ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 

     Վերջերս, Վայոց ձորում  հայտնաբերված հնամյա մաշիկը արտառոց արձագանք գտավ հայ և օտար լրատվամիջոցներով, երբ Հայկ. լեռնաշխարհի արտեֆակտերը անհամեմատ հին, նշանակալից ու առատ են, իսկ հայագիտական ու հնդեվրոպական ոչ «ակադեմիական»  դասվող հետազոտությունները անհամեմատ խոսուն ու արմատական: Եվ եթե հայտնաբերված մաշիկի առնչությամբ այլոց շեփորահարումը բացատրվում է մասամբ անտեղյակությամբ ու ոմանց աշխարհաքաղաքական շահագրգռվածությամբ ( ի հեճուկս չկամների), ապա հայոց պարագայում` միմիայն բացառիկ թերհասությամբ: Այս առումով հայտնաբերված մաշիկը պատմական իրողությունից ավելի բացահայտեց  հայ պաշտոնական հայագիտության ողջ բոբիկությունը:   

  Այդ առավել ակնհայտ է սույն համեստ կայքի էջերում հրապարակված նաև հայագիտական հետազոտություններից: Եվ ահա դրանցից անտիպ մեկն է ներկայացվում ստորև` մեր հայտարարությունները ևս մեկ անգամ հիմնավորելու, համեմատական կարգով այս տխուր իրողությունը  շեշտելու միտումով և մի քանի այլ նկատառումներով: Հակառակ դեպքում ոչ մի լուրջ գիտնական հետազոտական բացարձակապես նոր հորիզոններ բացող նման մի նյութ հենց այնպես չէր հրապարակի: Ինչպես նախորդ մի շարք հետազոտություններ, այն նույնպես գալիս է լրացնելու, խորացնելու, ընդլայնելու և առավել ամրագրելու «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»  տեսությունը:
 
          Ուստի, մնում է հուսալ, որ հնամյա մաշիկից հետո հայ և օտար որոշ հետազոտողները երբևէ կպեղեն      ժամանակակից… «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» հատորը, թեև այդ տեսությունը արդեն տեղ է գտել և ի դեմս ԳԱՅԱ          նախամոր ( նույն ԱՅԱ-ի հուն. ուշ զուգահեռը...) զարգանում է արևմտյան արևելագիտության մեջ:

  16/08.2009թ.,  Ա. ՎԱՐՊԵՏՅԱՆ                              ԿԱՐԱԿՈՒՄ.
                                                             «ՕԱԶԻՍՅԱՆ»  ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
                                         (Մաս Առաջին)
 
   Հնագիտական ամեն մի նոր բացահայտում մի նոր լույս է սփռում հեռավոր խորխորատների վրա, սակայն հաճախ դրանք առավել խճողվում են, եթե անցյալի առանձին օջախներ կղզիացած են մնում հանուր մշուշում: Իսկ այլորեն, աղավաղումները հարաճում են այնպես` ինչպես թերի մեկ պատկերի հաջորդական ու բազմակի պատճենահանումները, որով բազմապատկվում և ահագնանում են նաև վրիպումները: Այսուհանդերձ նորանոր բացահայտումներն ընդունակ են նաև ուղղել դրանք, եթե ունենք ելակետային այլ մեկ  համեմատական հենակետ կամ տեսությունը: Եվ այդ է նաև այս մեկ դիտարկման պարագան: Սակայն առայժմ ամեն ինչ հերթով:                   

16/08.2009թ.,  Ա. ՎԱՐՊԵՏՅԱՆ                                           ԿԱՐԱԿՈՒՄ.
                                                               «ՕԱԶԻՍՅԱՆ»  ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
                                        (Մաս Երկրորդ)   

   Այժմ անդրադառնանք Կարակումի «օազիսյան» հնավայրերում պեղված  իգական և արական արձանիկներին: Դրանք բացահայտորեն արծվագլուխ են, մայր դիցուհիները` 8-աձև կամ «ջութակային» կոչվող ոճավորված տարատեսակը: Նույնը նաև մոտակա այլ մեկ հնավայրում պեղված արական կուռքերի պարագայում: Ուշագրավ է, որ հայկ. վաղ  ժայռապատկերներում մայր դիցուհիները և ընդհանրապես մարդ գաղափարագիրը ներկայացվում էին նույնպես 8-աձև, և այդ նշյալ արձանիկներից շատ առաջ...