|
|
Նախագահական ընտրություններ 2008
Մեր նախորդ համապետական ընտրությունները |
|
Ապագան վտանգված ժողովուրդների
վերջին խաղաթուղթը -
վերադաստիարակությունն է: |
|
|
Ազգը չի կարող կործանվել այլ կերպ,
բացի ինքնասպանությունից: |
|
|
Ազգերը մեռնում են... տխմարությունից: |
|
|
10/01.2008թ.
Մեր բոլոր նախորդ ընտրությունները հստակորեն արտացոլում են մեր հանրության
և' բարոյահոգեբանական, և' գիտակրթական, և' ազգամշակութային արդի մակարդակը:
Ցավոք, դա ընդամենը հայոց ողբերգական ճակատագրի տրամաբանական հանգրվանի և
կարծես արդեն փակուղային իրավիճակի լրացուցիչ մի ապացույց է: Առաջին
հայացքից, ասես հիմնապատճառը մեր ազգի տգիտությունն է և այլասերությունը:
Բայց մյուս կողմից, օրինակ, գրեթե բոլորն էլ լավ հասկանում են, որ այդ
10-15 հազարական դրամների ընտրակաշառքները հարյուրապատիկ չափով իրենց և
իրենց սերունդների "քթից են գալու": Եթե յուրաքանչյուրը փորձի քննել ու
հասկանալ իր շրջապատի և ծանոթների վարքը այս հարցում, ապա երևի կեզրահանգի,
որ ամենահիմնական ախտը ամեն մեկի մոտ (բնականաբար ո'չ բոլոր մարդկանց է
վերաբերվում) այնուամենայնիվ ստրկամտությունն է հանդիսանում...
ստրկամտությունը, որ արդեն հաստատուն ձևով դառնում է հայոց ազգային
դիմագիծ: |
|
Ցավոք շարունակում է մնալ միակ
ընտրությունները, որի արդյունքները կասկածի տակ չդրվեցին
(մեծ վերապահումներով, բացառություն էր նաև 99 թվականի
խորհրդարանական ընտրությունները... որն ընդամենը ամիսներ անց
"խեղդվեց արյան մեջ"):
Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ այդ ընտրությունների կազմակերպումն ու
անցկացումը պատշաճ մակարդակով կատարվեց, բայց հաշվի առնելով
անփորձությունը, գուցե կարելի էր աչք փակել թերությունների վրա,
բայց կարծում ենք, որ ցուցաբերած վերաբերմունքն արդեն իր մեջ
հետագա տարիների անարդարությունների և անօրինականությունների ծիլեր
էր պարունակում: Ինչևէ, Լևոն Տեր-Պետրոսյանը ակնհայտ առաջատարն էր
և ավելի քան ութսուն տոկոս ձայնով դարձավ հայոց պատմության մեջ
առաջին ընտրյալ երկրի ղեկավարը (առայժմ` նաև վերջին...): Բավականին
ձայներ ստացան նաև ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը և ժողովրդական
դերասան Սոս Սարգսյանը, որն առաջադրվել էր ՀՅԴ-ի կողմից: |
|
|
Դրվեց ընտրակեղծիքների հիմնաքարը... պատերազմ հաղթած ազգի համար
սկսվում էր հոգևոր ու բարոյական հետնահանջի մի շրջան: Երկրի
նախագահը, որ մեր 20-ամյա անկախության ընթացքում միակ լեգիտիմ
իշխանություն կրողն է եղել, չկարողացավ գտնվել իր բարձրության վրա
և կորցնելով իրավիճակի լիակատար տիրապետումը, թույլ տվեց, որպեսզի
երկրում հիմք դրվի պատեհապաշտների ու "զոռբաների" մի նոր
"դարաշրջանի": Բռնադատվեց ժողովրդի կամքը մեր իսկ ձեռքերով... և ոչ
ոք թող չմեղադրի ո'չ թուրքերին, ո'չ ռուսներին, ո'չ էլ
ամերիկացիներին: Այդուհանդերձ, անփորձությունի՞ց էր թե՞ որոշակի
ազնվությունից, բայց ընտրակեղծիքները դեռ շատ հեռու էին "կատարյալ"
լինելուց և ամենակարևորը` ժողովրդի հոգեկերտվածքի ու
բարոյականության վրա էապես չազդեցին: Եվ չնայած ամբողջ մեղքը միայն
երկրի նախագահինը չէր` կային այլ զորեղ ուժեր էլ (այդ թվում`
արտաքին), բայց լինելով լեգիտիմ և պատերազմ հաղթած նախագահ, վստահ
ենք, որ նա կամք դրսևորելով կարող էր իրադարձությունները լրիվ այլ
հունով ուղղորդել. ինչում անկասկած ժողովուրդը նրան թև ու թիկունք
կլիներ: Ինչևէ, ՀՀՇ-ն կազմելով "Հանրապետություն" կոչված ձևական
միավորումը, խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստացավ: Իսկ
ժողովուրդն իր նախապատվությունը տալիս էր ՀԿԿ, ԱԺՄ և ԱԻՄ
կուսակցություններին, որոնք էլ ունեցան մի քանի ներկայացուցիչներ
խորհրդարանում: Իսկ "կուլմինացիան" անշուշտ Վանո Սիրադեղյանի
հովանավորյալ "Շամիրամ" կուսակցության "փայլուն հաջողությունն" էր,
որը ՀՀՇ-ից հետո ամենաշատ պատգամավորներն ունեցավ... դա հետագա
տարիների "բեսպրեդելի" ու "մեր դեմ խաղ չկայի" "ավետիսը" դարձավ:
Այս ամենով հանդերձ, ունեցանք մի խորհրդարան, որի գոնե
ինտելեկտուալ ներուժը այնքան էլ ցածր չէր... այն ժամանակ ի՞նչ
իմանայինք, թե դեռ ինչեր ենք տեսնելու: |
|
1996թ., Նախագահական |
|
|
|
Այն, ինչ կատարվեց` նախորդ տարվա
ընտրությունների տրամաբանական վերաճն էր: Ժողովուրդն իր ձայնը տվեց
Վազգեն Մանուկյանին, սակայն բռնի ուժով, այդ թվում Բանակի և ՆԳ
զորքերի անմիջական մասնակցությամբ, գործող ռեժիմը պարզապես
ժողովրդից խլեց իշխանությունը: Անօրինականությունների իրականացման
գործում ակնհայտաբար մեծ էին Վազգեն Սարգսյանի և Վանո Սիրադեղյանի
դերերը, բնականաբար դա չի նսեմացնում առաջինի ազգային
ռազմական հերոսի կերպարը և չի արդարացնում երկրորդին հետագայում "քավության
նոխազ" դարձնելը: Ամեն դեպքում, հիմնական պատասխանատվությունը
ընկնում է երկրի նախագահի վրա, որի արդեն թուլացած դիրքերը
վերջնականապես խարխլվեցին, իսկ ժողովրդին բարոյական մեծ
վնաս հասցվեց և հող նախապատրաստվեց հետագայում լրիվ այլ որակի
ուժերի իշխանության գալու համար: |
|
|
Ըստ երևույթին`
նաև Սերժ Սարգսյանի ու
Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ, Վազգեն Սարգսյանը
ստիպեց երկրի նախագահին հրաժարական տալ... պատճառը Արցախի հարցում
մոտեցումների հակասությունն էր (համենայն դեպս` առերևույթ այդպես
էր երևում): Եվ ակնհայտ էր, որ հապճեպ անցկացվող արտահերթ
ընտրությունները ձևական բնույթ էին կրելու: Իսկ բուն
ընտրությունների հիմնական իրադարձությունը Կարեն Դեմիրճյանի
քաղաքական դաշտ վերադարձն էր, որը նաև ի չիք դարձրեց Վազգեն
Մանուկյանի ընտրվելու հնարավորությունը: Հիմա դժվար է ասել`
Կ.Դեմիրճյանը ունե՞ր արդյոք պայմանավորվածություններ Վ.Սարգսյանի
հետ, թե` ոչ, բայց փաստ է, որ չնայած ժողովուրդը իր ձայնը տվեց
Կ.Դեմիրճյանին, բայց վերջինս ճիգեր չգործադրեց "տեր կանգնելու" այդ
ձայնին: Ինչևէ, նախագահ դարձավ Վ.Սարգսյանի հովանավորյալ
թեկնածուն... իսկ այդ թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն էր: Հայաստանում
սկսվեց լճացման ու բարոյազրկման մի նոր շրջան... իսկ Ռ.Քոչարյանը,
որ Արցախյան հաղթական պատերազմի գլխավոր հրամանատարներից մեկն էր, պիտի
դառնար այդ ճահճացման գլխավոր "հրամանատարը"`
բնականաբար 99-ի իրադարձություններից հետո միայն... |
|
|
Վազգեն Սարգսյանի և Կարեն
Դեմիրճյանի միասնությունը մի բացառիկ իրադարձություն դարձավ մեր
երկրի պատմության մեջ... խոսք անգամ լինել չի կարող լիովին մաքուր
ընտրությունների մասին, բայց այնուամենայնիվ, փաստացի իշխանության
եկավ մի ուժ, որը վայելում էր ժողովրդի վստահությունը: Կարծես
հույսի մի շող էր վերադառնում, որ աստիճանաբար կվերականգնվի
ազգային իղձերի իրականացման և արժանապատիվ կյանք կառուցելու
հնարավորությունը: Ժողովրդի մեջ Կարեն Դեմիրճյանի անվիճելի
հեղինակության և Վազգեն Սարգսյանի անսասան ուժի միասնությամբ
երկրում արմատական փոփոխությունների հող սկսվեց նախապատրաստվել,
իսկ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ավելի շատ դիտորդի
կարգավիճակում էր հայտնվել: Բայց մի քանի ամիս անց, հոկտեմբերի
27-ին, եղեռնաձայն գուժը ցնցեց ողջ հանրությանը... ցնցված էր նաև
ամբողջ աշխարհը: Մեկ րոպեի ընթացքում գլխատվեց մեր երկրի
ղեկավարությունը, իսկ կազմակերպիչ և հովանավոր ուժերի հետագա
չբացահայտումը լիովին բարդույթավորեց ողջ հայ ազգին, հայոց
ներաշխարհում վերջնականապես հիմնավորվեց "ստրուկը", այն
"ստրուկը", որ փակում է ազատության ու լուսավորության ամեն մի
ճառագայթ... Ցավոք, "Միասնություն" դաշինքը, ունենալով հանդերձ
«21-րդ դարի» կամք ու տեսլական, դեռևս չուներ դրա գաղափարական
հիմքն ու քաղաքական ծրագիրը, ուստի Վ.Սարգսյանի և Կ.Դեմիրճյանի
նահատակումից հետո դաշինքը պարզապես փոշիացվեց: Թեև խորհրդարանի որակը
բավականին ընկել էր և այնտեղ սկսել էին հայտնվել նաև թաղային ու
մոնոպոլ բիզնեսի հայտնի հեղինակություններ, բայց կրկին հետագա
տարիների խորհրդարանների համեմատ` որոշակի մակարդակ կար:
Խորհրդարան էին անցել նաև ՀԿԿ, ՀՅԴ, դաշինք կազմած ԱՄԿ և ՍԻՄ, ԱԺՄ,
ՕԵԿ կուսակցությունները: Վերջինը մի նոր երևույթ էր քաղաքական
դաշտում, որը հաջորդ ընտրություններին էական հաջողության էր
հասնելու: Իսկ որոշ ժամանակ անց, երկի նախագահ Ռ.Քոչարյանը սկսեց
լիովին տիրապետել իրավիճակին, և երկրում ամեն ինչ նրա գիտությամբ
ու կամքով էր կատարվում: |
|
|
Առանձնապես ոչնչով աչքի չընկնող
ընտրություններ էին, ուր պարզապես լրացուցիչ անգամ երևակվեց մեր
ժողովրդի հիասթափությունն ու հավատի կորուստը ապագայի հանդեպ:
Կարեն Դեմիրճյանի որդին` Ստեփան Դեմիրճյանը, դառնալով ընդդիմության
միասնական թեկածուն, ոչինչ անել չկարողացավ: Նրան, ի թիվս այլոց,
աջակցեցին նաև "Երկրապահի" մի մասի հովանավորությունը վայելող,
Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը, ինչպես նաև 88-ի
շարժման գլխավոր առաջնորդներից ու գաղափարախոսներից մեկը` Վազգեն
Մանուկյանը: Իսկ Արտաշես Գեղամյանը պարզապես սառը ցնցուղ լցրեց իր
հարյուր հազարավոր համակիրների գլխին` չմիանալով ընդդիմության
միասնական թեկնածուին: Ինչևէ, գործող ռեժիմը պարզունակ
"մանևրումներ" իրականացնելով, հեշտությամբ նախագահ դարձրեց
գործողին` Ռոբերտ Քոչարյանին: Այս ընտրություններում կեղծիքները մի
նոր "բարձունքի" հասան, հայ ազգը ապացուցեց, որ իր
"հնարամտությունը" սահման չունի, այդ թվում` ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիաներ ստեղծելու հարցում: |
|
|
Նույն թվականի նախագահական
ընտրությունների տրամաբանական շարունակությունն էր: Պոպուլիզմը,
պարզամտությունը և կամազրկությունը ավելի ու ավելի էին դառնում մեր
հանրության մեջ գերիշխող "քաղաքական կատեգորիաներ": Խորհրադարանում
"կոալիցիա" կազմելով կառավարություն ձևավորեցին ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն:
Սակայն հետագայում ՕԵԿ-ը "վտարվեց" այդ "դաշինքից", իսկ վերջում
ՀՅԴ-ն տարօրինակ դիրքորոշում որդեգրեց, ներկայանալով իբրև` ո'չ
իշխանություն և ո'չ ընդդիմություն: Խորհրդարան անցան նաև
"Արդարություն" դաշինքը, ԱՄԿ-ն և ՄԱԿ-ը, վերջինը դարձավ նոր
երևույթ քաղաքական կյանքում և ի տարբերություն ՕԵԿ-ի, չկարողանալով
զարգացնել իր հաջողությունը` մարեց: Հայոց խորհրդարանի որակը մի
նոր "մակարդակ" արձանագրեց... բայց դա չէ գլխավոր ցավը, այլ այն,
որ պարզամտությունն ու կամազրկությունը դարձան նաև քաղաքական
կուսակցությունների, և որ էլ ավելի ցավալի է` նաև մտավորականության
"նշանաբանը": |
|
|
Այս ընտրություններում որոշակի
առանձնահատկություններ արձանագրվեցին: Ընտրությունների նախաշեմին
հանկարծամահ եղավ ՀՀԿ ղեկավար, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը`
մարդ, որն անգամ ընդդիմության շրջանում մեծ հարգանք էր վայելում:
ՀՀԿ-ն սկսեց ղեկավարել Սերժ Սարգսյանը, որը պետական գործչից
վերածվելով նաև քաղաքական գործչի, սկսեց առավել հաճախ երևալ
հանրության աչքերին: Ռոբերտ Քոչարյանը, ում մեկ տարուց էլ քիչ էր
մնացել ղեկավարելու երկիրը, փորձեց իր "խաղը խաղալ"` երևի թոշակառուի
չվերածվելու միտումով: Չբավարարվելով միայն ՀՅԴ-ի ռեսուրսով, նա
քաղաքական ասպարեզ մղեց հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանին:
Լրջորեն սրվեցին Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի հարաբերությունները,
որոնց միասնականությունը մինչ այդ անխախտ էր թվում... չնայած,
ամիսներ անց, նրանց հարաբերությունները կարգավորվեցին, որը երևի
պայմանավորված էր երկրի առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի
վերադարձով: Ինչևէ, բացարձակ հաղթանակ տարավ ՀՀԿ-ն, կամ որ նույնն
է` Սերժ Սարգսյանը: Այդ հաղթանակի կշիռը ավելի էր մեծանում, քանի
որ ըստ նոր սահմանադրության, էապես մեծացվել էին խորհրդարանի
լիազորությունները: Չնայած բացարձակ մեծամասնությանը, ՀՀԿ-ն
"պորտֆելներ" նվիրեց նաև ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, որը երևի ավելի շատ
պայմանավորված էր սպասվելիք նախագահական ընտրություններով:
Ընդդիմության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է. նրանք ամբողջ
աշխարհին ապացուցեցին, որ անմիաբանության և սնափառության հարցում
ևս, հայերը իրենց հավասարը չունեն... ժողովրդի մի ստվար հատվածի
ձայնը պարզապես փոշիացվեց: Ինչևէ, բացի վերոնշյալ
կուսակցություններից, խորհրդարան անցան նաև ՕԵԿ-ը և
"Ժառանգությունը", իսկ վերջինիս նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը
ապացուցեց, որ ինքը մեծ հեղինակություն է վայելում ժողովրդի մոտ: |
|
|
|