|
(կից
«Բանավեճ Քրիստոսի Հոր շուրջ»
հեռուստահաղորդումը
Լոս Անջելեսում)
«Դեռ
շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չէք կարող տանել:
Երբ որ գա նա` Ճշմարտութեան Հոգին, ամենայն
ճշմարտութեամբ կ’առաջնորդի ձեզ» (Յովհաննէս, ԺԶ, 12 :13): |
Մինչ ծախու իշխանությունները, թշվառ միջակությունն ու
դատարկաբանները բորբոքում և բարբաջում են Ա. Վարպետյանի և Էության
«ոչ գիտական» բանսարկումներից, (տե’ս
«Վեճ
Յիսուսի անձի շուրջ»
ակնարկը), զուգահեռաբար շարունակվում են խառնիբուռն աճել այդ
գաղափարների արծարծումները, ներգործությունները, բնականաբար նաև
կապկումները, բանագողություններն ու քաղաքական շահարկումները: Այդ
մասին տարբեր առիթներով ազդարարել ենք բազմիցս և թվարկել որոշակի
օրինակներ ( տե’ս
eutyun.org/S/E/E-Vodisakan/20-amyak.htm
, eutyun.org/S/E/E-Vodisakan/E-Vodisakan-1.htmհ
և այլուր):
Նման ակնառու պարագան հայոց արիական ծագման ու արիականության
վերաբերյալ աշխատություններն են, որոնք տեղիք տվին նմանատիպ
բազմաթիվ լուրջ թե թեթևամիտ աշխատությունների, աղավաղումների,
հասարակական շարժումների և քաղաքական շահարկումների: Այն աստիճան,
որ արիա-ազգայնական ծայրահեղականներին ցայսօր շփոթում են «Էություն»
միաբանության և նրա գաղափարների հետ: Այնինչ, նրանց միջև
քաղաքակրթական և ոգեգաղափարական աշխարհամասեր կան, թեև նրանք ևս
սերվում են նույն
«մայրցամաքից»:
Իսկ թեմայի
այդպիսի կայծակնային համասփռումն ու հայոց կտրուկ «արիականացումը»
պայմանավորված էր նրանց պատմական բարդույթավորմամբ,
սնապարծությամբ, թեմայի մատչելիությամբ, քաղաքական պահանջարկով
և անշուշտ նաև
«արյան կանչով»
(տե’ս «Հայոց արիականության խնդրականը» ակնարկը,
eutyun.org/S/E/GN/HayocArXnd.htm):
Ի վերջո
չուկչաները նման տեսություններին դժվար թե այդքան բուռն
արձագանքեին:
Նախապես ավելի դժվար` հարկ է ասել անգամ
ծաղրուծանակով ընդունեց 2000 թ. հրատարակված, Հայկ. լեռնաշխարհում
հայոց և համամարդկային 12000-ամյա ծագումնաբանությանը նվիրված
«Ծննդոց-Այա» տեսությունը` համաշխարհային պաշտոնական
տեսությունները գլխիվայր շրջելու իր հեղափոխական համարձակությամբ և
քննախուզական նորարարությամբ: Այստեղ արդեն մենք մեղադրվեցինք
«նացիոնալիզմի» և ազգային սնապարծության մեջ: Բարեբախտաբար, հենց
նույն տարում և նույն ամսում գերմանական «Bild der wissenschafh»
գիտական ամսագրի N°8 թողարկման մեջ հրապարակվեցին Ուրֆայի
մոտակայքում Գյոբեկլի թեփե հնավայրի պեղումների արդյունքները, որին
վերագրվում է հենց 11-12000 ամյա վաղեմիություն և համարվում
աշխարհի ամենահնագույն հավատամքային համալիրը: Հնագիտական թե
արևելագիտական հետագա բացահայումները, այդ թվում արդի փոքրիկ
Հայաստանի տարածքում Քարահունջի դիտարկումները (ակադեմիկոս Պ.
Հերունի, հրապարակումը 2004թ.), ավելի ուշ պեղված աշխարհի ամենահին
մաշիկը, ապա ամենահին ծղոտե հանդերձանքը և բոլորովին վերջերս
հայտնաբերված ամենահին գինեգործական արտադրամասը եկան հաստատելու
«Ծննդոց-Այա» տեսության ճշմարտացիությունը, իսկ համարյա միաժամանակ
շրջանառություն մտած, Գյոբեկլի թեփեից մինչև Քարահունջ հնավայրերի
վերաբերյալ ամերիկյան «ANCIENT ALIENS» տեսանյութը փոթորկեց
բոլորի` հատկապես հայերի երևակայությունը և առայժմ միայն մասամբ
ինքնագիտակցությունը (
http://www.youtube.com/watch?v=Y_LzpXzqt3w):
Սակայն, մինչև այդ «Ծննդոց-Այա» տեսությունը` Հայկ.
լեռնաշխարհը որպես համաշխարհային քաղաքակրթության բնօրրան,
բորբոքել էր բազմաթիվ նման պրպտումների ալիք, ոմանք նշելով
ներշնչման կամ օգտագործված աղբյուրը, այլք` միտումնավոր թե
հասկանալիորեն ոչ, սքողելով այդ: Այդպիսի մեկ օրինակ է հենց մեր
կայքում հրապարակված դանիահայ Գ. Տիգրանի «Քաղակակրթության
ծագումնաբանությունը» ակնարկը (տե’ս «The Genesis of Civilization»
by Karekin Dichran և դրան Էրինա Այսի
«REFLEXION» արձագանքը): Թեև մի շարք շեղումներով, աղավաղումներով ու
ծանծաղումներով, վասն տեսության ծողովրդականացման մենք ինքներս
ընդառաջեցինք այդ նյութի հրապարակմանը, առանց իսկ ակնարկելու
աղբյուրների հիշատակման և էթիկայի տարրական կանոնների վերաբերյալ`
էլ չխոսելով իրավաբանական և հեղինակային իրավունքների մասին:
Այդպես էլ «Էություն» կայքը կշարունակեր հրապարակել նրա թե այլոց
նման գրությունները, եթե հանկարծ չպարզվեր, որ նույն հեղինակը
պատրաստվում է հրատարակել ո’չ ավել, ո’չ պակաս և հենց էիզմ
խորագրով իր «տեսությունը» և այն արդեն իր «հայրենք-սփյուռք»
հաստոցային ծրարներով համասփռում է ողջ համացանցում…
Էիզմը աղերսվում է հայ մատենագրության և առաքելական
եկեղեցում վերապրած Է- «մի էություն»-Էություն աստվածության հետ,
սակայն ցայսօր ոչ ոք այն դեռ չէր առնչել «Ծննդոց-Այա»
մենագրությամբ ամրագրված Այա նախամոր, միջագետքային
Էա-Հայա
ծովաստծո և մեծամորյան ժայռագրի հետ (առաջին ուրվագիծը «Հայեր և
Արմեններ» հետազոտության մեջ` «Ինքնություն»-1993 թ., ապա
«Էություն» իմաստախոսական հատորում` Երևան 1995 թ., ավելի ուշ`
«Գիրն զԷ անունն ԱՅ-Հայտնություն», Երևան 2006 թ.), երբեք չէր
հիմնավորել գիտական ամենավերջին բացահայտումներով և չէր
ներկայացրել որպես համամարդկային մտքի նորագույն փիլիսոփայություն,
ավելի ստույգ` էաբանություն, ինչը գոնե մեզ ծանոթ վերջին
երկհազարամյակում աննախադեպ երևույթ է: Իր ամբողջությամբ և
խորությամբ այն անմատչելի էր անգամ իրենց խելոք համարող
փիլիսոփաներին ու ակադեմիկոսներին, և լոկ հայերեն հրատարակության
պատճառով կատարելապես անհայտ համայն մարդկությանը, այդու էլ մնալով
ոմանց դարակներում և հանուր ուշադրությունից դուրս: Այն աստիճան,
որ նույնիսկ անվտանգության որոշ «օպերատիվնիկների» համար այն
ենթադրվում էր լինել ինչ-ինչ հաստատություններում մշակված «ոչ մեկ
մարդու» գործ և քրիստոնեությունից ու մարքսիզմ-լենինիզմից հետո
հայոց վզին փաթաթված ինչ-որ խորամանկ ծրագիր (տե’ս «Ո±վ
է Քրիստոսի հայրը» (նոր` հղում) տեսանյութը և «Alexandre VARBEDIAN's
New Work» հղումով «Հայտնություն» հատորի հակիրճ բնութագիրը,
www.persons.am/en/interview.php?id=145): Ուստի, մենք
համոզված էինք ու ենք, որ` ի տարբերություն հայոց արիականության և
«Ծննդոց-Այա» տեսությունների, դրա ընկալման և ընդունման համար երևի
սերունդներ կպահանջվեն, թեև գիտական ամենավերջին բացահայտումները և
համամարդկային միտքը զարգանում են հենց այդ ուղղությամբ: Սակայն
հայոց փիլիսոփայական միտքը լավագույն դեպքում էկզիստենցիալիզմից,
իսկ քաղաքա-հասարակական խնդրականները ցեղասպանությունից,
միտինգներից,
կարգակոչերից
և առօրյա քաշքշուկներից անդին չեն անցնում, ո±ւր
մնաց էիզմ, գոյաբանական ու
դեռ էաբանական գերխնդրականներ, որոնց անտեսմամբ դարեդար ընկանք այս
օրը, իսկ այդքան երազած անկախացումից հետո... կորցրինք և այդ:
Ինչևէ, կարել էր անտեսել նաև այս մեկը կապկումը: Ի~նչ փույթ
հայ բացառիկ անբարո իրականությունում մեկ «ջեբկիրություն» ավել թե
պակաս: Եվ հետո, տարերային քամիներն ու անգամ առնետները արգասավոր սերմեր են համասփռում, ինչն էլ եղել է
«Էության»
ռազմավարություններից մեկը:
Սակայն, կա աղավումների ու վուլգարացումների վտանգը, այնպես`
ինչպես «զզի-բիզի» խաղալիքներով իմաստության ծառը թե տիեզերածառն է
վերածվում մանուկներին զվարճացնող տոնածառի: Իսկ ավելի մտահոգիչը
կարծես քաղաքական շահարկումների խնդրականն է, ինչպես հայոց
արիականության, նժդեհականության կամ հենց քրիստոնեության
պարագաներում: Առավել ևս, նկատի առնելով հայրենիքից մեր վտարումը,
ողջ սփյուռքով մեկ հետապնդումների, այլազան բանսարկումների ( այդ
թվում «ոչ գիտական» ասեկոսների…) և ասպարեզ նետվող նմանատիպ
տեսությունների կամ յուրացումների հետևողականությամբ: Այնպես`
ինչպես ռազմական պրակտիկայում հակառակորդ ինքնաթիռի կողմից օդ
նետված մետաղյա բյուր թիթեղների պարագան է, որոնց մեջ
ռադիոլակացիոն էկրաններում կորչում է բուն ինքնաթիռը կամ ինչպես
զուգահեռ, կեղծ ու նույնանուն կուսակցությունների թե
«ընդդիմությունների» ստեղծման պարագաներում, որով ստվերվում են
բուն գործընթացներն ու դերակատարները և ապակողմնորոշվում
հասարակությունները1:
Մեր դեպքում
մեկն արդեն հիշատակված «արիականներն» էին, մյուսը` «Ծննդոց-Այա»
տեսությունը, իսկ այստեղ կան նմանատիպ նկրտումներ և ակամա
ինքնամատնումներ արդեն էիզմի վերաբերյալ: Ըստ այդմ.
-Նախ, երբ նրբանկատորեն Գ. Տիգրանի
ուշադրությունը հրավիրեցինք յուրացումների էթիկական ու
իրավաբանական հանգամանքների վրա, նա արդարացավ, որ էիզմը նրան
ծանոթ է… Բեյրութում իր դպրոցական տարիներից (???)…
Ենթադրենք, մեր հարգելի պարոնը «մի էությունը» չի տարբերում
էիզմից, ինչը հասուն ու կրթված
մտավորականին, մեղմ ասած, անհարիր է: Իսկ երբ հիշեցրինք նրա
տարածած «ուսմուքնում» աղբյուրների հղման բացակայությունը, նա
հետադարձորեն կազմեց և ներկայացրած գրականության մեջ հիշատակեց մեկ
անուն, որտեղ Այա
նախամոր և միջագետքային Էա-Հայա
ծովաստծո առնչությունը վերագրում է Վ. Իվանովին, Ս. Երեմյանին
(ակադեմ. Վ. Իվանովի և Ս. Երեմյանի գնահատականները Ա. Վարպետյանի
աշխատությունների վերաբերյալ տե’ս
www.eutyun.org/S/P/AAV/AVManuscriptsAndDocs.htm
)
և
Ա. Մովսեսյանին ( ըստ այդ ցանկի. Aya, Haya sourrce: |vanov,
S. T. Yeremyan and Artak Movsisian…), ի տարբերություն այլ
հիշատակումների առանց որոշակի աղբյուները նշելու, ինչը հուշում է,
որ այդ գրականությունը նրան ծանոթ չէ, ձեռքի տակ չունի և ինչը
բացարձակապես հորինված է (ուշդր. Վ. Իվանովի ազգանունն անգամ
արտագրված է անփույթ... /vanov): Զի, իրականում նրանք երբեք և ոչ մի տեղ
նման աղերսներ չեն էլ ակնարկել: Այս դեպքում խոսքը կարող էր լինել
պարզապես անազնվության կամ տղայական աճպարարությունների մասին:
- Իսկ երբ նշյալ սահմանափակ գրականության մեջ հիշատակվում են Գ.
Վահանյանի աշխատությունները, ինչպես.
- Vahanyan G.
Searches for the Heritage of Protocivilization. ArtePreistorica,
Rock Art Review, http://www.artepreistorica., Oct. 2003, Italy.
- Vahanyan G. Computer Graphics Art in
Armenia, International Workshop - Project Festival, Sep. 10-13,
2002, Graz, Austria.
- Vahanyan G., Petrosyan S. Karedaran - the
Computer Database of Armenian Rock Art, TRACCE, Rock Art
Bulletin -12, Italy, 1999.
- Vahanyan G. Internet and Culture. US
Research and Educational Program. Alumni Armenian Association ,
Yerevan, Armenia, 1999.
- Vahanyan G. The Stone Annals of the
Civilization. Elect. version of the monograph (in Armenian and
Russian),Yerevan, Armenia, 1993,
ապա
խնդիրն առնում է բոլորովին այլ բնույթ !!! |
Ինչո±ւ
և ո±վ
է Գրիգոր Վահանյանը: Երբեմնի ՊԱԿ-ի ու արդի
ծառայություններում բարձրաստիճան սպա, կիբեռնետիկ, գիտ.
դոկտոր ( կից լուսանկարը, տե’ս նաև
«Էություն» նմուշային հանդեսը, էջ 51
),
ժամանակին ՀԼԿԵՄ-ին կից «Որոնում» կենտրոնի տնօրենը ( իսկ
ՀԼԿԵՄ-ի I-ին քարտուղարը` այժմ Սփյուռքի նախարարուհին
Հրանուշ Հակոբյանը…), արդ` նաև ռուս-հայկ. (Սլավոնական)
համալսարանի դասախոս…( ևս մեկը այդ այսօրվա
«մարքսիզմ-լենինիզմ
ինստ-տից» կամ
քաղաքական այրերի «ինկուբացիոն
ֆիրմայից»...: Տե'ս այստեղ
«Հայագիտության "անուշիկ" դեմքը» ակնարկը): 1989 թ. ՀՀ հեռուստատեսությամբ
«Հայոց արիական ծագումը» մեր ելույթից և դրա հասարակական
բուռն արձագանքից հետո, նրա առաջարկությամբ 15.09.1990 թ.
հիմնվեց «Էություն» Ազգային Իմաստության Տաճարը` հիմք
ունենալով մինչ այդ
հայրենքի-սփյուռք
«Հարատևման Ուխտ»
ընկերակցությունը
( տե'ս
www.eutyun.org/S/E/E/E.htm,
www.eutyun.org/S/E/E-Vodisakan/E-Vodisakan-1.htm
):
Սակայն, «Էությունը» կռահելով նրանց նկրտումները
հրաժարվեց ֆինանսական օժանդակությունից և վարչական
լծակներից, կատարելապես առանձնացավ ու ցայսօր մնում է զուտ
ոգեգաղափարական և գիտահետազոտական հաստատություն,
ենթարկվելով զրկանքների ու հալածանքների: Այնինչ,
«Որոնում» կենտրոնը ժամանակավորապես առնինքեց «Էության»
հիմնադիր-միաբան, ճարտարապետ և ժայռապատկերների նվիրյալ
հավաքագրող Սուրեն Պետրոսյանին (
eutyun.org/S/E/EHandes/EHNH_08_15.htm
), որի հետ իրականացրեց վերոնշյալ Karedaran-«Քարեդարան»
նրա ծրագրի տեսական մասը, ապա այլոց հետ` մնացյալը, դրանք
իբր իր հեղինակությամբ ներկայացնելով միջազգային
կառույցներում, մինչդեռ Ա. Պետրոսյանը մահացավ լքվածության
ու կատարյալ անհայտության մեջ: Այսքանի հետ, «Որոնում»
կենտրոնը բացեց հենց «Eutiun» անվանմամբ ինչ-որ
գիտահետազոտական հաստատություն ( տե’ս
http://www.iatp.am/hayknet/euti-e.htm
...
), որի մեկ շառավիղն է հավակնում լինել ռուսախոս այլ մեկ «Eutyun»
2
(
http://eutyun.com…).
Այս նույնպես
վերոնշյալ բուն աղբյուրներն ու
հեղինակներին ստվերելու նպատակով «ռադիոլակացիոն»
տեխնոլոգիայի և
զուգահեռ, կեղծ ու նույնանուն կուսակցությունների թե
«ընդդիմությունների» ստեղծման նույն ռազմավարության
դրսևորումներ են, տվյալ դեպքում KGB-ական, ռուսամետ թե
ռուսական շրջանակների կողմից: Իսկ թե ինչո±ւ
հենց նրանց, մեկնությունների
կարիք չունի: Զի, հակառակ դեպքում ամեն մի քիչ թե շատ
մտմտող անհատ պիտի ինքն իրեն հարց տար, թե ինչո±ւ
օտարալեզու
լսարանի համար հենց հայերենով
թեկուզ լատինատառ «Eutyun»` այլ ոչ թե
ռուսերեն
«Сушность» կամ անգլերեն «Essence»: Մի±թե
պարզ չէ. հարկ է շեղել
հայոց
ուշադրությունը հենց բուն «Էությունը» Ազգային Իմաստության
Տաճարից, իսկ այն ուՎարպետյանին վթարված Չեռնոբիլի պես
ծածկել «բետոնյա սարկոֆակով», դրանց հետ նաև հայոց անգամ
հոգևոր անկախության ուրվականը...
Այժմ հարցրեք նաև ինքներդ ձեզ, այսքանը քա±նի
հայեր կարող են ըմբռնել, երբ էիզմը և դրա անշրջանցելի
անհրաժեշտությունը անմատչելի են հայոց: Մինչդեռ, հայ եզակի գաղափարաբաններ
Հ. Աստատրյանը, Գ.Նժդեհը և հատուկենտ այլք բարձրացրել էին
«Ազգայնորեն ձևակերպյալ աշխարհայեցողության
անհրաժեշտության» գերխնդրականը և
հայոց պատմական ձախորդությունները պայմանավորել հենց դրա
բացակայությամբ (տե'ս
http://www.noravank.am/upload/pdf/69_am.pdf
)...
Միջանկյալ այս հարցականներից հետո հարցրեք նաև ձեզ և վստահության համար նաև
մտմտող մերձակիցներին, թե ձեզանից
այդ
քանի±սն
է կռահում հայոց գլխին խաղացվող ծրագրերի բուն իմաստն ու
ճակատագրական ահագնությունը, և դրանք կապ ունե±ն
արդյոք հայոց եղած-չեղածի օտարման,
հրահրվող արտագաղթի, մինչ այդ սումգաիթյան և ընդհանարպես
ղարաբաղյան իրադարձությունների, հարևանների հետ
խժդժությունների, Հայաստանի կատարյալ մեկուսացման և ի
վերջո 1999թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործության և տասնամյակից
ավելի դրան հետևող անհասկանալի իրադարձությունների և
անկանխատեսելի իրավիճակի հետ...
|
1 Ահա
միայն մեկ քանի օրինակ.
- «…Այդ մասին պատմող հսկայածավալ գրականություն կա- Հ.
Հաուպտման, Դ. Լենգ, Պ. Հերունի, Կովալի-Սվորզա, Ա.
Մովսիսյան, Ա. Վարպետյան, Ա. Կերյան, Վ. Վահրադյան և այլն»
(
http://khustup.livejournal.com/9486.html):
- «…Մրցասպարեզ են մտել նաև բժիշկը (Ռ. Բարենց ),
մաթեմատիկոսը (Լ. Խաչատրյան) արձակագիրը (Ժ. Ավետիսյան) և
անորոշ մասնագիտությամբ այլ անձինք ( Ա.Վարպետյան և
ուրիշներ)»
(տե'ս
նույն հղմամբ
http://www.noravank.am/upload/pdf/69_am.pdf):
- «…Ա. Ավետիսյանի գաղափարախոսության գիգանտներից է նաև
հայտնի ազգաբան Ալեքսանդր
Վարպետյանը…»???
(http://www.hayary.org/forums/viewtopic.php?f=9&t=73-):
Եվ այսպես պարզվում է, որ «Ի սկզբանե եղել են… հավերը»…
2
Այդ անվանումը առաջին անգամ հղացել էինք մենք,
1987թ.
Լոնդոնում,
որպես տեղի «Էրեբունի» երկշաբաթաթերթի գլխ. խմբագիր այն
առաջարկելով վերանվանել «ԷՈՒԹՅՈԻՆ», որին հանգել էինք
դեռևս 1982թ. «Արևորդյաց Պարը» կինոսցենարով: Չունենալով
հրատարակիչների համաձայնությունը, մեր առաջարկով որոշվեց այդպես անվանել երկշաբաթաթերթի հավելվածները,
ինչը ազդարարվեց դրա 23.04.1987թ. N° 79 թողարկման մեջ
(կից` պատճեն ): Ավելի ուշ այդ խորագիրը
և Է նշանագիրը
մտան լայն շրջանառություն`մասամբ և անկախաբար
Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ…
3
ՀՅԴ-ի անբարյացկամ վերաբերմունքը մեր նկատմամբ դրսևորվել է
մի քանի առիթներով, ինչն իր «Գործ Շնաց» գրքում արձանագրեց
Լոս Անջելեսի շրջանային կուսկոմի հատուկ հանդիպմանը
հրավիրված Արմեն Մելիքյանը: Ահա մի հատված այդ
հանդիպումից.
« …- Ընկեր, քեզի տեսնողներ
եղած են Վարպետյանի ձեռնարկին:
- Ճիշտ է: Մտավորական խումբ է, քաղաքական
կազմակերպություն չէ… (հեղինակ):
- Խորհուրդ կուտանք, որ իր հետ գործ չունենաս :
- Ինչո՞ւ: Մեծ միտք է. երանի իր նման մի քանի հոգի
ևս ուենայինք, մեր ազգը ոտքի կկանգներ (հեղինակ) :
- Կրնա ըլլալ, որ ինքը մեծ մտավորական է, բայց մեր
ազգին դեմ կաշխատի.
- Ես իրեն լավ կճանչնամ: Մաքուր մարդ է, և որևէ
կասկած չունիմ... (հեղինակ):
- Ընկեր, դուն ամեն ինչ չես գիտեր, կուսակցական
հրահանգ է, կուսակցությունը անպայման բան մը
գիտե, որ անանկ կըսե կոր: Օր մը կհասկընաս...
Սպասում եմ այդ օրվան… (հեղինակ):
- Շատ մարդ կա±ր ձեռնարկին:
- Սրահը լեցուն էր (հեղինակ):
Մտահոգված դեմքեր…» (հեղինակ,
Երևան-2005, էջ 143-144):
4
Միջոցառմանը
մասնակցում կամ ներկա էին. ակադեմիկոսներ ( այդ թվում
ՀՀ ԱԱԳ փոխպրեզիդենտ Յու. Շուքուրյանը, պատմական
ինստ.-ի տնօրեն Ա. Մելքոնյանը և այլք), գեներալներ,
անվտանգության բարձրաստիճան սպաներ, ազգայնական մեծ ու
փոքր «լիդերներ» և արիական մի քանի «գաղափարախոսներ»…
Համաժողովը բացահայտորեն ծրագրավորված էր քաղաքական
նպատակներով, որոնց մեջ Վարպետյանը ոչ միայն անցանկալի`
այլև խիստ խանգարիչ հանգամանք էր, որին հարկ էր հիրավի
«հանգստի» կոչել… Ուստի, նրա ողջունի խոսքն անգամ լսվեց
ոմանց ակնհայտ ջղաձգություններով, ինչը չխանգարեց
միջոցառման ավարտին մասնակիցների հոծ մի խմբի հավաքվել
նրա շուրջ և
«հավերժանալ»
այդպիսի արտառոց
առիթով... (ստորև լուսանկարը):
|
26.04.2000 թ.:
ՀՀ ԳԱԱ նախագահական սրահում կայացած արիականության առաջին
պատմամշակութային գիտաժողովի ավարտին մասնակիցների մեկ մասի
հուշագրական լուսանկարը Ա. Վարպետյանի շուրջ, ինչը անշուշտ
մտմտանքի տեղիք պիտի տար քաղաքական «տեխնոլոգներին»: Ինչպե±ս
ազատվել նրանից…
Լուսանկարն ուշագրավ և պատմական է այնքանով` որքանով նախ
ներկայացնում է «Էության» գաղափարներով թե արիականությամբ տոգորված
որոշ հետազոտողներ` ինչպես Ա. Շահնազարյանը («Է արար»), Է.
Խուրշուդյանը
(«Արիական իմաստություն»), Գ.Վարդումյանը (ՀՀ ԳԱԱ,
Պատ. ինստ-տ, հին պաշտ.-արիականություն), վերոնշյալ նույն Ա.
Մովսեյանը ( իբր «Aya, Haya sourrce…»),
«գաղափարախոս»
Վ.
Վահրադյանը, այլ մեկ
«գաղափարախոս», վերոնշյալ բժիշիկ Ռ. Բարենցը
(մեր կողքին), հեթանոսական քրմապետ Սլակ Կակոսյանը և շատ այլք,
ինչպես նաև հետագայում կարևորված հասարակական թե քաղաքական դեմքեր, արձանագրելով իրերի բուն
հարաբերակցությունը` անկախ կազմակերպիչների ցանկությունից և ոմանց
հավակնություններից...
--------------------------------------------------------------------------------------------------------------
Վերադառնանք իրադարձությունների
սկզբնական օղակներին:
Իսկ ի±
նչ էր որոնում «Որոնում» կենտրոնը:
Մարքսիզմ-լենինիզմին հետևած վակուումում որևէ հիմնավոր,
կենտրոնամետ, բայց հայոց հրապուրող, խորհրդահայ մշակութային և
հոգևոր զարգացումներին ներդաշնակ գաղափարաբանություն, ինչը
կարդարացներ նաև «հին գվարդիայի» վերապրումը: Այն` ինչը սոսկ հայոց
ապաքինման ու հարատևման համար որոնում էր երբեմնի «Հարատևման Ուխտ»
ափյուռք-հայրենիք ընկերակցությունը (տե’ս www.eutyun.org/S/E/E/HaratUxt.htm),
այն` ինչ որոնում էր հենց «Էություն» Ազգային Իմաստության Տաճարը,
և նույն կառուցվածքով ու նրա մասնակի նպատակներով հիմնված բազմաթիվ
հետազոտական կենտրոններ, և այն` ինչ յուրացումներով և
ուրացումներով ցայսօր որոնում են բոլորը` այդ թվում նաև հենց Գ.
Տիգրանը:
Եվ եթե այսքանին հավելենք, որ Գ. Տիգրանը դաշնակցական է, իսկ
դաշնակցությունը` այլևս կայսերապաշտ կուսակցություն և հատկապես
Վարպետյանի նկատմամբ ունի հատուկ վերաբերմունք
3,
կարող ենք անել մի շարք արմատական հետևություններ:
- Գաղափարական որոնումներում Ա.Վարպետյանին և «Էության»
առինքնման փորձերը եղել են ի սկզբանե, սակայն չկարողանալով հասնել
դրան, գործի են դրվել «Էության» առանձին անդամների գայթակղման,
յուրացումների, բանսարկումների և Վարպետյանին բարոյահոգեբանորեն
չեզոքացնելու մեխանիզմները: Այնպես, ինչպես 2000 թ. գարնանը ՀՀ ԳԱԱ
նախագահական դահլիճում առանց Ա.Վարպետյանին գոնե իրազեկման
կազմակերպված արիականության առաջին պատմամշակութային գիտաժողովի
4( վերջին
պահին նա հրավիրվեց և
որպես «հայարիականության հայր» նրան ողջույնի խոսք «շնորհվեց»
ոմանց համառությամբ…, տե’ս
www.eutyun.org/S/E/GN/HayocArXnd.htm ), ընդհանրապես
ուղղորդված «արիականության», ազգայնական ու նժդեհական շարժումների
պարագաներում: Այնպես` ինչպես լոսանջելեսյան մի հեռուստաալիքով
հայտարարում էր ոմն «օպերատիվնիկ»` Վարպետյանի գրքերը պահելու և
նրան «հանգստի ուղարկելու» դատավճռով (տե'ս տեսանյութը`
«Բանավեճ
Քրիստոսի Հոր շուրջ» հեռուստահաղորդումը Լոս Անջելեսում
): Այնպես` ինչպես Վարպետյանին հայրենքից
վտարելուց հետո և առանց նրան անգամ տեղեկացնելու 28.12.2007 թ.
շեփորահարվեց «Էության» երիտասարդ անդամներից մեկի` Էդգար
Մակարյանի նախաձեռնությամբ «Էություն» գիտամշակութային կենտրոնի
բացումը Երևանի կենտրոնում, եռահարկ և շքեղ վերանորոգված մի
շենքում, երբ «Էությունը» անգամ գրքեր հրատարակելու միջոցներ
չուներ: Սակայն այդ կենտրոնն էլ փակվեց նույն խորհրդավորությամբ`
որով ստեղծվել էր, բայց մեր բուռն հակազդեցությունից ու լրագրական
աղմուկից հետո (eutyun.org/S/E/ZT/ZT_080122VoxbAprKochMer.htm
):
Եվ ի վերջո այնպես` ինչպես յուրացումներով և ուրացումներով շարունակվում է
ցայսօր, մասամբ բնական-մարդկային թուլությունների բերումով,
մասամբ` հրահրված, բայց առավելաբար երկուսն էլ միաժամանակ: Ըստ
որում, բանագողների մեկ մասը թերևս չի էլ գիտակցում թե քաղաքական ի±նչ
խաղերի մեջ է, ինչպես առհասարակ ողջ հայությունը` և այդ ոչ միայն
կայսրության կողմից... (սահմռկելի
այս
իրողությունը` այլ առիթով):
- Անչափ ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ «Էության» գաղափարների և
Ա. Վարպետյանի դեմ ոտնձգությունները ոչ պակաս` թերևս ավելի
մոլեգնությամբ սկսվել էին դեռևս անկախության առաջին տարիներին,
նախկին իշխանությունների կողմից և զարմանալիորեն շարունակվում են
ցայսօր:
Բոլորովին վերջերս ստեղծված Հայկական Գիտական
Համագործակցության կայքը հրապարակել է ոմն բանասեր Հ. Մարտիրոսյանի
«Քարահունջ-Stonehenge. Առասպելի վերջը» խորագրով մի հոդված (http://armscoop.com/?p=1033 ), որում իբր « ջախջախելով» այդ
վարկածի և ընդհանրապես հայոց հնդեվրոպաբանության հետ առնչվող բոլոր
տեսակետները` հատկապես անդրադառնում է Ա. Վարպետյանի
տեսություններին և դեռևս 1991 թ. նրա դեմ ակադմ. Գ. Ջահուկյանի
հոդվածին, որն արժանացել էր իսկապես ջախջախից պատասխանի
(«Ինքնություն», Երևան 1993թ., էջ 265-273, և այլուր): Եվ եթե
նկատի առնենք հենց միաժամանակ, բայց արդի իշխանությունների կողմից
ոտնձգությունների և մասնավորապես նորօրյա հայագետ» Յուլյա
Անտոնյանի
«խաղերը» (այստեղ`
«Հայագիտության "անուշիկ"
դեմքը» ), դաշնակցության վերոնշյալ «հրահանգները», ռուսամետ,
մասոնական թե այլ շրջանակների հակազդեցությունները, ապա պետք է
ընդունեք, որը «Էության» գաղափարների դեմ են համարյա բոլորը: Ճիշտ
ինչպես ընդհանրապես հայոց` անգամ էթնոմշակութային ժառանգության և
հենց Գ. Նժդեհի պարագաներում, որը ժամանակին ժխտվեց չորս դասական
կուսակցությունների կողմից, և չարամտությամբ հիշատակվում է նաև
վերոնշյալ, համարյա հայատյաց բանասերի կողմից
5: Եվ ճիշտ այն ճագարի
ճակատագրի պես, որին այսպես թե այնպես պիտի խժռի գիշատիչներից որևէ
մեկը, եթե ոչ մարդը կամ մարդակեր ազգակիցը…
5
Ցավով
և խորը
մտահոգությամբ հարկ է արձանագրել, որ նախկին
իշխանությունները, արևմտամետները, ազատականները և անգամ
արդի բուն ընդդիմադիրները ազգային գերխնդրականների
նկատմամբ շարունակում են ցուցաբերել ոչ միայն լիակատար
անտարբերություն` այլև ոմանք բացահայտ հեգնանք: Այնինչ,
իշխանությունները մակերեսայնորեն շահարկում են հենց դրանք,
քաջալերելով մանկամտական «փայտե
թրերի» խրոխտ թափահարումը և «հայդուդուկյան»
ամբոխավարությունը: Եվ բնականաբար հրատապ
մարտահրավերներում և «խաչակիրների ու խաչագողերի» թունդ
հակամարտություններում
ազգային բուն
խնդրականներն ու գոյաբանական գերկարևոր մարտահրավերները
պիտի այս անգամ ևս խլանային, ինչպես եղել է դարեր ի վեր:
Վերջին 20-ամյակը դրա խտացված տիպաբանական մանրակերտն էր: |
- Արդ, բացատրություն են գտնում Ա.Վարպետյանին հայրենքից վտարման
ու հետապնդումների բուն պատճառները, որոնք իրականում երկակի են.
մեկը` գաղափարների յուրացման և նրան գաղափարական դաշտից հեռացման
նկատառմամբ, ինչպես համոզված ու համոզում են ոմանք, մյուսը` 1999թ.
հոկտեմբեր 27-ի ոճրագործության առնչությամբ (տե’ս
youtube.com/eutyun#p/a/u/2/QIoF50rDQhM,
eutyun.org/S/E/AX/AX.htm ), թեև դրանք երկուսն
էլ միմյանց հետ փոխշաղկապված են: Զի, «Միասնությունը» այդժամ
գերիշխող կուսակցության և մասնավորպես Կ. Դեմիրճյանի հետ ծրագրված
էր լայն համագործակցություն, որը չիրականացավ հենց այդ
ոճրագործության հետևանքով, իսկ հետո իշխանություններին հարկ եղավ
Հայաստանը «մաքրել» ըմբոստ անհատներից և ազդեցիկ ուղեղներից,
առինքնելով նաև ներգործուն գաղափարներն ու կառույցները` ինչպես
հենց նժդեհականության ու «Հանրապետական» կուսակցության
պարագաներում, որոնց հետ գաղափարապես և գործնականորեն մոտ էր
«Էություն» միաբանությունը դեռևս 1990 թվից մինչև հոկտ. 27-ի
իրադարձությունները:
- Բացահայտվում են նաև 1999 թ. հոկտ. 27-ի պետական ոճրագործության
բուն նպատակները և դրանց հետևող քաղաքականության տրամաբանությունը,
ինչպես Ա. Մյասնիկյանի, Ա. Խանջյանի և քաղաքական այլոց խորհրդավոր
սպանությունների, Ա. Բակունցի, Ե. Չարենցի, Գ. Մահարու ( շատ ավելի
վաղ` լուսավորիչ Խ. Աբովյանի) և այլոց պատժամիջոցների, և նրանց
պես Դ.Վարուժանի, Հ. Օշականի, Լ. Շանթի կամ ազգային գաղափարաբաններ
Հ. Ասատրյանի, Գ. Նժդեհի գործերը կատարյալ մոռացության մատնելու,
իսկ վերջինիս` խեղկատակ ծաղրուծանակի ենթարկելու պարագաներում
(«Զանգեզուր» կինոնկարը):
Նույնն է և’ այսօր վտարանդի գրողների ու
մտավորականների պարագան, դրանց մեջ` նաև մեր: Մեկ խոսքով,
Ռուսաստանն ու համապատասխան «կոմիսարները», չունենալով այլընտրանք,
վերադարձել են իրենց հին պրակտիկային, անինքնավստահորեն «կրակում»
են իրենց կասկածելի թվացող ամենքի ու ամենայնի վրա, և ջանում
հնարավորինս իրենց ձեռքերում պահել հայոց ճակատագրի լծակները,
նրանց թողնելով միմիայն ֆոլկլոր և «բուսակերություն»:
Այլ խոսքով,
կատարվել է հեգելյան` բացասական «aufhebung»-վերառում, իմա`
երբեմնի «ստալինյան մեթոդների» վերահաստատում դիալեկտիկական
պարույրի այլ մեկ մակարդակում: Նկատի առնելով Անդրկովկասում
ահագնացող ազգային-ազատագրական շարժումներն ու Կովկասը ամբողջովին
կորցնելու վտանգը, իրենց միակ ֆորպոստում կայսերապաշտական
Ռուսաստանը կարծեք հիրավի այլընտրանք չուներ…
- Եվ ի վերջո և ամենակարևորը, երևակվում են «Էություն»
ոգե-գաղափարական համակարգի և նրա «միջուկային իմաստության» վարակիչ
ուժն ու բեղմնավոր զորությունը, եթե այն այդքան կարևորում և դրանից
զգուշանում են քաղաքական պարագլուխներն ու անվտանգության
ծառայությունները, հեղինակին որպես «ՀՀ պետական անվտանգությանն ու
սահմանադրական կարգի սպառնալիք» վտարելու համար հայրենիքից և
բանսարկելու (www.eutyun.org/S/2/AVG/AVG_070718_OVIR.htm
)` նրա գաղափարները հասարակության մեջ «ոչ գիտական» որակելով
հանդերձ շահարկելով դրանք, իսկ իրեն ամեն կերպ ջանալով
մոռացության տալ 6…
Այդպես, դեռևս 15.08.2002 թ. ՀՀ կառավարության N° 13002-Ն
որոշմամբ հայագիտությունը դասվեց ՀՀ գիտությունների զարգացման
առաջին աստիճանում: Որոշումը կայացել էր հանգուցյալ Ա. Մարգարյանի
շնորհիվ, որն էլ նույն «Հանրապետական» կուսակցության հիմնադիր ու
նախագահ Ա. Նավասարդյանից հետո եղել էր «ԷՈՒԹՅԱՆ» մերձակից
համակիրը` ներկա դեռևս 1989 թ. Գառինում կազմակերպված Միհր աստծո
տոնակատարությանը: Բոլորովին վերջերս ՀՀ ԵՊՀ-ի ռեկտոր Ա. Սիմոնյանը
անդրադառնալով Հայաստանում գիտությունների տխուր իրավիճակին,
գիտահետազոտական միակ աչքի ընկնող ասպարեզը համարել է
հայագիտությունը, այն էլ իբր Գ.Կյուլբենկյան հիմնադրամի
օժանդակության շնորհիվ(www.lragir.am/armsrc/society38010.htmlt):
Արդ, կարծում ենք հասկանալի է, թե ինչո՞ւ հայագիտությունը
ասպարեզում բոլորը հանկարծ սկսեցին
«սուջուխ-բաստուրման» արտադրել:
Այդպես.
Թուզը թզին նայելով հասունանում է... խանդից:
6
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ետխորհրդային
հանրապետություններում կատարվող ազգային-գաղափարական
խմորումները անհանգստացնում էին կենտրոնին: Այդ նպատակով
ՌԴ Գիտ. Ակադեմիայում կատարվում էին հատուկ
հետազոտություններ, որոնցից մեկը ԳԱ Էթնոլոգիայի և
Մարդաբանության ինստ-տի գիտ. դոկտոր Վ.Ա. Շնիրելմանի
հեգնական զեկույցը էր Հայաստանի վերաբերյալ: Ահա մեկ
հատված այդ զեկույցից.
« …1992 թ. Հայաստանում գրանցվել է
ոչ քաղաքական, նեոհեթանոսական «Արևորդիք»
կազմակերպությունը, որը ամեն տարի արևապաշտական ծեսեր է
կատարում Գառնու տաճարում ( խոսքը ԷՈՒԹՅԱՆ հիմնած
ավանույթի մասին է… Լրացումը` մերը): Նեոհեթանոսական այլ
մեկ «ԷՈՒԹՅՈՒՆ» կազմակերպություն ձգտում է իր
գաղափարախոսությանը տալ մերձգիտական տարրեր: Նրա
ճարտարապետ-գաղափարախոս Ալեքսանդր Վարպետյանը ձգտում է
հատուկ փայլ տալ հայ ինքնությանը, ապացուցել նրա
հնդարիական հիմքը` դրա համար դիմելով գիտական կեղծ
հիմնավորումների: Ուշագրավ է, որ իր յուրահատուկ
գաղափարախոսության որոնումներում Հանրապետական
կուսակցությունը ժամանակին ուզում էր միաձուլվել
«Էությանը»… »
( իրականում եղել է միայն սերտ համագործակցություն: Լ.Մ.,
eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm, ամբողջությամբ`
ИССЛЕДОВАНИЯ ПО ПРИКЛАДНОЙ И НЕОТЛОЖНОЙ ЭТНОЛОГИИ
N°114,
http://www.iea.ras.ru/lib/neotl/07112002062247.htm
):
ԱՀԱ ԵՎ ՁԵԶ Ա. ՎԱՐՊԵՏՅԱՆԻ «ՈՉ ԳԻՏԱԿԱՆ» ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ
ԱԿՈՒՆՔԸ !!! … Ավելի ուշ այն կհնչեցնի կայսրության
«հինգերորդ շարասյան» պարագլուխ Ջորի Բալայանը…
|
- Այժմ ևս
շարունակվում են ազգային-գաղափարական դաշտի տնօրինման ջանքերը: Վերջերս աշխուժացել է ՀՀ վարչապետին առընթեր հայագիտության
հարցերով խորհուրդը և փորձում են այդ գործունեության մեջ
ներգրավել հայրենի և սփյուռքի համապատասխան մասնագետներին 7,
ճիշտ ինչպես երկու տասնամյակ առաջ, առավել ընդգրկուն, հեռահար ու
զուտ ազգապահպանման ու ազգակայացման նպատակներով ջանում էր անել
ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը, իր մասամբ վերոնշյալ կամ
այլուր արծարծված բոլոր փորձություններով: Վստահ, ո’չ այդ
խորհուրդը , ո’չ բազում անհատներ ու նման այլ կազմակերպություններ
մեծ բան անել չեն կարողանալու, քանզի դեռ չունեն ո’չ համապատասխան
աշխարհայացք, ո’չ հեռահար ու ամբողջական տեսլականներ, իսկ
ամենակարևորը` հսկողության տակ են և «Կենտրոնից» ուղղորդվում են
միայն «թույլատրելի» սահմաններում:
-
Իսկ ամենակարևորը, որ նախ այդ է եղել հայ մտքի դարավոր զարգացման
ճանապարհը` մինչև Ղ. Ալիշան, Դ. Վարուժան, Ա. Ահարոնյան, Գ. Նժդեհ,
«հեթանոսական
շարժում»
և ապա Պ. Սևակ, Ս. Փարաջանով, Ա. Տերտերյան և այլք: Այնուհետ`
խորհրդային իրականության վերջին տասնամյակներում նախաքրիստոնեական
վերարծարծումները («Սասնա
Ծռերի»
բազմակի վերահրատարակումներ, ազգագրական համույթների բարգավաճ,
հեթանոսական հուշարձանների վերակագնումներ ու վերարարումներ և այլն
), հայագիտական բացահայտումները, թեկուզ շահարկված «ղարաբաղյան
շարժումը»,
և հենց «ԷՈՒԹՅՈՒՆ»
Ազգային Իմաստության Տաճարի ու համանուն ոգեգաղափարական համակարգի
արարումը` ինչպես նաև շարունակվող ազգաբանական խմորումները` թեև
հսկողության տակ, ինչպես խորհրդային ժամանակներում ու հայտնի
հետևանքներով:
Եվ վերջապես, անհատների և էթնիկական հանրույթների հոգևոր
հասունանցումը անխուսափելիորեն տանում է ինքնության ու
ինքնագիտակցության ամրագրման, ինչն էլ հանգեցնելու է
անհատ-հասարակություն-մարդկություն նոր և ներդաշնակ
հարաբերակցության ու համակեցության:
Եվ այդ հենց «գլոբալիզացիայի» պայմաններում և հենց դրա
բերումով…
- Եվ հենց այդ համամարդկային էվոլյուցիայում
փլուզվեց երբեմնի ԽՍՀՄ-ը, չկարողանալով գաղափարապես գտնել իր
տիրույթում անհատների և ժողովուրդների այդ նոր հարաբերակցության
վերաճային ներդաշնակություն, ինչպիսինը որոնում են Եվրոպական
Տունը, ԱՄՆ իր նահանգներով ու միջէթնիկական
փոխհարաբերություններով, և անգամ բազմազգ Ռուսաստանը ու նրա
նախաձեռնությամբ ԱՊՀ երկրները, ավա~ղ հին սկզբունքներով,
բռնություններով ու խարդավանքներով: Մինչդեռ, եթե ըստ գիտական
կոմունիզմի ի վերջո մահանալու էին պետությունները, ապա
կայսրությունները` անհամեմատ շուտ, ինչի վկաներն եղանք դեռևս 20-րդ
դարում:
- Մինչ այդ, առջևում «ուղտի երկար ճանապարհ և ոգու փորձություն կա»`
«Կանաչ Վիշապի» աղիքների և «կետաձկան որովայնի» ընդմիջով, սեփական
Ես-ի և բյուր-բյուրազան «մամլուքների» դեմ մաքառումներով, դեպի դեռ
ոչ այնքան «յԱզատն ի վեր»` որքան նախ դեպի յուրային «աղբրակ», դեպի
սեփական Հոգետուն: Ուստի, աններելի է, նույնիսկ մահացու, այն
վերստին այլոց զիջելը, քանզի քաջ հայտնի է, որ.
«Աստուած մեկու մը հոգին առնելէ առաջ` նախ
խելքը կ’առնէ»,
այնինչ.
«Եթե մեկի խելքն ու հոգին առաք` մարմինը
ձերն է ու ձերը,
իսկ եթե միայն մարմինն առաք` քարը ձեր
գլուխը…»:
Երիցս առավել, որ փրկություն,
հաղթանակ թե պարտություն, ճորտության, անկախություն թե ազատություն
նախ խմորվում են հենց ու միմիայն մեր ներաշխարհում:
Եվ քազի, «Ի սկզբանէ էր Բանը…Ամենայն ինչ նրանով
եղաւ. Եւ առանց նրա ոչինչ չեղաւ… », ինչպես
մարքսիզմ-լենինիզմի և Կաշչեյ Անմահի պես հավերժ հավակնող մի
իրականության պարագայում, իսկ այն փլուզվեց իր «ռացիոնալ» ու
անխախտ թվացյալ մատերալիստական գաղափարախոսությամբ ( մինչդեռ հենց
դրա անկատարելության պատճառով…), բազմամիլիոն կուսակցությամբ,
գերհզոր բանակով ու «անվտանգության» կառույցներով հանդերձ, ապա չի
երևում թե այդ ինչպե՞ս նրա անհամեմատ համեստ և սոսկ «KGB-ական»
կարգուբարքով հետնորդը կարող է ապահովել իր հարատևումը, այն էլ
գլխապտույտ արագությամբ ապագաղութացվող աշխարհում և ազգային
փոքրամասնությունների նույնքան բուռն ինքնագիտակցության
խմորումներում, հենց իր ազգակից Ուկրաինայի և բելոռուսների հետ
հակամարտություններում, էլ չխոսելով կովկասյան, միջինասիական ու
սիբիրյան քանի էթնոսների ու ժողովուրդների մասին
8…
7
Դեռևս մեկ քանի տարի առաջ,
ՀՀ ԱԳՆ նախարար Վ.Օսկանյանին զուգահեռ, ՀՀ վարչապետը Տ.
Սարգսյանը շրջանառության մեջ դրեց «Հայկական աշխարհ» իր
ծրագիրը, որն արձագանքվեց հայ մամուլում և ունեցավ այլազան
քննարկումներ: Ահա մեկ արձագանք հրապարակված Lragir.am
կայքէջի 29/07/2008 թողարկման մեջ.
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ» ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջ է քաշել
գլոբալացվող աշխարհում մրցունակության եւ ինքնության
պահպանման «Հայկական աշխարհի» թեզը: «Հայկական աշխարհը»
թերեւս ենթադրում է աշխարհի հայության ուժերի համախմբում,
որպեսզի Հայաստանը եւ հայությունը կարողանան դիմակայել եւ
մրցունակություն ապահովել ժամանակակից աշխարհում,
միաժամանակ պահպանելով սեփական ինքնությունը»:
Այս գաղափարը կետ առ կետ համապատասխանում է
երկտասնամյակ առաջ հրապարակված «Էություն» ԱԻՏ-ի ծրագրին
(տե’ս www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm
), այն տարբերությամբ, որ այս դեպքում այն խիստ թերի է,
հայտնի չեն ո’չ իրականացման մեխանիզմները, ո’չ
գործունեության համակարգը, բայց առաջ է քաշվում պետական
մակարդակով, հիմք ունենալով Էության հիմնադրույթները,
ծրագրավորումները «Միասնության» համանախագահ Կ.Դեմիրճյանի
և ապագա վարչապետ Ա. Մարգարյանի հետ, որի շնորհիվ
15.08.2002 թ. էլ ընդունվեց վերոնշյալ ՀՀ կառավարության
N° 13002-Ն որոշումը հայագիտությանը գերկարևորման
վերաբերյալ:
Այժմ ՀՀ վարչապետին առընթեր հայագիտության հարցերով
խորհուրդը փորձում իրագործել այդ ծրագրի ընդամենը մեկ
համեստ մասը (տե’ս
Armenian studies
development strategy Draft.pdf
): Այսպես աննշմար, որպես « քնքուշ հուշի թեև», Էության
գաղափարները մտնում են նախ ոմանց գլխուղեղները, ապա մասամբ
նաև հայ
իրականություն…
Եվ հենց այս տողերի վերջին
խմբագրման ընթացքում մեզ տեղեկացրին, որ 2008թ. ՀՀ
ԵՐՊ -ի ստեղծված Հայագիտական հետազոտությունների
ինստիտուտը բացել է իր
http://www.armin.am
կայքը, որը ի թիվս մի քանի ծանոթ
թեմաների զբաղվելու է հայոց ինքնության
հարցերով: Խնդրական,
որը դեռևս 1990 թ. բարձրացրել էր
«Էություն»
ԱԻՏ-ը,
1993 թ. արծարծել հենց «Ինքնություն»
խորագրված հատորում, որի մեկ նմանօրինակ պատճենումն էր ՀՀՇ-ի հիմնած հայագիտական նույնատիպ հաստատությունն ու
հենց
նույնանուն
«Ինքնություն»
հատորի
հրապարակումը
1995 թ.: Ո'չ կենտրոնը, ո'չ էլ հրապարակումները շարունակություն
չունեցան: Դժվար չի լինելու հետևել, որ վարչապետի
նախաձեռնությունը նույնպես նոր և ավելին չի կարողանալու
անել, բայց օգտակար է Էության գաղափարները մասամբ
իրացնելու գործում..
8
«Ինչպես հայտնում է BBC-ն, իր առաջին հանդիպմանը
Պետդումայի ղեկավարության հետ Ռուսաստանի նախագահ Դմիտրի
Մեդվեդեվը խոսել է նեոազգայնականության մասին եւ փաստորեն
հաստատել, որ այս խնդիրն ամենահրատապներից է Ռուսաստանում:
«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը տեղեկացնում է, որ
կովկասցիների կողմից գործադրած ճնշման պատճառով ռուսներին
պարզապես դուրս են մղում իրենց բնակավայրերից Ստավրապոլի
երկրամասում »: ( Lragir.am 17:36:33 - 18/01/2011
http://www.lragir.am/armsrc/society-lrahos43026.htmlM
): |
-Եվ եթե Կաշչեյ Անմահի վախճան
պահվում էր. «ծովի մեջ մի կղզու, կղզու կաղնու տակ` սնդուկի, դրա
մեջ` նապաստակի, նրա` մեջ է սագի, սագի մեջ` ձվում» ( իմա`
գերԷության… ), ապա նույն այդ «տիեզերաձվում» են պահված մահկանացու
անհատների և էթնիկական փոքրամասնությունների հարատման, կայացման ու
էացման բանալիները…
Այն, ինչին հավակնում են «ԷՈՒԹՅՈՒՆ» ոգե-գաղափարական համակարգը,
«ԷԱԿԱՆՔ» հազարամյակային նախածրագիրը և «ՀԱՐԱՏԵՎՈՒՄ» ՈԳ-ական
հոսանքը (eutyun.org/S/1/HARATEVUM/HARATEVUM.htm)
առանց
որևէ տերության նշանառման կամ հակադրման, առանց խարդավանքների ու
աճպարարությունների: Զի, Իմաստունը խորամանկելու կարիք
չունի` տխմարն ինքն է խաբվում..
Այս առումով, ցանկալի և ողջունելի են
բոլոր յուրացումները, նույնիսկ Հովնան Մարգարեի պես հսկա կետ ձկան
կուլ գնալը, նրա որովայնում «երեք օր մնալու», իմաստանալու և
վերահառնելու ակնկալիքով, ինչը ընդհանրապես գլոբալիզացիայի
պայմաններում նախատեսվում էր հազարամյակային նախածրագրով: Այդպիսի
մի կենսափորձ արդեն ունեցան քանի-քանի` այդ թվում նաև
խորհրդային ժողովուրդները: Ուստի, նշյալ առումով «ՀՀ պետական
անվտանգությանն ու սահմանադրական կարգի սպառնալիքը» արդարացված է,
միայն ՀՀ և մնացյալ կառույցներին «կայսերապաշտ» բնորոշման
պայմանով: Եվ այդ «սպառնալիքը» ծնեց հենց ինքը` կայսրությունը,
իր «կոմիսարներով», «շարասյուներով» և բռնատիրական
անհեռատեսությամբ: Այսինքն այն, ինչը նրան արդեն մեկ անգամ
կործանեց…
Մնացյալը Խորհուրդն է խորին և գերԷության
զորությունը…
Մինչ այդ «Էությունը» կշարունակի այդ խորհուրդը մասնակիորեն ու
աննկատ ներարկել արթմնի հոգիներ, ընկալունակ ուղեղներ և հայ
իրականություն, կամ «թռչող գաղափարներ» որպես արտածել «մթնոլորտ»,
այլ մեկ համաբանությամբ` ինչպես ֆուտբոլախաղում դեպի
նպատակային դարբաս սլացող և օրինազանցորեն վայր նետված խաղացողն է
բախտորոշ խաղագնդակը փոխանցում հեռահար, ազատ և հսկողությունից
դուրս իր խաղընկերոջը կամ … սերունդներին: Ինչ վերաբերում է
բանսարկուներին, ընդդիմախոսներին թե «ինտելեկտուլ» մեծախոսներին,
ապա նրանք վաղ թե ուշ ստիպված են կրկնելու նույնը` ինչ ստորև
տեսանյութում ոմն երբեմնի թունդ ընդդիմախոս «օպերատիվնիկ»:
Մինչդեռ, «Էությունը» «դեռ շատ բաներ ունի ասելու» էութենական իր
ընդերային պաշարներից: Ըստ հանգամանքների դրանցից մի քանի հիրավի
ցնցող բացահայտումներ, էաբանական և ապագագիտական հիմնադրույթներ
կարող են հրապարակվել, մեկ մասը` կռահվել արդեն ասված դրույթներից
և հրապարակված նյութերից, իսկ մնացյալը` որոշ պայմանների
առկայությամբ թե ապահովմամբ, կգա ինքնաբերաբար: Զի.
Արհեստածին
«իկարիոսների» համար աերոդինամիկ օրենքներ չեն հորինվում:
Այնինչ, բնաճանաչ
ճայերը թե «Ճոննաթան» հայերն անգամ կարող են հորիզոններ
հատել… |
Վերոնշյալ «Բանավեճ Քրիստոսի Հոր շուրջ» լոսանջելեսյան
հեռուստահաղորդումը մտնում է
«Վեճ
Յիսուսի անձի շուրջ» շարքի մեջ և առնչվում այստեղ
համանուն ակնարկին: Ավելի քան որևէ մեկնություն, այն
ինքնին ներկայացնում է
«հին գվարդիայի» գործելաոճը,
«Էության» գաղափարների դեմ կույրզկուրայն
ոտնձգությունները և դրանց
առնչությունը հոկտեմբեր 27-ի հետ: Զի, այդ
«կենտրոնի» հրահանգով անմիջապես
հետևել է Հայաստանից Ա.Վարպետյանի վտարմանը և գործակալական
ընդարձակ ոստայնով համայն սփյուռքում հետապնդմանը:
Ստորև, այդ
«հարձակումից» ընդամենը երկու տարի հետո
նույն «օպերատիվնիկի» ինքնահերքումը հենց նույն «Լույս»
հեռուստաժամով: Ըստ ժողովրդական ծանոթ ասույթի.
«Լավ է
ուշ` քան... այլոց»
|
|
|
|