ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 
          Որքան էլ զգոն, սույն ակնարկը հրապարակվում է միմայն որպես տեղեկատվություն գիտական աշխարհում կատարվող հետազոտությունների և էիզմի հետ դրանց անմիջական առնչության վերաբերյալ: Իսկ զգոն, զի նման  բացահայտումները չար ձեռքերում չարիք են դառնում, ինչպես միջուկային էներգիան կամ ռազմաքաղաքական տեխնոլոգիաները, նեյրոլինգվիստիկան, պսիխոֆիզիկան թե ինֆորմացիոն-ալիքային ներգործությունները: Առավել ևս, որ.

                                                Աղբի մեջ առողջ սերմը առնետներ է սերում,
                                                        արիական արժեքները` ժանտախտ...


        ԷԻԶՄԸ  ԵՎ  ՆԵՅՐՈԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

             ( նեյրոկենսաբանություն, նեյրոհոգեբանություն,

  նեյրոփիլիսոփայություն, նեյրոռոբոտիկա, նեյրոպլաստիկա ևն)

               
                                 
Ընթացիկ դիտարկումներ
                                    (Մաս Երրորդ)
   Այսքանը միայն ընթացիկ ու հպանցիկ դիտարկումներ էին: Այսուհանդերձ ակնհայտ է, որ  նեյրոգիտությունները անհամեմատ ավելի են խորացել, բացել նոր պատուհան դեպի Բանական մարդու ներաշխարհ և հոգևոր Տիեզերք, խոստանում են գիտական հիմունքներով լուսաբանել շատ առեղծվածներ, միաժամանակ գալիս են հիմնականում հաստատելու հին իմաստությունները և առավելաբար հենց էիզմի հիմնադրույթները, ինչպես եղել է ցայսօր գիտական տարբեր բացահայտումների հետ նախորդ բոլոր նման զուգորդումներում:  
 
   
 Բնականաբար, այս ամենը մնում են նեյրոնային հարակցությունների պես անվերջ նորոգվող «մարդկային մտքի ստեղծագործություններ», քիչ թե շատ ճշմարտամոտ արտացոլելով տիեզերական-վերմարդկային իրականությունը: Դրա վկայությունն են ըստ նորագույն տեխնոլոգիաների հենց նեյրոգիտությունների ժամանակակից ձևավորումը, ճյուղավորումներն ու մասնագիտացումները: Դրանք դասական նյարդաբանությունից, հոգեբանությունից, ռոբոտիկայից թե փիլիսոփայությունից հիմնականում տարբերվում են այդ տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններով, որոնք թույլ են տալիս «թափանցել»  գլխուղեղ,  քիչ թե շատ հետազոտել այնտեղ կատարվող որոշ գործընթացները և «ռեալականորեն» ամրագրել կամ սրբագրել մինչ այդ կատարված տեսական կռահումները, թեև առայժմ մնալով սահմանափակ և հիմնականում լոկ կենսաբանական տիրույթում:

      Այսուհանդերձ, բոլոր նեյրոլոգներն էլ միաձայն են, որ գլխուղեղը մնում է մարդկային բարդագույն ու առեղծվածային օրգանը, և նեյրոգիտությունները դեռևս շատ հեռու են գոնե լյարդի կամ սրտի չափ  հասկանալու այդ ընդամենը  1,4 կգ «գորշ նյութի» բուն էությունն ու գործունեության սկզբունքները: Ինչպես նշվեց, ըստ արդի նյարդաբանության հայրերից մեկի` նեյրոլոգ և փիլիսոփա Walter J. Freeman-ի  (Berkeley, Կալիֆոռնիա, ԱՄՆ).  «դեռ չկա այն հիմնական տեսությունը, որը գոնե բավարար կլուսաբաներ գլխուղեղի «մեխանիզմը», ոչ էլ այն մաթեմատիկան, որը կբանաձևեր նեյրոնների վարքը»,  գոնե քվանտային «անորոշությունների առնչություններ» դրույթի մակարդակով: Այնինչ, նման մի համատիեզերական տեսության անհրաժեշտությունը բարձրաձայնում է ողջ գիտական աշխարհը, իսկ տեսական ֆիզիկան «ամենայինի տեսությունը» ջանում  է որոնել գերլարերի հիմունքներով, այդուհանդերձ նույնպես զբաղվելով միմիայն ֆիզիկական տիեզերքով, ասեք մարդը, բանականությունն ու հոգին այլ Տիեզերքից են կամ «մարդկային մտքի ստեղծագործություններ»...:  Մինչդեռ, որպես «գիտությունների գիտություն», ակնկալիք նման մի փիլիսոփայությունը պիտի ընդգրկեր գիտության բոլոր ասպարեզները և որպես «կոմպլեքս մտածողություն» ու գիտակցության այլ մեկ մակարդակ, դառնար տեսական ուղղորդ, ինչպես ամեն մի գիտաճյուղ պրպտումներից առաջ որդեգրում է որևէ սկզբունք:      

  
Երիցս առավել, երբ մարդկային ներաշխարհը միաձայն դիտվում է որպես միկրոկոսմոս:     
   Էություն-էիզմը նույնպես մշակվել է որպես «Ամենայն ստեղծի տեսություն», սակայն ջանալով համադրել մարդկային ողջ ճանաչողությունը` ներառյալ հոգևոր գործունեության հին ու նոր բոլոր ասպարեզները և բնականաբար նաև արդի գիտաճյուղերը: Հուսանք, արդյունքը տեսանելի է նաև սույն` թեկուզ հպանցիկ դիտարկումներում: Վստահաբար, այն հետագայում ևս կամրագրվի գիտական նորանոր բացահայտումներով, իր հերթին դառնալով «իմացական աշխարհագրություն»,  նաև հենց ճշգրիտ թե հիմնարար հավակնող գիտությունների համար:
      
    Այդպես, մարդկային միտքն ու երևակայությունը թռչում են «լույսից արագ», վազանցում  էվոլյուցիան, իսկ գիտական «բուլդոզերները» գալիս են այն լոկ տոփանելու առաքելությամբ: Այլ խոսքով, պատրաստելու հոգու «թռիչքային գոտին» առ երանելի անհայտություն կամ վերադարձ դեպի Եզակիություն-ԳերԷություն, որի ճանապարհը անխուսափելիորեն անցնում է մեր ներաշխարհով և էութենական իրականությամբ: Այս մեկ հանգամանքը գոնե տրամաբանորեն տեսանելի է և կասկածից վեր, իսկ մասնակիորեն փորձարկելի, ինչպես մեդիտացիայի և հենց... յուրաքանչյուրիս կենսափորձի պարագաներում:    
   Ըստ դասական փիլիսոփայության, էվոլյուցիան կատարվում է դիալեկտիկական պարույրի սկզբունքով, ըստ  էիզմի`«կոնվեկցիոն շրջանառության», որով ջուր տարերքը անցնում է պինդ-հեղուկ-գազային և ի վերջո եթերվելու վիճակներ: Ասվեց, որ վերջին դարերում այդ դրսևորվեց նախ նյութա-արդյունաբերական բուռն դարաշրջանով և գաղափարապես մատերիալիզմի հաղթարշավով, ապա` միջուկային-էներգետիկ պոռթկմամբ, արդ` բարձրագույն տեխնոլոգիաների, գիտությունների և ինֆորմացիոն դարաշրջանով, որի մեկ արտահայտությունը նեյրոգիտությունների ծաղկունքն է:        
   Ըստ որոշ նեյրոփիլիսոփաների, գլխուղեղի աջ  ( ինտուիտիվ-զգայական-իգական) և ձախ ( վերլուծական-բանական-արական)  կիսագնդերը բնորոշել են համապատասխան քաղաքակրթություններ (այդ ևս բուռն հետազոտությունների առանձին ասպարեզ է... ),  ըստ մեզ` նաև մայրիշխանության և հայրիշխանության դարաշրջանները:

   
Այդ ևս կռահել էին նախնիք և տարբեր միջոցներով արտահայտել արական-իգական սկզբունքների «պայքարի ու միասնության» օրինաչափությունը, երկվության նախագաղափարից և Էա-Հայա ծովաստծո երկդեմ Իսիմուդ դեսպանից սկսյալ, անցնելով «Հերմեսի գավազան», հնդկ. կունդալինի օձաձև կենսաուժեր, չին. Յին-Յան սկզբունքը` մինչև դիալեկտիկական համանուն օրենքն ու հակադիր երկու  էությունները, որպես ԳերԷության բաղադրիչներ: Այն, ինչը բազմիցս ու տարբեր թեմաներում արծարծել ենք նաև այստեղ (տե'ս «Սրբազան ջրավազան», Մաս Երկրորդ, Նկ.10a-n, «Կյանքի արտերկրյա ծագումը»,Նկ.2a-d, և այլուր): Այսինքն` նախնիք այդ կռահել էին  առանց գիտենալու գլխուղեղային կիսագնդերի տարբեր գործառույթներն ու առանց արդի բարձրագույն տեխնոլոգիաների` լոկ բնական համաբանությունների արտածմամբ: Հանգամանք, ինչը երբեմնի` թեկուզ այլորեն կռահումների ճշմարտացիության ակնհայտ ապացույցն է, բայց նաև համատիեզերական «թեմա և վարիացիաներ» սկզբունքի գոյության անվիճելի փաստ:
    Արդ, դրանք և ֆեմինիստական շարժումները պարզապես «կոնվեկցիոն շրջանառության» մեկ դրսևորումն են, բնականաբար մարդկային հասունության այլ մեկ աստիճանում: Ուրեմն, ըստ նույն օրինաչափության,
նյութական-էներգետիկ-ինֆորմացիոն  դարաշրջաններից հետո հարկ է սպասել իգական-արական այլ հարաբերակցությամբ, ոգեղեն և էութենական մի նոր դարաշրջան:

     Անտիկ մտածողները սահմանեցին փիլիսոփայություն-իմաստասիրություն հասկացությունը, զի ըստ նրանց  իմաստությունը մարդուն հասանելի չէ: Այնինչ, ըստ հնդարիական այլ մեկ իմաստախոսության`
«ջրի մասին խոսելու համար հարկավոր է ջուր դառնալ»: Նույն տրամաբանությամբ, իմաստության մասին խոսելու համար` իմաստնանալ:
  Ըստ նախնյաց աշխարհընկալման, երկծնության կամ մկրտության ավանդույթը այլ բան չէր ակնկալում` այսինքն կենսաբանական ծնունդից հետո հոգևոր երկծնություն, որը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ «Իսրայելի վարդապետ» Նիկոդեմոսը11: Եվ այդ իսկ առումով մենք շրջեցինք հին ու մռայլ մի ասացվածք և ԷՈՒԹՅՈՒՆ հատոր ավարտեցինք հետևյալ սկզբունքով.
                              
                     ԿՅԱՆՔՆ ԻՄԱՑՅԱԼ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ Է, ԿՅԱՆՔԸ ՉԻՄԱՑՅԱԼ`  ՄԱՀ...

                                      
                                   
Գլխուղեղ-նեյրոնային համակարգ-աստղախումբ համաբանություն
                                                    ( սկզբնանկարում` առանձնակի նեյրոն...)

         Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                       Մարսել, 6 հունվարի 2009 թ.

11Ըստ Ավետարան ըստ Հովհաննու, գլուխ Գ, 1-21, «Քրիստոսը եւ Նիկոդեմոսը»:

12
Նեյրոլինգվիստիկ ծրագրավորումը  (programmation neuro-linguistique,  PNL) մոդելների ու տեխնիկական միջոցների համախումբ է: Սաղմնավորվել է 1970-ական թվականներին ԱՄՆ-ում, նպատակ ունենալով բարելավել անհատների միջև հաղորդակցություններն ու անհատական ինքնակատարելագործումը, սակայն կարող է ծառայել նաև  «զոմբիացման» կամ «ուղեղների լվացման» նկրտումներով: Ինչպես անվանումն է հուշում, հիմնվում է լեզվաիմաստաբանական և ինֆորմացիոն-կիբեռնետիկական սկզբունքների ու մոդելավորումների վրա:
 
  Կեցությունում դրանք կատարվում են նաև բնականորեն ու ինքնաբերաբար, հանդիսանալով  որպես սոցիալիզացման, ինքնակազմակերպման ու ինքնակառավարման գործոն:

13 Ըստ հմուտ լեզվաբան Հ. Աճառյանի, անձ ու ազգ եզրերը փոխառնչվում և լծորդվում են անգամ լեզվաբանորեն, մեկը անհատական, մյուսը` հավաքական առումներով:

                                                                                

                                       Ի՞ՆՉ ԿՑՈՒՑԱՆԷ ԶԱՌԱԿՍ

Գիտական ու տեսական նման թեմաների արծարծումները անգամ մտավորական որոշ շրջանակներում հաճախ ծնում են նույն պարզամիտ ու պրագմատիկ հարցը. «Ի՞նչ են մեզ տալիս այս ամենը», իսկ ըստ որոշ էրուդիտ ոմանց թե մասնագիտացած «էքսպերտների», էիզմն ու ԷՈԳՀ-ը լոկ ու վերացական տեսություններ են, այսինքն` ոչ գործնական:

   - Առաջին հարցին ու մատչելի այլաբանությամբ. տալիս է այն` ինչը վարորդին ավտոմեքենայի մեխանիզմների ճանաչողությունը: Մինչդեռ դրանց սկզբունքային իմացությունը ապահովում է ոչ միայն ավտոմեքենայի անխափան աշխատանքն ու արագ վերանորոգումները` այլև հնարավորություն կատարելագործման ու նոր մոդելների ստեղծման, գիտության մեջ` հենց նոր տեսությունների ձևավորման, կեցության մեջ` այլ մոտեցումների ու գաղափարաբանությունների:

   - Մարդը վախենում է խավարից ու անհայտից, չիմացությամբ` խարխափում ու մոլորվում, իսկ թերհասությամբ հեշտորեն ենթարկվում տնօրինության: Մինչդեռ իմացությունը ինքնին ակնկալում է որոշակի անկախություն և ազատություն  բնությունից, հանգամանքներից կամ առավել հասուն հենց իր նմաններից:
  Ավելին. մարդկային աշխարհաճանաչողությունն այսօր չափազանց սահմանափակ է, որոշ հասարակություններում բանական «կատարակտը» կամ «սև ջուրը»` թանձր ու անթափանց, քաղաքական աճպարարությունները` ավելի ու ավելի կատարյալ: Եվ այդ, երբ անգամ զարգացած և դեմոկրատական քաղաքակրթություններում թվացյալ իրականությունը խաբուսիկ զգայարանների բերումով ինքնին պատրանքային է, տարաբնույթ իմիտացիաները` առօրեական, տնտեսա-հասարակական մոդելավորումներն ու բարեկացության չափանիշները` հիրավի վիրտուալ:

  - Նեյրոգիտությունները արդեն ներդրված են մարդկային իրականություն և բացահայտ թե սքող, դրական թե բացասական օգտագործվում են ամենատարբեր ասպարեզներում` ներառյալ քաղաքական տեխնոլոգիաների: 2008 թ. նախագահական ընտրությունների ընթացքում  ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը թեկնածու Լ. Տեր Պետրոսյանին մեղադրեց զանգվածներին զորագրելու նպատակով նեյրոլինգվիստիկ հնարանքներ օգտագործելու մեջ 13: Հիմնավոր թե ոչ, այդ հայտարարությունը ինքնին վկայում է անգամ Հայաստանում նեյրոգիտությունները շահարկելու հակումը, առավելաբար իշխանությունների կողմից: Դրա համար հրավիրվում են համապատասխան մասնագետներ և մասնագիտացման նպատակներով Արևմուտք գործուղվում երիտասարդներ...


  - «Ո՞ վ ենք, որտեղի՞ ց ենք գալիս և ո՞ ւր ենք գնում» դասական հարցը բոլոր ժամանակներում տվել է ողջ մարդկությունը, իսկ Քրիստոսը հռչակել. «Ես եմ եւ ճանապարհը, եւ ճշմարտութիւնը եւ կեանքը»: Բանական մարդու ոգեղինացումը էվոլյուցիոն «վեկտոր» է, և դրան են ծառայում  տարբեր կրոնները` յուրաքանչյուրը յուրովի: Այսուհանդերձ, հոգևոր ու բանական հասունության ինչ-որ սահմանից անդին «ճանապարհի» որոշակիացումները պարբերաբար դառնում են հրամայական, ինչպես շեշտել էինք «Սրբազան ջրավազան» ակնարկի «Յայագս» վերջաբանում և ըստ այդմ խոստացել ներկայացնել քիչ թե շատ մատչելի մի ուղեցույց: Հուսանք, որ սույնով այն մեզ գոնե մասամբ հաջողվեց:

  - Ընդհանրապես արդի գիտական աշխարհում ամբողջական աշխարհայացքի բացակայությունը դարձել է արգելակիչ հանգամանք ու կարևոր պահանջ, ինչը` ինչպես նշվեց ընթացքում, արտահայտվել է նաև նեյրոգիտության մեջ: Այնինչ, սկզբունքորեն ոչ միայն գիտական տարբեր ասպարեզների ճանաչողություններն են համադրվում ` այլև արվեստներում, հավատամքներում և փիլիսոփայական ուսմունքներով ձևավորված հիմնադրույթներն ու համաբանությունները: Եվ հենց այս առումով էիզմը որպես ամբողջագիտություն և «Ամենայն Ստեղծի Տեսություն» ունակ է ծառայելու որպես ուղեցույց, նաև ու հատկապես հենց նեյրոգիտություններում, էլ չխոսելով այլ բնագավառների մասին, ինչպիսինը են կրթական համակարգի, հումանիտար և հիմնարար գիտությունների կամ ստեղծագործական ասպարեզները: Եվ այդ ըստ էիզմի «Բանականությունն է բնորոշում կեցությունը» սկզբունքով` ի հակադրություն «Կեցությունն է բնորոշում բանականությունը» մարքսիստական հիմնադրույթի, որը ճիշտ է միայն թերհաս գոյաձևերի ու բանականության համար: Իսկ ավելի ստույգ` դրանք զարգանում են պարբերական հակադարձումներով, այսինքն` նույնպես «կոնվենկցիոն շրջանառության» սկզբունքով:
   Որպես վերոշարադրյալի հավաստում, մոտ ապագայում մենք կներկայացնենք հերթական ևս մեկ քննախուզություն բույսերի հնարավոր բանականության վերաբերյալ, ինչը նոր փաստերի արձանագրմամբ վերստին դարձել է հետազոտողների անմեկնելի գլուխկոտրուկը, մինչդեռ էիզմի պրիզմայով լուսաբանվում են մի շարք խնդրահարույց հանգամանքներ:

 - Սույն քննախուզության բնաբանում նշվեց, որ անցյալում ընդունված սրտի փոխարեն ( որպես զգացմունքների կենտրոն ) այժմ գլխուղեղն է դիտվում որպես մարդու ԷՈՒԹՅՈՒՆԸ !, ինչը ներաշխարհային զգայական ոլորտից բանական ոլորտ անցման բնականոն վերելք է, իսկ փիլիսոփայորեն` մեծ առաջընթաց !!!: Թեև իրականում մարդու բուն էությունը նրա ներաշխարհն է, գլխուղեղը` դրա լոկ նյութական հիմքը կամ «գեներատորը»: Ու թեկուզ այդպիսինը, նեյրոգիտությունները` մասնավորապես նեյրոհոգեբանությունն ու նեյրոփիլիսոփայությունը հակվում են դեպի հոգևոր էությունների բացահայտմանը, ուղղորդվում դեպի էիզմ, և երևութական ու գաղափարական իրականություններից դեպի էութենական իրականությունը: Այսինքն` մայա-պատրանքներից անդին դեպի համատիեզերական ճշմարտություն, դեպի ուր էլ առաջնորդում է էվոլյուցիան: Այնպես` ինչպես ճանապարհաշինարար վագոններն են առաջանում երկաթգծերի հենց իրենց հատված առ հատված տեղադրմամբ, էվոլյուցիան` մարդկային ներաշխարհի հասունացմամբ ու ճանաչողությամբ: Այս առումով գլխուղեղի մեջ թափանցելու նեյրոգիտությունների առաքելությունը անվիճելի, անշրջանցելի, օրինաչափ և անչափ խոստումնալից առաջընթաց է` ճանաչողության և էութենական իրականության հետ նաև դեպի ներաշխարհային ոգեկան ոլորտ, Homo spiritus և մոլորակային ներոլոտ-նոոսֆերա: Իսկ թե որոշակորեն ինչպե՞ ս`  այդ այլ առիթով և այլ բնագավառների դիտարկումներով:

 - Նեյրոգիտություններն ու վերոշարադրյալը նեղ առումով պիտանին են նաև ներազգային խնդրականները այլորեն դիտարկելու հարցում: Զի, տարբեր առիթներով արդեն փորձել ենք տարբերակել ժողովուրդ և ազգ գոյացությունները, ժողովուրդը որպես հավաքական մարմին-կենսահամակարգ, ազգը` հավաքական ներաշխարհ, իր հոգևոր եռահարկ կառույցով  (ազգային արվեստներ, գիտություններ ու հավատամք):  Այդպես էլ գործածական են ազգային գիտակցություն և գաղափարախոսություն, էթնոհոգեբանություն, ազգային լեզվամտածողություն և ի վերջո ազգային ինքնագիտակցություն հասկացությունները, որոնք բոլորն էլ ունեն հոգևոր բնույթ, իսկ առանձին «նեյրոն»-կրողները դրսևորվում են որպես հավաքական «գլխուղեղ», առանձին  «գոտիները»` որպես մտավորականություն ու դրա տարբեր ասպարեզները: Թվյալ հասկացությունների մեջ ամենաէականը ազգային ինքնագիտակցությունն է, որն էլ` ի տարբերություն ազգույթի ու էթնոսի, ապահովում է ազգ բարձրագույն կարգավիճակը, իսկ մնացյալի հետ` կեցական ու հասարակական կառույցների ստեղծումը, գործունեությունն ու ինքնակառավարումը: Այնպես` ինչպես հասուն ու գիտակից անձ-անհատների պարագայում
13:   
  
Այս համաբանությունը նույնպես ունի ժողովրդական իր արտահայտությունը ի դեմս առաջնորդի «գլուխ», իսկ առաջավոր մտավորականների` «ուղեղներ» բնորոշումների:

 
- Ավելորդ չենք համարում հիշեցնել անգամ այլոց կողմից նկատված մի բախտորոշ հանգամանք.
  «Հայոց պատմության ձիգ գործընթացն այսօր խորասուզվում է ծայրահեղ բախտորոշ մի ճգնաժամի մեջ. ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ, որը առանձին.-հավատամքային, գիտական, քաղաքական, տնտեսական, էթնիկական, վիճակագրական ճգնաժամերի հանրագումարն է... »:
                                                              (R. Dézélus, « L’Arménie-filles de Sumer», France-2003, էջ 471)
      
Այս առումով, էիզմն ու ԷՈԳՀ-ը հայոց հնարավոր հարատևման միակ «արահետն է», այնինչ հայրենիքում և անգամ սփյուռքում դրա խափանումները` մի կողմից իշխանությունների «զոմբիացման», մյուս կողմից` ողջ հայության ենթակայացման ջանքերի ակնհայտ փաստ (ականջդ կանչի լուսահոգի Խ.Աբովյան և այլք... ):
                                                                       

  - Այսուհանդերձ, միայն Է-Էություն դիցահամակարգով հայությունը մարդկությանը արդեն բերել էր քաղաքակրթական իր մեծ նպաստը, արդ էիզմով` դրա «կոնվեկցիոն» վերաիմաստավորումը, որը մնում է «տիեզերածով» վերադարձված խորհրդավոր մագաղաթ, սպասելով իր արժանավոր հետնորդներին և  հետագա արժեվորմանը: Այդ որևէ կերպ, անմիջականորեն թե շրջանցումով կարող են իրականացնել նաև այլք, ինչպես եղել է ցայսօր և արդ ամենայն տանում է առ այն:
      Վկա', արդի գիտական խմորումները, տիեզերաբանությունը և հենց նեյրոգիտությունները:
      Վկա' ամեն մի քննախուզությունից վերաճող ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական ողջ համակարգը:
      Ինչ վերաբերում է հայոց, ապա.

                                      ...Տեսան, որ մեկ ջոջ գետ կը գար, կ'անցներ էնտեղ
                                         Ու մեկ բարակ կապուտ առու մի էնդիեն`
                                         Կ'իջներ, կը գար բարձր սարի գլխեն 14,
                                         Կը զարկեր մեջ էդ գետին,
                                                                   ու կը կտրեր զէդ գետ,
                                         Ու կը շերտեր չուրի մեջտեղ,
                                         Կ'անցներ ու կը դիպներ մեկ էս փըլին
                                                                   մեկ էն փըլին,
                                          Ապա կը խառնըվեր մեջ էդ գետին,
                                                                   կ'էրթար էն հեռուներ,
                                          Ու կը թողեր իր էտևանց մել լուսեղ հետք.
..
                                                        
      («Սասնա Ծռեր» և «Արիականք»
                                                                         ազգային գաղափարախոսության բնաբանը
):

                                   
14 Տիեզերալեռ-Ծովասարը, որից էլ բխում էր նույն կենսածին ու զորություն տվող Կաթնաղբյուրը..