Սկզբնաէջ

     
 
                                                  
                                                      
 
ՕԲՍԻԴԻԱՆԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐ

  
  Այժմ հնագիտության մեջ մտած եզրաբանություն և հասկացություն, ըստ որի բնորոշվում են Հին Քարի դարից սկսյալ առևտրական կապերը տարբեր տոհմերի, էթնոսների ու երկրների միջև, հասկանալիորեն ելներով այդժամ քարե գործիքների կարևորությունից և կացութաձևից: Իսկ օբսիդիանային, զի օբսիդիանի կարծր և սուր  բեկորները լավագույնս էին ծառայում տարբեր կտրիչների ու հատիչների պատրաստման համար: Ավելի ուշ դրանից պատրաստել են նաև նետերի, տեգերի ու նիզակների ծայրակալներ, հայելիներ, կնիքներ ու զարդեղեն:
    Ուստի այդ լեռնապարի կարևորությունը կեցության մեջ եղել է անչափ մեծ:
  
     
Օբսիդիանը ( հայ. վանակատ կամ «սատանի եղունգ»)  հեշտ մշակվող և մուգ գույնի ապակեքար է, հրաբխային ապակի` բնականաբար առկա հրաբխային շրջաններում: Ենթադրվում է, որ այն անհրաժեշտության բերումով սահմանափակել է քոչվորությունը, իսկ մյուս կողմից ծառայել որպես փոխանակման ու առևտրի սաղմնավորման միջոց: Այստեղից էլ «օբսիդիանային ուղիներ» բնորոշումը, թեև դրանք ծառայել են նաև այլ բնանյութերի ձեռքբերման ու փոխանակման համար:  Օրինակ, Հայկ. լեռնաշխարհի կենտրոնում գտնվող Չայոնու թեփե հնավայրում ( բնակեցված Ք.ա. 8-րդ հզ-ից, հիշատակվող հնավայրերը տե’ս Նկ. 1 և Նկ. 15a)  հայտնաբերվել են Միջերկրական ծովի ծովախեցիներ, ինչը խոսում է դեռևս այդժամ աշխույժ և հեռահար փոխանակությունների ու առևտրի մասին:     
     Այլ մեկ հանգամանք: Կովկասյան որոշ  հնավայրերում գտնված են քիչ օբսիդիանային գործիքներ, այն էլ առանց արտադրական թափոնի: Ուստի ենթադրվում է, որ դրանք ներմուծվել են պատրաստի մինչև 300 կմ հեռավորությունից` դրանցում «մասնագիտացած» վաճառականների միջոցով (ЭС-135, աղբյուրները` վերջում): Այլ պարագաներում տեղափոխվել է հումքը, որի մատակարարման օջախները տեղակայվում են ըստ հանքանյութի կազմության:       


    
 Որպես հրաբխային երկիր Հայկ. լեռնաշխարհը հարուստ էր օբսիդիանի հանքավայրերով (Նեմրութ-թաղ` Վանա լճի ավազանում, Արտենի` Արագած, Ակունք` Հատիս լեռ , Գութանասար ևն, մանրամասը տե’ս «Ծննդոց Այա», էջ 596-597):
Այս տեղերից օբսիդիանը արտահանվել է Կովկաս ու ավելի հյուսիս, մերձկասպյան հարավային շրջաններ (Չեմշե-Ալի), Հյուս. Միջագետք ( ըստ Գ. Չայլդի Վանից Հասսունա ու Թել-Հալաֆ, Սիրիայից` Եգիպտոս, ДВЧ-145, 168, 177)` մինչև Պարսից ծոց (Թալի-Բակուն, ЮК-205),  ուստի ներառյալ Շումեր, Ալի-Կոշ և ողջ Միջագետք: Արևմտյան տարածքները մատակարարվել են Կապադովկիայի Աչիգյոլ, Չիֆտլիկ, Կարակեպյու հանքավայրերը մինչև Հաջիլար, Միջերկրականի արևելյան ափերն և անգամ Երիքո (ЮК-205 ):   
      Փոքրիկ մեկ լրացում. Մերսինի (Կիլիկիա) օբսիդիանե գործիքները իրենց ձևերով զուգահեռներ ունեն Հայաստանի և Հարավ. Միջագետքի հուշարձաններում (Կղզյակ, Մաշտոց-բլուր, Քիշ, Տախունե II-Պաղեստին, ՆՀՀ-152 ):  Իսկ այդ ակնկալում է մշակութային ընդհանրություն ու որևէ կենտրոնական օջախի ներգործություն` անկախ հանքանյութի ակունքից: Եվ հետո, Կիլիկիան գտնվում է Հայկ. լեռնաշխարհի ու Պաղեստին-Եգիպտոսի ճանապարհին, միաժամանակ դրանց միջև խաչմերուկ հանդիսանալով թե’ Հայկ. լեռնաշխարհի և թե’ Փոքր Ասիայի համար: Եգիպտոսը օբսիդիանի հետ ներմուծել է նաև թանկագին քարեր և մետաղներ (պղինձ, արծաթ և այդ անգամ մինչև մինչդինաստյան շրջանում, ДВЧ-145 ), որոնցով նույնպես հարուստ էր Հայկ. լեռնաշխարհը, ինչը նվազեցնում է Փոքր Ասիա-Եգիպտոս հարաբերությունը Հայաստանի համեմատ: Առավել ևս, որ Պաղեստինն ու Սիրիան դիտվում են որպես մշակութային սերտ կապերի տարածք ( որտեղից «Սիրիո-պաղեստինյան աղեղ» կամ «Բերրի լուսնաղեղ» բնորոշումը, Նկ. 8: Տե’ս նաև «Երկրագործությունը որպես… » ակնարկը), Սիրիան եղել է արիական Հայաստանի ոլորտում ( խուռի-Միտանի, որտեղից Հուրիա-Սուրյա-Սիրիա  տեղանունը…),  իսկ կուր-արաքսյան կոչվող մշակույթը տարածված էր մինչև Պաղեստին:                                       
  
    Թե հատկապես ի՞նչով էր փոխանակվում արտահանվող օբսիդիանը` հիմնականում մնում է անհայտ: Դրանք կարող էին լինել չպահպանվող նյութեր ( հացահատիկ, այլ սննդամթերքներ, փայտեղեն հումք և իրեր),  կենցաղային այլազան առարկաներ, ինչպես օրինակ ծովախեցին կամ խեցեղեն: Առաջավոր Ասիայի շուկայում պահանջարկ ունեցող հալաֆուբեյդյան բարձրորակ խեցեղենի հայտնությունը Հայաստանի (Թեղուտ, Քյուլ-թափա` Նախիջևանում )  և կովկասյան հնավայրերում դիտվում է որպես նման մի իրողություն: Ըստ Գ. Չայլդի, Թալիկ-թեփեում (Վանա լճափ` Շամիրամալթիի մոտակայքում, Նկ. 1 )  հաստատված հալաֆյան մի համայնք զբաղվում էր տեղական օբսիդիանի հանույթով և միաժամանակ արտահանում էր զարդանախշ խեցեղեն (ЮК -206 , Նկ. 13c)` ինչը անտրամաբանական է: Զի, դժվար թե բուն տեղաբնիկներն իրենց «հացի աղբյուրը» հենց այնպես զիջեին այլոց` եթե իհարկե դրանք նույն տեղաբնիկները չէին: Կուր-արաքսյան խեցեղենի հայտնությունը Առաջավոր Ասիայի տարբեր անկյուններում նույնպես չէր կարող լինել առանց աշխույժ առևտրի:   

   Մետաղի հայտնությամբ վերջինիս առևտուրը աստիճանաբար փոխարինում է օբսիդիանին, որով Հայկ. լեռնաշխարհը շարունակում էր պահպանել իր գերակայությունը և բնականաբար մշակութային կապերը ավելի ու ավելի ընդլայնված «օբսիդիանի ճանապարհներով»: Այդպես, Շումերի ողջ մետաղագործությունը հիմնված էր ներմուծվող հումքի վրա` հատկապես պղնձի, ինչպես նաև անագի, բրոնզի ու այլ մետաղների (ЮК -238):


 
      Նկ.1: 1-Չայոնու թեփեսի (Ք.ա. 8-րդ հզ, տվյալ հնավայրերի մեջ հնագույնը… ):  2-Նորշուն թեփե: 3- Շամիրամալթի:
          4-
Քյուլ թափա (Նախիջևան): 5- Թել Հալաֆ:  6- Թել Բրակ: 7-Արփաչայ:  8- Հասսունա: 9- Ջարմո: 10-Սամարրա:
                   11
-Խաֆաջա: 12-Ջեմդետ-Նասր: 13-Ալի Կոշ: 14-Շոշ (Սուզ, Էլամ): 15- Էլ-Ուբեյդ: 16- Մարի: 17- Երիքո:
     18
-Ռաս-Շամրա (Ուգարիտ): 19-Սակչե-Գյոզ:  20- Մերսին:  21-Չաթալ Հույուկ: 22- Հաջիլան: 23-Ապիանչա (Վրաստան):                                 24- Ցոնա: 25- Արուխլո: 26-Շոում թեփե: 27-Չոխ (Դաղեստան):  28- Ֆիրուզ (Կոբիստան):
        Ըստ ժամանակագրության և տարատեսակ այլ տվյալների մենք «Ծննդոց-Այա» մենագրության մեջ առաջին անգամ
          համարձակվեցինք «նեոլիթյան հեղափոխության» միակենտորն օջախը տեղակայել Հայկ. լեռնաշխարհում (էջ 539):
Այդժամ, Գյոբեկլի թեփե, Ուրֆա, Նեվալի Չորի (Ք.ա.10-8րդ հզ) և հարակից հնավայրերը դեռևս մեզ հայտնի չէին (Նկ.15a)…
                                                ( հնագիտական քարտեզը` «Ծննդոց-Այա» հատորից, էջ 532-533 )
:
 --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

                                                                            
         *  *  *
   Այս մասին և դեռ ավելին դիտարկված էր «Ծննդոց Այա» մենագրության մեջ դեռևս 1999-2000 թթ, բնականաբար հիմնվելով հնագիտական աղբյուրների ու ընդունված տվյալների վրա: Դրանք բավականաչափ շատ են, շնորհիվ բանիմաց հնագետների, ինչպես Գ. Չայլդը, Ք. Ռենֆյուն, J.E. Dixon-ը և այլք: Այս ուղղությամբ հետազոտությունները շարունակվում են, ավելի ու ավելի ամրագրելով նախորդ հիմնադրույթները: Դրանցից են Andrew Sherratt-ի «Obsidian Trade in the Near East, 14,000 to 6500 BC» (2005թ.) և M.-C.Cauvin-ի et al., «L'obsidienne au Proche et Moyen Orient: du volcan à l'outil» (Oxford: BAR Int. Ser. 738), աշխատությունները: Ստորև ներկայացվող նյութը վերցված է վերջինիցս: Դրանք նշում են «օբսիդիանի ուղիները» Հին Քարի դարից սկսյալ մինչ Ք.ա. 7–րդ հզ, հավաքչական-որսորդական համայնքներից մինչև առաջին երկրագործները և մետաղի հայտնությունը,  ստորև նշված առանցքներից մինչև բնակության ամենահեռավոր ոստայնացանցը ( ըստ հեղինակների, քարտեզներում չեն նշված Վանի, անդրկովկասյան և այլ հանքավայրերը ):
    Մեկնությունները տրվում են թարգմանաբար, ըստ հանգամանքների Լ.Մ. որոշ լրացումներով:
Նկ.2 Նկ.3
   
 
Նկ.2.( Ք.ա. 14 000-12 000 թթ: Քեբարանյան [արդի Պաղեստին]  և Զարզյան [Շանիդար] վաղ մշակույթ ): Օբսիդիանի առաջին հեռահար առևտուրը սկզբնավորվում է վերջին` վյուրմյան սառցապատման ավարտին, անտառների համասփռումից առաջ, ի դեմս «Բերրի լուսնաղեղում» սնունդ որոնող հավաքչա-որսորդական խմբավորումների: Ըստ հնագիտական պեղածոների, արդեն երևակվում են հաղորդակցական երկու հիմնական շղթաներ, Բինգյոլ-Բյուրակն բարձրավանդակի հանքավայրերից մինչև արդի իրաքյան Քուրդիստանը (Զագրոյան լեռնալանջերով և լեռնահովիտներով, նշված կանաչ կետագծերով ) և Կապադովկիայից մինչև Տավրոս, միջին Եփրատի ավազան և հյուս. Լևանտ ( «Լևանտի միջանցք», Մերձավոր Արևելքի մերձմիջերկրական ծովափնյա գոտին: Ուղիները նշված են կարմիր կետագծերով) :

 
Նկ.3.( Ք.ա. 12 000 – 9500 թթ: Նաթուֆյան [արդի Պաղեստին] և Զավի-Չեմյան [Շանիդար, Ուրմիա լճից հարավ-արևմուտք]  մշակույթներ ): Սառցահալոցներից հետո կլիմայական սուր տատանումների ընթացքում, նստակյաց համայնքները ավելի ու ավելի են շարունակում օբսիդիանի առևտուրը, որը թափանցել էր Լևանտի ողջ երկարությամբ: Ենթադրվում է, որ միջին Եփրատը եղել է կարևոր միջնորդ անցումային այս շրջանների միջև:
Նկ.4 Նկ.5
 
Նկ.4.( Ք.ա. 9500-8500 թթ: PPN ‘A’ – նեոլիթյան նախախեցեղեն շրջան ‘A’): Հետսառցային շրջանի տաք պայմաններում հայտնված առաջին համայնքների մշակույթը և օբսիդիանի մեծ պահանջարկը մտնում են շրջանառություն (երկուսն էլ Կապադովկիայի և Բինգյոլի ակունքներից ): Թեև յուրաքանչյուր ակունք գերակայում է իր որոշակի տարածքում (Կապադովկիան` արևմուտքում, Բինգյոլը` արևելքում ), Բինգյոլի որոշ քանակի օբսիդիաններ հասնում են միջին Եփրատ, իսկ որոշ քանակ ձգվում է դեպի Լևանտի խորքերը:      
    Նշենք, որ այս ժամանակաշրջանին են թվագրվում Գյոբեկլի թեփե մեգալիտյան անչափ նշանակալից և հարակից հնավայրերը (Ուրֆայի մոտակայքում, Նկ.15a) , որոնց իրագործումը  առանց օբսիդիանի անհնար է պատկերացնել: Առավել ևս, որ գտնվել են օբսիդիանե արտեֆակտեր: Հարկ է ամուր մտապահել նշյալ հանգամանքները, որոնց կանդրադառնանք ամփոփման մեջ ( Լ.Մ., լրացումը` մերը):

    Նկ.5.( Ք.ա. 8500-7500 թթ: PPN ‘B’ - նախախեցեղեն նեոլիթի վաղ և միջին շրջան ‘B’): Կենդանիների բուռն ընտելացումն ու անասնապահությունը սկսվում Ք.ա. 8500 թ., երբ երկրագործական համայնքները ծավալվում են դեպի Կիպրոս և Կապադովկիա, վերջին պարագայում հրապուրված օբսիդիանի պաշարներով: Այն վաճառվում էր միջին Եփրատում, Լևանտում և անգամ Կիպրոսում: Բինգյոլի օբսիդիանը շարունակվում էր արտահանվել դեպի արևելք, ինչպես նաև Զագրոսի միջին շրջանները:
Նկ.6 Նկ.7
 Նկ.6. (Ք.ա. 7600-7000 թթ: PPN ‘B’ - նախախեցեղեն նեոլիթյան ‘B’-ի ուշ շրջան): Այս շրջանում, կապադովկյան օբսիդիանի առաջին բեկորները հայտնվում են ծովափնյա Լևանտի հյուսիսում: Միաժամանակ աշխուժանում են փոխանակությունները «Բերրի լուսնաղեղի» հյուսիսում արևելյան և արևմտյան թևերի միջև, մասնավորապես Եփրատի վրա Բուքրաս հնավայրի (Մարի հնավայրից հյուսիս, Նկ. 1, n°16  ) երկկողմանի առևտրական կապերով: Տարածաշրջանի մեծ մասում ապրանքաշրջանառությունը իրացնում էին այնպիսի կարևոր հնավայրեր, ինչպիսինն էին Չաթալ Հույուկը  (Նկ. 1, n°21 ), Թել Աբու Հուրեյրան ( միջին Եփրատ), Բեյսամունը, Այն Գազալը (Պաղեստին ) և Թել Բաստը (ստորին  Եգիպտոս):   
    Այսինքն, ըստ հեղինակի, կապը Փոքր Ասիա-Հայկ. լեռնաշխարհ և Եգիպտոսի միջև հաստատվել էր մինչև Եգիպտոսում նեոլիթի սկիզբը Ք. ա. 5-րդ հզ, ինչը ենթադրում է նաև երկրագործության ներմուծում և հարակցումը «Բերրի լուսնաղեղին»  (տե’ս «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» ակնարկը, Նկ. 2b: Լ.Մ. )

   
Նկ.7. (Ք.ա. 7000-6500 թթ: PPN ‘B’ - նախախեցեղեն նեոլիթյան ‘B’ շրջանի ավարտ: Նեոլիթյան խեցեղեն):  Այս շրջանի ավարտին (որի ընթացքում խեցեղենը որոշ շրջաններում  արդեն մտել էր կենցաղ ), «Բերրի լուսնաղեղի» հյուսիսում, որտեղ մինչ այդ բացակայում էր նեոլիթյան բնակեցումը (հավանաբար հոծ անտառների պատճառով), առատորեն հայտնվում է Կապադովկիայի օբսիդիանը նեոլիթյան կեցությամբ: Այդ հավանաբար առնչվում է Կիլիկիայի և ծովափնյա գոտու միջոցով դեպի Լևանտ առևտրական նոր մի ճանապարհի ստեղծման հետ, ինչը լրացնում էր Եփրատի և կենտրոնական ճանապարհները, նվազեցնում Այն Գազալի դերը, որը մինչ այդ ուներ համարյա կատարյալ մոնոպոլիա: Օբսիսիանը այլևս հասնում է ամենատարբեր հնավայրերը բազմաթիվ ու ամենատարբեր ճանապարհներով:
  ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
                                                                            
         * * *

    Նախորդ հետազոտությունները ամփոփող սույն դիտարկումները, որքան լրացնում ու խորացնում` նույնքան ամրագրում են դրանք ու դարձնում առավել պատկերավոր: Առավել ևս, որ նույն երևույթն է արձանագրվել մոլորակի ամենատարբեր տեղամասերում, ինչը գալիս է հուշելու, որ օբսիդիանը որպես կենցաղային անհրաժեշտություն, գործիք և արտադրության
միջոց անչափ նշանակալից դեր է ունեցել ողջ մարդկության և քաղաքակրթությունների զարգացման գործընթացում: Կարող
ենք արձանագրել նաև, որ այդ և ընդհանրապես ճանապարհները ինքնաբերաբար ձևավորվել են նյարդային համակարգի և դրա ճյուղավորումների բնական սկզբունքով, այնպես` ինչպես գետերն են գտնում իրենց հունը «նվազագույն դիմադրության» օրինաչափությամբ: Միանգամայն պարզ է նաև, որ մեկ անգամ ուրվագծվելուց հետո օբսիդիանի ճանապարհները զարգանալով ու ավելի ճյուղավորվելով հանդերձ շարունակել են ծառայել հազարամյակների ընթացքում, որպես արյունատար անոթների նյութաշրջանառություն, բայց նաև ստանձնելով հասարակական շփումների, մարդաբանական խաչասերումների, մշակութային փոխազդեցությունների և «դիֆուզիայի»  գործառույթ: Եվ այդ շարունակաբար և հակառակ երկու ուղղություններով,  բայց նաև գրավիտացիոն սկզբունքով, ինչպես ջրերն են տարածվում բարձրից դեպի ցածր, մշակույթները` զարգացած քաղաքակրթություններից դեպի զարգացող հասարակությունները: Ուստի, այդ բնականաբար պիտի դրսևորվեր նաև հետագա հազարամյակներում, ինչպես ցույց են տալիս «Բերրի լուսնաղեղը» (Նկ. 8 ), բայց նաև մշակութային բազմաթիվ                     Նկ. 8: «Բերրի լուսնաղեղը»:   
                     այլ դիտարկումներ ( Նկ. 9,10,11, 12, 13):  
Նկ.9 Նկ.10
  Նկ.9: Հալաֆյան և հարակից մշակութային հուշարձանների սփռվածությունը ըստ թվագրված նշանների (Ք.ա.7-6-րդ հհ):       Ըստ տրված նշանների և թվանիշերի): 1)-Հալաֆյան հուշարձաններ:  2)-Հալաֆյան խեցեղենի առանձին պեղածոներ:  
                
3)-Հալաֆյան ազդեցությունը կրած սիրիո-կիլիկյան մշակույթի հուշարձաններ: 4)- Այլ հուշարձաններ:  
         5
)-Սիրիո-կիլիկյան մշակույթի սփռման սկզբնական տարածքը:  6) Խուռիերեն լեզվի հոծ համատարածման
                                                հարավային սահմանը Ք.ա. 2-րդ հզ (ըստ Ի. Մ. Դյակոնովի):

                        Նկ.10:
Ուբեյդյան մշակութային հուշարձանների համասփռման քարտեզը (Ք.ա. 6-4-րդ հհ ):
                                 1
)- Ուբեյդյան հուշարձաններ: 2)- Ուբեյդյան խեցեղենի առանձին պեղածոներ:
                             3)-Ուբեյդյան ազդեցությունը կրած հալաֆյան հուշարձաններ:
4)-Այլ հուշարձաններ:

 -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
      
      Նկատի առնելով թե’ օբսիդիանի անհրաժեշտությունը, թե’ շփումները դրա ակունքների հետ և թե’ տարածական մերձակցությունը, արդեն կարելի էր ենթադրել նաև մշակութային ընդհանություններ ու ազդեցություններ նաև ժամանակագրական հեռավորությամբ: Ստորև  ներկայացվող միայն մի քանի մշակութային նմուշները բավական են դրանում համոզվելու համար ( Նկ.11a,b,c,d, Նկ.12a-b):
                  
Նկ.11a. b. c. d.
                    
               Նկ.12a. 12b.
             
Նկ.11: a). Անգղագլուխ կոթող Ժերֆ էլ Ահմար հնավայրից ( Միջին Եփրատ, Ուրֆայից հարավ, Ք.ա. 9-րդ հզ):
      
b). Բուի քանդակ նույն հնավայրից: c). Նախահալաֆյան բու (Ք.ա. 9-7-րդ հզ):  d). Շեշտված ազդրերով ու ստինքներով
                                 արծվագլուխ դիցուհու արձանիկ Թել Հալաֆ հնավայրից (Ք.ա. ≈ 7-6-րդ հզ):
    
     Նկ.12: a) Թռչնագլուխ դիցուհու շուրջ «ծիսապար» ( հարթաքանդակ Նեվալի Չորի հնավայրից, Ուրֆայի շրջան,
                   Գյոբեկլի թեփեի հարևանությամբ: Ք.ա. 9-8-րդ հզ ):
b) Կատարելապես նույն կոմպոզիցիայով, բայց այլ
                     բովանդակությամբ բարձրաքանդակ Guzana հնավայրից ( նախկին Թել Հալաֆ, Ք.ա. 1-ին հզ սկիզբ ):
                    ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 
   
     Այս ընդամենը մեկ քանի օրինակներում բացահայտում ենք մի շարք արմատական հանգամանքներ:
     Նախ նշենք, որ միջին Եփրատ է բնորոշվում Ուրֆա-Խառանի ընդարձակ  շրջանը, իսկ  նախահալաֆյան` Ք. ա. 10-7-րդ հհ ժամանակաշրջանի այդ մշակույթը, ներառյալ Գյոբեկլի թեփե, Նեվալի Չորի, Ժերֆ էլ Ահմար և հարակից հնավայրերը (Նկ. 15a): Այսինքն, հալաֆյան մշակույթը դրանց ուղղակի «ազգակիցն» է, ժառանգորդն ու զարգացումը, ինչն էլ ակնհայտորեն հաստատում են բերված արտեֆակտերը: Դրանց մեջ մենք վերագտնում ենք թռչնապաշտության և մասնավորապես անգեղապաշտության, ինչպես նաև արծվագլուխ դիցուհիների թե թռչնամարդ  դիցամոտիվի բացահայտ հետքերը, մեզ արդեն բավականին հայտնի «Կարակում» հետազոտությունից ( Նկ. 21a-j և  22a-c): Հիշենք նաև նույն տարածքում Անգղ-Angel  հիմքով Անգեղա տուն տեղանվան ստուգաբանությունը, հնխ.*uruka-բու ձևը, իր լատ. ulula-բու, հայ. ուրուր-«ցին, թռչուն»  ու նման բազմաթիվ հնդեվրոպական շառավիղները, և ի վերջո զույգ բուերի  ուղեկցությամբ Լիլիթ դիցուհու բարձրաքանդակը նույն ակնարկում (Նկ.19): Դրանք բոլորն էլ դիցա-եզրաբանական ցուցիչներ են և քանզի առնչվում են օբսիդիանի ակունքների ու ճանապարհների հետ, ապա բնականաբար հուշում են նաև այդ նախամշակույթի բնօրրանը:    
   Ինչ վերաբերում է ուբեյդյան մշակույթին, ապա այն առնչվում է երբեմնի Էրիդու քաղաքի հետ (Նկ. 1, n°15, Էլ-Ուբեյդ տեղանվամբ):  Հնավայրի հնագույն շերտերը թվագրվում են Ք.ա. 7/6-րդ հհ, այսինքն նախաշումերական կամ նախաջրհեղեղյան շրջանին: Թե ո՞վքեր են եղել դրա հիմնադիրներն ու առաջին բնակիչները` մնում է բավականին անորոշ: Ըստ որոշ արձանագրութհունների և արևելագետ Ի. Գելբի, Էրդիուն նախապես կոչվել է Ha-a KI, այսինքն` Ha-a ցեղի 

KI-տեղ, աքքադ. թարգմանությամբ` Šu-ba-ri ( Մ. Գավուքչյան, ԱՍՍ, էջ 102, կամ «Ծննդոց Այա», էջ 756), ինչը կարծեք ակնարկում է այական ցեղեր և Սուբարի-Շուբրիա երկրամասը Հայկ. լեռնաշխարհում: Առավել ևս, որ ըստ ավանդույթի այն հիմնել է շում. Էնկի/ աքքադ. Էա-Հայա  ծովաստվածը, որը նրա պաշտամունքային կենտրոնն էր և որտեղ գտնվում էր նրա գլխավոր տաճարը: Շումերները իրենց հռչակում էին նախկին լեռնաբնակներ, իսկ Sumer  երկրանունը թարգմանվում է բառացիորեն «Ծովասար», ինչպես հնդարիական Սու-Մերու դիցալեռը, չին. Շան-հայ քաղաքանունը և հենց ինչպիսի իրական լեռ կար Սասուն գավառում և «Սասնա ծռեր» տիեզերավեպում ( այլաբանորեն նման մի տիեզերալեռից բխող Կաթնաղբյուրից էին ծնվել Սանասար-Բաղդասար դիցազույգը, ըստ շում. ավանդույթների` Էնկին և Էնլիլը)…     

     Այսպես թե այնպես, կապը Հայկ. լեռանաշխարհի հետ ինքնին ենթադրելի է, եթե հարևան Ալի-Կոշում օբսիդիանը մատակարարվում էր այդտեղից: Ուստի Էրիդուն այլ մեկ տեղից չէր կարող օբսիդիան ձեռք բերել: Ուրեմն Ք.ա. 8-6-րդ հհ նույնը պիտի լիներ նաև ողջ Միջագետքի պարագան, որն ավելի ուշ ներմուծում էր նաև մետաղ, թանկագին քարեր և այլ ապրանքներ: Իսկ դրանք ակնկալում էին նաև մշակութային փոխառություններ ու փոխազդեցություններ, ինչպես ներկայացված է Նկ.10 և հալաֆուբեյդյան բնորոշվող մշակույթով: Ուստի, այդ պետք է ենթադրել նաև ողջ Միջագետքի համար: Կից ներկայացնում ենք մեկ քանի այդպիսի նմուշներ
           
     
13a. b.  c.
                    Նկ. 13: a) Ուբեյդյան խեցեղեն: b). Խեցեղեն Սամարրա հնավայրից (Ք.ա. 5-րդ հզ): c) Հալաֆյան խեցեղեն:
             ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 
  
     
Բերված նմուշներում որոշ ընդհանրություններով հանդերձ ուբեյդյան խեցեղենը տարբերվում է մյուսներից, սակայն Սամարրայի և հալաֆյան ապսեները ունեն նաև բովանդակական անվիճելի ընդհանրություններ, բացի երկրաչական զարդանախշերից ( քառանկյան սկզբունք, 4 թվի սրբազանություն, ինչպես «աշխարհի չորս հողմերն ու կողմերը», «Սասնա Ծռեր»-ի 4 ճյուղերը, 4 Վեդաները, 4 Ավետարանները, կամ «4 հողմերն ու կողմերը» Հովհաննու «Հայտնություն»-ում ): Ավելին, Սամարրայի խեցեղենի վրա 4 թռչունները խորհրդանշում են հենց «4 հողմերը»` 8 ձկների հետ` տարվա 12 ամիսներն ու եռահարկ տիեզերքի ստորին երկու շերտերը, իսկ կեռխաչը` երկինքը, միասին` Ան (երկին), Էնլիլ (հողմեր) Էնկի (երկիր-ջրեր), ինչպես մեծամորյան ժայռագրում (Նկ. 14b) և «Սասնա ծռերում» Առյուծաձև Մհեր (արև-երկինք ), Ձենով Օհան (ամպրոպ, քամիներ) և Ցռան Վերգո (տիեզերաջրեր) երրորդությունը և հենց Շամխորում պեղված ծարիրե ճարմանդի վրա (Նկ. 14b): Ինչ վերաբերում է Սամարրայի կեռխաչով շատ այլ խեցեղենին, ինչպես պատկերում են Նկ.14a հերարձակ կանայք, ապա այդ տիպիկ հնդեվրոպական մոտիվներ են, իսկ ավելին` ախթարքի նախատիպերը, որի ստեղծում թե' դիցա-տիեզերաբանորեն, թե’ կենդանաբանորեն և թե’ աստղաբանորեն տեղակայվում է Հայկ. լեռնաշխարհում ( հանգամանալից տե’ս «Ծննդոց-Այա», էջ 709-738):                        

             14a. b. c.
         
 
Նկ. 14: a). Խեցեղեն Սամարրա հնավայրից (Ք.ա. 5-րդ հզ): Նույն իմաստաբանությամբ, ինչ նախորդը. միայն այստեղ թռչուններին փոխարինել են քամուն դեմ հերարձակ 4 դիցուհիներ (հմմտ. հայ. հավ>հով… ), իսկ ձկներին` խեցգետինները կամ մարդակարիճները (անդրաշխարհի դարպասը պահպանող դիցակերպարներ): Ինչպես նախորդում 4 հավքերը, այստեղ ևս հերարձակ 4 դիցուհիները խորհրդանշում են «աշխարհի 4 հողմերն ու կողմերը» այսինքն կեռխաչ-սվաստիկան: Իսկ այդ տիպիկ հնդեվրոպական պատկերացում է և այդժամ կարող էր գալ միմիայն Հայկ. լեռնաշխահից, որպես հնդեվրոպական հանրույթի բնօրրան:  b). Մեծամերյան ժայռագիր (Ք.ա. 3-րդ հզ ):  c). Ծարիրե ճարմանդ Շամխորից (Ուտիք, Ք.ա. 2-րդ հզ ): Պատկերված է նույն եռահարկ տիեզերքը, կենտրոնում նույն, դեպի աջ պտտվող կեռխաչ-սվաստիկան, միայն այստեղ երկինքը հենված է զույգ լեռնագագաթների վրա` ինչպես բաբելացիները պատկերացնում էին տիեզերքը: Տվյալ դեպքում  յուրաքանչյուր գագաթ կրկնում է նույն եռահարկ մոդելը,  -ջուր, -լեռ և - զույգ լեռներ/երկինք նշաններով :
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

    Այժմ վերադառնանք մեր բուն թեմային. «օբսիդիանային ուղիներին»: Արդ, կարող ենք անել մի քանի անչափ որոշիչ եզրահանգումներ:  

 - Նախ, ստիպված ենք ընդունել, որ օբսիդիանը բնակլիմայական նպաստավոր պայմանների, փարթամ ֆլորայի ու ֆաունայի հետ վճռական դեր է ունեցել նաև Հայկ. լեռնաշխարհում Homo sapiens-ի բնակեցման, յուրացնող տնտեսությունից նստակեցության ու երկրագործության անցման, «նեոլիթյան հեղափոխության» և հետագա զարգացումների համար: Իսկ թե ինչո՞ ւ ավելի վաղ` քան ասենք Փոքր Ասիան, այդ թերևս կարող է բացատրվել նախ Աֆրիկայից Homo sapiens-ի արտագաղթման ճանապարհին հանդիպած առաջին նպաստավոր երկրամասը լինելու իրողությամբ: Առավել ևս, որ Հայկ. լեռնաշխարհը միջին բարձրությամբ (ծովի մակերևույթից` 1500-1800 մ ) բարձր է Փոքր Ասիայից (800-1200 մ) և Իրանական բարձրավանդակից (1400 մ), հարուստ է գետերով, ստորգետնյա տաք աղբյուրներով, հրաբուխներով ու արևափայլքով (այսօր տարեկան անարև օրերի թիվը`
15-80 ), և ըստ երկրաբանների ամբողջովին երբեք չի սառցապատվել: Իսկ սառցահալոցները` «կենդանի ջրից» բացի, երկրամասի հարավային շրջանները և մասնավորապես Տավրոս լեռնաշղթայի հարավային հովիտները ծածկել էին բերրի տիղմով, որտեղ էլ գտնվել են վայրի ցորենի ընդարձակ տարածքները և խտանում են առաջին հնավայրերը (տե'ս «Երկրագործությունը որպես... »,Նկ. 2d): Դրանք էլ պատճառ են դարձել նախ հարուստ ֆլորայի ու ֆաունայի բարգավաճման և կյանքի համար մյուս նպաստավոր պայմանների համատեղման ու  ապահովման, և ապա կեցության ու նախաքաղաքակրթության զարգացման համար: Երիցս առավել, որ երկրամասը հարուստ էր նաև այլազան մետաղներով, որոնք աստիճանաբար փոխարինելով օբսիդիանին, դեռ երկար շարունակեցին ապահովել երկրամասի գերակայությունը նաև բնահումքերով:
    Նկատենք, որ ըստ նաև սույն հետազոտության հեղինակ M.-C.Cauvin-ի,Կապադովկիան օբսիդիանի իր հարուստ հանքավայրերով ու բնական առատ քարանձավներով հանդերձ նեոլիթը սկսեց ուշացումով, իսկ այդքան զարգացած Չաթալ Հույուկը Գյոբեկլի թեփեից հետ մնաց ամբողջ մի  2,5 հզ և կրեց նրա մշակութային ազդեցությունը (Նկ. 15a):

    - Նշյալ մի շարք առումներով «օբսիդիանային ուղիները» վճռական դեր են խաղացել կեցական ու հոգևոր մշակույթի համասփռման և զարգացման գործընթացում, ինչպես շատ պատկերավոր ներկայացնում են դրանց հետազոտություններն ու բերված քարտեզները: Եվ բնականաբար տվյալ հիմքերով քաղաքակրթական զարգացումները, փոխհարաբերություններն ու փոխազդեցությունները պիտի շարունակվեին և դեռ ավելի ու ավելի տարածվեին հետագա հազարամյակներում, նպաստելով նաև «մշակութային դիֆուզիային»: Այնպես` ինչպես ցայսօր, նորանոր ուղիների, հաղորդամիջոցների, ապրանքաշրջանառության թե քաղաքակրթությունների աներևակայելի զարգացմամբ և... «գլոբալիզացմամբ»: Անշուշտ, այդ բնավ չի ժխտում մշակութային առանձին օջախների առաջացումը և հակադարձ թե հետադարձ փոխազդեցությունների իրողությունը, ինչպես այսօր ևս Արևելք-Արևմուտք կամ Եվրոպա-ԱՄՆ պարագաներում: Հանգամանքներ, ինչը բազմիցս բացահայտվել ու երևակվել են բազմաթիվ ու նաև մեր հետազոտություններով:

  -  Այսու, մենք ունենք դրանք ամրագրելու ու դեռ զարգացնելու առավել կայուն հիմքեր, բացատրելու ու լուսաբանելու այլ անհայտներ, վավերելու, ուղղելու կամ ժխտելու հնեաբանական այդքան վարկածներ ու տեսություններ: Տվյալ դեպքում` հենց մեր «Ծննդոց -Այա» այդքան անհավական թվացյալ տեսությունը, որն այսու ևս ստանում է անժխտելի փաստարկում, վստահաբար կունենա այլերը ու դեռ շատ այլ բացահայտումներ:
     Այլ խոսքով, «օբսիդիանի ճանապարհներով» միանգամայն ուվագծվում և պարզվում են վաղ անցյալից սկսյալ մշակութային ու տարատեսակ այլ փոխհարաբերություններն ու փոխազդեցությունները, իսկ ավելի ուշ ոմանց մաշկա-մկանային ծավալների ու երևութական «դիմագծերի» տակ, ասես ռենտգենյան ճառագայթումներով,  երևակվում են դրանց «ոսկերոտիքն ու կմախքը»:  

   - Ըստ «Ծննդոց-Այա» մենագրության, Հայկ. լեռնաշխարհը որպես նեոլիթյան միակենտրոն օջախ լինելու տեսությունը բեկման ենթակա չէ: Նստակեցության ու երկրագործության անցման միգուցե նախորդ ու այլ փորձերը` ասենք Պաղեստինում թե «Բերրի լուսնաղեղի» այլ տեղամասերում, բնավ չեն հերքում այդ իրողությունը: Զի, մինչ այդ եղել են նաև քաղաքակրթեցման այլ ու առավել վաղ փորձեր, ինչպես Եվրոպայում, Սիբիրում և անգամ Հեռավոր Արևելքում, որոնք տարբեր պատճառներով ընդհատվել ու զարգացում չեն ունեցել, ինչպես նեոլիթյան այդ ու հնարավոր այլ փորձերը, ինչը Հայկ. լեռնաշխարհի պարագան չէ: Այստեղ «պտուղը» բռնել, նրա երբեմնի «դրախտային ծառը» աճել, բարգավաճել և իր ճյուղերը սփռել է ողջ Առաջավոր Ասիայով մեկ:
       Ուստի խնդրականը Հայկ. լեռնաշխարհում նեոլիթյան միակենտրոն օջախը չէ, ոչ էլ որևէ կերպ դրա պայմանական անվանումը` այլ այն բնակեցրած ու իրագործած էթնոսների, ըստ մեզ ` սուպերէթնոսի ինքնությունը (էթնոսների համախումբ), որը` ըստ
Այա նախամոր դիցանվան և «Ծննդոց-Այա» տեսությամբ բնորոշել էինք որպես այական: Դրանից ճյուղավորել է նախ այա-հայա անվանումներով տարբեր ցեղերի ու էթնոսների մի ամբողջ շարք (այդ թվում թերևս Էրդիու քաղաքի հնարավոր հիմնադիրներ Ha-a ցեղը) և ի վերջո ժամանակակից հայերը: Ըստ Այ-Այա նախամոր նրանց հայ ինքնանվանմանը զուգահեռ ար-մեն անվանումը ստուգաբանել ենք որպես արևապաշտական արևամարդ (հմմտ. գեր-ման, թուրք-մեն, Frech-man>ֆրանսիացի
ևն), ճիշտ ինչպես հնդարիական
այու և արիա ցեղերի պարագայում, որոնք տարորոշվում էին սոսկ ըստ լուսնապաշտության թե արևապաշտության:   
     Այսպես թե այնպես «նեոլիթյան հեղափոխության» և ապա հնդեվրոպացիների բնօրրանի աշխարհագրական «Հայկական» թե Armenia անվանում չի ընդունվել թե’ քաղաքական և թե’ զուտ էթնիկական պատկանելության պատճառներով: Սակայն, «Ծննդոց -Այա» տեսությունից հետո այս «սառցապատումը» ևս աստիճանաբար սկսել է ճաքճքվել և հալվել նաև այլոց կողմից: Պատիվ ունենք ներկայացնելու դրա համեստ, բայց որքան խոսուն մեկ օրինակ, կապված հենց «օբսիդիանային ուղիների» և վերցված հանրահայտ միջազգային Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանից (Նկ. 15b):

15a. b.   

Նկ.15:
a). Նեոլիթյան միակենտրոնը օջախը Հայկ. լեռնաշխարհի կենտրոնում (ըստ նորագույն
բացահայտումների` նշագծված կարմիր գույնով) և նրանից սերվող նեոլիթյան երեք ենթաշրջանները,
ի տարբերություն մինչ այդ ընդունված նեոլիթյան բազմակենտրոն վարկածների:
Կարմիր գնդիկներով ներկայացված են հնագույն հնավայրերը ( Գյոբեկլի թեփե, Ուրֆա, Նեվալի Չորի, Ք.ա. 10-8-րդ հհ),
ապա Չայոնու, Քաֆեր Հոյուկ և Հալլան Չեմի հնավայրերը (Ք.ա. 9-8-րդ հհ),
այնուհետև` ըստ նվազող ժամանակագրության և մշակութային հարաբերակցության  (Ք.ա. 9-6-րդ հհ ):
(գերմ. «bild der wissenschafh» գիտական ամսագիր, N°8, 2000թ.):
b). Մինչդեռ այն համապատասխանում է ներկայացված «օբսիդիանային ուղիներին», որոնք գոյություն են ունեցել
մինչ Ք. ա. IV-րդ հզ: Իսկ այդ ինքնին ենթադրում է կենցաղային, քաղաքական, մարդաբանական ու մշակութային
շարունակական փոխհարաբերություններ (
http://commons.wikimedia.org/wiki/File:Obsidian_trade_(IV_millenium_BC).png):

    --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
   
         
                                                                                        ¡  ¡  ¡


          Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                              Մարսել, 17 օգոստոսի 2010 թ.

                                   
     

    
Հապավումներով հիշատակված մի քանի աղբյուրներ.
        ---------------------------------------------------------

     
Հիմնական նյութը.   http://www.archatlas.org/ObsidianRoutes/ObsidianRoutes.php    
      ЭС – Энеолит СССР, Москва-1982:
      ЮК- Кушнарева К. Х., «Южный Кавказ в  9-2 тыс. до н. э.», Санкт Петербург-1993:
     ДВЧ – Чайлд Г., « Древний Восток в свете новых раскопок», Москва-1980:
     ՆՀՀ – Սարդարյան Ս., «Նախնադարյան հասարակությունը Հայաստանում», Երևան-1967:
     ԱՍՍ-Մ. Գավուքչյան, «Արմենիա, Սուբարտու և Սումեր», Պէյրութ-1988:  

  

                                                                    
  
                                                       
    ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ                                                                                                                       
       Սույն տարվա սեպտեմբերի 15-ին լրանում է  ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի 15.09.1990թ. հիմնադրման 20-ամյակը և «Ծննդոց-Այա» մենագրության 10-ամյակը, հրապարակված 2000թ. (առաջին հրատարակություն, երկրորդը` 2003թ.): Դրանից հետո կատարվել են բազմաթիվ հետազոտություններ մեր թե այլոց կողմից, որոնք հաստատակամորեն վավերել են դրա ճշմարտացիությունը: Այս մեկ հետազոտությունը դրանցից ընդամեն մեկն և հրապարակվում է հոբելյանական այս առիթով:   
      Բազմիցս ազդարարել ենք, որ կան դեռևս անտիպ, հիրավի արտառոց բացահայտումներ, որոնք սպասում են իրենց արժանի պահանջատերերին կամ շարժառիթներին:            
                  Ըստ հայկական մի ասույթի.                           
                         
                        
                              Մախաթը մախաղում չես պահի:
 
       
       
      
Ո ՞ւր մնաց ճշմարտությունը, և անգամ «Ծննդոց-Այա» հատորն ու տեսությունը:    
              Այսուհանդերձ, ուղտի թե ավելի ստույգ` ավանակի ականջում կարող է քնել ողջ մի մոլորակ,                                                     ո՞ւր մնաց զեղչ ու խեղճ հայությունը…        
        

                                                                                                  Մարսել, 15 սեպտեմբերի 2010 թ.