ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
  ԱՇԽԱ~ՐՀ- ԱՇԽԱ~ՐՀ...
   10.12.2017թ.    
   

 

                                                                                                                                        ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
ԱՐԴԻ ԵՎ ԳԱԼԻՔ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ
...
                                                                     
                             Եթե ոմանք ծնվում են ետմահու՝
           ապա այլք մահանում են մեռնելուց առաջ...
 
              
    FB սոցցանցում էրուդիտ մի տիկին բոլորիս առաջադրանք էր տալիս հանդես գալ հստակ գաղափարներով, թե գաղափարական ի՞նչ ներմուծությամբ կարող ենք գրավել աշխարհի ուշադրությունը և հարգանքը: Այդ տեղի տվեց երկար մի դատարկախոսության և կանգ առավ մեր մեկ միջամտությամբ՝  Է-Էություն-էիզմի  ուսմունքի հիշեցումով: Հաջորդեց քար լռություն...  ( https://www.facebook.com/noushik.mikayelian/posts/10213813638628876  ):
  
Այս ամենը ևս մի անգամ ապացուցեց թե որքա՜ն սնանկ է հայոց արդի միտքը, որքա՜ն արհամարված են  Էություն Ազգային Իմաստության Տաճարի (ԱԻՏ) տասնամյակների աննախադեպ ձեռքբերումները և որքա՜ն անհասանելի են դրանց անգամ սոսկ հիմնադրույթները, նույնիսկ արդի բարձրագույն ուղեղներին: Իսկ աներևակայելի արտառոցը՝  որ ըստ ԱԱԾ-ի այն համարվում է «նացիոնալ-ֆաշիստական» գաղափարաբանություն, որի համար վտարված ենք Հայաստանից, որպես «ՀՀ պետանվտանգության լուրջ սպառնալիք»...
   Մինչդեռ, բազմիցս ու տարբեր առիթներով ջանացել ենք ներկայացնել էիզմ-Էության համամարդկային նախատիպերն ու հոլովումները ամենատարբեր մշակույթներում և նշանակալից քաղաքակրթություններում,  սկսյալ շումերական, եգիպտական, անտիկ, հին հնդկական, չինական, դասական և այլ կրոնափիլիսոփայական բոլոր համակարգերից, մինչև 20-րդ դ. «էյդետիկան» ( Է. Հուսեռլ): Այդ առավել համակարգված ներկայացրել ենք «Դելփյան E'i առեղծվածային տառի տարրալուծումը» (անգլ.-հայերեն, մաս I, Երևան 2011), և «Այն՝ ինչ  չգիտեր Պլատոնը» (անգլ.-հայերեն, մաս II, Երևան 2013) հետազոտություններով ( ծանոթությունը.  www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Delphic%20E'i.htm  ): 
   Կից միայն մեկ քանի օրինակ.

   - «Եվ որ մի էությունը  մշտնջենական է ու բոլորի գոյացման պատճառը, դա հաստատում են նաև բազմաստվածության պաշտամունքներ հորինողները, պատճառաբանելով այսպես.-Մենք (ասում են նրանք), քանի որ անկարող ենք մոտենալու բոլորի պատճառին` Է-ին, գոյին, մշտնջենականին ու անմատչելիին, այդ պատճառով ուրիշ ավելի ցածր բաների միջոցով ենք նրան պաշտամունք մատուցում» (Եզնիկ կողբացի. «Եղծ աղանդոց», Երևան 1970, էջ 36 ):    
   Եվ այս Սիպինոզայի causa sui -ինքնապատճառից մոտ 1500 տարի առաջ...  Ավելի վաղ՝ Պլատոնի eidos-նախագաղափարը կամ «ինքնին գաղափարը», ավելի ուշ՝  Կանտի «ինքնին իրը», Շոպենհաուերի՝ «ինքնին կամքը» ևն:
        
                                                                                
    - Միջագետքային ՄԵ էություն-զորությունների և «ճակատագրի տախտակների» տիրակալ, քաղաքակրթություններ տարածող, իմաստության Էա-Հայա ծովաստվածը, ապա բաբելական Մարդուկ գերաստծո  հայրն ու խորհրդատուն:
    «...Օ՜ Շումեր՛ Մեծ Լեռ, երկիր Տիեզերքի...
Նա, որ էություններ է բաշխում բոլոր ժողովուրդներին,
Քո հզոր Էությունները անմատչելի են,
Քո խորությունները անհասանելի...»:
 
      («История начинается в Шумере»-«Պատմությունը սկսվում է Շումերում», Ս.Ն. Կրամեր, Москва 1991, «Էնկին և Տիեզերքը» պոեմից): Իմաստության Էա-Հայա ծովաստվածը տարածված էր ողջ Առաջավոր Ասիայում, սակայն այն Միջագետք բերեց Սարգոն Հինը՝ մթա ≈2334-2279 թթ, Հայաստան կատարած իր արշավանքից հետո, մի քանի այլ աստվածների հետ փոխարինելով  շումեր. Էնկի երկրաստծոն:                        
   
  - Նրա արմատները վերևում են,
                                 ճյուղերը` ներքևում,
այդպիսինն է հին թզենու ծառը:
Իրոք նա մաքուր է: Նա Բրահման է:
…Նրա վրա են հանգչում աշխարհները:
Աշխարհն ու գոյությունը ծնվել են նրանից,
                                և շարժվում են նրա մեջ…
 …Ինչպե՞ս կարելի է ընկալել նրան,
խոսքով, մտքով և տեսողությամբ,
ինչպե՞ս կարել է ընկալել այլ կերպ`
քան այս բառերով – « Նա է’, նա կա’»:
Կարելի է նրան ընկալել երկակիորեն-
իբրև գոյություն և իբրև նրա
                 Ճշմարիտ ԷՈՒԹՅՈՒՆԸ....»:
 
 ( Ուպանիշադներ, «Բրահմանի ճանաչումը», մթա 6>3-րդ դդ, նախատիպերը` վեդաներում, մթա 2-րդ հզ: Ուշադրություն թզենու  ծառատեսակի, «Նա է’, նա կա’» և Յահվեի «Ես նա եմ, որ Է-ն» զուգահեռների միջև…):
   

    - «Աշխարհում մեծ է բազմազանությունը, բայց նրանք բոլորն էլ վերադառնում են դեպի իրենց սկիզբը: Վերադարձը դեպի սկիզբը-կոչվում է հանգիստ, իսկ հանգիստը կոչվում է վերադարձ դեպի ԷՈՒԹՅՈՒՆ: Վերադարձը դեպի էություն-կոչվում է մշտականություն...» («ԴԱՈ ԴԵ ՑԶԻՆ», պարբ.. 16 ):   
    Հմմտ. սոֆիստների 5 հիմնական սկզբունքները.- «Այն որ Է, Մեկը և Մյուսը, չորրորդը՝ շարժումը, հինգերորդը՝ հանգիստը» (Պլուտարքոս. «Դելփյան E'i -ի մասին»: Տե՛ս. «Դելփյան  E՛i առեղծվածային տառի տարրալուծումը», Ա.Վ., Երևան 2011թ., էջ 113 ):

   

  -
«Եվ քանզի իմաստությունը բնորոշվել է որպես սկզբնապատճառի և ճանաչման առավել արժանի գիտանք, ուրեմն իմաստությունը հարկ է ընդունել որպես ԷՈՒԹՅԱՆ գիտություն» (Արիստոտել, «Մետաֆիզիկա», Գիրք 3, գլուխ 2):
   

   - «Ի սկզբնե էր Բանը...» ( Ավետարան ըստ Հովհաննու, գլուխ Ա:1): Հուն. Լոգոսը, հայ. Էությունը: Է-Էությունը որպես Աստված մի քանի անգամ հիշատակվում է Հովհաննու «Հայտնության» մեջ.
   «Ես եմ Ալֆան եւ ես եմ Օմեղան, ( իմա՝ սկիզբն ու վերջը...Լ.Մ.)- ասում է Տէր Աստուածը, նա, որ Է-ն եւ որ է եւ որ գալու է. Ամենակալը» ( «Քրիստոսի Գալստյան տեսիլքը», գլուխ Ա: 8-9 ):
  Ինքնագո Է-ի անունն աստված է,
Որ Էության մեջ անհաս միշտ նույնն է,  
Նույն է նա իր  հետ, նույն է և միակ,
Մեկն Էությունից, նորից նույն թվում,
Թիվ որ եզակի` եռակի է փառք…     
              
          (Նարեկացի, «Հարություն» - «Տաղեր»):
 
   
  - Երկրպագելով Էությունն անհայտ,
Սրբերն ու մարտիրոսները վես,
Ակնածում են հոգեկեզ
Եռանկյունին խորհրդավոր...

    (Վ. Հյուգո, թարգ.՝ մերը,
«Էություն», Երևան 1985, էջ 595):
 
   
 
                                                                                 
    - Ըստ համեմատական էզոթերիզմի. «Մարդ-միկրոկոսմոսը, իր եռահարկ կառույցով ( ոգի, հոգի, մարմին ), մակրո-կոսմոսի արտացոլանքն է, Աստծո մեկ մանրամասնիկը: Աստված՝  Բացարձակ Ոգի, որն էլ իր բնույթով Հայր, Մայր և Որդին է, այսինքն՝ Էություն, սուբստանց և կյանք» ( Essence, susbtance et vie. Edouard Schuré  «Les Grands Inities», Paris 1921, ներածական էջ XX, ռուս. «Великие Посвященные», Москва 1914 և1990 ):
   
                                                    

    - «Էության սկզբունքը հանդիպում ենք հոգևոր մի շարք ավանդույթներում, ինչպես սուֆիզմում և բուդդիզմի որոշ դպրոցներում, թեև «էություն» եզրը օգտագործվում է ոչ միշտ» (ամերիկյան էզոթերիկ A.H.Almaas, «ESSENCE», USA-1998, էջ X ):  
   
                                                                                 
      - «Ամէն ջանք ընդունայն պիտի ըլլայ զԱստուած բացատրելու, բավական է ըսել Է...»:
              ( ֆրանս. գրող և բանաստեղծ Շատոբրիա, Դ. Վարուժան. «Է տառը մեր այբբէնարանին մէջ», «Էություն» հանդես, Երևան 1992, էջ 6):
   
                                                                               
  - Արիստոտելյան կատեգորիաները ըստ էության Էություն և երևույթ հիմնական կատեգորիաների ստորոգություններն են, ինչպես.
  Էություն և երևույթ
սուբստանց և ատրիբուտ
վերացական և որոշակի
գիտակցություն և մատերիա
բովանդակություն և ձև
պատճառ և հետևանք
եզակի և հոգնակի
որակ և քանակ...
 Եվ այլն:
 
                                                       (Դավիթ Անհաղթ, «Մեկնութիւն «Ստորոգութեանցն» Արիստոտէլի»,
                                                                                              «Հայտնություն», Ա.Վ.,Երևան 2006, էջ 87):
   
                                                                                 
      -   Ըստ Հեգելի և այլոց, բնությունը և՛ երևույթ է և՛ էություն: Սակայն դրանք չեն նույնանում. «... հակառակ դեպքում ամեն մի գիտություն ավելորդ կլիներ» ( Կ. Մարքս, «Էություն», Երևան 1985, էջ 554): Իսկ ընդհանրապես. «օրենքն ու օրինաչափությունները դիտվում են որպես երևույթների տակ ընկած էություններ» («Փիլիսոփայական բառարան», Երևան 1975, հոդված «Օրենք»):
   
                                                                                  
                                                             
   Այսքանը միայն Է-Էություն աստվածության և հասկացության ամենատարբեր հոլովումների ընդամենը մեկ փոքրիկ մասն է (փոքր-ինչ ավելին տե՛ս. www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Eutyun-eizm.htm ): Եվ որքան էլ համասփռված այլազան մշակույթներում, այն պահպանվել է միայն հայերենում և անգամ հայ առաքելական եկեղեցում որպես Քրիստոսի Հայր Աստված:  
 
Մենք էլ չենք խոսում բազմաթիվ լեզուներում հայ. «է» էական բայի հոլովումների մասին, ինչը մնում է անտեսված անգամ հեղինակավոր լեզվաբանների կողմից: Մինչդեռ, այդ հավակնում է արմատապես վերանայել ողջ լեզվագիտությունը ( տե՛ս. «Ծննդոց ԱՅԱ», Ա.Վ., Երևան 2000/2003 թթ, էջ 134-135):
   Եվ այս ամենն ու դեռ շատ ավելին հայոց անգամ բարձր մտավորականության թե էրուդիտ շրջանակների համար մնաց անմատչելի: Ուրեմն, նրանցից մեծ ակնկալիքները հնարավոր չէ ունենալ...

  Այս մի քանի փաստերը ապացուցում են, թե հազարամյակների ընթացքում որքա՜ն է նվաղել ու մթագնել հայ միտքը անգամ սեփական նախնյաց իմաստությունը ոչ միայն մոռանալու, այլև՝  հիշեցնելուց հետո չըմբռնելու համար:
   Նախաբանում բերված ետմահու ծննդյան թե վերածննդյան հանգամանքը վերաբերում է ոչ միայն անհատներին, այլև՝  ամբողջ ժողովուրդներին ու մշակույթներին: Դրա վկայությունն են վերջին դարաշրջանում բացահայտված Գյոբեկլի թեփեի,  շումերական, եգիպտական թե այլ երբեմնի հանգած ու վերաբացահայտված քաղաքակրթությունները, իսկ «կենդանի դիակների պարագաներում՝  ասորիները, արիական ծագմամբ արդի գնչուները, հնդամերիկացիները և իհարկե աննկատ մարվող ու անհետացող հայերը:
       Մինչդեռ, հիշատակված հակիրճ մեջբերումները վերաբերում են համամարդկային ճանաչողության մեջ ներծծված երբեմնի իմաստությանը, որի բացահայտումը ինքնին մեծ նպաստ է ողջ մարդկային քաղաքակրթությանը, այդու էլ ինքնին առաքելություն՝ արժանի գնահատման ու հարգանքի: Սակայն, կա շատ ավելին, այդ ամենի ընդհանրացմամբ ու վերացարկմամբ նոր մի աշխարհայացքի արարումն ու համասփռումը, ի նպաստ ողջ մարդկության հոգևոր էվոլյուցիայի և գալիք ակնկալիքների...
   
     Եվ անգամ այսքանը անմատչելի է լինելու հայ հասարակությանն ու ազգային «ջոջերին», էլ չխոսելով գրոց-բրոց միջակությունների մասին, բացի... ճարպիկ բանագողերից: Նրանք, ինչպես հմուտ գերեզմանագողերը, ավելի շուտ են կռահում ու հայտնաբերում  թաղված գանձերը, քան՝ «պրոֆեսիոնալ» հնագետները...  
    Իսկ եթե հայ ժողովուրդը ըստ նորօրյա վերաիմաստավորված, տիեզերագիտորեն հիմնավորված ու համամարդկայնորեն համակարգված էիզմի այլևս անընդունակ է վերակենդանացման, կայացման ու հարատևման, ապա այդ մշակութային ժառանգությունն ու արդիականացած աշխարհայացքը ունակ են  նախնյաց վաստակ վերածնելու ոչ պակաս արժեքավոր, քան՝  վերոնշյալ «ետմահու»  քաղաքակրթությունները և շատ առավել, քան՝  ժամանակակից սպորտի, արվեստի թե գիտական անհատապես՝ թեկուզ հանճարեղ փայլատակումները: Եվ այդ վասն համամարդկային արարչագործության հարստացման ու իր առաքելության, ինչպես արդեն մեկ անգամ եղել է հազարամյակներ առաջ, առանց տնտեսական հզորության, ռազմական արշավանքների թե հզոր տիրապետության: Այսինքն՝ սոսկ ոգեգաղափարական ճշմարտացիությամբ: Այնպես, ինչպես հավատամքային թե գաղափարական ամենատարբեր համակարգերն են համասփռվում ըստ ժամանակի պահանջների: Երկիցս առավել, որ Է-Էություն հասկացությունը միշտ էլ եղել է մարդկային որոնումների թիրախում, այն արդեն նստած է բոլոր մշակույթներում, իսկ դրա գիտա-տիեզերաբական արդիականացումը՝ ի դեմս էիզմի,  ժամանակի պահանջն է ու մարդկության ապագան: Երիցս առավել, որ երբեմնի իմաստությունները արդ վերաբացահայտվում են, գտնում իրենց գիտական հիմնավորումները, իսկ ապագա քաղաքակրթությունը և ոգեղինացումը ենթադրվում է անցյալ ու ներկա, արևելյան և արևմտյան մշակութների համադրմամբ (այս մասին մեր դեռևս անտիպ «Ձեր գլխուղեղը» նեյրոբիոլոգիական տրակտատով... ): Եվ բազմիցս առավել, որ ամբողջովին սպառված հայ էթնոսը որևէ այլընտրանք չունի, ո՛չ տարածական, ո՛չ վիճակագրական, ո՛չ տնտեսական թե ռազմաքաղաքական պոտենցիալ, և ի վերջո ո՛չ էլ կայացման ու հարատևման որևէ հեռանկար:
    Մինչդեռ, միմիայն նշյալ սկզբունքով ու պայմանով կարող էր երրորդ հազարամյակը մերը լինել !!!  

   Ուստի, թեկուզ այս ևս մնա «ձայն բարբառոյ անապատի», մենք պատգամում ենք այս մեկ առաջադրանքը գոնե գալիք սերունդներին: Այդ նրանց կայացման մեն-միակ գրավականն է, միաժամանակ հարատևման երաշխիքը: Զի, թեև.   
  ԿԱՅԱՑՈՒՄՆ ԻՆՔՆԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է,
ՍԱԿԱՅՆ ԿԱՅԱՆՈՒՄ ԵՆ ՈՐԵՎԷ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ...
 

                                                                                                      
  ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ  

 
    
    «Արփիական»/«Արևորդյաց պարը» էպիկական քնարերգության մեջ (Մարսել 1985 թ.) կրակներից վերածնված Վահագնիկը Սևանի ափին գտնում է մամռակալած մի սափոր խորհրդավոր մագաղաթով: Վրան՝ համամարդկային իմաստության տարբեր նշանագրերով անհասկանալի գրություններ ու պատկերագրեր: Գերլարված ջանքերից հետո մանչուկին հաջողվում է ի վերջո վերծանել այդ և հինավուրց մագաղաթին հանձնելով հայատառ ինչ-որ մի գրություն այն վերադարձնում է «տիեզերածովին»: Քիչ հեռու, Այրիվանքի տապանաքարերին նստած կույր ու ծերունի Ժամանակը բազմիմաստ ժպտում և քարեղեն ճատրակախաղին հավելում Ձիու ինչ-որ քայլ... (կից գծանկարները, դրանք՝  Հեղինակի ): Տե՛ս. www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Intuiçia%20%2011.06.%202014.htm

  Այդ, մեր «Ազգ և նոր հազարամյակ» քառահատոր նախածրագրի վերջին՝ «Ձիու քայլ» հատորի խորագիրն է... «Արփիականի» մի շարք դրվագներ զարմանալիորեն իրականացան: Ամենայն հավանականությամբ կիրականանա նաև այս տեսլականը, հազարամյակային նախածրագրի երկու անտիպ հատորներն  ու մի քանի ձեռագրերը կվերադարձվեն անհայտին: Այնպես՝ ինչպես արժանավոր հետնորդների բացակայությամբ մեզ չեն հասել երբեմնի քանի՜ իմաստախոսություններ: Գալիք սերունդներս համառորեն ջանում ենք վերաբացահայտել այդ:  Նույնը՝ հաջորդ մեր սերունդների  պարագաներում:  Զի, ըստ Յ. Վ. Գյոթեի մեկ պատգամի.  
            «Այն` ինչ ժառանգել են ձեր նախնիք, հարկ է այլորեն վաստակեք ինքներդ:
                                                          Հակառակ դեպքում այն երբեք ձերը չի լինի»...

                                                                   
                   Ալեքսանդր Վարպետյան                                                     Մարսել 07 դեկտեմբեր 2017 թ.