ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
  
 
 
 
 
      05.05.2009թ.
        Երբ 1980-ական թվականներին առաջ քաշվեց «Հարատևման Ուխտ» ծրագիրն ու հիմնվեց համանուն ընկերակցությունը
, Հայաստանի ապագան թվում էր ապահով, և կարծեք կար միայն սփյուռքահայության խնդրականը: Հաջորդ մի քանի տարիների իրադարձությունները` ԽՍՀՄ-ի փլուզումը, Հայաստանի անկախացումը, արցախյան հարցն ու դրա հետևանքները եկան ապացուցելու, որ գոյատևման ու կայացման խնդիրներ ունի նաև հայրենիքը, այսինքն` ողջ հայությունը:

        Երբ 1990 թ., ըստ այդ նոր իրավիճակի, «Հարատևման Ուխտ» ծրագիրն ու ընկերակցությունը վերաճեցին ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի և հայրենիք-սփյուռք միաբանության` ինչը ողջունեցին և անչափ կարևորեցին հայ մեծագույն ներկայացուցիչներն ու մտավորական ավագանին, ինչպես Վիկտոր Համբարձումյանը, Գ. Խանջյանը, Գ. Էմինը, Ա. Տերտերյանը, Հ. Սահյանը և շատ այլք (այդ մասին մանրամասն տե'ս
 այստեղ), իսկ նախաձեռնությանը ներգրավվեցին վաստակաշատ քանի մտավորականներ (տե'ս  ԷՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ), նորընտիր իշխանությունները գտան, որ «հիմա դրա ժամանակը չէ» և «այս սերնդի պարտականությունն է պետականության կառուցումը»: Հաջորդող իրադարձությունները վերստին եկան ապացուցելու, որ այդ անհեռանկար էր առանց պատմական տեսլականի, նոր հայի կերտման և հոգևոր ողջ ներուժի զորագրման, իսկ «Մեր ուզած ժամանակը երբեք չի եկել ու չի գալու ժամանակին» ( Հ. Սահյան ) ...

        Երբ 1999 թ. հոկտ. 27-ի հրեշավոր ոճրագործությունից, անկախության կորստից և հարաճուն ներքին-արտաքին բռնատիրությունից հետո, ԷՈՒԹՅՈՒՆԸ մշակել էր հայոց հարատևման հազարամյա ծրագիր և սկսել դրա իրականացումը` իբր վասն աշխարհաքաղաքական ապահովության և ինչ-ինչ ձեռքբերումների, հիմնովին խափանվեց ԷՈՒԹՅԱՆ գործունեությունը, իսկ միաբանության հիմնադիրն ու գաղափարաբանը վտարվեց հայրենիքից ու դեռ հետապնդվեց ողջ արտերկրում:

        Արդ, երբ իշխանությունները մեկ տասնամյակ է ի վեր իրագործում են բառացիորեն ազգակործան քաղաքանություն, իսկ ընդդիմությունը տեղատվության մեջ է, բանտարկված են ու հալածվում նվիրյալ քա~նի հայորդիք, հայությունն արդեն 2/3-րդով այլևս հայտնվել է արտերկրում և ուծացման սպառնալիքի տակ, հայրենիքը` լրիվ կուլ գնալու, նորից վերհառնում է լինել-չլինելու խնդրականն ու նման մի ծրագրի հրամայականը: Միայն մեկ մխիթարանքով. այդ այլևս ԷՈՒԹՅՈՒՆ միաբանության նախաձեռնությունը չէ` այլ մի խումբ «յԱզատ Հայերի», որոնց մեկ մասնակից են նաև ԷՈՒԹՅՈՒՆ միաբանությունն ու կայքը:
Ուստի, ԷՈՒԹՅԱՆ միաբաններին, համակիրներին և հատկապես կայքի այցելուներին խնդրվում է նշյալ հասցեներով արձագանքել ստորև ներկայացվող նախաձեռնությանը, իսկ առավել հավատավորներին` զորագրվել առաջարկվող հոսանքին, ի վերջո ստեղծելու համար նվիրյալների գողտրիկ և համացանցային մի համայնք: Վստահեցնում ենք, որ կա’ն հարատևման լուծում, անտեսված հնարավորություններ և ծրագիր, որոնց դիմաց չկամ ուժերն ու անգամ հմուտ փորձագետները պարզապես անզոր են:

        Առաջինը այդ հենց մեր հարատևման կամքն է և գիտակցությունը, հոգևոր ներուժը, բնական օրինաչափություններն ու էվոլյուցիան, ըստ այդմ համամարդկային զարգացումները և մահկանցուներիս դեռ անհայտ հանգամանքներ, իսկ ամենակարևորը` հոգևոր անկախությունը: Զի, երբևէ «ազատ ու անկախ Հայաստան» ունենալու համար նախ հարկե է դառնալ «ազատ ու անկախ հայություն», որի բացակայությամբ էլ կորցրինք «նորածնին» և բոլոր ձեռքբերումները ...

        Ավելին կիմանաք ընթացքում, որոշ մեկնություններ` մեր կայքէջերում, անելիքները` նաև առանձնակի, իսկ չկամները` հենց հոսանքի կայացմամբ... Առավել ևս, որ հայությունը հարատևման չնչին իսկ այլընտրանք չունի: Երկիցս առավել, որ ընդդիմությունն էլ այլևս որդեգրել է հասարակական հասունացման խաղաղ ճանապարհը: Եվ երիցս առավել, որ անկախ սոցիո-քաղաքական առօրյայից այդ գերխնդրականը եղել, մնալու և վերհառնելու է մշտնջենաբար:
«ԷՈՒԹՅՈՒՆ» ԿԱՅՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
 
 


PERENNITY - ՀԱՐԱՏԵՎՈՒՄ - PERENNITE
Էլեկտրահոսանք ծնում են ազատ էլեկտրոնները,
միջուկների շուրջ մնացյալը` նյութ...
 

          Գիտակցելով այն ակնհայտ ու սպառնալի իրողությունը,
Ա. - Որ 20-ամյա վերուվարումներից հետո հայությունը թե’ հայրենիքում և թե’ սփյուռքում վերստին հայտնվել է կատարյալ փակուղու առջև, այն էլ առավել խնդրահարույց իրավիճակում (անկախության կորուստ, ռազմավարական և տնտեսական օբյեկտների հիմնական օտարում, արցախյան հարցի անորոշություն, տարածաշրջանային խիստ աննպաստ զարգացումներ, և այլն),
Բ. - Որ արդ հայության 2/3-րդն ապրում է արտերկրում, վիճակագրական առավել ահագնացող աճի, անխուսափելի ուծացման ու դեռ հայրենիք-սփյուռք ամբողջությամբ «տիրոջ» հարաճուն նկրտումների և սպառնալիորեն «նրբացող» ենթակայության պայմաններում,
Գ. - Որ հայոց բարոյահոգեբանական իրավիճակը անէության անդնդում է, ստրկամտությունը, խրոնիկական վախը, օտարամոլությունը, բարդույթները, հուսալքությունը, հոռետեսությունն ու անտարբերությունը` կործանման գագաթնակետին, հոգևոր-գաղափարական դաշտը` ծայրահեղ ծանծաղ, իսկ հայոց ճակատագիրն ու ներաշխարհը շարունակում են իրենց հարաճուն նահանջը, գռեհիկացումն ու անկասելի անկումը,
Դ. - Որ հայոց ապագան ավելի քան երբեք վերստին ամբողջովին ամպամած է ու անհեռանկար, իսկ հայությունը` կատարելապես մոլորված, առանց որևէ տեսլականի կամ այլընտրանքի,
Ե. - Որ հայրենի իշխանությունները, պատկան կառույցներն ու կուսակցությունները այս արհավիրքի դեմ որևէ լուծում չունեն և անգամ լուրջ մտահոգություն չեն ցուցաբերում, իսկ, ընդդիմությունը, ցավոք, հիմնականում պայքարում է միայն` թեև խիստ անհրաժեշտ, հանուն քաղաքական, սոցիալական և քաղաքացիական իրավունքների և առօրեական խնդրականների, երբ սոցիալական ու ազգային հրամայականները փոխառնչվում են` հատկապես համասփռված և անհետացման դատապարտված էթնիկական փոքրամասնությունների պարագայում,
Զ. - Որ ազգային բուն գերխնդրականները` այն է կայացումն ու հարատևումը համաշխարհային բուռն գործընթացների և «գլոբալիզացման» պայմաններում կատարելապես լքված են տարերայնության,
Է. - Որ այս ամենը հարցականի տակ է դնում հայոց գոյատևումն անգամ առաջիկա մեկ-երկու հարյուրամյակներում, երբ ազգերի և հայոց մահացումը որևէ օրինաչափությամբ կանխորոշված չէ, ազգային փոքրամասնությունների իրավունքները չեն սահմանափակվում պետական թե միջազգային որևէ օրենսդրությամբ (այդ կլիներ հիրավի
ռասիզմ...),
 և դեռ ապահովագրվում են բնապահպանման և անհետացող գոյատեսակների պաշտպանության համամարդկային սկզբունքներով և մարդասիրական հարաճուն բարեշրջմամբ:

        Մի խումբ մտահոգ հայորդիք («յԱզատ Հայեր»)  վճռել են հարուցել ՀԱՐԱՏԵՎՈՒՄ  բնորոշմամբ ոգե-գաղափարական հոսանք, նպատակ ունենալով այս հոգեվարային իրավիճակի դեմ խթանելու ազգային բարձր ինքնագիտակցությունն ու արժանապատվությունը, վերառնելու հոգևոր ու ազգային արժեքները, ապահովելու նախ գոնե հոգևոր անկախություն, որոնելու հարատևման ուղիներ և միջոցներ, վերոնշյալ խնդրականների սահմաններում զորագրելով գիտակից, անգամ տարամետ և վերկուսակցական հայորդիների հնարավոր ներուժը` հենց «Ո՞վ ենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում» սկզբունքով և համապատասխան խիստ որոշակի գործունեությամբ` հիմնական նպատակ ունենալով նախապատրաստել շնորհալի և արժանավոր երիտասարդությանը ստանձնելու հայոց հետագա ճակատագիրը ( ծագումնաբանություն, ինքնություն, սեփական աշխարհայացք, քաղաքակրթական և կրթական հիմնահարցեր, ժամանակակից ու գալիք հայի «մոդելավորում», աշխարհի հետ և առաջավոր մարդկության մեջ արժանավոր կայացման ու հարատևման հնարավորությունների որոնում ):

     -  Դրա համար անհրաժեշտ է սփյուռքում և հայրենիքում նախ երևակել թեկուզ սակավաթիվ այդ անձանց, ակտիվացնել նվիրյալ անհատներին ու անթեղված երբեմնի օջախները, հատկապես ներգրավելով երիտասարդությանը, սատարելով նրանցից, գիտամշակութային և բոլոր արժանավորներին, իսկ սկզբունքորեն բորբոքելով ընդհանուր «շղթայական ռեակցիա»:

     -  Գերնպատակի սահմաններում համագործակցել բարի կամքի տեր բորոր կառույցների, քաղաքական, հասարակական, մշակութային, կրթական թե այլ հաստատությունների և լրատվամիջոցների և նման շարժումների հետ` այդ թվում նաև այլազգի, ըստ նրանց էթնիկական կամ հասարակական խնդրականների, վասն յուրաքանչյուրի ինքնության և հանուր ներդաշնակության:

     -  Աստիճանաբար վերաճել ոգե-գաղափարական հաստատության, ձեռք բերելով սեփական հնարավոր միջոցներն ու լրատվամիջոցները, միշտ մնալով առաջադեմ հայության շարքերում:

     -  Ըստ ցանկության թե հանգամանքների ոմանք կարող են մնալ անհայտ, իրենց «տեղերում» թե քաղաքական համոզմունքներում, այդուհանդերձ ըստ իրենց հնարավորությունների փոխանցելով ոգե-գաղափարական հոսանքը կամ սեփական նախաձեռնությամբ ստանձնելով որևէ համահունչ առաքելություն:

     -  Մասնակիցների քանակը ոչ մի դեպքում նպատակային չէ` այլ որակը, որը կարող է դրականորեն վարակել այլոց կամ փոխանցվել հաջորդ սերունդներին, շարունակաբար հավելվելու, զտվելու, բյուրեղանալու և նպաստավոր պայմաններում ծլարձակելու հեռանկարով, ինչը միշտ էլ եղել նախնյաց և անցնող սերունդների բնազդային թե գիտակցված մղումը, այդու էլ` բոլորիս ոգեշնչման, հույս ու հավատի աղբյուրը:

     -  Ակնկալիք ոգե-գաղափարական հոսանքը իր մեջ կարող է ներառել տարբերակային, տարաբնույթ (
ըստ վերոնշյալ ասպարեզների` հայագիտական, կրթական, համայնքային ևն )  և տեղամասային վտակներ` հնարավորինս հարմարվելու համար այլազան պայմաններին, սնուցելու և շաղկապելու համար հայոց հոգևոր (վիրտուալ)  դաշտը աշխարհի տարբեր ծագերում, միաժամանակ ապահովելով յուրաքնաչյուրի անհատականությունն ու կայացումը, իսկ բազմազանության հետ` ազգային ընդհանրություններն ու հանուր տեսլականները: Առավել ևս, որ արդի հաղորդակցական միջոցները ընձեռում են այդ հնարավորությունները և մարդկությունն էլ զարգանում է հենց այդ «վիրտուալ»-ինֆորմացիոն-հոգևոր ուղղությամբ ...

     -  Սույն նկատառումներն ու սկզբունքները սկզբնական են, կարող են լրացվել և վերամշակվել, հաշվի առնելով մասնակիցների հիմնավոր առաջարկները, պարբերաբար նորոգվելով և հարմարվելով ընթացիկ իրավիճակներին, իսկ զուգահեռաբար մշակվել գործունեության մոտակա և հեռակա ծրագրեր: Իրականում, դրանց հնարավորությունները անսպառ են...

     -  Ուստի, առաջին հերթին հավատավոր անհատներին խնդրվում է փոխանցել սույն նախագիծը, կազմակերպել մտերմիկ շրջանակներ և քննարկումներ: Առավել նվիրյալները կարող են ինքնաբացահայտվել, ստորև նշվող հասցեներով կապվել նախաձեռնող խումբի հետ, դառնալ նրա մոտիկ-հեռավոր միաբանը և ստանալ լրացուցիչ տեղեկություններ, իսկ ապագայում` հանգամանալից բացատրություններ և անհրաժեշտ նյութեր:

     -  Այս ամենը յուրաքանչյուրից բնականաբար պահանջելու է վերանձնական և հոգևոր բարձրագույն դրսևորումներ, բարձր գիտակցություն, վեհանձնություն և նվիրվածություն, ինչն էլ... ինքնաբերաբար դառնում է համընդհանուր ազնվացման խթանիչ, ազգային արժեքների ու ավանդույթների վերառում, բայց նաև զավակների ու ընդհանրապես մատղաշ սերնդի հայեցի ու նորովի դաստիարակում, ինքնության ըմբոշխում և լինելության իմաստավորում:

        Այսինքն, եթե այսքանն արեցիք` արդեն ինքնին ազատագրվել եք դարավոր մղձավանջից, նախապաշարմունքներից ու բարդույթներից, կայացել եք թե’ դուք և թե’ հայատեսակը, օգնել եք թե’ ինքներդ ձեզ, թե’ հայությանը, թե’ համամարդկային ազգին և թե’... Աստծուն:

        Այդժամ Աստված ձեզ արդեն «օգնել» է ու նախախնամորեն օրհնել ողջ հայությունը ...

        Հայությունը այլ առաքելություն չունի !!!
Նախաձեռնող խումբ  
( կապվել  eutyun@gmail.com  հասցեով )