ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
                                                  ԷԻԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ !!!   
 

    Դեռևս 1995 թ. հրապարակված «ԷՈՒԹՅՈՒՆ» իմաստախոսական հատորում, չանտեսելու համար մատչելի իրականության թեկուզ անհայտ ու առեղծվածային ծալքերը, «Բնազանց աշխարհ» խորագրի տակ մենք մի ամբողջ բաժին էինք հատկացրել արտաբնական թվացյալ երևույթներին: Դրա առաջին ենթաբաժինը- «Բույսերի սքող կյանքը» նվիրված էր հենց բուսական այդ խնդրականներին: Հիշատակվում էին անցյալ դարասկզբի հնդիկ բիոֆիզիկոս և բուսաբան Ջ. Չանդրա Բոսի, սիբիրցի Վ.Կազանաչեևի, ամերիկ. Կ. Բաքստերի և այլոց բույսերի հետ կատարած փորձերը, դիտարկումներն ու արտառոց եզրահանգումները բույսերի զգացողության, բանականության և «մարդկային» որոշ հատկանիշների ու վարքի վերաբերյալ:     Ու թեև այդժամ մեզ չէր հաջողվել խորապես մեկնաբանել դիտարկված բնազանցությունները, սակայն դրանք միստիկայից այլևս գոնե տեղափոխվել էին Terra Incognita ( լատ. «Անծանոթ աշխարհ» ), առնչվել տիեզերական օրինաչափությունների հետ և համաբանություններով օգնել լուսաբանելու մի շարք այլ հանգամանքներ:           

13/03.2010թ., Ա. ՎԱՐՊԵՏՅԱՆ               ԲՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ                
                        
                                                           Մաս Առաջին
 
Դեռևս 1995 թ. հրապարակված «ԷՈՒԹՅՈՒՆ» իմաստախոսական հատորում, չանտեսելու համար մատչելի իրականության թեկուզ անհայտ ու առեղծվածային ծալքերը, «Բնազանց աշխարհ» խորագրի տակ մենք մի ամբողջ բաժին էինք հատկացրել արտաբնական թվացյալ երևույթներին: Դրա առաջին ենթաբաժինը- «Բույսերի սքող կյանքը» նվիրված էր հենց բուսական այդ խնդրականներին: Հիշատակվում էին անցյալ դարասկզբի հնդիկ բիոֆիզիկոս և բուսաբան Ջ. Չանդրա Բոսի, սիբիրցի Վ.Կազանաչեևի, ամերիկ. Կ. Բաքստերի և այլոց բույսերի հետ կատարած փորձերը, դիտարկումներն ու արտառոց եզրահանգումները բույսերի զգացողության, բանականության և «մարդկային» որոշ հատկանիշների ու վարքի վերաբերյալ:    
    Ու թեև այդժամ մեզ չէր հաջողվել խորապես մեկնաբանել դիտարկված բնազանցությունները, սակայն դրանք միստիկայից այլևս գոնե տեղափոխվել էին Terra Incognita ( լատ. «Անծանոթ աշխարհ» ), առնչվել տիեզերական օրինաչափությունների հետ և համաբանություններով օգնել լուսաբանելու մի շարք այլ հանգամանքներ:   
    

21/03.2010թ., Ա. ՎԱՐՊԵՏՅԱՆ               ԲՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
                                                                 
Մաս Երկրորդ 
 Նախորդ թողարկմամբ ամփոփ դիտարկվեց ֆրանկո-բելգո-գերմանական ARTE հեռուստաալիքով վերջերս ցուցադրված «Բույսերի ոգին» գիտահանրամատչելի կինոժապավենը («L’esprit des plantes», ARTE-France, 2009 թ.): Ներկայացված փորձերը առայժմ միայն դիտարկումներ են, առանց որևէ մեկնաբանության ու դեռ պաշտոնական գիտության համար խիստ թեական: Մինչդեռ, էիզմի տեսանկյունից դրանք կարող են ունենալ որոշ բացատրություններ, ինչը կջանանք ներկայացնել ստորև: