ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
         Մտավոր կարճատեսություն է չհասկանալ, թե անվերջ ու անդադրում վերանորոգություն է կյանքը:
       Հոգևոր անշարժություն - ասել է բարոյական մահ, մահացում:
       Անտարբերություն, հոռատեսություն, բարոյական մահացում - ժողովուրդների անձնասպանության դանդաղ ձևեր են սրանք:
       Վերանորոգվելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամեն ժամ, ամեն վայրկյան:
       Այո', հոգևարում են այն ժողովուրդները, որոնք հոգեպես ծույլ են ապրում, որոնք ղեկավարվում են պատահականությամբ, խճճված քաղաքական մոլորությունների և հոգեբանական սխալանքների մեջ:
       Մեր կուսակցությունները կամ չեն հասկանում այդ, կամ ժամանակ չունեն հասկանալու:
       Նրանց պակասում են ճշմարտություններ, որ փրկել գիտեն: Չկա, չի նկատվում մտքի ու ոգու լարում, իսկ ճշմարտությունները կարելի է հասկանալ միայն այդ լարումով:
       Չկա ստեղծագործություն, չկա բարոյական ուժերի մթերում: Կա ընդհակառակը, կա հասկացողությունների քաոս և անիշխանություն, կա հոգեկան լճացում, կա բարոյական մակաբուծություն - հոգեբանական մի աղետալի մթնոլորտ, որի մեջ չեն աճում, չեն փթթում բարոյական ուժեր:
Գարեգին Նժդեհ                               
  Արցախյան գոյապայքար
  
  
Կարդացե'ք:
    Խորենացի` հատված "Ողբից"
    Թումանյան` "Դառնացած ժողովուրդ"
    Վարուժան` "Հերոսը"
    Տերյան` հատված "Հոգևոր Հայաստանից" 
    Նժդեհ` "Ինքնաճանաչություն"
         Չի կարող ապրել մի ժողովուրդ, որ գնահատել չգիտի,. բայց եթե կամենում է նա իր գոյությունը պահպանել` չպետք է այնպես գնահատի` ինչպես իր հարևանը:
       Շատ բան, ի'նչ մի ժողովրդի համար բարի էր` ծաղր ու ծանակ էր մյուսի համար: Ա'հա իմ դիտողությունը: Շատ բան ես այստեղ տեսա չար անվանելիս, իսկ այնտեղ ծիրանագույն պատիվներով զարդարված:
       Երբեք մի հարևան մյուսին չհասկացավ. հաճախ զարմացած մնաց նրա հոգին հարևանի խենթության ու չարության վրա:
       Արժեքների մի տախտակ կա կախված յուրաքանչյուր ժողովրդի վրայից: Տե'ս, այդ նրա հաղթահարումների տախտակն է. տես, այդ նրա իշխելուկամքի ձայնն է:
       Գովական է նրա համար, ի'նչ ծարն է. ինչ անհրաժեշտ է ու ծանր` - բարի է. իսկ ինչ գերագույն կարիքից ազատում է նրան, հազվագյուտն ու ծանրագույնը - այդ սուրբ է հայտարարում: 
Ֆրիդրիխ Նիցշե                               
 
       10/12.2007թ.
  
Ինչո՞ւ ենք այս բաժինը հենց հատկապես գոյապայքար անվանել: Գոյապայքար` քանզի այն իր մեջ ներառում է և’ ազգային ազատամարտ, և’ ազգային ոգու զարթոնք, և’ ազգային ներուժի փորձաքար… Անշուշտ շատ կարևոր է ազատամարտի հերոսների գնահատումն ու մեծարումը, շատ կարևոր է արտաքին քաղաքականության ու դիվանագիտության մեջ սթափությունն ու զգոնությունը, շատ կարևոր է ներքաղաքական շահարկումներից ու խժդժումներից զերծ մնալը… Բայց կա նաև մի գերխնդիր` պետք կարողանալ առավելագույնս հասկանալ ու նաև ամբողջ հանրության գիտակցությանը հասցնել, որ արցախյան գոյապայքարում որոշվում էր ողջ հայության լինելիության հարցը նոր հազարամյակի շեմին: Փառք աստծո բուն ռազմական գործողություններում ակնհայտ հաջողություններ ունեցանք, սակայն արդյո՞ք հետպատերազմյա շրջանում կարողացանք արժանապատվորեն ու խելամտորեն ամրագրել և զարգացնել այդ հաջողությունը: Ռազմական հաջողությունները ապացուցեցին, որ հոյոց ոգին դեռ կա և անհրաժեշտ պահին նրա անթեղված կրակը բոցավառվեց իր ողջ վեհությամբ, սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին, որ հիվա'նդ է հայ ոգին, հիվանդ է մի ծանր ու խորը հիվանդությամբ: Եւ ամեն ինչ պետք է անել այն բուժելու համար, որպեսզի այնպես չդառնա, որ պատերազմի հաղթանակը արձանագրվի որպես հայոց հոգևարգի վերջին մի ցնցում… Այստեղ բացի այդ հարցի վերլուծություններից, կփորձենք նաև հավաքագրել արցախյան հարցի հետ կապված ամենատարբեր նյութեր ու տեղադրել տարբեր հղումներ:
 
17/03.2008թ.
  
Կայքի այցելուներից ներողություն ենք խնդրում այս էջը երկար ժամանակ չթարմացնելու և չլրացնելու համար,
ինչն անպայման կանենք առաջին իսկ հնարավորության դեպքում:
Շնորհակալ կլինենք համապատասխան նյութեր տրամադրելու և առաջարկությունների համար: