|
«Երդվում եմ ասել ճշմարտությունը, միմիայն ճշմարտությունը, և ոչինչ
բացի ճշմարտությունից»
շարքից
Ակնարկում հիշատակվող բոլոր հանգամանքները, դեմքերն ու դեպքերը հիմնավորված
են լրագրական, տեսագրական, փաստաթղթային շռայլ ապացույցներով և
կենդանի վկայություններով: Նյութը չծանրաբեռնելու և ոմանց
ապահովության մտահոգությամբ նպատակահարմար գտանք չմանրամասնել որոշ
հանգամանքներ և վազանցել այլերը, որոնք միշտ էլ կարող են
վերականգնվել ըստ անհրաժեշտության, իսկ շատերը ստուգվել անգամ
առանց հեղինակի միջնորդության:
Գաղափարական այլ լրացումների և
առավել ամբողջացման համար հարկ է դիտարկել ակնարկում հիշատակվող թե
ոչ ԷՈՒԹՅԱՆ ողջ գրականությունն ու վերոնշյալ արխիվը, և հատկապես
հայրենիքից
Ա.Վարպետյանի արտաքսման և հետապնդումների հետ կապված բոլոր
նյութերը: Զի ի վերջո նրա և ԷՈՒԹՅԱՆ ոդիսականները խիստ փոխառնչվում
են, ինչպես կնիքն ու կնքադրոշմը: Ուստի, սույն ակնարկը կարող է նաև
դիտվել որպես ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական ողջ համակարգի (ԷՈԳՀ)
1
և
գործունեության յուրօրինակ «Բովանդակություն», ընդունակ երևակելու
նաև պատմական տվյալ ժամանակաշրջանի իրադարձություններն ու հայ
իրողությունը նույն կնիք-կնքադրոշմ հարաբերակցությամբ, սակայն այս
դեպքում` հոգևոր և քաղաքական իրականություններ փոխառնչության մեջ:
Այլ խոսքով, նյութը դիտարկել որպես հայ ու նաև այլ մեկ հարթության
վրա գտնվող իրականության համայնապատկերում, ժամանակագրական,
մասնակի ու զուգահեռ, խորախորհուրդ և ուսանելի խրոնիկա` ներառյալ
1999 թ. հոկտեմբեր 27-ին ՀՀ Խորհրդարանում պետական
ոճրագործությունը, շարադրված
«ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ» քննախուզության մեջ, որի այլորակ
հավելվածներն են
«ԿԱՆԱՉ ՎՒՇԱՊ», «ՀՈԿՏԵՄԲԵՐ
27-ը ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ» և սույն ակնարկը:
Ուզում ենք հուսալ, որ
այս կենսափորձը կարող է որոշ չափով օգտակար լինել ազգային
գերխնդրականներով մտահոգ «սրբազան խենթերին» և ազգային բուն
անվտանգությամբ հետաքրքրվող մասնագետներին, իսկ սույն ակնարկը`
ապագա տարեգիրներին, մատենագիրներին, պատմագետներին թե զուտ
գիտա-հետազոտական պրպտողներին ծառայել որպես սկզբունքային
ուղեցույց:
1
ԷՈԳՀ-ը հիմնականում
ներառում է hայոց ծագումնաբանության երկու տեսություններ
(արիական և 12000-ամյա), Էություն-էիզմ ուսմունքը,
«Արիականք» ազգային գաղափարախոսությունը և «Էականք»
հազարամյակային նախածրագիրը: |
|
Մարսել,
09.12.2006 թ. ԷՈՒԹՅՈՒՆ
Ազգային Իմաստության Տաճարի
ՈԴԻՍԱԿԱՆԸ
Մաս Առաջին
Այդ ոդիսականը սկսվեց 1978 թվականին,
ֆրանսահայ ARMENIA ամսագրում հրապարակված
«ՀԱՐԱՏԵՎՈՒՄ» խոհա-փիլիսոփայական մի հոդվածով, որը
Մարսելում վերահաստատված հեղինակի ինքնության և
ազգապահպանման որոնումների ծնունդն ու հայտն էր: Եվ հենց
այդ գերխնդրականն էլ դառնալու էր նրա հետագա
ազգամշակութային և գիտահետազոտական ողջ գործունեության
գերնպատակը, ինչն էլ այլաբանորեն և ինչ-որ նախախնամությամբ
ուրվագծվեց հեղինակի նախ
«ԱՐՓԻԱԿԱՆ կամ ԱՐԵՎՈՐԴՅԱՑ ՊԱՐԸ» կինոսցենարում (1982
թ.),
ապա
համանուն էպիկական քնարերգությամբ (1985 թ.):
|
|
|
Մարսել,
24.10.2008
թ. ԷՈՒԹՅՈՒՆ
Ազգային Իմաստության Տաճարի
ՈԴԻՍԱԿԱՆԸ
Մաս Երկրորդ
...Իրավիճակն արդեն
պարզ էր: Առավել ևս հոկտ. 27-ի պետական ոճրագործությունից
հետո ռուսական կողմնորոշման, ավելի ու ավելի ակնհայտ
բռնատիրության, և գաղափարական, բարոյական ու հոգևոր
արժեքների կատարյալ դեգրադացիայի պայմաններում: ԷԱԿԱՆՔ
միաբանությանը մնում էր ինքնամփոփվել ու տրվել համանուն
«Ազգ և նոր հազարամյակ» դարակազմիկ նախածրագրի մշակմանը:
2001թ., Հայաստանի Գրողների տան վերստին լեփ-լեցուն
դահլիճում, դրա ուրվագիծն ու մի քանի դրույթներ նախ
ներկայացվեցին հայ հասարակությանը, իսկ 2002 թ. գարնանը
նույն սրահում` ԱԱԾ աշխատակիցների սքող հսկողության տակ,
կայացավ դրա առաջին հատորի շնորհանդեսը (այսուհանդերձ
տեսախցիկը այս անգամ ևս որսացել էր նրանցից մի քանիսի
ռեակցիաները անցանկալի գաղափարների նկատմամբ: Կից 1-2
լուսանկարները…) :
|
|
Մարսել, 19.04.2009 թ
ԷՈՒԹՅՈՒՆ
Ազգային Իմաստության
Տաճարի
ՈԴԻՍԱԿԱՆԸ
Մաս Երրորդ
ՊԱՏՄԱ-ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ
ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ
ԵՎ
ԱԶԳԱՅԻՆ ԳԵՐԽՆԴՐԱԿԱՆՆԵՐ |
Երևույթները իմաստավորվում են ընդերային էություններով,
իրադարձությունները` պատմական համայնապատկերում, իսկ մարդուն,
մարդկային վիճակն ու իր գոյապայքարն ըստ էության հասկանալու
համար հարկ է այդ ամենը զուգորդել տիեզերական գործընթացների և
բուսակենդանական համաբանությունների հետ: Այդպես էլ դիտարկված
անգամ հակիրճ ակնարկը կմնար սոսկ անցողիկ, երևութական,
անբովանդակ, և միայն քաղաքա-հասարակական միջադեպ, եթե այն
չդիտարկվեր գոյաբանական հարթությունում և էաբանական կտրվածքով:
Սակայն, մինչ այդ հարկ է ամրագրել մի քանի այդպիսի
հաստատուններ և օրինաչափություններ:
|
|
|