|
ԵՎ ՃԱՆԱՉԻՐ ԶԲԱՆՍ…
«Կապիկներն
իմ, կապիկներն իմ, կապիկներն իմ հայրենի» շարքից
Գիտական բացահայտումները, նոր տեսություններն ու
մարգարեությունները անցնում են ճանաչման խրթին ճանապարհ ( նույնը
գեղարվեստական ստեղծագործությունների պարագայում ): Առաջինը
հաստատվում է փորձով, երկրորդը` մասնագիտական թե մտավորական
ընդունելությամբ, երրորդը` իրականացմամբ, բնականաբար հանձնված
ժամանակի վավերացմանը: Զի, «Որքան մեծ է լեռը` նույնքան
հեռավորություն է անհրաժեշտ այն ամբողջությամբ ընկալելու համար»,
բայց ակնկալվում է նաև հասարակական հասունություն ու պահանջարկի
առկայություն:
Ի վերջո, հարաբերականության տեսությունը այծերին երբեք հասու չի
լինելու, ո'չ էլ պիտանի:
Ոչ բավարար ժամանակի ու փորձի դեպքում, այսօր գիտական
բացահայտումներից թե վարկածներից առավել հավանական են ընդունվում
նրանք` որոնք ավելի հաճախ են արծարծվում գիտական շրջանակներում: Մասամբ
այդ ճիշտ է նաև տեսությունների պարագայում, այն տարբերությամբ, որ
տվյալ դեպքում առաջին գնահատականը տալիս են հեղինակավոր
մտավորականությունը և համապատասխան կառույցները: Ըստ
այդմ էլ ստեղծվում է հասարակական կարծիք, մինչև փորձարարական
հաստատումն ու ժամանակի վավերացումը:
Ըստ որում, որոշ խիստ նորարարական տեսություններ
հաճախ եղել են նույնքան հեռահար, ժխտվել կամ անտեսվել են
ժամանակակիցների կողմից, հեղինակները` ողջակիզվել, մասամբ
իշխանավորների տհասության, մասամբ` տվյալ իրականությանն ու
կառույցների շահերին անհարիր լինելու, մասամբ էլ դասական
ավանդապահության հանգամանքներով:
* * *
Վերջին երկտասնամյակում ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային
Իմաստության Տաճարը արարել է երկու տեսություն
(արիական և հայոց
12000-ամյա ծագումնաբանության), Էություն-էիզմ ուսմունքը, մեկ
գաղափարախոսական նախագիծ («Արիականք»)
և «Ազգ և նոր հազարամյակ»
ապագագիտական քառհատոր նախածրագիր: Դրանք միմյանց հետ սերտորեն
փոխկապակցված են էիզմ ուսմունքով և կազմում են
ԷՈՒԹՅՈՒՆ
ոգե-գաղափարական համակարգը (ԷՈԳՀ):
- Առաջին, իմա` արիական տեսությունը ընդունվեց համարյա
միանգամից («Ովքեր են ի վերջո արիացիները»,
Մարսել-1988, Երևան-1990, ռուսերեն` Երևան-2008): 1989 թ. դրա
անդրանիկ գնահատականը տվեցին ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Վ. Համբարձումյանը,
ակդմ. Ս.Երեմյանը, Բ. Ուլուբաբյանը, և հեղինակավոր շատ այլք (տե’ս
«Ձեռագրեր և
փաստաթղթեր» ենթաբաժինը), բացասական` ակդմ. Գ.
Սարգսյանը, ակդմ. Գ. Ջահուկյանը, Լ. Տեր Պետրոսյանը ու մի քանի
այլք: Ապա այն կայծակնային արագությամբ տարածվեց հասարակության
ամենատարբեր շերտերում, ծնեց նման հրատարակությունների ողջ մի
հեղեղ (Ա. Տերյան, Ն.Ստեփանյան, Է. Խուրշուդյան ևն),
քաղաքա-հասարակական հոսանք ու կազմակերպություններ (այլ
երկրներում` Իրան, Վրաստան և այլուր), և ցայսօր հետազոտության առարկա է
թե’ մի շարք անհատների և թե’ հենց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում
( Գ.Վարդումյան, Ե. Մարգարյան-միհրականություն, ևն), իսկ «արիական» բնորոշումը հաստատապես մտավ նաև հայագիտության ասպարեզ ( հնագետներ
Է. Խանզադյան, Կ. Սիմոնյան և այլք):
Իսկ 2000 թ. ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում, ակադեմիայի և
արիական մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ («Հայ
արի», «Համ» ևն) կայացավ արիականության վերաբերյալ
պատմամշակութային առաջին գիտաժողովը, որում` որպես
«հայարիականության հոր», ողջույնի խոսքը տրվեց մեզ, ՀՀ ԳԱԱ կողմից
բացման խոսքը` պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանին
(տե'ս
«ԷՈՒԹՅՈՒՆ ԱԻՏ-ի ՈԴԻՍԱԿԱՆԸ »,
Մաս I):
Հանգամանք, որը մինչ այդ աներևակայելի էր ու կարելի է պատմական
բնորոշել, իսկ հայոց արիական ծագման տեսությունը` պաշտոնապես
ընդունված: Առավել ևս, որ այն համապատասխանում է գիտական
տեսությունների ընդունման վերոնշյալ բոլոր պահանջներին:
Հարկ է նշել, որ տեսության նման
բուռն ընդունելության մեջ առկա էին իրավիճակային, մատչելիության,
ակադեմիական նախորդ տեսությունների հանրահայտ եղծության ու մասամբ
սնապարծության գործոնները:
- Երկրորդը հայոց և Հայկ. լեռնաշխարհում համամարդկային
քաղաքակրթության 12000-ամյա ծագումնաբանության տեսությունն է
(«Ծննդոց-ԱՅԱ», Երևան-2000, վերահրատարակությունը` 2003 թ.):
Այն եկավ
ամրագրելու նախորդը` արիական տեսությունը, բայց գիտական
շրջանակներում ընդունվեց որոշ թերահավատությամբ, իսկ հայ
միջակության կողմից` նույնիսկ լկտի հեգնանքով: Այսուհանդերձ, 2000
թ. սեպտեմբերի 15-ին, ՀՀ ԳԱԱ լեփ-լեցուն մեծ դահլիճում կայացավ
գրքի շռնդալից շնորհանդեսը ( տե'ս
http://www.youtube.com/eutyun#p/u/13/MRY79-pPdmo ):
Այդ թեմայի վերաբերյալ
մենք բանախոսությունների և զեկուցումների ենք հրավիրվել օտար
համալսարաններ (UCLA-ԱՄՆ, 1999 և 2005 թթ, AZAD-Իրան 2002 թ., ևն):
Այս տեսությունը ևս արժանացավ մեծ հետաքրքրության և նույնպես
բորբոքեց նման ուղղություններ, թե' հայոց մեջ` ինչպես ակդմ. Պ.
Հերունու պարագայում («Ծննդոց-Այա»-ից 4 տարի անց, 2004 թ. նա
հրատարակեց նման մի տեսություն, աճուրդի սկզբունքով հայոց
ծագումնաբանությունը հասցնելով 40000 տարի, այլք` 30000,
մյուսները` 17000… ), թե’ ՀՀ ԳԱԱ-ի (պատմական ինստիտուտի տնօրեն
Ա. Մելքոնյան, պատ. գիտ. դոկտոր Է. Դանիելյան և այլք) և թե’
համաշխարհային հաստատություններում, ինչպես իբր Գայա
նախամորից սերվող
վաղնջագույն քաղաքակրթության վարկածն է ( հուն. Գայա-մայր
երկրաստվածուհի, հոմերոսյան հուն.` նույն Այա-ն...):
Մենք ևս շարունակում ենք ամրագրել Ծննդոց-Այա տեսությունը նորանոր
հետազոտություններով, մասամբ հրապարակելով նոր հատորներում և
այստեղ, անժխտելի այլերը պաշարելով առավել վճռական հանգամանքների
համար:
Այս ասպարեզում համաշխարհային հետազոտություններն
ու հնագիտական ամենաթարմ բացահայտումները շարունակում են
անվիճելիորեն հաստատել գոնե երկրամասի, ժամանակաշրջանի, քաղաքակրթական
զարգացումների և առաջին անգամ արտահայտված մի շարք արևելագիտական և
մասամբ հայագիտական մեր դրույթներ (տե’ս
«Հայոց ծագում. խնդրականը» և
«Երկրագործությունը որպես...» ):
Տվյալ դեպքում խնդրականը միմիայն նշյալ
երկրամասում և ժամանակաշրջանում վաղնջագույն հայոց կամ նախահայերի
առկայությանն է, որը մնում է չափազանց մեծ «լեռը» և
հասկանալիորեն խիստ խնդրահարույց…
Սակայն, նկատի առնելով, որ ընդամենը մեկ-երկու տասնամյակում մեր
քննախուզությամբ և
հնագիտական բացահայտումներով Հայկ. լեռնաշխարհը հռչակվեց
«նեոլիթյան հեղափոխության»
առնվազն 12000-ամյա բնօրրանը, հայոց ծագումնաբանությունը
3000 հազարամյակից պաշտոնապես միանգամից հասավ 6-70000 և դեռ հավակնում է
12000 վաղնջականության`
Ծննդոց-Այա տեսությունը
հարկ է ընդունել որպես դարակազմիկ
հեղափոխություն, եթե միայն Գյոբեկլի-թեփե հնավայրը համարվում է
հազարամյակի բացահայտումը...
- Ազգային գաղափարախոսության թեման նույնպես դարձավ խիստ վարակիչ
և միմյանց հետևից սունկի պես ծնվեցին նման աշխատություններ,
ծրագրեր ու հետազոտական կենտրոններ, իսկ Էության
գաղափարախոսական ծիլերը վերհառնում են տարիներ անց` անգամ երբեմնի
ընդդիմախոսների ու իբր մրցակիցների կողմից: Հասկանալիորեն,
այդ ամենը նախ իրավիճակային
դրդապատճառներով, երկրորդ` գաղափարական սնանկության, և երրորդը` Էության գաղափարների զորության:
Եվ այդ` ավելի ու ավելի հաճախ: Թվարկելը կլիներ պարզապես երկար ու
ձանձրալի:
Այնինչ, «Արիականքի» որոշ դրույթներ աննկատ
իրականացան, ինչպես նախատեսված էր հատորի հենց «Իրացում»
ենթագլխում (օրինակ` հայագիտությունը որպես.Կ.Դեմիրջյանի 1999 թ.
ընտրարշավային հիմնադրույթ, 2002 թ. ՀՀ կառավարության որոշմամբ
գիտական առաջնահերթություն ևն, տե’ս այստեղ
«Տարեգրություն...» ):
Ավելին հնարավոր չէր ներքին և արտաքին պայմանների պատճառով,
հատկապես` 1999 թ. հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության ( տե'ս
այստեղ «Ազգային խաչքար...» )…
- Նույնն ու դեռ առավել «Ազգ և նոր հազարամյակ» նախածրագրի
վերաբերյալ ( «Էականք», հ. 1, Երևան-2002 թ. ; «Հայտնություն», հ.
3, Երևան-2006 ; «Միջօրեական», հ. 2 և «Ձիու քայլ», հ. 4`
անտիպ): Քանզի, այժմ ողջ հայոց ճակատագիրը հավակնում է տնօրինել Ռուսաստանը
(ակնառու փաստը 2002 թ. Մոսկվայում կայացած «Հայերը 21-րդ դարի
շեմին» խորագրով գիտաժողովն էր. ՌԴ ու ՀՀ բարձրագույն
պաշտոնյաների մասնակցությամբ և անձամբ Վ.Պուտինի նախագահությամբ:
Մանրամասն տե’ս «ԱԽ, Ամփոփիչ
եզրահանգումներ,
59աստղիկը»): Հայոց
հարատևման խնդրականում այս ծանրակշիռ հանգամանքից բացի կա նաև
առավել բախտորոշ մեկ պայման. հայոց կենսունակությունն ու
ներուժային պաշարը, ինչը կարող է երևակվել միմիայն լինելության
փորձությամբ: Ավա~ղ, առայժմ այն խիստ թեական է:
* * *
- Բոլորովին այլ խնդիր էր Էություն-էիզմ ուսմունքի
պարագան: Զի, նախ այդ բարձրագույն փիլիսոփայություն է, այսինքն
լայն հասարակությանը ո’չ հասու, ո’չ հետաքրքիր,
մարքսիստ-մատերիալիստական դաստիարակությամբ նույնիսկ ավագ
մտավորականությանը` անընդունելի կամ անհասկանալի (այդ թվում ՀՀ ԳԱԱ
փոխպրեզիդենտ, ակդմ. փիլիսոփա Գ. Բրուտյանին, ակդմ.-քարտուղար
մաթեմատիկոս Յ. Շուգուրյանին, անգամ համակիր Ս. Կապուտիկյանին և
արիական և Էության որոշ գաղափարներով տոգորված ակդմ. Պ.Հերունուն
և նման այլոց ), մասնավորապես կղերական պարագլուխներին և
Աստվածաշնչով ներշնչված այլոց ( մասոնական, աղանդավորական թե սոսկ
ավանդական շրջանակներ):
Այդ ամենը բնական ու
հասկանալի են, զի էիզմը ինքնաբերաբար ակնկալում էր աշխարհայացքային
արմատական վերափոխություններ մի շարք գերկարևոր
ասպարեզներում: Սակայն
հենց այդ էլ ինքնին լուրջ չափանիշ ու ակամա գնահատական էր: Առավել
ևս, որ ոչ ոք ցայսօր չի համարձակվել
էիզմ ուսմունքի
վերաբերյալ
քննադատական անգամ որևէ ակնարկ
ուղղել:
Ընդհակառակը, ըստ իբր խիստ բանիմաց ու պաշտոնական ոմանց, այդ բոլորը
իբր մշակվել է ինչ-որ գերգաղտնի հաստատություններում ու տրվել
մեզ (բայց չգիտես ինչո՞ւ նաև ոչ այլոց…), իսկ ըստ արդ
լոսանջելեսաբնակ երբեմնի ոմն «օպերատիվնիկի», էիզմը
քրիստոնեությունից ու իբր մարքսիզմից հետո հայերին պարտադրված
ինչ-ոչ խորամանկ ուսմունք է: Ազդեցություն=հակազդեցություն
սկզբունքով, դրանք ևս ակամա, յուրօրինակ և ոչ պակաս ծանրակշիռ «երաշխավորագրեր» են:
Այս բոլորի հետ բնականաբար կա նաև տհաս հասարակության և
գրոց-բրոցների ավանդական հակազդեցությունը:
Այդպես, Էություն ուսմունքի վերաբերյալ մի շարք թերթեր ու ամսագրեր
հրաժարվեցին նյութեր տպագրել: Ժամանակին արիական գաղափարներով
ոգևորված Մ. Տեր-Գուլանյանը, որը «Գարուն» ամսագրում այդ թեմայով
հատուկ բաժին էր բացել, ապա հենց ԱՐ անվամբ ստեղծել թերթ և
հեռուստաալիք, մերժել էր երիտասարդ գաղափարակիցներից մեկին
Էություն-էիզմ թեմաներով հեռուստահաղորդաշար բացելու նախագիծը,
պատճառաբանելով, որ իբր… « այդ արդեն հնացած թեմա է»: Ենթադրում ենք,
որ այստեղ տհասությունից բացի առկա են եղել այլ դրդապատճառներ:
Այլ մեկ դեպք: 2006 թ. պոլսահայ «Ժամանակ» թերթի շնորհալի
փոխխմբագիրը առաջարկեց հարցազրույց պատրաստել Էություն ուսմունքի
վերաբերյալ: Այն կայացավ իր նախապատրաստած բավականին խելոք
հարցերով, ձայնագրվեց
սևագրության համար
և ըստ մեզ ստացվեց բավականին հաջող, սակայն այդպես էլ
լույս չտեսավ, իսկ անձը հետագայում պարզապես խուսափեց մեզանից:
Նման մի դեպք կրկնվեց անցյալ տարի, 2009 թ. Ստամբուլում, այս անգամ
«Ագոս» թերթի հայերեն բաժնի վարիչ Ս. Սերոբյանի հետ, նորից իր
առաջարկությամբ և իր տանը: Այդ հարցազրույցը նույնպես ձայնագրվեց և
նույնպես լույս չտեսավ: Ավելի ուշ մեր հարցին թե
ինչո՞ւ,
պատասխանը պարզապես ապշեցուցիչ էր. «Հետաքրքրիր չէր, նորություն
չկար, լավ չէր ստացվել» ու նման անհեթեթություններ: Մեզ մոտ
տպավորություն էր մնացել, որ հարցազրույցը ավելի շուտ
քննախուզություն էր այլոց ներկայացնելու համար (դրան ու ընթրիքին
հրավիրված էին խորհրդավոր
ինչ-որ անձինք, որոնք այդպես էլ չներկայացան…): Այս դեպքում ևս նյութը
չհրապարակելու պատճառներից մեկը կարող լինել որոշ շրջանակների
հրահանգը կամ անհամաձայնությունը, այլ մեկը` անձի անկարողությունը
( նա հին սերնդից էր, նյութը` նորություն և անձին հիրավի ոչ հասու): Առավել
ևս, որ նման պարագաներ արդեն եղել էին:
Հակադարձաբար այլորեն, այդպիսի մի դեպք կատարվեց 2006 թ.
Թբիլսիում, տեղի ռուսատառ, բավականին լուրջ ու պրոֆեսիոնալ
«Свободная Грузия» օրաթերթի հետ ( հանրահայտ նախկին
«Заря Востока»-ն,
հրատ.1922 թ-ից): Այն արդեն լայնարձակ անդրադարձել էր մեր գործունեությանը,
իսկ տվյալ դեպքում ` էիզմ ուսմունքին, կապված «Հայտնություն»
հատորի հետ:
Հարցազրույցը բնավ նախատեսված չէր, սակայն որպիսության
և ստեղծագործական հարցուփորձի ընթացում փոխխմբագիրը ասես
իմիջիայլոց հեռաձայնեց և թերթի ամենաշնորհալի լրագրուհուն հրավիրեց
գալ ձայնագրիչով: Մնացյալը ստացվեց ինքնաբերաբար: Սակայն ավարտից
հետո, նույն փոխխմբագիրը, որ մի ականջով հետաքրքրությամբ հետևում
էր հարցազրույցին, տարակուսանք հայտնեց թե արդյո՞ ք լրագրուհին
կկարողանա
իրականացնել այն, նկատի առնելով
նյութի բարդությունը, թեև լրագրուհին շատ շնորհալի էր, վերջերս
ստացել էր կարևոր մի մրցանակ և արժանացել Վրաստանի Գիտ.-Ակադեմիայի
պրեզիդենտ Թ. Գամկրելիձեի հրապարակային գովասանքին (Վ. Իվանովի հետ
հայտնի նույն հնդեվրոպաբանը):
Նյութի մշակումը հիրավի ընթացավ դժվարությամբ, մեր անմիջական
մասնակցությամբ և վստահաբար գիտական կողմնակի
խորհրդատվություններով, զի ավարտական տեքստում հայտնվեցին խիստ
գիտական լրացուցիչ տվյալներ, որոնք մերը չէին: Ենթադրեցինք, որ
հարցազրույցը դարձել էր պատվո խնդիր թե’ համառ լրագրուհու, և
թե’ թերթի պատասխանատուների համար: Առավել ուշագրավն այն էր, որը նյութը
բորբոքել էր ողջ խմբագրության հետաքրքրությունը: Այն աստիճան, որ
անգամ լրագրուհու հետ աշխատանքի ընթացում կողմնակի հարցերի
տեղատարափը չէր ընդհատվում, ինչը բորբոքեց լրագրուհու
համբերությունը. «Կավարտենք, կտպագրվի, կկարդաք !... »:
Նյութը ի վերջո ստացվեց ոչ որպես հարցազրույց` այլ
գիտահանրամատչելի շարադրանք, բավականին հաջող, խնամքով
տպրագրությամբ, իսկ էլեկտրոնային տարբերակը ամիսներով մնաց
համացանցում, վստահաբար ունենալով մեծ ընթերցանություն: Այդ ամենը
մեզ մտմտալու տեղիք տվեց, ինչը կիսվելուց առաջ նախընտրում ենք
ներկայացնել խնդրո առարկա նյութը: Առավել ևս, որ այն մեզ համար
ընկալունակության ևս մեկ ստուգում է, հմուտ լրագրողի կողմից
շարադրված լայն հասարակության համար: Ուստի, ռուսերենից հայերեն
մեր իսկ թարգմանությամբ ջանալու ենք հնարավորինս հավատարիմ մնալ
բնօրինակին:
Կից հղումներով ռուսերեն բնօրինակն ու հայերեն թարգմանությունը:
Համեմատության կարգով նպատակահարմար գտանք նաև նյութին առնչել «Հայտնություն» հատորի
վերաբերյալ մի ծանոթություն, շարադրված մեր կողմից, թերևս
խրթին ոճով, և անգլերեն ու հայերեն լեզուներով հարապարակված
Հայաստանի persons.am հասարակական կայքի էջերում*:
Դրանից հետո կջանանք անել որոշ դատողություններ:
ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԲՆՈՐՈՇՈԻՄ ԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ,
ԻՍԿ ԷՈՒԹՅՈՒՆԸ` ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
* * *
СОЗНАНИЕ ОПРЕДЕЛЯЕТ БЫТИЕ,
А СУЩНОСТЬ ОПРЕДЕЛЯЕТ СОЗНАНИЕ
ԳԻՐՆ
զԷ ԱՆՈՒՆ ԱՅ
ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
http://www.persons.am/am/interview.php?id=145
* * *
THE LETTER E NAME OF AY
REVELATION
http://www.persons.am/en/interview.php?id=145
*
Նյութի ընդգրկումը փոքր-ինչ
ավելի ընկալելու համար
նպատակահարմար է ծանոթանալ
նաև
ԷՈՒԹՅՈՒՆ հանդեսի
նմուշային թողարկմանը, որն իր
բազմաճյուղ բովանդակությամբ
ներկայացնում է էիզմ
ուսմունքի
մոտավոր նախատիպը:
Լրացուցիչ այլ մեկ
աղբյուրը սույն կայքում
հրապարակված տարաբնույթ
նյութերն են, որոնց
վազանցումը կարող է մասամբ
ամբողջացնել նաև
ԷՈԳՀ-համակարգի պատկերացումը: |
¡ ¡
¡
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այն,
որ «Свободная Грузия» օրաթերթում հրապարակված նյութը գտավ նման ընդունելություն թե' խմբագրության և թե' հատկապես
ընթերցողների կողմից,
կարող էր ունենալ մեկ քանի բացատրություն.
- Նախ, այն թերթի ու ընթերցող իր շրջանակի համար անսպասելի նորությունն էր:
- Դրանք խորհրդային ժառանգություն էին, այսինքն`
դիալեկտիկային քիչ թե շատ ծանոթ, էրուդիտ և մտավորական
հայտնի պոտենցիալով շրջանակներ: Այդքանի հետ և
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո
նաև հետաքրքրված թե որտե՞ղ կարող էին
լինել մատերիալիզմի և մարքսիզմ-լենինիզմի վրիպումները և դրանցից հետո ի՞
նչ նոր գաղափարներ
կարող էին ի հայտ գալ: Առավել ևս, որ էիզմը խորապես դիալեկտիկական
ուսմունք էր, չէր ժխտում մատերիալիզմը, միաժամանակ առաջարկելով
գիտական հիմնավորմամբ բոլորովին թարմ աշխարհայացք: Նման
հանգամանքներ դրսևորվել էին
նաև ավելի վաղ, օրինակ ամերիկյան
«America Today» տեղական մի
ռադիոկայանին տրված հարցազրույցի առնչությամբ:
- Անշուշտ, առկա էր նաև հեղինակի արևմուտքից լինելու հանգամանքը, որը
չեզոքացնում էր
«գավառական մարգարեի» սինդրոմը:
- Նյութը ինքնին հիրավի հետաքրքրական էր, և իր ընդհանուր դրույթներով
շարադրված բավականին մատչելի: Մինչդեռ, մեր արծարծումները խիստ
մասնագիտական էին, հաճախ համաբանություններով,
այլաբանություններով, զուգորդումներով հագուրդ ու անհամեմատ խրթին
ոճաբանությամբ, ինչպես «Գիրն զԷ անուն ԱՅ»
վերոնշյալ հայտի պարագայում (ըստ մեզ, խրթին թվացյալ նյութը իր ողջ
ընդգրկմամբ ու բարձրագույն փիլիսոփայությանը ներկայացնելու համար
այդ անխուսափելի էր ):
- Այսքանի հետ առկա է նաև ուշագրավ մեկ հանգամանք. ողջ նյութի ընթացքում
չնչին ակնարկ չկա էիզմի հայկական ակնունքների, հայոց Է-Էություն
հասկացության և աստվածության հետ առնչության մասին: Մենք այդ արել
էին մտածված, զի հակառակ դեպքում նյութի ընկալունակությունը
վստահաբար կստանար շովինիստական երանգավորում և համապատասխան
հակազդեցություն: Նույն այդ նկատառմամբ, մենք «Գիրն զԷ անուն
ԱՅ-Հայտնություն» հատորի վերջին պարունակ ԱՍՏ (Ամենայն
Ստեղծի
Տեսություն) էաբանական տրակտատում հնարավորինս խուսափել ենք նման
վտանգից, ներկայացնելով միայն էիզմի համամարդկային
սկզբունքներն ու էությունը, ինչը արժանացավ հայրենակից մի քանի
բարեկամների դժգոհությանը: Մինչդեռ, հենց այդ տրակտատում հիշատակվում է Ի.-Գ. Բոգդանով եղբայրների այն մեկ ենթադրությունը,
ըստ որի. «Աստծո միտքն ու տիեզերական կոդը
արդյոք
անհայտ մի լեզվով գրված չե՞
ն հնագույն ժամանակներում, սպասելով, որ
հեռավոր մի օր կկարողանանք այն վերծանել... » («Avent le Gig
Bang», Paris 2005, էջ 319):
Անշուշտ, տվյալ դեպքում կարելի է խոսել միմիայն այլաբանական կռահման մասին, ինչը
արտահայտվել է Էա-Հայա դիցահամակարգում ու նման բազում
տարբերակներում:
Այսպես թե այնպես,
հայ իրականությունում Էություն-էիզմ
ուսմունքի ոչ ժողովրդականության պատճառները մնում են.
- Նախ դրա
փիլիոսայական էությունը, ապա սկզբունքորեն նորությունը` ոչ
մատչելի ավանդական աշխարհայացքի և
դասական փիլիսոփայությամբ
«ծրագրավորված» անգամ մտավորական ավագանու համար:
-
«Գավառական մարգարեի» սինդրոմը (ըստ ավետարանական
«Ոչ ոք իր գավառում մարգարե չէ» ասույթի):
- Հայ իրականությունում մտավոր մակարդակի կտրուկ անկումն ու
քաղաքակրթական թշվառ իրավիճակը: Լավագույն օրինակը. ՀՀ ԳԱԱ-ի արդի պրեզիդենտ
Ռ. Մարտիրոսյանի պարագան է, որը Ա. Վարպետյանի գործերի մասին անգամ
տեղյակ չէ, ինչը
լրագրային նրա հարցազրույցներից մեկում
արժանանում է
ընթերցողներից մեկի պախարանքին (տե'ս
AMOT- ի
ռեպլիկը. http://noev-kovcheg.ru/issue.php?id=1221&search_str=%ED%E0%F8%E8
հասցեով):
- Ինչ վերաբերում է հայրենիքից մեր վտարմանն ու հալածանքներին, ապա
այս ծայրահեղորեն տգետ ու տխմար, ծախու և ոճրագործ
իշխանությունների
(ու նրանց տերերի...)
կողմից թերևս
մեծագույն գնահատական է.
«Ասա ո՞վ
է քո թշնամին ազդու` ասեմ ո՞վ
ես դու»
սկզբունքով: Զի, նա թե նրանք պիտի լինեն քո հակապատկերը, որքան
կարևոր` այդքան պատվավոր, որքան կարևեր` նույնքան
նենգավոր:
Սակայն փառավոր
«փշեպսակից»
բացի, նրանք մեր փոխարեն ակամա հաստատեցին, որ իրենք և իրենց
որդեգրած կողմորոշումը հայոց համար կատարելապես անհեռանկար են!!! Ի
վերջո.
«Բաց ճանաչելու համար նախ հարկավոր է գտնել փակը»:
* * *
Ամփոփելով վերոշարադրյալը կարող ենք եզրահանգել.
- Ընդհանուր առմամբ և ըստ գիտական բացահայտումների վերոնշյալ
պայմանների, Էություն ոգե-գաղափարական համակարգի մատչելի
տեսությունները արդեն կայացած են, մնացյալները գտնվում են «Խելքին
մոտ է» փուլում և հակվում են դեպի վերջին` «Իսկ ո՞վ
այդ չգիտեր» կարգավիճակը: Այդ են հատկապես արիացիների,
մասամբ
Ծննդոց-ԱՅԱ տեսությունների և` փոքր-ինչ պակաս, ԷՈՒԹՅՈՒՆ-էիզմ
ուսմունքի
պարագաները, սակայն վերջինս առայժմ հիմնականում Է-Էություն
աստվածության մակարդակով, ինչը լուսահոգի Վազգեն Ա-ի շնորհն է (
ինչպես «Ագոս»
թերթի վերոնշյալ անձի ու նման գրոց-բրոցների
պարագաներում):
Մինչդեռ
էիզմը` ի տարբերություն հավատամքային թե փիլիսոփայական նման
հին ու նոր ուսմունքների, որոշակիորեն ցուցանում է տիեզերական ու
համամարդկային էվոլյուցիայի ուղեծիրը, որն անցնում է
յուրաքանչյուրիս զգայական-բանական-ոգեկան
եռոլորտ
ներաշխարհով, պայմանավորված է նրա ոգե-բանական
հասունությամբ, և երևութական-գաղափարական-էութենական եռահարկ
իրականությունների սանդղակն ի վեր առաջնորդում է նախ դեպի ներոլորտ-նոոսֆերա, ապա
վերին ԳերԷություն, հենց ինքն էլ հանդիսանալով առ այն ամենակարճ ու
ամենաիրական
«թռիչքային գոտին»:
Այն իրականում հիրավի շատ պարզ է,
խրթին միայն մինչև
«տեսնելուց
հետո աչքերի բացումը», որից անդին անշուշտ. «Իսկ ո՞վ
այդ չգիտեր»: Այսուհանդերձ, Էություն-էիզմով ևս
ոմանք արդեն
սկսել են
հետաքրքրվել ու պրպտել (օրինակ. Ա. Շահնազարյանի
«Է Արար»
ու նման աշխատությունները կամ
http://www.armenianhighland.com/
կայքը, տե'ս նաև այստեղ «Ազգային
փրկության ծրագրեր...»
ակնարկը, մասնավորապես 1999 թ. Մինսկում հայ պետ-հասարակական
պատվիրակության զեկույցը, ևն),
այլք արծարծում են տարբեր շրջանակներում և ինտերնետային
ֆորումներում: Երևույթ, որը նկատելի չէր մինչև ԷՈՒԹՅՈՒՆ միաբանության հիմնադրումն ու այդ թեմաների
գաղափարական վերառումը**:
- Արդի հայոց խիստ ծանծաղ ու
«երաշտային»
իրականությունում այսքանն անգամ հարկ է նշանակալից համարել: Իսկ
եթե առայժմ ավելին չէ, ապա նախ նույն այդ իրականության և հետո
գիտանյութերը միայն հայերեն լինելու պատճառով: Սակայն, այժմ հին
քաղաքակրթությունների նկատմամբ առաջավոր մարդկության մեծ հետաքրքրությունն ու
այդ ուղղությամբ բուռն հետազոտությունները մոտ ապագայում անպատճառ
բերելու են նոր լուսաբանումներ և հանգելու են ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ կամ
մերձակից մի տեսության (տարբերակային վարկածներ արդեն կան !):
- Բազմից շեշտել ենք, որ հնագիտական, տիեզերաբանական, կենսաբանական թե այլ
գիտաճյուղերում կատարված վերջին բացահայտումները առանց բացառության
և բացի քաղաքակրթությունների սկզբնավորման խնդրականներից գալիս են նաև հաստատելու էիզմի մեր
հիմնադրույթները: Դրանց հաճախ անդրադարձել ենք նաև այստեղ, այլք`
դեռևս անտիպ են, իսկ մի քանիսը կներկայացնենք մոտ ապագայում: Դրանք
ոչ միայն հարստացնում, լրացնում, սրբագրում ու միաժամանակ հաստատում են էիզմ ուսմունքը`
այլ իրենց բացատրությունն ու բուն նշանակությունը ստանում
են
հենց էիզմով: Այնպես` ինչպես
որևէ puzzl-ի կամ գորգահենքի վրա ամբողջացող առանձին
զարդապատկերները, ըստ նախատեսված էսքիզների:
Մենք չնչին իսկ կասկած չունենք, որ գիտական այդ հոսանքը վաղ թե
ուշ հանգելու է հենց էիզմ տեսությանը, տվյալ կամ ինչ-որ այլ տարբերակային տեսքով, թեև վերջին խոսքը մնում է Նորին
գերզանցություն ժամանակին:
Այդժամ, հիրավի կարելի կլինի հավաստել, որ.
ՈՉ ՄԻԱՅՆ ԻՐ ԳԱՎԱՌՈՒՄ` ԱՅԼԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ ՈՉ ՈՔ
ՄԱՐԳԱՐԵ
ՉԷ:
Fait vos jeux, Messieurs! -Rien ne vas plus***!!!
Այդ էլ մեր «գաղտնի»
կամ անձնական «Ձիու Քայլն» է,
կամ եթե դեմ չեք`
հետմահու
արարչական վերժը...
**
Որքան ուշագրավ` նույնքան էլ բնականոն էր, որ
Էություն-էիզմով առավել հետաքրքրվեցին Բյուրականի
աստղաֆիզիկոսները: Այնինչ, աստղադիտարանի այդժամյա տնօրեն, Վ.
Համբարձումյանի աշակերտ և ՀՀ Գիտության ու Կրթության
նախարար Արտաշես Պետրոսյանը 1997 թ. աշնանը մեզ հետ
քննարկում էր էիզմը կրթական համակարգ մտցնելու
հնարավորությունները, որոնք այդպես էլ չկայացան
մասամբ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի չկամության, իսկ հետո նաև իշխանափոխության
հետևանքով ( Ա. Պետրոսյանը պաշտոնազրկվեց ):
Այսուհանդերձ, մենք նրա շնորհիվ կարողացանք ստանալ ՀՀ
ժամանակավոր կացության անվճար կարգավիճակ: Այն կրկնվեց ՀՀ
Մշակութային նախարարության միջնորդությամբ, սակայն որից
զրկվեցինք 1999 թ. հոկտեմբեր 27-ի պետական
ոճրագործությունից հետո...
***
Ֆրանս. «Ձեր
խաղն արեք,Պարոններ»
-
«Խաղարկումը
կայացած է»
( բառացի` «Այլևս ոչինչ չի քայլում» ). ավանդական
արտահյտություն խաղատներում: |
Ալեքսանդր Արորդի Վարպետյան
Մարսել, 31.01.2010
թ.
Իսկ
հիշեցման կարգով ( տե'ս
«ԷՆ»
վերջաբանը...).
...Տեսան, որ մեկ ջոջ գետ կը գար,
կ'անցներ էնտեղ
Ու մեկ բարակ կապուտ առու մի էնդիեն`
Կ'իջներ, կը գար բարձր սարի գլխեն,****
Կը զարկեր մեջ էդ գետին,
ու կը կտրեր զէդ գետ,
Ու կը շերտեր չուրի մեջտեղ,
Կ'անցներ ու կը դիպներ մեկ էս փըլին
մեկ էն փըլին,
Ապա կը խառնըվեր մեջ էդ գետին,
կ'էրթար էն հեռուներ,
Ու կը թողեր իր էտևանց մել լուսեղ հետք...
(«Սասնա
Ծռեր», և
«Արիականք»
ազգային գաղափարախոսության բնաբանը):
**** Տիեզերալեռ-Ծովասարը,
որից էլ բխում էր նույն կենսածին ու զորություն տվող
Կաթնաղբյուրը... |
|
|
|