ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
   Ալեքսանդր Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածային գործի մանրամասները շարքից
     
  Մաս I-ին   
Մաս I
I-րդ  
Մաս III-րդ
   Մաս IV-րդ
ՊԱՐՈՒՆԱԿ
 


ՔԱՆԻ ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ Է ԱՆՄԱՀ ԿԱՇՉԵՅԸ

                                                                      2002 թ. ի վեր ֆրանսահայ ազգաբան ու էաբան Ալեքսանդր Արորդի Վարպետյանին Հայաստանից վտարելու և սփյուռքով մեկ հետապնդելու հանգամանքը շարունակում է մնալ խորհրդավոր, թեև այդ մասին գրվել և խոսվել է բավականին («Ազգային խաչքար կամ ո՞ւմ է խանգարում  Ալեքսանդր Արորդի Վարպետյանը», ԱԽ, Երևան-2003 թ., «Եվ  ճանաչի՛ր զԲանս...»,հապվ. ՃԲ, Երևան 2015, http://www.eutyun.org/S/2/ AVG/AVG-2.htm ևն): Այսուհանդերձ, բուն իրողության բազմաթիվ ծալքեր մնացել են անբացահայտ:
Սույն քննախուզությունը, որ 2105 թ. ԷՈՒԹՅՈՒՆ միաբանության 25 ամյակի առթիվ լույս տեսավ Լոս Անջելեսում, գալիս է լուսաբանելու դրանց խիստ խնդրահարույց մեկ մասը:

                                                                   
 
                             ԱՆՄԱՀ ԿԱՇՉԵՅ                         
           ( ծանոթություն )      
    Արևելասլավոնական ավանդույթներում անդրաշխարհի տիրակալն ու մեռյալների պահապանը, բարձրահասակ, նիհար, հզոր ու չար մի ծերուկ, որի մահը թաքնված էր ծովի մեջ մի կղզու, կղզու վրա՝ մի կաղնու, կաղնու տակ՝ սնդուկի, սնդուկի մեջ՝ նապաստակի, նրա մեջ՝ սագի, սագի մեջ՝ ձվի, ձվի մեջ՝ ասեղի ծայրին ( համարյա КГБ-ի նախատիպը, որը հարատևեց անգամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո...): Այսուհանդերձ, Կաշչեյը մահկանացու է, սակայն որոշ սկզբունքների պայմանով...  
Կաշչեյ դիցանունը աղերսվում է թուրք. Коšči-գերի եզրի հետ, թերևս հեքիաթներում Կաշչեյի ստորգետնյա 300-ամյա շղթայման աղերսով: Չի բացառվում, որ այստեղ արձագանքում է մոնղոլա-թաթարական տիրապետության շուրջ 250-ամյա շրջանը: Առավել ևս Կաշչեյ Անմահի առասպելական նժույգի առնչությամբ, ինչը  մոնղոլա-թաթարական  առանձնահատկություններից մեկն էր..
.
 
           
  Ազգամշակութային մեր գործունեության և քաղաքական հալածանքների մասին գրվել
և ասվել է բավականին, ամեն մի նոր հանգամանքի հետ բացելով ավելի ու ավելի
խորը ծալքեր: Այս անգամ նոր հանգույցը ՀՀ ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Գ.Հակոբյանն է
և ժամանակին ՀՀ նախկին օմբուդսմեն Լ.Ալավերդյանին արված նրա տարօրինակ հայտարարությունը: Եվ որքան էլ խուսափում ենք ոմանց չվնասելուց և պետական
 բնույթի գաղտնազերծումներից, մենք ինքներս անհրաժեշտություն ունենք
հնարավորինս լուսավորել դեռևս մեզ անհայտ որոշ դրդապատճառներ և մի շարք հանգամանքներ: Եվ այդ նաև որքան վասն մեր ժամանակակիցների՝ նույնքան էլ գալիք սերունդների, հայ քանի երախտավորների պես հետագայում չշահարկվելու համար:
 Ուստի, սույն հոդվածաշարով բացում ենք իրողության մի շարք սքող ծալքեր,
մնացյալը թողնելով հանգամանքներին:
 
    

 

ՔԱՆԻ ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ Է ԱՆՄԱՀ ԿԱՇՉԵՅԸ...
ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ
   
CHERCHEZ LA FAMME...
( ֆրանս. «Փնտրեք կնոջը»...)
 
           «Թե չլինին կինն ու գինին...»,
             ի՞նչ պիտ աներ...  առաքինին...
                                                             
   Առաջին տողով Ֆիրդուսուն մեջբերում է հայ պոետը, ակնարկելով հնուց ի վեր կանանց դերը ռազմաքաղաքական խարդավանքներում: Նույնը և՛ այսօր, հատկապես «լրտեսական կրքերով» որոշ համակարգերից ոչ պակաս հենց KGB/ՊԱԿ կառույցում ( ներառյալ «հարսնացուների ինստիտուտը»): 
      Բացառություն չեր կարող լինել նաև մեր պարագան:

     Նման մի առաջին դեպք պատահեց խորհրդային բանակում, ռազմական Հատուկ Բաժնի կողմից (տե՛ս Մաս I-ին):  Զորամասի այդ բաժնում հայտնված ռուս բացառիկ գեղեցկուհիներից մեկը, սպայական ճաշարանում բոլորի ներկայությամբ մեզ մի կարմիր խնձոր առաջարկեց: Միջադեպը արտառոց էր, ըստ էության լավ մտահղացված: Այդ կա՛մ նույն առինքնման միջոց էր, կա՛մ փորձարկման, ինչպես հավաքագրվող թեկնածուների պարագաներում, ինչն էլ ավելի զգուշացրեց մեզ: Առավել ևս, որ «ասպետորեն» հավատարիմ էինք մեկ այլ «փորձության»՝ գալիք Որդու մայր Լեդիին: Հանգամանքների բերումով ընթացքում նա հանդիսացավ երկրորդ դիպվածը:

   Տարիներ անց երրորդ նշանակալի դեպքը եղավ Մշակույթի նախկին նախարարի դուստր Նաիրա Առաքելյանը ( Նկ .9, տե՛ս Մաս I-ին): Նրա հետ մեզ հեռակա ծանոթացրեց լոնդոնահայ մի հայտնի մտավորական: Կասկածելու հատուկ պատճառներ չունեինք, թեև այդ անձի խիստ խորհրդամետ հայացքներին: Սակայն, այդժամ ևս բոլորը ձգտում էին հաստատվել արտերկրում, առավել ևս ԽՍՀՄ-ի փլուզման  տարիներին և մասնավորպես վերին շրջանակներում 23: Ուստի, բոլոր առումներով Նաիրան դիպուկ թեկնածու էր, այժմ ենթադրում ենք առավել հեռահար նպատակներով և հատկապես նրանց մերձակից ՊԱԿ-ի այդ խորհրդավոր գնդապետի առկայությամբ: Այդ մեզ համար նաև ապահովություն էր տարբեր նախաձեռնությամբ ու ծրագրերով վխտող մանր «շնագայլերից»: Ինչ վերաբերում է խնամիական այդ կապի խզմանը, ապա բացի «հին գվարդիայի» հետ համագործակցելու խուսափումներից կարող էր լինել ոչ պակաս կարևոր այլ մեկ հանգամանք ( տե՛ս Մաս I-ին կամ www.eutyun. org/S/E/E-Vodisakan/E-Vodisakan.htm): Ազգամշակութային գործունեության բերումով մենք կապեր ունեինք ամենատարբեր շրջանակների հետ, այդ թվում նաև ՀԱՀԳԲ/ASALA-ի ( Մաս I-ին, 3աստղիկը): 
  Այդպես, 1991թ. մենք հրավիրվեցինք նախ Աթենք, որտեղ նրանց քաղաքական թևի կենտրոնն էր, ապա Բեյրութ և Կիպրոս դասախոսությունների,  հայոց արիական ծագման վերաբերյալ: Այդ ճամփորդություններից հետո և Հայաստան վերադառնալուց առաջ Նաիրան զանգահարեց Մարսել և հորդորեց չվերադառնալ, քանզի նա հեռանում էր մեզանից: Ցայսօր պատճառը մեզ մնում է անհայտ, բացի ավելի ուշ ինչ-ինչ դեպքերի հետ կապված իրեն «չսպասելու» մեղադրանքից: Հանգամանք, որ նա ՊԱԿ-ի ծրագրերին անմիջականորեն մասնակից չի եղել, մինչդեռ խորհրդավոր այդ գնդապետը՝  հետագայում արդեն ԱԱԾ-ի տնօրեն թերևս նույն գեներալ-գնդապետ Գորիկ Գ. Հակոբյանը՝ ամենայն հավանականությամբ: Եվ պատճառներից մեկը կարող էր լինել հենց այդ ճամփորդությունը և մեր ազատ փոխհարաբերությունները հսկողությունից դուրս շրջանակների հետ, ինչը թերևս հարցականի տակ էր դնում նրանց ծրագրերը 24:
      
  Նկ. 9: Նաիրա Առաքելյանը: Նկ. 10a: Թբիլիսահայ Ի.Մ.-ն:  
 
   23  Մեկ միջադեպ  բավականին խոսուն էր: 1989 թ., երբ Նաիրան  մեր հրավերով ժամանում էր Մարսել, Մոսկվայի Внуково օդանավակայանում նրան ուղեկցել է հայրը՝  Գուրգեն Առաքելյանը: Մաքսային ծառայությունները Նաիրայի հարդարանքների տուփում միջին չափի ադամանդ էին հայտնաբերել և առգրավել: Այն հետ ստանալ ոչ մի կերպ չհաջողվեց, չնայած հզոր անձանց միջամտության, թեև այդժամ անչափ խառնակ ժամանակներ էին:

  24 Որքան տեղյակ ենք, ՊԱԿ-ի հետ նրանց անմիջական կապը փայլուն չի եղել: Ըստ տղաներից ոմանց, արտերկրում նույնիսկ եղել են սուր ընդհարումներ: Այդ մասին  է խոսում նաև Մոնթե Մելքոնյանի  նկատմամբ նրանց մահացու հակամարտությունը: Մինչդեռ վերջինս գտնվում էր ՊԱԿ-ի հովանու և ղեկավարության տակ...
 
 

   
  Նկ.10:  b). Արմեն Սաղաթելյան:  c). Գեղանկարչուհի Արմինե Կալենց: 
d). Երաժշտագետ Իրինա Տերտերյան:  e). Նախկին ՊԱԿ-ի գնդապետ Գևորդ Սարգսյանց:
 
 

    Ինչ վերաբերում է «չսպասելու» մեղադրանքին, ապա այդ առնչվում է նրա հեռանալուց հետո նույն 1991թ. թբիլիսահայ Ի.Մ.-ի հետ մեր պատահական ծանոթությանը (Նկ.10a): Նրա հետ ութնամյա մեր համակեցությունը եղավ որքան երջանիկ՝  նույնքան էլ բեղմնավոր: Այդ տարիներին գրվեցին և լույս տեսան մեր կարևոր 5 հատորները («Ոգեկոչ»-1991, «Ինքնություն»-1993, «Էություն»-1995, «Արիականք»-1997 և «Ծննդոց-Այա»-2000):    
     Ամենայն նույնքան խորհրդավոր ընդհատվեց չարաբաստիկ նույնն 1999թ. հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո: Մեր բացակայության ընթացքում Ի.Մ. հեռացավ առանց որևէ բացատրության, թողնելով տարօրինակ մի գրություն. «Երևի կյանքիս մեծագույն սխալն եմ գործում...»: Ապա, նա հայտնվեց Արցախում, որտեղ բացարձակապես որևէ կապեր չուներ, ընկել էր տեղի ՊԱԿ/ԿԳԲ-ի ձեռքը որպես իբր «ամերիկացու կին», ռուսական իր կրթության շնորհիվ վարել ռադիոհաղորդումներ, ապա իշխանությունների հետ ինչ-ինչ խնդիրներ ունենալուց հետո մի քանի տարիներ անց վերադարձել Երևան, մեզ հետ վերամիավորվելու ակնկալիքով: Պարզ է, որ այդ տեղի ունենալ չէր կարող, այն էլ որևէ բացատրության համառ խուսափումների պարագայում...

       Բնականաբար, մենք ջանացինք անել մեր հետաքննությունը: Վերջին տարիներին, մեզ հետ մոտիկություն էր ցուցաբերում նախկին ՊԱԿ/ԿԳԲ-ի գաղափարական վարչության պետ, ապա պաշտոնաթող գնդապետ Գևորգ Սարգսյանցը (Նկ.10e): Նրա հետ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական ինստ-տի տնօրեն Արմեն Սաղաթելյանը (Նկ.10b, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո երբեմնի քարտուղար Արման Սաղաթելյանի հայրը: Տե՛ս Մաս II-րդ: «Հին գվարդիան» ամենուր է...): Մենք հայտնվել էինք նաև նրանց «օբյեկտիվում»:   
   Չարաբաստիկ նույն 1999թ. գարնանը, երբ ավարտվել էր «Ծննդոց-ԱՅԱ» մենագրությունը և մենք դրա վերաբերյալ բանակցությունների մեջ էինք «Միասնություն» դաշինքի հետ, մեր բնակարան այցելեցին Գևորգ Սարգսյանցը և քաղաքացիական հանդերձանքով ոմն ծանրակշիռ անձ: Խոսքը մեր Արցախ հնարավոր այցելության մասին էր, թերևս վերստին առինքնման նպատակով: Զի, լսել էինք , որ այնտեղ է տեղակայված ՊԱԿ/ԱԱԾ-ի կադրային կենտրոնը: Եվ հենց Ստեփանակերտում գորգագործական իր արհեստանոցն ուներ մեզ ծանոթ հայագետ, տարակուսելի Արմեն Խանջյանը Լոս-Անջելեսից: 1999թ. աշնանը, մեր բացակայության ընթացքում նրա կողմից ինչ-որ տիկին կապվում է Ի.Մ-ի հետ և հանձնում արիագիտական ինչ-որ ծրար, խոստանալով նաև նրան տեղավորել Արցախում: Տնից հեռանալուց առաջ Ի.Մ. նույն գրության մեջ թողել էր այդ տիկնոջ հեռախոսահամարը: Եվ չնայած մեր համառ հարցադրումներին, տիկինը կատեգորիկ ժխտեց Ի.Մ. հետ երբևէ հանդիպումը և որևէ ծրար փոխանցելը, թեև հաստատեց հեռախոսահամարի իսկությունը:    

   Մեկ խոսքով կինոբեմադրիչ Ա. Հիչքոքի սույժեներին և ՊԱԿ/ԿԳԲ-ին վայել «շպիոնական» առեղծված, այն էլ նույն 1999 թվականին: Այդ կապ ունե՞ր արդյոք նշյալ այցելության և ՊԱԿ/ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Հակոբյանի՝  նույն «27-ի Գորիկի» հետ: Ակնհայտ էր մեկ բան. հոկտեմբերի 27-ից հետո հայ իրականությունում քաղաքական «շաբաթօրյակ» էր, ամենայն վերադասավորվում էր... հնովի:       
   Հաստատ էր նաև, որ համակարգը «հարսնացուների ինստիտուտից»  բացի ունեցել է նաև «տնաքանդ» պրակտիկա: Նման դեպքեր հաստատեցին այլք, հետագայում համոզվեցինք նաև ինքներս:  

       
           Նկ.11:..a). Ա.Ավետիսյան: b). Է.Մակարյան:   c). Ս.Մանուկյան... d).Պ. Չ.:
 

       Իհարկե, այդ բոլոր խարդավանքները միայն անձնականով չէին սահմանափակվում: Իսկ բացի ավագների ներթափանցումներից  հավաքագրման լրջագույն աշխատանք էր տարվում նաև Էության երիտասարդների և մեր ամենավստահելի անձանց հետ: Դրանցից մեկը մեր մերձակից, արդ «արիականության» կարկառուն ջատագով ու իբր «առաջնորդ» Արմեն Ավետիսյանն էր ( 1993 թ. հավանաբար նախապես գործուղված Էություն,Նկ.11a), այլ մեկը՝  Էդգար Մակարյանը ( ռուսական թեքումով, Նկ.11b: Տե՛ս ՃԲ, «Ողբամ ապրողա՜ց...» www.eutyun.org/S/E/ZT/ZT_080122_VoxbAprKochMer.htm  , և «Հուդայի ավետարանը» www.eutyun.org/S/MM/1/HUDA. htm ), մյուսները  «Cherchez la famme» սկզբունքով առինքնվեցին ընթացքում (Էդգարին մերձակից, մեզ «նվիրյալ» Սոֆի Մանուկյանը ավելի ուշ հայտնվեց Փարիզում... Նկ. 11c), ոմանք խառնվածքի բերումով իրենք ներգրավվեցին համակարգում (Պ. Չ. Նկ. 11d ), այլք՝  հանգամանքների բերումով, թեև ոմանք մնալով հավատարիմ թե՛ Էության գաղափարներին և թե՛մեզ հետ բարեկամությանը:    

    Կարծում ենք այսքանն անգամ բավական է պատկերացնելու համար թե՛ Էության ու նրա գաղափարների նկատմամբ «ազգային անվտանգություն» հորջորջվող  տխրահռչակ համակարգի առանձնահատուկ ուշադրությունը 25 և թե՛ մետաստազային դերը մեր կյանքում ու ողջ հայ իրականությունում: Ավելին, շատերին չվնասելու պատճառով բնականաբար չարժե հիշատակել, մասամբ՝ ստորև,  իսկ ընդհանրապես այդ համընդհանուր «լյուստրացիայի» խնդիր է:   

   2002թ. հայրենիքից մեզ նրբորեն վտարմամբ «լրտեսական կրքերը»  չհանդարտվեցին ( տե՛ս  20 աստղիկը)՝ ճիշտ ընդհակառակը: Մինչ այդ սկսեցին հետաքրքրվել զուտ մերձռուսական շրջանակները 25:    
                

  25 Դրա վերաբերյալ փոքր-ինչ ավելին հետևյալ  և այնտեղ հիշատակվող հղումներով.  ՃԲ, «Բանագողությունը որպես ... «քյասար»  ճանապարհ», էջ 526 կամ www.eutyun.org/S/Ashx/
Banagoxutyun.htm
   և  www.eutyun.org/S/E/ZT/ZT_170212_KarDzn&axik.htm: Այլ մեկ վկայությունը «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» հատորի հայտնությունն էր Մոսկվայի KGB-ական դպրոցում:  Տե՛ս ստորև.

       


     «Իմ մի ընկերը, որը աշխատում է պաշտպանության նախարարության հակահետախու-զությունում գործուղվել է Մոսկվա KGB-ի հակահետախուզության դպրոց: Այդ դպրոցում կա գրադարան, որը բաժանված է երկրների: Հայաստանին նվիրված բաժնում դրված է եղել Ծննդոցը:  Ընկերս բացատրեց, որ այդ գրադարանից օգտվում են լրտեսները, որոնք գործուղվում են տվյալ երկիր հետախուզական աշխատանքներ անելու» ( Թ.Մ.):

 26 
Կենտրոնը միշտ էլ ոչ միայն Հայաստանն է դիտել որպես Ռուսաստանի անբաժան մասը՝  այլև ողջ հայությունը, նրա «կգբ»-ական  հավաքագրման ռեսուրսներն ու նաև անհատ «հպատակների» թե նրա ողջ ճակատագրի «տերը»:

 
 

   Այդպես, նույն 2002թ., Ա.Աբրահամյանի ստորագրությամբ հրավեր ստացանք Ռուսահայերի Միությունից, 06-09 հոկտեմբերին մասնակցելու Մոսկվայում կայանալիք «Աշխարհահայությունը նոր դարասկզբի շեմին և նրա միջազգային փոխհարաբերությունները»՝  Էության մեկ թեմայով
26:  Հայրենի և ռուսական բարձրագույն այրերի մասնակցությամբ միջոցառումը կայացավ Մոսկվայի President-Hotel շքեղ հյուրանոցում, իսկ բացումն արել էր ոչ անգամ ներկա ՀՀ 2-րդ նախագահը՝ այլ անձամբ Վ.Պուտինը... Մենք խուսափեցինք մասնակցել: Զի, նախ ենթադրելի էր թե ի՞նչ էր մեզ սպասում վերստին խուսանավելու դեպքում: Եվ հետո նույն ժամանակահատվածում ծրագրված էր ելույթների կարևորագույն մի շարք Լոս Անջելեսում:  Այստեղ, այլևս խուսափել չհաջողվեց տեղի «կգբ»-ական հարձակումներից, ապա նաև Հայաստանի (տես www.youtube.com/watch?v= vPIivfD70Xw&list=UUe4hCk7V5XIJ9DikXKmOJaA և«Նոր Հայացք» տեսանյութը կամ Էության արխիվային ԱՏ N°17-17a տեսապնակները):

   
Անշուշտ, «լրտեսական կրքերը» այսքանով չէին սահմանափակվում: Մեր շրջապատում շարունակում էին հայտնվել թեթև թե ծանրակշիռ «գաղափարակիցներ» և «շերեփուկներ», ոմանք հիրավի հավատավոր, այլք՝  մասնագիտական «պրակտիկայի» նկատառումներով, մյուսները՝ պատահական «խայծեր» և «ֆեյքեր»: Այնքան շատ ու բազմազան, որ կարելի է համեմատել Ֆ. Կաֆկայի մղձավանջների հետ, ասես հայ իրականությունը ամբողջովին «ականապատված» է նրանցով: Իսկ իրականում այնպես՝ ինչպես մեղուներն ու մժեղները բեղմնավոր ծաղիկների շուրջ: Ուստի, բոլորին անդրադառնալն անհնար է ու նաև չարժե, իսկ մի քանի արժանավոր «պրոֆեսիոնալներին» ներկայացնելը՝ անազնիվ, նկատի առնելով երբեմն նրանց  ազգանվեր աջակցությունները, թեև միշտ էլ ինչ-ինչ ակնկալիքներով: Այսուհանդերձ մեկ առանձնահատուկ դեպք արժե դիտարկել քիչ թե շատ հանգամանորեն:

 

 

   Թարգմ. «Ես Աստվածաբանության բակալավր եմ, ուսումնասիրում եմ միթրաիզմ (միհրականություն: Լ.Մ.): Ես անչափ երախտապարտ եմ Պր. Վարպետյանին իր հոյակապ գործի համար, որը ինձ շատ օգնեց: Ես ձգտում եմ հնարավորություն ունենալ հաղորդակցվելու Պր Վարպետյանի հետ, ճանաչելու համար նրա բոլոր ազգաբանական աշխատությունները: Եթե այդ հնարավոր է, խնդրում եմ փոխանցել իրեն այս էլեկտր. հասցեն: Սրտագին ողջույններով»:

 
     2008թ.գարնանը, www.persons.am-ի մեր էջում գտնում ենք վերոնշյալ գրությունը, կրոնագիտության ոմն ուսանողուհու կողմից (պայմանականորեն՝  Լիա): Եվ որքան էլ արդեն շատ զգուշավոր այդ հարցերում, արձագանքեցինք, զի խոսքը մեր ընթերցողի մասին էր: Ստեղծվեց աշխույժ, ջերմ և ոգեգաղափարական մի կապ էիզմի և հայագիտություն թեմաներով: Առավել ես, որ  Լիան շատ խելացի էր, մասնագիտորեն խիստ նպատակային, սկզբունքային, զգացմունքային և ընթացքում պարզվեց շատ  հմայիչ ( Նկ.12):  Երկիցս առավել, որ մենք վասն արժանավոր ժառանգի ունեցել ենք դստրիկի ու նաև  ոգեգաղափարական հետնորդի կարոտ՝  հատկապես այժմ: Լիան լիովին  համապատասխանում էր դրան: Կար նաև ծնողների հակվածությունը  ( կրոնագիտությունն ընտրվել էր հայրիկի հորդորանքով ),  իսկ ընտանիքում մենք հարգված հայորդի էինք: Անշուշտ, առկա էր նաև  նրանց ինչության մտահոգությունը:  Մանավանդ, որ հայրիկը խորհրդային շրջանում եղել էր բանկային թե «իրավավարչական» դեմք:       
      1993թ. ընտանիքով հաստատվել էին ռուսական մի հեռավոր բնակավայրում, իսկ 1996-97 թթ վերադարձել Հայաստան ( այդ ժամանակահատվածում քաղաքական որոշ շրջանակներ հիրավի հեռացան ու վերադարձան 1997թ., ի դեպ ինչպես Նաիրի Հունանյանը...), իսկ հայրիկը Լիային ու եղբորը հորդորում էր մտնել ՊԱԿ/ԱԱԾ (ավելի ուշ եղբայրը նախ ծառայեց Արցախում, ապա որպես կիբեռնետիկ կարծում ենք հիրավի տեղավորվեց համակարգում ): Անշուշտ այդ ամենը մեզ անչափ զգուշացրեց, փորձեցինք նաև հեռավորություն պահել:    
    
Այսուհանդերձ, ստեղծվել էր անչափ խրթին մի վիճակ:

   Մեր փոխարաբերությունը շատ էր խորացել, բայց կար տարիքային խնդրական, իսկ զգացմունքային անցողիկ տվայտանքներին այլևս չէինք հավատում: Սակայն, որևէ ընդունելի կարգավիճակով համակեցության և գերնպատակային համագործակցության տեսլականը շարունակում էր հրապուրել երկուսիս: Վասն հավաստիության ներկայացնում ենք մեկ հատված Լիայի մեկ նման նամակից 27:

   
                            
     27 Ակնարկը մեր մշտական տարակուսանքների մասին է, «Կետաձուկը»՝  ՊԱԿ/ ԿԳԲ-ի, որը ջանում էր կուլ տալ Հովնան մարգարեին, իսկ  որպես խայծ՝ Լիան...  
 
  
   
Համաձայնեք, որ նման իրավիճակում Եվգենի Օնեգին խաղալը լուրջ չէր լինի: Առավել ևս՝ ազնիվ, լիարժեք կյանքի շեմին կանգնած խորզգա ու հավատավոր մի երիտասարդուհու նկատմամբ: Եվ ամբողջ տարակուսանքներով հանդերձ որոնում էինք  որևէ դրական լուծում, թե՛ մեր առաքելություն-գերնպատակի իրականացման, թե՛ հոգևոր թռիչքի և թե՛ անձնական մխիթարանքի համար:
 
    Այդ առումով կար անչափ գայթակղիչ մի տեսլական, Լիայի թեկնածուական պաշպանությունը Ֆրանսիայի Aix-en-Provence համալսարանի հայագիտական ամբիոնում, ապա դրա վարիչը դառնալու և հայագիտությունը միջազգայնորեն Էություն-էիզմի հիմքով զարգացնելու տեսլականը: Եվ մենք համոզված էին ու ենք, որ էիզմի հիմունքներով Լիան ի վերջո կարող էր արժանանալ Նոբելյան հայ առաջին մրցանակին, ինչը մեզ համար կլիներ մեծագույն հատուցում: Իսկ դրա համար կային բոլոր հնարավորությունները: Նախ, այդ համալսարանին կից ստեղծվել էր Եվրոմիջերկրական ժողովուրդների մշակութային մեծ կենտրոն, որտեղ հայ մշակույթը բացակա էր ( շատ այլոց հետ կային պարսկական, ալբանական և անգամ հրեական բաժիններ ): Երկրորդ, նշյալ հայագիտական ամբիոնի վարիչը մեր մտերիմն էր և մի քանի տարուց անցնելու էր թոշակի: Երրորդ, ունենալով Ֆրանսիայում հայ պրոֆեսորատի աջակցությունը, նա համաձայնել էր լինել Լիայի գիտական ղեկավարը: Ավելին՝ հանրահայտ հայագետ, Ֆրանսիայում գիտական բոլոր տիտղոսների շնորհման հաստատության տնօրեն հանրահայտ հայագետ Ժ.-Պ. Մահեի մասնակցությամբ: Եվ վերջապես, հայագիտությունն արդեն ստացել էր համաշխարհային թևեր:.       
    
Մնացյալը մեծ ճանապարհի վճռականությունն ու անմնացորդ նվիրումն էր: Առաջին քայլերն արված էին, ասպիրանտուրայի գրանցումը նախատեսված էր 2012թ. դեկտեմբերին:

       Ուստի, մեր հրավերով նույն տարվա օգոստոսին Լիան եկավ Մարսել նախապես ծանոթության և կեցական նախապատրաստության: Արտառոցը, որ նույն օդանավում հայտնվեց Որդին և օդանավակայանում դեմ դիմաց մեզ հանդիպելով իբր չճանաչեց ու անցավ մեր կողքով: Ըստ Լիայի, նրան ևս իբր չէր ճանաչել օդանավում...      
    Այսքան պատահականություն կարող էր լինել միմիայն 0,1-0,2%: Առավել հավանականը, որ բոլորս էլ գտնվում էինք ՊԱԿ/ԱԱԾ-ի  հեռաղեկավարման տակ, թերևս դրա տարբեր բաժինների:    
    «Կաշչեյը» ոչ միայն անմահ է՝ այլև հազարադեմ ու հազարաձեռք...

    Նույն 2012 աշնանը, Լիայի և մի քանի մտերիմների հետ հավաքվեցինք Թբիլիսում և տեղում գրանցեցինք «ԷՈՒԹՅՈՒՆ» հիմնադրամը, որում գործավար-քարտուղարուհու  պատասխանատվությունը նախատեսվում էր Լիային: Նա 31/03.2011 թվից  զբաղեցնում էր նույն պաշտոնը համանուն ՀԿ միաբանությունում: Այս բոլորը մեր մեծ ազգամշակութային ծրագրի հանգույցներից էին: Սակայն, դեպի դեկտեմբեր Լիայի  մոտ ընտանեկան իրավիճակի հետ կապված նկատվեցին որոշ փոխոխություններ: Նրա գրանցումը  Aix-en -Provence համալսարանի ասպիրանտուրայում հետաձգվում էր իրենց կողմից, թեև որոշ փաստաթղթեր և ֆրանսերենի պարապմունքները ընթացքում էին:  2013թ. գարնանը տեղի ունեցավ մեր հոբելյանի հետ կապված միջադեպը Զվարթնոց օդանավակայանում (տե՛ս. Մաս
III-րդ, նաև  https://www.youtube.com/watch?v=U7OVVrKrMCo  ): Նույն այդ միջադեպը, որի առնչությամբ հրապարակվեց ԱԱԾ-ի տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Գ. Հակոբյանի արտառոց հայտարարությունը «...Քանի դեռ կենդանի եմ, Վարպետյանը Հայաստան չպետք է մտնի», (տե՛ս սույն հոդվածաշարի Մաս I-ին, նախաբանը): 
     Մեզ ոչ միայն արգելվեց մուտքը հայրենիք՝  այլև մեր վերջին «Դելփյան E'i առեղծվածային տառի տարրալուծումը» մենագրության 1-2 հատորների շնորհանդեսը որևէ սրահում: Այդ միջոցառման բավականին բարդ թեման՝ նախապատրաստված լուսասահիկներով և տեսասկավառակներով, պետք էր ներկայացներ Լիան, ով քաջատեղյակ էր նյութին և ակտիվորեն մասնակցել էր դրա անգլերեն թարգմանությանը: Բացի նրանից, այլ ոչ ոք այդ անել չէր կարող: Եվ այն այդպես էլ անհասանելի մնաց հայ իրականությանը...    

     Զվարթնոցի միջադեպից հետո, Լիան մայրիկի հետ մեկնեց Կրասնոդարի շրջան ինչ-որ ճաշարանում ամառային աշխատանքի ( նա ԵՊՀ-ում շարունակում էր կրոնագիտության ասպիրանտուրայի 1-ին տարին): Դրանից հետո կապը կտրվեց ու նա լրիվ անհետացավ: Բոլորովին պատահաբար սոցցանցերում հայտնվեցին մի քանի լուսանկարներ ( Նկ.13a-b): Նա ինչ-որ աշխատանքի էր տեղավորվել իբր տուրիստական Музей Истории Хостинского района աննշան մի թանգարանում, Ստալինի թանգարանի հարևանությամբ...         
    Նախկին սկզբունքային և հոգևոր «Տատյանայից» մեծ բան չէր մնացել: Հատկապես, «սև ակնոցների» թաքստոցում (Նկ. 13a): Ավելի ուշ նա փոխեց նաև անուն-ազգանունը Լ.Ի., անցավ որոշ «պրակտիկա» (Նկ. 13b) և բացեց ինչ-որ տնտեսական գրասենյակ 28...

             








13b
 
  Նկ.13a: Լիան Սոչիում 2014թ. ձմեռային օլիմպիադայից առաջ...
Նկ.13
b Լիան Հայաստանի ռազմական միջավայրում (թերևս «պրակտիկայի» շրջան, ինչպես նման շատերը...)
 
 
 
     28 Հետագա մի հանդիպման ընթացքում կատակով խոստովանեց, որ ՊԱԿ-ում ընդգրկվելու համար եղբորից կաշառք էին պահանջել, իրենից՝ ոչ... Ըստ ԱՄՆ անցած KGB-ի գեներալ Օլեգ Կալուգինի, գործակալներին հավաքագրում են կա՛մ դրամով, կա՛մ կանանցով...  
 
 

     
 Իրավացի եք հարցնելու թե՞ ինչո՞ւ նա ընտրեց նման շարունակություն, ինքն ընտրե՞ց թե՞ գործեց հայրիկի հորդորը, այդ ամենը նախածրագրված գործունեությո՞ւն էր, մասնագիտական «պրակտիկա՞» և միաժամանակ մեզ կաղապարելու հերթական փո՞րձ: Ինչ էլ լիներ, չենք կարող ամբողջովին կասկածել Լիայի անկեղծ պոռթկումների և այլորեն ինքնակայացման ձգտումների վրա: Հակված ենք մտածելու, որ նա ամբողջովին տեղյակ և հակված չէր այդպիսի ապագայի, ինչպես մի քանի անգամ անկեղծացել էր մեզ հետ: Առավել հավանական է, որ վերոնշյալ մեր ծրագիրը և դեպքերի զարգացումը այդ ուղղությամբ անհանգստարել էր համակարգին: Ի վերջո դրանց թեկուզ մասնակի իրականացում Ֆրանսիայում PhD պաշտպանությամբ, այն էլ հրաշքային Aix-en-Provence-ում կարող էր փոշիացնել նրանց ծրագրերը: Իսկ Լիայի կայացումը և հայագիտության միջազգային հաղթարշավը նրանց բնավ չէր հետաքրքրում:

      Մնում է հարց տալ. այդ բոլորում որևէ դերակատարում ունեցե՞լ է անձամբ Գորիկ Գ. Հակոբյանը, երբ հենց նա էր ԱԱԾ-ի տնօրենը, մենք՝  նրա առանձնահատուկ ուշադրության կենտրոնում և երբ մեր շուրջը ո՞վ ասեք չէր պտտվում և մեր գլխին ի՞նչ ասեք չէին խաղում:    
      Անտեղյակությունը վստահաբար բացառվում է, ինչպես Լիայի հետ Որդու հայտնությունը նույն օդանավում և դեմ առ դեմ հանդիպելուց հորն իբր թե չճանաչել: Այդ նա էր մեր անմիջական «հսկիչ-հրահանգիչը» ամենայնում, անմիջականորեն կապված ԱԱԾ մամլո քարտուղար Արծվին Բաղրամյանի և Գորիկի այլ անմիջական կադրերի հետ: Եվ ի վերջո այս ամենը ձիգ տարիների նրանց ռազմավարության ընդամենը շարունակական մեկ օղակն էր, մտահղացումը՝ շատ պրոֆեսիոնալ, մեր թուլությունների քաջատեղյակությամբ, թեև որոշ համարձակությամբ: Ըստ այդմ էլ նրանք միջամտեցին ճիշտ ժամանակին: Լիայի ընդունվելը Aix-en-Provence-ի հայագիտական ասպիրանտուրայում կտապալեր նրանց բոլոր ծրագրերը, երբ արդեն կայացած քանի գործակալներ էին շրջվել...  

    Մնաց հավելել, որ Լիան միակ դեպքը չէր: Նրա անհետացումից ընդամենը 1-2 շաբաթ հետո, նույնպես հեռակա կարգով հայտնվեց խորհրդավոր մի օրիորդ՝ նույն Լ.Մ. անուն-մականվամբ (Նկ. 14a-b): Նա բարձրագույն կրթություն էր ստացել Երևանի Պետհամալսարանում որպես արևելագետ, ապա այն շարունակել Գեմանիայի Հայդելբերգում, քաղաքական հոգեբանության ուղղությամբ: Հայաստանում վարում էր քաղաքա-հասարակական մի էլեկտրոնային լրագրակայք, հրապարակելով մեր հոդվածները հատկապես հոկտեմբեր 27-ի քննախուզության վերաբերյալ: Նամակագրական մեր փոխահարաբերությունը ջանացինք պահել զուտ բարեկամական սահմաններում: Այն ընդհատվեց այլոց հետ կապված քաղաքական խժդժությունների պատճառով և նա նույնպես անհասականալիորեն անհետացավ: Ի դեպ, նա երբեմն գրում էր ՊԱԿ/ԿԳԲ-ի կողմից ԵՊՀ համալսարանում ուսանողների զորագրման մասին...

   
  Նկ.14a-b: Լ.Մ. տարբեր ժամանակներում ու տարբեր հարդարանքով:  

     Այդ հայտնի էր շատերին, իսկ նման դեպքեր եղել էին մեզ հետ և Էության քանի երիտասարդների: Ընչազրկության, խարդավանքների և ապական Հայաստանում ամենաշնորհալի երիտասարդներն ու հմայիչ երիտասարդուհիները դառնում են «Կանաչ Վիշապի» բաժին: Այդ ավելի պատվավոր ու ապահով էր՝ քան այդքան ծավալված մարմնավաճառությունը, անբարոյականությունը թե բռի օլիգարխների ու նրանց հաբռգած ճտերի հաճույքներին հագուրդ տալը: Թեև, ո՞վ գիտե...            

     Եվ ի վերջո հենց մենք ենք տասնամյակներ ի վեր գտնվել այդ «Կանաչ Վիշապի» կամ Անմահ Կաշչեյի մշտական շոշափուկներում, այդու էլ տարականի պես քիչ թե շատ յուրացրել «քիմիագիտության» հունարներն ու տեխնոլոգիաները:       
      Անշուշտ, վերոհիշյալ (թեև ոչ ամբողջովին) բոլորը անձինք ԿԳԲ/ ՊԱԿ/ԱԱԾ-ի հաստիքային գործակալներ չէին, համակարգն էլ այդքան միջոցներ չուներ: Սակայն, շատ շատերը մնում են դրա «գործիքները», շոշափուկները, մատնիչները, սադրիչները թե խառնակիչները, կամ կայացման ու կարևորման ինքնագործներ:
    Այսուհանդերձ բոլորի թելերը այսպես թե այնպես համակարգի, այն՝ Անմահ Կաշչեի ձեռքերում էին, ինչպես երբեմնի բռնատիրական թե կոռումպացված բոլոր հասարակություններում: Հայաստանում և ազգաքայքայման նախավերջին աստիճանում հայտնված ողջ հայ իրականության մեջ՝ երիցս առավել:        


  
Մնում է տալ վերջին և նույն հարցը. իսկ ի՞նչ ուներ այդ համակարգը մասնավորապես մեր դեմ և անձնապես ողջ մի հանրապետության ԱԱԾ-ի տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենիչ Հակոբյանը, և ի՞նչ է ի վերջո նրա մոտիկ թե հեռահար նպատակը առանձնապես մեր նկատմամբ:
                                                            
        

Ալեքսանդր Արորդի Վարպետյան  Մարսել, 15.11.2014թ.
Լրացված 28.03.2020 թ.