷՈՒԹՅԱՆ ոգե-գաղափարական գործունեությունն էր, այն ինչը ասվել, այդքան գրվել և շարունակում է արծարծվել սույն կայքի էջերում:
    Սակայն արտառոցը անշուշտ այդ չէ` այլ այդ
«տեխնոլոգիայի» կատարյալ մշակվածությունն ու արդյունավետությունը, իսկ ավելին` տվյալ  անձանց, նույնիսկ շատ կոփված ու բանիմաց անհատականությունների միամտությունն ու հոգեբանական փխրունությունը, իսկ ոմանց` աներևակայելի բթությունը, այդու էլ առանձին շրջանակների, կուսակցությունների և հայ ողջ հասարակության կատարյալ անզորությունը, պարզամտությունն ու մանիպուլյացիոն ենթակայությունը:
  Այսքանից հետո դժվար է հավատալ, որ հայրենի
«ազգային» հավակնող անվտանգության ծառայությունները    ծառայում են Հայաստանին ու հայությանը, ավելին` կարող էին կատարել հայ առաքելական եկեղեցու  պատվերը...

 32 Առաջին նման սպառնալիքը Վարպետյանի որդուն 2003 թ. ներկայացրել էին ԱԱԾ երկու աշխատակիցներ, արտաքսումը բնորոշելով որպես «լավագույն լուծում», հակառակ դեպքում. «կկանչեն և հարցը կլուծեն այլ կերպ»  (տե’ս արխիվային DVD-ներից   N°17/a տեսապնակը): Իսկ  2005-2006 թթ Վրաստան կատարած այցելության ընթացքում ( ի միջի այլոց որտեղ ԷՈՒԹՅՈՒՆ ուսմունքը որոշ թերթերում գտավ մեծ արձագանք), Հայաստանի ուժային կառույցներում լուրեր են շրջել թե Վարպետյանին իբր այնտեղ արդեն սպանել են (պարզ է սարսափեցման նպատակով, ինչը խուճապահար փոխանցեց որդին հորդորելով շտապ հեռանալ… ), մինչդեռ
նույն «կենտրոնի» հրահանգով նա կատարելապես մեկուսացվել  էր հայ համայնքից:


 
33 Այս աստղիկներով նշված աշխատությունները մի շարք նկատառումներով ենթական չեն հրապարակման,  մի քանիսը` գոնե առայժմ, մյուսները` ընդհանրապես: 

    
    Մեկ խոսքով, ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարից հետո, ԷԱԿԱՆՔ միաբանությունը հաջորդող  տարիների ընթացքում նույնպես հիմնականում կատարել էր իր հանձնառությունը` գոնե հղացման ու արտադրության առումով, իսկ տասնամյակների դաժանակիր ու անշնորհակալ առաքելությունը գերազանցել էր նույնիսկ աներևակայելին: Այն այնքան էր խորացել իր բացահայտումներում ու արարումներում, որ մի քանի սերունդ վազանցել էր իր ժամանակը և հայ իրականության համար դարձել էր անհասանելի: Ուստի, ավելին մատուցելը ոչ միայն անիմաստ էր` այլև շփոթեցուցիչ և խանգարիչ: Այսուհանդերձ, քիչ թե շատ մատչելի գաղափարները աննկատ շարունակում էին ներծծվել հայ իրականություն` թեև անխուսափելի աղավաղումներով ու յուրացումներով, որն ընկալելու համար բավական է համեմատել վերջին քսանամյակում գաղափարական վերաճը ոչ միայն հայ` այլև այլ և համամարդկային իրականությունների հետ: Իսկ անշնորհակալ, զի շատ հազվադեպ և հպանցիկ էին հիշատակվում բանաքաղության, բանագողության, թե ներշնչման աղբյուրները, ինչը ծայրահեղ անբարոյական հայ արդի իրականությունում թերևս չարյաց փոքրագույնն է, էլ չխոսելով հալածանքների մասին: Սակայն, ազգաբանական ու ապագագիտական առումներով դրանք կատարելապես անկարևոր են: Ժամանակը կզատորոշի ամենայն, կհերքի, կխմբագրի կամ կհաստատի ԷՈՒԹՅԱՆ գաղափարները, որոնց ճշմարտացիության դեպքում ամենայն կստանան իրենց համապատասխան գնահատականը:

   Այստեղ կարելի էր վերջակետ դնել, եթե հետևելիք եզրահանգումներին անհրաժեշտ չլինեին մեկ-երկու բովանդակալից հանգամանքներ:
   
2006 թ. գարնանը Վարպետյանին Թբիլիսիում այցելության եկավ նրա երբեմնի «նվիրյալ»,  ՀԱՑԴ - ՀԱԲ (արդեն` Հայ Արիական Բռունցք) - ՀԱՄ (Հայ Արիական Միաբանություն)  վերանվանված կազմակերպության ղեկավար «Աբովը», որի հետ կապերը ինչ-ինչ պատճառներով խզվել էին դեռևս 2000 թվականից34: Այցն առնչվում էր ո’չ ավել  ո’չ պակաս, նույն տխրահռչակ, «Զուլում» մականվամբ «երեք ծառայությունների» գործակալ35
( ինչպես բնորոշում են ԶԼՄ-ները),
ապա  ՀՀ նախագահի անվտանգության գծով խորհրդական Գ. Իսագուլյանի հետ, որը ՀՀ  նախագահությանն առընթեր պատրաստվում էր հիմնել ազգային-ռազմավարական հետազոտությունների կենտրոն (ահա ևս մեկը…):  Եվ դրա իբր արժանի ղեկավար առաջարկվել է հենց… Ա. Վարպետյանը:  Առավել ևս, որ այդ հաստատությունը նաև նպատակ էր հետապնդում համախմբել բոլոր ազգայնական ուժերին, որոնց քիչ թե շատ ընդունելի թեկնածուն նորից  նա էր: Այցելությունը ակնկալում էր նաև ՀԱՄ-ի հետ համագործակցության համաձայնություն, որը հանձն էր առնում լուծել նրա Հայաստան ելումուտի հարցը: Եվ մինչ «վերին անձի» հետ բանակցությունները խճողումների մեջ էին, այլ մեկ նման առաջարկություն ստացվեց այս անգամ Պաշտպանության նախարարության վերին շրջանակներից, ավելի ստույգ` ՊՆ գաղափարական բաժնից: Պահանջվեցին դիմում, փաստաթղթերի մի ողջ տրցակ, և…  գրական տարբեր աղբյուրներում հիշատակվող «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ» քննախուզության ձեռագիրը  կամ հակիրճ բովանդակությունը
36…  Այսպես թե այնպես այդժամ ՊՆախարարը Ս. Սարգսյանը դիմումի մակագրությամբ կարգադրել էր հետաքրքրվել ու պատասխանել, որի երկրորդ մասը այդպես էլ չիրագործվեց, իսկ ներքին կարգով առաջին մասից պարզվեց, որ ԱԱԾ-ում Վարպետյանի «դոսյեն»  մաքուր է: Այլ մեկ ճանապարհով այդ հաստատվեց նաև սահմանային անցակետերի «բազայում», սակայն Հայաստան մուտքի պարզագույն արտոնագրի հայցը վերստին մերժվեց: Ըստ բանիմաց ոմանց, հավանաբար Վարպետյանը հայտնվել է ոչ մի տեղ չգրանցված. պետական «հույժ գերգաղտնի» ու ցմահ մի «սև ցուցակում», իսկ այս բոլոր հետապնդումների հրահանգը գալիսի է ՀՀ նախագահի` անձամբ Ռ. Քոչարյանի անձնակազմից !!!: Ոչ պաշտոնապես այն հանրապետության գերագույն «մարմինն» է, որտեղ խմորվում են բոլոր որոշումները, ըստ խիստ որոշակի տվյալների` ընդհուպ Հոկտեմբեր 27-ի ոճրագործության (տե'ս «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ» քննախուզությունը) և անգամ 2008 թ. մարտի 1-ի հրահանգները37: Այսինքն, հայ իրականությունը, ավելի քան այլուր, խորապես շերտավորված և քաղաքականորեն երկատված է, ըստ երևութական և ընդերային, ըստ սահմանադրական և «ստալինյան» խաղարկումների, ինչը լայն հասարակությունը տեսանելիից անդին նույնպես անկարող է անգամ երևակայել:

    Անշուշտ,  վերոնշյալ երկու դեպքերում էլ առկա է  2007-2008 թթ սպասվող ընտրությունների հանգամանքն ու ոմանց անձնական շահագրգռվածությունը ( ի վերջո ԷՈՒԹՅԱՆ անբասիր հեղինակությունը շատ այլոց պես չէր սրբապղծվել):  Սակայն կար նաև արևմտամետ «գունավոր հեղափոխության» վտանգը, և այս անգամ ևս` ինչպես 1989-1991 թթ, ժամանակավոր դեղամիջոց էր ազգային գործոնը, թեև միշտ էլ հսկողությունից դուրս մնալու վտանգով:

 34 Ըստ  քաջատեղյակ ոմանց մասնակցել է ԱԱԾ-ում Վարպետյանի դեմ «սարքած գործին», ինչը  նա այդ հանդիպմանը ո’չ ժխտեց, ո’չ հաստատեց : Բոլոր դեպքերում նրա կապը այդ կառույցի որոշ օղակների և օտար  շրջանակների հետ ենթադրելի էր, փաստվել է նաև մասոնների և արվամոլների հետ կապված հասարակական աղմուկով: Այլ մեկ վկայություն է հայ ԶԼՄ-ում հայտնված նրա նամակի վերաբերյալ հետևյալ հաղորդագրությունը.
       «ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՊՈՒՏԻՆԻՆ
   ՀԱՄ-ի անունից շնորհավորում եմ ՌԴ պետդումայի ընտրություններում տարած բացահայտ հաղթանակի առիթով … Ողջունում ենք հենց այս քաղաքականության հաղթանակը և այն կամային կեցվածքը, որ որդեգրել եք Արևմուտքի տերերի` աշխարհի գաղտնի կառավարության հանդեպ: Հույս ենք հայտնում նաև, որ ՌԴ-ի համար պատմական այս նոր փուլում նորովի կբարելավեք հարաբերությունները Հայաստանի հետ…»:
   Լրագիր.am, 05-12-2007 13 :40 :0
  Կարծում ենք այս տողերը ասում են շատ ավելին: Մինչդեռ ԷՈՒԹՅՈՒՆԸ  արիականությունը վեր հանեց երբեմնի զուտ ոգեղեն ու իմաստության նկատառումներով ` առանց ռասիստական թե քաղաքական չնչին իսկ երանգավորման: Իսկ տվյալ դեպքում ակնհայտ են շատ այլ նկրտումներ, անցալում` վստահաբար նույնպես...


 35 Պետք է ենթադրել Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի: Առավել ևս, որ այդ երկու երկրներում հիրավի
ա
ստեղծվեցին արիական շարժումներ և արծարծվում էր ԷՈՒԹՅԱՆ ևս մեկ երբեմնի` համաարիականության
գաղափարը, արդեն որպես «հյուսիսային առանցք» : Մինչ այդ, տվյալ անձը նույնքան տխրահռչակ այլ մեկ
գործակալ ու ԷՈՒԹՅԱՆ թունդ հակառակորդ Իգոր Մուրադյանի հետ հիմնել էին «Անվտանգության կուսակցություն» :

36 Թե այդ ինչու է վերևներին այդքան հետաքրքրում` մնում էր միայն ենթադրել, բայց արդեն հրապարակվել է վերոնշյալ  «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ»(«Հոկտեմբեր 27-ի առեղծվածը» )  քննախուզությամբ:  Այսուհանդերձ, այդ պատմական ոճրագործության քննախուզությունը նույնպես ազգաբանական նշանակություն  ուներ:

 37  Անգամ իր պաշտոնաթողությունից հետո Ռ. Քոչարյանը շարունակում է պահպանել իշխանական կարևոր լծակներ, ունենալով Վ. Պուտինի անվերապահ աջակցությունը և մնալով ստվերում  շարունակում է ղեկավարել Հայաստանը կարևորագույն հարցերում: Այդ իսկ պատճառով Ս.Սարգսյանը ի վիճակի չէր ապահովելու 2008 թ. մարտի 1-ի կանոնավոր հետաքննոությունը, ինչպես նաև ինքնուրույն լուծելու խնդրահարույց մի շարք հարցեր` այդ թվում Վարպետյանի խնդրականը:
 
38
Այս իրողության որոշ օրինակներ հիշատակվեցին ընթացքում, ավելին այստեղ թվարկելը կլիներ անհարիր
և նույնիսկ անհնար: Հիշեցնենք միայն ԷՈՒԹՅՈՒՆ միաբանությունից սերվող, թեկուզ որոշ շեղումներով, յուրացումներով և ուրացումներով  ծավալվող հայարիական շարժումը, իսկ որպես օրինակ` Երևանում
2007 թ.  բացված արևելագիտական ARYA կենտրոնը իրանական նույն AZAD համալսարանի աջակցությամբ և համագործակցությամբ, ինչպես նաև Իրանում ընդամենը մեկ քանի տարիներ առաջ հիմնադրված «Արիական
միությունը
»: Ծագումնաբանության մասին արդեն ակնարկվեց և վստահ այդ տեսությունը ևս ունենալու է հետևողական զարգացումներ  համաշխարհային հետազոտություններին զուգընթաց: Ինչ վերաբերում է ԷՈՒԹՅՈՒՆ-էիզմ  ուսմունքին, ապա այն որպես խիստ գիտա-փիլիսոփայական տեսություն դեռևս անմատչելի է լայն զանգվածներին և անգամ կոչումնավոր փիլիսոփաներին: Այսուհանդերձ, օրեցօր ավելանում են դրանով հետաքրքրվողները և վերականգնվում հայոց առեղծվածային Է տառի գործածությունը տարբեր ասպարեզներում :

                                                                              ¡  ¡  ¡

    Այստեղ ու այսքանով կարող էր սահմանափակվել ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի ընթացիկ ոդիսականը, թեև այն չի ավարտվում, իսկ «Կանաչ խլուրդներն ու շերեփուկները» շարունակում են բազմանալ ու հերթափոխել այնպես, ինչպես կենցաղում տարականները, որտեղ ինչ-որ կենսական պայմաններ կան: Այդ արդեն հիգիենայի և հակահետախուզության առաքելությունն է:
    Ինչ վերաբերում է
ԷՈՒԹՅԱՆ բուն առաքելությանը, ապա այն նոր է սկսվում ու զելվում` հատկապես արդի փակուղային իրավիճակում: Զի, որևէ գաղափարի կենսունակությունը բնորոշվում է դրա վարակիչ բարգավաճմամբ, ճշմարտացիությունը` անվերջ վերահաստատումներով, իսկ ազդեցությունը` հակազդեցության զորությամբ, ինչպես լույսի ուժգնությունը` ստվերների թանձրությամբ, շիտակությունը` շեղի հարաբերակցությամբ: Այս բոլոր առումներով ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգը արդեն արմատապես  դրսևորվել է, բացել զարգացումների նոր հուն ու տվել բազմաթիվ ճյուղավորումներ` իր մեջ ներառելով նաև գիտության նորանոր բացահայտումները38: Բնականաբար, այդ անզեն աչքերով այնքան էլ տեսանելի չէ, զի գտնվում է երևույթներից անդին և ոգե- գաղափարական հարթությունում: Մնացյալը նախախնամության առաքելությունն է, մասամբ «ֆլուկտուացիոն» գործընթացների, իսկ  հայոց պարագայում` նրանց հոգևոր ու «պահեստային» ներուժի: Այսուհանդերձ,  հարկ է արձանագրել մեկ արմատական ճշմարտություն.

                Գաղափարական անդաստանում ձեռք բերված տարածքները չեն վերադարձվում :
                Վատագույն դեպքում խոպանացվում են, լավագույն դեպքում` կանաչապատվում,
                                                                           ծայրահեղ դեպքում ` ականապատվում...

                                                                    *  *  *
   
                                        ՄԻ ՔԱՆԻ
«ՄԱՐՍՈՂԱԿԱՆ» ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ

   
Ինչպես նշվեց բնաբանում, միտումնավոր վազանցվեցին մի շարք մանրամասնություններ և շրջանցվեցին ոչ քիչ անձինք ու պարագաներ: Նշվեց նաև, որ ԷՈՒԹՅԱՆ ոդիսականը նույնպես այսքանով չի ավարտվում: Այն և «Կանաչ շոշափուկներն ու շերեփուկները» դեռ երկար կշարունակվեն, նաև հենց  Վարպետյանի շրջապատում, ինչը ինքըստինքյան հարցերի և խորհրդածության տեղիք է տալիս: Ուստի մինչև մեր հաջորդ ավարտական ամփոփումը նպատակահարմար կլիներ նյութը ամրագրել դրանցից մի քանիսի ընթացիկ պարզաբանմամբ.

 
 1. ՀԱՐՑ. - Չափազանցված չէ՞ արդյոք «Կանաչ Վիշապի» դերը ԷՈՒԹՅԱՆ ոդիսականում:
      ՊԱՏԱՍԽԱՆ - Բնավ: Ասված է խիստ չափավոր ու հիմնականում ակնարկներով, այն էլ լոկ հասարակական գիտակցությունը փոքր-ինչ զգայնացնելու ակնկալիքով: Իրականում այն շատ առավել հանգամանալից է և առատորեն առկա
բազմաթիվ տեսագրություններում: Եվ հետո, այդ նրանց առաքելությունն է և ինչպես արևմուտքում են բնորոշում. intelligence service (բառ. «խելացի ծառայություններ»), նշանակում է լինել այնտեղ` որտեղ առկա է ինֆորմացիոն-գիտական-գաղափարական նյութ ու եռուզեռ, հսկել, խափանել կամ հնարավորության դեպքում առինքնել ու ղեկավարել նման բոլոր գործընթացները, հատկապես ենթական հասարակություններում: Այդպես Ա. Էյնշտեյնն է մշտապես եղել ԱՄՆ հատուկ ծառայությունների հսկողության տակ, անշառ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը` Մեքսիկայի, էլ չխոսելով ստալինյան պրակտիկայի կամ խորհրդային ավանդույթների մասին: Պրոֆեսիոնալ հետախույզ Վ. Պուտինը չէր կարող չգնահատել այդ պրակտիկան, երբ ինքը իշխանության եկավ և իրավիճակը Ռուսաստանում արմատապես փոխեց հենց դրա շնորհիվ: Նույնը նաև  արբանյակ այլ երկրներում և հատկապես Հայաստանում, որտեղ երկիրը նրանց ոլորտում են պահում ոչ այնքան ռազմական բազաները` որքան դրածո իշխանությունները, քաղաքական որոշ այրեր և անշուշտ հիմնականում յուրացված անվտանգության համակարգը:

   2. ՀԱՐՑ- Թեկուզ կնիք-կնքադրոշմ փոխառնչությամբ, ինչպիսի՞նն է անձ և գաղափարներ հարաբերակցությունը: Արդյոք չափազանցված չէ՞ անհատի դերը և եթե ոչ, ապա արդյո՞ք հնազանդվելու դեպքում գաղափարները առավել չէին ամրագրվի հայոց ոգե-գաղափարական անդաստանում:
  
ՊԱՏԱՍԽԱՆ. – Եթե անհատի դեր կարևոր չլիներ, ապա չէր լինի ո'չ Էության ծնունդը, ո'չ նրա ոդիսականը, ո'չ էլ անհատի հետապնդմամբ միաբանության կազմաքանդման ջանքերը:
   Իսկ առաջնայինը անշուշտ գաղափարներ են, ավելի ստույգ` դրանց նպատակները, այն է. ապահովել հայոց գոնե հոգևոր անկախությունը, այդու էլ հարատևումը: Եվ եթե խորհրդային ժամանակներում ԿԳԲ/ՊԱԿ-ում կար գաղափարական վարչություն (ըստ ոմանց` 5-րդ բաժինը կամ «պիտյորկան», այսօր` ամենուր գործակալներ խցկող «Սահմանադրական կարգի պահպանման վարչությունը»... ), ապա այդ հիմնականում ընդդեմ այլախոհների, «ազդեցության գործակալների» և վասն տիրող գաղափարախոսության: Ուստի, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երբեմնի իշխանական համակարգը պետք է անպատճառ որոներ գաղափարախոսական վակուումը լցնելու գոնե քիչ թե շատ ընդունելի գաղափարներ: «Կրակը կրակով մարելու» թե «սեպը սեպով հանելու» սկզբունքով, դրանք էլ հանդիսացան հենց ազգային խնդրականները ընդդեմ «գլոբալիզացիայի» և վասն ազգային փոքրամասնությունների առինքնման, ինչն էլ պատճառ էր դարձել ԽՍՀՄ-ի փլուզմանը: Եվ այս խնդրականում ոչ միայն ազգային ինքնության հարցն էր հրապուրիչ` այլև մասամբ էություն-էիզմ ուսմունքը, այնքանով` որքանով այն իդեալիզմի և մատերիալիզմի ընդհանուր հայտարարն էր: Հանգամանք, որը նույնպես փորձվեց շահարկվել, բայց շատ անհաջող և առանց հայերին ամբողջությամբ իրենց ազդեցության ոլորտում պահելու հնարավորության (տե'ս այստեղ 
 Ազգային փրկության ծրագիր ակնարկում բերված օրինակը):

    
Մեկ խոսքով, «հին գվարդիան» և պրոֆեսիոնալ «Կանաչ Վիշապը» առաջինն էին, որ կռահեցին ԷՈԳՀ-ի զորությունը և ջանացին շահարկել ընդդեմ ազատամտության, որից էլ զգուշացան հհշական իշխանությունները: Այս առումով հեղինակի «հնազանդվելը» թե ոչ չեզոքանում է նրա և գաղափարի թե նպատակի հարաբերակցության մեջ և նույնիսկ դառնում վնասակար, իսկ ընդդիմանալը` առավել ներգործուն: Այդքանով էլ անձը ներկայանում էր «ոչ նպատակահարմար» և «ՀՀ պետական անվտանգությանը և հասարակական կարգին սպառնալիք...», այդուհանդերձ ամեն կերպ ջանալով թաքցնել նրա հալածանքների բուն դրդապատճառները: Զի հակառակ դեպքում կբացահայտվեին թե’ իրենց նկրտումները, և թե’ այդ գաղափարներից զգուշանալու հիմունքները, ինչը կլիներ դրանց ակամա պրոպագանդումը…

   
3. ՀԱՐՑ.-Եթե բուն խնդիրը անձը չէ` այլ գաղափարները, ապա ինչո՞ւ չեն հալածվում նման այդքան ուղղությունները թեկուզ հայագիտական, գաղափարական կամ ռազմավարական ասպարեզներում:      
    ՊԱՏԱՍԽԱՆ.-Նախ դրանք հիմնականում լոկ հայագիտական են` ոչ անգամ բուն ծագումնաբանական, այդու էլ ոչ այնքան խնդրահարույց: Երկրորդ. արիականությունը դիտվում է որպես ամբողջատիրության և լոկ քաղաքական գործոնը, ինչը բնավ ԷՈՒԹՅԱՆ նպատակը չէր` այլ միայն հին արիական արժեքների և իմաստությունների վերառումը: Երրորդ. դրանք հիմնականում կրում են «ֆոլկլորային» բնույթ, մասամբ ինչպես խորհրդային ժամանակներում, ուղղված են ամբոխների սպառմանը և հիմնականում մնում են անշառ իմիտացիա-նմանակումներ: Չորրորդ. չունեն հասարակական այն հեղինակությունը, ներգործությունն ու պատմականորեն հարատևելու հավանականությունը` ինչ Էությունը, ԷՈԳՀ-ը ու դրանց հեղինակը` հատկապես բարեկիրթ,  մտավորական և առաջադեմ շրջանակներում: Եվ հինգերորդ. ի տարբերություն Էության, այդ գաղափարները գտնվում են հսկողության տակ ու ծառայեցվում Հայաստանն ու հայությունը իրենց ազդեցության տակ պահպանելուն: Այդ են իբր
«հայարիականության» կամ հանրապետական «նժդեհականության» պարագաները, որտեղ Գ.Նժդեհից ոչինչ չկա, իսկ եթե կա որևէ բան` ապա միմիայն ազգայնականության, արիականության և նժդեհականության գռեհիկացում ու վարկաբեկում:
   Այդպես, հայ ողջ իրականությունն է երևութական-մակերեսային  հարթության վրա, քաղաքականությունը` աճպարարային, կեցությունը` թատերականացված, հասարակական կյանքը` շուկայական, գաղափարական դաշտը` կարգակոչային, հոգևոր սնունդը` շոու-
«շարմական» (բառ. հրապուրական):
   Մինչդեռ ԷՈԳՀ-ը խորքային, բուն ազգային, արդիականացած ու քաղաքակիրթ աշխարհայացք է, ներաշխարհային ու կեցական ժամանակակից հայացեկարգ, իսկ ամենակարևորը` նաև հոգևոր անկախության գրավական, ինչը երբևէ կապահովեր նաև իրական անկախություն, այդու էլ,
«ոչ նպատակահարմար», անընդունելի և անգամ «սպառնալի»` հասկանալիորեն այլոց նպատակներին, բայց նաև ոչ շատ հասկանալի միջակ մտավորականությանն ու զանգվածներին:

    4
. ՀԱՐՑ.-Այդ դեպքում ինչո՞ւ զգուշացավ ազատամտական կողմը:
    ՊԱՏԱՍԽԱՆ. - Որովհետև նա ևս ուներ նույն մտահոգությունները` թեև քաղաքակրթական այլ
աստիճանում   ու լինելով առավել հանդուրժողական: Այդուհանդերձ, հարկ էր պահպանել աշխարհակարգը և դրա հնարավորինս անցնցում էվոլյուցիան: Զի, այսպես թե այնպես հոգևոր հասունացումը անխուսափելիորեն տանելու է դեպի ազգային փոքրամասնությունների ինքնագիտակցության, հոգևոր զարթոնքին և աշխարհակարգի նոր հավասարակշռությանը` հենց «գլոբալիզացման» գործընթացում ( 70/80-ական թվականներին այդ ալիքը արդեն փոթորկում էր Արևմուտքում, որն ապա փոխանցվեց սոցլագեր և ԽՍՀՄ...): Իսկ մինչ այդ կային ընթացիկ խնդրականներ, ինչպես քաղաքակրթությունների բախումը, գաղութարարական սպիները, ճնշված փոքրամասնություններ և աշխարհաքաղաքական առաջնահերթ խնդիրներ գերտերությունների միջև:
    
Եվ հենց դրանում էլ դրսևորվեց ԷՈՒԹՅԱՆ ոդիսականը և նրա գաղափարների տարաչափորեն անցանկալիությունը հակամետ բանակների համար: Եվ եթե այն այդուհանդերձ ինչ-որ չափով կայացավ, ապա միմիայն այդ հակամարտության ու դրա առճակատային «ճեղքի» շնորհիվ, ինչը առավել դժվար կլիներ ու է տոտալիտար պայմաններում:
     Ինչ վերաբերում է հայոց, ապա հենց այդ գաղափարների անտեսմամբ էլ ազգային զարթոնքից 20 տարի անց մենք հայտնվեցինք ավելի վատթար իրավիճակում` քան խորհրդային ժամանակներում և անգամ ժամանակավոր
ազատագրության դժվարին տարիներին .

     
     - վերստին անկախության կորուստ, ենթակայության նոր, կատարելագործված ու հասարակությանը
             դժվարընկալելի տարատեսակ, ռազմավարական և տնտեսական օբյեկտների հիմնական
օտարում,
             արցախյան հարցի անորոշություն, տարածաշրջանային խիստ աննպաստ
զարգացումներ, զանգվածային
             արտագաղթ (այնքան` որքան եղեռնից հետո… ),

         
   - հայության 2/3-րդի հայտնությունը արտերկրում, վիճակագրական առավել ահագնացող թերաճի և
     
       անխուսափելի ուծացման հեռանկարով,
          - բարոյահոգեբանական գահավիժում, ստրկամտության, խրոնիկական վախի, օտարամոլության,
             բարդույթների, հոռետեսության, հուսալքության  ու անտարբերության մակընթացություն, հոգևոր-
            գաղափարական դաշտի ծայրահեղ ծանծաղում, սպասելիքների և տեսլականների բացակայություն:
            Այնինչ հայ քաղաքակրթությունը և ճակատագրի տրամագիրը
շարունակում է իր հարաճուն նահանջը,
            գռեհիկացումն ու կործանիչ վարընթացը…


   
Այսինքն այն, ինչը հենց ԷՈՒԹՅԱՆ մտահոգությունն էր ի սկզբանե, ինչի դեմ կոչված էր նրա առաքելությունը և
ինչի անտեսմամբ էլ արցախյան մեծ ոգևորությունից 20 տարի հետո վրա հասավ արդեն խրոնիկական դարձած այս ճակատագրական աղետը, չասելու համար օրհասական...

      5. ՀԱՐՑ.- Ուրեմն Ա. Վարպետյանի հայրենիքից արտաքսման ու հետապնդումների պատճառը այնքան էլ
հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը չէ՞ր:

      ՊԱՏԱՍԽԱՆ – Եվ այո’, և ո’չ: Այո’, որովհետև  հոկտեմբեր 27-ի ոճրագործությունն էլ միտում էր Հայաստանի ենթակայացում: Ո’չ այնքան, որովհետև այդ գաղափարները առավել վտանգավոր էին ու են` քան ժամանակավոր ու նոր գաղութարարությունը: Զի...
                                     ԵԹԵ ՄԵԿԻ ՀՈԳԻՆ ԱՌԱՔ` ՄԱՐՄԻՆԸ ՁԵՐՆ Է ՈՒ ՁԵՐԸ,
                          ԻՍԿ ԵԹԵ ՄԻԱՅՆ ՄԱՐՄԻՆՆ ԱՌԱՔ` ԱՊԱ ՔԱՐԸ ՁԵՐ ԳԼՈՒԽԸ...

                                                          (Երկրորդ մասի ավարտ)
                                                               ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
          

                                                                                                                             Մարսել, 24.10.2008 թ.