|
Դեռևս 1995 թ. հրապարակված «ԷՈՒԹՅՈՒՆ» իմաստախոսական
հատորում, չանտեսելու համար մատչելի իրականության թեկուզ
անհայտ ու առեղծվածային ծալքերը, «Բնազանց աշխարհ» խորագրի
տակ մենք մի ամբողջ բաժին էինք հատկացրել արտաբնական
թվացյալ երևույթներին: Դրա առաջին ենթաբաժինը- «Բույսերի
սքող կյանքը» նվիրված էր հենց բուսական այդ խնդրականներին:
Հիշատակվում էին անցյալ դարասկզբի հնդիկ բիոֆիզիկոս և
բուսաբան Ջ. Չանդրա Բոսի, սիբիրցի Վ.Կազանաչեևի, ամերիկ.
Կ. Բաքստերի և այլոց բույսերի հետ կատարած փորձերը,
դիտարկումներն ու արտառոց եզրահանգումները բույսերի
զգացողության, բանականության և «մարդկային» որոշ
հատկանիշների ու վարքի վերաբերյալ:
Ու թեև այդժամ մեզ չէր
հաջողվել խորապես մեկնաբանել դիտարկված
բնազանցությունները, սակայն դրանք միստիկայից այլևս գոնե
տեղափոխվել էին Terra Incognita ( լատ. «Անծանոթ աշխարհ»
), առնչվել տիեզերական օրինաչափությունների հետ և
համաբանություններով օգնել լուսաբանելու մի շարք այլ
հանգամանքներ:
Այդժամ, նման թեմաները վերստին գիտական բուռն
հետաքրքրությունների պարագաներ էին, ինչպես պարբերաբար
կատարվում է քաղաքակրթական զարկերակումների ընթացքում: Եվ
քանզի մարդկային ճանաչողությունը «որոճալու» հատկություն
ունի ( հայ. խոհ-նաև կերակուր, որտեղից խոհանոց…), ըստ
էիզմի` «կոնվեկցիոն շրջանառության», ապա սպասելի էր այդ
թեմաների վերառումը գիտական այլ բացահայտումների
համախմբում ու դրանց նոր լույսի տակ:
Ու թեև այդ թեման միշտ էլ ակտուալ էր մնացել գիտական թե
հետաքրքրասերների որոշ շրջանակներում, հասարակական
գիտակցության համար այդպիսի երևույթ հանդիսացավ վերջերս
Սլովակիայի Strbske Pleso վայրում տվյալ
խնդրականի շուրջ գիտական սիմպոզիումը, ապա դրան հետևող Եվրոպայի հեռուստաէկրաններով ցուցադրված «Բույսերի ոգին»
գիտահանրամատչելի կինոժապավենը («L’esprit des plantes», ARTE-France,
2009 թ.):
Էիզմի ընթացիկ դիտարկումներում, մեզ համար այդ ևս մեկ առիթ է
անդրադառնալու համար նույն թեմային և դիտարկելու այն
առավել հասուն աշխարհընկալմամբ, ինչը էիզմ ուսմունքի
փորձարկման ու ամրագրման հերթական հնարավորություն է:
|
ԲՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
(Մաս
Երկրորդ)
Նախորդ թողարկմամբ ամփոփ դիտարկվեց հիմնականում ֆրանկո-բելգո-գերմանական ARTE
հեռուստաալիքով վերջերս ցուցադրված «Բույսերի ոգին»
գիտահանրամատչելի կինոժապավենը («L’esprit des plantes», ARTE-France,
2009 թ.): Ներկայացված փորձերը առայժմ միայն
դիտարկումներ են, առանց որևէ մեկնաբանության ու
դեռ պաշտոնական գիտության համար խիստ թեական:
Մինչդեռ, էիզմի տեսանկյունից դրանք կարող են
ունենալ որոշ բացատրություններ, ինչը կջանանք
ներկայացնել ստորև:
Ս.Դալի. «Ծառ-գլուղեղներ»… |
|
|
Ω - Նախ հիշեցնենք, որ նշյալ
գիտահանրամատչելի տեսաժապավենը հիմնականում առնչվում էր
Սլովակիայի Strbske Pleso բնաշխարհում կայացած բնագիտական
սիմպոզիումի հետ: Եվ որքան էլ այդ թեմաները եղել են Չ. Դարվինից
շատ առաջ ու հետո, արտահայտվել կրոնափիլիսոփայական տարբեր
համակարգերում և հատկապես հինդուիզմում, միշտ մնացել գիտական թե
հետաքրքրասեր որոշ շրջանակների ուշադրության կենտրոնում,
այսուհանդերձ գործ ունենք ըստ էիզմի համատիեզերական «կոնվեկցիոն
շրջանառության» ֆենոմենի հետ, որը դիալեկտիկական էվոլյուցիոն
պարույրի ֆիզիկական զուգահեռն է, այլորեն`«հավերժ վերադարձ»
գաղափարի: Ոչ մի կասկած, որ ոչ հեռավոր ապագայում բույսերի
հնարավոր բանականության խնդրականը վերստին կհառնի և ի վերջո կստանա
գիտական լիարժեք կարգավիճակ:
Սակայն, խնդրականը իր քիչ թե շատ հիմնավոր լուսաբանումները
կարող է ստանալ միմիայն այլ ասպարեզների հետ համապարփակ
հետազոտությունների, այսինքն` «Մասն ամբողջի և ամբողջը մասի մեջ»
դիտարկմամբ և որոշակի աշխարհայացքի որդեգրմամբ:
Սկզբունք, որը էիզմի հիմնադրույթներից մեկն է և հետևող քննարկումների
պոստուլատը:
a.b.c.d.
e.
f.
Նկ.11: a). Շիմպանզեն իր երեքամսյա զավակին ուսուցում է քարի
օգտագործմամբ ընդեղեն ճաշակելու «արհեստը»:
b). Միայն երեքամյա
տարիքում աշակերտը կարողանում է յուրացնել դասը և միաժամանակ
գործարկել երկու քար:
c). Ճապոնիայի փորձասենյակներում Այ
շիմպանզեի ձագուկ Այումուն նույնպես ջանում է իրացնել մոր դասը: Նա
նախ պետք է համապատասխան կոճակով ինքը գործի դնի սարքը, ապա
էլեկտրոնային էկրանի վրա ճապ. գաղափարագրի դիպչումով ընտրի
առաջարկով երկու գունավոր քառակուսիներից մեկը` վարդագույնը (ներքևում
)
կամ շագանակագույնը (վերևում): Ի վերջո պետք է հասնի
հեռուստաէկրանի դժվարամատչելի վերին շագանակագույն քառակուսուն, 5
անգամ անընդմեջ դիպչի դրան և ավտոմատից ստանա մանրադրամը... d)…
ապա այն խցկի հարևան սարքի նեղլիկ անցքում և ստանա ցանկալի խնձորը,
ինչը նրան հաջողվում է հենց առաջին փորձից, իհարկե
Այ մորը և
փորձարկող գիտնականի ցուցումները ուշադիր հետևելոց հետո: 9,5
ամսեկան Այումուի հրաշագործությունը անկարող են իրականացնել նույն
տարիքի մանուկները: Նրանք իրենց «ռևանշը» կունենան երեք տարեկանից
հետո…
e). Փորձարկվող ագռավը ջանում է իր իսկ «սարքած» ձողիկով
ծնկաձև խողովակի մեջից ձեռք բերել խայծը
( նարնջագույն քառակուսին),
ինչը հորիզոնական ու հեշտ թվացյալ հատվածից այդպես էլ չի
հաջողում:
f). Խելամիտը թռչունը նույնը փորձում է անհամեմատ
դժվար, ուղղահայաց հատվածից, անգամ պառկելով մեջքի վրա: Վերստին
ձախողվելուց հետո, դիմում է երկրորդ ձողիկի օգնությանը և ի վերջո
հաջողում: Այլ փորձերում նա անգամ ծռում է մետաղյա ձողիկը…
------------------------------------------------------------------------------------------------------------------
Ω - Նույն խնդրականը
գոյություն ունի նաև կենդանիների, այսինքն` կենդանական
բանականության վերաբերյալ: Բարձրակարգ կենդանիների մոտ որոշակի
բանականությունը փաստարկված է, իսկ այլ կենդանատեսակների հետ
փորձերը շարունակվում են նորանոր բացահայտումներով ու
հաստատումներով: Օրինակ որոշ կապիկներ սննդահայթայթման նպատակներով
ընդունակ են օգտագործել քար, փայտ և բնական այլազան միջոցներ, ինչը
քարեդարյա և ժամանակակից մարդուն զրկում է գործիքների
արտադրության մենաշնորհից (Նկ. 11a-b):
Նույն առումով ապշեցուցիչ են անգամ
ագռավների հնարամտություններն ու «գործիքների» նույնպես
պատրաստումը 4 (Նկ. 11e-f ):
Ճապոնիայում չգիտես ինչու հենց
Այ կոչված
( իրականում կռահելի է Այա նախանոր արձագանքը նաև հեռավոր
Արևելքում
5)
կապիկի հետ գիտափորձերը ցույց են տվել, որ որոշ մարզումներից հետո
կենդանին կարողանում է օգտվել էլեկտրոնային սարքերից և դեռ այդ
ուսուցանել իր մանկանը
( Նկ. 11c-d):
Այլ գիտափորձեր բացահայտել են, որ
հայելու մեջ ինքնաճանաչման ընդունակ են մարդը, orque կոչված
կետաձուկն
6 ու կապիկը, մինչդեռ մինչև երեքամյա երեխան` ոչ:
Եվ
քանզի մարդը կենդանական աշխարհի վերաճն է, այն` բուսական աշխարհի,
ապա ավելի քան օրինաչափ է բանականության ինչ-որ դրսևորումները
բուսատեսակների մոտ:
Բոլորովին այլ խնդիր է գիտակցությունը,
առավել ևս ինքնագիտակցությունը, որը հոգեբանության մեջ համարվում է
գիտակցության գերադրական աստիճանը…
4 Աղավնուց
առաջ պաշտվել է ագռավը և առնչվել թե’ կրակի, թե’ Արեգակի,
թե’ Ապոլլոնի և թե’ Միհր-Միթրա աստվածության հետ: «Սասնա
Ծռեր»-ում այդ ագռավն է Փոքր Մհերին առաջնորդում հենց
Ագռավաքար, իսկ ջրհեղեղի շումեր-աքքադ. տարբերակներում
ցամաքը հայտնաբերում է ագռավը, որը հավատամքային
ռեֆորմացիաներում ավելի ուշ փոխարինվեց աղավնով:
Հյուսիս-գերմանական դիցարանում Օդին գլխավոր աստծուն
ուղեկցում էին Hugi և Munin ագռավները, բառացի` «Միտք» և
«Հիշողություն»: Պետք է ենթադրել, որ ագռավի
«խելոքությունը» նկատվել է շատ վաղուց և առնչվել ոգեղեն
համարվող կրակի, Արեգակի և լույսի, այդու նաև բանականության
հետ:
5
Այ-Այա դիցանունը հեռավոր Արևելքում անծանոթ չէ: Կորեկան
դիցարանում հայտնի են Էր և Այ դիցաքույրերը, Այնուների
դիցարանում` Այնու ուռենին, տոտեմը և Աիոյնա, որն առաջին
այնու-արարածին ստեղծում է ուռենի ճյուղերից և հողից:
Այստեղ արձագանքում են բույս-մարդ երբեմնի պատկերացումներն
ու առնչությունները, ինչպես Եվա-Կենաց ծառ ու նման բազում
պարագաներում:
6 Եվս
մեկ առեղծված: Ըստ առասպելաբանության Հովնան մարգարեին
կուլ էր տվել կետաձուկը, որի փորում 3 օր մնալուց հետո նա
լույս աշխարհ է ելնում իմաստացած, ինչն ակնարկում է
Քրիստոսը իր ակնկալիք համբարձման կապակցությամբ: Հովնան
մարգարեն ու դիցանունը առնչվում են մեզ քաջածանոթ, Մե
էություն-զորությունների տիրակալ և իմաստության Էա-Հայա
ձկնակերպ ծովաստծո հետ: Ըստ աստղաբան ու պատմաբան Բերոսի
(Ք.ա. 3-րդ դ.) մարդկությունը ամենայն սովորել է ձկնակերպ
նույն Էա>Aion> Oannès-Հովնան-Հովհաննեսից…
|
Ω
- Գիտական վերջին դիտարկումներում առանձնակի նշանակություն
ունեն բուսակենդանական տարատեսակների, նրանց էվոլյուցիայի և
գենային քանակի հետ կապված բանավեճերը: Ըստ այդմ, վերջերս
նույնիսկ կասկածի տակ էր դրված էվոլյուցիոն սանդղակում Բանական
մարդու գերակայությունը, ինչը լայն աշխարհայացքի բացակայության և
արդի գիտական մեծ մոլորությունների ակնհայտ վկայությունն է: Նույնը
նաև մեր կողմից ընդգծված, գերմ. կենսաբան E. Wagner-ի.
«Հեշտ է
ասել, որ էվոլյուցիայի շնորհիվ կենսաձևերը դառնում են ավելի ու
ավելի բնական ու խելացի: Այդ անտրոպոմորֆիկ-մարդկային դատողություն
է, որը հետազոտում է տարբեր կենսաձևերը և համեմատում իրեն հետ»
տրամաբանության պարագայում: Զի, բանական որոշ ու տարաչափ
օժտվածությամբ հանդերձ բուսակենդանական աշխարհում ակադեմիաներ թե
հետազոտական կենտրոններ դեռևս չեն ստեղծված, թեև որոշ գոյաձևեր
մարդուն գերազանցում են գեների քանակով…
Առավել ճշմարտամոտ է առաջարկվող այն տեսակետը, ըստ որի առավել
զարգացած լինելով հանդերձ բուսական և կենդանական կենսաձերը
զարգացել են տարբեր ուղղություններով !!!
Ու թեև կենսունակության առումով որոշ բույսեր իրենց
ուղղության մեջ ավելի զարգացած են` քան կենդանիներն ու մարդը,
բանական տիրույթը մնում է մարդ արարածի գերազանցությունը: Զի, ամեն
մի գոյաձև զարգանում է իր հիմնական հատկանիշների կատարելագործման
ուղղությամբ, որը մարդու համար իր ներաշխարհն է ու նրա բուն
ԷՈՒԹՅՈՒՆԸ !!! (տե’ս
« Էիզմը և նեյրոգիտությունները» հոդվածը, Մաս
Առաջին, նախաբանը ):
Ω - Այլ հետազոտություններ
սահմանել են, որ կենսատեսակների բանական զարգացման մեջ որոշակի
դեր է խաղացել պրոտեիններով հարուստ մսակերությունը7:
Պայմանով, որ դրանցով ձեռք բերված կենսաէներգիան ամբողջովին
չծախսվի սոսկ կեսագործունեության վրա` ինչպես օրինակ առյուծների
պարագայում, կամ ճարպերի ձևով պաշարման նպատակներով, ինչպես
արջերի: Տվյալ դեպքում մսակեր բույսերը հուշում են նաև մարդու
մսակերության անցման ու հակվածության նախապատճառները, ինչը միայն
սննդահայթայթման պահանջմունք չէր: Այն ի վերջո հանգեցրեց Բանական
մարդու հայտնությանը, ապա բանական «Բիգ Բանգին», որի հետևանքն են
թե’ արդի գերզարգացած քաղաքակրթությունները և թե Homo sapiens-ի
ակնկալիք վերաճը Homo spiritus-ի, կամ եթե կուզեք` գերմարդու,
տիեզերամարդու թե աստվածամարդու: Ուստից էվոլյուցիոն վերելքը
«կոնվեկցիոն շրջանառության» համաբանությամբ ներկայացնում է
համատիեզերական օրինաչափություն, իսկ տարբեր գոյաձևերը` միջանկյալ
վիճակներ:
7
Հաստատված է, որ մեր կենսաէներգետիկ պաշարի 1/5-րդ
ծախսում է միայն գլխուղեղը… |
a.b.c.d.
e.
f.
Նկ.12: a). Darligtoina կոբրա-բույսը: b). Բուսատիպ «ծովային
վիշապիկ» կենդանին: c). Կին-ծառ, որն անշուշտ
պարզ նմանություն է, սակայն հուշում է ձևերի «ունիվերսիալիզմը»: d).
Մարդկային 5 շաբաթյա սաղմը:
e). Տարբեր կենդանիների սաղմերը I, II, III վիճակներում: Վերջին
պարագայում և ըստ ներկայացված
հերթականության` ձկան, սողունի, կրիայի, հավի, խոզի, հորթի, ճագարի
և մարդու…
f).
Բուսական համաբանությամբ արեգակնային մարտկոց (գեղարվեստական
պատկեր):
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ω - Ակնհայտորեն էվոլյուցիան չի ընթացել
ուղղագիծ, այսինքն` հաջորդական կատարելագործումներով, այլ քվանտային
ֆլուկտուացիայի սկզբունքով: Այսինքն` ինչպես ամեն մի
արարչագործություն. պարբերաբար միացում-տարանջատումների,
ինտեգրում-դիֆերենցիացիաների, արարում-ավերումների խմորումներով,
որով կյանք-գոյությունը անվերջ որոնել է առավել հակաէնտրոպիկ և
հավերժական գոյաձևեր: Այլ մեկ համաբանությամբ, ինչպես
հազարամյակներ առաջ հորինված քարե անիվը ի վերջո հայտնվեց
մրցավազքային ամենակատարյալ ավտոմեքենաների վրա, շոգեքարշային
սկզբունքը` օդանավային շարժիչների, գիտական տարաժամանակ ու տարբեր
ձեռքբերումները` համակարգիչների: Իսկ կենսաբանորեն` ինչպես
միլիարդավոր տարիներ առաջ համաշխարհային օվկիանոսում հսկա
զրահավորների մեջ ընդամենը 3,5 սմ երկարությամբ պիկայա
ձկնիկը դարձավ քորդավորների և ապա բոլոր ողնաշարավորների
նախահայրը, որոնք գերազանցում են բոլոր այլ կենդանատեսակներին,
դրանց մեջը մարդը` բոլոր գոյաձևերին...
Այդպես բուսային որոշ հատկանիշներ
առկա են թե’ կենդանիների և թե’ մարդու մեջ, և ընդհակառակը`
մարդկային որոշ հատկանիշների նախատիպերը գտնում են բուսակենդանական
ներկայացուցիչների մոտ: Եվ այդ թե’ ֆիզիոլոգիական, թե’ հոգեբանական
և թե’ սոցիոլոգիական առումներով, որտեղից բիոսոցիոլոգիա
ուղղությունը:
Տվյալ նյութի Առաջին մասում մենք այդ տեսանք Darligtoina
կոբրա-բույսի առնչությամբ (Նկ. 12a) , հակադարձորեն այդ առկա է նաև
«ծովային վիշապիկների» պարագայում (Նկ. 12b), որոշ դեպքերում`
բուսակերպար կամ կենդանատիպ մարդկանց (Նկ. 12c): Առավել խոսուն է
այն իրողությունը, որ մարդկային սաղմը անցնում տարբեր
կենդանատեսակների վիճակներ (Նկ. 12d-e): Նույն սկզբուքնով գլուխուղեղը
կազմված է «բուսակենդանական» շերտերից. ստորին «հնագույն
կեղև»-պալեոկորտեքսից (0,6% մակերեսով), արխիկորտեքսից (2,2%) և
նեոկորտեքսից (գլխուղեղի 95,6% մակերեսով նոր կազմավորված բանական
կեղևը), համահունչ էվոլյուցիոն երեք բուսական, կենդանական և
մարդկային կենսաձևերին ( տե’ս «Էիզմը և նեյրոգիտությունները».Մաս
Երկրորդ) և ստորև թվարկվող եռահարկ գոյացություններին:
Հակադարձորեն, բիոնիկան արհեստական գոյացություններ ( նյութեր,
ստրուկտուրաներ, նանոտեխնոլոգիաներ, արեգակնային մարտկոցներ-Նկ.
12f, ևն) ու գոյաձևեր է «թխում» հենց բուսակենդանական կենսաձևերից
(ինքնաթիռ, սուզանավ, ևն ):
Ավելի պարզ. ֆլուկտուացիոն էվոլյուցիայի արդյունք են ոչ միայն
բուսական, կենդանական և հոմինիդե կենսաձևերը` այլև դրանց
բյուր-բյուրազան ներկայացուցիչները` լավագույն և էվոլյուցիային ու
հակաէնտրոպիկ հարատևմանն անհրաժեշտ հատկանիշները համատեղելով
առավել զարգացած գոյաձևի` Բանական մարդու մոտ:
Եվ քանզի էվոլյուցիան դեռ շատ հեռու է ավարտվելուց, մնում է
միայն ենթադրել, թե ինչպիսի՞նը կարող է լինել մարդու հաջորդ
գոյաձևը և որն է նրա «վերջնական վիճակը»: Նկատի առնելով
էվոլյուցիոն տրամագիրն ու «վեկտորը» վստահաբար` հոգեպես չափազանց
հասուն, համադրելով դրան անհրաժեշտ տարբեր գոյաձևերի և
ամենազարգացած անհատների ամենակատարյալ հատկանիշները: Նույնիսկ եթե
դրանցից ոմանք այսօր թվան արատներ:
Անխուսափելի այդ ապագան վաղուց և այսօր ևս խիստ հետաքրքրում է
բոլոր տեսալահարներին ու ապագագետներին:
Ω - Դիցաբանական և
կրոնափիլիսոփայական եռահարկ աշխարհի պատկերացումը (երկինք-
երկիր-ընդերք` իրենց համապատասխան կենդանիներով… ) ի
վերջո վերաճեց ֆիզիոլորտ-կենսոլորտ-ներոլորտ
գիտականորեն ընդունված ստորակարգման (տե’ս
«Էիզմը և
նեյրոգիտությունները», Մաս Երկրորդ ): Էիզմը դրան զուգորդեց թե’
ներաշխարհային զգայական-բանական-ոգեկան
ոլորտները, և ըստ այդմ` թե’
երևութական-գաղափարական-էութենական վերաճային
իրականությունները, համաբանելով նաև բուսականություն-կենդանական
աշխարհ-մարդ կենսաձևերի հետ: Դրանք բոլորն են համագոյակցում են,
ռուսական «մատրյոշկաների», սոխագլխի կճեպների թե ֆիզիկական
չափությունների պես գտնվելով ներամփոփ հիերարխիայում: Եվ ինչպես
ասվեց, էվոլյուցիոն վերաճը վստահաբար կատարվել է` ըստ քվանտային ու
գերլարերի տեսության, ֆլուկտուացիայի սկզբունքով:
Բուսական-կենդանական-մարդկային գոյավիճակները հենց դրա
դրսևորում են:
Այս առումով ևս ավելի քան օրինաչափ է մարդկային հատկանիշների
նախատիպերի սաղմանավորումը բուսակենդանական աշխարհում, այդ թվում
բույսերի ֆիզիոլոգիական ընդհանրությունների, զգայունակության,
բանականության կամ կենդանական սոցիում-համակեցության թե այլ
դրսևորումներում: Առավել ևս, որ կա նաև զգայական բանականություն (
ու դեռ ոգեկան, տե’ս «Էություն» հատորը, « Հանճարեղություն»
ենթագլուխը, էջ 450-471) և ընդհակառակը` բանական
զգայունակություն (զգայունակությունը և բանականությունը հատուկ են
նաև տեխնիկական սարքերին... ):
Ուստի, բույսերի տարատեսակ բանականության առումով, այդ հակառակը
պիտի լիներ արտառոց , անբացատրելի և դուրս պատճառահետևանքնային
շղթայից և համատիեզերական օրինաչափություններից:
Ω - Ընդունված է
ասել, որ բուսակենդանական աշխարհի փոխարեն մտածում է Բնությունը,
ինչը ենթադրում է Բնության բանականություն: Եվ քանզի Բնությունը
Տիեզերքի մեկ արտացոլանքն է, հետևաբար տիեզերական` իմա
վերմարդկային « հոգի-բանականության» գոյությունը դառնում է
անժխտելի: Ի վերջո ֆիզիկական, դիալեկտիական թե տիեզերական
օրինաչափությունները, մաթեմատիկան, պարզագույն ալգորիթմերը և հենց
կյանքը մարդ արարածը չի հորինել: Նա միայն դրանք վերացարկել է
բնությունից, յուրացրել ու հասցրել գիտակցության, ինչպես բնության
զորությունները, մինչև միջուկային էներգիան ու ապագայում վստահաբար
շատ ավելին: Այս առումով ևս, ավելի քան բնականոն է, որ էվոլյուցիոն
շղթայում բույսերի մոտ հայտնաբերվեն թե’ նեյրոնների, թե’
բանականության և զուտ մարդկային համարվող հատկանիշների բոլոր նախատիպերը:
Ω - Նախաբանում
ակնարկվեց «կոնվեկցիոն շրջանառության» ֆենոմենը նաև
աշխարհաճանաչողության ասպարեզում: Այդպես տոտեմիզմից սկսյալ,
անցնելով դիցա-կրոնա-փիլիսոփայական համակարգերն ու գիտական այլազան
տեսությունները զարգացել է այն և հենց էիզմ ուսմունքը:
Բուսականության արդի արտառոց թվացյալ դիտարկումները այդ գործընթացի
մեկ փոքրիկ օղակն են: Մինչդեռ բույսերի բանականության ու մարդու
հետ համաբանությունների մասին խոսվել է վաղուց: Դրա մեկ օրինակը
աստվածաշնչյան դրախտում Կենաց և Իմաստության ծառերի
այլաբանությունն է, իսկ դրանից շատ առաջ երկծնության և տիեզերածառի
գաղափարները, որի ուսանելի օրինակը հենց տվյալ նյութի Առաջին
մասում մեր ներկայացրած Աչվատտհա շրջված ծառը, որպես վերին
Բրահմանի արտազեղում: Ահա դրա այլ մեկ, ավելի խոսուն տարբերակը.
|
«Նրա արմատները վերևում են,
ճյուղերը` ներքևում,
այդպիսինն է հին թզենու ծառը:
Իրոք նա մաքուր է: Նա Բրահման է:
…Նրա վրա են հանգչում աշխարհները:
Աշխարհն ու գոյությունը ծնվել են նրանից,
շարժվում են նրա մեջ…
…Ինչպե՞ս կարելի է ընկալել նրան,
խոսքով, մտքով և տեսողությամբ,
ինչպե՞ս կարել է ընկալել այլ կերպ`
քան այս բառերով – « Նա է’, նա կա’»:
Կարելի է նրան ընկալել երկակիորեն-
իբրև գոյություն և իբրև նրա
Ճշմարիտ ԷՈՒԹՅՈՒՆԸ… »: |
|
( Ուպանիշադներ, «Բրահմանի ճանաչումը» , Ք.ա.
6>3-րդ դդ, նախատիպերը` վեդաներում, Ք.ա. 2-րդ հզ:
Տե’ս «…Տապանաքար» հատորը, էջ 199 , «Հին Արևելքի պոեզիան», էջ
303-305…): Ուշադրություն թզենու
ծառատեսակի, «Նա է’, նա կա’» և
Յահվեի «Ես նա եմ, որ Է-ն» զուգահեռների միջև…
Այս տողերում զարմանալի
խորաթափանցությամբ տարբերակվում են գոյությունն ու
էությունը, զի
հիրավի դրանք տարբեր վիճակներ են, երևույթ և էություն
հարաբերակցությամբ: Իսկ զարմանալի, զի այսօր արմատական այդ
տարբերությունը չեն ընկալում անգամ հմուտ լեզվաբաններն ու
փիլիսոփաները, հաճախ նույնացնելով օնտոլոգիա-գոյաբանությունն ու
էսենցիալիզմ-էաբանությունը: Այդ խնդրում ևս գործ ունենք
«կոնվեկցիոն շրջանառության» և ակնկալիք «հավերժ վերադարձների» հետ:
Նույնը նաև երբեմնի ծառապաշտության, Կենաց-Իմաստության-Տիեզերական
ծառերի այլաբանական վերաճի և «թռչող գաղափարների» պարագաներում,
որի մեկ օրինակը աստվածաշնչյան փոխառությունն է: Այն նաև «Էիզմը և
նեյրոգիտությունները» հոդվածում արծարծված պատրանքային մեր
աշխարհընկալումն է, ինչը սովորաբար ներկայացվում է իբրև
ռեալականություն…
Ω - Այս ամբողջի մեջ առավել առեղծվածայինը
մնում է մեկ խնդրական. նույնիսկ զորեղ զգայունակության և թույլ
բանականության դեպքում ինչպե՞ս է Մտածող Բնությունը ինֆորմացիաներ
հաղորդում բուսականությանը կամ նրանք պարամետրեր քաղում
կենսամիջավայրից, թեև լոկ նյարդանման թե նախանյարդային իրենց
բջիջներով ու նեյրոնային գործառույթներով: Զի, նման
հաղորդակցությունը կասկածից վեր է, իսկ մեզ հայտնի են հաղորդակցական
սահմանափակ միջոցներ, ինչպես էլեկտրամագնիսական (լսողություն,
տեսողություն), մեխանիկական (շոշափելիք ) կամ քիմիական (համ,
հոտառություն): Այնինչ, մահկանացուներիս մոտ վեցերորդ թե յոթերորդ
զգայարանի գոյությունը գիտությունը եթե դեռ չի հաստատել (
հեռահաղորդակցություն և բնազանցական այլ երևույթներ), չի
կարողացել ո’չ ժխտել, ո’չ բացատրել:
Այսուհանդերձ, գիտական շրջանակներում արծարծվում է շատ խոստումնալից
մի տեսություն. գերլարերի տեսությունը, ըստ որի ամենայն գոյաձևերի
հիմքում ընկած են չնչնագույն էլեկտրական թրթիռներ: Հետևաբար,
բուսական բջիջներում և կենսամոլեկուլներում` նույնպես: Այս դեպքում
բուսական բանականության վարկածը այլևս առեղծված չէ: Մնում է միայն
բացահայտել այդ երևույթի մեխանիզմները, ինչը` ինչպես ասում են, այլևս
«զուտ տեխնիկական խնդիր է»…
Ω - Որպես ամփոփում
ընթացիկ այս դիտարման կարող են աներկբա եզրահանգել. գիտաճյուղերը
ապահովում են մասնակի ճանաչողություններ, իսկ առանց
աշխարհայացքային «գորգահենքի»` հաճախ մոլորվում են խլուրդներից
ավելի: Մինչդեռ, ևս մեկ անգամ Էիզմը մնում անժխտելի ու դեռ
լրացվում, ամրագրվում և հիմնավորվում ավելի ու ավելի թեկուզ
մասնակի գիտական բացահայտումներով: Մնացյալը, «խոհանոցային»
խնդիրներ են: Եվ այդ երկակի առումներով, խոհ-արարության և
խոհարարության…
¡
¡
¡
(Երկրորդ
մասի և ակնարկի ավարտ)
Ալեքսանդր Արորդի
Վարպետյան Մարսել, 10.02.2010 թ.
Նկ.
13a:
Մեզ անհայտ նկարիչը մարդուն պատկերել է դիցաբանական տիեզերածովում,
այլ մեկը
Էա-Հայա մեզ այդքան ծանոթ իմաստության ծովաստծուն զետեղել
«տիեզերածառեր»
ինտերնետային պատկերասրահում
(Նկ.13b, ստորև): Ֆենոմենը այդքան «թռչող
գաղափարները» չեն`
որքան նույն երևույթների նույնատիպ ընկալումները ( Ս.
Դալլի վերևի
«Ծառ-գլուղեղներ»
գեղանկարը
Չ. Դարվինի
«Theory of root-brain» տեսության պատկերավորումն է):
Այլ խոսքով` էիզմի տեսության,
ինչպես այլորեն ու պարբերաբար եղել է նաև անցյալում:
Այս ևս
«կոնվեկցիոն շրջանառության» պարագա է…
Այդպես, հաճախ առանց մեկնության կամ գիտական
հիմնավորման կռահվել են բնական ու տիեզերաբանական առեղծվածային
երևույթներ և ներկայացվել առասպելաբանորեն կամ բանաստեղծորեն:
Նույնը նաև մենք, ինչպես ստորև բերված մեկ-երկու օրինակներում,
կապված ծառ-մարդ համաբանությունների հետ: Նման դեպքերում, գործում
է արտագիտակցական բանականությունը, որը երբեմն անվանում ենք
«ինտուիցիա», «ներքին ձայն»,
կանխազգացությունը, այլորակ բանականություն կամ բնազանցական երևույթ: Ամենայն հավանականությամբ բույսերը ևս օժտված
են նման ունակություններով, ինչը արձանագրվում է նաև
նանոտեխնոլոգիական գիտափորձերում կամ նշյալ myxomycète
կենսատեսակների հատկանիշներում (Մաս Առաջին, Հավելված):
a.
b.
c.
Նկ.14: a).Պարող տունկ և c). կանացիակերպ Կենաց Ծառը
«Արևորդյաց Պարը»
քնարերգության նկարազարդումներում: Հիշեցնենք,
որ
խեթ.
GIŠeya Կենաց ծառ, եբր. Եվա,
ռուս. ива-ուռենի, ճապոն. այնու-ուռենի, հուն. Այա>Գայա>Գեյա
երկրաստվածուհին, հայ. այգի-էգ-իգական ու նման հոլովումները
վաղնջագույն Այ-Այա բուսական նախամոր
հոլովումներն են, ինչպես նաև երկրագործական
հայ ինքնանվանումը... b). «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»
մենագրության շապիկը: Այստեղ արդեն ներկայացված է
տիեզերաձվից սերվող Կենաց ու դրա վերաճային Իմաստության ծառերը,
որպես Տիեզերածառի համադրություն:
¡
¡
¡
Թե այս ամենը և մասնավորապես Էիզմը,
բացի զուտ գիտական ու փիլիսոփայական արժեվորումներից
ի՞նչ կարող են տալ գոյաբանական, հասարակագիտական կամ հենց
ազգակայացման ու հարատևման առումներով, մնում են խոհարարության և
խոհանոցային խնդիրներ: Բոլոր դեպքերում.
Տխմար մեռնելը բոլորի «կամքի ազատությունն» է, կայանալն ու էանալը`
նախախնամության:
|
|
|