|
Շոպենհաուեր երեք գերմարդեր կ՛ընդունի.— Սուրբը,
Հանճարը, Հերոսը։ Ան լավատեսներուն լավատեսը կը դաոնա, երբ
կ՚ըսե թե անոնք կ՚ապրին կյանքին կատարելությունը և
գեղեցկությունը. և այս հանգամանքով արդեն կարելի կ՛ըլլա
ըսել թե անոնք կ՚ապրին Տիեզերքը։ Տիեզերքը որ ի հարկե
ընդունայն տեղը կառուցած պիտի ըլլար, եթե ոչ գտնվեր զայն
վայելող գիտակցաբար կամ անգիտակցությամբ։ Խոսինք միայն
Հերոսին վրա։ Ան այնքան գերմարդկային հատկանիշներով կը
ներկայանա՝ որ հիները զայն աստվածներու դասին մեջ կը
դնեին. հիները իրենց կրոնքը կազմեցին ի հետագունե և
այսպիսով բարձրացան մարդեն հերոսին և հերոսեն Աստվածին։
Հելլեններուն դիքը մարդիկ են՝ կատարյալ իրենց մարմնով,
կատարյալ իրենց հոգվով, իրենց միտքը ուժի ի՛նչ
սաստկություն որ հղանար, բազուկնին զայն կը շարժեր։
Հոգեկան և մարմնավոր բոլոր կարողություններուն
ներդաշնակությունը էակի մը մեծության աոաջին պայմանն է։
Եվ ներդաշնակ ա մեծ էակ մը՝ կյանքին օրենսգիրն է,
ան դիքերու ազգեն է, դյուցազն է, զի անիկա կամ սպանեց
վիշապը՝ որ արարչությունը կը թունավորեր իր ավերներով, կամ
ստեղծեց պատմության ոսկե շրջան մը, կրոնք մը, որ ոչ թե
միայն կյանքը կ՚արփավետե, այլ նաև գերեզմանն ու գերեզմանին
հեռավոր գաղտնիքը։ Այս առավելությամբ օժտված մարդուն մեջ՝
մարդիկ տեսած աստվածի մը սաղմը, և աստվածահիի մը
վարդաբույր համբույրը անոր ճակատին վրա։
Այս բոլոր հանգամանքով որով առասպելներն ու
զրույցները մեզի հերոսները կը ներկայացնեն, անոնք
մարգարեներեն ավելի բան մը ունին։ Անոնք փոխանակ միայն
աստվածներուն շունչը զգալու իրենց հոգիին մեջ, իրենց
մարմնովը իսկ կը հպեին անմահի մը մարմնույն. վասն զի հերոս
ըլլալու համար հարկավոր է որ մարմինը հոգիին հավասար
աստվածացած ըլլա։ Մարգարեն՝ ապագան կը տեսնե, հերոսը՝ կը
պատրաստե զայն: Մեկը օրենսգետն է, մյուսը՝ օրենսգիրը.
աոաջինը Աստծո դեռ չսերմանված խոսքը կը հնձե, վերջինը դեո
չհնձված խոսքը կը սերմանե. այս վերջինը այնքան մոտ է
երկնաբնակներուն՝ որոնց ձեոքին մեջ ստեպ կը խառնվի իր
ձեոքը, անոնցմե կ՚առնե ճոշանը, և սաղավարտը և լախուրտը և
նիզակը և սուրը և անոնց առաջնորդությամբ կը դիմե դեպի
Հաոաջդիմաթյան կռիվները: Հերոսները անիվներն են, որոնց
վրա շրջան կ՚աոնե հաոաջդիմությունը։ Եթե բարեշրջումը
իրավցնե աոանց գիտակից ազդակի՝ կ՛իրագործվի դարերուն
ընթացքին մեջ, բայց միշտ հերոսի մը պետք ունի իր դատավճիռն
ընդունելու համար։ Տարիները մարդկային մտքին խաղաղ
աշխատությամբ կը սերմանվին, բայց դարերը հերոսի արյունով
կը հասուննան։ Իմաստասերները և ընկերաբանները կու գան
շաղվել իրենց վարդապետություններով հառաջդիմության շաղախը,
լավագույն կենցաղի մը մտատիպարը, բայց հերոսն է,
գերմարդը, որ այդ ապագա լավագույն կյանքին շեմքին հիմունքը
պիտի հաստատե, մարմար մարմարի վրա պիտի զետեղե, պիտի
տեղավորե լուսակառույց սյուները, երկաթները պիտի ձգե որմե
որմ, մինչև որ կերտվի քաղաքակրթության տաճարը, սյուները
շողան, խորանը պատրաստ ըլլա ընդունիլ կարենալու համար
գաղափարին զոհը, և այդ զոհը՝ ինքն է։— Տաճարը կառացանող
նույն այդ հերոսը. իր արյունը պիտի հեղու սեղանին վրա իբրև
դրոշմը իտեալին տիրապետության։ Այս գռեհիկ աշխարհին վրա
ամեն գերմարդ զոհ մըն է։ Եվ աոանց զոհի՝ հերոս չկա։ |
|
|
|