|
|
ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ
07/02.2011թ.
|
|
|
|
|
ՀԱՅԱԳԻՏՈԻԹՅԱՆ «ԱՆՈՒՇԻԿ» ԴԵՄՔԸ |
|
|
|
Գողը տանտիրոջն է ատում, բանագողը` հեղինակին...
Տարբեր առիթներով արծարծել ենք «Էության» գաղափարների
ներգործության, համասփռման, փոխառությունների թե
բանագողությունների ֆենոմենը, և այդ հիմնականում առանց աղբյուրների
նշման: Հայտնել նաև 1990թ. ի վեր մինչև 2000թ. «Հանրապետական» կուսակցության և
նրա ղեկավարության հետ մեր գաղափարական համագործակցության մասին,
որի բնականոն արդյունքն եղավ 15.08.2002թ. ՀՀ կառավարության
N°13002-Ն որոշմամբ հայագիտության գերկարևորումը և դասումը ՀՀ
գիտությունների զարգացման առաջին աստիճանում (eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm
): Այդ կայացել էր հանգուցյալ Ա. Մարգարյանի շնորհիվ, ով «Հանրապետական» կուսակցության հիմնադիր Ա. Նավասարդյանի հետ և հետո
եղել էր «ԷՈՒԹՅԱՆ» մերձակից համակիրը` ներկա դեռևս 1989 թ.
Գառինում «Հայ Դատի» հետ մեր կազմակերպված Միհր աստծո առաջին
տոնակատարությանը ( երկրորդը` 1991 թ., տե’ս
http://www.youtube.com/watch?v=R2XuUBgwmrs ): Այլ մեկ առիթով
արձանագրել ենք նաև ՀՀ վարչապետը Տ. Սարգսյանի շրջանառության մեջ դրված
«Հայկական աշխարհ» ծրագիրը, որն արձագանքվեց հայ մամուլում: Մեկը`
Lragir.am կայքէջի 29/07/2008 թողարկման մեջ.
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ» ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջ է քաշել գլոբալացվող
աշխարհում մրցունակության եւ ինքնության պահպանման «Հայկական
աշխարհի» թեզը: «Հայկական աշխարհը» թերեւս ենթադրում է աշխարհի
հայության ուժերի համախմբում, որպեսզի Հայաստանը եւ հայությունը
կարողանան դիմակայել եւ մրցունակություն ապահովել ժամանակակից
աշխարհում, միաժամանակ պահպանելով սեփական ինքնությունը»:
Գաղափար, որը կետ առ կետ համապատասխանում է
երկտասնամյակ առաջ հրապարակված «Էություն» Ազգային
Իմաստության Տաճարի ծրագրի միայն մեկ դրույթին` առանց դրա «մեխանիզմների» դյուզն իսկ պատկերացման (տե’ս
eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm ):
Այժմ ՀՀ վարչապետին առընթեր հայագիտության հարցերով
կազմված խորհուրդը փորձում է իրագործել այդ ծրագրի համեստ
մեկ մասը: Սփյուռքի մտավորականությանը ուղղված կից նամակից
տեղեկանում ենք, որ վարչապետի նախաձեռնությամբ որպես
«Կենդանի մատյանի» հայ բլոգերական տիրույթի ներկայացուցիչ
ընտրվել է ազգագրագետ, մշակութաբան, ԵՊՀ-ի դասախոս և
«Արմակադի» անդամ Յուլիա Անտոնյանը ( վերևի ձախ
լուսանկարը: Ստորև` համասփռված նամակի օրինակը, որը մեզ
փոխանցել է մի բարեկամ):
To:
ArmenianStudies@yahoogroups.com ;
Armenian-Academic-Association-ARMACAD@yahoogroups.com
Sent: Wednesday, January 19, 2011 6:28 PM Subject: [ArmenianStudies]
Armenian Studies Development Strategy [1 Attachment]
[Attachment(s)
from yulia Antonian included below]
Հարգելի գործընկերներ,
…Վերջերս ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի նախաձեռնությամբ “Կենդանի
մատյանի” (Live Journal) հայ բլոգերական տիրույթին առաջարկված էր
ընտրել մեկ ներկայացուցչին, որը կդառնա հայագիտության հարցերով
խորհրդի աշխատանքային խմբի անդամ: Ընտրությունների արդյունքում
ընտրվեցի ես՝ ազգագրագետ, մշակութաբան, ԵՊՀ-ի դասախոս և Արմակադի
անդամ Յուլիա Անտոնյանս: Սա, իմ կարծիքով, լուրջ հնարավորություն է
աշխատանքային խմբի գործունեությանը հաղորդակից և մասնակից դարձնել
հայագիտության զարգացման խնդիրներով մտահոգված համայնքի ավելի լայն
զանգվածը, ինչպես նաև ավելի թափանցիկ դարձնել հայագիտության
խորհրդի աշխատանքը: Այդ առումով Արմակադի շրջանակներում
նախաձեռնում ենք հայագիտության խորհրդի կողմից մշակված
հայագիտության զարգմացման ռազմավարության նախնական տարբերակի
հրապարակային քննարկումները: Արդյունքները ի մի բերվելուց հետո
կհնչեցվեն աշխատանքային խմբի նիստերի ժամանակ ( և այլն)…
Յուլիա Անտոնյան
Եվ ահա, բոլորովին վերջերս հայ
մամուլում հայտնվեց Յ. Անտոնյանի «Նեոհեթանոսությունը
Հայաստանում»
խորագրով հարցազրույցը, որում հեղինակը հանգամանալից անդրադառնում է 1991թ.
Հայաստանում հիմնված
«Արորդիների Ուխտ»
կազմակերպության,
նրա հիմնադիր Ս.
Կակոսյանի,
հեթանոսական և
«արիական»
շարժումների, հայ իրականությունում դրանց ավելի ու ավելի տարածման, Գառինում
կատարվող տոնակատարությունների,
դրան Ա.
Մարգարյանի մասնակցության,
«երդվյալ արորդիներ» նրա ու Աշոտ Նավասարդյանի,
նժդեհական գաղափարախոսության և
«Հանրապետական» կուսակցության հետ այս ամենի առնչության և
դավանաբանական ինչ-ինչ հանգամանքների մասին:
Վասն փաստագրության,
հետագա զարգացումների,
և միաժամանակ
այդ շարժումների սոսկ
ֆոլկլորային բնույթի վավերացման ( ի~նչ համեմատություն
«Էություն»
ոգե-գաղափարական համակարգի
հետ...),
հոդվածը ամբողջությամբ
կցում
ենք սույն ակնարկի վերջում:
Մի կողմ թողնելով վերջին պարագաների վերաբերյալ մեր շատ
«անուշիկ» հայուհու խիստ մակերեսային, հիմնականում տեղեկատվական
դատողությունները, այստեղ նախ միայն արձանագրենք, որ ֆենոմենի
խորքային վերլուծությունը վեր է նրա կարողություններից և
պատկանում է կրոնագիտական, աստվածաբանական, փիլիսոփայական և
մասնավորապես էաբանական ասպարեզներին: Այստեղ առանձնահատուկ
պարագան այն է, որ այս իրողություններից այդքան քաջատեղյակ հեղինակը ոչ մի
տեղ, անգամ հպանցիկ չի ակնարկում երևույթի գլխավոր հեղինակ
«Էություն» Ազգային Իմաստության Տաճարի անգամ գոյության և դրա
հիմնադիր-նախագահ Ալեքսանդր Արորդի Վարպետյանի մասին: Այդքան
մանրամասնությունների մեջ անտեղեկությունը կատարելապես բացառվում է:
Առավել ևս
Ա. Վարպետյանին Հայաստանից վտարման, դրա վերաբերյալ լրատվական և
կուլիսային այդքան խոսակցություններից (http://www.eutyun.org/S/2/AVG/AVG-2.htm
) և ոմանց մեծ հարցականներից ու քննախուզություններից հետո, երբ
դրանով ժամանակին հետաքրքրվել էր ՊՆ նախարար Ս. Սարգսյանը (http://en.wikipedia.org/wiki/Alexander_Varbedian
), հարցը կողմանակիորեն ուղղորդվել նախագահական, իսկ այնտեղ այդժամ և այժմ Վարպետյան անունը լսելուց բառացիորեն փակում են
ականջները և խուսափում այդ առեղծվածային խնդրականի հետ որևէ կերպ առնչվելուց:
Մեր «անուշիկ» հայուհու «փակբերանությունը» հենց այդ ֆենոմենի
հրապարակային ընդամենը մեկ օրինակն է !!!, մյուսները` այլոց նման
խարդավանքները, իսկ ավելին` լրատվամիջոցներով
Վարպետյան ազգանունը տալու ավելի ու ավելի ընդլայնվող արգելքը* :
*
Վերջերս Ա1+ կայքէջը խախտել էր այն
և ի զարմանս մեզ հրապարակել ամիսներ առաջ սոցիոլոգիական մի
հարցախուզության մեր պատասխանները (տե'ս eutyun.org/S/E/X/X/X-13.htm ): Պատճառը վստահաբար եղել է Ա1+ վերստին եթերից զրկելու
իրավացի զայրույթը, իսկ 1999 թ. ի վեր դրա նախապատճառը`
հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործությունը, որը
համարձակվեց բավականին լուսաբանել հեռուստաալիքը … |
Ուրեմն ո±րն է այս ամենի բուն պատճառը, որն
արդեն մեկ տասնամյակ է ի վեր մտատանջում է մեզ և դարձել է
շատ-շատերի գլուխկոտրուկը: Տարիների
ընթացքում տատանվել էինք մեր գաղափարաբանության և հոկտեմբեր 27-ի
ոճրագործության միջև: Զի, անուղղակիորեն մենք առնչվել ենք այդ
իրողությանը, հանդես եկել որոշ հայտարարություններով
( www.youtube.com/eutyun#p/a/u/2/QIoF50rDQhM
), իսկ ավելին` անդրադարձել «Ազգային խաչքար կամ հոկտեմբեր 27-ի առեղծվածը» խիստ հանգամանալից քննախուզությամբ
(
www.eutyun.org/S/E/AX/AX.htm
):
Արդ, մեր պարագայում ևս առեղծվածը տեղի է տալիս: Զի, սոսկ
գաղափարաբանությունը չէր կարող վտարման, հետապնդումների և անգամ
հաշվեհարդարի սպառնալիքների պատճառ լինել, երբ այն համասփռվում է
ինքնաբերաբար և թեկուզ մասնակի ու տերունական հսկողության տակ
լայնորեն օգտագործվում անգամ իշխանական վերին օղակներում: Մինչդեռ
վտարումը պաշտոնապես ձևակերպված է որպես «ՀՀ պետական անվտանգությանը և սահմանադրական կարգին սպառնալիք»...(eutyun.org/S/2/AVG/AVG_070718_OVIR.htm):
Ուրեմն, թեև երկու հանգամանքների համատեղության, առավել որոշիչ մնում է երկրորդ
պարագան` հոկտեմբեր 27-ը:
Իսկ ինչո± ւ հատկապես այն, մի±
թե մեր ասածը կամ դեռ չասածը այդքան
կարևոր է, երբ այլք գիտեն շատ ավելին և այդ մասին գրել ոչ պակաս:
- Նախ, առավել մանրամասնություններով ու որոշ ակնարկներով հանդերձ,
ոճրագործությունը իր աշխարհաքաղաքական ենթատեքստերով ոչ ոք այնպես
չի լուսաբանել` ինչպես վերոնշյալ քննախուզությամբ:
- Երկրորդ, ոճրագործության հետ կամա-ակամա, մոտիկ թե հեռու կապված
անձինք կա'մ խորհրդավոր մահացել են, կա'մ առինքնվել, կա'մ որևէ կերպ
լռեցվել: Առաջինը` հենց գլխավոր հետաքննիչ, ռազմական դատախազ Գ.
Ջահանգիրյանը, երկրորդը` ժամանակին հետաքննության թունդ ջատագով ` ապա անմիջապես
վարչապետ Ա. Մարգարյանը… և շատ այլք: Հոկտեմբեր 27-ի
ոճրագործության հետքերի «սրբագրումը» շարունակվում է ցայսօր և
վստահաբար կտևի այս իշխանությունների երկարակեցության հետ: Զի, այդ
եղելության ամբողջությամբ բացահայտումը հայ-ռուսական
հարաբերություններում պատմականորեն կունենա շրջադարձային նշանակություն,
անգամ սերունդներ հետո, իսկ այդ աշխարհաքաղաքականորեն խիստ
խնդրահարույց տարածաշրջանում սպառնում է «ֆորպոսի» կորուստ:
- Իսկ եթե «Էության» գաղափարները և Վարպետյանի
տեսությունները հաստատվեն ու տևեն սերունդներ, ապա
ոճրագործության արծարծումը ևս կհարատևի, «Ազգային խաչքար» քննախուզությունը
կպսակվի համապատասխան հավաստիությամբ, կստանա անջնջելի
հնչեղություն, և կմնա որպես վստահելի ժամանակակցի վավերագրություն…
Այդքանը գիտակցում են իշխանություններն ու մեղսակից
տերությունները:
ՈՒՐԵՄ «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ» ՔՆՆԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ
ՃՇՄԱՐԻՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ Է
ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է
ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ !!!
Այնպես, ինչպես հիմնավոր են Էության
գաղափարներն ու Ա. Վարպետյանի ավելի ու ավելի հաստատվող ու
համասփռվող տեսությունները: Ուստի, հարկ է դրանք յուրացնել, տանել
այլ հունով, իսկ Վարպետյանին ամեն կերպ մոռացության տալ, ինչն էլ…
մեզ առայժմ փրկում է ֆիզիկական հաշվեհարդարից…
Ահա և' այսքան առեղծվածների բանալին, որին կանդրադառնանք շատ ավելի
հանգամանալից:
Ալեքսանդր Արորդի
Վարպետյան Մարսել, 7
փետրվար 2011թ. |
|
¡
¡
¡
ՆԵՈՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հարցազրույց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս,
ազգագրագետ և մշակութաբան Յուլիա Անտոնյանի հետ
- Ներկայում ի՞նչ է հեթանոսությունը Հայաստանում:
- Հայ նեոհեթանոսական, կամ Արորդիների Ուխտ շարժումը հիմնվել է
1991 թ. երջանկահիշատակ Սլակ Կակոսյանի կողմից,
որը եղել է նաև նրանց առաջին և դեռևս միակ
քրմապետը:Երբ խոսքը գնում է մինչքրիստոնեական
կրոնական համակարգերի մասին, հեթանոսությունը`
որպես գիտական տերմին, վաղուց արդեն չի
օգտագործվում, որովհետև համարվում է որակական
բնույթի տերմին, որով քրիստոնյաներն անվանում էին
ոչ քրիստոնյաներին: Նույն բանն է, երբ
մահմեդականները ոչ մահմեդականներին անվանում են
"գյավուր": Բայց արդի նեոհեթանոսական շարժումների
առումով մենք օգտագործում ենք այդ տերմինը, և այդ
շարժումների հետնորդներն էլ բոլոր երկրներում
իրենց հավաքական առումով հեթանոս են անվանում`
չնայաց ինքնանվանումների բազմազանությանը:
Հեթանոսական շարժումները շատ տարածված երևույթ են,
և ոչ միայն Հայաստանում, ու առավել մեծ
ակտիվությամբ գործում են նախկին ԽՍՀՄ տարածքում`
հատկապես Ռուսաստանում և Ուկրաինայում: Բավականին
ակտիվ և համեմատաբար հին (20 դ. 30-ական թթ.-ից)
հեթանոսական շարժումներ կան մերձբալթյան
երկրներում: Հետաքրքիր է` Վրաստանում ընդհանրապես
չկա նման շարժում: Կան նաև շարժումներ, որոնք
վերադառնում են ոչ թե հեթանոսությանը, որպես հին
աստվածների պաշտամունքի, այլ ընդհանրապես
մինչքրիստոնեական, արխայիկ ժողովուրդներին բնորոշ
հավատալիքներին: Օրինակ` Հունգարիայում,
Սկանդինավիայում, ԱՄՆ-ում չափազանց տարածված է
"նեոշամանիզմը": Նեոհեթանոսությունը շատ տարբեր
երևույթ է: Այսինքն` թվում է` նույնն է. մարդիկ
փորձում են վերադառնալ ակունքներին, հին
հավատալիքներին, սակայն բոլոր այդ ուղղություններն
իրականում ունեն շատ տարբեր արմատներ, տարբեր
բովանդակություն և իմաստավորում: Օրինակ`
արևմտյան-եվրոպական նեոհեթանոսները (կելտական և
այլն), ավելի շատ շեշտը դնում են կին աստվածուհու
պաշտամունքի և մոգության վրա, և իրենց մոտ դա
հիմնականում կանանց շարժում է. ներգրավվածները
մեծամասամբ կանայք են, նրանք են իրականացնում
մոգական պրակտիկաների մեծ մասը և այլն: Այդ
շարժումները բնույթով խաղաղ են, սակայն, երբեմն
նրանց մոտ մայր աստվածուհին ունենում է ռազմատենչ
հատկություններ, սակայն դրանք ավելի շուտ
բացառություն է, քան օրինաչափություն:
- Նախկին սովետական տարածքում ձևավորված հեթանոսական
շարժումներն ընդհանրություննե՞ր ունեն:
- Եթե մենք ուսումնասիրենք հետսովետական շարժումները, ապա կտեսնենք,
որ դրանք, ընդհակառակը, ավելի շատ տղամարդկանց
շարժումներ են: Իհարկե, դրանք շատ ավելի կապ ունեն
ազգայնականության հետ: Բոլորին բնորոշ է իրենց
"արիական" ակունքների որոնումը և վերադարձը այդ
ակունքներին: Քրիստոնեությունը ներկայացվում է
որպես վնասակար կրոն, որը ոչնչացրեց այդ
ժողովուրդների ռազմատենչ ոգին, նրանց ինքնությունը
և այլն: Նրանք համարում են, որ բոլոր
դժբախտությունների պատճառը քրիստոնեության
ներարկած հնազանդությունն է: Հայ նեոհեթանոսները
նույնպես այդպիսին են: Նրանք նույնիսկ Գրիգոր
Լուսավորչին անվանում են Գրիգոր Լուսամարիչ: Եվ
քանի որ քրիստոնեությունն առաջացել է
հուդայականության շրջանակներում և կրում է
վերջինիս հզոր ազդեցությունը, դա նպաստում է
հակասեմականության առաջացմանը: Մեզ մոտ էլ կա նման
երևույթ, թեև ավելի մեղմ ձևով, քան Ռուսաստանում,
որտեղ հակասեմականությունը նաև կենցաղային բնույթ
ունի: Այդ բոլոր նեոհեթանոսական շարժումների
պանթեոնները և ծիսակարգը հիմնականում
վերականգնվում են մինչքրիստոնեական և միջնադարյան
աղբյուրներից, իսկ վերջիններիս բացակայության
դեպքում` պարզապես հորինվում են:
- Ի վերջո, հեթանոսությունն առաջին հերթին կրո՞ն է, թե՞
ազգայնականության ուղղություն:
- Պետք է հաշվի առնել, որ կրոնի մասին պատկերացումները վերջերս
բավականին փոխվել են: Գիտնականները, երբ խոսում են
կրոնի մասին, այլևս չեն օգտագործում այն
կաղապարները, որոնք քրիստոնեական քարացած
պատկերացումների հետևանքներ են: Օրինակ` կրոնը
պարտադիր պետք է կազմավորված լինի որպես եկեղեցի,
ունենա ամենօրյա կրոնական պրակտիկ և ասոցիացվի
որոշակի գաղափարների հետ: Հիմա կրոնի բազմաթիվ
ձևեր կան: Օրինակ, կան ձևեր, երբ կրոնական
զգացմունքները արտահայտվում են առանց ներքին
ներշնչման և կրոնական զգացման, և հակառակը` կրոն
կարող է համարվել այն երևույթը, երբ մարդն իրեն չի
համարումար որևէ եկեղեցու անդամ, բայց ունի
որոշակի կրոնական պատկերացումներ և կրոնական
ապրումներ: Եվ այն երևույթը, երբ կրոնի որոշ
տարրեր հորինվում են, ժամանակակից մշակույթին
բավականին բնորոշ է: Մենք կարող ենք նույնիսկ
ասել, որ մեր ավանդական պատկերացմամբ` գրեթե ոչ մի
կրոնական ուղղություն չի պահպանվել, և
ամենաավանդականները` կաթոլիկությունը,
բողոքականության սկզբնական ուղղություններն արդեն
մարման եզրին են, ու մարդիկ գնալով ավելի շատ են
ներգրավվում նոր կրոնական ուղղությունների մեջ:
Մեզ մոտ ևս դիտարկվում է նման երևույթ:
Նեոհեթանոսական շարժումների մեջ ամենահատկանշականն
այն է, որ դրանք սովորաբար առաջանում են
մտավորականների միջավայրում: Դրանք գիտնականներ
են, մանկավարժներ, մշակույթի, արվեստի ոլորտների
մասնագետներ, պետական ծառայողներ և այլն,` այսպես
կոչված` "միջին մտավորական խավ": Սակայն,
Հայաստանում այդ շարժումները դիտարկելիս կարելի է
նկատել, որ նրանք ի վերջո բոլորն էլ գնում են դեպի
հավատքի, միստիկայի հետ կապված ապրումների
դրսևորմանը: Բացի այդ, Հայաստանում այդ
շարժումները գնալով ընդլայնում են իրենց
հետնորդների զանգվածը` ներգրավելով ոչ միայն
մտավորականներին, այլ նաև ժողովրդական
զանգվածներին:
- Օրինակներ կբերե՞ք:
- Օրինակները բազմաթիվ են: Անգամ կան մարդիկ, որոնք սկսում են
տեսիլքներ ունենալ, հրաշքների մասին են պատմում:
Այսինքն` այդ շերտը հետզհետե սկսում է ընդլայնվել:
Իրականում բավականին շատ են զուգահեռները վաղ
քրիստոնեական դարաշրջանի հետ. սկզբում համայնքներ
ձևավորվեցին, պրակտիկաներ մշակվեցին, հետո այդ
ամենը համակարգի տեսքով կարծրացավ: Նույնը
կատարվում է ներկայիս հեթանոսների շրջանում. նախ
սկսվեցին հորինովի գաղափարներից` վերադարձ դեպի
ակունքներ և այլն, սակայն ներկայիս
հեթանոսությունը քիչ կապ ունի նախաքրիստոնեական
հավատալիքների հետ: Սա նոր երևույթ է, նոր
կրոնական համակարգ, որը գնալով լեգիտիմացվում է:
Կարող եմ օրինակներ բերել: Մի կնոջ հետ եմ
ծանոթացել, որ երեխաներ չէր ունենում և պատմեց, որ
հղիացավ,երբ սկսեց Անահիտին աղոթել: Հիշում եմ նաև
մի տղամարդու, որ աղոթում էր Վահագնին և
"Վահագնատես" եղավ: Նեոհեթանոսները մշակում են
տարեկան տոնածիսական պրակտիկաները: Բացի հիմնական
տոնախմբություններից, օրինակ, տարին մի քանի անգամ
նրանք ուխտագնացություններ են կազմակերպում` դեպի
Խուստուփ, Արագած և այլ իրենց համար սրբազան
վայրերը: Նրանք հավատում են, որ լեռան գագաթին մի
գիշեր անցկացնելով` նրանք կկարողանան "Վահագնատես"
լինել:
Նեոհեթանոսների համայնքի կառուցվածքը ևս ժամանակի ընթացքում
փոփոխությունների է ենթարկվել: Եթե առաջ դա
մոնոլիտ կառույց էր, ապա հիմա այն սկսել է տրոհվել
տարբեր ճյուղերի, որոնք համաձայն չեն քրմերի
հիմնական գաղափարական ուղղության հետ: Առաջանում
են տեղական համայնքներ, որոնք գնալով ավելի
ինքնուրույն են գործում և իրենց համայնական
որոշակի կառույցներն են ստեղծում: Այդ տրոհումը
սերտորեն կապված է կրոնի` "հորինված" (invented)
լինելու հետ, և ուշադրության արժանի է, որ ի
սկզբանե չկար "ամփոփող" գաղափարախոսություն, թեև
իրենց հիմնադիր Սլակ Կակոսյանը փորձել էր դա
արմատացնել իր "Ուխտագրքով": Սակայն վերջինս դեռևս
դոգմատիկություն ձեռք չի բերել և կարող է
փոփոխությունների ենթարկվել:
Կա նաև մեկ այլ խնդիր: Լինելով ազգային` նրանք շատ սերտորեն կապված են
ծայրահեղ ազգայնական շարժումների հետ, որոնց մեծ
մասը քաղաքականացված են: Բայց քանի որ նրանց
անդամների մեծ մասը միաժամանակ հեթանոսներ են, դա
շատ անգամ շփոթեցնում է անտեղյակ մարդկանց,
ստիպելով նույնացնել կրոնական ու քաղաքական
կազմակերպությունները: Վերջերս հեթանոսները
կոնգրես էին կազմակերպել և շատ դժգոհ էին,
որովհետև այն սկսվեց որպես սովորական "եկեղեցական"
համաժողով (վերանայել անցած ուղին, դիտարկել
հետագա զարգացումները), բայց հետզհետե բեմը
գրավեցին այդ կուսակցությունների
ներկայացուցիչները, և հանդիպումը այլ ուղղությամբ
ընթացավ:
- Դուք նշեցիք, որ հեթանոսությունն իր տարածման երկրորդ
փուլում ավելի զանգվածային բնույթ է ստանում:
Կարո՞ղ եք մանրամասնել` հայկական իրականության մեջ
ի՞նչ դրսևորումներ և ի՞նչ ծավալ է ստացել այդ
շարժումը:
- Ծավալի լիարժեք գնահատականտալը դժվար է, որովհետև
այնտեղ, բացի կենտրոնացված գործընթացներից, տեղի
են ունենում նաև անկախ զարգացումներ: Գիտեք`
հիմնական հավաքատեղին Գառնու տաճարն է, և տարվա
մեջ կան մի քանի հիմնական տոներ, որոնք նշվում են
այնտեղ: Ամեն տարի ես տեսնում եմ նվազագույնը
10-20 նոր կնքվող, և պարզ չի` նրանց հետագա
ճակատագիրը: Շատերը հեռանում են, ոմանք փորձում են
կապը պահպանել և այլ մարդկանց ներգրավել: Նրանք
հաշվառման չեն կանգնում, և դրանով է բացատրվում
վիճակագրության բացակայությունը: Իսկ ակտիվ
հեթանոսների թիվը, ըստ իս, չի անցնում 100-150
հոգուց: Օրինակ` Աբովյանում գործում է արորդիների
ակտիվ համայնք, սակայն ոչ բոլորն են մասնակցում
Գառնիում կազմակերպվող միջոցառումներին` դրանք
նշելով իրենց մոտ: Նրանք արդեն զարգացնում են
ներհամայնքային որոշակի ծեսեր և տոնակարգ,
ընտանեկան նշականության ծեսեր` պսակ, թաղում:
Վերջինիս հետ կապված կային խնդիրներ, քանի որ
թաղման հեթանոսական ծեսը դիակիզումն է, իսկ
Հայաստանի օրենքը թաղման նման տարբերակ չէր
նախատեսում: Առաջինը արորդիների առաջնորդ Տյար
Սլակի հուղարկավորություն նման եղանակով կատարվեց:
Նրանք գտել էին լուծումը` պայմանավորվելով Երևանի
հիվանդանոցներից մեկի հետ, որն ունի համապատասխան
տեխնիկական միջոցներ: Դրանից հետո որոշակի
աշխատանք կատարվեց, որպեսզի Ազգային ժողով մտնի
դիակիզումը թույլատրող օրենքը, որը հիմա ընդունված
է: Հետաքրքիր է, որ շատ ծեսեր արվում են
կոմպիլացված տարբերակով` միացնելով ավանդական և
հեթանոսական ծեսերը: Օրինակ` թաղման ժամանակ
սկզբում կատարում են սովորական հոգեհանգիստ, հետո
գիշերը դիակիզում են, ապա թաղում սափորը: Կամ
կարող են համատեղել մի քանի պսակադրության
ծեսեր`հեթանոսական, քրիստոնեկան և քաղաքացիական:
- Եվրոպական որոշ հեթանոսական շարժումներ
բավականին ակտիվորեն ներգրավված են նաև
բնապահպանական խնդիրներում: Հայաստանում նման
միտո՞ւմ կա:
- Չէի ասի, որ նման հստակ միտում գոյություն ունի: Նման շեշտ կա
այնքանով, որ "դա հայ երկիրն է, հողն է, պետք է
անարատ պահենք" և այլն: Չնայաց, բոլոր
տոնախմբություններից հետո կազմակերպվում է
աղբահավաք:
- Փաստորեն Հայաստանում կա երկու հոգևոր կառույց, որոնք
իրենց համարում են ազգային ինքնության
պահպանողներ` Հայ առաքելական եկեղեցին և
հեթանոսները: Ինչպիսի՞ն են հարաբերությունները
նրանց միջև:
- Հարցը հետաքրքիր է, որովհետև միանշանակ պատասխան չկա: Եթե վերցնենք
զուտ ձևական կողմը, ապա ՀԱԵ-ն բավականին քմծիծաղով
և հեգնանքով է նրանց մասին խոսում, իսկ
հեթանոսները համարում են, որ առաքելական եկեղեցին
աղավաղել է հայկական ինքնությունը և մշակույթը,
օտար ազդեցություն է բերել և այլն: Բայց այստեղ
շատ հետաքրքիր նրբերանգ կա: Արորդիները հասկանում
են, որ հայ ինքնության զգալի մասը որոշվում է
ՀԱԵ-ին պատկանելիությամբ, և ի սկզբանե նրանց մոտ
բանավեճ էր ծավալվում` «Ինչպե՞ս կարելի է
իրականացնել քրիստոնեությունից հեթանոսության
անցումն առանց ցավագին հետևանքների»: Սկզբնական
շրջանում նույնիսկ առաջարկներ կային. արիական
քրիստոնեություն ձևակերպել` փորձելով սինթեզել
երկու կրոնները: Արորդիների մեջ կան նաև Հայ
առաքելական եկեղեցու ապոլոգետներ, որովհետև ըստ
նրանց` ՀԱԵ-ն հիմնականում պահպանել է
նախաքրիստոնեական ծիսակարգը, հավատալիքները,
պարզապես քողարկել է դրանք քրիստոնեական
հասկացություններով: Դրանով է նաև պայմանավորված
արորդիների ծեսերի նմանությունը քրիստոնեական
ծեսերին` թե՛ կառուցվածքային, թե՛ բովանդակային
առումներով: Նման են նույնիսկ անվանումները:
Առաքելական եկեղեցին, մյուս կողմից, իհարկե, ոչ թե
պաշտոնապես, այլ անհատների մակարդակով ասում են`
«Երևի շեղվել են և չեն հասկանում, որ մեր փրկիչը
Քրիստոսն է, սակայն նրանք ազգային են, փորձում են
ձևավորել մեր ազգային արժեքները (հատկապես
նժդեհյան գաղափարախոսության հետ կապված) և
աղանդների նման դրսից չեն ներմուծված»: Ինքս մի
քանի անգամ ներկա եմ եղել այդ թեմայով հրավիրված
թոք-շոուների, երբ իրենք պաշտոնապես միմյանց
հակադրվել են, իսկ դուրս գալիս ընկերաբար շփվել :
Ի դեպ, որքան տեղյակ եմ, գրանցվել է մի դեպք, երբ
առաքելական քահանան կնքվել է և դարձել արորդի: Եվ
հետաքրքիր է, որ թե՛ եկեղեցին, թե՛ արորդիները
խիստ բացասաբար են տրամադրված բողոքականների
նկատմամբ (թեև արորդիներին դա կարծես պետք է
չմտահոգեր), և նույնիսկ մի թոք շոուի ժամանակ
առաքելական քահանան և արորդին միասնաբար վիճում
էին բողոքական եկեղեցու ներկայացուցչի հետ:
- Ըստ ձեզ, ներկայիս հայկական ազգայնականության մեջ որքա՞ն է
հեթանոսության ներդրումը` որպես հոգևոր դոկտրինա:
- Ես նախ և առաջ ցանկանում եմ նշել, որ գործ ունենք ոչ թե բուն
հեթանոսական դոկտրինայի, այլ նժդեհյան
գաղափարախոսության հետ, որն երկու կողմի համար էլ
ընդհանուր է: Արորդիներն ընդհանրապես
քաղաքականություն չեն սիրում, և նույնիսկ իրենց
մոտ համոզմունք կա, որ քուրմը չպետք է լինի որևէ
կուսակցության անդամ: Շարքային անդամները կարող
են, իսկ քուրմը` ոչ: Բայց նժդեհյան
գաղափարախոսությունը մի կողմից ընկած է այդ
կրոնական դոկտրինայի հիմքում: Ինքը` Նժդեհը
հանդիսանում է պաշտամունքի օբյեկտ, ` որպես
"Վահագնատես", որպես Ուխտագրքում առասպելականացված
անձ, որին նույնիսկ որոշ չափով կարելի է համեմատել
Քրիստոսի հետ: Իհարկե, Նժդեհը միտք չուներ նոր
կրոն ստեղծելու, նա խոսում էր Վահագնի մասին,
սակայն դա իր մոտ այլաբանական երանգ էր կրում,
ինչը չի կարևորվում արորդիների կողմից: Իսկ
քաղաքական տեսանկյունից` օրինակ` Հանրապետական
կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանը կնքված
արորդի էր: Անդրանիկ Մարգարյանը ևս մեծապես
համակրում էր շարժմանը և որոշակի ֆինանսական
օգնություն էր ցուցաբերում նրանց: Օրինակ` իր
օգնությամբ կանգնեցվել է Սլակ Կակոսյանի
հուշարձանը, վերահրատարակվել է "Ուխտագիրքը": Պարզ
է, որ Հանրապետական կուսակցությունը հիմա,
ընդհակառակը, ավելի շատ դեպի ՀԱԵ, կղերականացում է
գնում, և այնտեղ քչերն են հիշում, որ
կուսակցությունը նման ծագում է ունեցել: Արիական
ուղղվածություն ունեցող կուսակցությունները` Հայ
արիական միաբանությունը, Նժդեհյան ցեղակրոն և
այլն, մի քանի անդամների գործունեության արդյունք
են` առանց նոր անդամների ներհոսքի, և հիմնականում
զարգացող կառույցներ չեն: Հեթանոսներն արձագանքում
են զուտ ազգային ուղղվածություն ունեցող
խնդիրների` Արցախ, Հայ դատ և այլն, իսկ մնացած
առումներով նրանք բացահայտ քաղաքական ակտիվություն
չեն ցուցաբերում:
Հարցազրույցը վարեց Արթուր Ավթանդիլյանը
www.religions.am
Lragir.am Նորություների կայքից.
http://www.lragir.am/armsrc/interview43622.html
Տեղադրված է. 17:23:16 - 02/02/2011 |
|
|
|
|
|
|