ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
                               ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ     
                                 
17. 01.2016թ.
                                                                     
 
ԷՎՐԻԿԱ !!!
  http://lenta.ru/articles/2016/02/10/ccc/

   
                       
                        
Ըմբռնել անհասկանալին՝
        այդ ճիշտ հարցի կես պատասխանն է:
             
   
      Տարբեր առիթներով ներկայացրել ենք էիզմի առանձին դրույթների կռահումներն ու ակնարկները մեծ մտածողների դատողություններում (տե՛ս այստեղ ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ ենթաբաժինը ): Զուգահեռաբար գիտական նորանոր բացահայտումները առնչել էիզմի դրույթների հետ և ըստ այդմ ամրագրել ու երբեմն լրացրել դրանք (մասամբ տե՛ս. ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ և ԽՈՀԱՇԽԱՐՀ - http://www.eutyun.org/S/E/X/X-I.htm ենթաբաժինները): Ընթացքում ազդարարել նաև, որ «բաբախող Տիեզերքի» մոդելը ավելի ու ավելի է շրջում տիեզերագիտական վերին շրջանակներում:  Այն, որ Բիգ Բանգը տիեզերքի սկիզբը չէ և որ դրանից առաջ եղել է ինչ որ բան, թերևս այլ քաղաքակրթությունները, կենտրոնական տեղ է զբաղեցնում գիտական աշխարհում: Կանադայի Օտնարիո նահանգում 1999 թ. հիմնված և 2001 թվից գործող տեսական ֆիզիկայի Institut Périmètre (Perimetre Institut for Theoretical Physics-PI) հետազոտական կենտրոնը իր 60 մշտական գիտաշխատողներով տարիներ ի վեր բևեռված է այդ խնդրականի վրա:

   Եվ ահա, համեմատաբար վերջերս դրանց է միացել բոլորովին այլ մեկ հետազոտական համագործակցություն՝ ՝ ի դեմս Ռոջեր Փենրոուզ-Վահագն Գյուրզադյան տեսության կամ վարկածի: Ըստ այդմ, Տիեզերքը մինչև Բիգ Բանգ կամ Մեծ Պայթյուն պարբերաբար ունեցել է ԷՈՆ կոչվող ցիկլային զարգացումներ 1 : Ամեն մի ցիկլից հետո, նյութական տիեզերքը փոշիանում է Սև խոռոչներում և վերածվում էներգիայի և ինֆորմացիաների, իսկ Սև խոռոչները գոլորշանում են Ս. Հավկինգի էֆեկտով: Այս վարկածը համապատասխանում է ռուս. ֆիզիկոս-մաթեմատիկոս Ա. Ֆրիդմանի վարկածներից մեկին, արդ հաստատված ընդլայնվող տիեզերքով (1922 թ: Տե՛ս «Էություն», էջ 158-162 ):
     Ենթադրվում է, որ Սև խոռոչները գոլորշացումից կամ բախումներից հետո ( ինչպիսինն ազդարարվեց վերջերս գրավիտացիոն ալիքների հայտնաբերման վերաբերյալ.  https://fr.wikipedia.org/wiki/Onde_gravitationnelle
...  ) նախորդ ինֆորմացիաները փոխանցվում են և պարունակում կյանքի վերահայտնության համար տվյալներ ( ինֆորմացիոն հիպոթեզի սահմաններում՝ «պանսպերմեր» ՝ միկրոմարմինների սպորներ
2 ): Այուհանդերձ, չի խոսվում ինֆորմացիաներից վեր կատարյալ վերացական էությունների մասին ( տե՛ս այստեղ.  ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ  հոդվածը ) և ինչպե՞ս են դրանք նախորդ Էոնի գերզարգացած քաղաքակրթությունից փոխանցվում ու սկզբնավորում հաջորդ Էոն կամ Յուգա դարաշրջանը... ( հինդուիզմում, ըստ Բրահմայի «գիշերներ ու ցերեկներ» ցիկլերի: 4 յուգա= 1 Մահայուգայի = 4 320 000 տարի: Այնքան՝ որքան համարյա հոմինիդների հայտնությունը երկրի վրա…
):

    Այսինքն, խոսք չկա նախաստեղծ էությունների, ոչ էլ ինֆորմացիաներից դրանց «թորման», նոոսֆերայի և վերջապես հոգևոր Տիեզերքի մասին 3...: Այսինքն այն, ինչը մեծամասամբ լուսաբանվում է էիզմով և հատկապես դրա դեռևս անտիպ խորացումներով:
    Մնաց ավելացնել, որ Էություն-էիզմը ուսմունքը հարապարակվել 1995 թ., Perimetre Institut for Theoretical Physics-PI հետազոտական կենտրոնը՝ 2001 թ., Ռ. Փենրոուզ-Վ. Գյուրզադյան վարկածը՝ ընդամենը 6 տարի առաջ ( ենթադրում ենք էիզմի ազդեցությամբ, երբ այն Բյուրականի աստղադիտարանի երբեմնի տնօրեն Արտաշես Պետրոսյանի և աստղաֆիզիկոսների ուշադրության կենտրոնում էր
4), մնալով խիստ գիտական-մատերիալիստական տիրույթում: Մինչդեռ էիզմը մնում է ոչ միայն անբեկանելի՝ այլև ավելի ու ավելի ամբողջական ու հիմնավոր:
    Էություն-էիզմի հրապարակումից ի վեր 21 տարիների ընթացքում հետևողականորեն գիտական նորանոր թեզերից, վարկածներից ու տեսություններից հետո, մենք այլևս չնչին իսկ տարակուսանք չունենք, որ էիզմի որևէ տարբերակով համամարդկային ճանաչումը 7 սարի հետևում չէ:

    Մինչ այդ, էիզմը շարունակում է ամրագրվել առավել ու դեռ գիտական աշխարհի օժանդակել էաբանական կռահումներով: Այնպես, ինչպես միշտ էլ փիլիսոփայական միտքն է առաջնորդել կամ զուգորդվել գիտական պրպտումներով , իսկ երբեմն էլ ինքն հարստացել դրանցով: Եվ այնպես, ինչպես Տիեզերքն է աստիճանաբար բացում իր գաղտնիքները, ըստ մարդկային հասունության...

 
  1 Հայկ. Է-Էություն հիմքով և հուն. –on վերջացանցով գնոստիցիզմից սերվող «դար, դարաշրջան» իմաստով մետաֆիզիկական հասկացություն, երբեմն բացարձակ Աստծո դրսևորումներից մեկը
( «Апокрифы древних христиан», Москва, «Мысль», 1989 г., «Իոհանն- Հովհաննու ապոկրիֆը», էջ 197):
: Հինդուիզմում զուգահեռը՝  Բրահմայի «գիշերներ և ցերեկներ», յուգաներ և կալիյուգաներ:

2  «Պանսպերմիա»-հուն. «բոլոր սերմերի հավաքածուն», այլորեն՝ «կյանքի սաղմ»: Իրականում՝ կ՛եա-կյանք հիմքով անգամ ստուգաբանորեն հենց էություն... : Հմմտ. ըստ էիզմի՝ այլաբանորեն «տիեզերական գեն» կյանքի նախադրյալներով...

  3
Ռ.Փենրոուզն ընդունում է իր տեսության մեջ դժվարությունների գոյությունը: Հատկապես Էոնների մեկից մյուսին անցնելու պարագայում ինչ-որ տարրերի գոյության վերաբերյալ, որոնք կարող էին ընթացիկ  Տիեզերքից ավելի երկարակյաց լինել: Ըստ նրա, այդպիսինը կարող էր լինել էլեկտրոնը, որը սակայն ֆիզիկական տարր է: Մինչդեռ էությունները՝ կատարելապես աննյութական, ավելի վերացական և հավերժական՝ քան ինֆորմացիաները, միաժամանակ հավակնելով լինել «պանսպերմներ»: Իմա՝ բոլոր «սերմերի» վերացական հավաքածուն...

   4 1997 թ. , երբ Վ. Համբարձումյանի աշակերտ Արտաշես Պետրոսյանը նաև ՀՀ Գիտության և Կրթության նախարար էր, փորձ արեց էիզմը մտցնել կրթական համակարգ: Լ. Տեր-Պետրոսյանը իր հրաժարականից առաջ նախարարի այդ նախաձեռնությանը տոն չտվեց: Զարգացումներ չունեցավ նաև Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամո Իսաբեկյանի գոնե վեցամսյա դասավանդման փորձը...

 
 

   
                                             
              Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                                 Մարսել, 13 փետրվարի 2016թ.