|
Բոլոր թեկնածուները`
տարիքային հերթականությամբ |
|
|
|
Լ.Տեր-Պետրոսյան |
Տ.Կարապետյան |
Վ.Մանուկյան |
|
|
|
Ա.Գեղամյան |
Ս.Սարգսյան |
Վ.Հովհաննիսյան |
|
|
|
Ա.Հարությունյան |
Ա.Մելիքյան |
Ա.Բաղդասարյան |
|
|
Նախագահական
ընտրություններ
2008
|
Վայ նրան, որ տուն է շինում ոչ արդարությամբ
և վերնահարկ է
կառուցում ոչ իրավունքով: |
|
|
Եթե Հայաստանի մեծամեծները թողնեն իրենց անկարգ
ճամարտակելը
միմյանց դեմ, միաբան լինեն
և չլինեն հետևող եղբայրասպան Կայենին,
այն ժամանակ ոչ թե թշնամիները հայերին,
այլ հայերը իրենց
թշնամիներին գետնին կտապալեն: |
|
|
Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց
սպասարկողի
ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր: |
|
|
|
10/12.2007թ.
Ինչքան էլ աշխուժանում է քաղաքական դաշտը և ընդհանրապես` ամբողջ
հանրությունը, այնուամենայնիվ արդեն միայն “ընտրություններ” բառը շատ
զավեշտական է հնչում մեր ներկա իրողությունների պայմաններում:
Այդուհանդերձ, զուտ խորհրդանշական իմաստով օգտագործելով այդ բառը` կհետևենք
այս ընտրություններին և կփորձենք մասամբ լուսաբանելով ու հնարավորինս
օբյեկտիվ գնահատականներ տալով, ամփոփ արձանագրել ամբողջ գործընթացը: Հատուկ
նշենք, որ չնայած չունենք կողմնորոշում որևէ թեկնածուի նկատմամբ ու քանի որ
սա ամենևին էլ ընտրությունները լուսաբանող պաշտոնական էջ չէ, ապա ամենևին
չենք խորշի գնահատականներ տալուց և մեր տեսակետները անկաշկանդ
կներկայացնենք: |
|
04/04.2008թ.
ԸՆՏՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
|
|
29/03.2008թ.
ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ 2008
|
|
|
26/02.2008թ.
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԵՑՈՒՄ
|
|
|
06/02.2008թ.
“ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ”…
|
|
25/12.2007թ.
"Հետք" ինտերնետային կայքի (www.hetq.am)
բացառիկ
նախաձեռնությունը
"Հետքը" բոլոր թեկնածուներին հրավիրում է պատասխանելու
ընթերցողների հարցերին: Այս նախաձեռնության
բացառիկությունը ոչ միայն աննախադեպության մեջ է, այլև այն
բանի, որ այս չմիջնորդավորված շփումը ընտրողների հետ
հնարավորություն է տալիս թեկնածուների մեջ բացահայտել
այնպիսի հատկանիշներ, որոնք այլ պարագաներում չէին
երևակվի:
Վստահ չենք, որ բոլոր թեկնածուները կունենան
համարձակություն գնալու այսպիսի անմիջական շփման "ռիսկին",
վստահ չենք նաև, որ հրավերն ընդունած բոլոր թեկնածուներն
իրենց պատասխաններում կլինեն լիովին անկեղծ և անմիջական,
բայց որ այս նախաձեռնության արդյունքում կարելի կլինի
լուրջ հետևություններ անել ու տալ համապատասխան
գնահատականներ` ակնհայտ է:
Վազգեն Մանուկյան
(պատասխանել է բոլոր հարցերին)
Արթուր Բաղդասարյան
(ոչ
բոլոր հարցերին է պատասխանել)
Վահան Հովհաննիսյան(հարցերի
մի մասին է պատասխանել)
Արման Մելիքյան(պատասխանել է բոլոր հարցերին)
Արամ Հարությունյան(ոչ
բոլոր հարցերին է պատասխանել)
|
|
|
25/01.2008թ.
Թեկնածուների նախընտրական
ինտերնետային կայքերը
Մենք ուրախ կլինեինք, որ բոլոր թեկնածուներն էլ ունենային
պաշտոնական նախընտրական կայքեր, և բոլորի հղումներն էլ
այստեղ ներկայացնեինք: Բնականաբար կարող ենք ներկայացնել
միայն նրանցը, ովքեր ունեն այդպիսի կայք: |
|
|
11/02.2008թ.
Թեկնածուների հնարավորությունները
և նրանց սատարող ուժերը
Ի՞նչ ռեսուրսներ ունեն
թեկնածուները, ովքե՞ր և ի՞նչ ուժեր են նրանց աջակցում,
ո՞րն է յուրաքանչյուրի ընտրազանգվածը: Իհարկե շատ բաներ
մեզ չի էլ կարող հայտնի լինել, շատ բաներ կարող ենք միայն
կռահել, բայց ամեն դեպքում փորձ ենք անում հնարավորինս
ամփոփ ներկայացնել այդ ինֆորմացիան: |
|
30/01.2008թ.
Թեկնածուների տեսակետներն ու մոտեցումները
Այստեղ խմբավորած ներկայացնում ենք թեկնածուների
տեսակետներն ու մոտեցումները ներքոնշյալ հիմնահարցերի
վերաբերյալ. |
1. |
Գիտակցություն, բարոյականություն, գաղափարախոսություն |
2. |
Մարդու իրավունքներ, ազատություն |
3. |
Օրենքի իշխանություն, արդարություն |
4. |
Կրթություն, դաստիարակություն |
5. |
Պաշտպանունակություն, բանակ |
6. |
Արտաքին դիվանագիտություն |
7. |
Սփյուռք, ազգային ինքնակազմակերպում |
8. |
Տնտեսություն |
9. |
Սոցիալական հարցեր, կենսամակարդակ |
10. |
Մշակույթ |
11. |
Արցախյան հիմնախնդիր |
12. |
Հոկտեմբերի 27-ի բացահայտում |
|
10/01.2008թ.
Մեր նախորդ համապետական ընտրությունները
Համառոտ ներկայացնում ենք մեր երկրում տեղի ունեցած
նախագահական (1991, 1996, 1998, 2003) և խորհրդարանական
(1995, 1999, 2003, 2007) ընտրությունների
առանձնահատկությունները և արդյունքները: |
|
25/12.2007թ.
Ովքե՞ր են մեր նախագահության թեկնածուները |
|
Բարձր հնարավորություններով թեկնածուներ |
Սերժ Սարգսյան,
"ՀՀԿ" առաջադրում, ՀՀ վարչապետ |
Բնականաբար նա հայաստանյան
պայմաններում հանդիսանում է ամենահիմնական թեկնածուն:
Նորություն չէ, որ Հայաստանում իշխանական ապարատը հանգիստ
ապահովում է հավելյալ 30-35 տոկոս ձայն, իսկ ճիգեր
գործադրելով կարող է այդ թիվը ընդհուպ հասցնել 50-ի: Եւ
այն, որ այս թեկնածուն հենվելու է պետական ապարատի վրա,
արդեն հակազդեցություն է առաջացնում` խամրեցնելով նաև նրա
արժանիքները, որոնք քիչ չեն: |
Լևոն Տեր-Պետրոսյան,
ինքնաառաջադրում, ՀՀ առաջին
նախագահ |
Երկրի առաջին նախագահի
վերադարձը լրջորեն ցնցեց և աշխուժացրեց ամբողջ քաղաքական
դաշտը: Եւ այն, որ գործող իշխանությունները անչափ
նյարդային ձևով արձագանքեցին նրա հայտնվելուն, խոսում է
այն մասին, որ առաջին նախագահը լրջորեն սպառնում է
գործողների ինքնավերարտադրությանը: Ակնհայտ է նաև, որ այս
թեկնածուն լուրջ միջոցների և կապերի է տիրապետում: |
|
Լուրջ թեկնածուներ |
Վազգեն Մանուկյան, "ԱԺՄ" առաջադրում |
Ցավալի է, որ այս թեկնածուին
բարձր հնարավորություններ ունեցողների շարքին չենք կարող
դասել: Իր բացթողումներով հանդերձ, նա մեկ անգամ չէ, որ
ապացուցել է իր բարձր վերլուծական ունակությունները,
ազնվությունը և սկզբունքայնությունը: Չպետք է մոռանալ նաև,
որ նա եղել է շարժման գլխավոր առաջնորդներից մեկը: |
Վահան Հովհաննիսյան, "ՀՅԴ" առաջադրում |
Թերևս հենց միայն
դաշնակցության թեկնածու լինելը տրամադրում է նրան լուրջ
վերաբերվել: Թեկնածուն ինքն էլ մշտապես իրեն բավականին լավ
է դրսևորել: Սակայն դաշնակցության այս մոտ տաս տարիների
ընթացքում ո'չ իշխանություն ո'չ ընդդիմություն կարգավիճակը
ոչ մի իրական շանս չի թողնում այս թեկնածուի համար: |
Արթուր Բաղդասարյան , "ՕԵԿ" առաջադրում |
Ամեաերիտասարդն է, բայց
ափսոս որ ամենևին էլ թարմ գաղափարներով հանդես չի գալիս և
գրեթե կրկնում է իր ավագների խոսքերն ու գործելաոճը: Բայց
փաստ է, որ կայացած գործիչ է և իր կուսակցությունն ունի
բավականին կուռ կառույցներ: Նաև ցավալի է, որ նրա նախկին
անհաջող կադրային քաղաքականությունը դեռ երկար կազդի նրա
վարկանիշի վրա: |
|
"Ֆոնային" թեկնածուներ |
Արտաշես Գեղամյան, "ԱՄ" առաջադրում |
Արտասովոր ունակությունների
ու քաղաքական փորձի տեր գործիչ է: Բայց ցավոք 2003թ.
ընտրությունները շատ հստակ ցույց տվեցին և հետագայում էլ
ավելի բացահայտեցին, որ նա իրական քաղաքական նպատակներ
չունի, և իշխանությունների համար բավականին վերահսկելի
գործիչ է: Ափսոս… նրա գիտելիքները կարելի էր ավելի լավ
բանի ծառայեցնել: |
Տիգրան Կարապետյան. "ԺԿ" առաջադրում |
Թերևս միակ թեկնածուն է, որն "օֆիցիալ" միլիոնատերի կարգավիճակ
ունի: Բայց կան խոսակցություններ ու երևի ոչ անհիմն, որ նա լիովին
գտնվում է իշխանությունների վերահսկելիության տիրույթում: Ի
տարբերություն շատերի` այս թեկնածուին այնքան էլ անլուրջ չենք
վերաբերվում, թեկուզ միայն նրա համար, որ այդ մարդը ժողովրդի մի
ստվար զանգվածի կողմից իրոք ունի պահանջարկ: |
Արամ Հարությունյան, "ԱՀԿ" առաջադրում |
Այս թեկնածուի մասնակցության մոտիվացիան ամենաանհասկանալին
է: Դժվար է հավատալ, որ նա որևէ մեկի պատվերն է կատարում:
Հետաքրքիր է սակայն, որտեղի՞ց նրան այդ ավելորդ ութ միլիոն դրամը,
որն անուշտ հայաստանյան պայմաններում փոքր գումար չէ: Ու դժվար նա
հաճույքի համար ցանկանար ստուգել` 0.06 թե 0.07 տոկոս են կազմում
իր համակիրները: |
Արման Մելիքյան, ինքնաառաջադրում |
Թերևս ամենաանսպասելի թեկնածուն է, և բնականաբար դժվար է
միանգամից հետևություններ անել նրա մասնակցության բուն
շարժառիթների ու նպատակների մասին: Ամենայն հավանականությամբ այս
թեկնածուն ներդրվել է զուտ քարոզչական նպատակներով` երևի կապված
արցախյան հիմնախնդրի հետ: |
|
|
|
|