|
ԿԵՑԱԿԱՆ-ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ-ԷԱԲԱՆԱԿԱՆ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴՐԱԿԱՆՆԵՐ
(ուղեցույց
1)
Կայանում
են կեցության մեջ, էանում՝ ներաշխարհում:
|
Դրանք երևութական-գաղափարական-էութենական
իրականությունների այլորակ դրսևորումներն են և դրանց,
մարմին-հոգի-ոգի գոյացությունների, ներաշխարհային
զգայական-բանական-ոգեական եռահարկ կառույցի, օպտիկական
երեք գունային տիրույթների 1(տե՛ս
http://www.eutyun.org/S/E/Verite/V_090224_Verite.htm
3աստղիկը
և հարակից պարբերությունը
), ֆիզիկական չափությունների,
սոխագլխային շերտերի թե ռուսական «մատրյոշկաների» պես
ներամփոփ, բայց հանդես են գալիս միասնաբար: Այդու էլ
սովորաբար չեն նկատվում ու չեն տարբերակվում: Նեղմիտների
համար անգամ դժվարըմբռնելի են, տեղիք տալով մեծ թյուրիմացությունների: Այսուհանդերձ, բոլորս ենք
դասակարգում առօրեական մեր խնդիրները ըստ կարևոր, հրատապ
կամ պակաս անհրաժեշտության, իսկ հաղորդակցվելիս հաճախ ենք
օգտագործում «խոսել ըստ էության» պահանջը, չշեղվելու համար
բուն և կարևոր թեմաներից:
|
Այժմ, ջանանք սահմանել
լինելության նշյալ երեք իրականությունների, աստիճանների
կամ հարթությունների հիմնական բնույթներն ու խնդրականները:
ԿԵՑԱԿԱՆ
իրականությունն ու դրա խնդրականներն ընկալելու
դժվարություն չկա: Դրանք մեր առօրյա գոյությունն են,
կենսապայմաններն ու հոգսերը, անհատների պարագայում
սահմանափակվելով մեկ կենսաժամանակում (օնտոգենեզ- գոյաձևի
զարգացումը մեկ կյանքի ընթացքում): Համայնքների և
հասարակությունների պարագայում՝ տնտեսական, հասարակական,
քաղաքական, կրթական թե մշակութային խնդրականները: Անշուշտ,
դրանք պարունակում են գոյաբանական-էկզիսցենտալիստական
խնդրականներ, սակայն հիմնականում մեկ-երկու սերնդի
սահմաններում:
ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ իրականությունն ու դրա խնդրականները ևս իրենց
մեջ պարունակում են կեցական տարրեր ու
խնդրականներ, սակայն առավել գերակշռում են տեսակի
պահպանման և զարգացման հրամայականները
(ֆիլոգենեզ-ձևավորումից սկսյալ գոյաձևերի զարգացումը
սերունդների ընթացքում): Միանգամայն պարզ է, որ թերհաս
գոյաձևերի պարագայում այդ դրսևորվում է բնազդաբար և մնում
առավել ենթակա
հանգամանքներին ու «բնական ընտրությանը»: Այս
առումով, բուսակենդանական աշխարհի նկատմամբ և անգամ որոշ
բանականությամբ օժտված բարձրակարգ կենդանիների, Բանական
մարդու գերակայությունը գոյաբանական խնդրականներում
անառարկելի է: Ըստ որում, նա նախորդ կենսաձևերի մեջ միակն
է, ով ունակ է հեռարձակվելու, կանխատեսելու և անգամ
նախապատրաստվելու և նախապատրաստելու ապագան: Այսուհանդերձ,
անվերջ փոփոխվող և էնտրոպիա-քայքայման ենթակա
նյութա-ֆիզիկական աշխարհում նրա գոյաբանական խնդրականներն
ու տեսլականները մնում են սահմանափակ, իսկ առավել հասուն
անհատների ու համայքների համեմատ՝ ենթակայական,
համեմատաբար գոյապահպանման նվազ հնարավորություններով:
Այդպես, էվոլյուցիայի անվերջ փոխվող և անհավասարաչափ
հասունացող պայմաններում են անհետացել ու անհետանալու
քանի-քանի էթնոսներ, ազգույթներ ու ազգեր: Հատկապես թերհաս
կամ կրիտիկական պայմանների բացակայությամբ նրանք, որոնք
սահմանափակվել են կեցական իրականությամբ, ապրելով միայն
օրը օրին, առանց գոյաբանական հեռանկարների ու
նախապատրաստության: Անգամ և հատկապես, եթե
մասամբ բավարարվում են կեցական խնդրականները, ինչպես
ընտելացված կենդանիների պարագաներում: Մարդկային
պարագայում նրանք զանգվածայնաբար ուծացվում են վերածվելով
«մուտանտների», վատագույն դեպքում՝ մամլյուկների...
ԷԱԲԱՆԱԿԱՆ
իրականություն և խնդրականներ: Ասվեց, որ այն
համապատասխանում է էութենական իրականությանը և
ներաշխարհային հոգևոր կառույցի վերին՝ ոգեկական ոլորտին,
հասարակայնորեն՝ հավատամքային կառուցին (որպես զգայական
«արվեստների» և բանականություն-գիտական ասպարեզներից
տարբեր այլ բնագավառ), իսկ տիեզերաբանորեն՝
ֆիզիոլորտ-կենսոլորտ-ներոլորտ (նոոսֆերա)
2 նույնպես
եռահարկ կառույցի վերին գոյացությանը: Այն այլևս
աննյութական է, զուտ հոգևոր, կարծեք անմիջական կապ չունի
կեցական ու գոյաբանական իրականությունների և խնդրականների
հետ: Այն աստիճան, որ զուտ մատերիալիստական
մարքսիզմ-լենինիզմը կրոնները որակում էր որպես
«ժողովուրդների օփիում»: Այսուհանդերձ չանդրադառնալով, թե
ինչո՞ւ ժողովուրդները կամ էակները կարիք ունեն այդ
«օփիումին», երբ գիտենք, որ կենսահամակարգերը և ինքը՝
մայր Բնությունը, որոշակի անհրաժեշտությամբ իրենք են
հալյուցինոգեն բնանյութեր արտադրում: Իսկ այլորեն,
հատկապես ստեղծագործական ասպարեզներում այդ հաճախ
ներկայանում է որպես ներշնչանք կամ ոգեշնչում, կտրուկ
բարձրացնելով հոգևոր և արարչական ակտիվությունն
ու արդյունավետությունը, թե՛ ինֆորմացիոն-հոգեէներգետիկ և
թե՛ բովանդակական, ավելին՝ տիեզերաբանական և էութենական
առումներով: Սկզբունքորեն, դրան
լինում են հանճարեղ գլուխգործոցներ կամ մեծ բացահայտումներ:
1 Աչքն օժտված է լույսի երեք
տեսակի ընդունիչներով, որոնցից յուրաքանչյուրը
զգայուն է որոշակի երկարության գույնային ալիքների
նկատմամբ: Սակայն, դրանք տեսողական դաշտում
համադրվում և ընկալվում են միասնաբար, ինչպես
գունավոր հեռուստատեսության կամ տպագրության
պարագաներում: Բերվող զուգահեռները
պատահականություններ չեն` այլ տիեզերական նույն
օրինաչափությունների տարբեր «վարիացիաներ»
(մանրամասն տես «Հայտնություն», էջ 118-121):
2 Ֆիզիոլորտ-նյութական
մոլորակը իր ֆիզիկական էներգատեսակներով,
կենսոլորտ-կենսանյութի
ու կենսաէներգիաների ամբողջությունը, ներոլորտ
(հուն. նոոսֆերա)-երկրագնդի ինֆորմացիաներով
հագուրդ աննյութական շերտը, ինչպես այլորեն
Տիեզերքի նյութ-էներգիա-ինֆորմացիա էվոլյուցիոն
հիերարխիայի պարագայում:
3 «Տեսանելիները
ժամանակաւոր են` անտեսանելիները` յաւիտենական
(երևույթները և էությունները: Ծ.Մ.)» (Պողոս
առաքեալ: Բ Կորնթ. Դ, 16-18: «Հակադրութիւն
տեսանելիի եւ անտեսանելիի»): |
Այստեղ շատ չտարածվելու համար միայն ասենք, որ դեպի այդ վերին
իրականություն են տենչում մեր վեհ, ոգեղեն, նվիրական ու
հաճախ անհասանելի թվացյալ տեսլականները, ինչպես
անմահությունը, հավերժությունը, անանձնական տենչանքներն ու
«պլատոնական սիրը», հաստատուն ու հավերժական արժեքները,
ինչպես նաև երանելիության «յոթերորդ երկինքը»3:
Եվ պարզվում է, դրանք սոսկ երևակայական տեսիլքներ չեն,
այլ՝ անխուսափելիորեն քայքայվող նյութին ու ֆիզիկական
տիեզերքին հետևելիք կիբեռնետիկական ինչ-որ «վերջնական
վիճակ», գիտականորեն՝ ելակետային Եզակիություն (ըստ
Տիեզերքի բաբախող մոդելի ), հավատամքային տարբեր
համակարգերում՝ «երկնային արքայություն», Բրահմա, Էոն կամ
գերԷություն: Եվ քանզի էվոլյուցիան ընթանում է նյութականից
դեպի աննյութական, երևույթներից դեպի էություններ, ինչպես
հենց ֆիզիոլորտ-կենսոլորտ-ներոլորտ(
նոոսֆերա) վերաճի
պարագայում, այդ տեսլականները դադարում են ցնորական կամ
սոսկ միստիկ բնորոշվել, այլ ներկայանում են որպես
նպատակահարմարություն և գերնպատակ
4:
Էվոլյուցիոն արդի մակարդակում՝ գոնե
վիրտուալ, «հնարավոր» իմաստով: Եվ դեռ շատ ավելին:
Պարզվում է, որ հենց այդ տեսլականներն ու երևակայությունն
են առաջնորդում մարդկությանը դեպի «վերջնական վիճակ», իմա՝
մարդկության ինքնակատարելագործում, վեհացում, հզորացում և
վերաճը գերմարդու կամ տիեզերամարդու: Այնինչ, մահը,
էնտրոպիան, «չարիքը» և անէացման սարսափը կատարում են այն
դերը՝ ինչը սլացող ավտոմեքենայի հետևում ռեակտիվ և
առաջամուղ «մրրիկները»: Պարզ է նաև, որ էաբանական
իրականությունն ու դրա պայմանները գոյաձևերին ընձեռում
են կայացման ու էացման անհամեմատ գերակա հնարավորություններ՝
քան կեցական և գոյաբանական «ատրիբուտները»: Այնպես՝ ինչպես
ֆիզիկապես տկար հանճարն է ունակ իր բանական և հոգևոր
զորությամբ ոչնչացնելու ողջ բուսակենդանական աշխարհը,
տեղափոխվելու այլ մոլորակներ կամ արարելու առավել
նպաստավոր պայմաններ, ապահովելով իր հարատևումը, կայացումն
ու դեռ էացումը, թեև կարող է ֆիզիկապես զոհ գնալ
շնագայլերին և անգամ կարիճների խայթոցին:
Մինչդեռ, անգամ սովորական
մահկանացուների համար էաբանական, նույն այդ էութենական
իրականությունը ամենաապահով տիրույթն է:
Այնտեղ գործում են բոլորովին այլ
օրինաչափություններ, փոխհարաբերություններ և էացման
կենսապայմաններ: Էակներն առավել հասուն են, ազնիվ, վեհ ու
գիտակից, նրանց միջև հակադրություններն ընթանում են առանց
մեծ բախումների, ինչպես արդեն այսօր քաղաքակիրթ որոշ
հասարակություններում: Իսկ ընդհանրապես նմանները դժվար են
ենթարկվում հիպնոսներին, առինքնումներին և այլազան
խարդավանքներին: Այդ միշտ էլ եղել է մարդկության մեծագույն
երազանքը, որին էլ առաջնորդում է էվոլյուցիան:
Այդպես, կեցական-գաղափարաբանական-էաբանական,
ինչպես և երևույթական-գաղափարական-էութենական
իրականությունները կամ երկրաչափական
կետը-գիծը-մակերեսը-ծավալը ( դեռ չխոսելով
այլ չափությունների մասին) դրսևորվում են
համատեղ և միաժամանակ, հոլոգրամի պես
յուրաքանչյուրը պարունակելով մյուսների աղոտ հատկանիշները,
հիերարխիկ վերին աստիճանները՝ առավելաբար նախորդների,
իսկ գագաթում՝ ողջն ամբողջությամբ, առավել հստակ ու
պայծառ: Այնպես, ինչպես Մեծ Պայթյունից առաջ
չնչնագույն-աննյութական Եզակիությունը (10
-33
սմ -«Պլանկի պատ») կամ, ըստ էիզմի
նույն գերԷությունն է այլորեն պարունակել ողջ ու անսահման
Տիեզերքը: Ավելի ստույգ՝ նրա
նախատիպ-նախագաղափար-էությունները:
Հասկանալի է նաև, որ էաբանական իրականությունն
ունի իր ուրույն խնդրականները, որոնք կեցության մեջ կարծեք
հրատապ չեն, շատ հաճախ անտեսվում են, վատագույն դեպքում
չեն գիտակցվում, լավագույն դեպքում ընկալվում են որպես
սոսկ հոգևոր «զեղումներ»: Մինչդեռ հենց այդ էլ պատճառ է
դառնում ստորին իրականություններում գոյաձևրի
ինքնաքայքայմանն ու անկմանը: Այս մեկ հանգամանք առավել
ակնհայտ է հենց հայոց պարագայում, որը ԽՍՀՄ-ի փուլուզումից
հետո ստանալով հանգամանքների պարգև, դարերով երազած
անկախությունը մնաց սոսկ կեցական, իմա՝
քաղաքական, ոչ անգամ լրջորեն տնտեսական ու հասարակական
իրականությունում, կորցրեց ամենայն և գոյաբանորեն
հայտնվեց անհետացման եզրին
5: Առավել ակնհայտ՝ նույնը
նաև վերջին երկու հազարամյակների ընթացքում: Մինչդեռ,
անհամեմատ վատթար գոյապայմաններում «նորածին» խորհրդային
միություն ոչ միայն դիմացավ՝ այլև աներևակայելիորեն
հզորացավ, շնորհիվ գաղափարա-գոյաբանական իր աշխարհայացքի
ու սկզբունքների (
տնտեսա-հասարակական բազիս և հոգևոր վերնաշենք) և փլուզվեց հենց դրանց թերության
պատճառով, երազելով՝ բայց չհասնելով էաբանական
իրականության...
4
Նպատակ- կիբեռնետիկական
առումով, ամեն մի ինքնակարգավորվող համակարգի որևէ
ալգորիթմով (գործողության նախնական տվյալներ)
տրված վիճակ, որը փոփոխվող պայմաններում ստանում,
պահպահում է այդ համակարգը:
Նպատակահարմարություն-բնական կամ արհեստական
համակարգի այնպիսի կառուցվածք և նրանում տեղի
ունեցող պրոցեսների այնպիսի ուղղվածություն, որոնք
ապահովում են համակարգի որոշակի վերջնական
վիճակը:
5
Միայն իր վարչապետության ընթացքում Վ.
Սարգսայանը կարևորեց բարոյահոգեբանական գործոնը,
ավա՝ղ, սոսկ տնտեսական բանագավառում, մինչդեռ Գ.
Նժդեհը «ներցեղային բարոյականը»՝ ընդհանրապես
գոյաբանական խնդրականներում: |
Արդ, հայերը առանց դրա հարատևման չնչին իսկ
շանս չունեն: Որպես ակնհայտ օրինակ հրեաների կենսափորձն է,
որոնք գտնվելով անհամեմատ վատթար գոյապայմաններում,
ճանաչելով հանդերձ ոչ պակաս սահմռկելի եղեռն, ոչ միայն
գոյատևեցին՝ այլև կայացան ողջ աշխարհում և ունեն էացման
լավագույն հեռանկարներ ( մինչև իսկ այլ
մոլորակներում...): Մինչդեռ մենք եղեռնի հետ հայրենիք
կորցրինք, նրանք եղեռնի հետ հայրենիք գտան: Եվ այդ իրենց
հենց էաբանական տեսլականների շնորհիվ, իրենց սեփական
ներաշխարհի ու խնդրականների, ամբողջ մի երկհազարամյակ
կրկնելով «Հաջորդ տարի՝ Երուսաղեմում»...
Մինչդեռ,
հայերը հղանալով և ունենալով Է-էության պես ցայսօր
անգերազանցելի և համամարդկային աշխարհայացք, «հավատացին
ուրիշ Աստծո», երբ հրեաները խաչեցին նրան և իրենց
ուսմունքը պարտադրելով աշխարհին փառավորպես գոյատևեցին ու
կայացան, շնորհիվ հենց այդ էաբանական գործոնի:
Բարեբախտաբար, որպես Հայր գերԱստվածություն, Է-էությունը
մնաց հայ առաքելական եկեղեցում, Վազգեն Ա-ն վերառեց այն
մոռացության թմբիրից, իսկ ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային
Իմաստության Տաճարը գիտականորեն հիմնավորեց
այդ գերհասկացության տիեզերաբանական հիմքերն ու հայոց վերաօժտեց սեփական ու
համամարդկային աշխարհայացքով:
Այժմ,
ստուգողական մեկ հարց: Քանի՞ հայ քաղաքական գործիչ
կարող է ընկալել այսքան պարզ ներկայացված խնդրականների էությունն
ու անշրջանցելի անհրաժեշտությունը, երբ շատերը նժդեհյան
«ինքնաճանաչման» կամ «ներազգային բարոյականի» հրամայականն
անգամ,
դպրոցականների պես անվերջ կրկնելով հանդերձ, այդքան չեն կարևորում:
Կամ «վերածնունդ», «ազգային գարթոնք» և
նման ամպագոռգոռ շարժումներից այդ քանիսն են գոնե
նվազագույն չափով պատկերացնում դրանց իրականացման ուղիներն
ու մեխանիզմները: Էլ չխոսելով «հայապահպանում»
աներևակայելիորեն անհեթեթ պատկերացման մասին (երևի դրանից
էլ «թթվել» ենք...) կամ չարենցյան «փրկություն
հավաքականությամբ» կարգակոչի, երբ ազգը ոչ թե քանական՝ այլ
անվերջ զարգացող հոգևոր-որակական գոյացություն է, իսկ
տխմարների հավաքականությունը ավելի մեծ տխմարություն...
Այս առումով, նույն քաջակորով
զորավարը ինքնաբերաբար հանգեց գոյաբանական ու մասամբ
էաբանական փնտրտուքներին
և ազգերի ինքնանորոգման, վերադաստիարակման
գաղափարին ( իհարկե իր նախորդ ազգակիցների՝
Ալիշանի, Դ. Վարուժանի և այլոց,
ինչպես նաև դարաշրջանի ներշնչմամբ): Նույնը նաև Հայկ
Ասատրյանը, մինչ այդ՝ Խ. Աբովյանը, մասամբ Մ. Նալբանդյանը,
Ռ. Պատկանյանը և այլք: Իսկ ավելի վաղ՝
Վռամշապուհ արքան, կաթողիկոս Սահակ Պարթևը
և մեծն Մեսրոպ Մաշտոցը սոսկ հայ գրերի
վերառմամբ ու արդիականացմամբ ապահովեցին հայոց գոյատևումը,
որն էլ ամրագրեց պատմահայր Մ. Խորենացին, ապա այլ
երախտավորներ:
Մինչդեռ քաղաքական գործիչների մի ամբողջ բանակ կեցական
խնդրականներից վեր չկարողացավ կանգնել ու տեսնել:
Եվ այդ առաջին հերթին «աշխարհահռչակ գիտնական», Հայաստանի երրորդ հանրապետության
առաջին նախագահը, որի համար առաջնահերթ էր միայն իբր հայ
անկախ պետականության վերականգնումը և վերականգնվեց...
ավազակապետություն, այն էլ ամբողջովին կորցնելով
անկախությունը: Մինչդեռ, առաջին 5-6 տարիների ընթացքում,
երբ հյուսիսայն արջը խռմփոցի մեջ էր, հնարավոր էր ձևավորել
նաև «բանական բանակ», դիմակայելու համար գալիք
իրադարձություններին ու խուսափելու գոնե գոյաբանական արդի
արհավիրքից: Այնինչ ԷՈՒԹՅՈՒՆ միաբանություն տրվել էր հենց
այդ գոյաբանական-էաբանական գերխնդրականների
հանգուցալուծմանը և դրածոների ձեռքերով հալածվում էր հենց
դրա համար, մինչև 1999 թ. հոկտեմբեր 27-ի մեր եղած-չեղած
անկախության գլխատումն ու հայրենիքից մեր արտաքսումը:
Եվ
այդ է եղել ու մնում հայոց պատճառահետևանքային ողջ դժբախտությունը
( նույնը Պապ թագավորի պարագայում... ),
ավա՜ղ, ինչպես և այսօր,
անգամ ազատատենչական այս բուռն խմորումների մեջ:
Արդ, ուզում
ենք հուսալ, որ ըստ սույն «օպտիկական պրիզմայի»
եթե ոչ քաղաքական այրերը, ապա գոնե դեռևս
արթմնի ու կենսունակ հայորդիք, կկարողանան
վերլուծել քաղաքակա-հասարակական գործընթացները և ըստ այդմ
դասակարգել ու կարևորել հրատապ, ընթացիկ, կարևոր թե պակաս,
կեցական, գոյաբանական
թե էութենական խնդրականները, ինչպես և
ճակատրակախաղում հաշվարկելով հնարավորինս հեռահար քայլեր,
ի վերջո կռահելու համար «Ազգ և նոր հազարամյակ» քառահատոր
նախածրագրի չորրորդ՝ «ՁԻՈՒ ՔԱՅԼԸ»: Քայլ,
որը Քուռկիկ Ջալալու թռիչքն արժե...
Մինչ այդ, «կյանքի, ճշմարտության և
ճանապարհային» փորձություններում սույն անշրջանցելի
«օպտիկական պրիզման» անհրաժեշտաբար պետք է ծառայի որպես ուղեցույցը
ոչ միայն հնարավոր «հետիոտների», «ձիավորների» թե «թևավոր
պեգասների» համար՝ այլև ցայսօր և այսուհետ ներկայացվելիք
մեր հարատևման, կայացման ու էացման ծրագրի մասնակիցների: Ըստ
այդմ էլ հարկ է ընկալել, դասակարգել, վերլուծել ու
քննարկել նախորդ և հետևելիք նյութերը:
Այսուհանդերձ, էաբանական հարթությունում
գոյապայքարն ու գործունեությունները բնավ չեն նշանակում
կեցական և գոյաբանական խնդրականների անտեսում:
Ընդհակառակը, այն ակնկալում է առավել եռանդուն և առավել
նպատակային կացութաձև ու գործունություն բոլոր
իրականություններում: Այնպես, ինչպես
կեցական-գոյաբանական-էաբանական հիերարխիկ
վերին աստիճանն է ընդգրկում ամբողջը առավել հստակ ու
պայծառ, իսկ հոգևոր ակտիվությունը լինում է բանիմաց,
առավել արդյունավետ, լավատեսական ու
բերկրալի: Եվ այնպես, ինչպես արվեստի բոլոր
գլուխգործոցներն են լինում զգացմունքայնորեն՝ հուզական,
բանականորեն՝ իմաստուն և ոգեղինությամբ՝ աստվածային,
ընդգրկելով ներաշխարհային եռահարկ կառույցի բոլոր
ոլորտները միաժամանակ:
Իսկ ամենակարևորն այն է, որ այդ գործընթացում դուք աննկատ
ինքնանում եք, ինքնանույնանում, կայանում ու հակվում
էացման, ճառագելով ու վարակելով ձեր հետնորդներին,
մերձակիցներին ու շրջապատը, ինքներդ գտնվելով էութենական
ամենաապահով ու ինքնարարաչական տիրույթում: Այսինքն այն՝
ինչն էլ տվյալ դեպքում մեր և ընդհանրապես լինելության ու
բոլոր ինքնակարգավորվող համակարգերի գերնպատակն է, մինչև
«վերջնական վիճակ»:
Ի վերջո լինելիությունը ինքնին
ինքնարարում է ու հավերժ արարչագործություն, իսկ դրանք՝
հոգեէներգետիկ գեներացման աղբյուր,
կայացման ու էացման անսպառ բերկրանք, ոգեղեն
երանություն և լինելության իմաստավորում: Ի հեճուկս.
«Համաշխարհային թախծի» (Ջ.Գ.Բայրոն), «համաշխարհային
ձանձրույթի» ( Շ. Բոդլեր) և «համաշխարհային ունայնության»
( Էություն... )
Ալեքսանդր Արորդի
Վարպետյան Հինալի կղզի, 19.04.2013թ.
Հ.Գ. Էիզմին և Էություն
ոգե-գաղափարական համակարգին ( ԷՈԳՀ) քիչ-թե շատ ծանոթ
անձանց համար սույն ուղեցույցը թերևս նորովի թարմացում է,
այլոց համար՝ փոքր-ինչ անսովոր դիտարկում: Ուստի հետագա
խորացումների և նեյրոբիոլոգիական-աշխարհայացքային
արմատական «ֆորմատինգի» համար անհրաժեշտ է ծանոթությունը
զուգահեռաբար սկսել «Էություն» ուսմունքից (Երևան-1995թ.,
Երևան «Նոյյան տապան», Լոս Անջելես «Պերճ» գրախանութներ):
Այդ անհրաժեշտ է այնքանով, որքանով սույն
մեթոդաբանության մուտքը հայրենի հասարակական՝ առավել ևս
քաղաքական դաշտ, մոտ ապագայում չի հեռանկարվում: Մինչդեռ
աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական փոթորկումներում հայոց
«տապանը» խորասուզվում է անկասելի արագությամբ:
Առայժմ միակ հույսը մնում են դեռևս գիտակից ու վճռական «նավաբեկյալները»:
Իսկ եթե Նոյի մեկ ընտանիքից հնարավոր էր
ողջ մի մարդկություն վերասկզբնավորել, ըստ Վ. Սարոյանի մեկ
զույգ հայից՝ հայություն, ապա անգամ սակավաթիվ նրանցից՝
առավել ևս: Երիցս առավել, որ այսօր
կենդանական աշխարհում անհամեմատ գերակայող, բայց
համեմատաբար սակավաթիվ ողնաշարավորները սերվում են երբեմնի
զրահավոր հրեշների մեջ ընդամենը 3 սմ «պիկայա» ձկնիկից,
իսկ ըստ մարդաբան և փիլիսոփա Տեյար դե Շարդենի.«Գերմարդը
պետք է ծլարձակի, ինչպես անեն մի ցողուն՝ Մարդկության մեկ
բողբոջից» («Մարդու ֆենոմենը», Երևան-1998, էջ 202):
¡ ¡
¡
|
|
|
|