|
Դեռևս 1995 թ. հրապարակված «ԷՈՒԹՅՈՒՆ» իմաստախոսական
հատորում, չանտեսելու համար մատչելի իրականության թեկուզ
անհայտ ու առեղծվածային ծալքերը, «Բնազանց աշխարհ» խորագրի
տակ մենք մի ամբողջ բաժին էինք հատկացրել արտաբնական
թվացյալ երևույթներին: Դրա առաջին ենթաբաժինը- «Բույսերի
սքող կյանքը» նվիրված էր հենց բուսական այդ խնդրականներին:
Հիշատակվում էին անցյալ դարասկզբի հնդիկ բիոֆիզիկոս և
բուսաբան Ջ. Չանդրա Բոսի, սիբիրցի Վ.Կազանաչեևի, ամերիկ.
Կ. Բաքստերի և այլոց բույսերի հետ կատարած փորձերը,
դիտարկումներն ու արտառոց եզրահանգումները բույսերի
զգացողության, բանականության և «մարդկային» որոշ
հատկանիշների ու վարքի վերաբերյալ:
Ու թեև այդժամ մեզ չէր
հաջողվել խորապես մեկնաբանել դիտարկված
բնազանցությունները, սակայն դրանք միստիկայից այլևս գոնե
տեղափոխվել էին Terra Incognita ( լատ. «Անծանոթ աշխարհ»
), առնչվել տիեզերական օրինաչափությունների հետ և
համաբանություններով օգնել լուսաբանելու մի շարք այլ
հանգամանքներ:
|
ԲՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
(Մաս Առաջին)
Այդժամ, նման թեմաները վերստին գիտական բուռն
հետաքրքրությունների պարագաներ էին, ինչպես պարբերաբար
կատարվում է քաղաքակրթական զարկերակումների ընթացքում: Եվ
քանզի մարդկային ճանաչողությունը «որոճալու» հատկություն
ունի ( հայ. խոհ-նաև կերակուր, որտեղից խոհանոց…), ըստ
էիզմի` «կոնվեկցիոն շրջանառության», ապա սպասելի էր այդ
թեմաների վերառումը գիտական այլ բացահայտումների
համախմբում ու դրանց նոր լույսի տակ:
Ու թեև այդ թեման միշտ էլ ակտուալ էր մնացել գիտական թե
հետաքրքրասերների որոշ շրջանակներում, հասարակական
գիտակցության համար այդպիսի երևույթ հանդիսացավ վերջերս
Սլովակիայի Strbske Pleso վայրում տվյալ
խնդրականի շուրջ գիտական սիմպոզիումը, ապա դրան հետևող Եվրոպայի հեռուստաէկրաններով ցուցադրված «Բույսերի ոգին»
գիտահանրամատչելի կինոժապավենը («L’esprit des plantes», ARTE-France,2009թ.):
Էիզմի ընթացիկ դիտարկումներում, մեզ համար այդ ևս մեկ առիթ է
անդրադառնալու համար նույն թեմային և դիտարկելու այն
առավել հասուն աշխարհընկալմամբ, ինչը էիզմ ուսմունքի
փորձարկման ու ամրագրման հերթական հնարավորություն է:
Ուստի, մենք սովորականի պես կջանանք նախ ներկայացնել նյութը, ապա
քննարկել այն էիզմի տեսանկյունով: |
Երկրի վրա ջերմաստիճանի շարունակական
բարձրացումը առաջին հերթին վտանգում է բուսականությանը: Այնինչ,
հարավային Աֆրիկայի նոսրացող սավաններում կուդուն տոկուն, գեղեցիկ
ու կենսունակ անտիլոպ է, այդու էլ անհրաժեշտաբար «շատակեր»
(Նկ.1a): Սակայն, որոշ տարածքներում սկսել էին խորհրդավոր մահանալ,
ինչը դարձել էր ֆերմերների մեծ մտահոգությունը: Ուստի, աղետի
պատճառները բացահայտելու ու այն կանխելու համար հրավիրվում են
բարձրակարգ գիտնականներ:
Կասկածը նախ բևեռվում է նրանց քանակի ու բնական հավասարակշռության վրա1 , քանզի այլ տարածքներում
քանակապես սակավ անտիլոպները չէին մահանում: Սակայն, ավելի խորը
քննախուզությունը բացահայտում է անսպասելին: Պատճառը նույն
ակացիաներն են, որի մանր տերևներով էլ սնվում են կուդուները, այն
տարբերությամբ, որ աղետի գոտում կուդուների
«ահագությունը» սպառնում է հենց նրանց գոյությունը: Ուստի, ի
տարբերություն այլ տարածքների, աղետային գոտիներում ակացիաները
որպես ինքնապաշտպանություն 4 անգամ ավելացնում են tana կոչեցյալ
քիմիանյութի արտադրությունը, որի մոլեկուլաները ընդհանրապես
«բիոլոգիական զենք» են ընդդեմ վնասակար միջատների` բացի խոշոր
կենդանիների դեմ փշերից (Նկ.1b): Կուդուների ներքին օրգաններում կուտակված
հենց այդ թունավոր նյութն էլ եղել է նրանց զանգվածային մահվան
պատճառը: Դեռ ավելին, վտանգված ակացիաները արտադրում են նաև
CH2CH2 էթիլենային գազ (Նկ.1c), որը քամու հետ տարածվելով վտանգի մասին
զգուշացնում է մերձակա, բայց դեռևս անվնաս ազգակիցներին, և դրանք
նախապես ավելացնում են tana-ի արտադրությունը:
Ստացվում է, որ ակացիաները միմյանց հետ ունեն նաև քիմիական
հաղորդակցություն, այդու էլ սոցիալական յուրօրինակ բանականություն
ու կեցություն: Երևույթ, որն արձանագրված է կենդանական աշխարհում,
և մասնավորապես Acide Formique-ի միջոցով քիմական նման
հաղորդակցություն ունեցող մրջյունների մոտ:
a. b. c.
Նկ.1: a).
Կուդու անտիլոպը: b).
Երբ փշերը բավարար չեն մանրիկ իր տերևները պաշտպանելու
համար, ակացիան անցնում է « բիոլոգիական զենքի» արտադրությանը,
այսինքն թունավոր tana-ի հավելման: c).Փորձառու ակացիան
էթիլենային գազի արտադրությամբ (այստեղ սպիտակով շեշտված)
զգուշացնում է հարևանին:
1
Գիտությանը ծանոթ երևույթ է: Այլ պարագաներում գրանցված
էր, որ սահմանափակ կղզում եղջերունների չափազան գերաճը
պատճառ էր դարձել դրանց քանակական նվազմանը, մասամբ
սննդնի անբավարարության, բայց առավելաբար կենսատարածքի
հագեցման պատճառով: Մինչդեռ, դիտափորձերը ցույց են տվել,
որ ձկնային պոպուլացիայի 60%-ից պակաս նվազեցման դեպքում
համայնքը չի վերանորոգվում և աստիճանաբար մահանում է:
Բնույթունն ունի հավասարակշռության իր մաթեմատիկական
օրենքները… |
Այդ բույսերի ու կենդանիների միակ ընդհանրությունը չէ:
Հայտնի է, որ շնորհիվ ֆոտոսինթեզի ունակության, բույսերը ընդհանրապես
սնվում են արևի լույսով, համեմատաբար անշառ, «խաղաղասեր» ու
«նստակյաց» են: Մինչդեռ կենդանիները սողում են, լողում, վազում
կամ թռչում, դրանց զգալի մասը սնվում է միայն բուսականությամբ և
ունեն սեռական անհագուրդ ախորժակ, այդու էլ անհամեմատ ագրեսիվ են:
Ըստ այդմ, բուսական և կենդանական աշխարհների միջև ընդունված էր
տեսնել տարաբաժանող մի խորը անդունդ:
Սակայն, ըստ ոմանց բույսերը չունեն նույն ծագումը, շատերը հետերոգեն-երկսեռ
են, և ինքնապաշտպանության թե սննդառության նկատառումներով նույնպես
դառնում են գիշատիչ: Այսինքն, երբ հողից ու արևից ստացվող սնունդը
բավարար չէ, որոշ բույսեր անցնում են մսակերության, սկսում են
սնվել կենդանիներով, առավելաբար` միջատներով, բայց մինչև իսկ
գորտերով: Դրանում մասնագիտացած
ըստ ֆրանս. բուսաբան J.-J. Labat-ի, աշխարհում հաշվվում են 650
մսակեր բույսեր: Դրա համար նրանք զարգացնում են ամենատարբեր
հնարամտություններ ու հատկանիշներ, ձևի, գույնի, հոտի,
«հափշտակման» կամ մարսողական միջոցներ: Այս առումով շատ ուշագրավ
Darligtoina բուսատեսակը, որ ձևաբանորեն շատ նման է հենց կոբրայի
(Նկ.2a,b,c):
Գիշատիչ բույսի առավել ցայտուն տարատեսակ է Dionaea muscipula-ն, որի
տերևները ոչ այլ ինչ են` քան պարզապես երախ (Նկ.3a-b: Տե’ս նաև
http://www.youtube.com/watch?v=dBK73d5h8gs&feature=related):
Ուշագրավ է, որ գիշատիչ որոշ ծաղկատեսակներ իրենց «ստամոքսը» հեռացրել են
սեռական օրգաններից, փոշոտող անզգույշ միջատներին պատահաբար
չվնասելու միտումով…
2a.b.c.3a.3b.
Նկ.2a-b-c:
Darligtoina կոբրա-բույսը:
a).Միջատը գայթակղվելով նրա քաղցրավուն
«լորձունքով»,
վերին
անցքով հայտնվում է
լուսապատ գլխիկում (b) և
ծուղակվելով ի վերջո ուշաթափվում
(c): Բույսին մնում է հանգիստ մարսել
որսը:
Նկ. 3a-b: Dionaea muscipula գիշատիչ բույսը սնվում
է միջատներով, տարատեսակ որդերով և անգամ գորտով:
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Բնագիտության մեջ ընդունված էր նաև, որ բույսերը գտնվելով
էվոլյուցիոն ստորին սանդղակում կենդանիների համեմատ ունեն սկավաթիվ
գեներ: Զի, կենսաձևերում գեների քանակը դիտվում էր էվոլյուցիոն
չափանիշերից մեկը: Այդպես, մարդու մոտ հաշվված էր 26000 գեն:
Սակայն մի քանի տարի առաջ ամերիկացիներին հաջողվեց տարրալուծել նաև
բրնձի գենոմը և հաշվել… 50000 գեն: Այդու, նախ հարցականի տակ
դրվեց զարգացած կենսաձերի մոտ գեների քանակական առավելությունը,
որոշ բույսեր որակվեցին առավել զարգացած, ինչպես օրինակ բրինձը,
որը սնվում է հիմնականում ածխաթթու գազով (CO2, gaz carbonique) ու արևով, և
դիմանում բնակլիմայական խիստ ծանր պայմաններին: Նման փորձության
համար մարդը չունի համապատասխան գենետիկ զինանոց: Ի վերջո
ընդունվեց տեսակետ, ըստ որի առավել զարգացած լինելով հանդերձ
բուսական և կենդանական կենսաձերը զարգացել են տարբեր
ուղղություններով !!!: Եվ իրենց ուղղության մեջ որոշ բույսեր
ավելի զարգացած են, քան կենդանիներն ու մարդը:
Այսուհանդերձ նրանք բաժանում են նույն մոլորակը: Եվ եթե
բույսերը չեն տեղաշարժվում և հիմնականում իրենք են սնում
կենդանական աշխարհը, սակայն հորինել են «ադապտացիայի», յուրովի
գոյելու, սեռական պահանջներն ու սերնդաճը ապահովելու, և անգամ
ճանապարհորդելու այլազան ձևեր` շնորհիվ հենց իրենցով կերակրվող
կենսաձևերի, միջատների և թռչունների, որոնք փոշոտումից բացի
բուսական սերմերը համասփռում են հեռավոր աշխարհամասերը: Մարդը`
նույնպես, հենց իր պահանջմունքների բերումով…
Սակայն, արդյոք
այդքանը բավակա՞ն է խոսելու համար բույսերի բանականությունից, ինչը
ենթադրում է երևույթների ընկալում, հիշողություն,
ինքնակազմակերպում, արտաքին գործոնների նկատմամբ հակազդեցություն,
և անգամ որոշ վտանգների կանխարգելում: Այս առումներով արդյոք
ակացիաների կենսափորձը յուրօրինակ բանականության արտահայտությո՞ւն
չէ:
Ըստ Freibourg-ի համալսարանի պրոֆեսոր E. Wagner-ի «Հեշտ է ասել, որ
էվոլյուցիայի շնորհիվ կենսաձևերը դառնում են ավելի ու ավելի բնական
ու խելացի: Այդ անտրոպոմորֆիկ-մարդկային դատողություն է. որը
հետազոտում է տարբեր կենսաձևերը և համեմատում իրեն հետ» ( իսկ այդ
այլ ո՞վ
պիտի դիտարկեր, մեկնաբաներ և ո՞ւմ հետ համեմատեր: Լ.Մ.)…
Բույսերի վարքով աշխարհում հետաքրքրվում են մի շարք կենտրոններ, որոնց մեջ
զգալի ներդում ունեն գերմանազգի երկրները: Դրանցից մեկը Բոննի
համալսարանն է, որտեղ հետազոտում են բույսերի ընկալունակության
համակարգը, ինչպես նաև եգիպտացորենի արմատների բջջային
կառուցվածքը, սկսյալ ոլոռից, մինչ միմոզա և ակացիաներ:
Ըստ կենսաբան D.Volkmann-ի, իր և գործընկերների փորձերը ցույց են
տալիս, որ բույսերն օժտված են են սուր զգացողությամբ, իրենց
միջավայրը ընկալում են բանիմացորեն, կարող են ենթարկվել
«մարզումների» և աճել թելադրված ուղղությամբ: Օրինակ ոլոռի ծիլերը
կամ փաթաթվող բույսերը, որոնք շոշափում ու հոտոտում են
տարածությունը, դեպի արեգակ կամ նպաստավոր ուղղությամբ աճելու
համար: Այլք ունեն նաև գրավիտացիայի զգացողություն, ինչպես մսակեր
բույսերը կամ միմոզան, իսկ ընդհանրապես շատ զգայուն են արտաքին
ազդակների նկատամամբ:
a.b.
c.
Նկ.4 a, b, c: Desmodium Gyrans-ի «պարը» տեղական գործիքի
երաժշտության տակ (Թայլանդ):
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Կինոնկարի հեղինակները
անդրադառնում են նույն Ջ. Չանդրա Բոսի ու խորհրդային գիտնականների
հետազոտություններին, որոնք բույսերի հետ կատարում էին թմրացուցիչ
նյութերի, մոմի այրման, կամ էլեկտրական իմպուլսների միջոցով
գիտափորձեր: Ջ. Չանդրա Բոսի համոզմամբ, բույսերը զգայունակ են
էլեկտրամագնիսական ալիքների նկատմամբ և նույնիսկ օժտված են որոշ
գիտակցությամբ:
Այլք գնացել են ավելի հեռու և բույսերի վրա փորձարկել են
երաժշտության ազդեցությունը: Վկայությունը Desmodium Gyrans կոչված
բույսն է, որը բառացիորեն պարում է երաժշտության տակ (Նկ.4 a,b,c:
տե’ս
http://www.youtube.com/watch?v=sgQ5CucGz2M&feature=related
), բայց մնում անդրդվելի պարզ աղմուկին նկատամբ: Ըստ որում,
Desmodium Gyrans-ի բոլորովին մատղաշ բույսը ևս առանձնապես
զգայունակ չէ, սակայն որոշ մարզումներից հետո սկսում է պարել
տերևների շարժուձևերով, ինչը դիտվում է նաև որպես հիշողության
ապացույց: Ոմանց համար գլխկոտորուկ են թե’ երևույթի մեխանիզմները և
թե’ բույսի նպատակը, այլք հարցնում թե արդյո՞ք
այդ մարդկանց հետ հաղորդակցվելու, արտահայտվելու կամ ուշադրություն
գրավելու մի ձև չէ: |
70-ական թվականներին կար տարածված
կարծիք, որ երաժշտությունը դրական կամ բացասական ազդեցություն ունի
բույսերի բարգավաճման ու բերքատվության վրա: Ըստ որում, դասական
երաժշտությունը իբր դրական է ազդում, իսկ էլեկտրոնային կամ ռոք
երաժշտությունը` բացասական: Անգամ փորձել են հատուկ երաժշտություն
գրել բույսերի համար: Այլք, ինչպես օրինակ ճապ. բիոքիմիկոս Minoru
Ueda-ն դրան բնավ չի հավատում, ընդունելով հանդերձ ձայնային
ազդակների հնարավոր ներգործությունը:
5a. b.
c.Նկ.6. Նկ.
5: a). Albizia-ն արթմնի վիճակում, b.-քնած և c.- քնից
արհեստակնորեն զրկված երկու շաբաթ հետո:
Նկ. 6: Միմոզան արթմնի (աջ սրվակ ) և իր իսկ մոլեկուլներով
քիմիապես քնեցրած (ձախ սրվակ) վիճակներում:
--------------------------------------------------------------------------------------------------------------------
Այսուհանդերձ, բույսերի ընկալունակության, ֆիզիոլոգիայի և անգամ
քնի վերաբերյալ հետազոտություններ խորապես ընթանում են նաև
Ճապոնիայում, որտեղ ավանդորեն զգայունակ են բնության նկատմամբ,
իսկ նման հիմնարար հետազոտությունները դիտվում են որպես ապագայի
համար նորարարությունների աղբյուր: Այդ նկատառմամբ առանձնապես
զինված է Tohoku-ի համալսարանը:
Փորձերը կատարվում են մասնավորապես լոբազգիների հետ ( legumineuse):
Օրինակ, albizia բույսը քնում է մարդու համաբանությամբ և 24 ժամյա
պարբերությամբ (Նկ. 5a-b): Հետազոտողներին հաջողվել է ոչ միայն
արհեստական պայմանների ստեղծմամբ, այլև հենց նույն բույսից քաղված
հատուկ քիմիանյութերի ներգործությամբ քնեցնել նրան (Նկ. 6), և
անգամ տարբեր միջոցներով զրկել քնից: Անքուն պահված բույսի
տերևները երկու շաբաթից դեղնում են, թափվում` ի վերջո բորբոքելով
բույսի մահը (Նկ. 5c): Մինչդեռ «առողջ» քնից albizia-ն ասեք
առույգանում ու երիտասարդանում է: Ուրեմն, ինչպես կենդանիների և
մարդկանց պարագայում, քունը կենսաբանական երևույթ է նաև բույսերի
համար, թեև առայժմ ոչ պարզ թե ինչո՞ւ
և ինչպե՞ս:
Այս ևս դեռ բոլորը չէ: Բոլոր կենդանի օրգանիզմների պես
բույսերը նույնպես արձագանքում են իրեն նյութափոխանակության
խանգարումներին, վնասման դեպքում արտադրում հակամարմիներ վերքերի
սպիացման համար, իրենց կենսափորձից պաշարում ինֆորմացիաներ ու դեռ
կարողանում կանխատեսել անծանոթ իրավիճակներ: Այս առումով աֆրիկյան
ակացիաների, «պարող» թե այլ արտառոց բույսերի օրինակները կասկածի
տեղ չեն թողնում:
7a.
b.
c.
Նկ. 7a-b-c: Չ.
Դարվինի արմատ-գլխուղեղ տեսության (Theory of root-brain )
պատկերավորումներ:
-------------------------------------------------------------------------------------------------------
Անգլիացի բնախույզ Չ. Դարվինը առաջիններից մեկն էր, որ
ամրատապես փոխեց բուսակենդանական աշխարհի նկատմամբ մինչ այդ եղած
«աստվածաշնչյան» պատկերացումները, ենթարկվելով հավատացյալների
բուռն քննադատությանն ու ծաղրուծանակին: «Փաթաթվող», մսակեր և այլ
բույսերի դիտարկումներով նա ենթադրեց, որ բոլոր գոյաձևերը սերվում
են մեկ վաղնջագույն և պարզագույն նախնուց: Նա նույնիսկ առաջ քաշեց
բույսերի «արմատ-ուղեղային» տեսությունը, ըստ որի բույսերի
արմատներն ունեն համարյա նույն գործառույթը` ինչ կենդանիների մոտ
գլխուղեղը: Այլ խոսքով, բույսերը իրենց «գլխուղեղը» պահում են հողի
մեջ և ցուցադրում միայն սեռական օրգանները (Նկ. 7a-b-c): Այսինքն,
այլորեն այնպես, ինչպես ըստ հին հնդիկների տիեզերածառի արմատները
երկնքում են, սաղարթը` երկրի վրա2…
2
Աչվատտհա
շրջված ծառը ներկայացնում է Բրահմանից սերված Տիեզերքը,
բացարձակ էներգիա. «Այդ հավերժական Աչվատտհան է, որի
արմատները վերևում են, ճյուղերը` ներքևում: Այդ անխառն ու
զուլալն է, այդ Բրահմանն է, որ անվանում են անմահ: Ողջ
աշխարհը հենվում է նրա վրա (Khata-Upanishad):
|
Չ. Դարվինի արդի հետնորդները բուսասերմերի արմատային
հիմքում բացահայտել են մի գոտի, որը հիրավի որոշիչ գործառույթ ունի
բույսի ֆիզիոլոգիայի վրա (Նկ. 8a): Բոննի համալսարանում նման
փորձերով զբաղվում է կենսաբան F. Baluska-ն: Ըստ նաև նրա, բույսերը
չափազանց զգայուն են քիմիական, մեխանիկական ազդեցությունների և
միջավայրի նկատմամբ, իրենց կենսագործընթացները ապահովելու համար
վերջինիցս քաղելով և վերլուծելով մոտ 20 տարատեսակ պարամետրեր:
Եգիպտացորենի նորածիլ արմատների հետ կատարած յուրօրինակ փորձերը
պարզեցին դրանց և որոշ սողունների հետ ընդհանրությունները
միջավայրի հետախուզության ու աճի խնդրականում: Հայտնաբերվեց նաև
ծլող արմատի ծայրում համապատասխան «օրգան», որի հատման դեպքում
արմատածիլը կորցնում է «շոշափելու» հատկությունը և աճում կուրորեն`
թեև ավելի արագ (Նկ. 8b):
90-ական թվականներին նույն համալսարանում հետազոտողները
արմատածիլի նույն տեղամասում բացահայտել էին actine-ի
մոլեկուլներ, որոնք կենդանի բջիջների «ճարտարապետության» և շարժման
գործառույթն ունեն: Դրանք գտնվում են նաև կենդանիների մկանային
բջիջներում և յուրօրինակ սինապսներ են, այսինքն` նյարդային
connections-հարակցումների հանգույցներ (Նկ. 8c և d ): Հանգամանք,
որն համարվում է ցնցող և խիստ խնդրահարույց…
Ըստ F. Baluska-ի, բույսերը ունեն խիստ կազմակերպված վարք,
կենդանիների ու մարդկանց պես ներքին «բիոլոգիական ժամացույց», ըստ
այդմ գիտեն երբ աճել, երբ դանդաղեցնել կենսագործընթացները կամ
քնել, ինչն ակնկալում է ոչ միայն տարբեր գործառույթների
ներդաշնակություն` այլև համակարգող որևէ «կենտրոն»:
8a.b.c.d.e.
Նկ.
8: a). Լոբազգիների արմատային ծլարձակումներ: b). Եգիպտացորենի
առողջ սերմի որդանման ծլարձակումը (ներքևում,
բաց
կանաչ գույնով`
«շոշափող» օրգանը), և ծայրամասը հատած ծիլի «կուրորեն» աճը
(վերևում ): c). Բուսական actine-ի նյարդանման մոլեկուլը: d).
Մարդու գլխուղեղային նյարդեր: e).Մարդու
գլխուղեղային մեկ նյարդ իր
«արմատներով»:
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Մեկ խոսքով բուսական ֆիզիոլոգայի
ժամանակակից հետազոտությունները գալիս են հաստատելու Չ. Դարվինի
կանխազգացումներն ու կռահումները, և այդ ոչ միայն արմատների ու
տարածքի զգացողության վերաբերյալ: Ինչպես բոլոր
ողնաշարավորները, բույսերն արտաքին աշխարհից հիրավի ստանում են
բազում ինֆորմացիաներ և մշակում դրանք: Այլ խոսքով շատ բաներում
նման են մեզ, մահկանացուներիս: Իսկ եթե
բուսակենդանական գոյաձերը հատկանիշային ու վարքային, բջջային և
մոլեկուլային այդքան ընդհանրություններ ունեն, արդյո՞ք կարելի է
խոսել բուսական նեյրոբիոլոգիայի մասին:
Վերջերս, Սլովակիայի Strbske Pleso գեղատեսիլ բնաշխարհում տվյալ խնդրականի
շուրջ գիտական սիմպոզիումի էին հանդիպել այդ ասպարեզի
համաշխարհային հետազոտողները: Այստեղ էին հիշատակված D.Volkmann-ը,
Minoru Ueda-ն, F. Baluska-ն և այլք, կիսելու համար իրենց
դիտարկումները և բանավիճելու բույսերի նեյրոբիոլոգիայի և
բանականության շուրջ: Եվ որքան էլ բույսերին նյարդային համակարգի
չի վերագրվում, այդուհանդերձ հիմքեր կան խոսելու նեյրոբիոլոգիայի
մասին: Զի առկա են նյերոնային գործառույթներ, ինչպես նաև բջջային և
մոլեկուլյար անժխտելի համաբանություններ: Ըստ կենսաբան D.Volkmann-ի,
բույսերի և պրիմիտիվ կենդանատեսակների մեջ տարբերությունը այդքան
մեծ չէ, երբ հետազոտությունները կատարվում են բջջային և
մոլեկուլային կենսաբանության մակարդակներով ( նույնը ֆիզիկական
մանրամասնիկների և հատկապես տեսական լարերի պարագայում, երբ
վերանում են հայտնի 4 փոխազդեցությունների տարբերությունները…
Ծ.Մ.): Իսկ ըստ F. Baluska-ի, դժվարությունը կայանում է նրանում,
որ նման գաղափարները պաշտոնապես դեռ չեն ճանաչվում, ինչը միշտ էլ
եղել է պահպանողական գիտության խնդրականը, մինչև փաստերի
կուտակումը…
Այդպես, Strbske Pleso-ի գիտական սիմպոզիումն էլ պատճառ է դարձել
գիտահանրամատչելի այս կինոնկարին, որում յուրաքանչյուր մասնակից
փաստացի ապացույցներով բերում է իր հետազոտությունները, իսկ միասին
առաջարկում բուսաշխարհի վերաբերյալ նոր ընկալում, օժտում այն
յուրօրինակ ոգով ու բանականությամբ: Ըստ գիտաժապավենի հեղինակների,
այդ գաղափարները խանգարում կամ անհանգստացնում են ոմանց, հատկապես
արևմուտքում, որտեղ Homo sapiense դիտվում է որպես էվոլյուցիայի
պսակ: Այսուհանդերձ, նրանք անգամ ընդունում են, որ հարկ է սովորել
բնությունից և վերանայել կարծրացած գաղափարներն ու աշխարհայացքը :
Բայց այդ ինչպե՞ս և ո՞ր
ուղղությամբ, ինչը կլինի մեր մեկնությունների նյութը հաջորդ
թողարկմամբ :
¡
¡
¡
ՀԱՎԵԼՎԱԾ
Բույսերի հնարավոր բանականության
հետազոտությունները անշուշտ այսքանով չեն սահմանափակվում, ընթացել
և
ընթանում են ամենատարբեր ուղղություններով: Օրինակներից մեկը
myxomycète կոչեցյալ կենսատեսակն է, թեև այն մի շարք պատճառներով
այլևս բույս չի համարվում, սակայն ո’չ էլ սնկազգի` այլ plasmode:
Զի, ներկայացնում է միասնական մեկ բջիջ, ժելատինատիպ մեկ ընդհանուր
զանգված, որի մեջ լողում են բազմաթիվ անթաղանթ միջուկներ` առանց
միմյանցից առանձնացման: Յուրահատկություններից են. շարժվում է,
ընդունակ է տեղափոխությունների (1 ժամում մի քանի սմ ), տրոհման ու
ամբողջացման, ունի նաև «գիշատիչ» հակումներ, ունակ է խժռելու
սունկն ամբողջությամբ, բաց նաև ճամփորդելու աշխարհամասեր` քամում
հանձնելով իր սպորները: Առավել արտառոցը, նրա բանական
ունակություններն են, ինչը բացահայտվում է նաև հետևյալ դիտափորձով:
a.b.c.d.e.
Նկ.9: a).
Myxomycète-ը կոճղեզի վրա: b). Փորձարարական լաբիրինթոսը,
կարմիրով` ցուցադրական նպատակով A և B կետերի միջև ամենակարճ
ուղին: c). myxomycète-ի հատվածներ լաբիրինթոսի ակոսներում: d).
Կենսատեսակի ինքնաբերաբար ամբողջացումը: e). Մեկ քանի ժամ հետո
կազմավորվում է մեկ «երակ»` լաբիրինթոսի ամենակարճ ուղով, այնինչ
մյուս ակոսները դատարկվում…
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Արհեստական փոքրիկ լաբիրինթոսի ակոսներում նախ
տեղադրվում են myxomycète-ի
հատվածներ, ինչին չէր վերապրի բզկտված բազմաբջիջ որևէ կենսաձև: Մինչդեռ
myxomycète հատվածներ շուտով ամբողջանում են, ավելին` կազմում մեկ
նյարդ, որը անմիջապես գտնում և մեկ քանի ժամում ձգվում է
լաբիրինթոսի ամենակարճ ուղով A կետից B, որոնց վրա նախապես դրված էր
սնունդ: Այնինչ, այդ ամենակարճ ուղին գտնելը սովորական մահկանացուից
կպահանջեր որոշակի մտավոր տքնանք:
Myxomycète-ը դեռևս պահում է իր առեղծվածները, ըստ կենսաբանների
ձեռնոց նետելով էվոլյուցիայի տրամաբանությանը:
Մինչդեռ, նման որոշ երևույթներ իրենց բացատրությունն են
գտնում նանոտեխնոլոգիական մակարդակում3
...
3
Միկրոաշխարհից ներքև այլ մեկ
իրականություն, որտեղ ֆիզիկական օրենքները` ինչպես
քվանտային մեխանիկայում,
կորցնում են իրենց ուժը և բացահայտվում նյութի արտառոց
հատկություններ: 1
նանոմետրը= 0.000000001մ կամ 10
-9 մետրի: Դրանից վար առայժմ
ենթադրվում է էներգետիկ լարերի աշխարհը: Մեկ խոսքով,
ինչպես արձանագրել էինք էիզմի դրույթներում, գիտությունը
հիմնականում զարգանում է դեպի մանրաշխարհը և աննյութական
իրականություն, որտեղ էլ որոնվում են կյանքի ու ամենայն
առեղծվածների բանալիները: Նանոտեխնոլոգիաներին
կանդրադառնանք այլ առիթով:
|
¡
¡
¡
( Առաջին մասի ավարտ )
Ալեքսանդր
Արորդի Վարպետյան Մարսել,
10 փետրվարի 2010 թ.
|
|