|
Նկատի առնելով, որ սույն քննախուզության Առաջին մասը
հրապարակվել է փոքր-ինչ վաղ, ուստի դրանից բխող չափազանց
լուրջ ու հեռահարը հետևությունները հանգամանալից ընկալելու
համար խորհուրդ ենք տալիս անհրաժեշտաբար վերընթերցել այն,
իսկ առավել հեռատեսներին` արտագրել ու պահել ողջ նյութը:
Եվ այդ ընդհանրապես կայքի առավել էական բոլոր նյութերի
համար: Դրանց արժեվորման ժամանակը
«7 սարի հետևում չէ»… |
ՍՐԲԱԶԱՆ ՋՐԱՎԱԶԱՆ
(Մաս Երկրորդ)
|
Նախորդ դիտարկումներից
միանգամայն պարզ է, որ գործ ունենք ջրապաշտության հետ,
ավելի ստույգ` ձկնակերպ Էա-Հայա ծովաստծո դիցահամակարգի,
ակնհայտորեն կապված կենսատու Տիգրիս և Եփրատ գետերի
պաշտամունքի, և ինչ-ինչ լեռների թե լեռնաշխարհի հետ:
Այժմ, անհրաժեշտ նախորդ դիտարկումներից հետո, մենք արդեն
կարող ենք հանգել միջանկյալ ամփոփումների, այդու տոփանելով
արդեն նախաշարադրյալը, ավարտական եզրահանգումներն
առավել
հիմնավորելու ակնկալիքով:
|
Ω
- Հասկանալի է, որ հյուսիսային լեռնաշխարհից Միջագետք
իջած և ոռոգում յուրացրած, հիմնականում երկրագործությամբ և
անասնապահությամբ զբաղվող համայնքների համար ջուրը և
հատկապես Տիգրիս և Եփրատ գետերը ունեցել են կենսական
գերկարևորություն, ինչն էլ դրսևորվել է նաև որպես
ջրապաշտություն, իսկ բնակավայրերը կառուցվել են գետերի ու
լճերի ափերին: Առավել ևս, որ ձկնորսությունը եղել է
վաղնջագույն տնտեսաձև, ձուկը` համարյա տոտեմական
կենդանատեսակ: Այս առումով և այդժամ, հիրավի
«Կեցությունն էր բնորոշում բանականությունը…»
Այդպես, ըստ շումերա-աքքադական «Էնումա էլիշ» պոեմի
(բառ. «Երբ վերևում…»), աշխարհարարումը սկսվում է
քաղցրահամ Ապսու և աղի Թիամատ աստվածային ջրերի
միախառնումով ( կռահելի կին-տղամարդ մերձակցության ու
արգանդային ջրերի համաբանությամբ): Աստվածների
հերթափոխության գործընթացում, Էնկի-Էան
հաղթում է Ապսուին, յուրացնում նրա Մե
էություն-զորությունները և նրա Մումմու կցորդի լուսեղեն
սկզբունքը ( հուր-ջուր զուգորդում), և
տիեզերածովի հատակում ինչ-որ տեղ գտնվող «տանը» հղանում
Մարդուկին (որտեղից E-տուն` «աստվածային տեղ»
հասկացությունը և խորան
բառի ստուգաբանությունն ու նշանակությունը եկեղեցիներում,
որպես տաճար տաճարի մեջ, Նկ. 7c, տե'ս նաև «Է-ի առեղծվածը»
http://www.youtube.com/eutyun#p/u/11/hOTHucAwGhU
տեսանյութը):
Վերջինս վերսկսում է աշխարհարարումը, 7 քամիների և
«չորս մրրիկների» զորությամբ հաղթում քաոտիկ և վրիժառու
Թիամատին, կիսում նրա մարմինը` արարելով երկինքն ու
երկիրը, իսկ նրա աչքերից իբր բխեցնում Տիգրիս և Եփրատ
գետերը, որոնց ակունքները հասկանալիորեն տեղակայվում են
հյուսիսում, այսինքն` ուղղվում դեպի Հայկ. լեռնաշխարհ…
( իբր, զի այդ պատկերացումը կար Մարդուկից առաջ` թեկուզ
Թել Բրակում): Այստեղից էլ Թիամատի երկնային կեսից
այդ գետերի ակունքումը, իսկ մինչ այդ… «ակնավոր կուռքերի»
ու աստվածությունների պատկերացումը, ինչպես Թել Բրակի
Էա-Հայայի տաճարի արտեֆակտերի պարագայում8
:(տե'ս
«Սրբ. ջրավազան», մաս 1,
Նկ.1g):
Ω
- Ասվեց, որ Թել Բրակը գտնվում է Եփրատ գետի Խաբուր վտակի
ափին: Այն բնակեցված է եղել Ք.ա. 6500-6000 թվականներից
մինչև -2-րդ հզ վերջերը: Թել Բրակը համարվում է Միջագետքի
10 հնագույն քաղաքներից մեկը, վաղ մշակութային շերտերը
հալաֆուբեյդյան են, այսինքն` ժամանակից նախաշումերական
HA.AKI
-Էրիդու քաղաքին, որը հավատամքային կենտրոն էր
նվիրված
Էնկի/Էա-Հայա ծովաստծուն (տե'ս
«Սրբ. ջրավազան», մաս 1,
1աստղիկը):
Իսկ այն հանգամանքը, որ նույնպես Էա-Հայա ծովաստծուն
նվիրված
և ակնավոր արձանիկներով այդքան հարուստ «մայր
աստվածուհիների» տաճարը գտնվում է Թել Բրակում
(
http://www.collector-antiquities.com/175/ ),
իսկ Տիգրիս և Եփրատ գետերի ակունքը խորհրդանշող զույգ
շիթերով ծիսասափորը բառացիորեն համատարած էր ողջ
Միջագետքում և շումերա-աքքադական դիցարաններում, այդ թվում
հնագույն Թիամատ նախամոր
( Նկ. 8a), Էնկի/Էա-Հայա ծովաստծո և
անգամ կուտին Գուդեայի առնչությամբ, կասկածի տեղ չի
թողնում, որ այդ բոլորը սերվում են հենց
Տիգրիս և Եփրատ գետերի ակունքներից,
այսինքն` Հայկ. լեռնաշխարհից: Առավել ևս, որ
Էնկի/Էա-Հայան
երբեմն
ևս պատկերվում էր խոշոր աչքերով, ինքն ու
նրա քրմերը` ծիսական սափորներով (Նկ. 7b ):
Եվ բազմից առավել, որովհետև կան բազմաթիվ այլ տվյալներ
ու ընդհանրություններ, որոնց արդեն անդրադարձել ենք ու դեռ
կանդրադառնանք այստեղ ու հետագայում:
7b.
c.
Նկ.7: a). (սկզբնանկար
վերևում) «Ջուր» ալիքային նշաններով «ակնավոր դիցամայրեր»
Թել Բրակի Էա-Հայա ծովաստծո տաճարից: b). Ք.ա. 3-րդ հզ
միջագետքային արձանիկներ Էշուննա հնավայրից (արդ Թել
Ասմար,
Նկ. 1i-j ): Ձախակողմյա
զույգը
«ակնավոր» է, ինչպես Թել Բրակի արձանիկները, աջակողմյա
զույգը` ոչ, բայց բոլորն էլ ավանդական
ծիսասափորներով, ինչը խոսում է հավատամքային
ընդհանրությունների մասին:
c). Էջմիածնի Մայր տաճարի խորանը, հետին պլանում` սյուներ,
իմաստավորելով խորանը որպես «տաճարի մեջ տաճար»` երբեմի
Էա-Հայայի «տունը» տիեզերածով-տաճարի ինչ-որ անհայտ տեղում
հեռավոր աղերսով: Հիշենք, որ
«Սասնա Ծռեր»-ում տիեզերածովի տակ ինչ-որ տեղ նույնպես կար
մի «տաճար», ջրավազան ու աղբյուր, որտեղից Սանասարը ստացավ
իր զորությունները...
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Ω - Որքան էլ հավատամքային կարևոր
օջախ, հասկանալիորեն Թել Բրակը
Տիգրիս և Եփրատ գետերի ակունքը լինել չէր կարող, իսկ իրենց
լեռնականներ հռչակող շումերները, աքքադները և հատկապես
հյուսիսային կուտինները` այդ չիմանալ: Առավել ևս, որ ավելի
ուշ ծիսասափորից բխող սրբազան գետերը դառնում են 4 (Նկ.
6c), իսկ դրախտը տեղակայվում դրանց ակունքներում,
այսինքն` Հայկ. լեռնաշխարհի Բյուրակնի բարձրավանդակում
(բառացի` բյուր ակունքներ... ): Մինչդեռ այն այլևս
անվիճելիորեն ոչ միայն նեոլիթյան միակենտրոն օջախն է` այլև
հետագա հնդեվրոպացիների բնօրրանը, որտեղից հարավային
Միջագետքում լեռների այդքան հիշատակումն ու պաշտամունքը,
ներառյալ Թիամատի9 : Հետևաբար` նաև դիցական այդ պատկերացումների և Էնկի/Էա-Հայա
դիցահամակարգի: Ուստի, այս ամենի արձագանքները պետք է
գտնվեին նաև հնդեվրոպական իրականություններում, թեկուզ
բնօրրանից շատ հեռու, որոնք կարող են լինել ներկայացվող
դրույթների անվիճելի ապացույցները:
8Բաբելական
դիցարանը ուշածին է, իսկ տվյալ էպոսի համեմատաբար
լրիվ այս տարբերակը գտնվել է ասորեստանյան Նինվեի
գրադարանում և վերագրվում է -13-րդ դ.: Էպոսի
պարբերաբար վերախմբագրումները այդուհանդերձ
պահպանում են վաղնջագույն շերտեր, որոնք գտնում
ենք հնագույն այլ առասպելներում: Նույնն է նաև
բոլոր
դիցարանների,
ինչպես նաև
«Սասնա Ծռերի» պարագան,
որի հնագույն շերտերը` նաև Հ. Օրբելու համոզմամբ,
հաշվվում են հազարամյակներով: Ուստի, ինչպես
հնագիտության մեջ ստրատիգրաֆիական շերտերի
պարագայում, գրական հուշաձաններում նույնպես
անհրաժեշտ է խիստ բնորոշել դիցամոտիվների
վաղնջագույն շերտերը, որոնք երբեմն բարձրանում են
մինչև հին քարեդարյա տոտեմիզմ: Վկա հայ
նախարարական տներում այդքան տոտեմական
ազգանունները, ինչպես
Այծենականք, Վարազնունի, Արծրունի,
Բզնունի, ևն:
9 Ըստ շում. տիեզերածնական
հնագույն մի տարբերակի Նամմու նախամայրը ծնում է
մի լեռ, որով բաժանում է երկինքն ու երկիրը,
ստեղծելով տիեզերքի եռահարկ մոդելն ու
համապատասխանաբար աստվածային երրորդությունը, ըստ
շումերական դիցարանի և մեծամորյան ժայռագրի (
Սրբ. ջրավազան», մաս 1,
Նկ.2a):
Նամմու նախամոր երևակայական լեռն էլ կվերաճի
տիեզերալեռ պատկերացման, ինչպես երբեմն պատկերվել
է նաև Թիամատը ( Նկ.
1g ), իսկ երկգագաթ լեռները համաբանվել
մայրական ստինքների հետ:
Հիշենք , որ
ըստ «Սասնա
Ծռեր» տիեզերավեպի
հայոց Ծովինարն էլ հղիացավ նման մի
«ծովասարի»
ակունքից, իսկ Պզտիկ Մհերն էլ փակվեց նույն
տիեզերալեռան մեջ... Այդ ամենը արդեն
լեռնապաշտական
և
«ծովասարային»
համակարգից են, ըստ որի ոգին ծնվում
է լեռ-քար-քարայրներից ու վերադառնում այնտեղ,
ինչպես Միհր-Միթրայի և հենց Քրիստոսի
պարագաներում (տե'ս
http://www.eutyun.org/S/MM/V/MystOfE.htm
կամ
http://www.youtube.com/eutyun#p/u/10/71Bf2-zhzaE
տեսանյութը, մաս
1-ին) |
Ω
- Եվ հիրավի, դիցաբանական այս պատկերացումները արձանագրվել
են նաև լեզվաբանության մեջ, որտեղից ակ/աչք և ակունք
երկիմաստությունը, ինչպես եբր. ‘ayn, արաբ. ‘ayin>աչք և
ակունք, հայ.
այն
(ջրի ակունք), վրաց. «թվալի» (աչք,
ակունք, բայց նաև քարեղեն, ինչպես «մատանու ակ»),
ասուր. ēnu-աչք և աղբյուր
(դիցաբանական հին արձագանք Էնկի/Էայից), և անգամ թրք.
լեզուներում Ai-լուսին, համաձայն տիեզերարարման հնդարիական
պատկերացումների (արևն ու լուսինը որպես Պուրուշա
տիեզերամարդու աչքեր):
Սեմական օրինակները ակնհայտորեն փոխառություն են, զի
հայ. մնացել են հայարան-աչք,
հայել-նայել,
հայացք,
հայելի (հմմտ. գնչու.
yali-ապակի, հայելի),
ֆրանս. œil/«օյ»-աչք
(հոգ. yeux, eaux-ջրեր...),
անգլ.
eye/«այ»-աչք
(հին անգլ. ea-ear>գետ ),
շում. e-ջրանցք,
aa=aga-ջուր ևն ( տե'ս այստեղ
«Դարձ ի
շրջանս յուր»),
և իհարկե
հայ. հայտնվել- երևակվել,
ավեստ.
հaidya -հայտնվել, թրք.
«այտըն»-պայծառ, աբխզ.
Այտար-յոթնյակ աստվածություն ու
նման շատ այլ օրինակներում:
Այս բոլորի հիմքում վաղնջագույն Այ-Այա
նախամայրն ու դիցարմատն է, որոնք էլ հայրիշխանության
շրջանում վերաճել են
Էա-Հայա արական աստվածության ու դիցանվան:
Եվ քանզի տեսնելն ակնկալում է նաև իմանալ (մեր
ինֆորմացիաների 90% ստանում ենք տեսողությամբ),
և
եգիպտացիների էլ համոզմամբ «Տեսնում եմ, ուրեմն` կամ»
(հմմտ. Ռ. Դեկարտի. «Մտածում եմ, ուրեմն` կամ »… ),
ուստի Էա-Հայան ծովաստվածը բնականաբար պիտի լիներ նաև
իմաստության դիք, որպես Է-Էությունը
իր անունը թողներ հին հուն. eisin-էություն (նոր`onsia),
պլատոնյան eidos-նախագաղափար, լատ. essence և նման
հասկացություններում, իսկ ջուր-տեսնել-իմաստությունը
հայերենում մնար գետ-դետ-գետ/գիտենալ, սանսկ. «վեդա-գիտա»,
և անգամ ռուս. вода-ջուր (водка-օղի, նաև գերմ.-սկանդ.
Օդին և Վոտան դիքերի աղերսով…), видеть-տեսնել,
ведать-գիտենալ վերապրուկներում…
Բավարարվենք: Այս բոլորը Էա-Հայա
դիցահամակարգի արձագանքներն են, իսկ մեր «սրբազան
ջրավազանը», ծիսասափորներով դիցուհիները ու մնացյալ
մոտիվները` դրա մեկ ատրիբուտը և դիցաիմաստաբանությունը,
թեև վերագրված տվյալ քաղաքի որոշակի աստծոն:
8a.
b.
c. d.«
»
Նկ.8:a).
Թիամատը?
սրբազան ծիսասափորը
ձեռքին ( թերևս Իշտար դիցուհին?):
b). Ձկնակերպ Էա-Հայա
ծովաստվածը օծման արարողությամբ: Գլխանոցի ձկնային
խռիկները կարծեք նախատիպն են նման բոլոր
ու համատարած գլխանոցների, այդ թվում կից
Իշտարի...(ասսուր. հարթաքանդակ, -2րդ հզ):
c). Ձկնակերպ
կուռքերից
մեկը սուրբ ջրով և խրձիկով օծման արարողությամբ` ճիշտ
ինչպես
քրիստոնեական ավանդույթներում (հատված ասսուր.
ծիսավազանից, Նկ.6c, 8/7-րդ դդ) :
d). Որպես Հայր աստված, ձկնակերպ Էա-Հայան և
աստվածամոր նախատիպ Իշտար-Աստարը
դիցամանուկը գրկին (բաբել. բարձրաքանդակ, -2/1 հհ
):
----------------------------------------------------------------------------------------------------
Ω
- Ինքնաբերաբար նույնը պիտի ասենք նաև Տիգրիս-Եփրատ գետերի
և Էա-Հայայի հետ կապված ձկան պաշտամունքի վերաբերյալ
(շում. «ձուկ» սեպախումբը ունի «հա»
վանկային հնչյունը, «ջրանցքը»` «է», տե’ս
«Ծննդոց-Այա», էջ 742), որը մնացել է ի դեմս հայ
կենցաղային մշակույթին առանձնահատուկ վիշապաքարերի
(բերքատվության ակնկալիքով դրվում էին ջրերի ակունքների
մոտ, Նկ.6e), բայց
նաև Հայկ. լեռնաշխարհում սաղմնավորված Ձուկ կենդանաշրջանի
(տե’ս
«Սրբ. ջրավազան», մաս 1,
Նկ.6d
, իսկ չկրկնվելու համար և հանգամանալից`
«Ծննդոց-Այա», էջ 709-738): Միայն հիշեցնենք Քրիստոսի
խոսքերը Հովնան մարգարեի վերաբերյալ.
«Ինչպէս որ Յովնանը երեք օր եւ երեք գիշեր կէտի փորի
մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի սրտում` երեք օր եւ
երեք գիշեր: Նինուէի մարդիկ...
» (Ավետ. ըստ Մաթէոսի, ԺԲ 39-41):
Ակնարկում է խաչելությունից հետո 3 օր քարանձավում թաղվելն
ու ապա համբարձվելը, իսկ ի դեմս Հովնան մարգարեի` Nebi
Yunes-ին, որի մեկ տաճարը հիրավի Նինվեի ավերակների վրա էր
(«Ծննդոց-Այա», էջ 401):
Այնինչ նա ոչ այլ ոք էր` քան Էա-Հայայի Aion-Eon-Օհան-Յովնան-Հովհանեսի
մեկ տարբերակը, այլ մեկը` հայոց ամպրոպային Ձենով Օհանը
(հմմտ. նաև «աշխարհը կետ ձկան մեջքին»
պատկերացման ավանդույթը)...
Ω
- Նույնը նաև 7 թվի առնչությամբ: Ասվեց, որ այն սերվում է
լուսնային 4 x 7=28 փուլային հաշվարկից (շաբաթվա օրերը),
ապա առնչվում երկրագործությանը կապված 7 պլեադաների հետ
(տե'ս «Նեբրայի
երկնային սկավառակը» ակնարկը),
այնուհետ Էրրա օտար աստծո և ռազմի դիք վերոնշյալ Էրրայի
«սեբետտու»- յոթնյակ զորությունների (հայ. Ար աստծո
մեկ հոլովումը, խեթ. Իարրա, պլատոնյան «Արմենոսի որդի և
անմահ ռազմիկ Էր», հուն. ռազմի աստված Արաս-Արես, սլավ.
Яр-Ярило ևն), երկնային 7 մարմինների (Արև,
Լուսին և այդժամ հայտնի 5 մոլորակները), մեծամորյան
յոթնակի աստվածությունների (որտեղ կար նման երկու
սրբարան, աստղադիտարան և նշյալ ժայռագիրը Է
գաղափարագրով, Նկ. 2a),
Էա-Հայա ծովաստծո 7 Մե էություն-զորությունների
(Ինաննայի և Անզուդ հավքի աղերսով), ընդհանրապես 7
թվի սրբազանության, իսկ տվյալ դեպքում Բաու դիցամոր 7
դստրերի և սրբազան ջրավազանի 7 դիցուհիների հետ:
Հիշեցնենք, որ նշյալ ու դեռ շատ այլ պարագաներում 7 թվի
դիցաիմաստաբանական շղթան ևս Էա-Հայա
ծովաստծո հետ տանում է դեպի Հայկ. լեռնաշխարհ: Նշենք նաև ,
որ Է-Էություն գերաստվածությունը որպես Հայր Աստված
հարատևեց հայ առաքելական եկեղեցում (Նկ. 10n և 11),
իսկ «է» տառը Մ.Մաշտոցը մեխեց հայոց այբուբենի 7-րդ
աստիճանում` նույնպես 7 թվային արժեքով: Ավելի
հանգամանալից տե'ս «Մոգական
7 թիվը»
հոդվածումը:
Այսու, այն կատարելապես վավերացվում է ու դեռ մեզ
առաջնորդում դեպի նոր լուսաբանումներ:
9a.b.c. d.
Նկ.9:
a).Արծվագլուխ կանացի արձանիկ Թել Բրակից: b).Արծվագլուխ
արական արձանիկ Էրիդու
պաշտամունքային հնավայրից ( -4-րդ հզ): c).
Արծվագլուխ կանացի արձանիկ Նեա-Նիկոմեդիի հնավայրից
(հարավ. Մակեդոնիա, -7-րդ հզ): d).Արծվագլուխ
կանացի արձանիկներ կարակումյան դամբարաններից
( -3/2-րդ հհ): Հիշեցնենք, որ եգիպտ. Հորը
աստվածը նույնպես պատկերվում էր արծվագլուխ...
--------------------------------------------------------------------------------------------------------------------
Ω -Անզուդ
հավքի և նրա հնդեվրոպական զուգահեռների մասին արդեն
խոսվեց: Սակայն նկատի առնելով նրա մեծ ու համատարած
նշանակությունը, արժե թռուցիկ մեջբերել ևս մեկ-երկու թարմ
բացահայտումներ:
Արծվագլուխ կանանց, ավելի ուշ հայրիշխանական
երանգավորմամբ արական արձանիկներ հայտանաբերվել են
ամենատարբեր հնավայրերում, Բալկաններից մինչև Միջին Ասիա և
Միջագետք
(Նկ. 9a-d): Ակնհայտորեն գործ ունենք մշակութային
վերստին մեկ կենտրոնից համասփռվող թռչնապաշտական
ավանդույթի ու դրա տարբերակների հետ: Այդ այլ, դեռևս
չհետազոտված, մասամբ անտիպ ու շատ հետաքրքիր թեմա է, որի
մեկ շառավիղն է հավակնում լինել Անզուդ հավքը, այլ
շառավիղները` թևավոր կենդանիները, աստվածությունները մինչև
արեգակի թևավոր սկավառակը: Այստեղ միայն արձանագրենք, որ
հնխ. *Hųeį-, *aųei- հավ, թռչունը (ներողություն
ճշգրիտ տառատեսակները չունենալու համար), հնխ. *aųo-
արմատը և հայ. հաւ եզրը ունեն
նաև պապ, հայր, նախնի
իմաստները, ինչպես սկանդ.
āi-պապի պապ, լատ.
avis-թռչուն, avus-նախնի,
ֆրանս. oie-սագ, oiseau-թռչուն, aïeul-նախնիք,
իռլ. ai, aoi- կարապ, հիռլ. aue-թոռ:
Ակներևաբար դրանք վաղնջագույն
Այա նախամորից
*այ-*աւ դիցարմատային լծորդմամբ
հավատամքային վերապրուկներ են ( հմմտ. Այա Սոֆիա
և Ավե Մարիա...), ինչպես երբեմնի անգղ-հրեշն
է դարձել angel-հրեշտակ...
Այլ մեկ ուշագրավ հանգամանք: Եգիպտ. Էդֆու քաղաքի
Հոր արծվաստծո տաճարի արձանագրություններում կա
տիեզերածնական պարզագույն ու Եգիպտոսի համար տարօրինակ մի
տարբերակ: Ըստ այն, նախաստեղծ ու ալեկոծ օվկիանոսի վրա
սավառնում էր
Ուա հավքը
( հմմտ. աստվածաշնչյան «Ծովի վրա սավառնում էր
Աստծո ոգին»...): Նրա սևեռուն
հայացքի տակ ալիքները հանդարտվում են, իսկ ծովի հատակից
աճում է մի խուրձ եղեգ, որի կատարին էլ հանգրվանում է Ուան:
Աա թե
Այա անվամբ (A.á, կարդացվում
Այա կամ Աիա ) այլ մեկ արարիչ եղեգների
շուրջ փռում է առաջին հողատարածքը: Առասպելական դիցազույգը
աստիճանաբար շարունակում է արարչագործությունը, հաղթում
քաոսային վիշապօձին (հմմտ. վիշապամայր Թիամատը),
իսկ առաջին այդ դիցազույգից ծնվելու է Հոր արծվաստվածը:
Հավք-օձ հակամարտության դիցամոտիվը համատարած է, թեև
Ուա-Այա դիցազույգը եգիպտ. այլ
աղբյուրներում չի հիշատակվում, բացի... Վանում
ու/արարտական Մհերի դռան դիցացուցակից, որտեղ ևս կա
Ուա-Աիա
ինչ-որ դիցազույգ, Աուի
(Խուտուինի աստծո կինը ), Ուիա (Կուեռայի
կինը ) և միանգամից 4 Աինի
և 17 Ինուանի դիցուհիներ: Մի
շարք այլ տվյալների և մեր վերջին հետազոտությունների
լույսի տակ, եգիպտ. Ուա-Այան
և տիեզերածնական այդ տարբերակը հավակնում են լինել
ներմուծություններ Հայկ. լեռնաշխարհից, ինչպես Րան,
Ահատ-Իհետը, Հորը կամ
Էյե-Էա-Հայան (տե'ս
«Կատնա, մաս 3 »
հոդվածը ):
10
Ուշադր. eya
անվանը, ինչպես հայ. այգի-էգ, ճապ. «այնու», ռուս.
ива-ուռի, աստվածաշնչյան Եվան և իմաստուն-խորամանկ
օձը Կենաց ծառին… Գուդեան նույնպես GIŠ.TI Կենաց
Ծառ է կանգնեցրել Լագաշում Էնիննա տաճարի
դարպասներում:
Իսկ կատարին հավքով, արմատներում` օձ թե վիշապներով Կենաց ծառերը
խորհրդանշում էին եռահարկ Տիեզերքը, ըստ ստորին
(ընդերք), միջին (երկրային) և վերին (երկնային)
աշխարհների կենդանատեսակներով:
11
«Սասնա
Ծռերի»
մի տարբերակում Զմռու(խ)տ հավքը (տարբ.` Արծիվը )
բույն է դրել ծառի կատարին: Ամեն տարի նա ձագեր է
հանում, բայց վիշապը նրանց ուտում է: Մութ
աշխարհից լույս դուրս գալ ձգտող հերոսը սպանում է
վիշապին, ապա հոգնած քնում ծառի տակ:
Զմռուտ հավքը գալիս, իր թևերով հովանի է դառնում
քնած հերոսին, ապա հանում
«լուս աշխարհ»
(Մ. Աբեղյան, «Երկեր», հատ. Ա, էջ 384 ):
Դիցամոտիվը աղերսվում է Առաջավոր Ասիայում
նույնպես համատարած Էտանայի առասպելի հետ, որն
հանդիսանում է Անզուդ հավքի մեկ տարբերակը,
վստահաբար նույն «բնի ճտերից»: |
Այլ հետաքրքիր հանգամանք: Անզուդ հավքը աղերսվում
է նաև Կենաց ծառի հետ: Ըստ շում. «Գիլգամեշն ու Խուլուպպու
ծառը» էպոսի, վերջինս աճում էր Եփրատի ափին, սակայն
Ինաննան այն բերում է Ուրուկ: Տարիներ հետո պարզվում է, որ
Անզուդ հավքը բույն է դրել Կենաց ծառի սաղարթում, իսկ
«անեծքի չենթարկվող օձը» տեղավորվել է արմատներում
(այդ այլ և շատ կարևոր դիցամոտիվ է, կխոսենք այլ առիթով):
Գիլգամեշը տապալում է ծառը, սպանում օձին, իսկ Անզուդ
հավքը վերստին չվում է լեռները (հմմտ.
Նկ. 6b):
Այս ամենում ակնհայտ է, որ դրանք նույնպես ներմուծված
դիցաբանական տարրեր ու դիցամոտիվներ են: Եվ հիրավի, եթե
խեթ. ավանդույթներում
GIŠeya
Կենաց ծառի կատարին բարիքներով լի ոչխարի
գեղմն էր դրված10,
ինչպես հուն. «Արգոնավորդներ» առասպելում
Էա երկրի Սրբազան Կաղնու
կատարին` Ոսկե Գեղմը (ստորոտում` վիշապը…),
ապա հնդեվրոպական մի շարք ավանդույթներում հրաշք-հավքը
բնադրում է Կենաց ծառի կատարին, հակադրվում դրա հետ կապվող
օձերին թե վիշապներին (տե'ս նաև «Զիգֆրիդ-
Armenius?» ակնարկ ), ինչպես
գերմանո-սկանդ. ավանդույթներում Օդին գլխավոր աստծո հետ
առնչվող Իգգդրասիլ տիեզերածառի պարագայում, որի կատարին
թառում է «իմաստուն արծիվը», իսկ արմատներում` Նիդհյոգգ
վիշապն ու օձեր: Ըստ նման բազմաթիվ օրինակների, դիցամոտիվը
ներկայանում է բուն հնդեվրոպական,
Միջագետքում`փոխառություն, ինչպես շատ այլ դիցամոտիվներ11
:
Այլ տվյալներ որոշակիացնում են առավել: Հարկ է միայն
ուշադիր, որպես «ինտելեկտուալ թեսթ»-փորձարկում «կարդալ»
ստորև ներկայացվող օրինակների հավաքածուն, քաղված
ամենատարբեր դիցարաններից և ավանդույթներից:
c.
d.e.
f.
g.h.i.
j.k.l.
m.
n.
Նկ.10: a).Կենաց
ծառը վիշապօձի գավակին (Գեղամա լեռներ, Ք.ա. 7-5 հհ):
b).
Զույգ օձերով արծիվը կարակումյան արտեֆակտերի վրա
(Միջին Ասիա,-3/2-րդ հհ):
c.) Ազնուդ հավքը`
արեգակի թևավոր սկավառակի տեսքով, Կենաց ծառի սնարին, ծառն
օծող ձկնակերպ
զույգ դիցակերպարներով: Ձուկն ու օձը հաճախ զուգորդվում
են, որպես ստորգետնյա աշխարհի կենդանիներ,
բայց նաև արարչության ու իմաստության խորհրդանիշներ
(հատված ասսուր. կնքադրոշմից,
Նկ.6b):
d). Կենաց ծառին
պարուրված զույգ օձեր և թևավոր վիշապներ շում. ծիսասափորի
վրա (Լագաշ, -22-րդ դ.):
e.)
Լիլիթ թևավոր դիցակերպարը, զույգ օձերով և զույգ
առյուծների վրա (հմմտ. Նկ.
3c և 5e: -2-րդ հզ) ):
f). Ուգարիտ.
Աստարտե-Աշերա դիցուհին զույգ օձերով, որպես ինքնին Կենաց
ծառ (-2-րդ հզ):
g.) Նույնպես որպես Կենաց
ծառ, կրետե-միկենյան դիցուհին, զույգ օձերով և կատարին
երկնային հավքով
(Կնոսս պալատի սրբարանից, Ք.ա. 16-րդ դ.):
h). Ու/արարտ. Թեյշեբան
որպես
«թևավոր հավք», իր
կցորդ երկնային ցլան գավակին և միասին Կենաց ծառի
կատարին, այն նույնպես պարուրված զույգ օձերով (Ք.ա.
8/7-րդ դդ):
i).
Արական և իգական սկզբունքները անձնավորող չին. Նյու-վա և
Ֆու-սի օձապարույր դիցազույգը աստղային
երկնքի ֆոնին, հնդկ. Կունդալինի կենսաուժերի
համաբանությամբ
(Ք.ա.4/3-րդ դդ: Տե'ս
«Էրոս և...», Նկ.12):
j). Զուգահեռ
համաբանությամբ «Հերմեսի գավազանը»` հակադիր զույգ օձերով
և արեգակնային
թևավոր «հավքը» կատարին: Այն նաև բժշկության
խորհրդանիշն է, ինչպես նաև իմաստուն օձը և Էնիկ/Էա-
Հայայի որդի Ասալդուխին... (Ք.ա. 1-ին հզ):
l). Քրիստոնեական Կենաց
Ծառ, ջրաբնույթ ( կից ձկնաթեփուկ սափորը...)
և «ընթերցասեր»
(բնականաբար
իմաստուն...) Հայր Աստծո
«գավակին»` ինչպես... Նկ. 10a Գեղամա ժայռապատկերում:
Ծառի կատարին`
Աստվածամայրը մանուկ Քրիստոսը գրկին, իսկ սաղարթում`
առաքյալները (հայ միջնադար. մանրանկար):
k). Երկօձավոր հնդամերիկյան
նախամայր (Պերու, Ք. հետո 10-14-րդ դդ):
m). Եվ վերջապես
աստվածաշնչյան տարբերակ Կենաց Ծառը, դրան պարուրված
արդեն
«խորամանկ»
օձով,
և մարդեղենացած երբեմնի «դիցազույգով»: Հիշեցնենք, որ
Եվան վաղնջագույն Այա նախամոր
հեռավոր
մեկ շառավիղն է, աղերսվելով թե' խեթ.
GIŠ
eya Կենաց ծառի և թե' հնդեվրոպական փոխառություն
եբր. xaya-կյանքի հետ ( իսպան. մանրանկար, 950-955
թթ):
n).Կաթողիկոսական
գավազան, որպես Կենաց Ծառ: Կատարին` երկնային հավքի
փոխարեն, եռանկյունի-
տիեզերալեռան և Արեգակի միջուկում` Է
աստվածությունը, որպես Հայր Աստված Քրիստոսի սնարին:
Եվ ինչպես նախորդ բոլոր օրինակներում Կենաց Ծառը
պարուրում են զույգ օձերը... (Թիֆլիս, 19 -րդ դ.,
այժմ Էջմիածնի Մայր տաճարի Վազգեն Ա-ի թանգարանում):
--------------------------------------------------------------------------------------------------------------------
Եթե ձեզ հաջողվեց միմյանց հետ արտաքնապես
կարծեք կապ չունեցող բերված նմուշներն ընդհանրացնել և
վերացարկել, այսինքն` երևակել դրանց ընդերային
էությունները, ապա դժվար չի լինելու բացահայտել
«մեկ թեմա և բյուր վարիցիաներ» և անգամ «վարիացիաների
վարիացիաներ» ֆենոմենը, որպես «մշակութային դիֆուզիայի»
հոլովույթներ: Վստահաբար դրանք համասփռվել են Առաջավոր
Ասիայից, բայց ոչ Միջագետքից,
որտեղ ըստ հենց շում. «Գիլգամեշն ու Խուլուպպու ծառը»
էպոսի, դրանք բերել է Ինաննա-Անահիտը (հետագա
Իշտար-Աստղիկը...), Գիլգամեշը տապալել է Խուլուպպու ծառը, իսկ Անզուդ հավքը
վերստին չվել լեռները, վստահաբար որտեղից եկել էր...
Ահա թե մեզ որտեղ հասցրեց Անզուդ հավքը կամ Հ.
Թումանյանի այդքան որոնյալ Հազարան Բլբուլը...
Այս բոլորում կան հնագույն ավանդույթների այլազան
հոլովումներ, դրանց զարմանալի հարատևումը հազարամյակների
ընդմիջով, իսկ ամենակարևորը` վերաճը, համապատասխան
մարդկային բանականության, բնության, կյանքի ու տիեզերքի
պատկերացումների հասունության: Որպես ամփոփիչ օրինակ
բերենք մեկ ծիսակարգ հայ ազգագրական ավանդույթներից,
կապված Ամանորյա արարողությունների հետ:
« Հին Արևելքում, Հնդկաստանում, Հունաստանում և
Հայաստանում կար տոնածառի հետ կապված Ամանորյա մի
ավանդույթ: Քրմերը հմայական խոսքերով հանելուկային
«հարցուկ» էին անում տոնածառ-տիեզերածառին.
«Ծառ մի կայր ի մէջ տիեզերաց, ո’չ տերեւ
ունէր, ո’չ ճիւղ եւ ո’չ արմատ: Արծիւ մի նստեալ էր ի վերայ
նորայ, որ ո’չ գլուխ ունէր, ո’չ յոտ եւ ո’չ թեւ: Տեսանէին
տիեզերքն եւ լսէին արարածք, հիացան եւ խռուեցան հրեշտաք,
հարցին ցնայ եւ ասէն.
Զի՞ նչ ես դու, որ նստեալ էս ի ծառ ... »:
Այսքանից հետո դժվար թե որևէ մեկին հարկ կլինի
համոզել, թե որտեղի՞ց է
գալիս տոնածառի ավանդույթը, որն ամանորյա երբեմնի
արարողակարգում ակնկալում էր վերականգնել անցնող տարում
խախտված տիեզերակարգը: Մինչդեռ, ինչպես բազմաթիվ
ավանդույթներում, դրանց բուն խորհուրդը մոռացվել է...
Ω -
Այժմ, ընդգրկուն մեր այս «էքսկուրսից» հետո, կարող ենք
վերադառնալ մեր «սրբազան ավազանին» և հարց տալ թե այդ ինչի՞
կարող էր այն ծառայել, երբ գիտենք, որ նշյալ
տոնածառ-տիեզերածառի ամանորյա արարողությունը մեծ
շուքով և քաղաքային մաստշաբով ( ինչպես նաև այժմ մեծ
քաղաքներում... ) կատարվել է նաև Միջագետքում և հենց
Բաբելոնում:
Եթե նկատի առնենք դրա չափերը, չորրորդ կողմից
մատչելիությունը, ջրահեռացման անցքը, բարձրաքանդակների
իմաստաբանությունը և հատկապես ասսուրական զուգահեռը օծման
արարողությամբ (տե'ս մաս
1-ին,Նկ. 6c ), ապա առանց վարանման ու
այլընտրանքի կարող ենք հավաստել, որ այն ևս ունեցել օծման
և մկրտության գործառույթ, ինչպիսի ավանդույթ ունեն ցայսօր
հնդարիները սրբազան գետերում` առանց քրիստոնեության հետ
առնչվելու, և ինչպիսինը կա քրիստոնեությունում խուրձիկով
օծելու ծիսակարգում ( հատկապես ուղղափառ եկեղեցում, Նկ.
8b-c):
Ուրեմն օծությունն ու մկրտության ավանդույթը կային
քրիստոնեությունից շատ առաջ (որտեղից էլ նաև
հնդարիների սովորույթը): Դեռ կարելի էր տարակուսել,
եթե Հովհաննես Մկրտիչն էլ չմկրտեր Հորդանան գետում, ավելի
ստույգ` « …Այենոնում, Երուսաղեմի մօտ,
որովհետեւ այնտեղ ջրեր շատ կային»
(Հովհաննու ավետ., գլուխ Գ, 22-23): Իրականում,
այնտեղ իսկապես կա ոչ պատահականորեն Այ
տեղանվամբ նախաքրիստոնեական հնավայր, և ինչպես ասվեց,
նորից ոչ պատահականորեն Հովհաննես անձնանունը
ստուգաբանվում է Է հիմքով
Այոն-Էոն-Օհան…
Ω -
Եվ վերջին ևս մեկ նկատառում: Նույն Հովհաննու ավետարանում
և նույն
Գ
գլխի սկզբում Քրիստոսը բանավիճում է Իսրայելի վարդապետ
Նիկադեմոսի հետ երկծնության վերաբերյալ, որը ոչ մի կերպ չի
կարողանում ընկալել ծեր վարդապետը: Մինչդեռ ըստ Քրիստոսի.
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու
Հոգուց չծնուի, չի կարող Աստուծոյ արքայութիւնը մտնել.
որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը`
հոգի… »:
Ինչպես հասկանա ՞լ:
Երկծնության հասկացությունը բնիկ հնդեվրոպական է և իր
լեզվամտածողական հետքն է թողել տարբեր լեզուներում: Ըստ
այդմ, մարդը ծնվում է երկու անգամ, մեկը մարմնապես,
մյուսը` հոգեպես, որտեղից.
Հայ. ծին-ծնունդ և ծան –ծանել, ճանաչել, զանազանել
( իմա` իմաստանալ),
ավեստ. zana-ծնունդ, սերունդ, zan-զանազանել,
ճանաչել
(հսլավ. знати, ռուս. знание-գիտելիք),
սանս. ĵánas- ծնունդ, սերունդ, ĵānáti-ճանաչել,
գիտենալ ( հմմտ. հայ, ջան-և’ մարմին, և’ հոգի),
հուն. γέυoς- ծնունդ, սերունդ, gnōsis-gnosis-գիտենալ
(շառավիղները` գեն, գենոցիդ, գնոստիկ),
լատ. genus- ծնունդ, սերունդ, gnārus-gnarus գիտենալ
(հմմտ. անգլ. know-գիտենալ, ճանաչել), genius-
հանճար (հմմտ. արաբ. «ջին»-ոգի), natio/notice-ճանաչողություն,
nota-գիր, nation-ծնունդ և ազգ,
ֆրանս. naitre-ծնվել, naissance-ծնունդ,
cօn/naissance- ծանոթություն, ճանաչողություն և այլն:
Մեկ խոսքով, կնունքն ու մկրտությունը, որոնք երբեմնի
ջրապաշտության վերապրուկներ են, ինչպես ջուր-իմացության
պարագայում ակնկալում են
ինիցիացիա, հատուկ անգամ
տոտեմական տոհմերին, իսկ երկծնությունը` մարդկային վերաճ
հոգևոր գոյացության, ինչպես Կենաց և անմահություն պարգևող
Իմաստության ծառերի պարագայում (աստվածաշնչյան
դրախտում մնացել է մեկը, թեև խոսվում է նաև անհայտ մեկ
այլի մասին…):
Իսկ ո ՞վ կարող էր այդ
իմաստությունը պարգևել, եթե ոչ Մե էություն-զորությունների
և տիեզերածովի տիրակալ, իմաստության և
քաղաքակրթությունների Էա-Հայա
ձկնակերպ աստվածը, որը գնոստիկայում դարձավ
Այոն/Էոն-հավերժություն, փիլիսոփայության մեջ` eidos-վերուստ
տրված նախագաղափար
(հմմտ. «Ի սկզբանէ էր բանը » , իմա` էությունը),
արիստոտելյան կատեգորիաներից ամենահիմնականը, որպես
«էություն և երևույթ», ապա essence-էություն և
quintessence-հնգէություն, բայց նաև causa sui-ինքնապատճառ
(Սպինոզա), «ինքնին իր» (Կանտ), բայց
աստվածային երբեմնի երրորդության մեջ գերազանցելով
բոլորին, ինքը դարձավ երրորդություն և միայն հայ
առաքելական եկեղեցում պահպանվեց որպես Հայր և գերագույն
աստված (Նկ. 2a, 10n
և Նկ. 11), ինչպես նրան բնորոշում է մեծն Նարեկացին.
Ինքնագո
Է-ի անունն աստված է,
Որ
Էության մեջ անհաս միշտ նույնն է,
Նույն
է նա իր հետ, նույն է և միակ,
Մեկն
Էությունից, նորից նույն թվում,
Թիվ
որ եզակի` եռակի է փառք…
(«Հարություն»-«Տաղեր»):
Ահա թե որքա՞ն
խտացված ինֆորմացիա էր իր մեջ պարունակում Ստամբուլի
հնագիտական թանգարանում ցուցադրված կենտ այդ պեղածոն և ահա
թե որտե՞ղ այն մեզ հասցրեց,
եթե կարողանում ենք «ԴՆԹ-ի մեկ բջջից կլոնավորել ողջ
կենդանուն»: Իսկ վերջին տարակուսողների համար կբերենք մեկ
վերջին փաստարկ, շում. «Էնկին և տիեզերքը» պոեմից.
…Օ~
Շումեր, Մեծ Լեռ, երկիր տիեզերքի,
Նա, որ
էություններ է բաշխում բոլոր ժողովուրդներին,
Քո հզոր
էությունները անմատչելի են,
Քո
խորությունները ` անհասանելի…
(Крамер С.Н., «История начинается в Шумере» հատորից,
իբր «Պատմությունը սկսվում է Շումերից »…):
Այսինքն` Շումեր նշանակում է Su-ծով
mer-լեռ,
կատարելապես ինչպես Սու-մերու Տիեզերալեռ-ծովասարը
հնդարիական աղբյուներում, չին. Շան-հայը Խաղաղ օվկիանոսի
ափին (չին. «շան»-լեռ, «հայ»-ծով, հմմտ. Էա-Հայա
ծովաստվածը, տե’ս նաև
«Դարձ ի
շրջանս յուր»), բայց կատարելապես այնպես` ինչպես
իրական ԾՈՎԱՍԱՐ կա Սասնա լեռներում և առասպելացած «Սասնա
ծռեր» տիեզերավեպում…
Մնաց միայն մեկ հարց. որտե՞ղ
է իսկապես սկսվում պատմությունը, երբ ըստ վաստակաշատ
Ս. Կրամերի
«Պատմությունը սկսվում է Շումերից» տեսությունը պայթում է
ամանորյա փուչիկի պես...
Այսքանից հետո այդ մեկ հարցի պատասխանը թողնում ենք
ընթերցողներին:
Իսկ երկրորդը. ի՞նչ
կլիներ, եթե այս բոլորից ու դեռ անհամեմատ առավելից տեղյակ
լինեին հայ մտավորական հավակնող շրջանակները կամ գոնե
հայագետները, իսկ ավելին`արևելագիտական աշխարհն ու
համաշխարհային հասարակությունը:
Այս մեկ հարցի պատասխանը թողնում ենք գալիք ու
ակնկալիք սերունդներին…
12 Ջրապաշտական են նաև արիական Apām-Napât (ջրային-հրեղեն
սերունդ), հնդկ. Նարա-Նարայանա (բարձրագույն
և երկակի աստվածություն) դիցամոտիվների և հայոց «Սասնա
Ծռեր» տիեզերավեպի հիմքերը, Սանասար-Բաղդասար
դիցազույգը` ջրածին ու հրածին (ծնված
Կաթնաղբյուրից և կնքված թոնրի վրա, ինչպես
Հովհաննեսի մկրտումները ջրով, Քրիստոսինը` հրով
կամ Սրբ.Հոգով,
կամ երկծնության գաղափարը...): Հիշենք նաև
զորություն պարգևող
«ազնանցորդու ջուրը», Սանասարի էջքը տիեզերածով,
որտեղ ճիշտ ինչպես Էա-Հայա դիցահամակարգի
պարագայում կար մի պալատ, մի այգի հրաշք-աղբյուրով
, մի ՋՐԱՎԱԶԱՆ ! և որտեղ նա օժտվեց զորությամբ
(հմմտ. հայ. օծվել>օժտվել...), զենքերով, Քուռկիկ
Ջալալով և աջ բազկի Խաչ Պատերազմով (տե'ս
Նկ. 5c
), իսկ ամենահետաքրքիրը.
Սանասարը մեկ Աստծու անուն էտու... (
ո՞ր
Աստծո...)
Սանասար ծովու մեջ որ մտավ,
Ինչ չոր գետնի վրա գնաց...
...Խաչ Պատերազմին կո' էստեղ է.
Յոթ ծունր աղոթք առջև արա...
...Քո ուժ կ'ըլնի քան յոթ...
(«Սասունցի Դավիթ», Երևան-1961, էջ 39 )
Դժվար չէ այս տողերում տեսնել թե' Էա-Հայայի ծովի տակ
«տունը», թե' Էրրա ռազմաստծո 7 զորությունները, և
թե' նույնպես «անաղարտ հղիության» ծնունդ
Քրիստոսի քայլքը ջրերի վրայով...
13 Մանդայներ -ծագմամբ
սիրիացիներ, դավանանքով` արևապաշտներ
(մանդեիզմ), կոչված
Մանդա-դի-Հայա
լուսեղեն
աստծո անունով (հմմտ.
սիրի. Mânî hayyâ-«Մանին
կենդանի», Սասնա
«Տեր Կենդանին»,
արաբ.
El-Hay-աստվածությունները, el-hayyah-օձ,
el-hayat-կյանք, եբր. xaya-կյանք... ):
Հեթանոս-նախաքրիստոնեական քրմական համայնք,
որոնք վաղուց ապրում էին Բաբելոնում և որոնց
հարում էին որոշ հրեաներ:
Համայնքը հիմնվել է Ք.ա.
1-ին հզ վերջերին: Ամենայն հավանականությամբ
առնչվում են
սիրիական assa-եսսայական դավանանքի հետ, տարածված
նաև Պաղեստինում: Անվանումը գալիս է սիր. Asaya-բժիշկ,
հուն. թերապևտ եզրից, ինչպիսինն էր նաև Քրիստոսը
և...Էա-Հայա ծովաստծո
Ասալդուխ որդին, ապա նաև
Մարդուկը: Կոչվում էին նաև նազովրեցիներ, ինչպես
նաև Քրիստոսը: Եվ հավանաբար Նազարեթ տեղանունը
առնչվում է այդ անվան հետ, թերևս որպես բնակավայր,
ինչպես Այ-Այենոնը` Էա-Հայա-Օհան-Հովհաննես
դիցանվան: Մինչդեռ մանդայ ցեղանունը աղերս է
ակնկալում մատիեն-մարդ-մանդա արիական հայտնի
ցեղանվան, վերոնշյալ Արմանի արքա Մադակինա
անձնանվան և հայկ. Մանդակունի ազգանվան հետ...
14
Միհրի վերածննդյան տոնը նույնպես առնչվում էր
Ամանորի հետ, ավելի ստույգ` ձմեռային արևադարձի,
դեկտ. 21-24, մինչդեռ Եգիպտոսում գնոստիկները
Այոն-Էոնի վերածնունդը տոնում էին հունվարի 6-ին,
ինչը չգիտենք ինչպես մնացել է հայ առաքելական
եկեղեցում որպես Սուրբ Ծնունդ, այսինքն`
Քրիստոսի...
15
«Ես եմ Ալֆան եւ ես եմ Օմեղան, ասում է Տէր
Աստուած- նա, որ Է-ն է... Նա, որ եօթը աստղեր ունի
իր աջ ձեռքում...» (
Հովհաննու
«Յայտնութիւն», Ա 8, Բ 1: Տե'ս նաև Նարեկացու
վերոնշյալ տողերը):
16
Որքան էլ ժամանակին համատարած, այն ժամանակի
ընթացքում աստիճանաբար մարվեց կամ ձևափոխվեց,
ինչպես սանս. asta, ֆրանս. est, ռուս. есть ու
նման շատ այլ պարագաներում ( բոլորն էլ
«է'-կա'»,
հայ. է=աստ=աստված...), որպես ժամանակ` Aion-Էոն,
իսկ որպես էություն հասկացություն` լատ. essence,
quintessence-հնգէություն, այսուհանդերձ
գաղտնագիտական որոշ դպրոցներում մնալով որպես
Essence-Հայր Աստված, substance-Մայր, բնություն,
իսկ Որդին-կյանք:
17
Ըստ այդմ, ոմանք «...Մեր ներքին մարդը նորոգւում է օրըստօրէ»
հանգամանքից հետևցնում են. «Աստծո սերը մեր
մեջ պետք է նորոգվի» ( տե'ս
«Հայտնություն»
հատորը, էջ 13), մինչդեռ հարկ է առավելաբար
մակաբերել, որ ըստ մեր հոգևոր հասունության.
«Աստծո էությունը, ընկալումն ու պատկերացումը մեր
մեջ պետք է օրըստօրե նորոգվի»: Զի, ձիերը իրենց
աստծուն հաստատ ձի պետք է երևակայեին, ինչպես
սևամորթները Քրիստոսին պատկերում են նեգր,
չինացիները Լենինին` շեղաչյա...
18
Արձանագրություն հուն. Դելփյան տաճարի շքամուտքին,
Ք.ա. 5-րդ դար, վերագրվում է Սոկրատեսին:
Ք. հետո 1-ին դ. E-ի իմաստը արդեն մոռացվել էր:
Դելփիք այցելած հռոմեական Ներոն
կայսր
այդ մասին
հարցնում է տաճարի քրմապետ Պլուտարքոսին, որը
պատասխանը չգտնելով ավելի ուշ հրավիրում է
այդժամյա հայտնի հույն 5 փիլիսոփաներին: Երկար
բանավիճելուց հետո նրանք եզրահանգում են, որ այն
իմաստավորում է հուն. estos-գոյություն (
հմմտ.
16 աստղիկը նշյալ asta-est-есть օրինակների հետ), ինչը հետո
Պլուտարքոսը շարադրում է իր
«Ի՞նչ
է նշանակում այդ e տառը» հայտնի տրակտատում:
Մինչդեռ, գոյությունն ու էությունը փոխառնչվող,
սակայն անչափ տարբեր հասկացություներ են... |
Ω - Այս
ամենից մեզ մնում է կատարել թերևս
կարևորագույն մեկ եզրահանգում, կապված քրիստոնեության
ակունքների և սաղմնավորման հետ, ինչպիսինն ունեցել են
բոլոր կրոնները, դիցա-հավատամքային համակարգերը,
փիլիսոփայական ուսմունքներն և անգամ գիտական
տեսությունները: Ուստի, քրիստոնեությունը չէր կարող
բացառություն լինել, որքան էլ վասն նրա բացառիկության ու
հավաստիության հոգևոր հայրերը ջանան համոզել ընդհակառակը,
հաճախ բարբարոսաբար ոչնչացնելով դրանց բոլոր հետքերը:
Հովհաննես Մկրտիչի ջրով մկրտությունը արդեն խոսում է
քիրստոնեության ջրապաշտական ակունքների մասին12, ինչը
հաստատվում է եսսենականությամբ, որի հետնորդն է ենթադրվում
լինել Քրիստոսը (Իսրայելում Կումրանի հոգևոր հնավայրերը
առատ են արհեստական ջրավազաններով, ունեին մկրտության
ավանդույթ և քրիստոնեության հետ որոշ ընդհանրություններ), իսկ այն`
մանդեիզմ-
մանդայականության մեկ տարատեսակը13:
Քրիստոսի առաջին խորհրդանիշը հենց ձուկն է, պատահական չէին
նաև ձկնորս առաքյալների ընտրությունը, կետաձկանը կուլ
գնացած Հովնան մարգարեի հետ իր իսկ համաբանությունը, ջուր տարերքի հետ
կապված այլաբանական քանի դրվագներ ( Նիկադեմոս վարդապետին ջրից ծնվելու ակնարկը, ջրի
վերածումը գինու, ջրերի վրայով քայլելը ),
իսկ ամենախորհրդավորը` մարդկանց
5 գարեհացի և 2 ձկան բազմապատկմամբ կերակրելը, ինչն
առնչվում է 7 թվի սրբազանության հետո, բայց ցայսօր
խորհուրդն ու այլաբնությունը ըստ էության
չեն
մեկնաբանված` գոնե ըստ մեր ծանոթության:
Մինչդեռ այն աղերս է ակնկալում յոթնաշերտ կամ
յոթնահարկ աշխարհի պատկերացման հետ: Ըստ կատարիզմի`
նույնպես ( հայկ. պավլիկյաններից սերվող դավանանք: Տե'ս
«Ինքնություն» հատորը, էջ 289-303): Ըստ այդմ, սատանայի
զորությունը մինչև հինգերորդ երկինքն է, այսինքն` երկրային
կյանքը, տվյալ դրվագում խորհրդանշված
5 գարեհացով, մինչդեռ 2 ձկները իմաստավորում են հոգևոր
սնունդը: Մարդկային երկակի բնույթը ընդունված էր նաև
եսսենականների կողմից, իսկ Քրիստոսը քարոզում էր նաև բուն
արիական երկծնության գաղափարը, որին անծանոթ էր Իսրայելի
վարդապետը` այսինքն` հուդայականության: Քրիստոսով ու
քրիստոնեությամբ սկսվեց Ձուկ դարաշրջանը, որն ավարտել կամ
ավարտվում է վերջերս, մտնելու համար Ջրհոս դարաշրջան:
Այսքանի հետ, Քրիստոսը պատկանում է աստվածների
«երրորդ», իմա` որդի-աստվածների սերնդին, ինչպիսինն էին
Մարդուկը, Միհր-Միթրան, Ադոնիսը, «երկնային վիշապամորից»
սերված, Կուառա
քաղաքի նույնպես ձկնորս և «Ճշմարիտ Որդի»
Դումուզի-Թամուզը ( հմմտ. Քրիստոսը որպես
«Մարդոց Որդի», այնինչ Մարիամ
անվան մեջ արձագանքում է պարս. mār-օձը, հմմտ.
մարեր-վիշապազունք, հայ. մոր-ճահիճ, լիճ,
և Թիամատ ջրային վիշապամայրը...) և նման այլք: Դրանք
բոլորն էլ մեռնող և հառնող աստվածություններ են, առնչվելով
նաև քարանձավների հետ ( ինչպես Քրիստոսը... ), իսկ
Քրիստոսը` նրանց, հատկապես Մարդուկի: Բաբելոնում և
Ասորեստանում, Նոր տարվա տոնակատարություններին14 ներկայացվում էին Բել-Մարդուկի չարչարանքները, մահը,
անդրաշխարհային Լեռան մեջ նրա մի հանցագործի
հետ դատավարությունը
( հմմտ.
տիեզերալեռան մեջ Պզտիկ Մհերի փակվելն ու «մեղավորության
փորձությունը» ), ապա
սիրող աստվածուհու իջնելն անդրաշխարհ ու հարությունը (
հմմտ. Մարիամ Մագդաղենացու մուտքը Քրիստոսի քարանձավ...:
Ավելի մանրամասն տե'ս
«Ծննդոց-Այա», էջ 829-830):
Սակայն
այս բոլորը
դիցա-դավանաբանական
մանրուքներ են կամ երևութական հանդերձանքներ, երբ առավել
կարևորը, այսինքն էությունները մնում են դրանց ընդերքում:
Քրիստոսը պնդում է, որ կար Աբրահամից առաջ և անվերջ խոսում
է Հոր մասին ( մինչդեռ Եհովահը զավակ չունի և ցայսօր չի էլ
ուզում ճանաչել Քրիստոսին ...), խոստանում մի օր
«յայտնապէս Հօր մասին պատմել» ( Հովհաննու ավետ., ԺԶ
-25), նրա մոտից ուղարկել Ճշմարտության Հոգին, որի համար
եկել էր այն վկայելու,
իսկ Պիղատոսի «Ի՞նչ
է ճշմարտությունը» հարցը թողնում անպատասխան: Այնինչ,
սույն կայքում հրապարակված
«Ճշմարտություն»
էսսեյում հուսանք համոզիչ ապացուցել ենք, որ այն ոչ այլ ինչ է` քան
ԷՈՒԹՅՈՒՆ, որի հետ նույնանում էր Քրիստոսը.
«Ես եմ
ե'ւ ճանապարհը, ե'ւ ճշմարտութիւնը, ե'ւ կեանքը»
հայտարարությամբ, և որի հետ ջանում են նույնացնել այլք 15:
Ավելորդ է այստեղ ավելին ծավալվելը մի այնպիսի խրթին ու
խնդրահարույց գերխնդրականի վերաբերյալ, որին նվիրել ենք
բազում հետազոտություններ ու դրանց վրա հիմնել
ԷՈՒԹՅՈՒՆ-էիզմ ամբողջագիտական ուսմունքը: Ինչպես հետագա
քանի հետազոտություններ, այդ թվում 7 թվի
ծագումնաբանության դիտարկումը և սույն
«սրբազան ջրավազանի»
խորհուրդը, հերթական անգամ հաստատում են այն ու
շարունակում հարստացնել: Կապված Նինգիրսու աստծո տաճարին
կուտին Գուդեայի նվիրած և մկրտությանը նախատեսված ծիսական
այս ջրավազանի հետ, այստեղ
միայն հիշեցնենք, որ միայն հայ առաքելական եկեղեցում
Է-Էությունը անաղարտորեն մնացած որպես Էա-Հայա ծովաստծո
վերաճ Հայր Աստված, հայ լեզվաբանության մեջ` որպես
«է»-կեա
(կյանք)-կա
էական բայ
և հենց «է-ություն»
բարդագույն հասկացություն16,
հայ այբուբենում 7 թվային արժեքով զբաղեցնելով 7-րդ
հորիզոնականը, ունենալով իր առնվազը 5-հազարամյա
վաղեմիության
ժայռագիր վկայականը, վստահաբար առավել վաղնջական
Մեծամոր հնավայրում (
Նկ.2a ):
Այստեղ ցանկանում ենք
վերստին բարձրացնել երրորդ` թերևս ամենախրթին ու բազմաշերտ հարցը.
Ո՞վ է ի վերջո
Քրիստոսի Հայրը և ի՞
նչ կլիներ, եթե հաստատվի և ընդունվի, որ այն Եհովահը չէ,
այլ հիրավի Է-ԷՈՒԹՅՈՒՆԸ...
Եվ ի վերջո, ե՞րբ
է Քրիստոսը
«յայտնապէս Հօր մասին» պատմելու...
Այս մեկ հարցի մասնակի
պատասխան թողնում ենք... Պողոս Առաքյալին,
«...Մեր ներքին մարդը նորոգւում է օրըստօրէ
(իմա` ներաշխարհը: Ծ.Մ.)...
քանզի չենք նայում տեսանելի բաներին
( իմա` երևույթներին: Ծ.Մ.),
այլ անտեսանելիներին
(իմա` էությունների! Ծ.Մ.),
որովհետեւ տեսանելի բաները ժամանակաւոր են, իսկ անտեսանելի
բաները`
յաւիտենական»17:
(«ՀԱԿԱԴՐՈԻԹԻՒՆ ՏԵՍԱՆԵԼԻԻ ԵԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻԻ», Բ. թուղթ
Կորնթացիներին,Դ 16-18):
Հարցի
ամբողջական պատասխանը թողնում ենք
«մեր ներքին մարդուն»...
Նկ.11:
Եռանկյունի
-տիեզերալեռան մեջ Է նշանագիրը
որպես
Հայր Աստված`
արևմանուկ Քրիստոսի և
Աստվածամոր սնարին
(Էջմիածնի Մայր
Տաճարի խորան:
Գործ`Գ.Խանջյանի, 1992 թ.)
-------------------------------------------------
Իսկ մեզ մնում է վերստին հիշեցնել մարդկության երբևէ
կռահած, անգերազանցելի,
խորախորհուրդ և երևի ամենաիմաստուն
պատգամը.
ՃԱՆԱՉԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ ԵՎ Է'Ի, ՈՉ
ԱՎԵԼ18...
Զի Աստված մարդուն
ստեղծել է ոչ թե իր պատկերով` այլ իր ԷՈՒԹՅԱՄԲ...
(Երկրորդ
մասի և ակնարկի ավարտ)
Ալեքսանդր Արորդի Վարպետյան
Մարսել, 19 մայիսի 2009թ.
¡ ¡
¡
ՅԱՂԱԳՍ19...
Ժամանակին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը
կարծիք էր հայտնել, որ եթե «Ծննդոց-Այա» տեսությունը
հաստատվի, ապա այդ կարող է լինել արտառոց երևույթ: Դրանից
ի վեր եղել են այդ տեսությունը հիմնավորող բազմաթիվ
բացահայտումներ, թե' այլազգի հետազոտողների և թե' մեր
կողմից` ինչպես և շարունակաբար այստեղ, սակայն ակադեմիական «սայլը» տեղից առանձնապես չի
շարժվել, թեև նույն այդ ինստիտուտի մի շարք գիտաշխատողներ
զբաղված են մոտ երկու տասնամյակ առաջ հնչեցրած մեր մի
քանի թեմաներով (արիականություն, միհրականություն, հայոց
վաղնջագույն ծագումնաբանություն ևն: Էիզմին դեռ չեն
հասել...): Մինչդեռ, ՀՀ ԳԱԱ-ի
պրեզիտենդ Ռ.Մարտիրոսյանը տեղյակ չէ անգամ այս ամենից,
երբ` ինչպես ամոթանքով նկատել են ոմանք, ժամանակին դրանք ոգևորել էին
հայ մտավորական բարձրագույն ավագանուն, արժանանալով նրա
գնահատանքին, քաջալերանքին և բազմաբնույթ աջակցությանը
(http://noev-kovcheg.ru/issue.php?id=1221&search_str=%ED%E0%F8%E8):
Հանգամանք, որը ճշգրտորեն ցուցանում է մի քանի
տարում տասնամյակներ ի վեր տքնաջանորեն սերուցքված հոգևոր
արժեքների կորուստն ու ոգե-գաղափարական չափանիշերի կտրուկ անկումը:
Այս իրավիճակում մենք բնավ չենք ակնկալում, որ սույն
դիտարկումները կարժանան մեր «գրոց-բրոցների»
բարեհաճությանը, ուր մնաց «բանասեր» իշխանությունների,
առավել ևս կղերականների ու եկեղեցու ( հոգիդ լուսավորվի ու
լուսավորի նրանց, երջանկահիշատակ Վազգեն Ա…): Ինչպես ասվեց
նախաբանում, բավական չէ ճշմարիտ լինել, հարկ է նաև, որ այն
ձեռնտու լինի «օրենքով հեղինակություններին» ու
համապատասխան «դաշտի տերերին», բայց նաև հասարակության գոնե քիչ թե շատ հասուն շրջանակներին: Սակայն, մենք դրա համար չենք տքնել
( ի վերջո.
«Տխմար մեռնելը բոլորի աստվածատուր իրավունքն է»...
), ոչ
անգամ վասն սոսկ հայագիտության թե արևելագիտության` այլ
նախ հենց Էություն-էիզմ ուսմունքի: Զի, այն խմորվել ու
ջանում է ամբողջացնել մարդկային մտքի զարգացման ուղին,
կռահելու համար «Աստծո ծրագիրը», իսկ այլորեն` «Ե'ւ
ճանապարհը, ե'ւ ճշմարտութիւնը, ե'ւ կեանքը»: Այսինքն այն,
ինչը եղել ու մնում է մարդկության, քանի մտածողների և
բոլոր ժամանակների գերխնդրականը, ինչպես նաև Քրիստոսի
առաքելությունը:
Եվ երկրորդ. հաղագս այդ
փոշոտ ու
փշոտ
ճանապարհին հավերժ ծլարձակող
սերմերի:
Այս առումով շտապելու կարիք չկա, բավական է, որ այդ սերմերը
փոշոտվեն ճշմարիտ գաղափարներով և ծլարձակեն նաև`
թեկուզ սակավաթիվ, բայց արժանավոր հայոց առողջ ուղեղներում ու հոգիներում:
Զի, այդ ճանապարհը անցնում է հենց յուրաքանչյուրիս ներաշխարհով, և
ինչպես ֆիզիկայում A կետից բոլոր ուղղություններով սփռվող բյուր ճառագայթները, ի վերջո փնջվում և գտնում
են դեպի
B կետը տանող միակ ուղին, որը շրջանագծի,
«բաբախող Տիեզերքի», ԷՈՒԹՅՈՒՆ գերաստծո և բոլոր
լաբիրինթոսների պարագաներում նույն
ելակետն է, համաձայն
նախնյաց «Ծովից ծնվող և ծով վերադարձող ամենայնի» պատկերացման կամ
նույն «հավերժ վերադարձների»:
Այդպես էլ. «Գարունը բաբախելով է գալիս, ձմեռը`
գնում բաբախելով»:
Մենք էլ աշխարհ են գալիս բաբախումներով, գնում`
բաբախումներով և ողջ կյանքն ապրում բաբախումներով`
սրտի,
տաք
ու ցրտի, հավերժ վերակրկնության ու... ԷՈՒԹՅՈՒՆ-ԱՅԱ-վերածննդի:
Հ.Գ.- Ժամանակին քաղաքական բարձրագույն որոշ այրեր ի միջի այլոց
հարցնում էին."Իսկ ի՞նչ
է մեզ տալիս հայոց 12000-ամյա ծագումնաբանությունը»
- «Ծննդոց-Այա» տեսությունը, տեսողություն, այս ամենը
և Էություն-էիզմ ուսմունքը:
Իսկ որոշ գիտական բարձրակարգ
այրեր, գնահատելով հանդերձ էիզմի տրամաբանությունը,
տարակուսում էին.
«Իսկ որոշակիորեն ինչի՞ ն և
ինչպե՞ ս կարող է այն
ծառայել» - հակադարձորեն` անցած
«ճանապարհի» իմաստավորմանը, ներկայի բացահայտմանն ու
գալիքի ուղեգծմանը
( խոստացել ենք և շուտով առիթ կունենանք ներկայացնել
«Էիզմը և նեյրոգիտությունները» թեմայով նմուշային մեկ
ակնարկ, ունակ
էլեկտրալիցքերից թփրտող գորտերի պես վերակենդանացելու
անգամ անհուսալի գլխուղեղներ...):
Վստահաբար կգտնվեն նաև հոռետեսներ և հոգևոր հայրեր, որոնք հարց
կբարձրացնեն թե «Ի՞նչ
տարբերություն Եհովա՞ հ թե՞ Էություն, մի՞թե
կարևորը հավատք չէ... » - Անշո'ւշտ, այդուհանդերձ
ճանապարհը, ճանապարհը և վերստին ճանապարհը, դեպի
Եհովա՞հ, «գրողի ծո՞ց»
թե՞ այլուր...
19
Հայերենում խորիմաստ «յաղագս» եզրը
միաժամանակ նշանակում է.
ճանապարհ, միջոց,
վասն, պատճառ, առաջ, նախապես...
( տե'ս Հ. Աճառյան, ՀԱԲ -«աղագ»): |
|
|
|
|