● Մի քանիսը
արդեն հիշատակվեցին
(դրանք անչափ
շատ են…),
ինչպես խուռ. Շիմագե և իբր աքքադ.
Շամաշ
արևաստվածների
Այ կանայք
( և ընդհանրապես` այա-հարս, հայ. այա-մեծ մայր
և պատվանուն...),
որոնք
բուսական ու լուսնային
դիցուհիներ էին և հաստատում են
վերոշարադրյալը: Այնինչ,
Մե
էություն-
զորությունների
տիրակալ, իմաստության,
քաղաքակրթության և տիեզերածովի
Էա-Հայա
ձկնակերպ
աստվածը, առկա առնվազը Ք.ա. ≈ 2800 թ.
մեծամորյան ժայռագրում
(Նկ.
13, այստեղ` վերևում
), նույն
Այ-
Այա նախամոր արականացած վերաճն է, ներկա
ողջ Առաջավոր Ասիայում, խեթ., ինչպես
նշվեց`խուռ. և
շատ այլ դիցարաններում(
ներառյալ
«Արգոնավորդների» առասպելում,
որպես Այա-Էա երկիր, սրբազան
պուրակ,
կաղնի-տիեզերածառ և անգամ
Էատես-Այատես արքայանուն`
և որպես
Aίαχός-Էակոս`
արքա ու արդար դատավոր, հուն.
առասպելներում…),
գերակա
բաբելական դիցարանում (գլխավոր
դիք
Մարդուկի
հայրն
ու խորհրդատուն),
իսկ մինչ այդ աքքադների
միջնորդությամբ Հայկ. լեռնաշխարհից
շատ
այլ
տարրերի հետ ներմուծված
շումերա-աքքադական դիցարան:
Էա-Հայա գերաստծո
բուն հայկական
ծագումը
անվիճելի է, զի շատ այլ փաստարկների
հետ, միմիայն հայ իրականության մեջ,
հայ
ավանդույթներում և
առաքելական եկեղեցում մնաց որպես
Քրիստոսի Հայր Աստված և
Է-ԷՈՒԹՅՈՒՆ
գերաստվածություն
( Նկ 16d, e, f, g):
● Ինչ վերաբերում է
Այ-Հայ հիմքով
երկրանվան, ապա -15/13-րդ դդ
խեթ. աղբյուրներում արդեն
հիշատակվում է
Հայասա-Ազզի
երկիրը (թերևս դաշնակից
քաղաք-պետություններ իրենց
տարածքներով:
Հմմտ. Հազզի խուռի.
դիցալեռը…), Սև ծովի, Եփրատի,
Հայկ. Տավրոսի և Վանա լճի միջև,
այսինքն խուռի-
Միտաննից հյուսիս և
սահմանակից նաև Խեթիայի հետ միջանկյալ
Հաթ-Խատի տարածքին: Խեթիայի և
Հայասայի միջև եղել են
մերթ խնամիական, մերթ թշնամական
հարաբերություններ: Ըստ հայագետ Ն.
Ադոնցի, երկիրը կոչվել է
շում.-աքքադ. անտառային ինչ-որ
Այա-Հայա
դիցանվամբ (այդժամ նա ավելին
չէր կարող իմանալ,
սակայն կռահումը դիպուկ էր):
Ասուր. աղբյուրներում այդ երկրամասը
կոչվել է Նաիրի,
վստահ խուռի-Միտանիի
Նահրայնա այլանվան աղերսով (ըստ
ոմանց ասուր. nûra, արաբ. nur-հուր,
«հրո
երկիր» իմաստով, ըստ
այլոց` nar-ջրերի, բայց վստահ վեդա.
Nara-Nārāyaņa հրեղեն-ջրային
աստվածության
աղերսով: Հմմտ. խուռ.
Նարա-Նամշարա դիցազույգը, հայկ.
Ար-Նար և Ծովի-նար
դիցուհիները…):
Հանգամանք, որը
հավակնում է լինել Միտանի-Հայասա
ցեղակցության վկայություն (ավելի
ուշ նույն
տարածքում հիշատակվում է
Այադու-Հայադու
երկրամասը): Իսկ
այն, որ Հայասան շատ չի հիշատակվում
այդժամյա
ռազմա-քաղաքական տարեգրություններում,
կարող է ունենալ մեկ-երկու
տրամաբանական
բացատրություններ:
Առաջինը, որ այդ
տարածքը այդժամ դուրս էր մեծ
ճանապարհներից
(Նկ. 2)
և ռազմա-քաղաքական
իրադարձություններից:
Երկրորդ. լեռնաշխարհը անառիկ էր, իսկ
արտաքին ներխուժումները միշտ էլ
հանդիպել են ցեղային
միությունների բուռն դիմադրությանը
(չտարածվենք, կան բազմաթիվ
վկայություններ):
Իրավիճակը փոխվեց
Ք.ա. 1-ին հզ, երբ անհրաժեշտ դարձավ
ա/ուրարատական հարստության մեջ
հարկադրաբար համախմբել
ցեղային միավորումները: Խուռիերենի մի
տարբերակ շարունակեց օգտագործվել
դրա պետական
արձանագրություններում և վստահաբար
ազգաբնակչության շրջանակներում,
մինչև` ըստ
Ստրաբոնի վկայության,
Ք.ա. 1-ին դ. Հայկ. լեռնաշխարհի ողջ
ազգաբնակչության հայախոս դառնալը:
●
Այսքանը միայն որպես ընթացիկ նմուշ:
Զի,
HA.A.KI
տեղանունը հայտնվում է
շումերական
նախաջրհեղեղյան
արքայական
արձանագրություններում
(-3-րդ հզ
սկիզբ), աքքադ. աղբյուրներում` Subari
թարգմանությամբ,
իսկ ավելի ուշ` նաև հուրրի-խուռի
զուգորդմամբ: Այսպես թե այնպես,
այա դիցարմատով
ցեղանուններ չեն
պակասում, ինչպես ahiyawa-ահհայա,
Aiantis և
հուն. շատ այլ ցեղերի, սկյութական` Xoi,
հնդարիական
Այու և
Հայհա,
ճապոնական
Այնու-(նախնիք
համարվում են կովկասյաններ) և
այլոց պարագաներն են:
Նման շատ այլ
տվյալների առատությամբ մենք
նախահնդեվրոպական հանրույթը,
«արական-արիական»
բնորոշման սկզբունքով և
Այ-Այա նախամոր
դիցանվամբ պայմանականորեն անվանեցինք
այական:
Արդի
հայերը այդ հանրույթի
շառավղային մեկ հետնորդներն են,
որոնք մնացին բնօրրանում և
շարունակեցին
անաղարտորեն կրել այդ
ցեղանունը, թերևս հիմնականում
հողագործության և քանակական
գերակայության
բերումով: Մինչդեռ այլք
արտագաղթած հայարիական համայնքներին
առավելաբար ճանաչեցին և
Հայաստանն էլ հորջորջեցին
արմեն-Արմենիա այլանվամբ: Այստեղից
էլ, ըստ Մ. Խորենացու, իբր Հայկ և
Արամ նահապետներից հայոց
սերումը…
● Եգիպտ. Էդֆու քաղաքի
տաճարում գտնվել է տիեզերածնական մի
տարօրինակ տարբերակ: Ըստ այդմ,
տիեզերաջրերի վրա
սավառնում էր Oua հավքը (
հմմտ. աստվածաշնչյան «Ծովի վրա
սավառնում էր Աստծո
ոգին»…):
Նրա սևեռուն հայացքի տակ ջրերը
հանդարտվում են և ընդերքից հառնում է
եղեգի մի խուրձ: Aâ
կոչվող մեկ այլ
աստվածություն դրա շուրջ հող է փռում,
իսկ այդ դիցազույգից ծնվելու է
Հոր արծվաստվածը:
Տարօրինակ ոչինչ չկա,
բացի… ա/ուրարտական դիցարանում (Մհերի
դուռ) նույնպես հիշատակվում է
Ուա-
Աիա դիցազույգը, ու
դեռ Ուիա, Աուի, 4 Աինի և 17 Ինուանի
անհայտ պաշտոնով դիքեր7
(«ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»,
էջ 245):
Զուգադիպությունը բացառվում է, այն
էլ այդքան շատ այլ ընդհանրությունների
առկայությամբ:
Նախ HA.A-ն նույնպես
ունի Հայա-Այա հնչյունային
արժեքը, ինչպես վստահաբար եգիպտ. Aâ-ն
և
վերոնշյալ
HA.A.KI-ն
( «յ» կիսահնչյունը
բացակայել է հիերոգլիֆներում, մի շարք
սեպագրերում և հին
այբուբեններում),
բայց նաև Ebla-ում հայտնաբերված և
-3-րդ հզ վերագրվող մի
արձանագրության մեջ
ազգությամբ Ĥa-a ոմն
վաճառականի պարագայում, որը լեզվաբան
Վ. Իվանովը ընթերցում է Ĥa-ia=Ĥa-ya
(«Выделение разных
хронологических слоев в
древнеармянском… », ВРХР, էջ 30-32):
Այս առումով Էդֆույի
առեղծվածը կարող էր
բացատրվել Հայկ. լեռնաշխարհի հետ
դիցա-մշակութային հինավուրց կապերով
(այն էլ
Ar-Ra
արևաստվածների այդքան կարևոր ու դեռ
շատ այլ պարագայում): Առավել ևս,
որ եգիպտ.
արքայացանկում առկա են
միանգամից երկու Ay
փարավոններ, Նեֆերտիտիի «Գիլու Հեպա»
մականվան մեջ`
xaya- Hawwa-Hebat
հոլովումը, Կիյա
անձնանվան մեջ` հայ. կեա-կյանք
և հուն. Այա-Գայա-Գեյա
դիցանվան մեկ
տարբերակը ( կենսատու երկրի
աստվածուhին, հմմտ. զենդ. gaya, եբր.
xaya, սանս. āyuš- բոլոր
են էլ կյանք… ),
իսկ եգիպտ. Րա-ն էլ ամեն գիշեր
նավարկում էր Իարու «երկնային
լճով», որը գտնվում էր
արևելքում
(ըստ խեթերի` Արունա ծովը`
նույնպես, ըստ հայոց` Վանա լճում…),
որտեղ գարին աճում էր 4
կանգուն
բարձրությամբ, ցորենը` 9, և որը
շրջապատված էր «բրոնզե պարիսպներով» (
բրոնզեդարյա ակնարկ,
հմմտ. նաև «Պղնձե քաղաքը»
«Սասնա Ծռեր»-ում… ):
●
Այլ մեկ կողմնակի արձագանք:
Ըստ Բեռլինում պահվող մի պապիրուսի
(N° 3022), որը
ոմն Մասպերո
օգտագործել է «Հին
Եգիպտոսի ժողովրդական հեքիաթները»
գրքում,
Ամենհեմհաթ I-ի (-2000-1970
թթ) որդի
Սինուհեն ճամփորդում է
դեպի Սիրիա, ապա Կեդեմ երկիրը (այլ
աղբյուրներում փախչում է հոր դեմ
դավադրությունից հետո):
Տեղի արքան նրան ամուսանցնում է իր
դստեր հետ և որպես «օժիտ» նվիրում
Aïe
տեղանվամբ մի ամբողջ
նահանգ (այլուր` վերստին
Iaa ընթերցմամբ…),
որտեղ «գինին արտադրվում էր ջրից
ավելի, կային պտղատու
ծառեր, անհաշվելի գարի, ցորեն,
ձիթենի, մեղր, արջառ…», ավելի` քան
Սիրիայի
որևէ շրջանում: Որտե՞ղ
է այդ Կեդեմ երկիրը (Կադե՞շ,
Կատնա՞,
Կադմուխ-Կուտ-Կորդու՞ք)
և նրա Այա
նահանգը, մնում է
անհայտ8:
Սակայն հաստատում է Այա
երկրի արձագանքը և նկարագրությունը,
որը
ներկայանում է որպես
«երկիր դրախտավայր», այսինքն` Հայկ.
լեռնաշխարհի կամ մերձակա մեկ գողտրիկ
անկյունը: Ավանդույթը
ավելի հավաստի է դառնում Կատնայի
դամբարանում պեղված Ամենեմհաթ III
փարավոնի անվամբ
-19-րդ դ.
սափորով: Պատմական իրողությունների
նույնիսկ առասպելացման
պարագայում
սովորաբար պահպանվում են որոշ իրական
տվյալներ:
●
Վերջերս հյուս. Իրաքի
(Քրդստան) «Փարավոնների պալատ» կոչված
տեղանքում,
որը ժամանակին
գտնվել է
խուռի-միտանական տարածքում,
հնագետները հայտնաբերել
են Թութանհամոնի
հին,
փոքրիկ
մի արձանիկ:
Փորձագետները
արձանիկի
հնությունը հաշվում են ≈ 3500
տարի,
Ք.ա.
≈1400
թ.
թվագրությամբ:
Ըստ նրանց
արձանիկը հաստատում
է պատմական «Նոր
Թագավորություն»
ժամանակաշրջանում հին
եգիպտացիների
ջերմ
հարաբերությունները Միտանի
թագավորության հետ, երբ հաճախ
ճամփորդում էին Նեղոսից
հազարավոր կմ հեռու,
թերևս ապաստանելու համար եգիպտական
ամառների դաժան տապից
(տե'ս այստեղ
http://www.eutyun.org/S/E/GN/Kiya.htm
):
Իսկ ըստ մեզ, անգամ այս պատահական ու
ընթացիկ
բացահայտումը
գալիս է
աներկբա վկայելու, որ Եգիպտոս-Հայկ.
լեռնաշխարհ կապերը հիմնադրվել են շատ
վաղուց և երբեմնակի
հակամատություններով հանդերձ հարատևել
դարեր շարունակ, ինչն ակնկալում է նաև
մշակութային
զորեղ փոխազդեցություններ`
թերևս ներառյալ Էխնատոնի արեգակնայի
սկավառակի
պաշտամունքը, որը
տիպիկ արիական է
(տե’ս վերոնշյալ էլեկտրոնային
հասցեն):
Միայն
այսպես և
խնամիական կապերով
կարող է բացատրվել օտար և հեռավոր մի
երկրում «Փարավոնների պալատ»
ունենալու
և այնտեղ
Թութանհամոնի
փոքրիկ արձանիկի գոյությունը:
Ուշագրավ է նաև,
որ ժողովրդական
ավանդույթներում պահպանվել
են տեղանքի անվանումն
ու պատմական իրողություններ:
Նման
պարագաներում
գերեզմանագողերը հաճախ շատ ավելի
խոհեմություն են ցուցաբերում` քան
անգամ
փորձառու
հնագետները...
7
Եգիպտոսում Րա արևաստծո
պաշտամունքային կենտրոնը
Հելիոպոլիսն էր, հուն. «արևի
քաղաք», իսկ հին
եգիպտ.` Իունու: Այստեղ Րան
համադրվում է Հոր արծվաստծո
հետ, որը համարվում է
եգիպտ. հնագույն աստված
և որի պաշտամունքային
կենտրոնն էր հենց Էդֆուն իր
հայտնի տաճարով: Ենթադրվում
է, որ արծվապաշտ հնագույն
ժողովուրդները հիմնվել են
հենց այս շրջանում: Այնինչ
արծվագլուխ աստվածները հայտնի
են շատ հնուց (Նիա-Նիկոմեդի,
հարավ. Մակեդոնիա, -7-րդ հզ
), և արծվապաշտ ծողովուրդների
հետ համատարած են Շումերից
մինչև Կենտ. Ասիա և հեռու:
Ուստի, հիմքեր ունենք
հարցնելու, թե արդյոք այս
բոլորը ևս մշակութային
մեկ կենտրոնից չե՞ն
և որևէ կերպ չեն առնչվո՞ւմ
եգիպտ. Իունու-Հելիոպոլիս
քաղաքանունն ու ա/ուրարտ.
Ինուանի անհայտ պաշտոնով
դիքերը, ինչպես
Oua-Aâ
և
Ուա-Աիա
դիցազույգերը...
Այստեղ վստահ քջջելու խորը հիմքեր կան, ինչը առանձին և շատ
խոստումնալից նյութ է:
8
Այ
տեղանվամբ հնավայր առկա է
Պաղեստինում, Երուսաղեմից
քիչ հյուսիս, որը սակայն
դժվար թե նշյալ
Այա
սիրիական նահանգը լիներ: Այն
վստահաբար Հովհաննու
ավետարանում հիշատակվող
Այենոն սրբավայրն է, որտեղ
մկրտում էր Հովհաննես
Մկրտիչը. « …որովհետեւ այնտեղ
շատ ջրեր կային » (գլուխ Գ,
22-23 ): Ըստ արևելագետ
Ժ.Կարստի և այլոց, Հովհաննես
անձնանունը Էա-Էոն-Օհան
դիցանվան հոլովումն է (
հիշենք Հովնան մարգարեին,
որին կուլ էր տվել կետ ձուկը
և որի հետ այլաբանորեն ուզում
էր նույնանալ Քրիստոսը…):
Այնինչ, ջրային
մկրտությունը Էա-Հայա
դիցահամակարգի մեկ ծիսակարգն
է, քրիստոնեությունը` Mânî
hayyâ- «Մանին կենդանի»
արևապաշտական
մանդեականության մեկ
շառավիղը` եսսենականության
երանգավորմամբ ( արաբ. ևս hayyâ-
կյանք, բայց նաև օձ… Հմմտ.
«Տեր կենդանին» «Սասնա
Ծռեր»-ում): Եվ ոչ
պատահականորեն Քրիստոսի
առաքյալները ձկնորսներ էին,
ինքը քայլում էր ջրերի վրայով
ու հասարակությանը կերակրում
ձկների
բազմացմամբ: Զի, իրականում
նրա Հայր Աստվածը ոչ այլ ոք
էր` քան նույն Էա-Հայան,
հայկ. Է-ԷՈՒԹՅՈՒՆ
գերաստվածությունը ( որտեղից
նրա հարատևումը հայ
առաքելական եկեղեցում… ), և
ոչ մի դեպքում հրաբխային
Ահիահ-Եհովան: Դեռ սահմռկելի
շատ այլ աճպարարություններ է
թաքցնում իրողությունը:
Մինչդեռ, Քրիստոսը
խոստացել է. «պիտի
գայ ժամանակ, երբ այլեւս…
յայտնապէս Հօր մասին պիտի
պատմեմ…» ( Հովհաննու
ավետարան, գլուխ ԺԶ, 25):
9
Շու -
( šw, բառ. լույս,
դատարկություն, այլորեն`
հինգերորդ տարր)-եգիպտ. օդի
աստվածություն: Հմմտ.
հուն. άήρ-եթեր> «այրվող օդ»,
Այերա-օդի դիցուհին, լատ. aer,
ֆրանս.-անգլ. air, վրաց.
«հաերի»,
անգամ արաբ. ayr կամ iyyār-բոլորն
էլ «օդ»: Հմմտ. հայ.
«այրել», բայց նաև Aïa
- Iaa երկրանվան նշյալ
տարընթերցումը... : |
● Եվ
վերջին, անչափ խոսուն,
բոլորի կողմից անտեսված և շատ խորը
վերլուծության արժանի ևս մեկ
հանգամանք: Էխնատոնի պալատական
բարձրաստիճան մերձավորներից մեկի
դամբարանում պահպանվել է
«Հիմն`
Ատոն Աստծուն» խորագրված
մի հանրահայտ պապիրուս: Այն սկսվում է.
«Փառաբանենք
Աստծուն իր անվամբ- «Ապրում
է Աստված Րա-Հորահթին` երկնակամարում
փայլող, նրա անվան մեջ
անունն է Շու9
-նա է Ատոնը»:
Ապա
հիշատակվում են Րայի «միակ
որդի»
Էխնատոնը և
նրա կողակից Նեֆերտիտին-«թող
ապրի նա, թող հավիտյան լինի առողջ ու
երիտասարդ»:
Այնուհետ հիմնը անմիջապես շարունակվում է
այսպես.
«…Ասում
է նա
Էյենին-
«Դու
շքեղ փայլում ես
երկնքի լանջի
վրա,
կենդանի սկավառակ,
սկիզբը
կյանքի: Դու բարձրացար
երկնքի
արևելյան լանջին…Դու
գեղեցիկ ես, մեծ, լուսաճաճանչ: Դու
բարձրն ես ամբողջ երկրի
վրա: Քո ճառագայթները բոլոր երկրներն
են գրկում, մինչև սահմանները
նրա, որ դու ես ստեղծել:
Դու Րան ես……Օտար երկրները,
Սիրիան,
Քուշը, Եգիպտոսը և
յուրաքանչյուր մարդու
քեզանով իր տեղն է տրված… Բոլոր
հեռավոր օտար երկրները ստեղծված
են քեզանով –չէ
ո՞ր
դու ես նրանց
երկնքներին
պարգևել Նեղոսը, որ ներքև ընկնի…
և ահա
լեռներում
ալիքներն են ջրի, ծովի ալիքների պես և
նրանք ջրում են ամեն մեկի դաշտը
նրա
տեղանքում…
յուրաքանչյուր
աչք քեզ է ուղղված...
Դու իմ սրտում
ես, միակը Րայի,
քո որդուն թողնում ես ըմբռնել
կանխագծումներն ու
հզորությունը քո: ...Ամբողջ երկիրը իշխանության տակ է
քո աջ
ձեռքի…
Մինչև քո
մայրամուտը
բոլոր աչքերը
ուղղված են դեպի
գեղեցկությունը քո...Դու միակդ, դու բարձրանում ես
քո
պատկերով,
կենդանի
Ատոն... Քեզանից,
միակիցդ կերտում ես բյուրավոր պատկերները
քո...»:
(«Поэзия и
проза Древнего
Востока», Москва-1975, էջ 68-70,
«Հին Արևելքի Պոեզիան», Երևան-1982,
էջ 10-13,
հապավումներով, ընդգծումները` մերը):
Նախ նկատենք, որ անգամ խիստ հակիրճ
այս քաղվածքում կան ակնհայտորեն
փոխառյալ դիցա-
հավատամքային
մի շարք տարրեր.
_
1,5
հազարամյակ հետո քրիստոնեության մեջ
հայտնված Հայր Աստծո «միածին
որդու» գաղափարը:
Իրականում,
այն ավելի վաղ առկա էր բաբելական
դիցարանում, ի դեմս Մարդուկ գլխավոր
աստծո և նրա
հոր
նույն
Էա-Հայայի:
Տարակուսանքի տեղիք չկա, երբ եգիպտ.
դիցարանում նկատված են ապագա հուդա-
քրիստոնեական
տարրեր, իսկ այստեղ` նաև «աստծո
պատկերից» ստեղծված ամենայն
( ինչպես հնդարի.
հազարադեմ
Շիվա արևաստվածը…),
«երկնային Տիգրիսն ու Եփրատը» կամ
«վերին Երուսաղեմը»,
թևավոր
հրեշտակները`
ըստ երբեմնի թևավոր
աստվածությունների և բուն արիա-միտան.
«արեգակի թևավոր
սկավառակի»
(տե’ս նշյալ
«…ա~խ այս
ԱՅ-ԱՅԱՆ» ակնարկը):
_
Բուրգ-տիեզերալեռան հիշատակումը
այստեղ կարծեք ուղղակիորեն չկա,
սակայն
այն
առկա է
«երկնքի
արևելյան լանջին»:
Առավել ևս, եթե հիշենք, որ
եգիպտ. բուրգերն ու մաստաբաները,
ինչպես նաև
միջագետքային
զիկկուրատները, խորհրդանշում էին
տիեզերալեռ, որտեղ թաղվելու էին
փարավոնները,
ինչպես Հայկ.
լեռնաշխարհում և Փոքր Ասիայում
թաղվում էին բնական լեռների ու
քարանձավների մեջ
( հմմտ. նաև
Քրիստոսի ծնունդն ու թաղվելը
քարանձավում` ինչպես Փոքր Մհերն ու Միհր-Միթրան,
տե'ս
այստեղ
«Է-ի
առեղծվածը»,
հաղորդում 1-ին…): Երկինք-լեռ-արեգակ
փոխառնչությունը ապացուցման կարիք
չունի (Նկ. 16 a-g), իսկ արեգակնային
Րա-Արա
զուգահեռման մասին արդեն խոսվեց
վերևում: Հիշենք նաև, որ
եգիպտ. Րա-ն էլ ամեն գիշեր նավարկում էր
Իարու «երկնային
լճով», որը գտնվում էր արևելյան
երկնքում…
_
Վազանցելով այլ հանգամանքներ այստեղ
նշենք նաև, որ «կենդանի աստծո
թե սկավառակի» գաղափարը
նույնպես
փոխառություն է, ինչը Հուրիա-Սիրիայից
համասփռվել էր ի դեմս արևապաշտական
վերոնշյալ Mânî
hayyâ-«Մանին
Կենդանի» աստվածության
(հմմտ. արաբ. El-Hay-աստվածություն,
el-hayat–կյանք, el-hayyah-
օձ և
օձ-արեգակ այդքան զուգորդումը եգիպտ.
դիցարանում… ) և
«Սասնա Ծռեր» տիեզերավեպում մնացել
«Հացն ու
գինին,Տեր կենդանին» արտահայտությամբ:Այս ամենը նախապատրաստում էին
կռապաշտությունից
հետո
«կենդանի աստվածների»
սերնդափոխությունը, որի ակնառու
օրինակը դարձավ Քրիստոսը…
_
Այսքանի հետ
Րա-Ատոն աստծո «…
աջ ձեռքի»
գաղափարը
այլևս երկմտանքի տեղ
չի
թողնում, որ այս
ամենը տիպիկ
արիա-հնդեվրոպական դիցահամակարգից են:
_
Մնաց մեծ մի
թյուրիմացություն: Հիմնի
մեկնություններում ասվում է, որ
պապիրիուսը պահպանվել է
Էխնատոնի
բարձրաստիճան մերձակից Էյե-ի
դամբարանում: Այնինչ «Ասում է
նա Էյեին…» դարձվածքը
(ռուս. «Говорит он
Эйе»…) և հետևող
իմաստաբանությունը պարզորեն նշում են,
որ այդ Էխնատոնն է դիմում
Էյե-Րային,
այսինքն` նրա որդին ( «Դու
իմ սրտում ես, միակը Րայի,
քո որդուն
թողնում ես...»
):
Այսինքն` Էյ-ն
ու արեգակնային Րան
նույնանում են, ինչպես հետագայում
նույնանում են Հայր
Աստվածն ու Արեգակը,
հաճախ դաջված նրա սկավառակին: Իսկ
Էյ-Էյեն ոչ այլ ոք է` քան
նույն Էա-Հայա
տիեզերածովի ու
իմաստության աստվածը (Նկ. 16c,d,e,f,g,h,i):
Երկիցս առավել, որ 7 սրբազան թիվը
անչափ առկա
է եգիպտ. դիցարանում:
Երիցս առավել, որ արեգակնային Րան
նույնպես հաճախ ներկայանում
է իր կցորդ դիցերով, որպես յոթնյակի
աստվածություն` կատարելապես ինչպես
Մեծամորյան յոթնյակի
աստվածության
սրբարանում կամ աբխազ. Այտար յոթնյակի
աստվածը ( Նկ.20-21,
7 երկնային մարմիններ,
7
պլեադաներ,
Էա-Հայայի 7 Մե
էություն-զորություններ,
Էրրայի
յոթնյակ
«սեբետու»-զորությունները
ևն: Նկ.
16a):
Եվ բազմիցս առավել, որը
Թութանհամոնին փոխարինող Ay
քրմապետ-փարավոնը նրան մումիավորելիս
նույնպես
գործածել է յոթաձև կեռիկ, որն
առնչվում է Մեծ Արջի յոթաստղանի
«շերեփի» հետ,
բայց ունի
նաև ֆունկցիոնալ
նշանակություն`օգտագործվելով
ուղեղի և ներքին որոշ օրգանների
հեռացման համար:
Ընդհանրությունները միջագետքային որոշ
դիցամոտիվների հետ այնքան շատ են, որ
որոշ տեսաբաններ
ջանում են
դրանք փոխառնչել, շրջանցելով դրանց
սնուցող բուն ակունքը: Զի, ի վերջո
արևապաշտությունը
Միջագետքում
չունեցավ այդքան զորեղ դրսևորում,
հիմնականում մնաց լուսնապաշտ, ինչն
արտահայտվեց
մահմեդականության մեջ և իսլամական
խորհրդանիշում ( կիսալուսին և
ցայգաստղ...): Այս արդեն այլ մեկ
և
անակնկալներով հարուստ թեմա է:
16a
b.
16c.
d.
e.
f. g. h.
i.
16 a).
Արեգակնային Րան իր կցորդ
աստվածություններով որպես
յոթնյակի աստվածություն ,
Իարու երկնային
ծովով նավարկելիս ( եգիպտ.
հարթաքանդակ): b).
Թութանհամոնին փոխարինող Ay
քրմապետ-փարավոնը
մումիավորումի
արարողության սկզբում (
որմնանկար Թութանհամոնի
դամբարանից, -14-րդ
դ.):
c).Եգիպտ.
արեգակնային Րա-Հորուսի Ուջատ
աչքերը: d). Իմաստության
աչքը ճաճանչող
եռանկյունի-
տիեզերալեռան մեջ (մասոնական
խորհրդանիշ): e). «Աստծո
աչքը»
տիեզերալեռ-բուրգի գագաթին
ԱՄՆ 1$
թղթադրամի վրա
(մասոնական խորհրդանիշ):
f).Կաթողիկոսական
գավազան:
Եռանկյունի-տիեզերալեռան և
Արեգակի միջուկում`
Է աստվածությունը, որպես
Հայր Աստված ( Թիֆլիս, 19 -րդ
դ): g). Հայր Աստվածը
եռանկյունի
«լուսապսակով» (Հ. Հովնաթան,
հատված, 18-րդ դ, Էջմիածին):
h).
Տիեզերալեռ-եռանկյունուն
դաջված
Է-Էություն գերաստծո
խորհրդանիշը Աստվածամոր
սնարին ( ի տարբերություն
Հոր, նրա ու
մանուկ
Քրիստոսի
լուսապսակները
կլոր են: Էջմիածին, Մայր Աթոռ
եկեղեցու խորանին): i).
Արեգակին դաջված Է
տառը
Նյու-Յորքի սրբ.Վարդան
եկեղեցու գմբեթին, կից
բացատրական գրքուկում այն
վերագրվում է Եհովային
( «God called
Himself
Yaweh
"I am"», երբ նա
բացարձակապես որևէ կապ չունի
Է աստվածության հետ...)
:
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
Պատկերավոր այս ընդամենը մի քանի
օրինակներին հիշեցման կարգով կարող
ենք հավելել չափածո և
տարժամյա մեկ-երկու
քառյակներ.
...Սրբազան
եռանկյունի,
Հստակ և հսկա խորհրդանիշ,
Բնության ակունքն ու տիպարը
Աստվածների...
(հատված Պյութագորոսի «Ոսկե տաղերից»)
Երկրպագելով
Էությունն անհայտ,
Սրբերն ու մարտիրոսները վես,
Ակնածում են հոգեկեզ
Եռանկյունին խորհրդավոր...
(Վիկտոր Հյուգո)
Բերված օրինակներ որոշ
մեկնությունների կարիք ունեն:
Նախ դրանք բոլորն էլ աղերսվում են
մեծամորյան «երրորդության» հետ
( Նկ. 13,
այստեղ` վերևում),
լոկ այն
տարբերությամբ, որ
ուշածին այս պարագաներում
շում.-աքքադ. Ան-Անուին
եռանկյուն-տիեզերալեռան մեջ
արդեն փոխարինում է
Էա-Հայա գերաստվածը, «իգական
նախասկզբի մեջ արական սկզբունք»
պատկերացմամբ (
երկնային տիեզերածովի մեջ հրեղեն
ակունք), նույնանալով Արեգակի
հետ,
համատեղում նաև
Էնլիլի օդ-քամիների պաշտոնը («նրա
անվան մեջ անունն է Շու9
-նա է Ատոնը...»,
որտեղից նրա
դիցանվան փոխանցումը Այերա
-օդի դիցուհուն
ու
«այրվող
օդ»
air-ayr-այթեր-եթերին...),
առնչվելով տիեզերալեռան և
իմաստություն խորհրդանշող
«աստվածային
աչքի»
հետ10: Այդ երևակվում է նաև
«երկնային
Նեղոսի» և «լեռներում
ալիքներն են ջրի, ծովի ալիքների պես և
նրանք ջրում են ամեն մեկի դաշտը»
այլաբանություններում
(կյանքի
ակունք ու նախապայման ջուր-հուր
զուգակցում): Ջուր տարերքը
առնչվում
է նաև իմաստության
հետ:
Եվ ոչ պատահականորեն եգիպտ. Ուջատ
դիցաչքի բնորոշման մեջ գտնում ենք
շում. uš-դատողություն,
ուշադրություն,
հայ.`ուշ -նույնը ու նաև
ուսում
և հուշ -հիշողություն,
պարս. uš-միտք,
հաթ. uš-kinum-դիտել,
լավ նայել, սանս.
učiti , ռուս. учить- ուսուցանել
և անգամ թուրք-թաթր. us-միտք
, զենդ. uši-գիտուն, ռուս.
уши-ականջներ
(տե’ս Հ.ԱՃառյան, ՀԱԲ, «ուշ» և «ուս»
հոդվածները): Դժվար թե այս բոլորը
փոխառվեին
եգիպտերենից, այլ
վստահաբար մեկ ընդհանուր,
հնդեվրոպական ակունքից…
Այս դեռ բոլորը չէ: Անգլ. eye, ֆրանս.
œil-աչք, եբր.
،ayn,
արաբ.
،ayin-աչք
և ակունք, հայ. հայարան(աչք)-
հայել(նայել)-հայացք և
այրի (
նաև այգի-էգ-իգական,
Կենաց ծառ առումով, ինչպես կ'եա-կյանք-կենի
և
խեթ.GIŠeya)
բառ-հասկացությունները
աներկբա
առնչվում են
թե' Այա
նախամոր
և թե'Էա-Հայա
դիցանվան
հետ
(հմմտ.
աստվածաշնչյան Կենաց և Իմաստության
ծառերը... ),
ինչպես վստահաբար
հիմնում
հիշատակվող
Էյ-Էյե դիցանունը
թե անձնանունը, զի տեսնելը միշտ էլ
առնչվել է իմացության, իմաստության,
կյանքի ու
նրա ակունքի
հետ, զի մեր ինֆորմացիաների 90%
ստանում ենք տեսողությամբ
( հմմտ.
եգիպտ. «Տեսնում եմ,
ուրեմն` կա'մ»
ասույթը, Ռ. Դեկարտի. «Մտածում եմ, ուրեմն` կա'մ»
տարբերակը և ավետարանական
«Ի սկզբանէ
էր Բանը....»):
Եվ այս բոլորը նույնպես ունեն իրենց
դիցական ակունքները: Ըստ այդմ և
շում.-աքքադ.«Էնումա
Էլիշ»
տիեզերածնական պոեմի,
Էա-Հայայի որդի բաբել. Մարդուկը
Թիամատ
վիշապամոր մարմինը կիսելով
ստեղծում
է երկինքն ու
երկիրը, ապա կառափի վրա բարձրացնում
դրանց բաժանողը լեռը, իսկ աչքերից
բխեցնում
Տիգրիս
ու Եփրատ գետերը: Բնականաբար այս
տարբերակն էլ ունեցել է վաղնջական իր
նախատիպը,
որը վստահաբար
այդ
գետերի աշխարհագրական ակունքներում է,
այսինքն`Հայկ.
լեռնաշխարհում է,
այստեղ
խորհրդանշված
«սրբազան
սափորով»:
Հանգամանք, որը թե' Էա-Հայային, թե' նրա
դիցահամակարգի, նշյալ ու
դեռ հավատամքային
մի շարք այլ
դիցամոտիվների,
և թե' կուտին Գուդեայի
ակունքները մեխում է
Հայկ. լեռնաշխարհում
(վերջինս
Կուտա-Կորդված
լեռներ երկրամասից: Նկ.17a,b,c):
a.
b.
c.
Նկ.17:
a).
«Ակնավոր ջրաստվածուհու»
արձանիկ
Էա-Հայայի
տաճարից (Թել Բրակ, հյուս.
Սիրիա,-3-րդ հզ ):
b).
Կենտրոնում
`խոշոր աչքերով Էա-Հայան
և ձախից`
«ակնավոր»
նրա զուգակիցը,
Տիգրիս-Եփրատ
գետերի
մայր ակունքը խորհրդանշող ծիսասափորը
ձեռքներին ( շումեր. արձանիկներ, Ք.ա.
3-րդ հզ):
c).Կուտին Գուդեան Տիգրիս-Եփրատ գետերը խորհրդանշող ձկնառատ
ջրաշիթերով ծիսասափորը ձեռքի (-23-րդ դ):
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
10 Աստվածների
հերթափոխության և
հավատամքային վերաճներում այդ
խիստ օրինաչափ երևույթ
է, ինչպես խուռ.
նշյալ
պոեմում: Շում. Էնկին
էլ սպանել էր
Աբզու ծովաստծոն ու վերցրել
նրա գործառույթը, Էնկիին
փոխարինեց Էա-Հայան, և նրան
վերագրվեց այդ արկածը, որը
խլեց նաև Աբզու-Ապսույի
տիեզերածովի ինչ-որ խորքերում
Մումմու կոչեցյալ գոյի աուրա-«լուսեղեն
ճաճանչն»
ու էությունը ( իմա`
«հրեղեն
սկզբունքը»
), նույնանալով դրա և Ապսույի
հետ: Ապա Էնլիլ օդ-քամիների
դիքն է խլում երկնաստված
Անույի գերիշխանությունը,
ինչը արձագանքում է նաև
վերոնշյալ խուռ.
պոեմում: Ի վերջո
Էա-Հայան դառնում է
գերաստված, համատեղելով իր
նախորդների բոլոր
գործառույթները, դառնալով
միաստվածության հիմքը և
աստիճանաբար տեղը զիջելով իբր
«միածին»
Մարդուկին,
Միհրին կամ Քրիստոսին: Այդպես
էլ քրիստոնեության մեջ աննկատ
մարվեց Է-Էություն Հայր
Աստվածը, մինչև հայ
առաքելական եկեղեցում
վերականգնման փորձերը...
11
Հայտնի
հոգեվերլուծաբան Կ.Գ.Յունգը
իր հենց Aion խորագրված
մենագրության մեջ
հիշատակում է երբեմնի
խուռի-միտանական Հարրանի մ.թ.
11-րդ դ. ալքիմիայի դպրոցը,
որտեղից որոշ գրականություն
արաբերեն
թարգմանությամբ հայտնվեցին
Եվրոպայում
(տե'ս
մեր կայքում
«Այոն,
հավերժության աշտարակը»
ակնարկը):
12
Արդի Ուրֆայում գոյություն
ունի «սրբազան
ձկների»
հանրահայտ ջրավազան` կից շքեղ
մզկիթով, որտեղ
ուխտագնացության են գալիս ողջ
երկրի ամենահեռավոր ծայրերից:
Այն վերագրվում է
Աբրահամ-Իբրահիմին, երբ
Աբրահամը այստեղ չի եղել` այլ
Հարրանում: Այսպես թե այնպես
տարածաշրջանը պահպանում է
հնագույն ավանդույթների
արձագանքն ու հոգևոր արժեքը:
|
Ուրեմն,
կասկած իսկ չի կարող մնալ, որ
միաստվածության նախատիպն համարվող թե’
Րա-Ատոն
արեգակնային
աստվածների, թե’ արեգակի թևավոր
սկավառակի պաշտամունքները,
և թե’ Էխնատոնի
հավատամքային ռեֆորմացիան
գալիս են անմիջականորեն
հյուսիս-արևելքից, ավելի ստույգ`
Հայկ.
լեռնաշխարհի
հարավային շրջաններից, առավել
ճշգրիտ`արիական խուռի-Միտանիից:
Առավել ևս, որ
այդ տարածաշրջանը,
որտեղ գնաց Մեսրոպ Մաշտոցը հայ
նշանագրերը արդիականացնելու
(Եդեսիա-Ուռհա-
Ուրֆա), Ք.ա. 10/9-րդ հհ ի վեր
մինչև միջնադար եղել է
հոգևոր-գաղափարական բացառիկ կենտրոն11:
Եվ
երիցս առավել, որ
նշյալ
հիմնում
ընդամենը երեք երկրների մեջ
հիշատակվում է հենց Սուրիա-Սիրիան,
երբեմնի Հուրիան, իր Հարրան
հավատամքային կենտրոնով, որտեղ
Աբրահամը հարեց Վահ-Ահիահ-Եհովահի
պաշտամունքին12:
Եվ այդ
նույնիսկ, եթե
ծայրահեղ
դեպքում
Էյ-Էյեն
ընդունենք թյուր
ընթերցում և որպես Էխնատոնի
պալատական
բարձրաստիճան մերձավորի անձնանուն,
թերևս Էխնատոնի նույն հոգևոր հոր և
Թութանհամոնին
փոխարինող Ay
փարավոնի վարկածով: Զի նրանք
բոլորն էլ կրել են դիցանուններ, իսկ
օտար դիցանունների
պարագայում ինքնաբերաբար ենթադրվում
են
հավատամքային փոխառություններ`
ինչպես ջրապաշտական
Այոն-Էոն-Օհան-Հովհաննես
Մկրտիչի պարագայում
(Քրիստոսը նրա հրեղեն զուգակիցն
է... ):
Սակայն, այդքան
հավատամքային տարրերի ու
դիցամոտիվների մեջ այդ վարկածը չնչին քննադատության
չի դիմանա: Ամենայն
հավանականությամբ
Էխնատոնի Ay-Էյե բարձրաստիճան մերձավորը
եղել է ռեֆորմացիայի քրմապետ, ապա
փոխարինել թերևս
հավատամքային
հակամարտություններում սպանված
Թութանհամոնին, հետո անհետացել
նաև ինքը: Նման պարագայում հարկ է ընդունել, որ
հավատամքային
ազդեցությունները սկսել են շատ
ավելի
վաղ, նվազագույնը
Ay
I-ին փարավոնից (-1704-1690
թթ), առավելագույնը` եգիպտական
նեոլիթից ( տե'ս
այստեղ
«Երկրագործություն
որպես»...):
Առավել ևս, որ Րայի և արեգակնային
սկավառակի պաշտամունքը մինչ
այդ արդեն տարածված էր
Եգիպտոսում, Էխնատոնը միայն
արդիականացրեց ու վերաիմաստավորեց այն,
ներդաշնակելով
հյուսիս-արևելյան զարգացումների հետ, ինչը
ավանդական Եգիպտոսում այդպես էլ
չընդունվեց, իսկ քսանամյա Թութանհամոնի
հոր հավատամքից կտրվելու և հին
ավանդություններին
վերադառնալու ջանքը թերևս
պատճառ դարձավ նրա առեղծվածային
մահվանը`երբեմնի ռեֆորմատորների
կողմից...
Այսուհանդերձ, Էյե-Էա-Հայա
դիցահամակարգը Եգիպտոսից ամբողջովին
չանհետացավ: Այն մասամբ
պահպանվեց եգիպտական հրեաների
շրջանակներում ու արձագանքեց
հուդայականության մեջ, ապա
գնոստիկական
հոսանքներում ի դեմս Էոնների (Նահ Համմադի շրջան,
միջին Նեղոս),
Պաղեստինում`
եսսենականության,
Սիրիա-Միջագետքում` մանդեականության,
Հունաստանում` օրփեոսականության ու
մասամբ միհրականության, ի վերջո
ամբողջանալով քրիստոնեության մեջ:
Կարծում ենք որոշ հանգամանքներ
բավականին պարզվեցին և մենք արդեն կարող
ենք անցնել
ընթացիկ սույն դիտարկման
ամբողջացմանն ու ամփոփմանը:
(Երրորդ մասի ավարտ,
մնացյալը`
հաջորդով)
¡ ¡
¡
Ալեքսանդր Արորդի
ՎԱՐՊԵՏՅԱՆ Մարսել,
17 հուլիսի 2009 թ.
|