|
|
ԱԶԳԱՅԻՆ
«ՀՈԳԵԴԱՇՏ»
(
ուղեցույց- 3)
|
|
Տարտղնած
մեխերը մեկ առ մեկ ուղղորդելու փոխարեն
բավական
է ունենալ զորեղ մեկ մագնիս:
Ցանկացած համակարգում կարևորագույն են ներքին
հարակցումները: Նյութի պարագայում դրանք մանրամասնիկային
ներքին կապերն են, որևէ երկրի տնտեսության մեջ՝
ճանապարհներն ու հաղորդակցության միջոցները,
կենսահամակարգերում՝ նյարդային համակարգը, գլխուղեղում՝
նեյրոնային հարակցումները, որն էլ բնորոշում է
մտածողության և ընդհանրապես հոգևոր հասունության որակը:
Իսկ ընդհանրապես՝ ամբողջացնում և կենդանացնում է
համակարգը, հակառակ դեպքում՝ ինքնաքայքայում: Մարդկային
հանրույթների, իսկ ավելի որոշակի՝ ազգերի պարագայում այդ
նրանց հենց «վիրտուալ»-աննյութական հոգի-հոգեդաշտ-ներաշխարհն է
( այլաբանորեն՝ «հոգևոր հայրենիքը»,
ավելի ընդարձակ՝ համամոլորակային ներոլորտ-նոոսֆերան),
ազգ կարգավիճակի հիմնական նախապայմանը, նույնիսկ եթե
կենսաբանական հանրույթը տարտղնած է աշխարհով մեկ կամ
գտնվեր այլ մեկ մոլորակում:
Լավագույն վկայությունը հրեաների կենսափորձն է: Լինելով
համասփռված ողջ երկրագնդով մեկ, նրանք միմիյանց հետ
շաղկապված են թե՛ ոգե-գաղափարապես (թալմուդ, ավանդույթներ,
սիոնիզմ ) և թե՛ հաղորդակցական ամենատարբեր միջոցներով ու
գործառույթներով: Նկատենք, որ էլեկտրոնային ցանցերը
հիմնականում նրանց մտահղացումներն են կամ գործունեության
ասպարեզը: Կարելի պիտի լիներ մասնակիորեն նույնն ասել նաև
հայոց մասին, սակայն սոսկ հատվածաբար, առանձին
կուսակցությունների, հայրենակցական միությունների թե նման
այլ կառույցների վերաբերյալ, բնականաբար խիստ թերզարգացած
և տարերային: Իսկ առավել կազմակերպվածը խորհրդային
իրականության ռուսամետ վերապրուկն է և աներևույթ
«ոստայնը», անգամ եթե դրանց բոլոր օղակները միմյանց հետ
անմիջականորեն շաղկապված չեն: Ըստ գործակալական սկզբունքի,
նրանք սևեռված և առաջնորդվում են «հյուսիսային աստղով»:
Ուստի,
նույնքան օրինաչափ և անհրաժեշտ է մեր պարագայում նույնպես
ունենալ նման մի «աստեղնային տեսլական» կամ էութենական
փարոս, ինչպես նաև հաղորդակացական համապատասխան միջոցներ:
Նկատի առնելով հայոց սփյուռքը և էլեկտրոնային
հաղորդակցությունների օրըստօրե աճող հնարավորությունները,
«Էություն» միաբանությունը իր «Ազգ և նոր հազարամյակ»
նախածրագրի առաջին «ԷԱԿԱՆՔ» հատորում (Երևան 2002թ., էջ
97-98) բարձրաձայնեց «ինտերնետային ազգի» գաղափարը, ինչը
նույն թվին Սփյուռք-հայրենիք համաժողովում, աչքաբաց
ռեֆերենտների խորհրդով, բայց առանց հասկանալու «կրակեց» Ռ.
Քոչարյանը: Այնինչ, մեր կանխատեսումները առավել ճշմարիտ
դուրս եկան, քան ենթադրում էինք: Ոչ միայն էլեկտրոնային
միջոցների ու ցանցերի հեղեղմամբ ( Facebook,
LinkedIn,Twitter, Digg, Reddit, և այլք ), այլև
արտագաղթով ու սփյուռքի ահագնացմամբ: Առավել ևս
համաշխարհային միգրացիաների եռուզեռման և թնջուկի պես
մոլորակի ավելի ու ավելի փաթեթավորման պայմաններում:
Արդ, գոյապահպանումից
ավելի ապագայի վերակառուցման և ազգային միջուկի հիրավի
վերածննդյան համար հաղորդակցական այդ միջոցները դառնում են
անշրջանցելի, հնարավորության դեպքում՝ այդպիս ազգային մի
«սոցցանց», ինչը ծրագրավորողների առաքելությունն է և
կլիներ նրանց հնարամտության արգասինքը: Եվ այդ նաև
հայրենիքի անկախության պայմաններում և մասնավորապես
ապագայում: Մինչ այդ պիտանի են
գոյություն ունեցող միջոցները: Հարկ է միայն տարբեր
գաղթօջախներում գտնվեն կամ ինքնաբացահայտվեն պայծառատես,
հավատավոր ու տեսլահար հայորդիք, յուրաքանչյուրը ստեղծելով
ու ընդլայնելով հարակցումների իր շրջանակը: Ընթացքում այս
երևույթը կարող է ստանալ «ձեթային կաթիլների» էֆեկտ և
աստիճանաբար ծածկել ողջ սփյուռքը, անշուշտ ներառելով նաև
հայրենիքը:
Անշուշտ, այդ ամենը կարծեք նորություն չէ,
կատարվում է ինքնաբերաբար, բնազդների թե հանգամանքների
բերումով: Սակայն, նախ հիշեցնենք, որ այդ միմիայն միջոց
է, ինչպես ամեն մի գործիք, ինտերնետը կամ հեռուստացույցը,
բայց դեռ ոչ բովանդակություն: Թեև որպես այդպիսինը այն
նույնպես կապակցող «տեխնիկական» հանգամանքը է: Իսկ
տեսլահար ու հավատավոր հայորդիք թե շրջանակներ կան
ամենուր: Փաստորեն մնում է հաստատվեն ու հարակցվեն, վասն
այդ գտնելով էութենական «փարոսը» կամ ընդհակառակը՝ այն
նրանց ուղղորդի և հարակցի:
Եվ այստեղ էլ
քանակը որոշիչ չէ: Այս գործընթացում գերկարևոր է
«բովանդակությունը», ոգե-գաղափարական նույն «մագնիսը» կամ նպատակային տեսլականը, նախագծի բուն էությունն ու
դրան հասնելու գոնե հիմնական ուղիները: Դրանք բոլորն էլ
առնչվում են տիեզերական օրինաչափությունների,
ապագագիտության, համամարդկային էվոլյուցիոն հեռանկարների և
էիզմի հիմնադրույթների հետ: Այդ իսկ նպատակով, փորձում
ենք ընթացիկ խնդրականները պարբերաբար զուգորդել մատչելի
օրինակներով և էիզմի առանձին դրույթներով: Զի, էիզմի
թվացյալ անմատչելիությունը մնում է հիմնական խոչընդոտը,
ինչն էլ վաղ թե ուշ հարկ է լինելու հաղթահարել գոնե էական
անհատների ու շրջանակների կողմից: Առայժմ դրան կարող են
ծառայել սույն www.eutyun.org կայքը, զուգահեռ ու
տարատեսակ բլոգեր և Էության թե հարակից նյութերի
թվայնացումները, ինչպես նաև դրանց վերաբերյալ
քննարկումներ, մտափոխանակություններն ու ֆորումները:
Առայժմ միայն հուշենք, որ նշյալ էվոլյուցիոն հեռանկարները
ուղղվում են դեպի ամենայնի ինֆորմատիզացում և...
ինֆորմատականացում (վերջինս՝ առանձին շարադրանքով ), ինչին
էլ մասնակիորեն ծառայելու է «ազգային հոգեցանցը»: Իսկ ըստ
էիզմի, նյութ-էներգիա-ինֆորմացիա-էություն էվոլյուցիոն
սանդղակում այդ ֆենոմենը միջանկյալ աստիճան է (
http://www.eutyun.org/S/E/GN/Informacia.htm ):
Տարբեր առիթներով նշել ենք, որ կեցականորեն դրանց
համապատասխանում են նյութա-ինդուստրիալ, էներգետիկ և արդ
ինֆորմացիոն դարաշրջանները, յուրաքանչյուրը իր
փիլիսոփայությամբ ( մատերիալիզմ, էներգետիզմ,
սիանտոլոգիա-գիտաբանություն ևն ): Զուտ ինֆորմացիոն
դարաշրջանին հաջորդելու է էութենական իրականությունն ու
հոգևոր-գիտակցական վերաճը, նույնպես իր Էություն-էիզմ
յուրօրինակ աշխարհայացքով (դրանք եղել և «կոնվեկցիոն
շրջանառության» մեջ միշտ էլ վերադառնում են նորովի ): Եվ
այդպես մինչև համատիեզերական «վերջնական վիճակ»: Այսինքն՝
վերադարձը տիեզերաբանորեն Եզակիություն, ըստ էիզմի՝
գերԷություն:
Մինչ այդ՝
«երկրային արքայություն», որպես հավերժության ճանապարհ:
Բնականաբար, ըստ «բնական ընտրության»: Ուստի.
«Սլացող թիրախին միշտ
էլ անհրաժեշտ է նշանառել թռիչքից առաջ...»:
Հ.Գ. Սույն թվի սեպտեմբեր 3-ից հետո ռուսական շրջանակներից «ռուսամետ
էլիտայի» ձևավորման հորդորը, իսկ ռուսահայ գործակալների
կողմից Հայաստանը սփյուռքի «էպիկենտրոն» դարձնելու
կարգակոչերը ահազանգում են, որ «օկուպանտները» միայն
Հայաստանով չեն սահմանափակվելու և դրա համար օգտագործելու
են իրենց բոլոր լծակները, այդ թվում նաև էլեկտրոնային և
վիրտուալ: Իսկ այնպես, դասական ընդդիմությունը և յուրացման
տեխնոլոգիաները իրենցն են ու իրենցը: Ստացվում է, որ
ազդեցություն-հակազդեցություն բնականոն սկզբունքով այդ
նրանք են ակամա մեզ հորդորում ինքնապահպանության բնազդով
թե գիտակցությամբ ինքակազմակերպվել ըստ ժամանակի պահանջի:
«Ջուրն անշուշտ
ինքն է գտնում իր ճամփան, սակայն տեղանքի թելադրանքով»...
Ալեքսանդր Արորդի Վարպետյան Մարսել, 29 սեպտեմբեր 2013թ.
¡
¡
¡
|
|
|
|