ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ

    Նյուտոնին անհրաժեշտ չէր այգեգործ լինել,
 խնձորի գայթմամբ ձգողականության իր երրորդ օրենքը հղանալու համար,
ոչ էլ Արքիմեդին օլիմպիական լողորդ` կռահելու համար իր հանրահայտ բանաձևումը,
կամ Պլատոնին` ակադեմիկոս, աշխարհի առաջին ակադեմիան հիմնելու համար:
Նրանց բավական էր ունենալ սուր դիտողականություն, որոշակի բանիմացություն ու դատողականություն,
իսկ ամենակարևորը` ընդհանրացման ու վերացարկման ունակություն:
                                                          Այսինքն` էությունների կռահման ու երևակման:           
                                                                                   Բայց այդ էլ տրվում է վերուստ...               
                                         Ա.ՎԱՐՊԵՏՅԱՆ                       
     
 

                  ԿԱՏՆԱ
                                (Մաս Երկրորդ)

  Էթնոմշակութային և պատմաքաղաքական  համայնապատկերի
հաստատուն հենք ունենալու համար, նախքան բուն
դիտարկումների ամփոփումը մեզ
անհրաժեշտ է կատարել մի քանի լրացումներ ու զուգորդումներ, ինչը ցավոք չի արվում
հատկապես Հայկ. լեռնաշխարհի հնագույն մշակույթի
անտեղյակությունից կամ անտեսումից: Այլ կերպ հայտնի և նոր
բացահայտումները ներդաշն նեյրոնների պես չէին հարակցվելու
և մեր հետազոտական «խաչբառը» երբեք չի լուծվելու:

        Նկ.11: Զույգ արքաները պալատական          ---------------------------------------------------------------------------------
      դամբարանի շեմին (վերակազմություն):

   
w
Դեռևս 19-րդ դարում,  հարավկովկասյան և հայաստանյան հնագիտական պեղումները երևան հանեցին Ք.ա. 3-հզ վերագրվող կուր-արաքսյան կոչված մի մշակույթ (ըստ Կուր և Արաքս գետերի ու դաշտավայրի անվանման), որը տարածվում էր ողջ Հայկ. լեռնաշխարհում, մինչև այսօրվա հյուսիս. Իրաք, Սիրիա, Պաղեստին և հյուսիս.Կովկաս: Ք.ա. 4-րդ հզ վերջերին սաղմանավորված այդ մշակույթը բնորոշվում է գունավոր և գնդաձև խեցեղենով  (Նկ. 9d ), օջախի պայտաձև հենակներով, մետաղագործությամբ, առևտրով, երկրորդ շրջանում (-2600/2400-2100 /1900 թթ )` առատ զենքերով, կիկլոպյան պարիսպներով, ձիու առկայությամբ, և դամբարանային որոշակի արիական ավանդույթներով (դիակիզում, ձի, ևն: Վերջերս, Աշտարակից մոտ 3,5 կմ արևմուտք գտնվող «Ներքին նավեր» կոչվող և այդ դարաշրջանին պատկանող դամբարանադաշտում պեղվել են նոր փաստագրումներ, տե'ս այստեղ  «Հայոց ծագում. խնդրականը»): Այժմ, ոչ առանց մեր համեստ վաստակի, այդ մշակույթը վերանվանվել է արիական ( ի փոխարեն շատ բան չասող նախորդ լոկ տեղանվանման…),  որին հաջորդել է միջին բրոնզեդարյան մշակույթը: Դրա մեկ դրսևորումն է Կատնան:

    Այսու, այն երկնքից հայտնված անհայտություն չէ, ունի որոշակի ծագում և արմատներ, ինչը նպաստելու է դիտարկումների լուսաբանմանը: Ամենայն հավանականությամբ, այդ մշակույթի կրողներից ու համասփռողներից են եղել նաև խուռիական ցեղերը, որոնց հետքը հիրավի վկայված է մինչև Պաղեստին (Նկ. 4): Սակայն կա նաև ոչ պակաս կարևոր այլ մեկ հանգամանք: Ըստ հնդեվրոպական վերջին ու խիստ արմատական հետազոտությունների, որոնք նախահնդեվրոպական լեզվաընտանիքի բնօրրանը մեխում են Հայկ. լեռնաշխարհում, այստեղից արիա-միտանական արտագաղթեր են եղել նաև դեպի հյուսիս. Կովկաս և ավելի հեռու (Նկ.12a): Ուրեմն, կուր-արաքսյան մշակույթը կարող էին սաղմնավորել և դեպի հյուսիս, ապա Իրան, Հնդկաստան և այլուր համասփռել արիա-հնդեվրոպական հենց այդ ցեղերը:
         12a. b.
                  c.   d.

            Նկ.12: a). Հնդեվրոպական լեզվաընտանիքի բնօրրանը (1,Վան լճի վրա), հայերենի բնօրրանը (2) և միտանական
       արիերենի տարածքը (ձախից` վարդագույն), ըստ Գամկրելիձե-Իվանով տեսության: Դեպի հյուսիս վարդագույն
       սլաքներով նշված են արիների անցումները Կովկասով, կապույտով` իբր խուռիների ներգաղթը (ИЯИ-ներդիր):

          b). Սլաքներով` Աբրահամի հայր Թարայի ընտանական տեղափոխությունը Ուրից դեպի Հարրան (սլաքների
       բարձրագույն կետը հյուսիսում), ապա Պաղեստին,
-2-րդ hզ («La Grande Livre de l’histoire du Monde», Paris-1986):
            c). Արքա-եղբայրները արեգակի թևավոր սկավառակի ներքո (խուռի-միտան. կնքադրոշմ, -15/14-րդ դդ):  
      d). Երկվորյակ արքաներ կամ հերոսներ ( բարձրաքանդակ, Ուրֆայի հնագիտ. թանգարան: Լուսանկարը` հեղինակի):
           
-------------------------------------------------------------------------------------------------------------
  
   w
Խուռի-հուրրիների ո'չ ծագումնաբանությունը, ո'չ էթնիկական ինքնությունը և ո’չ էլ լեզուն պարզորոշ չեն: Նրանք առաջին անգամ հիշատակվում են -24-րդ դ. Էբլայի աղբյուրներում: Ոմանք փորձել են նրանց բերել Կովկասի հարավային շրջաններից (Նկ.12a, կապույտ սլաքներով), այլք` նույնացրել են բնիկ հայկ. սուբարիների հետ (Ուրմե-Արմե Շուպրիա), մյուսները` Հայկ նահապետի Խոռ որդու և Խորխոռունիք նահապետական տոհմի հետ(Վանա ծովից արևմուտք և արևելք, որտեղ հիրավի մնացել են Խորխոր, Խոռանց, Խորխոռն ու նման տեղանուններ):  Ինչ վերաբերում է նրանց հուրրի ցեղանվանը ( խուռի- հ>խ անցումով, ինչպես Վանի բարբ. հաց-խաց ևն), ապա աքքադ. այդ սեպախումբը սկզբում կարդացվել է հարրի ( ինչը իսկապես ունի նաև այդ արժեքը, ինչպես Արմե-Ուրմե, Արարատ-Ուրարտու)  և շատերը դրա մեջ տեսել են արի-արիացիների նախնիներին: Սակայն, քաղաքական նկատառումներով,  ոմանք թունդ հակաճառել և արևելագիտությանը պարտադրել են հուրրի-խուռի  ընթերցումը, թեև հին աղբյուրներում Հուռում (դիցալեռ), Հուրիա տեղանունների կողքին պահպանվել են Հարրան քաղաքանունը, Հարիա, Հարք, անգամ հոռեցի-քոռեցի թե խորխոռ հոլովումները:
  
Այստեղ խուսափելու համար նման թեական բանավեճերից միայն շեշտենք, որ այդ այս թե այն անվանումը մեծ նշանակություն չունի և կարող էր լինել փոխառություն, ինչպես հուրեան-հրեա կամ թոխարներ` իրականում ուրումներ ինքնանվանման պարագայում 3

    
Մնում է մեկ անվիճելի իրողություն, խուռիները արևապաշտ-կրակապաշտներ էին, իսկ այդժամ Հայաստանում, ողջ Միջագետքում և շատ այլուր համատարած էր Ար-Արա-Էր  արեգակնային աստվածը4, որտեղից հայոց Արման-Արմեն, Հայաստանի` Արմենիա, վերոնշյալ Armanum-Armani և անգամ Արիմ անվանումները ( հմմտ. Հ(Յ)արիմ-Լիմ Կատնայի հարևանությամբ Էբլա-Հալեպի արքայական դինաստիան), որպես Ար  աստծո man-մարդիկ, ինչպես խեթ. աղբյուրներում հուրրիները հիշատակվում են «խուռի մարդիկ»: Մեկ խոսքով, հուրրի-խուռի ցեղանունը պարունակում է հուր-ար  իմաստը (արև-այրում, անգամ օր) և անկախ ամենայնից նրանք կազմում են հայ ժողովրդի բաղադրիչ մասը, կրելով նրա և արմեն-արիների մշակույթը: Ինչ վերաբերում է խուռիների և արիա-միտանական իբր վերնախավի փոխհարաբերություններին, ապա այդ այս թե այն կերպ պետք է լիներ մշակութային համադրման սկզբունքով, սակայն արիա-հնդեվրոպական գերակայությամբ, ինչը միշտ էլ եղել է զարգացած քաղաքակրթությունների պարագան և ինչը ակնհայտ է նաև հենց Կատնայում: Ամենայն հավանականությամբ խուռիները ոչ միայն եղել են կուր-արաքսյան մշակույթը կրող տարրերից մեկը` այլև գուցե մասամբ դրա համասփռման պատճառն ու հետևանքը:

   3 «Թոխարը» տեղանուն է, որը ուրումներին սխալմամբ վերագրել է Արիստոտելը, Ալեքսանդր Մեծին այդ վայրում թունդ դիմադրություն ցուցաբերելու առիթով, և 2300 տարի արևելագիտությունը կրկնում է այդ սխալը…

  4 Ար-Արա արեգակնային աստծո զուգահեռներն են.  խեթ. Ara,  Հարրան-Խառանում` Aru, Պամփյուլիայում  Ěr  (Պլատոնի հիշատակմամբ` Արմենոսի որդին), Մակեդոնիայում Aras , Հունաստանում Ares , Միջագետքում Erra , Բաբելոնում Aria, Եգիպտոսում`  Ra ( հիերոգլիֆը` r ’ ), սլավոնական Яр-Ярило , Իռլանդիայում Ir ևն: Այն աստիճան, որ ակադեմ. Գ. Ղափանցյանը «Արա Գեղեցիկի պաշտամունքը» աշխատությամբ վեր հանեց համատարած «արայիզմի» գաղափարը: Ուստի այն չէր կարող որևէ կերպ չառնչվել կրակապաշտ հուրրի-հարրիների ու նրանց ցեղանվան հետ, որի Հոր-Հուր հոլովումները արդեն թռուցիկ հիշատակվեցին:

 
5 Վրաց. ouria,  թուշ. uriw, եբրայացի` երևի Աբրահամից կամ Hébron տեղանունից (տե'ս Նկ. 4),  իսկ պարս. ĵuhud, ասոր. yūδāyā, արաբ.  yahūd, թերևս խուռ. Կուտի, արաբ. Ջուդի սրբազան լեռնանունից, հայկ. Սարարադ-Արարադայ, իբր որի վրա է նստել Նոյյան տապանը, ոչ թե հայտնի Մասիս-Արարատի...

   w Փոքր-ինչ փարատելու համար խուռիների վերաբերյալ անորոշությունը, «Ասա ո՞վ է քո աստվածը ազդու` ասեմ ո՞վ ես դու» սկզբունքով, արժե թռուցիկ դիտարկել խուռի. դիցարանը, թեև այն նրանց համասփռման պատճառով ընդհանրական չէ և մեզ է հասել տարբեր աղբյուրներից, հիմնականում խեթական, ուգարիտյան, Նուզիի (դեպի արևելք):
    Խուռ. տիեզերաբանությունը պահպանում է Միջագետքում ընդունված, բայց նաև Մեծամորում հայտնի Տիեզերքի եռահարկ կառուցվածքը, ի դեմս Անու (երկինք), Էլլիլ (երկիր-քամիներ) և Էա (ընդերք և տիեզերաջրեր: Այս մասին`առանձին) աստվածների (Նկ. 13): Այսուհանդերձ, «Պոեմ երկնային թագավորության մասին» էպոսում խոսվում է հին աստվածների և աստվածային դարավոր սերունդների հերթափոխության մասին, ինչպես Ալալու (Անուից առաջ), Նարաս-Նապսարաս (Նարա-Նամշարա), Մինկիս-Ամինկիս, Իսխարա, իսկ կարևորը` ամպրոպի Կումարբի աստվածները: Ընդհանուր դիցարանը բնակեցնում են Կումարբի, Թեշուբ, Աշտաբի (ռազմի դիք), Կուջուխ (լուսնաստված), Շիմագե (արեգակի աստված, զուգակիցը` Այա ), Շաուշկա  (սիրո և պտղաբերության դիցուհի, ստուգաբանությունը` šauri-զենք?), կանանց մեջ` Հեպա համախուռիական աստվածները և երկրորդական այլք:
    Անշուշտ, ոչ բոլոր աստվածներն են բուն խուռիական, սակայն կարող են երևակել այլոց հետ մշակութային ու հավատամքային փոխհարաբերությունները:

   Այդպես, Ալալուն հավակնում է լինել նախաշումերական Արուրու կամ սեմ. Ալիլատ դիցամայրերի արական տարբերակը և առնչվել Alalakh քաղաքանվան հետ (Նկ. 1, սկզբնանկար)Իսխարան նույնպես հնագույն դիցամայր է, ըստ տարբերակների` Էրրա ռազմի աստծո և «յոթնյակ» զորությունների մայրը, Էլամում հայտնի որպես Աշխարա, Բաբելոնում` Էշխարա, Ուգարիտում` Ուջխարա, սակայն որպես երկրաստվածուհի աղերս ակնկալելով հայ. աշխարհ եզրի հետ («Ծննդոց-Այա», էջ 307): Նարաս-Նապսարասը հավակնում է լինել հնդեվ. Ապամ-Նապատ կամ Նարա-Նարայանա դիցազույգի զուգահեռը, Աշտաբին` հաթ. Էշտան, խեթ. Իստանուս արևաստվածների ( աստ  դիցարմատով, առկա  աստված, աստղ, սվաստիկա, Իշտար ու նման բազում եզրերի հիմքում և ու/արարտ. Aštiuzi-աստված եզրում ), Կուջուխ լուսնաստվածը աղերսվել թերևս քաջ  բազմիմաստ հասկացության հետ ( լուսնային ոգի, արի, դև, հմմտ. ալթայ. kočak-քաջ, վրաց. «քաջի»-դև),  Շաուշկա-šauri-զենքը` հայ  սուր-թրի, իսկ Կումարբի դիցանունը`  Ari-kumme դիցանվան, Կումայրի-Գյումրի, Կումմախա, Կուտմուխի, Կոմմագեն ու նման մի շարք տեղանունների հետ (Ախուրիանը` թերևս խուրի ցեղանվան…): Այնինչ այն, որ խուռի. արեգակնային Շիմագեն ա/ուրարտ. Շիվինի արևաստծո զուգահեռն է (վեդա. Շիվա, աքքադ. Շամաշ), ամպրոպային Թեշուբը` Թեյշեբայի, արձանագրված է վաղուց: Ուշագրավ է, որ նրա կցորդները Հուրրի (բառ. առավոտ) և Շերի (բառ. գի-շեր…) ցլերն են, որոնք մարմնավորում են նաև Նամնի (Ամանուս լեռ? Նամու-շում. նախամայր ?…)  և Խազզի լեռները (Ցապանու – Ծոպք-Սիփան ?, բայց վստահ Հայասա-Ազզի երկրանվան աղերսով ):  

    Եվ ահա, խուռի-միտանական մի կնքադրոշմի վրա մենք գտնում ենք վստահաբար Նամնի և Խազզի լեռնագագաթներին կանգնած Թեշուբին, այն էլ սրբազան ցլան գավակին կարկառած ոմն դիցուհու առջև (Նկ.14): Պատկերը իմաստաբանորեն անչափ ծանրաբեռնված է և հիմնականում հնդեվրոպական: Ուստի մենք այստեղ միայն կարձանագրեն, որ զույգ լեռները խորհրդանշում են երկգագաթ լեռների գաղափարը, որոնցից մեկը հենց Սիս-Մասիսն է, մյուսը` շումերական աղբյուրներում հիշատակվող, ջրհեղեղային Մասու-Մաշուն… Իսկ ո՞վ է պատկերված ցլան գավակին: Պետք է ենթադրել Թեշուբի զուգակից, պտղաբերության դիցուհի Հեպան, որը նախամայր Այ-Այայի մեկ շառավիղն է  xaya- Hawwa-Hebat լծորդմամբ («Ծննդոց-Այա», էջ 246 )  և վերոնշյալ խեթ.  GIŠeya , աստվածաշնչյան Եվայի,  ռուս. ива, ճապ. Այնու-ուռի  և շատ այլ շառավիղների մեկ զուգահեռը… 
 13.14.
             Նկ.13: Մեծամորյան «երրորդություն»: Կենտրոնում երկինք-եռանկյունի-տիեզերալեռն է (զուգահեռ` Անու),
                   աջից` «չորս քամիների վարդյակը» (զուգ. Էլլիլ), ձախից`«Է» գաղափարագիրը (Էա- Հայա: Ք.ա. 3-րդ հզ): 
             Նկ.14:  Ամպրոպային Թեշուբը Նամնի և Խազզի լեռների վրա ( խուռ-միտանական կնքադրոշմ,
-15-14 դդ ):
      
         -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

     Կատնայի դիցուհին դժվար թե Նին-Էգալ դիցանվամբ Հեպան լիներ, զի այդ դեպքում պիտի ուղեկցվեր Թեշուբով, որը տեղական դիցարանում կարող էր այդքան կարևոր չլինել: Դատելով աստծո պեղածո արձանիկից (Նկ. 7c), այն հավակնում է լինել տիեզերածովի, իմաստության և քաղաքակրթությունների Էա-Հայա ձկնակերպ աստվածը: Եվ այդ մի քանի նկատառումներով:
   Նախ Էա-Հայան անչափ առկա է խուռիական դիցարանում ու պոեմներում և հանդես է գալիս որպես բարի խորհրդատու, մնալով կապված ջրային տարերքի հետ: Նշյալ արձանիկը ձեռքին ունի օձաձուկ («պահապան» զույգ արքաները` նույնպես, Նկ. 7b ), իսկ այն խեթական ավանդույթներում ջրի մեջ իր գալարումներով ուներ գուշակության առաքելություն, ինչը թե’ «իմաստուն օձի» և թե’ իմաստության Էա-Հայա ձկնակերպ աստծո հատկանիշն է: Եվ եթե Կատնայի նախնի արքաները ևս, որպես նաև քրմապետեր, առնչվում են օձաձկների հետ, ապա կարող ենք վստահ լինել, որ Կատնայում Էա-Հայայի պաշտամունքը վկայված է:

    Այս առիթով արժե մի հատված մեջբերել աստվածների վերոնշյալ պոեմից.

           …Եկավ կառապանը երկնային,
              Իր աստղային կառքով…

              Անցան վեց օրեր: Կառապանը
              Այնժամ Երկրի հետ պառկեց…
              Ամեն ինչ գիտի Էան իմաստուն,
              Նա հաշվում է ամիսները նրա
              Տասներորդ ամսին Երկիրը
              Ճչում էր ահավոր ցավից:
              Երբ Երկիրը ճչաց,
              Նա երկվորյակներ ծնեց…


               
               
                Նկ. 15: Երկնային պարույրից սերվող հակադիր
             կեռխաչեր ( հայկ. ժայռապատկեր, Արագած,
-4/3 hh):
              ---------------------------------------------------------------------
  Զույգ մանուկներ պատկերված են խուռի-միտանական կնքադրոշմի վրա6 ( Նկ. 14, ձախ, վերին անկյունում):  Բերված հատվածում «Երկնային կառապանը» իր աստղային կառքով ոչ այլ ոք է` քան Արեգակը: Նույնը նաև հայկ. ժայռապատկերում, ի դեմս Երկնային պարույրից սերվող հակադիր կեռխաչերի, մեկը` կանոնավոր, մյուսը` աղավաղ, ասես Կաթնաղբյուրի մեկ և կես ափ ջրից սերվող Սանասար-Բաղդասարի պես (Նկ. 15):
  6  Ի դեպ Կատնայի սարկոֆագներից մեկում գտնվել են զույգ պատանիների աճյուններ, իսկ զույգ զավակներ ունենալը խեթերի մոտ ևս սրբազան սկզբունք էր: Այնինչ, պոեմում առավել նշանակալին այն է, որ ըստ Գամկրելիձե-Իվանովի. «Արեգակնային երկվորյակների պաշտամունքը լայնորեն տարածված է հնդեվրոպական դիցաբանության մեջ»
(ИЯИ, էջ 777):

    Երկվորյակ հերոսների, աստվածների թե արքաների դիցամոտիվը, այդքան առկա հնդեվրոպական կամ հարևան դիցարաններում ( շում. Գիլգամեշ և Էնկիդու, հնդարիական Ինդրա և Ագնի, հուն. Դիոսկուրներ, հայկ. Սանասար-Բաղդասար ևն), գտնում ենք նաև խուռի-միտանական դիցարանում, ի դեմս վերոնշյալ Նարաս-Նապսարաս, Մինկիս-Ամինկիս զուգակիցների, խուռի-միտան. կնքադրոշմների ( Նկ.12c, կից զույգ այծերով և Նկ. 14 ), Նասատյաննա երկվորյակ ձիավորների (Indar-Indara-ի, Միհր-Միթրայի և Վարունային հետ հիշատակվում են -14-րդ դ., խեթ. Suppilulima I-ի և միտան. Mattiawaza արքաների միջև կնքված վերոնշյալ պայմանագրում  , տե'ս նաև «Հայոց ծագում. խնդրականի»  լրացումը)), նշյալ պոեմում հիշատակվող «երկրածին» երկվորյակների, կամ այստեղ ներկայացվող «արքա-հերոսներով» բարձրաքանդակի (Նկ. 12d, թերևս տեղական ավանդույթների արձագանք) և վստահաբար Կատնայի արքայական դամբարանը պահպանող զույգ արքաների (Նկ. 11): Դրանք բոլորն էլ առնչվում են երկգագաթ լեռների պաշտամունքի (տե'ս այստեղ «Էրոս և Թանատոս» ), երկվության գաղափարի, հակադիր պտտվող սվաստիկաների, իսկ պահապան «զույգ արքաները»` Էա-Հայա ծովաստծո երկդիմի դեսպան Իսիմուդի (Նկ. 7f աջ կողմում), նույն դիցահամակարգի զույգ ձկների հետ, որոնք անցան քրիստոնեություն և ուղեկցեցին Հովհաննես Մկրտիչին: Ուշագրավ է, որ «զույգ արքաները» կրում են ոլորապտույտ տիպիկ «միհրական», ըստ ոմանց` հայկական, ըստ այլոց` նաև փռյուգական գդակներ, ինչը նրանց առավել ամուր կապում է տեղական մշակույթի
(
հիշենք Suppilulima -Mattiawaza պայմանագրի Միհր-Միթրաշիլին), իսկ երկվությունը` Էա-Հայա դիցահամակարգի հետ:

    Կարծում ենք այստեղ չարժե ավելի ծավալվել: Արդեն կարող ենք մեկ-երկու տողով ամփոփել սույն ենթաբաժինը.
    Խուռի.
դիցարանը բազմաբնույթ է, ինչպես այդժամ համարյա բոլոր դիցարանները (խեթ. դիցարանն ուներ 1000 տարաբնույթ աստված…), բաղադրված միջագետքային համընդհանուր, տեղական, տարաէթնիկ և սեփական տարրերից, սակայն արիա-հնդեվրոպական և «այական» տարրերի ակնհայտ գերակշռությամբ, անկախ խուռիների վիճարկվող լեզվից և էթնիկական պատկանելությունից:
   Այսինքն այն, ինչը վկայում են նաև Կատնայի արտեֆակտերն ու ավանդույթները:

  w Մշակութային սինթեզումների առումով,  այդ է եղել նաև ողջ Միջագետքում սեմական ցեղերի պարագան, որոնք միմիայն յուրացրել են տեղական մշակույթները, համադրել այլազան ավանդույթների հետ` առանց նշանակալից ներդրումների: Այդպես, աքքադներն էլ Հայկ. լեռնաշխարհ և Փոքր Ասիա կատարած արշավանքներից հետո Միջագետք ներմուծեցին մշակութային տարրեր և միայն փոքր-ինչ փոփոխեցի շումերական դիցարանը, Ան երկնաստծոն փոխարինելով Անու-ով, Էնլիլին` Էլլիլով, Էնկիին` Էա-Հայա-ով, Ինաննային` Աստար-Իշտարով, Ուտուին` Շամաշով, որոնք հիմնականում հնդեվրոպական էին: Այդպես, տեսաբանների միահամուռ կարծիքով մինչև Ք.ա. 2-րդ հզ որևէ բուն սեմական աստվածություն չի արձանագրված: Այլ խնդիրը են հետագա խաչասերումները:

  
Ուստի, Ք.ա. 2-րդ հզ իբր ամորիտների կողմից  Կատնայի հիմնադրումը խիստ անհավանական է, նկատի առնելով թե’ խուռիների քանակական կշիռը, թե' նրանց առավել ակտիվությունը, թե’ հետագա դարերում նրանց գերակայությունն ու խուռի-Միտանիի հզորությունը, իսկ ամենակարևորը` Կատնայի մշակութային պատկանելությունը: Այլ խնդիր է արևմտյան սեմիտների առկայությունը Կատնայում և անգամ խուռի-միտանական Հարրանում, որտեղ էլ իբր բաբելական Համմուրապիի հավատամքային ռեֆորմացիայի պատճառով Ուր քաղաքից տեղափոխվեց Աբրահամի լուսնապաշտ հոր ընտանիքը, և անգամ նա կրոնափոխվեց, նախապես ստանձնելով Աբրամ իբր միջագետքային ինչ-որ հեթանոսական անուն
(որտեղից Hébron
տեղանո՞ւնը,  իրականում ` Աւրամ-Արամ…)  և ապա վերահաստատվեց Պաղեստինում (Նկ. 12): Ավելի ուշ տարածաշրջանում հաստատվեցին սեմական արամեացիները, որոնց ցեղանունն անգամ փոխառություն է արիական Արամ-Րամ նահապետից (այդ անվանումը նրանց տրվել է որպես «ցեղապետ հովիվներ», ինչպիսինն էին արիական ցեղապետերը ու նաև ϋχσως-հիքսոսները… ):  Աստվածաշնչում, Աբրամի ավագ եղբայրը կոչվում է Արան, որը շուտ է վախճանվում, իսկ նրա որդի Ղովտը հետագայում դառնամ է Աբրամ-Աբրահամի ուղեկիցը:
    Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հրեաները սերվում են արևմտասեմիտ նախնյաց և խուռիական ա
յս ցեղերի խաչասերումներից, ինչը արձագանքում է հուրեան-հրեա  ցեղանվան մեջ5, բայց նաև սեմական այլ ազգ- ազգույթների հետ նրանց ակնառու տարբերություններում...


 
w Այժմ, վասն ակնկալիք էթնոմշակութային հարակցումների և ամբողջական «գորգահենքի», մեզ անհրաժեշտ է նաև դիտարկել բուն հայ-արմենների առկայությունը տարածաշրջանային այդ խմորումներում: Անշրջանցելի ու գերկարևոր մի հանգամանք, որը արևելագիտության կաղ գարշապարն է և ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսությամբ նրան նետված մեր ձեռնոցը, ինչն առայժմ ոչ ոք չի համարձակվել վերցնել: Մինչդեռ այն ընդունակ է լուսաբանելու մթին մի շարք հանգույցներ, լրացնելու «խաչբառային» վանդակներ և գլխիվար հեղափոխելու դարավոր քանի թյուրիմացությունները...

                                                                            (Երկրորդ մասի ավարտ)
                                                                                
                                                                           
                                ¡  ¡  ¡


                 Ալեքսանդր Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ                                      Մարսել, 17 հուլիսի  2009 թ.