Սկզբնաէջ      
  
 
ՀԱՐԱՏԵՎՄԱՆ  ՈՒԽՏ
 
                     22.04.2009թ.

        Ներկայացվող ծրագիրն արդեն պատմական փաստաթուղթ է:

        Այն մշակվել է 1980-ական թվականների սկզբին: Եվ մինչ ոմանք այն որակեցին ցանկալի, բայց անիրականանալի (
ՀԲԸՄ ատենապետ Էդմոն Ազատյան - ԱՄՆ, Զորի Բալայան, և այլք ), այն շուտով սփյուռքում դարձավ համանուն ընկերակցության մանիֆեստը ( Մ. Գավուքչյան - Կանադա, Գ. Խանենց - Իրան, Ա.Վարպետյան - Ֆրանսիա և այլք ), և նույն Զ. Բալայանին ներշնչեց գրել իր «Հայկաշեն» տարբերակը, իսկ 1990 թվականին վերաճեց ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարին ու նրա ծրագրին, այս անգամ ներառելով նաև հայրենի երախտաշատ մտավորականներին ( տե'ս ԷՈՒԹՅՈՒՆ ԱԻՏ-ի տարեգրությունը
), բորբոքելով նման կազմակերպությունների և հետազոտական կենտրոնների «սնկային աճ», ինչը շարունակվում է ցայսօր: Այնինչ ԷՈՒԹՅՈՒՆ միաբանությունը միակն էր, որ հայոց գաղափարական դաշտը հագեցրեց նմանատիպ թեմաներով, արտադրեց անհամեմատ ավելին` քան վերջին տասնամյակներում ՀՀ ԳԱԱ արևելագիտական, պատմական, լեզվագիտական թե փիլիսոփայական ինստիտուտները միասին վերցրած ( արդ ԳԱԱ-ում զարգացնում են հենց ԷՈՒԹՅԱՆ թեմաները` ծագումնաբանություն, արիականություն, միհրականություն ), իսկ հայ իրականությունից այնքան առաջ անցավ, որ դարձավ անհասանելի ու անտեսանելի իրեն խելոք համարող միջակ մտավորականության համար, որոշ ասպարեզներում գերազանցելով նոր համաշխարհային գիտական միտքը: Այդ բոլորից որոշ նմուշներ ներկայացված են մեր կայքում, այլերը մասամբ կհրապարակվեն ըստ հանգամանքների:

        Իսկ հայոց գոնե հոգևոր կայացման նոր մի ծրագիր շուտով կդրվի շրջանառության մեջ: Այսքանը միայն որպես ազդ, իսկ ավելին առջևում է ...
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ