Սկզբնաէջ      
  ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ                                      YouTube Էություն  
 
        Տեսանյութ 1-ին                              

                                                           

 Ո՞Վ ԵՆՔ, ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՎ Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ...

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ


  Ասվեց, որ 1995թ. իր հրապարակումներից ի վեր, Էություն-էիզմ ուսմունքը ավելի ու ավելի է դառնում անըմբռնելի, հատկապես «էրուդիտ» շատ շատերի համար: Եվ այդ գիտական ամեն մի նոր ու տարբեր բնագավառներում շարունակական բացահայտումների պատճառով, ինչն էլ ավելի խրթին է դարձնում սկզբունքորեն պարզ, բայց շարունակաբար ընդլայնվող ու խորացող ուսմունքի ամբողջական ընկալումը: Ճիշտ այնպես, ինչպես ամեն մի բացահայտում ծնում է նոր հարցականներ, որոնք խոտորում են հին աշխարհընկալումները ու նաև նոր ուսմունքների հավաստիությունը:
 Զի, հոգեբանորեն մարդս հակված է առավելաբար բացասելու "խաղողը" ` քան սեփական "դունչը": Այս դեպքում արդեն,"նոր գինին" հիրավի "հին տակառների" համար չէ, այլ նոր "տնկիների", գալիք "տակառիկների" և ուղեղների:
Այսուհանդերձ, մենք կշարունակենք վերոնշյալ խորագրով լոսանջելեսյան միջոցառումների ամփոփ մատուցումը, տեղիք չտալու համար արդեն հրապարակված նյութերի եթե ոչ շահարկումներին` ապա գոնե շատ աղավաղումներին: Ինչ խոսք, որ հասուն անհատներ ու որոշ շրջանակներ հնարավորություն ունեն այս ամեն զուգորդելու համաշխարհային գիտափիլիսոփայական զարգացումների հետ, այդու էլ առավել ընկալելու և գնահատելու
 Էություն-էիզմ ուսմունքի ողջ էությունը:
  
Կից, Լոս Անջելես-2011 առաջին միջոցառման երկրորդ բաժինը`  N°1/2 տեսանյութով:
Դրան կհետևեն ևս մեկ քանի այլերը: