ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
   Ալեքսանդր Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածային գործի մանրամասները շարքից
     
  Մաս I-ին   
Մաս I
I-րդ  
Մաս III-րդ
 
 Մաս IV-րդ

ՊԱՐՈՒՆԱԿ
 


ՔԱՆԻ ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ Է ԱՆՄԱՀ ԿԱՇՉԵՅԸ

                                                                      2002 թ. ի վեր ֆրանսահայ ազգաբան ու էաբան Ալեքսանդր Արորդի Վարպետյանին Հայաստանից վտարելու և սփյուռքով մեկ հետապնդելու հանգամանքը շարունակում է մնալ խորհրդավոր, թեև այդ մասին գրվել և խոսվել է բավականին («Ազգային խաչքար կամ ո՞ւմ է խանգարում  Ալեքսանդր Արորդի Վարպետյանը», ԱԽ, Երևան-2003 թ., «Եվ  ճանաչի՛ր զԲանս...»,հապվ. ՃԲ, Երևան 2015, http://www.eutyun.org/S/2/ AVG/AVG-2.htm ևն): Այսուհանդերձ, բուն իրողության բազմաթիվ ծալքեր մնացել են անբացահայտ:
Սույն քննախուզությունը, որ 2105 թ. ԷՈՒԹՅՈՒՆ միաբանության 25 ամյակի առթիվ լույս տեսավ Լոս Անջելեսում, գալիս է լուսաբանելու դրանց խիստ խնդրահարույց մեկ մասը:

                                                                   
 
                             ԱՆՄԱՀ ԿԱՇՉԵՅ                         
           ( ծանոթություն )      
    Արևելասլավոնական ավանդույթներում անդրաշխարհի տիրակալն ու մեռյալների պահապանը, բարձրահասակ, նիհար, հզոր ու չար մի ծերուկ, որի մահը թաքնված էր ծովի մեջ մի կղզու, կղզու վրա՝ մի կաղնու, կաղնու տակ՝ սնդուկի, սնդուկի մեջ՝ նապաստակի, նրա մեջ՝ սագի, սագի մեջ՝ ձվի, ձվի մեջ՝ ասեղի ծայրին ( համարյա КГБ-ի նախատիպը, որը հարատևեց անգամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո...): Այսուհանդերձ, Կաշչեյը մահկանացու է, սակայն որոշ սկզբունքների պայմանով...  
Կաշչեյ դիցանունը աղերսվում է թուրք. Коšči-գերի եզրի հետ, թերևս հեքիաթներում Կաշչեյի ստորգետնյա 300-ամյա շղթայման աղերսով: Չի բացառվում, որ այստեղ արձագանքում է մոնղոլա-թաթարական տիրապետության շուրջ 250-ամյա շրջանը: Առավել ևս Կաշչեյ Անմահի առասպելական նժույգի առնչությամբ, ինչը  մոնղոլա-թաթարական  առանձնահատկություններից մեկն էր..
.
 
           
  Ազգամշակութային մեր գործունեության և քաղաքական հալածանքների մասին գրվել
և ասվել է բավականին, ամեն մի նոր հանգամանքի հետ բացելով ավելի ու ավելի
խորը ծալքեր: Այս անգամ նոր հանգույցը ՀՀ ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Գ.Հակոբյանն է
և ժամանակին ՀՀ նախկին օմբուդսմեն Լ.Ալավերդյանին արված նրա տարօրինակ հայտարարությունը: Եվ որքան էլ խուսափում ենք ոմանց չվնասելուց և պետական
 բնույթի գաղտնազերծումներից, մենք ինքներս անհրաժեշտություն ունենք
հնարավորինս լուսավորել դեռևս մեզ անհայտ որոշ դրդապատճառներ և մի շարք հանգամանքներ: Եվ այդ նաև որքան վասն մեր ժամանակակիցների՝ նույնքան էլ գալիք սերունդների, հայ քանի երախտավորների պես հետագայում չշահարկվելու համար:
 Ուստի, սույն հոդվածաշարով բացում ենք իրողության մի շարք սքող ծալքեր,
մնացյալը թողնելով հանգամանքներին:
 
    

 

ՔԱՆԻ ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ Է ԱՆՄԱՀ ԿԱՇՉԵՅԸ...
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ      
  
«ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐ»  
    ( Տե՛ս  նաև «Հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը և մենք», «ԱԽ-27»,   Մաս I-II, էջ 201-238.
http://www.eutyun.org/S/E/AX/AX_H_07a.htm ,
 «Ա.Վարպետյանի առեղծվածային  ոդիսականը», «ՃԲ»/ 761-814 էջ,        
     «Հոգևոր անկախություն կամ...». «ԱԽ- 27», էջ 201-238, 274-303, 
        
                          նյութերը, հարակից տեսանյութերը և/կամ
                        
   www.eutyun.org/S/2/AVG/AVG_130701%20Mheri%20dur.htm ):
 
    Իսկ ամենակարևորը այն, ինչը չէինք կարող ցայսօր բարձրաձայնել, իսկ այստեղ՝ շրջանցել: Եվ այդ, վասն պատմական վերին ճշմարտության, ոգեգաղափարական մեր առաքելության և ավանդի:

 
           «Եթե եզը տնից եղավ՝ տունը տիրոջ քթից կհանի,
    
             իսկ եթե KGB-ն՝ ապա նաև հայրենիքը ...»:
                                                           
      Որպես իրատեսական սկզբունք հարկ է որդեգրել երկու հիմնական կանխադրույթ.
    - Պատահականություններ կամ զուգադիպություններ են համարվում այնպիսի իրադարձություններ, որոնց առնչությունները պատճառահետևանքային շղթայում պարզորոշ չեն կամ թաղված են իրադարձությունների խորը ընդերքում: Հատկապես այն դեպքերում, երբ որևէ խորամանկ ծրագրի նախաձեռնող ձգտում է այն հնարավորինս պատահականություն ներկայացնել կամ պարզապես օգտվում է նման հնարավորություններից: Այդ բոլորը հատուկ ծառայությունների ( նաև խարդախների և աճպարարների...) առաջին սկզբունքներից մեկն է:
    -Ամենայն և ամեն ոք ունի իր «աքիլլեսյան գարշապարը», այսինքն` թույլ կետը (տեխ. «կրիտիկական» հանգամանքները) կամ թուլությունը, որից օգտվում են բոլոր գիշատիչները, չարամիտները և վերստին հատուկ ծառայությունները:

  
Մեր պարագայում այդ նախ մեր զգացմունքայնությունն 8 է, ստեղծագործական խառնվածքը և «դոնկիխոտյան» իդեալիզմը, իսկ այս դեպքում՝ մեր ավագ որդին 9: Թուլություն, նախ որպես հարազատ զավակ, և երկրորդ` նրա որոշ նկարագրի ու պայմանների առումով: Ուստի, մեր ոդիսականի մեջ այդ մեկ «կրիտիկական պարագան» կարող էր բնորոշվել որպես «շեքսպիրյան գարշապար», որպես անձնական մեծագույն ողբերգություն և զգետնիչ խոցելիություն:

     Իրողության մոտիկ թե հեռավոր դեմքերից մեկը նրա մայրն է: Մեզ վայել չէ նրան բնութագրել, որոշ հատկանիշներ կներկայանան հանգամանքների բերումով: Այսուհանդերձ մի քանիսը ստիպված ենք ակնարկել. անչափ պրագմատիկ, ամբիցիոզ, ձեռներեց և վրիժառու անձ, միաժամանակ տիրակալ մայր, իր համապատասխան և որոշիչ դերակատարությամբ:
 
 
Մասնագիտությամբ ռադիոինժեներ, եղել է ՀԽՍՀ Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստուտի տնօրեն Պարիս Հերունու նախ ուսանողուհին, ապա աշխատակցուհին, այնուհետև՝  ինտիմ «մտերմուհին» (այդ իմացանք ավելի ուշ, որտեղից էլ Հերունու մեզ հետ ծագումնաբանական մրցակցությունը... )։  Խորհրդային իրականությունում առանց «доступ»-ի, այսինքն` «կգբ»-ական թույլտվության ու հսկողության նման աշխատանքներ ու աշխատակիցներ չէին լինում: Որոշ ժամանակ անց, Լեդին դարձավ Պ. Հերունու բարեկամ, ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի «մերձակցուհին» ( իր իսկ խոստովանությամբ` նրանցից մեկը), և շահարկելով այդ կապը միջնորդություններ էր իրականացնում պետական պաշտոնյաներ թե դատավորներ նշանակելու գործերում:  Իսկ այդ առանց «կգբ»-ական «տանիքի» նույնպես անհնար էր: Առավել ևս, որ Ֆ. Սարգսյանը ինքն էր այդ համակարգի հետ շատ մերձ, ավելի ստույգ` այդ համակարգից ( ի վերջո ՊԱԿ /ԿԳԲ-ն մասամբ ենթարկվում էր Մինիստրների Խորհրդին ): Հետագայում, տարբեր առիթներով Լեդիի շրջանակում ինքներս ենք հանդիպել համակարգի մի քանի աշխատակիցներին, իսկ ամուսնալուծությունից տարիներ հետո մեզ հետ վերամիավորման նրա բոլոր խաղարկումներում բացահայտել այդ կապերի հզորությունն ու արդյունավետությունը 10:  Եվս մեկ կարևոր հանգամանք. Որդին մեծացել է այդ միջավայրում և ցայսօր գտնվում է մոր «հոգատար» ազդեցության տակ, մինչև իսկ իր ընտանեկան խնդիրներում ու նիստուկացում: Եվ ինքնաբերաբար մենք ևս հայտնվելու էինք անտեսանելի այդ ոստայնում, ենթակա բազմակի «կոմբինացիաներով» բազմաճյուղ շահարկումների:   

                   
    8 Սիրո և կանանց գործոնը այլ՝  ոչ պակաս շահարկված  հանգամանք է և առավել ուսանելի առանձին թեմա: Մեկ պարագայի վերաբերյալ հիշատակվեց Առաջին մասում: Փոքր-ինչ ավելին, Չորրորդ՝  «Cherchez la famme»  մասով:
  

  9Պայմանականորեն անվանենք Որդի, ծնված Երևանում, 1970թ., առաջին ամուսնությունից: Մորը պայմանականորեն անվանենք Լեդի: Գործող անձանց  ինքնությունն  ու ինչությունը այստեղ կարևոր են այնքանով՝ որքանով նշանակալի  է նրանց դերը իրադարձությունների թանձրույթում: Առավել կարևոր են  խորհրդային իրականության  ծնած «պայմանական ռեֆլեքսները» , սքող ծալքերն ու բարքերը, «կգբ»-ական մեթոդաբանությունը, կեցական ու բարոյա-հոգեբանական ավանդութները:

   10 Օրինակ, նախկին ԽՍՀՄ համամիութենական «Արտեկ» պիոներական ճամբարում և մանկական առողջարանում կարող էին հանգստանալ միայն «նոմենկլատուրայի» կամ հարակից` անգամ արտասահմանյան շրջանակների զավակները: Իսկ 1983թ., երբ մենք «Արևորդյաց Պարը» կինոնկարի իրականացման որոնումներով Հայաստանում  էինք, Որդու և մոր հետ ինքներս ենք հայտնվել Հայաստանի «ՍովՄին»-ի դիլիջանյան «Մոր և մանկան» հանգստյան տանը` Կ. Դեմիրճյանի մոր և տիկնոջ հարևան համարում: Ավելորդ է ասել` ԿԳԲ/ՊԱԿ-ի աչալուրջ «ապահովության» տակ:
 
 
    
Երբ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատուն, Որդին և  Ստյոպա անունով մոր կողակիցը ( միաժամանակ գործընկեր և նույնպես այդ շրջանակներին մերձ մի անձնավորություն, Նկ. 6 ) այնտեղ ընդունվեցին աշխատանքի: Իր ջանքերի շնորհիվ Որդին ի վերջո դարձավ ԱՄՆ դեսպանատան գլխավոր հաշվապահը:
     Մի օր նա միամտաբար մեզ ցույց տվեց իրենց տանը խրախճանքի լուսանկարներ, «Макаров» տիպի ատրճանակով «խոխմաներ» անելիս: Հարցիս պատասխանեց, թե դպրոցական ընկերն ընդունվել է ՊԱԿ/KGB , այդ նրան կցված «տաբելային» զենքն է ու նրանք նշում էին ցնծալի միջադեպը: Թե ո՞վ էր այդ ընկերը, մեզ պատշաճ չէր հարցնել և այն մնաց անհայտ: Սակայն, արտառոց ցնծությունը և ատրճանակի հետ աճպարարությունները, ենթադրել էին տալիս հատուկ ծառայությունների նկատմամբ նրա մեծ ակնածանքը: Եվ ի վերջո այդ նրա հարազատ միջավայրն էր և, ըստ իր նկարագրի, անհրաժեշտություն ուներ զորեղ թիկունքի։     


 
  Հետագայում, ծանոթացանք նաև նրա մի քանի գործակալ ընկերների հետ, այդ թվում ԱԱԾ հետագա մամլո քարտուղար, գնդապետ Արծվին Բաղրամյանի, հոկտեմբեր 27-ի գլխավոր ոճրագործ Նաիրի Հունանյանի թուրքական գծով հրահանգիչ, այդժամ մայոր, ապա գնդապես վերոնշյալ Կարեն Պարունակյանի և այլոց: Որդու հրավերով անգամ ներկա ենք եղել դեսպանատան հայ աշխատակիցների մեկ-երկու խնճույքներին, որոնց մասնակցում էին  Արծվին Բաղրամյանը և այլ «չեկիստներ» 11: Միանգամայն պարզ էր, որ դրանք այնքան էլ անմեղ կերուխումներ չէին, ո՛չ  էլ Որդու  հետ նրանց այդքան մտերմությունը և անգամ ընտանեկան մակարդակով խիստ մերձակցությունը` սոսկ բարեկամություն:  Զի, ԱՄՆ դեսպանատանը Որդու զբաղեցրած պաշտոնը և նրա որոշ ակնարկները, իսկապես ունեին հույժ կարևոր տեղեկությունների բնույթ (օրինակ. ամերիկյան պաշտոնյաներից ով որքա՞ն բենզին է օգտագործել և ո՞ր երթուղիներով, հատուկ ինչպիսի՞ օբյեկտներ է առավել հաճախել և նման հանգամանքներ): Ենթադրում ենք, որ Որդին նախապես եղել է ՊԱԿ/ԱԱԾ-ի արտահաստիքային կցորդ, թերևս լոկ ինֆորմատոր դեսպանատան ներքին նիստուկացի վերաբերյալ, ինչպես մի քանի իր մտերիմները կամ միշտ էլ գոյություն են ունեցել ամենուր: Արծվին Բաղրամյանի ու նման այլոց կապը դեսպանատան հայ աշխատակիցների հետ այլ բան չէր ենթադրում: Առավել ևս, մոր և Որդու «Եվա» ընտանեկան «բիզնեսի» ապահովության պայմաններում:   
   Մենք խորհուրդներից և զգուշացումներից ավելի ոչինչ անել չէինք կարող և իրավասու էլ չէինք: Այդ  յուրօրինակ «ընտանեկան պրոֆիլ» էր, կեցական զգալի առավելություններով։


    
 
Եվ ահա, նախորդ մասում  հիշատակվող «կասկածից վեր» մեր մերձակիցը ոչ այլ ոք էր՝ քան հենց մեր Որդին: Ասվեց, 1999 թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործությունից հետո Կարեն Պարունակյանը խուճապահար զանգել էր Որդուն, թե «քաշվել է, իր մարդը ոճիր է գործել», ինչն էլ նա հայտնեց մեզ: Բայց ինչո՞ւ, չէ ո՞ր այդ բնավ պրոֆեսիոնալ վարք չէր և Կարենը պիտի չկասկածեր, որ Որդին այդ կհասցնի մեզ: Գուցե հենց դրա համա՞ր կամ այդ է եղել Որդու մեզ համար ճակատագրական սխա՞լը: Առավել ևս, որ նրա  հավաստմամբ Կարենը ՊԱԿ-ի այդժամյա փոխնախարար Գորիկ Գ. Հակոբյանի «մարդն» էր, իսկ նա որոշակի դեր է ունեցել այդ գործում: Հետագայում ՊԱԿ/ԱԱԾ-ի  երկարամյա տնօրենն ու Ռոբերտ Քոչարյանի, այնուհետև իր նախկին «շեֆի»՝  Սերժ Սարգսյանի հավատարիմ կադրն ու հենարանը, որի ծառայողական ժամկետը, ինչպես ասվեց, տարիքային կանոնակարգի խախտմամբ 2011 գարնանը առաջին անգամ երկարաձգվեց, նախ մինչև 11.02.2016թ.(+ 5 տարի ), իսկ 10.07.2013թ. նոր օրինագծով՝ մինչև 10 տարի...  Եվ այդ նույն գեներալ-գնդապետ Գորիկ Գ. Հակոբյանն է, ըստ որի հայտարարության. «քանի դեռ ինքը կենդանի է Վարպետյանը Հայաստան չպետք է մտնի» (տե՛ս է Մաս I, բնաբանը): Իսկ թե այդ ինչո՞ւ, թերևս ամենամեծ անհայտն է, ինչը շարունակում ենք քննախուզել:

     Մինչ այդ, Կարեն Պարունակյանի կապը ոճրագործի հետ պաշտոնապես խոստովանել էր հենց Նաիրի Հունանյանը և այդ գրանցված է հետաքննչական արձանագրություններում ( քրգործ N°62207199, հատոր 18, գ.թ.հ. ՎՆ 2, տե՛ս նաև, «Հայկ. ժամանակ», 23.06.2001, ՉԻ-«Չորրորդ Իշխանություն», N°615/ ինտերնետային N°775, 08.12.2006): Հետաքննության ընթացքում Կ. Պարունակյանը իբր պետական անվտանգության շահերից ելնելով ներկայացվեց որպես պարզապես վկա, ապա ժամանակավոր մոռացվեց, մինչև Մուրադ Բոջոլյանի իբր թուրքական լրտես բացահայտումը, Կարենի արդարացումն ու  գնդապետի կոչում ստանալը:

   Եվ ահա, նույն Կարեն Պարունակյանի հորդորանքով էլ  2000 թ. հունիսին, մենք դիմեցինք Գորիկ Գ. Հակոբյանին իբր «ազգային ինքնագիտակցության» կապակցությամբ (տե՛ս է Մաս II ):     
   Թե ինչո՞ւ էր Կարենը նման նախաձեռնություն ստանձնել` ցայսօր մեզ մնում է անհայտ: Հնարավոր են մի քանի տարբերակներ. ինչպես ասվեց վերևում, կա՛մ Կ. Պարունակյանը գիտեր «սև ցուցակում» մեր  հայտնվելո
ւ մասին ( իսկ թե ինչո՞ւ, այդ առանձին հարցական է ) և փորձում էր մեզ փրկել հանուն ընկերոջ, կա՛մ ջանում էր մաքրել հետքերը և կա՛մ էլ փորձում էր ներքաշել «կգբ»-ական գործերի մեջ 12,  ինչը միշտ էլ եղել է հին թե նոր համակարգերի ընթացքում, և անգամ Որդու կամա-ակամա միջնորդությամբ:

               
     11 Նույն Արծվին Բաղրամյանի ( շեկ, կլոր դեմքով, այժմ  երևի ամբողջովին ճաղատ) ակտիվ մասնակցությամբ այդպիսի մի «խորհրդավոր ընթրիք»  մի օր տեղի ունեցավ ԱՄՆ դեսպանատան հայ աշխատակից Արսեն Շահինյանի  տանը ( նա հետագայում հաստատվեց Լոս Անջելեսում, այլ մեկ աշխատակից,  Հակոբ Սադոյանը՝  նույնպես ):  Նման հավաքներին  մեր հրավերները Որդին  պատճառաբանում էր Էության գաղափարների նկատմամբ այդ շրջապատի հետաքրքրությամբ: Առավել ևս, նման հետաքրքրություն կար դեսպանատան ղեկավարության և Պետդեպարտամենտի կողմից:     
   Այդ ուշ երեկոյան, դեպի Գառնու տաճարի ճանապարհին տեղի ունեցավ միջադեպ Ա. Բաղրամյանի, նրա այլ մեկ գործընկերոջ և ավտոճանապարհային տեսուչի միջև, որը կանգնեցրել էր իմ մեքենան և հուզվել անվտանգության  աշխատակիցների անցագրերի ցուցամոլությունից ու վերամբարձ տոնից: Ավելի ուշ Որդուց տեղեկացանք, որ նրան պատժել էին, երբ նա ամբողջովին իրավացի էր... 


1
2
Վերջին դեպքում «ազգային ինքնագիտակցությունը» կարող էր պարզապես խայծ լինել, զի այդ Գորիկ Հակոբյանի բնավ պրոֆիլը չէր, իսկ մյուս Գ.Գ.-ին ոչ մի դեպքում չդիմելը՝  ծուղակի ապահովություն... Բայց, հավանաբար բոլորը տարբերակները տարաչափորեն միաժամանակ: Զի, Էության գաղափարների նկատմամբ հետաքրքրություն և համակրանք ունեին ոչ միայն քաղաքական ամենատարբեր շրջանակները՝ այլև ուժային և իշխանական տարբեր կառույցների ներկայացուցիչները: Հանգամանք, ինչը հասկանալիորեն մտահոգում էր օտարահպատակ վերադասին, անվստահություն ներշնչում նրանց նկատմամբ ( այդ դեռևս խորհրդային ժամանակներում ) և բարդացնում մեր իրավիճակը: Փաստը՝ այդ գաղափարների  ցայսօր համատարած շահարկումներն են ռուսամետ շրջանակների կողմից: Նույնը նաև Որդու պարագայում, ով պատեհապաշտաբար թե իրապես «լևոնական» հակումներ ուներ, մայրը՝  նույնպես ( ինչ-որ թերթերում գրվել է մեզ անհայտ նրա հրեական աղերսների մասին: Աղբյուրը նախընտրում ենք չնշել, ոչ էլ ավելին կարևորել այդ )...
 
 
  
  Թերևս նման հանգամանքով են բացատրվում հրավերները այդ «խորհրդավոր» կերուխումներին կամ որոշ «գաղտնիքների» հաղորդումը, թեև Որդին հաճախ է գործել հանուն մեր «լավի», համատեղելով խիղճը, օգտակարը և հանձնարարությունները: Ի վերջո մենք բացի այս ամենից, հայ իրականության ներքին գործընթացների և հենց նրանց վերաբերյալ անհրաժեշտից ավելին գիտեինք: Առավել ևս, միջատների դեմ այդքան քիմիկատներ օգտագործելուց հետո արտառոց չէր լինի նրանց մեջ «քիմիագիտական» ունակությունների խմորումները: Հատկապես, ծագումնաբանական և տիեզերաբանական առավել խրթին առեղծվածներ քննախուզողների պարագայում:   

   Նույն 2000 թվականի սեպտեմբերի 15-ին, ՀՀ  Գիտ. Ակադեմիայի մեծ սրահում «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» հատորի շնորհանդեսին ներկա էր նաև Կ. Պարունակյանը, քույրիկը և մայրը: Ավարտին, վերջինս մեզ մոտեցավ ջերմ ու անկեղծ շնորհավորանքով, ինչը ամրագրում է նաև դրական վերաբերմունքի իրողությունը: Եվս մեկ հետաքրքիր հանգամանք. միջոցառումը ամբողջովին տեսագրված էր, ինչը հետո դիտել էին ԱԱԾ-ում և ոմանց զգուշացրել հեռու մնալ Վարպետյանից  ( ուրեմն հիրավի արդեն «գործ էր սարքվում» ), իսկ ավարտին տեսաժապավենի վրա Որդին շտապողականությամբ դուրս է գալիս շենքից, ուղղվում դեպի հետին բակ, նրա հետևից` Կ. Պարունակյանը, ասես ինչ-որ կարևոր բանի մասին խոսելու: Այդ կադրը պահպանված է (հատվածը՝ ստորին հղմամբ, իսկ կից լուսանկարները վերցված են այդ տեսաժապավենից (Նկ. 5f-g, անչափ հետաքրքիր է, թե այդ ինչո՞ւ և ինչպե՞ս է ռուսամետ օպերատորը որսացել և խնամքով մոնտաժել...):

   
              Նկ. 5: a).Կ.Պարունակյանը ԳԱԱ դահլիճում, 15.10.2000թ. (ձախից` մայրը): 
b-d ). Կ.Պարունակյանը:  c). Կ. Պարունակյանի մայրը միջոցառման ավարտին մեզ հետ զրուցելիս
(
http://www.youtube.com/watch?v=xMo8l_M_gLU )
              

   
         e). Տես աստղիկ 13:  f-g). Որդու և Կարենի խորհրդավոր մեկուսացումը            միջոցառման ավարտից հետո  (այս ամենը միմիայն որպես իրողության         անհրաժեշտ  հավաստիացում և ոչ մի դեպքում սոսկ գաղտնազերծում
Լուսանկարներ www.youtube.com/watch?v=xMo8l_M_gLU  տեսանյութից ):
 
 

   
              Նկ. 6: «Խորհրդավոր ընտանիքը»:  Ձախից աջ. Լեդին, Ստյոպան, թոռը, Որդին և ռուսազգի հարսը : 
Նկ. 7: «Ֆեյա KGB»  Ջեմմա Հակոբյանը  (տե՛ս աստղիկ 17  ) :
              
              
    13 Այս անձը, 11-12/1999թ. և 02/2000թ. մտել է ԱԱԾ  մեկուսարան և սուտ մատնության պահանջով ծեծել Ն. Հունանյանի եղբորը: Այդժամ հետաքննությունը դեռևս իշխանությունների հսկողության տակ չէր, ուստի կազմվել է ֆոտո-ռոբոտ, կցվել վերոնշյալ քրգործին (N°62207199, հատոր 21, գ.թ. 151 ) և հայտարարվել հետախուզություն: Պարզ է, որ անձը  եղել է հատուկ ծառայություններից և չէր բացահայտվելու:  Ֆոտոռոբոտի համար նմանությունը մի քիչ շատ է (e  լուսանկարում՝  փոքր ինչ աղավաղ, իրականում՝  ուղղանկյունաձև, Նկ. d-g), իսկ ոմանց լռեցնելու համար շահագրգիռ շրջանակներ իհարկե կային ...
      Այստեղ ներկայացվում է առաջին անգամ:
 
 

     Մոտավորապես մեկ տարի անց, 2001 թ. ունեցանք սուր հոդացավ, չկարողանալով անգամ ոտքը գետին դնել: Որդին եկավ Կարենի հետ,  գրկելով մեզ նստեցրին մեքենա և տարան վերջինիս ծանոթ բժշկի մոտ: Այդ ևս փոքր-ինչ տարօրինակ թվաց, զի տրամաբանորեն Որդին պիտի առավել խուսափեր այդ շփումներից, եթե իհարկե հիմնավոր չեն վերոնշյալ համախառն տարբերակները՝ հատկապես «հետքերը մաքրելու» և մեզ բարոյապես կաշկանդելու առումով :     

   Այս բոլորի մասին քիչ թե շատ խոսել ենք: Արդ, շրջանցելով մի շարք այլ հանգամանքներ նշենք նախապես աննշան ևս մեկ քանիսը: 2002 թ., երբ մերժվել էր կացության մեր կարգավիճակի երկարաձգումը, ինչը հավասարազոր էր վտարման, մենք որոշեցինք իրավաբանորեն գրանցել մեր կտակը: Ըստ այդմ, և խուսափելու համար հնարավոր յուրացումներից, մեր ողջ ունեցվածքը կտակեցինք «Էություն» ՀԿ-ին, պայմանով, որ այն հետագայում հատկացվի մեր անվան տուն-թանգարանին: Ըստ ՀՀ գործող օրենքի այդ կարող էր լինել անժամկետ, քանի դեռ կգործի որպես այդպիսինը: Հակառակ դեպքում ամենայնի օրինական ժառանգորդներն են ճանաչվում մեր հետնորդները, առաջին հերթին՝ Որդին ( մտահոգիչ առավելաբար այլք էին, զի Որդի թե ԱԱԾ այլևս «մի էին»... ):   

   Եվ ահա մի օր, նա, նրա հայրացու Ստյոպան և Արծվին Բաղրամյանը եկան երևանյան մեր բնակարան: Ստյոպան` թերևս մոր հորդորանքով և ինչ-ինչ ակնկալիքով, Արծվինը` գուցե նաև այլ, հավանաբար բնակարանի հետ ծանոթացման: Զի, այցելության նպատակը այդպես էլ չբացահայտվեց: Մինչդեռ, այժմ տպավորություն ունենք, որ նրանք գիտեին Հայաստանից մեր անվերադարձ մեկնումի և մուտքը ընդմիշտ արգելվելու հնարավոր հեռանկարի մասին: Այն՝  ինչն այդժամ դեռ չէինք ենթադրում:
    Անհասկանալի այդ այցելությունը այսօր կարծեք բացատրություն է ստանում: Ամենայն հավանականությամբ հայաստանյան մեր ինչքը դիտվում էր գրավական մեր լռության դիմաց ( ինչը հաստատվեց հետագայում 21): Այլ մեկ հանգամանք, 2000թ. ինչ-ինչ ակնկալիքներով Որդին խնդրեց իրեն և իր զույգ որդիների համար ապահովել ֆրանսիական քաղաքացիություն:  Որպես Ֆրանսիայում ծնված ֆրանսահպատակ այդ կարողացանք իրականացնել մեծ համառությամբ, ինչը և «ինչո՞ւն» ակնարկեցին ֆրանսիական պաշտոնյաները: Ավելի ուշ պարզվեց, որ այդ ևս հաշվարկված քայլ էր, ինչպես միշտ երկակի՝ անձնական և «մասնագիտական»  նկատառումներով ու հանգամանքների շահարկումներով (այդ մասին՝ ստորև ):
          

  Երբ արդեն Ֆրանսիայում էինք, Որդին տեղեկացրեց, որ իր ընկերները նրան հայտնել են «մեր գլխին գործ սարքելու» իրողությունը: Եվ իբր ԱԱԾ-ի այդ բաժնում այնպիսի «մունտառ» գործակալներն են, որ իրենք ոչինչ անել չեն կարող: 2004 թ., երբ համառորեն մարտնչում էինք Հայաստան գոնե որպես զբոսաշրջիկ այցելելու համար, իբր իր մի ընկերոջ հետ ինչ-որ այլ «կգբ»-ական եկել են նրա մոտ և հայտնել. «Հորդ հաղորդիր, որ այդ իրեն համար լավագույն տարբերակն է, հակառակ դեպքում կկանչեն և հարցը կլուծեն այլ կերպ…» (այդժամ դեռ անհայտ թե այդ մեր ո՞ր մեղքի համար… ):         
    Դրա վերաբերյալ համարձակ ելույթ ունեցանք  լոսանջելեսյան «Նոր Հայացք» հեռուստաժամով ( տե՛ս. http://www.youtube.com/ watch?v=mAA3yNNIviQ  հղմամբ): Եվ որքան էլ կարծեք բնական, այդուհանդերձ ինչ-որ բան այնպես չէր: Այս բոլորի հետևում բացահայտորեն խաղարկվում էին ինչ-որ նկրտումներ, որոնք՝  ինչպես լինում է այդ համակարգում ու նման գործերում, թերևս միայն մասամբ էին Որդուն կռահելի:    

   Այդ հաստատվեց 2005թ., երբ Վրաստանում էինք: Որդին զանգահարեց ու տագնապահար հորդորեց շտապ հեռանալ այդ երկրից, և իբր ռազմական հետախուզությունից ինչ-որ ծանոթ նրան հայտնել էր, թե մեզ արդեն Վրաստանում սպանել են… Պարզ էր, որ Հայաստանում անհանգստացել էին Վրաստանում մեր գտնվելով: Իսկ թե ինչո՞ւ, այդ ևս մնում է անհայտ 14:

 
  14  ժամանակին  հոկտեմբեր 27-ի հետ կապված Վրաստան և Ուկրաինա հետաքննչական խմբի գործուղմա՞ն  թե՞ Վրաստանի օմբուդսմենին մեր պաշտոնապես  դիմելու առնչությամբ: Ըստ շրջող լուրերի այդժամ Վրաստանում  է գտնվել նաև Պլատոն Ելենին կեղծանվամբ Բորիս Բերեզովսկին, իբր հանդիպելու համար Ռ. Քոչարյանի հետ և սակարկելու հոկտեմբեր 27-ի վերաբերյալ ինչ-որ տեղեկություններ ( ՉԻ, «Չորրորդ Իշխանություն», N°507 ( ինտերնետային N°665),  28 Հոկտեմբեր 2005թ.,
hhttp://www.chi.am/index.cfm? objectID=80F51EE0-8DC0-11E0 և 9A42005056A30FF7&year=2005&month=10& legacyURL=051028/print ):   
   Մեկ տարի հետո, այդ ու ըստ շատ այլ տեղեկությունների, Բորիս Բերեզովսկու շատ մերձակից, FSB նախկին փոխգնդապետ Ա. Լիտվինենկոն, ըստ որի հոկտեմբեր 27-ը կազմակերպել էին  ռուսական GRU ծառայությունները, Լոնդոնում թունավորվեց FSB-ի կողմից ( տե՛ս. www.eutyun.org/S/E/AX/AX_03.htm հղմամբ կամ ԱԽ-27, էջ 37)...

   15  ԱԱԾ համակարգում  նրա հատուկ կարգավիճակը նպատակահարմար էր   թեկուզ դիվանագիտական նկատառումներով: Այդ իրողությունն էր հուշում նաև մեր մեկ ակնարկին  ժխտման փոխարեն Որդու. «այդ ոչ ոք ապացուցել չի կարող»  վստահությունը: Մինչդեռ, այլ մեկ առիթով «կասկածից վեր մերձակցի» փոխարեն իր անվան հիշատակման վերաբերյալ խնդրեց  իր անունը չտալ: Հանգամանք, որից միշտ էլ խուսափել ենք, բացի ակնարկներից, իսկ արդ այլևս անհրաժեշտ տվյալ պարագայից ( հուսանք առանց նրան ու ոմանց շատ վնասելու, թեև նրանք վնասել, իսկ Որդին՝ հաշվենկատորեն շահարկել է մեզ... 
 
 

  Վերոնշյալ վերջին պարագան առավել քան համոզիչ է, միաժամանակ փաստելով, որ ԱԱԾ-ի կողմից Որդին օգտագործվում է մեզ հեռակառավարելու և հսկողության տակ պահելու նպատակով: Այնպես, ինչպես մեր շրջապատում շատ-շատերը: Դեռ ավելին, Որդու ինչ-ինչ գործողությունների համար մենք ակամա ծառայում էինք որպես բնական և անչափ նպատակահարմար մի ծածկոց-«ալիբի»: Ո՞վ կարող էր ենթադրել, որ հալածյալ՝ այն էլ այդքան ազգանվեր հոր որդին ԱՄՆ դեսպանատանը ծառայում է հենց այդ համակարգին, ինչը այլևս կասկածից վեր էր 15: Առավել ևս, որ խաղարկվում էին բնական հանգամանքներ, ինչը այդ ծառայությունների վերոնշյալ սկզբունքներից մեկն է:
      
  Ավելի ուշ տեղեկացանք, որ 2008 թ. ՀՀ կառավարության ինչ-որ որոշմամբ և առանց որևէ նախազգուշացման  լուծարվել է «Էություն» Ազգային Իմաստության Տաճարը: Այդու, 2002թ. կազմված մեր կտակը կորցնում էր իր ուժը և ըստ ՀՀ գործող օրենքի մեր մահվան դեպքում երևանյան բնակարանը և մնացյալ ողջ սեփականությունը ինքնաբերաբար տրվում է Որդուն, ասեք որպես հատուցում... «հայրենիքին մատուցած ծառայությունների դիմաց»: Առավել ևս, մեր իսկ ջանքերի շնորհիվ նրան ու երկու թոռներին ֆրանսիական քաղաքացիություն ապահովելուց և վերջիններիս Ֆրանսիայում հաստատվելուց հետո (ժառանգության նույն օրենքը գործում է նաև այստեղ): Մինչդեռ, ո՛չ նրանք, ո՛չ Որդին մեր ազգանվեր առաքելությանից, անձամբ մեզանից ու «շառից» ամեն կերպ ջանում են անմաս և հեռու մնալ, ենթադրում ենք ստեղծված իրավիճակի ու բարքերի բերումով, բայց նաև մեր «քիմագիտական» նկատառումներով...      

   Եվ եթե հիմնավոր է վտարումից առաջ Ստյոպայի ու Արծվին Բաղրամյանի մեր բնակարան այցելելու նպատակը, ապա շատ բան եղել է ի սկզբանե ծրագրավորված, հաշվարկված, կամ պարզապես տեղեկացված և հավանաբար մասամբ շահարկված:     
   Այսքանից բացի կա ավելի արտառոցը: 2012 թ., մեր քեռորդու և նրա կնոջ միջնորդությամբ թոռները  հաստատվեցին Մարսելում, ինչ-ինչ կապերի շնորհիվ Որդին հաղորդակցվեց տեղի «ապահովական» շրջանակների հետ: Նկատի առնելով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նրա կարգավիճակը և միաժամանակ կապերը ԱԱԾ-ի վերին շրջանակների հետ, միանգամայն պարզ է, որ այս մեկ կապերը ևս սոսկ «հոգևոր-մշակութային» չեն... Մինչդեռ, մեզ համար՝ լրացուցիչ շղթաներ: Զի, այսքանն անգամ կարող է դիտվել որպես դավաճանություն արդեն Ֆրանսիայի և նրա արտերկրյա «գործակալի» նկատմամբ... Մեր ողջ «քիմագիտությամբ» հանդերձ ընդունակ չէինք ու չենք կռահելու իրականության ետնաբեմում և մեր թիկունքում կատարվող խաղարկումները:    
    Աստծո և հատուկ ծառայությունների գործերը անմեկնելի են, հաճախ նաև հենց իրենց համար...        
    2013թ. «Ա. Վարպետյան-70» հոբելյանական միջոցառումը խափանվեց վերստին ԱԱԾ-ի միջամտությամբ, բացահայտորեն նույն Գ.Գ. Հակոբյանի վճռորոշ կարգադրությամբ, որին անձամբ դիմել էին իշխանամետ ծանոթներից  ոմանք: Եվ այդ, երբ նախագահականը և Մշակույթի նախարարությունը չէին առարկել, ԶԼՄ-ները և հասարակությունը ընդվզել էին, իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը համառորեն դիմում էր հայրենի իշխանություններին, մշտապես հեռախոսային կապ պահպանելով մեզ և հենց Որդու հետ (  տե՛ս http://youtu.be/U7OVVrKrMCo  հղմամբ):         
     Ի հակառակ դրան, «կգբ»-ական նույն շրջանակները վերստին բարձրացրեցին հոկտեմբեր 27-ի հարցը՝ ( տե՛ս http://www.eutyun.org /S/2/AVG/AVG_130228_Hangucalu&um....htm): Մեզ փաստորեն երեք օր արգելափակեցին Երևանի Զվարթնոց օդանավակայանում, որից հետո նույն չվերթով ստիպված էինք վերադառնալ Ստամբուլ:       
   Այստեղ, ինչ-որ հայ ծանոթներ մեզ ուղղորդեցին դեպի ձախակողմյան «Taraf» թերթը, իբր հրապարակելու համար հոկտեմբեր 27-ի իրողությունը և այդ առնչությամբ մեր հետապնդումների պատճառները: Լրագրողների հարցազրույցից և խմբագրի խիստ հետաքրքրությունից հետո հրապարակումը անհասկանալիորեն տապալվեց: ԱԱԾ/KGB գործակալական ցանցը անգամ Թուրքիայում գործում էր անխափան 16...                                                  

 
      16 Այդ հարցազրույցից  փոքր-ինչ անց թուրքական «Taraf» թերթը միմյանց հետևից սկսել հրատարակել հայաստանյան մի քանի լուրեր: Չնչին իսկ կասկած լիներ չէր կարող, որ նրանց վրա «աշխատել» էին ԱԱԾ/KGB-ական շրջանակները, որոնց հետ կապեր ունեին մեր «ինչ-որ ծանոթները»: Այդ դեպքում ինչո՞ւ մեզ ուղղորդել դեպի համայնավարական «Taraf»: Ըստ մեզ, որպեսզի այդ աղմկահարույց միջադեպը թուրքական այլ մեկ՝   առավել հնչեղ մի թերթում  չարծարծվեր: Առավել ևս, որ  վերոնշյալ «Ազգային խաչքար կամ հոկտեմբեր 27-ի  առեղծվածը»   քննախուզության մեջ կար «Թուրքական վարկած» խորագրով խիստ խնդրահարույց  ամբողջ մի բաժին:     Նույն 2013թ. Լոս Անջելեսում  հատորի հրապարակումը նախ խիստ բորբոքեց  նույն շրջանակներին, որոնք նահաջեցին հասարակական աղմուկից հետո: Իսկ մինչև մեր ԱՄՆ մեկնելը Մարսելում հայտնվեց Որդին: Հանդիպեց, հետաքրքրվեց, իսկ դեսպանատան նշյալ իր նախկին գործընկերները տեղեկացվեցին... 

      17 ՀՀ Սփյուռքի նախարար Հայկանուշ Հակոբյան, ՀՀ Նախագահի անձնակազմում «Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության» պետ Ջեմմա Հակոբյան («Ֆեյա KGB» )  և այլք: Վերջինս այդ պաշտոնին է դեռևս Լ.Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակաշրջանից, ապա ասես որպես անփոխարինելի՝  Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի,  չգիտենք ինչո՞ւ լինելով բացառիկ ոխերիմ մեր նկատմամբ ( Նկ. 7, թերևս Գ. Հակոբյանի աղերսո՞վ...): 
 
 

     Մեկ խոսքով, մենք ամբողջովին հայտնվել ենք ԿԳԲ/ԱԱԾ-ի վակուումային կափարիչի տակ: Ինչքը Հայաստանում պատանդված է, գրականությունն ու արխիվները՝  անհասանելի,  մենք՝  մեկուսացված, ամենուր շրջապատված գործակալական շերեփուկներով, շոշափուկներով և տարակուսելի շշուկներով: Այս բոլորին հավելեք անձնական կյանքում խառնակչություններն ու խաղարկումները, մերձակից գաղափարակիցների վրա մեկ առ մեկ ճնշումները, այլոց՝ առինքնումները ( այդ ամբողջ մի ցուցակ է, մասամբ ներկայացված Չորրորդ՝ «Cherechez la famme» մասով ) միջամտությունները համացանցում ու սոցցանցերում, վարագուրման նպատակով գաղափարական նմանակումներն ու բանագողությունները (տե՛ս Google-ի վրա «Էություն» թե «Է» բնորոշմամբ հաստատությունները, կայքերը, հոլովումները և http://www.eutyun.org/S/Ashx/Banagoxutyun.htm ):      

     Իսկ մենք այս ամենի մասին խոսել չէինք կարող՝ ոչ ոք չէր հավատա կամ կհամարվեինք «հետապնդման մտագար», առավել վատը՝ բանսարկու թե մատնիչ հայր: Այնինչ, կողքից այդ մասին լսողները փախչում են շառից ու մեզանից, անգամ նվիրյալները կաշկանդված են, երբեմնի հավատավորները՝ հուսալքված, ոմանց բարդույթավորված կրքերը՝  ազատագրված, իսկ քաղաքական, գաղափարական և լրատվական շրջանակները մեզ համար ամբողջովին արգելափակված: Եվ այս ամենը ԱԱԾ մամլո քարտուղար նույն Արծվին Բաղրամյանի անմիջական հսկողությամբ և Որդու հանձնակատարությամբ, զորագրելով անգամ Գորիկ Գ. Հակոբյանի ազգակցական կապերը17
:  Այսու, միանգամայն հասկանալի կլինի ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետի «քանի ինքը կենդանի է...»  հայտարարության ողջ լրջությունը:

      
Եվ այս ամենը տասնամյակներ ի վեր հանրությանը կատարելապես անվարձահատույց ու դեռ անձնական զրկանքներով այդքան բախտորոշ բացահայտումների ու ազգային առաքելության դիմաց: Այս իրավիճակում, երբ մենք համարյա մեն-մենակ առճակատում ենք բազմադեմ և աներևույթ վիշապների դեմ, ծանրորեն կրում երախտամոռության տվայտանքն ու «Բհիշմայի բարդույթը» (տե՛ս «Ինչություն», Երևան 2004, էջ 117-131) և խիստ անհրաժեշտություն ունենք հարազատ, անկաշառ գոնե մի հենարանի, հատկապես Որդու պարագան «աքիլլեսյան գարշապարից» անդին հիրավի շեքսպիրյան ծանրագույն և հեղձուցիչ մի ողբերգություն է: Ասես հաշվարկված և վերստին շահարկված հենց այդ ու այն նկատառմամբ, որպեսզի բարձրաձայնման դեպքում «սրիկայանանք» ու «ինքնափչանանք» մենք: Այնպես՝ ինչպես հակադրելով անհատական շահերը, նվիրյալ ու պատեհապաշտ շերտերը, ազգային և ապազգային շրջանակները, վարվեցին ողջ ազգի հետ, ապականելով, բթացնելով, կամազրկելով, հուսալքելով ու հնազանդեցնելով նրան:    Այդ միշտ էլ եղել է փորձված, մաքիավելլական ռազմավարություն:

    
Այս բոլորը գուգադիպության թե պատահականությունների կամ մեր բուռն երևակայությանը  վերագրելը կլիներ կատարյալ հավկուրություն 18: Մանավանդ նկատի առնելով սույն ակնարկի նախաբանում հիշատակված պոստուլատները, «կգբ»-ական հայտնի ավանդույթները, իսկ ամենակարևորը՝  մեկ տասնամյակից շատ ավելի  կուտակված բազմաթիվ և տարաբնույթ փաստերը (մինչև իսկ ֆրանսիական իշխանությունների թեկուզ ապարդյուն միջամտությունը.   ՃԲ/799-801,www.eutyun.org/S/2/AVG/AVG_100316_Sarkozi%202.htm):   

    18 Շրջանցում ենք աներևակայելի իրողություններ լրտեսական միջազգային լծակների, միջին և  ստորին ցանցի զորագրմամբ: Առավել ևս, որ  նրանք կենդանի անձինք են,  շատ-շատերը հենց մեր և ձեր շրջապատում, որոնց բացահայտումը  կարող էր WikiLeaks-ի կամ Edward Snowden-ի համեստ հետեվանքներն  ունենալ... 

  19  Մնում է միայն մեծագույն մեկ հարցական: Ինչո՞ւ այս ամենը, այսքան «աժիոտաժ», ծախս ու ռեսուրսների ներդրում, և ինչո՞ւ Գ. Գ. Հակոբյանը, ասես պետական «հույժ գաղտնիք», անգամ ՀՀ օմբուդսմենին չի հայտնում հետապնդումների բուն պատճառը: Եվ այդ, երբ 2013թ. մենք Հայաստան էինք գալիս մեր ինչքն հավաքելու, այսուհետ ամբողջովին լռելու և կամովի մեկուսանալու որոշմամբ: Հնարավոր պատճառների վերաբերյալ մենք արդեն արտահայտվել ենք տարբեր առիթներով: Այստեղ, դրանք արժե համադրել մեկ «արձանագրության» մեջ:

  20 Այդժամ այդ մերժվեց «նպատակահարմար չէ» պատճառաբանությամբ, ըստ 2007 թվի փետրվարի 4-ին ուժի մեջ մտած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «զ» ենթակետերի պահանջների, որպես «ՀՀ պետանվտանգությանը լուրջ սպառնալիք» ( http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_070718_OVIR.htm կամ ՃԲ/ 780-781): Ուրեմն, ընթացքում  ինչ-որ բան էր փոխվել...                           
 

     - Նախ ամրագրենք, որ իրողությունը բազմաշերտ է և բազմաճյուղ, ինչպես տարաբնույթ ախտաբանությամբ որևէ ծանր հիվանդության պարագայում, ունենալով «լատենդային» շրջան, խրոնիկական և փոխկապակցված դրդապատճառներ: Դրանցից մի քանիսը ակնարկվեցին, որոնց մեջ Գորիկ Հակոբյանը կարծեք թե նախապես անմաս էր:

    - Առաջին հիմնապատճառը մեր ազգային ոգեգաղափարական գործունեությունն է, ինչը համառորեն պնդում է նաև Որդին ( և նույնքան համառորեն ժխտում  հոկտեմների 27-ը...): Նկատենք, որ մեր վերադարձը հայրենիք մերժվել էր 1986 թ. (Մաս I, Փաստաթուղթ N° 2 ), վերանայվել 1989-90 թթ, կապված արցախյան շարժման և Հայաստանի անկախացման հետ: 1999-2000 թթ հեղաշրջման և մասնավորապես ՀՀ ԳԱԱ մեծ դահլիճում «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» աղմկահարույց շնորհանդեսից հետո մենք այլևս ցանկալի անձ չէինք 19: Սակայն,մեզ անմիջապես արտաքսելու օրինական առիթներ չկային: Սպասվեց մինչև 2002 թ. եռամյա կացության կարգավիճակի ավարտը, որից հետո դրա վերանորոգման մերժումը այդքան աղմկահարույց չէր 20
:   

  - Անկախ ամենայնից (մեր «ծանր բնավորությունը», «սալյերիների դավադրությունը», ամբոխային վարքը թե քաղաքական հանգամանքներ ևն ), մեր հետապնդումները թափ առան 1999թ. հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործությունից հետո և անկասկած Ռ. Քոչարյանի հաստատմամբ ( դրա վերաբերյալ կան որոշակի փաստեր ), բայց դեռևս ոչ այդ ոճրագործության քննախուզության պատճառով: Այդ մասին են խոսում թերևս «սև ցուցակից» մեզ փրկելու Կարեն Պարունակյանի և Որդու փորձերը:  

- Բացասական սինէներգետիկ սկզբունքով իրավիճակը կբարդանա  բռնադատված իրավունքների վերականգնման մեր հետևողականությամբ, ելույթներով և մասնավորապես «Ազգային խաչբառ» գրքույկի 2003 թ. հրապարակմամբ, Գ. Հակոբյանի հետ միջադեպի բարձրաձայնմամբ  ու դեռ հոկտեմբեր 27-ի վերաբերյալ ակնարկներով: Ըստ այդմ, Գորիկ Հակոբյանը արդեն կարող էր «Վարպետյանի գործը» դարձնել անձնական խնդրական և 2005 թ. անել իր երդվյալ հայտարարությունը:

     -  Հոկտեմբեր 27-ի ամբողջական քննախուզությունն ու հրատարակումը www.eutyun.org կայքում պիտի խորացներ մեր իրավիճակը ( www.eutyun.org/S/E/AX/AX.htm ): Հատկապես «Լուսնի 27-րդ դեմքը» և «Հոկտեմբեր 27-ը և Թուրքիան»  բաժինները ( www.eutyun.org/S/E/AX/AX_H_06.htm   և www.eutyun.org/S/E/AX/AX_H_01.htm  ): Առաջինը, հենց Գորիկ Հակոբյանի հիշատակմամբ, երկրորդը՝ նրա անմիջական ենթակա Կարեն Պարունակյանի:  «Հոկտեմբեր 27-ը և Թուրքիան» հոդվածում  խնդրականը դուրս էր գալիս միջազգային ասպարեզ, որտեղից թուրք. «Taraf» թերթը հետ միջադեպը՝ գործակալական կապերի միջնորդությամբ: Այդ այլևս աններելի էր, զի միաժամանակ փաստում և ամրագրում էր ոճրագործության վերին մակարդակներում  ծրագրավորման իրողությունը, հղի նաև դիվա-նագիտական լուրջ բարդացումներով: Մինչդեռ հոկտեմբեր 27-ի լուսաբանումը, անձնական հետապնդումներից բացի, մեզ համար ազգաբանական գերխնդրական էր և քաղաքացիական պարտք:

      - Այսքանի հետ կար ավելին. Հայաստանում ԱՄՆ դեսպատանատան մեջ լրտեսական գործունեությունը, այն էլ Գորիկ Գ. Հակոբյանի, արդ նրա մամլո խոսնակ գնդապետ Արծվին Բաղրամյանի, Որդու և ողջ մի ցանցի մասնակցությամբ...      

- Եվ այս ամենը խաչվում ու փնջվում են Գորիկ Գ. Հակոբյանի շուրջ և ուղղակի թե անուղղակի առնչվում հոկտեմբեր 27-ի ոճրագործության հետ: Իսկ այսքանի հետ բնավ չպետք է բացառել նրա անձնական տրամադրվածությունը, որպես բուհական ժամանակակից և իբր «մտավորական» ( Նկ. 8 ), և մասնավորպես՝ ՀՀ Մշակույթի երբեմնի նախարար Գուրգեն Առաքելյանի հետ հնարավոր որևէ ազգակցության պարագայում (մաս Առաջին և Չորրորդ): 
   

     Ու թեև բուն դրդապատճառները թվում են ոչ շատ բացահայտ, ակնհայտ է, որ առկա է դրդապատճառների «հավաքածու», որում կամա-ակամա իր դերն ունի Որդին 21: Կամա՝  սոսկ իր անձնական խնդիրների առումներով, ակամա՝  չարաբաստիկ այդ իրականության,  «կգբ»-ական ավանդույթների, գործակալական շահարկումների և բարոյահոգեբանական «համաճարակի» բերումով: Այդ իրավիճակում է ողջ հանրապետությունն ու համայն հայությունը, բեկորահարված չարաբաստիկ հոկտեմբեր 27-ի ոճրագործությամբ: Եվ որքան էլ Որդին պնդի, որ մեզ «վատություն չի արել» (ուղղակիորեն՝ թերևս ), իրավիճակային շահարկումները մեզ համար մնում են ճակատագրական («ալիբի», սեփականության իրավունք, ֆրանս. քաղաքացիություն, «շառ», բարոյահոգեբանական ճնշում ևն): Այնպես, ինչպես Գ. Հակոբյանն էր «մենք» բնորոշմամբ հրապարակավ երդվելու պես բացասում իր մեղսակցությունը հոկտ.  27-ի ոճրագործության մեջ 22 ( թերևս պրոֆեսիոնալ «խասյաթ» է )...   
       Մինչդեռ մեկ բան միանգամայն պարզ է, դրդապատճառների «հավաքածուն» այնքան ծանրակշիռ է, որ արդարացնում է այս մոլագար հետապնդումները: Եվ վստահաբար ամենայն արվում ու արվելու է մեզ ոչ միայն հայրենիքից ու հայությունից վտարելու համար՝ այլև ընդհանրապես գոյությունից ու պատմությունից, այդու էլ այս իրողությունը «փակելու»: Եթե իհարկե այդ նրանց հաջողվի... 

   Անկախ ամենայնից, առանձնակի այս իրողությունը կատարելապես համապատասխանում է արդի ընդհանուր իրավիճակին, այն՝  խորհրդային «ռեժիմին», այն էլ սերնդական իր դերակատարներով: Այնպես՝ ինչպես Ա. Բակունցի, Ե. Չարենցի, Գ. Նժդեհի, Լեռ Կամսարի, Ս. Փարաջանովի և շատ այլոց պարագաներում ( նրանք բոլորն էլ ունեցել են իրենց «գորիկները»...): Այս առումով, իհարկե «Կաշչեյ Բեզսմերտնին» և «հին գվարդիան» հիրավի անմահ են, ավանդույթները՝ նույնպես... մինչև վերստին մի քանի սերունդ «լվացքաջրումը»: Մենք, մեր բաժին բախտով, բոլոր ժամանակնե-րում ոգեգաղափարական ռահվիրաների ճակատագրային կարգավիճակում, փոքր-ինչ «Պավլիկ Մորոզովի» երանգավորմամբ:    

   Սակայն, մեր անձից ավելի և բոլոր դերակատարներից անդին, կա հայոց և հայրենիքի ճակատագրական խնդրականը, երբ նրանք ամբողջովին հագեցած են գործակալական ցանցով (ժողովուրդն այդ մասին ըստ էության պատկերացում իսկ չունի...) և շարունակում են մնալ «հավերժ բարեկամի» ենթակայության տակ, իսկ «գորիկները», «զորիկները» ու նվիրյալ զոհերը՝  սերնդական հերթափոխության: 
 
   

    Այսքանից հետո կարող էր հարց առաջանալ թե այդ ինչպե՞ս ենք ցայսօր ողջ մնացել, երբ միայն հոկտեմբեր 27-ի հետ քիչ թե շատ առնչվող անցանկալի անձինք այլևս այս աշխարհից չեն:       
   Նախ, այդ կհաստատեր մեր քննախուզության կատարյալ ճշմարտացիությունը, այն էլ միջազգային մակարդակով, ինչն ավելի ու ավելի է երևակվում թե՛  աշխարհաքաղաքական և հայ-ռուսական գործընթացներում և թե՛ մեր նկատմամբ շատերի ավելի ու ավելի զգուշավորությունից ( տե՛ս «Ինչո՞ւ լռեց աշխարհը» ակնարկը, ԱԽ-27, էջ 145-153, կամ http://www.eutyun.org/S/E/AX/AX_H_04.htm ): Երկրորդ, պետք է ենթադրել, որ տվյալ դեպքում մեզ որոշ իմաստով «փրկել» է Որդին, զի նա քիչ թե շատ ամենայնից տեղյակ էր և հարկ էր հաշվի նստել բարոյահոգեբանական որոշ հանգամանքների հետ: Երրորդ, մեր վաստակն ու հեղինակությունը, խուսափելով մարտիրոսի փշեպսակին մեզ արժանացնելուց: Եվ չորրորդ, ընտրված ստրատագեմը ցայստեղ եղել է լիուլի արդյունավետ. ըստ իրենց «սցենարի» և մեզ հատկացված դերակատարության մինչ վերջ հասցնել իրականության թատերախաղը, մեզ «մաշել», կամազրկել, ընկճել ու վնասազերծել ( նաև որպես դաս այլոց ), իսկ անհետանալուց հետո սարքել «փոքր կենցաղի», անցյալ «ռեժիմի»  և «անհատների զոհ», ինչը կարծեք ստանձնել է կամ ոմանք ջանում են վերագրել ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենիչ Հակոբյանին: Ինչպես.
 
        Երկարակյաց փառքի կարճ ճամփան,
              խաչմերուկներն են խաչելիության,
                
                         միայն թե լինես,
              խաչվող կան խաչող օրինակելի...»:
    
           («Ոգեկոչ», Երևան-1991թ., էջ 87 ):
 
                           
   
  Նկ.8: KGB-ական գեներալ-գնդապետ Գորիկ Գ. Հակոբյանը: Համարյա «Բայրոն»...
«Արտիստիկ» և «ինտելեկտուալ» արհեստական «ցուցանքը» ակնհայտ է
Առավել ևս, երբ  լրագրողների տարրական մի հարցին ի վիճակի չեղավ
երեք բառով կոռեկտ, գրագետ և հնարամտորեն պատասխանել, բացի
«սատանի մայլում քյանդրբազություն խաղալուց»...
   Այլ մեկ առիթիվ,
ՀՀ Կառավարության շքամուտքի մոտ լրագրողներից մեկին նետեց.
այդքան աղմկահարույց  ռեպլիկը. «Է՜շ ա արա, ի՞նչ ես բոռում, ա՛յ ոչխար»...   
Իսկ 12.03.2012 թվի 1/232-12 պաշտոնական մի գրությամբ լկտիաբար              
ստում  էր հայտնելով, որ. «Ա. Վարպետյանը Հայաստանի            
Հանրապետության քաղաքացի երբևէ չի հանդիսացել»,  երբ մենք        
ներկայացրել էինք ՀՀ անձնագրի պատճեն (տե՛ս «ՃԲ», էջ 804-806 կամ  
               http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_120408_Gorik.htm ):
 

                                                            
        

Ալեքսանդր Արորդի Վարպետյան
 
Մարսել, 30.07.2013թ.
               09.10.2014թ.