Ո՞Վ ԵՆՔ, ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՎ Ո՞ԻՐ
ԵՆՔ ԳՆՈՒՄ... հաղորդաշար
Ո՞ՐՆ Է ՀԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՈՒ ԲԱԺՆԻՑ 3 ՏԵՍԱՆՅՈՒԹՈՎ Ա. - Հայոց Է-ԷՈՒԹՅՈՒՆ աստվածությունն ու աշխարհայացքը,
որպես
հայոց ինքնություն և էություն:
Բ.- Է-ԷՈՒԹՅՈՒՆ ուսմունքը որպես հայոց հարատևման գրավական: ՄԱՍ Բ, տեսանյութ 3-րդ
ԱՍԱ
Ո՞Վ Է ՔՈ ԱՍՏՎԱԾԸ ԱԶԴՈՒ`
ԱՍԵՄ
Ո՞Վ ԵՍ ԴՈՒ...
Տարբեր պատճառներով կայքը որոշ ժամանակ չէր
թարմացվել: Այժմ, դեպի
Ա.Վարպետյանի 70-ամյակի
կապակցությամբ, վերսկսվում ենք հրապարակումները և
շարունակում
11.11.2011 թ. Լոս Անջելեսում Ա. Վարպետյանի
միջոցառումների շարքը,
իսկ այստեղ՝
«Ո՞ՐՆ Է ՀԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ» հաղորդաշարը:
Նկատի առնելով էիզմի անչափ մեծ ընդգրկումն ու
աննախադեպ բացահայտումները, վասն գոնե սույն
թեմայի և գալիք գլխավոր բանախոսության ընկալման,
խորհուրդ ենք տալիս անպատճառ վերանայել սույն միջանկյալ
բանախոսության առաջին բաժնի երկու 4a+b տեսնանյութերը:
Ինչ վերաբերում է
«ԿԵՍ ՔԱՅԼ ՄԻՆՉԵՎ ԱՊԱԳԱ» անտիպ
նյութին,
ապա այդ անչափ նշանակալից նյութը կհրապարակվիՎարպետյանի 70-ամյա
հոբելյանի առիթով:
Նախորդ ելույթներն ու միջոցառումները (տեսանյութեր N°1a-b,
N°2, N°3)
նախապատրաստում էին միջանկյալ սույն միջոցառումը, որը` մինչև
18.11.2011թ. գլխավոր բանախոսությունը, կայացավ 11.11.2011-ին նույն Luna Playhouse
սրահում: Ու թեև այդ թեմաները արծարծվել էին նաև անցյալում, վասն
ամբողջական ընկալման հարկ էր դրանք վերարտադրել ու արդիականացնել
հավելյալ բացահայտումներով: Սակայն, տվյալ միջոցառման անորակ ու
թերի տեսագրության պատճառով այստեղ ստիպված էինք օգտագործել նաև
հին տեսանյութեր, ինչը բնավ չի շեղում ընդհանուր ասելիքից: Թերևս
ընդհակառակը` ցույց տալով 1995թ. ի վեր էություն-էիզմ ուսմունքի
հետևողական զարգացումը, հարստացումն ու ամրագրումը գիտական
ամենատարբեր բացահայտումներով, ինչը մասամբ ներկայացված է նաև այս
կայքում (www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Eutyun-eizm.htm):
Բանախոսության այս մեկ բաժինը երևակում է ըստ էիզմի բացվող ցայստեղ
կատարելապես անհայտ հորիզոնները, որոնք մարդկության
անխուսափելի ապագան են, հայոց և ընդհանրապես ազգային
փոքրամասնությունների համար՝ կայացման ու էացման երաշխիք:
Այսու, որքան խորանում ենք անցյալի, մեր արմատների, էությունների և
էիզմի մեջ` այնքան հեռանում ենք արդի հանրությունից, և նույնքան
հեռարձակվում դեպի ապագա, դեպի էութենական իրականություն և առ Հայր
Աստված կամ ԳերԷություն:
Եվ հենց
այս է «ևՙ
ճանապարհը, ևՙ ճշմարտությունը, ևՙ կյանքը»,
որոնց մեկ միջանկյալ հատվածն էին ցուցանում «Ո՞Վ ԵՆՔ, ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՎ Ո՞ԻՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ» լոսանջելեսյան միջոցառումներն ու սույն
հաղորդաշար: Ով ունկ ունի` կլսի, ով աչք ունի` կտեսնի, իսկ ով միտք ունի`
կմտմտա:
Տեսանյութ N4c
(հին տեսանյութերի վերարտադրության պատճառով
որոշ համարակալումներ կարող են չհամապատասխանել:
Ուստի, հարկ է առաջնորդվել վերջին ուղորդումներով)
Վասն
սույն թեմայի ամրագրման, մոտ ապագայում կզետեղենք նաև
տանելի որակով հատվածներ
11.11.2011-ին Luna Playhouse սրահում տվյալ
բանախոսությունից:
Այս տեսանյութերին կհետևեն այլերն ու նաև հոդվածներ,
ամբողջացնելով 2011 թ. լուսանջելեսյան միջոցառումների
գլխավոր թեման և նախապատրաստելով նոր ակնկալիքներ: