|
|
ՎԵՐՋՆԱԿԱՆ
ՎԻՃԱԿ
(
Այս է «և՛ կյանքը, և՛ ճշմարտությունը,
և՛, միակ ճանապարհը»...)
1
(ուղեցույց
2) |
|
«Եթե չգիտես ինչ անել՝ արա առաջին քայլը»,
իսկ եթե գիտես՝
«Ձիու»: Քայլ,
որը Քուռկիկ Ջալալու թռիչքն արժե...
Լինելիությունից հետո երկրորդ կարևորագույն ազդակը տեսակի
պահպանման բնազդն է, որին էվոլյուցիոն սանդղակում
հաջորդում են «նպատակի ռեֆլեքսը» (Ի.Պ.Պավլով ), ապա
կայացման ու էացման բնազդները: Մարդկային հանրույթներում
դրանց համապատասխանում են տոհմ, էթնոս, ազգույթ և ազգ
հիմնական կարգավիճակները: Բարձրագույն վերջինս, բացի
նյութա-կեցական (արյունակցություն, կենսատարածք,
տնտեսություն, պետություն ևն ) և հոգևոր ( լեզու,
մշակույթ, էթնոհոգեբանություն ևն )
առանձնահատկություններից պայմանավորված է ազգային
ինքնագիտակցությամբ: Դրանցից որևէ մեկի բացակայությունը
նվազեցնում է հանրույթի կարգավիճակը, մինչև նախնադարյան
հոտ և հոմինոիդներ ( hominoïdés-երկոտանիների ընտանիք),
իսկ ավելի վար՝ կենդանատեսակներ և բուսազգիներ:
Այսքանը, որպես մասն ամբողջի մեջ ընկալելու և խնդրականներն ըստ
կարևորության դասակարգելու նախապայման և
կանխադրույթ-պոստուլատ:
Ուստի, որպես ֆոնային համայնապատկեր մտապահենք հայոց առնվազն
12000-ամյա ծագումնաբանության, վերելքների և վերջին
երկհազարամյակում վերուվարումներով հաստատուն անկման
տրամագիրը՝ մինչև եղեռնի երախ, ապա 70-ամյա
խորհրդայնացում: Առաջացան հայի տարատեսակներ, ինչպես
պոլսահայ, ռուսահայ, ամերիկահայ, այլք և խորհրդահայ: Եվ
որքան էլ «ինտերնացիոնալիստ» և կարծեք ռուսահակ, հոգևոր և
բանական հասունացման հետ վերջինս, երբեմնի որբուկների պես,
օրինաչափորեն հանգեց իր ինքնության որոնումներին և
անկախությանը: Այսուհանդերձ, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մնաց
«ռադիոակտիվ տականք», որն էլ իրացրեց հոկտեմբերի 27-ի
պետական ոճրագործությունը, Հայաստանի վերադարձը ՌԴ-ի
գիրկը, մինչև ԵՄ-ի հետ ասոցացման խափանումն ու Եվրասիա-ՄՄ
անդամության հեռանկարը:
Թե իրականում ի՞նչ էր սքողում Հայաստանի
խորհրդայնացումը, ժամանակին ահազանգում էին
շատերը, իսկ Վ. Պուտինը բացեիբաց հայտարարեց իր
ելույթներից մեկում (Ռուսաստանի կազմում ինտեգրում
և ռուսիֆիկացիա
2 , տե՛ս նաև
https://www.youtube.com/watch?v=SMTyGW-STdY
, այլ մեկը՝ հայրենիքի հայաթափման ենթատեքսով.
http://www.youtube.com/watch?v=tJgLEdbI2Ak
):
Թե ինչի՞ հասավ Հայաստանն ու սփյուռքահայությունը հոկտեմբերի 27-ի
ոճրագործությամբ և ռուսական կողմնորոշմամբ՝
ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Իսկ թե ի՞նչ
է սպասում ողջ հայությանը ՝ 2013թ. սեպտեմբերի 3-ի
Պուտին-Սարգսյան հանդիպումից ընդամենը մի քանի օր
հետո երևակվեց ԱԱԾ տնօրեն, երդվյալ «չեկիստ»,
գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի հրապարակային
գռեհիկությամբ (
http://www.youtube.com/watch?v=Sipy0lQX9rk
), Սյունիքի հանցագործ մարզպետի մարդասպան որդու
արդարացմամբ և ընդհանրապես իշխանությունների
վերստին սանձարձակմամբ: Մինչ այդ, ԵՄ ասոցացման
աղերսով «դեմոկրատացման» թատերախաղերը միանգամից
ավարտվեցին:
Արդ, մոտ մեկդարյա այս կենսափորձից հետո և տվյալ իրավիճակում,
դժվար չէ պատկերացնել թե ի՞նչ է սպասում
Հայաստանին Եվրասիայի կազմում, Բելոռուսիայի,
Ղրղզաստանի և Ռուսաստանի հետ գորշ միության մեջ,
այն էլ առանց գաղափարական սկզբունքների և սոսկ
վերջինիս կայսերապաշտական ու պուտինյան
հավակնություններով: Եվ եթե մեկդարյա կենսափորձը
ավարտվեց Հայաստանի վերաօկուպացմամբ, աներևակայելի
խարդավանքներով ու ոճիրներով, հայության
զանգվածային արտագաղթով, նախորդ 2/2 փոխարեն
սփյուռք-հայրենիք հայության 3,5/2
հարաբերակցությամբ, հանուր բթացմամբ, ետաճով և
կատարյալ հոռետեսությամբ, ապա 1-2 սերունդ հետո
հայության ճնշող մեծամասնությունը կարող է
հայտնվել արտերկրում և անշրջելի ուծացման
գործընթացում, իսկ վերջին պատառիկ հայրենիքը
պարզապես բռնակցվել Ռուսաստանին: Այս աչք ծակող
իրականության մեջ աշխարհաքաղաքական,
քաղաքագիտական, տնտեսական թե գաղափարաբանական
վերլուծությունները կա՛մ ինտելեկտուալ
«դեղամիջոցներ» են ( իմա՝ սոսկ ընթացիկ-կեցական
խնդրականներ), կա՛մ հուսահատ չաչանակություններ,
կա՛մ էլ միտումնավոր աճպարարություններ,
հանրության ուշադրությունը շեղելու համար
լինելիության և ինքնապահպանման գերխնդրականներից
( էլ չխոսելով կայացման ու էացման մասին) և այլոց
նկրտումներից: Իսկ առանց առաջնային այդ
գերխնդրականների ապահովման, մնացյալի մասին խոսելն
ու դեռ ճակատ տալը ավելորդ է,
կորուսյալի հանգամանքներին
հանձնվելը՝ առավել
մարդասիրական...
Մինչդեռ, Հայաստանին ու ռուսահայությանը սպառնում է հենց այդ
ճակատագիրը, նույն այդ չարաբաստիկ «ռադիոակտիվ
տականքի» օրինակով: Այսինքն, «մուտացիայի»
ճանապարհով վերջնական ուծացման, իսկ Հայաստանին՝
Չեչնիայի և կովկասյան նման երկրների:
Օրհասական այս իրավիճակում այլընտրանք չկա,
մնում է արթմնի ու գիտակից շրջանակներով
ինքնակազմակերպվել և մաքառել վասն ինքնապահպանման,
բյուրեղացման, ազգանորացման և իրական վերածննդյան,
մինչև հարենիքի հիրավի անկախացումը, վատագույն
դեպքում թեկուզ մի քանի սերունդներ հետո (
հրեաներին այդ պահանջեց 2000 տարի...): Այնպես՝
ինչպես երբևէ ստրկացված ժողովուրդների գոնե
հոգևոր անկախության՝ նույնն է ինքնության
պահպանման պարագաներում: Վերջին երկհազարամյակում
մեկ անգամ չէ, որը հայությունը ևս ինչ-որ ժամանակ
պատսպարվել ու գոյատևել է արտերկրում: Այդպես էլ
Հայաստանում կամ ռուսահպատակ երկրներում
քաղաքական թե քաղաքացիական ընդվզմանը զուգահեռ
հնարավոր է ընդերային անհնազանդություն ընդդեմ
բռնատիրության, ծայրահեղ դեպքում դրածո
իշխանություններին անտեսելով այնպես՝ ինչպես օտար
զավթիչներին կամ նրանք հանրությանը: Ինքնագիտակից
էակների խելքն ու հոգին ոչ ոք առինքնել չի կարող,
եթե իհարկե դեռ կենսունակ են և չի մարված
ինքնապահպանման բնազդը, անկախ նրանց քանակից:
Մնացյալ դեպքերում նրանք վերջնականապես այլափոխված
են և հոգեբանորեն առավել վտանգավոր:
Եվ արդեն այստեղ, սփյուռքը ( հատկապես արևմտյան ) դառնում է ոչ
միայն հյուրընկալ ու ազատ կենսատարածք և ինքնացման
փորձադաշտ՝ այլև մաքառող հայրենիքին զորակցող
հենարան: Եվ այդ նաև նրա ազատագրումից հետո: Այս
շարժումը ակնկալում է ներդաշնակ
համագործակցություն ազատատենչ տարբեր
կուսակցությունների, հասարակական
կազմակերպությունների և այլազան շրջանակների հետ,
ինչպես ցանկացած հասուն, ինքնիշխան և
ժողովրդավարական հասարակություններում: Առավել ևս,
որ նման առաքելությունը վերկուսակցական է,
ազգ-ներաշխարհ առումով՝ ոգե-գաղափարական, և անգամ
ազգային պետականության պայմաններում անհրաժեշտ է
լինելու շարունակել թե՛ հայրենիքում և
թե՛գլոբալիզացման եռուզեռում ինքնահաստատվող
համայն սփյուռքում:
Այսպես թե այնպես Ե՞Մ թե՞ ԵՍ երկընտրանքում
հայությունը հարկադրված էր գտնելու հարատևման ու
կայացման ուղիներն ու միջոցները, «ԷԱԿԱՆՔ-Ազգ և
նոր հազարամյակ» նախածրագիրը հղացված էր այդպիսի
անհրաժեշտությամբ: Մինչդեռ ՄՄ անդամակցության
հարկադրանքը այլընտրանք չի թողնում, ավելին
պարտադրում է այդ: Լինելիության անշրջանցելի մի
փորձություն, որը սոսկ բնազդաբար եղել է
անցյալում, շարունակվում է ցայսօր ու այլևս
գիտակցաբար և գիտաբանորեն տևելու է սերունդներ:
Իսկ թե ինչպե՞ս՝ այդ հաջորդ քայլերն են:
Անդրադառնանք միայն, որ 70-ամյա խորհրդայնացումից
հետո, ի հակակշիռ «ռադիոակտիվ տականքին», հոգևոր
հասունացումը հանգեցրեց ինքնության պահանջին,
ազգային ինքնագիտակցությանը, իսկ այդպես՝ քանի
կայսրությունների փլուզմանը...: Այս գործընթացը ոչ
ոք կասեցնել չի կարող !!!
Այդ համատիեզերական օրինաչափություն է, Էություն-էիզմի
հիմնադրույթներից մեկը, հասունության վերին մի
մակարդակում մարդկության հետ ներդաշնակորեն
ամբողջանալու հեռանկարով, ի վերջո՝ գերԷՈԻԹՅԱՆ կամ
եթե կուզեք՝ Հայր Աստծո...
Եվ հենց այդ է վերջնական ԷԱՑՈՒՄԸ, այդու էլ՝
«Ե՛վ ճանապարհը, և՛ ճշմարտությունը
3, և՛ կյանքը»...
Եվ այս է Քուռկիկ Ջալալու «առաջին քայլը»:
Ավելին՝ ընթացքում:
1 Սույն ուրվագիծը «ԷԱԿԱՆՔ-Ազգ և նոր
հազարամյակ» քառահատոր նախածրագրի սոսկ
հայտն է («ԷԱԿԱՆՔ» հատոր 1, Երևան-2002,
«ԳԻՐՆ զԷ ԱՆՈՒՆ ԱՅ-ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ» հ-3,
Երևան-2006: «ՄԻՋՕՐԵԱԿԱՆ», հ-2 և «ՁԻՈՒ
ՔԱՅԼ», հ-4 հատորները հրապարակման առայժմ
ենթակա չեն) :
Սակայն, անգամ դրա
հրապարակումից հետո այլք վստահաբար
կկրկնօրինակեն նման նախաձեռնություններ,
ինչպես արիացիների, հայոց 12000-ամյա
ծագումնաբանության և մասամբ Է-Էություն
տեսությունների պարագաներում: Մասամբ վատ
չէ, վարակները ևս տարածվում են նույն
սկզբունքով: Սակայն, էական կռվանները և
«խորհուրդները» պետք է մնան ամենանվիրյալ
էականների զինանոցում...
2
2002 թ. հոկտեմբերի 6-9, Մոսկվայի «President-Hotel»
շքեղ հյուրանոցում կայացավ «Համայն հայությունը
21-րդ դարի շեմին...» խորագրով
միջազգային գիտաժողովը, ՌԴ և ՀՀ պետական
բարձրագույն այրերի մասնակցությամբ և
Վ.Պուտինի անմիջական նախագահությամբ, որին
էլ վերապահված էր բացման խոսքը:
Գիտաժողովում ստեղծված էին աշխատանքային
խմբեր, որոնք էլ մշակելու էին Հայաստանի
արտաքին քաղաքականությունը, տնտեսական
հարաբերությունները (օրինակ՝ բացի
Ռուսաստանից, նաև Հյուսիսային Կորեայի
հետ... ), Հայաստան-սփյուռք
փոխհարաբերությունները և այլն: Մեկ
խոսքով, ողջ հայության ճակատագիրը, ինչը
անհնարին էր պատկերացնել առանց հոկտեմբեր
27 ոճրագործության և «21-րդ դարը մերն է
լինելու» տեսլականը որդեգրած Վ.
Սարգսյանի կենդանությամբ... (որպես
ազգաբան և տվյալ թեմաների հեղինակ
այդ գիտաժողովին հրավիրված էինք նաև մենք ,
սակայն հանգամանքները բարեբախտաբար
այլ կերպ ընթացան...):
Ու թեև այդ միջոցառումն ու արծարծված թեզերը շարունակություն
չունեցան, այդուհանդերձ Վ. Պուտինը
չդադարեց անձնականացնել հայոց լինելության
խնդրականը և դժվար թե ձեռք քաշի անգամ
դեռևս չեղյալ Մաքսային միության
ձախողմամբ: Ի՞նչ փույթ, նա արդեն թքել է
այլոց ապուրի և հայոց հոգու մեջ և նա թե
այլք կշարունակեն իրենց «մաքիավելիկ»
նկրտումները, մինչև հայոց
«վերջնական
վախճանը»...
3
Նույնն է՝ էությունը , տե՛ս
http://www.eutyun.org/S/E/Verite/Verite.htm :
|
¡ ¡
¡
ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Եթե այս տարրական իրողությունը չընկալվեց,
ապա պարբերաբար թվացյալ աշխուժությունը սոսկ հոգեվարքային
ջղաձգություններ են: Զի, «Աստուած
մէկու մը հոգին առնելէ առաջ նախ խելքը
կ՛առնէ»:
Եվ այսպես էլ.
«Ազգերը
մեռնում են... տխմարությունից»:
Բայց ոչ
միանգամից և կարող են վերածնվել
«զույգ-զույգ ամեն տեսակից»,
նույն «Ի
սկզբանէ էր Բանը...», իմա՝
ԷՈՒԹՅՈՒՆԸ սկզբունքով...
Ալեքսանդր Արորդի
Վարպետյան
Մարսել, 11.09.2013թ.
¡ ¡
¡
Համախոհներին հորդորում
ենք տարածել սույն նախագիծը,
քննարկել իրենց շրջապատում,
արձանագրել համախոհներին և դառնալ
ոգե-գաղափարական հոսանքի
«տրանսֆորմացիոն» օղակ, հետևելով
հաջորդ քայլերին ու
զարգացումներին: Ի վերջո. «Դարբին
են դառնում դարբնելով»:
Այսուհանդերձ, հարկ է խոսափել
թերհասկացություններից ու
աղավաղումներից, ինչը կարող է
դառնալ շփոթի ու նոր
մոլորությունների պատճառ: Այդ
անկասկած անելու
են այլք: |
|
|
|
|
|
|