Սկզբնաէջ |
«ՎԷՃ ՅԻՍՈՒՍԻ ԱՆՁԻ ՇՈՒՐՋ» ( Յովհաննու ավետարան, Է, 25-30 ) Այդ եղել է բոլոր ժամանակներում, քիչ թե շատ ակնառու բոլոր մահկանցուների շուրջ, հալածանքներն ու «խաչելությունները»` նույնպես: Հատկապես հայ իրականությունում, սկսյալ պատմահայր Խորենացուց, անցնելով Հայաստանից վտարված Դավիթ Անհաղթն ու բանսարկված Նարեկացին, մինչև Խ. Աբովյան, Կոմիտաս, բանտերում փտած Գ. Նժդեհ, Ե. Չարենց, Պ. Սևակ ու Ս. Փարաջանով, «Գնա` մեռի, արի` սիրեմ» նվաստագույն սկզբունքով հետմահու նրանցով հոխորտալու համար: Այն աստիճան, որ ինքնաբերաբար բնականոն մի գարշանք ես զգում խրոնիկական դարձած այդ ավանդույթի ու հանրության նկատմամբ, այնպես` ինչպես սեփական կեղտի թե փտախտի: Այս առումով Ս. Փարաջանովի պարագան ավելի քան խոսուն է: Որբ ու անտերունչ, լքված ու հալածված հենց հայրենիքում ու հայության մեջ, նա ատեց հայերենն ու «ռոկֆոր» որակած Երևանը, և անգամ հակված էր ազգափոխության և մահեմեդականություն ընդունելուն (տե’ս այստեղ` ՀԱՆՃԱՐ ԵՎ ԱՄԲՈԽ ): Այժմ, նա օտարերկրյա բարձրագույն հյուրերի համար հայոց «հուշարձաններից» մեկն է, նրա թանգարանը` Հայաստանի «տեսարժան վայրերից» ... Այս ամենը «Հանճար և ամբոխ» սերիալից են, հայոց պարագայում` ինքնաքայքայվող մարմնի «հիվանդության պատմությունից»: Հանճար թե ոչ, նոխազ թե պոչ, այդ է եղել նաև մեր պարագան, երբ հայոց 12000-ամյա ու նաև արիական ծագումնաբանությունը հաստատելուց, Էություն-էիզմը ուսմունքը, հայագիտական ու ազգաբանական մի քանի տեսություններ արարելուց հետո, «ՀՀ հասարակությանն ու անվտանգությանը սպառնալիք» խեղկատակ մի մեղադրանքով ձեզ վտարում են հայրենքից ու ենթարկում ստորագույն բանսարկումների: Այս իրողությունը բավականաչափ ներկայացված է սույն կայքի «Ա. Վարպետյանի վտարման առեղծվածը» բաժնում: Եվ երբ իրենց «անվտանգությունը» ապահովելուց հետո կարծում էինք թե հայ իշխանությունները «արխայնացել» են ու դադարեցրել իրենց հետապնդումները, ահա նոր մի թափով դրանք վերսկսում են այս անգամ Էության ու մեր գաղափարների դեմ, դրանք որակելով «ոչ գիտական» և նողկալի այդ արշավանքում զորագրելով բարդույթավորված միջակությունների և դադարկաբաների հոծ զանգվածներ, երբ Վարպետյանի ու նրա գաղափարների վերաբերյալ արտահայտվել են հայ և այլազգի մեծագույն հեղինակություններ (տե'ս այստեղ` «Մի քանի ձեռագրեր և փաստաթղթեր» ): Առավել զարմանալին. որ այդպես նրանց հաջողվում է համոզել ու հիմարացնել իրենցից քիչ թե շատ խելոք անհատներին ու շրջանակներին, որոնք այդուհանդերձ Էության դրույթներին ու անգամ այս կայքի նյութերին կարգին ծանոթ չեն, իսկ այլք` փորձելով հանդերձ մեծ բան չեն հասկացել: Սակայն, ոճրագործ, օտարալեզ, նենգ ու բթամիտ իշխանությունների, ծայրահեղորեն ծանծաղ, արմատապես բարոյազրկված, եղծ ու կեղծիքի մեջ ջղաձգվող մի հասարակության և արդեն դարեր ի վեր հոգեվարող մի էթնիկական հանրույթի համար այդ թերևս բնականոն է ու բարոյահոգեբանորեն օրինաչափ: Այսուհանդերձ մնում է մեծ մի հարցական, բայց այդ ԻՆՉՈ՞Ւ, ո՞րն է այդ ենթադրյալ վտանգը, ի՞նչ են սքողում այս դրածո իշխանություններն ու ի՞նչու են այս ամենից քաջատեղյակ նախագահականում այդքան սարսափում խոսել Վարպետյանից: Արդյոք այսքան համառությունն ու «ջանքերը» կապ չունե՞ն ոչ այդքան գաղափարների` որքան պետական սահմռկելի ինչ-որ գաղտնիքների հետ... Իսկ հեղինակված տեսությունների ու գաղափարների «ոչ գիտական» բանսարկումները արդյոք չեն ջանո՞ւմ սքողել հենց այդ «գաղտնիքները», երբ դրանց վերաբերյալ հեղինակը համարձակվել է քննախուզել ու բարձրաձայնել (տե'ս այստեղ` «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ ...» ), իսկ զուտ փիլիսոփայական ու հայագիտական ճշմարտացիությունները ընդունակ են հիմնավորել այդ ու այդու նաև փոխանցել գալիք սերունդներին ... Եվ քանզի մեր անձից ավելի ոտնձգությունները արդ սանձարձակվել են հենց այդ գաղափարների դեմ, մեզ մնում է հասարակության, միջազգային պատկան հաստատությունների և պատմության դատին հանձնել հայտնի և անհայտ ողջ իրողությունը` գիտական թե հասարակական նոր բացահայտումներով ու հրապարակումներով, ըստ այդմ նենգամիտներին մղելով առավել զանցանքների և ի վերջո սեփական որոգայթ: Այսու, «Էություն» կայքը ստանձնում է հավելյալ մի առաքելություն և բացում է համապատասխան նոր մի շարք` առաջինը ստորև, դրանց ու գաղափարական ճշմարտացիության «շուրջ վեճերը» վստահելով ժամանակին, այսուհանդերձ և առանց անվանական մատնանշման, մտմտալու դեռևս ունակ ոմանց հիշեցնելով Ե. Չարենցի խորախորհուրդ քառյակը.
Թե Էիզմի և «Էություն» ողջ ոգեգաղափարական համակարգի (ԷՈԳՀ) պարագաներում ո՞րն այդ «թիրախը»` առաջին հայացքից ինքնին դժվարընկալելի մի խնդրական է, երբ ըստ այլ մեկ սահմանման (Ա. Շոպենհաուեր).
Այսուհանդերձ, պատմահայր Խորենացին ու Մ. Մաշտոցը քիչ թե շատ պատկերացնում էին իրենց առաքելության անհրաժեշտությունը, իսկ պատմական նշանակությունը` ոչ այնքան: Զի,
Տիեզերալեռան և անտեսանելի «թիրախների » պարագայում` երիցս առավել: Զի,
( իմա` երևույթները և էությունները: Պողոս առաքեալ: Բ Կորնթ. Դ, 16-18: «Հակադրութիւն տեսանելիի եւ անտեսանելիի»): Մինչդեռ ԷՈԳ համակարգն ու «ԷԱԿԱՆՔ» քառահատոր նախածրագիրը նշանառում են ողջ մի հազարամյակ: Վստահ, այդժամ դուք չէք լինի.
Էիզմը, 12000-ամյա ազգը կամ գոնե նրա էացած հետնորդները, տա’ Աստված` այո’ ...
Մարսել, 31 դեկտեմբերի 2010 թ. |