Ո՞Վ ԵՆՔ, ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՎ Ո՞ԻՐ
ԵՆՔ ԳՆՈՒՄ... հաղորդաշար
Ո՞ՐՆ Է ՀԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՈՒ ԲԱԺՆԻՑ 3 ՏԵՍԱՆՅՈՒԹՈՎ Ա. - Հայոց Է-ԷՈՒԹՅՈՒՆ աստվածությունն ու աշխարհայացքը,
որպես
հայոց ինքնություն և էություն:
Բ.- Է-ԷՈՒԹՅՈՒՆ ուսմունքը որպես հայոց հարատևման գրավական: ՄԱՍ Ա, տեսանյութ 1-ին
ԱՍԱ
Ո՞Վ Է ՔՈ ԱՍՏՎԱԾԸ ԱԶԴՈՒ`
ԱՍԵՄ Ո՞Վ ԵՍ ԴՈՒ...
Նախորդ ելույթներն ու միջոցառումները (տեսանյութեր N°1a-b,
N°2, N°3)
նախապատրաստում էին միջանկյալ սույն միջոցառումը, որը` մինչև
18.11.2011թ. գլխավոր բանախոսությունը, կայացավ 11.11.2011-ին նույն Luna Playhouse
սրահում: Ու թեև այդ թեմաները արծարծվել էին նաև անցյալում, վասն
ամբողջական ընկալման հարկ էր դրանք վերարտադրել ու արդիականացնել
հավելյալ բացահայտումներով: Սակայն, տվյալ միջոցառման անորակ ու
թերի տեսագրության պատճառով այստեղ ստիպված էինք օգտագործել նաև
հին տեսանյութեր, ինչը բնավ չի շեղում ընդհանուր ասելիքից: Թերևս
ընդհակառակը` ցույց տալով 1995թ. ի վեր էություն-էիզմ ուսմունքի
հետևողական զարգացումը, հարստացումն ու ամրագրումը գիտական
ամենատարբեր բացահայտումներով, ինչը մասամբ ներկայացված է նաև այս
կայքում (www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Eutyun-eizm.htm):
Այսու, որքան խորանում ենք անցյալի, մեր արմատների, էությունների և
էիզմի մեջ` այնքան հեռանում ենք արդի հանրությունից, և նույնքան
հեռարձակվում դեպի ապագա, դեպի էութենական իրականություն և առ Հայր
Աստված կամ ԳերԷություն:
Եվ հենց
այս է «ևՙ
ճանապարհը, ևՙ ճշմարտությունը, ևՙ կյանքը»,
որոնց մեկ միջանկյալ հատվածն էին ցուցանում «Ո՞Վ ԵՆՔ, ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՎ Ո՞ԻՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ» լոսանջելեսյան միջոցառումներն ու սույն
հաղորդաշար: Ով ունկ ունի` կլսի, ով աչք ունի` կտեսնի, իսկ ով միտք ունի`
կմտմտա:
Բանախոսության այս մեկ բաժնում
կատարվում են հերթական այնպիսի աննախադեպ բացահայտումներ,
որոնք միաժամանակ լուսավորում են թեՙ անցյալ աշխարհընկալումը և
թեՙ երևակում
էութենական աշխարհայացքը և գալիք իրականությունը:
Էվոլյուցիան և ժամանակակից Բանական մարդը գտնվում են այդ խաչմերուկում,
մինչդեռ ժամանակակից հայերի մեծամասնությունը դեռ իրենց անցյալին չեն հասել... Տեսանյութ N4b
Իսկ
այստեղից անդին այլևս ստիպված ենք հրաժեշտ տալ նրանցից շատերին:
Առավել ևս, նկատի առնելով ոչ այնքան մեր դեմ լարված ոճրագործ
իշխանությունների և «ռոմատիկ»
թափթփուկների ոտնձգությունները` որքան հայ իրականության հոգևոր
ճահճուտը, բանական սահմանափակությունը, ծանծաղամտությունը և այդքան
շեղումներն ու շահարկումները: Անդրադարձեք, որ «ԷՈԻԹՅԱՆ» քսանամյա
գործունեությունից ի վեր նոր ու արտառոց ոչինչ չի ասվել, որպես
«պոպուրի»-խառներգեր կրկնվել են միայն արդեն հանրածանոթ
բացահայտումները: Մինչդեռ, ասելիքը այնքան շատ է, բացառիկ և
բախտորոշ, որ դժվար է անգամ երևակայել: Զի, նախ Քրիստոսի
Հայր Աստծո ինքնության բացահայտումը երկհազարամյա եղծություններից
հետո հավատամքային աննախադեպ «ռեֆորմացիա» է, որն անշուշտ պիտի
արժանանա ոչ միայն զանգվածների ու ավանդապահ շրջանակների` այլև այդ
եղծության վրա հիմնված գերհզոր ու աշխարհակալ հաստատությունների
սուր հակազդեցությանը: Երկրորդ, Էություն-էիզմ ուսմունքի
հետևողական զարգացումները դուրս են գալիս դասական աշխարհընկալման
տեսադաշտից: Եվ որքան էլ համամարդկային ու խիստ արդիական, իսկ
հայոց համար ինքնանույնացման, հոգևոր վերածննդյան, նոր
աշխարհակարգում այլորեն կայացման ու հարատևման պարզապես երաշխիք, հայ
իրականությունում դրանք արծարծելը առայժմ նպատակահարմար չէ: Զի.
«Գայլերի մեջ գառներին սնուցելը նույնն է` ինչ գայլերին կերակրելը»:
Այսուհանդերձ, վասն մարդկության բարեշրջման և անկասելի հանուր էվոլյուցիայի,
սահմանափակ շրջանակներում մենք կշարունակենք մեր նվիրական վերելքը առ.
«Տիեզերալեռ», «Հայր Աստված» թե ԳերԷություն...
Ի~նչ փույթ,
եթե Կյանքի ու Ճշմարտության այդ
«ճանապարհն»
անցում է Գողգոթայով:
Այսպես թե այնպես այդ բոլորն են անցնում, մենք արդեն անցել ենք շատ
ավելին: