|
|
Նախագահական ընտրություններ 2008
Թեկնածուների հնարավորությունները
և նրանց սատարող ուժերը |
|
Որքան որ հազվադեպ է իսկական սերը,
իսկական ընկերությունը ավելի
հազվադեպ է: |
|
|
Ձին մի բան է մտածում, իսկ հեծյալը` մի այլ բան: |
|
|
Մեծ նպատակների իրականացման միջոցով
մարդ իր մեջ հայտնաբերում է
ուրիշների համար
իրեն փարոս դարձնող և մեծ բնավորություն: |
|
|
Ոչ մի նպատակ այնքան բարձր չէ, որպեսզի
արդարացնի նրան հասնելու
անվայել միջոցները: |
|
|
11/02.2008թ.
Բնականաբար ընտրություններում մեծ նշանակություն ունի այն, թե որ
թեկնածուին ի՞նչ ուժեր են սատարում: Լավ կլիներ, որ ամենաորոշիչ դերն ունենար հայ
մտավորականության կողմնորոշումը: Ցավոք այժմ ծիծաղելի է անգամ այդ մասին
հիշատակելը: Այսօր շատ ավելի մեծ դերակատարություն ունեն կոռումպացված
իշխանությունների հովանավորյալ օլիգարխները, տեղական ինքնակառավարման իբրև
ընտրովի, բայց իրականում ստրկամիտ ու խեղճ ղեկավարները, ուժային
գերատեսչությունների չինովնիկների մի ստվար մասը, որոնց գործունեությունը
հաճախ դուրս է գալիս իրենց լիազորությունների շրջանակից: Ինչ մնում է
զանազան կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին կամ
"էստրադային աստղերին", ապա նրանց դերը լավագույն դեպքում շատ համեստ է,
իսկ հիմնականում` "արջի ծառայություն": Իսկ ամենացավալին այն է, որ
ամենամեծ դերակատարությունը արտաքին ուժերինն է, լինեն դրանք
գերտերություններ, օտարերկրյա հատուկ ծառայություններ թե զանազան
"կորպորացիաներ"... Եվ ինչպես ժողովրդական առածն է ասում` "Անտերին գելն է
կերել, տերովին` տերը": Այսպես կերվել ենք ու էլի կուտվենք, եթե
շարունակենք հայի վերջին խելքով ողբալ մեր վիճակը և չանենք համապատասխան
հստակ հետևություններ: |
|
|
Ինչպես 1996, 1998, 2003 թվականներին, այս անգամ ևս, իշխանական
թեկնածուն նպատակին հասնելու միջոցների ընտրության հարցում
բարոյական և իրավական արգելքների առջև կանգ չի առնում: Հերթական
անգամ գործի է դրվում վարչական ողջ մամլիչ մեքենան...
|
|
|
|
|
Հանրապետության առաջին նախագահին հաջողվեց հասարակական լայն
շերտերի համախմբել իր շուրջը: Նրա հաղթանակի հնարավորությունը
ավելի է մեծանում, եթե հաշվի առնենք որ նրա նկատմամբ ո'չ ռուսական
և ո'չ էլ արևմտյան գերտերությունները հակատրամադրված չեն...
|
|
|
|
|
Ինչպես 1998թ.-ին, այս անգամ էլ այս գործչին չհաջողվեց իր շուրջը
համախմբել բավականաչափ հասարակական ներուժ... Բայց մի բան պարզ է,
որ նրա փոքրաթիվ համակիրների մեծամասնությունը համեմատաբար
ինտելեկտուալ մարդիկ են:
|
|
|
|
|
Տպավորությունն այն է, որ ՀՅԴ թեկնածուն իշխող վարչախմբի համար
հանդիսանում է պահեստային... տարբերակ
"Բ":
|
|
|
|
|
Այս թեկնածուն ինքն էլ լավ հասկանում է, որ ընտրվելու որևէ
հնարավորություն չունի, բայց փաստ է, որ այս գործիչը գիտի իր
վարկանիշի արժեքը ու նաև կարողանում է այն որոշակի մակարդակի վրա
պահել: Եվ հաշվի առնելով նրա տարիքը` բավականին հեռանկարային
քաղաքական գործիչ է...
|
|
|
Այս գործիչն ունի որոշ հատկություններ, որ ուրիշ ոչ մի թեկնածու
չունի: Նա նաև ոմանցից տարբերվում է նրանով, որ ընտրապայքարը նրա
համար ոչ թե փող աշխատելու առիթ է, այլ փող ծախսելու տեղ... գոնե
այդպես երևում է: Նաև միակն է, որի ստեղծագործական մղումներն
ինքնաբուխ են և անզուսպ... Միայն հարց է մնում, թե այս մարդուն
մեր իշխանություններն ինչպե՞ս են այսքան երկար տարիներ թույլատրում
ունենալ սեփական հեռուստաալիք:
|
|
|
Կարելի է հուսալ, որ այս թեկնածուի առաջադրումը ոչ թե պատվեր է,
այլ պարզապես ինքնահաստատման փորձ... Ամեն դեպքում այս գործիչն
իրեն բավականին գրագետ և կոռեկտ է դրսևորում:
|
|
|
Երբ թեկնածության առաջդրման նպատակը հենց առաջադրումն է` խոսքերն
ավելորդ են... թեպետ գուցե սխալվում ենք. գուցե իրոք կան կոնկրետ
նպատակներ...
|
|
|
Անշուշտ, ավելի ճիշտ կլիներ այս գործչի անունը գրել Սերժ
Սարգսյանին սատարող ուժերի ցուցակում, այլ ոչ որպես առանձին
թեկնածուի...
|
|
|
|
|